Օրվա լրահոսը

«ՈՒԺԱՅԻՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ՝ ՈՒԶՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԸ ԼԻՆԻ»

Ամեն օր Երեւանում մի նոր խանութ, սրճարան է բացվում կամ մարմարով երեսպատվում։ Աչքի համար հաճելի թվացող այդ փոփոխությունները, սակայն, խաթարում են քաղաքի ճարտարապետական ընդհանուր տրամաբանությունը, հակասում են ճարտարապետական նորմերին եւ նախկին ճարտարապետների հեղինակային իրավունքներին։ Մարգարիտա Հայրապետյանը տիկնիկային թատրոնի եւ հարակից 2 բարձրահարկ բնակելիների ճարտարապետն է։ 1979 թ. շահագործման հանձնված այս կառույցը նախագծել է որպես Երեւաննախագիծ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՐՊԱՆԻ ՓՈՂԵՐԸ

Այսօր կայանալիք աճուրդում ՊԿՊ-ների շահութաբերությունը կնվազի Հայաստանի Հանրապետության տնտեսական ամենախոշոր գործընկերը՝ Ռուսաստանը, ֆինանսական ջղաձգումների մեջ է։ Ռուսաստանում ֆինանսական համակարգը լայն իմաստով ամբողջովին փլուզված է։ Պետությունը օրինական եւ անօրինական բոլոր մեթոդներով փորձում է ինչ-որ բան անել։ Ռուսաստանի Կենտրոնական բանկը երկրի խոշոր բանկերում, որոնցում բնակչությունը 1 մլրդ ռուբլուց ավել ավանդներ ունի, էմիսարներ է նշանակել։ Նրանք վերահսկում են

ԴԵՌԵՎՍ ՉԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՊԱՌՆԱԼԻՔ

«Հայդեղագործություն» ՓԲԸ-ի նախագահ Մարգարիտ Վարդանյանը հայտնեց, որ թեեւ իրենք որոշել էին արդեն այս շաբաթ դադարեցնել հանրապետության հիվանդանոցներին եւ հիվանդներին թմրադեղերի մատակարարումը, սակայն դեռեւս շարունակում են մատակարարել, չնայած առողջապահության նախարարությունը դեռ չի մարել պարտքերը։ Մարգարիտ Վարդանյանը հայտնեց նաեւ, որ ըստ առողջապահության նախարար Գագիկ Ստամբոլցյանի, վարչապետ Արմեն Դարբինյանը նշված պարտքերը մարելու կարգադրություն է արել ֆինանսների եւ էկոնոմիկայի

ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԵԾ

Ստույգ աղբյուրները ծանուցում են, որ Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանի ձեռամբ տղամարդկային «փաղաքշանքի» է արժանացել մարզի տարածքում գործող ոստիկանության մի աշխատակից։ Վերջինս, նույն աղբյուրների համաձայն, կանգնեցրել է մի գյուղացու ավտոմեքենա, որը բարձված է եղել գյուղմթերքով։ Վաճառվելիք ապրանքի դիմաց ոստիկանը նախապես գանձում է կատարել, ինչին Հերոյանն արձագանքել է վրդովմունքով։ ՈՒՂՒՂ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊ ԷԼԻ ՉԿԱ Շուրջ մեկ ամիս առաջ

ՃՇՏԵՔ ԵՎ ՀԱՅՏՆԵՔ

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը մոտ կանգնած աղբյուրներն «Առավոտին» տեղեկացրին, որ դեսպան Ռուբեն Շուգարյանը նամակ է ուղարկել նախագահ Ռոբերտ Քոչարյանին, արտգործնախարար Վարդան Օսկանյանին եւ էլի որոշ պաշտոնատար անձանց, որում նշել է, թե ամերիկյան կողմը պահանջում է հստակեցնել տեսակետը Ղարաբաղի հիմնախնդրի, «Մեծ մետաքսի ճանապարհի» եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող մի շարք այլ խնդիրների վերաբերյալ։ Հակառակ դեպքում ԱՄՆ-ը կարող է

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ փէտրուարին հայոց արքան հրաժարական տուեց, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մէջ էին, յանկարծ բօլօրը մէկ օրուա մէջ գլխի ընկան, որ հայոց երկրում ոեւէ տղամարդ չկա, ու նաեւ հասկացան, որ հաւանաբար սոյն պատճառաւ էր գահընկեց արքան պատէրազմից սարսափում։ Եւ երբ տղամարդիկ խօրապէս ըմբռնեցին յուրեանց տղամարդ չլինելու յանգամանքը, հայոց տղամարդկանց

ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱԲՎԱԾ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐ-3

Էջմիածնի ժողդատարանում երեկ վերջապես սկսվեց եւ շարունակվեց Մայր Աթոռ սբ. Էջմիածին-Ֆերջուլյան ընտանիք գործի քննությունը։ Հիշեցնենք, որ Անահիտ Ֆերջուլյանը հայցադիմում է ներկայացրել, ըստ որի պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոսությանը հետ վերադարձնել ի պահ տրված ժառանգական հարստությունը։ Հարցազրույց նիստից առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմը ներկայացնող իրավաբան, «Ոսկե երակ» իրավաբանական ընկերության նախագահ Հայկ Խաչատրյանի հետ։ Նախ հարցրի,

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ «ԻՆՔՆԱՍՊԱՆ» ԲԱՌԸ ՋՆՋՎԵԼ Է

Դեռ չափազանց երկար դատախազությունը ստիպված կլինի քաղել գլխավոր դատախազի սպանությունից հետո իր գրեթե երկօրյա լռության պտուղները։ Սուրբ տեղը թափուր չի մնում, եւ նորընծա պինկերտոնները լրատվամիջոցները հեղեղում են իրենց վարկածներով ու ենթադրություններով։ «Առավոտն» առավելաբար փորձում էր ձեռնպահ մնալ այդօրինակ հրապարակումներից։ Սակայն այս մի դեպքն առանձնակի է. Խմբագրություն այցելեց Արամ Կարապետյանի մերձավոր ազգականներից մեկը (անունն իր խնդրանքով

ԱՄՀ-Ն ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ

Երկուշաբթին «Արդարություն եւ միասնություն» համագործակցության հերթական նիստերի օրն է, սակայն օգոստոսի 17-ին նշյալ դաշինքի նիստ չի գումարվել։ Պատճառը, ԱՄՀ-ի գործադիր քարտուղար Սուսաննա Պողոսյանի մատուցմամբ, արդարության եւ միասնության կողմնակիցների ժամանակավոր արձակուրդն է, որը կտեւի 2-3 շաբաթ։ Իրենք եւս կհանգստանան այնքան, որքան նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի վերադարձից հետո ԱՄՀ-ի անդամներն ակնկալում են Քաղաքական խորհրդի առաջին նիստի գումարումը։

ՎԵՀԱՓԱՌԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ

Ամենայն Հայոց կաթողիկոսը չորս ամիսների բացակայությունից հետո շուտով Սուրբ Էջմիածին կվերադառնա եւ կշարունակի հայրապետական առաքելությունը ի շահ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, հավատացյալ ժողովրդի եւ մայր հայրենիքի։ Օգոստոսի 24-ին Վեհափառ հայրապետը կնախագահի Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված նիստը։ Նիստը կտեւի երեք օր։ ԱՅՍ ԵՐԿՐՈՐԴԸ ՀԱՍՏԱՏ ԿԻՄԱՆԱ՝ ՆԱԽԱԳԱՀԸ ԼԵԳԻՏԻ՞Մ Է Նախագահի աշխատակազմում իբրեւ նամակների բաժնի վարիչ պաշտոնավարում է Երեւանի

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ, ինչպէս այդ օրերին նշում էր «Իրաւունք» թերթը, հայոց աշխարհում տէղի ունեցող սպանութիւնների աճին զուգահէռ աճում էր նաեւ բացահայտուած յանցագօրծութիւնների թիւը, քանզի, ինչպէս հասարակութեանը պարզ դարձաւ, դրանք բօլօրն էլ ինքնասպանութիւններ էին՝ բացառութեամբ մէկի (քանզի վկայ կար)։ Դա Մարուխեանի դէպքն էր, որ եղեւ հետեւեալ կէրպ։ Սիրադէղեանը, Սեւանա կղզու մօտերքում հագնելով յուր

ԱՆՀՆԱՐԻՆ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախկին, ներկա ու ապագա նախարարներին եմ նվիրում Մի՞թե Աստուծո աթոռի մոտին Անարժան է հայն ու հայի որդին: Րաֆֆի Կգա 2001 թվականը: Կբոլորի քրիստոնեությանը մեր տված հրաժեշտի 1700 տարին: Հրաժեշտ, որ տրվեց երբեւէ գուցե հանդիպելու հույսով: Շուտափույթ մեկուսացումն անաստված մարդկությունից նախանշեց մեր ոչ թե համախումբ, այլ՝ անհատական հարցուպատասխանը «մարդ լինել-մարդ կենալ» թեմայով: Եւ

500-դոլարանոց անվճար համերգ

Օգոստոսի 15-ի գիշերը, մյուս օրերի համեմատ, բոլորովին ուրիշ կերպ անցավ «պապլավոկի» Նուշիկյան հարկաբաժնում։ Անսպասելի հայտնվեց Արտո Բոյաջյանը (Արտո Թունք Բոյաջյան), որն առաջին անգամ էր Հայաստան եկել։ «Դրսում»՝ ի տարբերություն Հայաստանի, նրան գրեթե բոլորը գիտեն։ Ապրում է Նյու Յորքում։ Առաջին հայացքից սովորական՝ մի քիչ էլ սեւական (նեգրական) ոճի հագնված այդ երիտասարդին սկզբում միայն մի քանի երաժիշտներ

ՖԵՐԴԻՆԱՆԴ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՈՐՄՆԱՆԿԱՐԸ ՄՆԱՑԵԼ Է ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՂԲԱԿՈՒՅՏԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ

Գյումրիի Սեւյանի անվան մշակույթի պալատը երկրաշարժից առաջ քաղաքի մշակույթի իսկական կենտրոն էր, որն այժմ ավերակների մեջ է ու կողքին առաջացած շուկայի նպարավաճառների համար բացօթյա աղբանոցի է վերածվել։ Մշակույթի կենտրոնի ներսի պատերից մեկի վրա 16 մետր երկարությամբ ու չորս մետր բարձրությամբ ֆլորենտական ոճով արված որմնանկարն է, որն անխղճորեն փչացվում է մարդկանց կողմից։ Հեղինակի՝ հանրապետության վաստակավոր նկարիչ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻՔԸ «ԱՐՄԵՆԻԱ» ԿԱ, ԲԱՅՑ ՈՉ ՄԻ MARRIOT

«Արմենիա» եւ «Անի» հյուրանոցների սեփականաշնորհման շուրջ բորբոքված կրքերը կարծես թե հանգստացան. օգոստոսի 7-ին եւ 14-ին ստորագրվեցին «Անի» եւ «Արմենիա» հյուրանոցների սեփականաշնորհման պայմանագրերը։ Երեկվա ասուլիսում ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության նախարար Գառնիկ Նանագուլյանը նշեց, որ գործարքի մանրամասները մինչ այժմ գաղտնի են պահպվել զուտ մեր շահերից դրդված։ Այս (եւ մնացած) հյուրանոցների սեփականաշնորհումը պիտի որ նպաստի Հայաստանում զբոսաշրջիկության զարգացմանը։

«ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ, ԲԱՅՑ ՇԱՏ ՄԵԾ ՍԽԱԼՆ ԷՐ ՍԱ»

Այս հրապարակումը պատրաստվել է ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանի հետ «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանի հարցազրույցի հիման վրա։ Լրիվ համաձայն եմ այն ձեւակերպմանը, թե Հեյդար Ալիեւի Բաքու հրավերը, որոշ իմաստով, քաղաքական մարտահրավեր էր, որը Ռոբերտ Քոչարյանը, փաստորեն, չընդունեց։ Թերեւս դա միայն մարտահրավեր չէի անվանի՝ գուցե ավելի մեղմ բնորոշում կարելի էր գտնել։ Համենայնդեպս, հստակ է, որ Ալիեւը մեկ

ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ՑԻՆԻԶՄ

Օգոստոսյան տրիպտիխ  1. Բաքու չգնալու «մինուսներն» ու «պլյուսը»-Maestoso Շուրջ մեկ ամիս քննարկվող՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Բաքու գնալ-չգնալու հարցին անցած շաբաթ վերջակետ դրվեց։ Սեպտեմբերի 7-8-ին Բաքվում տեղի ունենալիք միջազգային համաժողովին կմասնակցի ոչ թե նախագահը, այլ վարչապետը։ Կարելի է, իհարկե, համաձայնել այն գործիչների հետ, ովքեր ասում էին, որ դա, ի վերջո, նախագահի որոշելու հարցն է։ Եվ այսօր,

ԱԺ-ՈՒՄ ՇԱԲԱԹՆ ՈՒՐԲԱԹԻՑ ՇՈ՞ՒՏ ԿԳԱ

Ինչպե՞ս են պատկերացնում կուսակցությունները խորհրդարանական ընտրությունները՝ առանց ընտրությունների մասին նոր օրենքի: Խորհրդարանը նախորդ նստաշրջանում անդրադարձել էր խորհրդարանական ընտրությունների մասին նոր օրենք ընդունելու հարցին, սակայն չէր հասել համաձայնեցված տարբերակի ընդունման։ Անշուշտ նոր օրենքի ընդունման աշխատանքները պետք է միտված լինեն ազատ եւ արդար ընտրություններ կազմակերպելուն։ Այս մասին կարծիքներ եւ տեսակետներ են հայտնում Հայաստանի քաղաքական կուսակցությունները։ Հրանտ Խաչատրյան

«ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՀԱՆԳԻՍՏ ՉՈՒՆԻ ԵՎ ՈՒԶՈՒՄ Է ՀԱՆԳՍՏԻՑ ԶՐԿԵԼ ՆԱԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

ԱԺ արձակուրդի ընթացքում «Հայրենիք» պատգամավորական խումբը մեկ տասնյակի չափ օրենսդրական նախաձեռնություններ է շրջանառության մեջ դրել, որոնք վերաբերում են ստուգումների անցկացման կարգին, բյուջեով նախատեսված գումարների հատկացման ժամկետը խախտելու դեպքում ամեն օրվա համար 0,1 տոկոս սահմանելուն, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառների աշխատավարձերի ֆոնդերի համար բյուջեի որոշակի տոկոս պարտադիր սահմանելուն եւ այլն։ Դեռ մշակվում է եւս մեկ

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԻՏԻ ԲԱՔՈՒ ԳՆԱՐ

«Սա ներկա իշխանությունների հերթական, բայց շատ մեծ սխալն էր։ Առնվազն անլուրջ է վարչապետին գործող նախագահի փոխարեն Բաքու ուղարկելը, քանզի 30-40 երկրների ղեկավարներ պիտի մասնակցեն ՏՐԱՍԵԿԱ ծրագրի քննարկմանը»,- ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանի այս հայտարարությունն ունկնդրելուց հետո «Առավոտի» թղթակիցը խնդրեց նրան մեկնաբանել մի լուր, թե միայն 2 երկրներ են նշված հանդիպմանը նախագահի մակարդակով մասնակցելու. «Ուրեմն առնվազն երրորդն

Ո՞ՒՄ ԵՆ ՊԵՏՔ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բոլոր ստեղծագործական միություններն այսօր գրեթե ոչ մի դեր չեն կատարում. ո՛չ նպաստում են մշակույթին, ո՛չ էլ գոնե՝ վերահսկում։ Իներցիայով նույնկերպ աշխատում են ինչպես սովետական տարիներին, պարզապես ավելի աղքատացած կարգավիճակով։ Պե՞տք են այդ միությունները, թե՞ ոչ։ Ի վերջո, ստեղծագործողին այդ միությունը ստեղծագործական իմաստով ոչինչ չի տալիս։ Միությունների հիմնական անդամներն այսօր նրանք են, ովքեր օրգանապես եւ մտածողությամբ

«ԿԱՄ 100 ՏՈԿՈՍՈՎ ՄԱՐՈՒՄ ԵՆ ՊԱՐՏՔԸ, ԿԱՄ՝ ԴԱՏԻ ԵՆՔ ՏԱԼԻՍ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ»

«Հայդեղագործություն» ՓԲԸ նախագահ, ԱԺ պատգամավոր Մարգարիտ Վարդանյանի խոսքը կտրուկ էր եւ անառարկելի։ Ընկերությունը թմրադեղերի առք ու վաճառքով, ընդունումով եւ բաշխումով զբաղվող միակ արտոնագրված կազմակերպությունն է հանրապետությունում։ Երեկ ընկերության նախագահը մեզ հրավիրել էր ասելու, որ իրենք եկող շաբաթվա առաջին օրից դադարեցնելու են հանրապետության հիվանդանոցներին եւ պետպատվերի շրջանակներում թմրադեղ ստանալու իրավունք ունեցող հիվանդներին այդ դեղի մատակարարումը։ Խնդիրը

Ղեկավարները ցուցմունք են տալիս ենթականերին

Հանրապետության դատախազի սպանության լուրը խիստ զգացմունքային ընկալվեց։ Կատարվածը, բնականաբար, հետք կթողնի հասարակական ու պետական կյանքի հետագա զարգացումների վրա։ Այլեւս անհնար է (ինչպես նախորդ աղմկոտ սպանություններից հետո) ձեւացնել, թե լուրջ ոչինչ չի պատահել։ Այլեւս անհնար է թաքնվել (կամ՝ արդարանալ) «անցումային շրջանի պատմական անհրաժեշտության» լոզունգի հետեւում։ Հայաստանն, իհարկե, միակ երկիրը չէ, որտեղ բարձրաստիճան պաշտոնատար անձի սպանություն է

ՄԱՐԴՈՒ ՇԱՐՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Աշխարհում, չգիտես ինչու, «մարդու իրավունքներ» հասկացությունը հույժ քաղաքականացված է, եւ «մարդու իրավունքներ» ասելիս հիմնականում նկատի են առնվում խոսքի, խղճի եւ այլ մեծամեծ ու բացարձակ ազատություններ, որոնց մենք առաջիկա հարյուրամյակում դժվար թե հասնենք։ Իսկ մինչ այդ աջուձախ ոտնահարվում են հայ մարդու ամենատարրական իրավունքները։ Այսօր Հայաստանում կան մարդու իրավունքներով զբաղվող մի շարք կազմակերպություններ եւ առանձին անձինք, որոնք,

ԷԳ ՎԱԳՐԵՐԸ ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ ԵՎ ԽԻՍՏ ԶԱՅՐԱՑԱԾ

Խաբված ավանդատուների անունից շնորհակալություն եմ հայտնում «Առավոտին», որ գոնե թերթի միջամտությամբ, գրավոր պատասխան ստացա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ռեֆերենտ պարոն Արմեն Դավթյանից։ Խոսքը վերաբերում է ս.թ օգոստոսի 7-ի թիվ 150-ի «Եվ այլն» բաժնում «Էգ վագրերը ստո՞ւմ են» պարզաբանմանը։ Ցավում եմ, որ պրն Դավթյանը ընտրել է թերթի միջոցով պատասխանելու ձեւը, եւ ոչ օրենքով սահմանված կարգը։ Ուստի

Նախագահը կգնա նաեւ ճաշկերույթի

Սեպտեմբերին Անկախության տոնակատարություններից անմիջապես հետո հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ։ Այցելության առիթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի գագաթաժողովում Հայաստանի նախագահի ունենալիք ելույթն է, որի մասին հաղորդվել է։ Հավելենք, որ սպասվում է, որ Լոս Անջելեսում սեպտեմբերի 26-ին նա նաեւ կմասնակցի Հայկական Միացյալ ֆոնդի կազմակերպած ընդունելություն-ճաշկերույթին։ Այն կլինի նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի առաջին այցելությունը Լոս

ԿԵՆՏՐՈ՛Ն, ԿԵՆՏՐՈ՛Ն. ՁԵԶ ԴԵՌ ՍՏՈՒԳՈ՞ՒՄ ԵՆ

Երեկ պիտի ավարտվեին նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության նախաձեռնած ստուգումները «Կենտրոնի» համայնքապետարանում, որոնք օգոստոսի 4-ին 10 օրով երկարացնելու որոշում էր ընդունվել։ Այս ստուգումները քաղաքական հետապնդում որակվեցին, սակայն առավել իրազեկները պնդում էին, թե սա ընդամենը «համեղ պատառ» խլելու փորձ է որոշ բարձրաստիճանների կողմից, որոնք էլ 1-2 օրվա ընթացքում նախագահին ուղղված բազմաթիվ նամակներ եւ դիմում-բողոքներ էին կազմակերպել։ Ահա

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԸ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ ՀԱՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ

ՀՀ հարկային տեսչության վերջին օրերին դրսեւորած եռանդը տարածվել է ոչ միայն ծխախոտ ներմուծողների, այլեւ, ինչպես նշել էինք երեկվա «Առավոտում», հացի գործարանների եւ փռերի վրա։ Ըստ հացի գործարանների տնօրենների՝ այս ստուգումներն ամենեւին էլ նախատեսված չէին եւ կապ չունեն հարկայինի հերթական ստուգումների հետ։ Երեւանի թիվ 5 հացի գործարանի տնօրեն պարոն Գասպարյանը հայտնեց, որ իր գործարանում ստուգումները սկսվել

ԱՅՍՕՐ ՎԱՃԱՌՔՈՒՄ

Ամեն անգամ, երբ հանրապետության տնտեսական վիճակը սրվում է, ակտիվանում են խոսակցությունները ջերմուկով աշխարհը հեղեղելու, հայկական տոմատի եւ տուրիզմի զարգացման մասին։ Կոնյակի մասին այլեւս չենք խոսում։ Այն արդեն ոչ թե մեզ, այլ ֆրանսիացիների համար է ազգային արժեք։ Հետաքրքիրն այն է, որ ամեն անգամ նման խոսակցություններն ավարտվում են արտասահմանցիներին ինչ-որ բան վաճառելով։ Ասենք, խոսում են Հայաստանը տրանսպորտային

ԱՊՐԻ՛ ԼԵԶՎԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ

Լեզվի տեսչության պետ Լեւոն Գալստյանի «պարապված» սաներից ոչ միայն ՀՀ նախագահի որդին է հայոց լեզվի գրավորից 20 միավոր ստացել, այլեւ նույն պետի երկու այլ սաներ՝ «Առավոտի» թղթակից Ալվարդ Բարխուդարյանի եւ ՀՀ առողջապահության նախարարի տղաները։ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴ ՀԵՌԱԽՈՍԸ Առողջապահության նախարարության պահակակետի հեռախոսի կմախքով մի կերպ զանգահարեցի խմբագրություն։ Խոսելու պահին էլ ինքս ինձ խոստացա մի երկու բարի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031