Օրվա լրահոսը

ՆԱԼԻՆ ԷԼ, ՄԵԽԻՆ ԷԼ

Մինչեւ ջրերը պարզվեն ՀՀ վճռաբեկ դատարանում երեկ լսվեց պրոֆեսոր Սարգիս Անանյանի հայցն ընդդեմ Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանի։ «Առավոտը» պարբերաբար եւ հանգամանալից լուսաբանել է այս գործը եւ դրան առնչվող մանրամասները։ Այդ իսկ պատճառով ներկայացնում ենք միայն երեկ տեղի ունեցածը։ Դատարանի չօդափոխվող միջանցքներում ժամերով սպասելը բնավ լավատեսության չէր տրամադրում, մանավանդ որ միջանցքի հեղձուկը տեղափոխվեց դահլիճ։

Սրիկաների ու սրիկայության մասին

Իմ գիտակցական ողջ կյանքի ընթացքում, որքան հիշում եմ, մեզանում միշտ մեծ տեղ են տվել սրիկաներին։ Հիմա էլ այս թեման չի կորցրել հրատապությունը։ Դեռ ավելին, նկատել եմ, որ տարեցտարի, գնալով, ավելի շատ են խոսում դրա մասին։ Մեր բազմակուսակցական ազգաբնակչության զանազան ներկայացուցիչներ շարունակ գանգատվում են սրիկաների գործունեության արդյունք սրիկայություններից։ Հատկապես՝ կոռուպցիայից, զեղծարարությունից, «ալան-թալանից», հարկերից ու ազգային բանակում

ԱԶԱՏ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԱՎԱՆԴԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ

1920 թվականին կազմավորված Սովետական Հայաստանի իշխանությունը ոչ միայն հիմնավորապես հրաժարվեց հանդիսանալ հայոց Առաջին Հանրապետության ժառանգորդը, այլեւ 70 տարի շարունակ ամենայն մանրակրկիտությամբ, դրվագ առ դրվագ վարկաբեկեց ընդամենը երկու տարեկան նորածնին, առանց ըմբռնելու, որ՝ եթե չլիներ իր անմիջական նախորդը, ինքը եւս գոյություն չէր ունենալու։ Հայաստանի Երրորդ Հանրապետության իշխանությունները եւս ոչ միայն հրաժարվեցին Խորհրդային Հայաստանի պատասխանատու իրավահաջորդը լինելու

«ԳԵՏԻ՛ՆԸ ՄՏՆԻ,ՊԱՏՌՎԻ՛ ԵՎ ՀՈ՛ՂԸ ՄՏՆԻ ԱՅԴՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴԸ»

Ցիտատ ՀԵԿՄ 33-րդ համագումարի ելույթներից, 1998 թվական 21-ը օգոստոսի։ Հայաստանի կոմունիստական երիտասարդական միության (ՀԿԵՄ) 33-րդ համագումար։ Դահլիճը լեփ-լեցուն է տարբեր մարզերից ժամանած դելեգատներով, հյուրերով։ Ծաղիկներ Լենինի «բյուստին»։ Կես ժամ հոգնեցնող սպասում։ ՀԿԵՄ առաջին քարտուղար Սանատրուկ Սահակյանը հավաքված ընկերներին զեկուցում է, որ 435 պատգամավորներից դահլիճում են 378-ը, 26-ը բացակայում է հարգելի պատճառով, 21-ը չարամտորեն խուսափել է

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՊԱՏՈՒՀԱՆ ԲԱՑԵԼ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ

«Առավոտին» մոռացել էին տեղեկացնել արտաքին հարաբերությունների հասարակական հանձնաժողովի նիստի մասին եւ մեր խնդրանքով նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Արամ Սարգսյանն ինքը համառոտ ներկայացրեց, թե ինչ էր քննարկվել այդ 2 ժամից ավելի տեւած նիստում. «Քննարկվեց Եվրոպա-Հայաստան հարաբերությունների հնարավոր զարգացումը եւ հեռանկարները։ Ներկայացված էին 2 զեկուցում։ Շատ լավ, ակտիվ քննարկում ընթացավ։ Շատ ենք կարեւորում եւ առաջնային ենք

ԵՐԵՎԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ՏՈՆ

Ասուլիս, որ պետք էր քաղաքապետին Օգոստոսի 21-ին հրավիրելով որեւէ իրադարձության հետ չկապված մամլո ասուլիս, Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանն ասաց, թե հենց սկզբից պետք է հիասթափեցնի սկանդալի սիրահարներին, որովհետեւ արտառոց բաներ չի ասելու։ Սովորական հանդիպում է լինելու, որն ավելի շատ իրեն է հարկավոր։ Սուրեն Աբրահամյանը քաղաքապետի պաշտոնը ստանձնելով պարզել է, որ կա քաղաքային օրգանիզմը ղեկավարելու երկու

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՂԱՊԱՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ. ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԹԵԶԻՍՆԵՐ

Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի նիստում երեկ քննարկվեցին Սահմանադրության 3-րդ գլխում առաջարկվող փոփոխությունների թեզիսները, որոնք վերաբերում են հանրապետության նախագահին։ «Ճանապարհ տվեք Սահմանադրության հայրերին» Կեսկատակ այսպես բացականչեց մի պաշտոնյա՝ իրենից առաջ թողնելով ՆԳ եւ ԱԱՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Միքայել Գրիգորյանին, որը երեկ Պարույր Հայրիկյանի փոխարեն վարեց հանձնաժողովի նիստը։ Առաջ ընկնելով նշենք, որ այս

ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ

Վարչապետ Արմեն Դարբինյանը հետաձգել է ՀՀ մի քանի մարզեր նախօրոք ծրագրած իր աշխատանքային ուղեւորությունները։ Պատճառն այն է, որ նախագահ Ռ. Քոչարյանը բացակայում է հանրապետությունից։ Իսկ մինչ նրա վերադարձը վարչապետը չի պատրաստվում լքել մայրաքաղաքը։ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ, ՆՐԱ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԸ… Նախագահի խորհրդական Պարույր Հայրիկյանն ԱՄՆ-ում է՝ իր զավակներին տեսնելու համար։ Նա կվերադառնա վաղը։ Նախագահի մյուս խորհրդական Վահան Հովհաննիսյանն

ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ ՏԵՍՆԵԼ

Ըստ որոշ տեղեկությունների, Վաչե Մանուկյանը Ռոբերտ Քոչարյանին Ֆրանսիա հրավիրելու գաղափարը հղացել է այն ժամանակ, երբ վերջինս Սեւանում նրան ցուցադրել է նախագահի զբոսանավը։ Վաչե Մանուկյանն էլ պատմել է իր զբոսանավի մասին, մասնավորապես նշելով, թե այն ունի հատուկ զտիչ հարմարանք, որը ծովի աղի ջուրը խմելու ջրի է վերափոխում։ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ՞ ՄԱԿ-ՈՒՄ Չի բացառվում, որ մոտ

ՄԻ ԳԻՇԵՐ ՕՂԱԿԱՁԵՎ ԱՅԳՈՒՄ. «ՀԱՏԱԿԸ» ԿՈՂՔԻՑ

Ես պետք է շրջանցեի Օղակաձեւ այգին եւ պետք է շրջանցեի գիշերով։ Սակայն չգիտեի, որ այգում իսկական «առավոտ է», իսկ առավոտը հենց այնպես շրջանցել… չի լինի։ Ժ. 1.00-ն անսովոր ժամ է շատերի համար։ Կանոնիկ կյանքով ապրողներին այնպես է թվում, թե այդ ժամին կյանքը կանգ է առնում փողոցներում, թե մարդկանց հետ քուն են մտնում շենքերը, խաղահրապարակները, շները…

ԻՍԿ ՔԱՆԻ՞ ՕՐ Է ՏԵՎԵԼ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ

Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության վարչություններից ամենախրթինը, ամեն ինչ եւ ոչինչ չասողը, թերեւս, հենց նոր նախարարի ստեղծած Ազգային մշակույթի եւ արվեստի զարգացման ու տարածման վարչությունն է։ Ո՞րն է այդ վարչության ստեղծման նպատակը, եւ ի՞նչ է նշանակում անվանումը։ Եվ քանի որ մշակույթի նախարարության ֆունկցիան հենց ազգային մշակույթի եւ արվեստի զարգացումն ու տարածումն է, հետեւաբար, տպավորություն

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ. «Ո՞Վ Է ԿՈԶԲԱԴԻՆԸ»

Վեց ասացող՝ ձեն-ձենի տված, հայոց ազգային էպոսը վերապատմում են խիստ արդիական շեշտադրումներով Կոզբադին իր զորքով գնաց, գնաց եւ Սասնա (Հայաստանին) մոտկացավ։ Մեջ դաշտին վրաններ զարկեց, քառսուն մարդեր (ալան-թալանը ապահովող քառասուն օգնականներ) ջոկեց զորքից, էդ քառսուն մարդ ու քառսուն ուղտ առավ, գնաց Հովանի մոտ (Կոզբադինը դիմեց Օրենսդիր իշխանությանը), որ յոթ տարվա հարկ հավաքի (որ Հայաստանը լրիվ

Բանակցային գործընթաց. Տեսլական-2

Ակնհայտորեն, վաղ, թե ուշ, ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները վերսկսվելու են։ Եթե հաշվի առնենք այն արտաքին քաղաքականությունը, որն իրականացնում են Հայաստանի ներկա իշխանությունները, ապա կարելի է մոտավորապես կռահել, թե ինչպիսի ընթացք կունենան դրանք։ Եւ այսպես, եվրոպական որեւէ մայրաքաղաք։ Դահլիճում նստած են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի, ինչպես նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ

ԱՆՀՆԱՐԻՆԸ՝ ԱԿՆՀԱՅՏ

Կամ՝ ինչպես է ստում Վահան Հովհաննիսյանը Մեղքս ինչ թաքցնեմ, գրելուց շատ հեռու մարդ եմ։ Սովորական մահկանացու, որն ապրում է օրապահիկ հացի համար։ Քաղաքականությունն ինձ համար անտանելի է, ուղղակի զզվում եմ։ Բայց լինում են պահեր, երբ անկախ քեզանից ներքաշվում ես այդ զզվելի խաղի մեջ եւ… Սովորաբար հայկական հեռուստատեսությամբ ոչ մի հաղորդում չեմ նայում, քանի որ ոչ

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԽՈՍՔ

Արցախյան խնդրում նկատո՞ւմ եք դրական տեղաշարժեր Պարույր Հայրիկյան (Ինքնորոշում միավորում) Ուղղակի բանակցություններ չեն վարվում, բայց աշխատանքներ կատարվում են։ Կարծում եմ, որ Հայաստանի դիվանագիտությունը հեռու է իսկապես կայացած ազգային դիվանագիտության մակարդակի համարվելու ցանկալի իրավիճակից։ Համենայնդեպս, պարտվողական հայտարարություններ չեն արվում։ Արվում են ինչ-ինչ առաջարկությունների մասին հայտարարություններ, որոնք ընկալելի են բանակցություններին առնչվող բոլոր կողմերի համար։ Հայաստանի կողմից պատրաստակամություն

«ԵՐԿՐԱՊԱՀԻ» ԱՇՈՒՆԸ

Օրենսդրական նախաձեռնություններ Սեպտեմբերին աշխատանքն սկսող Ազգային ժողովի հերթական նստաշրջանն առաջինն է լինելու, որը «Երկրապահ» պատգամավորական խումբը սկսելու է իբրեւ խորհրդարանական մեծամասնություն։ Դա, ըստ էության, որոշակի պատասխանատվություն է ենթադրում առաջիկայում խորհրդարանի աշխատանքի սահուն ընթացքն ապահովելու իմաստով։ Այդ պատճառով էլ զրույցի հրավիրեցինք «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանին։ Սկզբից եւեթ նա հարկ համարեց ընդգծել, որ նախորդ եւ

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԿԼԻՆԵ՞Ն ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ

ԱԺ պատգամավոր եւ ԱԺՄ վարչության անդամ Արշակ Սադոյանի հետ զրույցի առիթը հետեւյալն էր. հաղորդվել է, թե դատախազությունը գրեթե անարձագանք է թողել 1992-95 թթ. էներգետիկ հանցագործություններին առնչվող նրա դիմումը։ Չի՞ փորձել արդյոք պարզել, թե ո՞րն է պատասխանի ձգձգման պատճառը, հարուցվա՞ծ է քրեական գործ, ի՞նչ ընթացքում է նախաքննությունը եւ այլն։ Սակայն ընթացքում անդրադարձ եղավ նաեւ այլ հարցերի։

Բոլորս դեպի ԱՄՆ

ՓԻԹԸՐ ԹՈՄՍԸՆԻ ՀԵՏԵՎԻՑ Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունը տեղեկացնում է, որ ԱՄՆ կառավարությունը կրկին անցկացնելու է բազմազանության ներգաղթի վիզայի վիճակախաղ (DV-2000 ծրագիր)։ Այս տարվա վիճակախաղի շրջանակներում կտրամադրվեն 55000 մշտական բնակության վիզաներ։ Յուրաքանչյուր երկրի քաղաքացիներին կտրվեն 3500 վիզաներից ոչ ավելի։ Վիճակախաղին մասնակցելու համար դիմումները պետք է ստացվեն Ազգային վիզաների կենտրոնում 1998 թ.-ի հոկտեմբերի 1-31-ը։ Մանրամասները կարելի է իմանալ

ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՉԼՈՒԾՎԻ…

Մամուլ Երեկ տեղի ունեցավ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Փիթըր Թոմսընի հրաժեշտի ասուլիսը, որի ընթացքում մասնավորապես պարզվեց, որ Հայաստանն ամենամեծ առաջընթացն ունեցել է ազատ մամուլի զարգացման գործում։ Իսկ Հայաստանում ազատ մամուլը բեկում մտցրեց այն ժամանակ, երբ կառավարությանը չհաջողվեց փոխել «Ազգ» օրաթերթի խմբագրությունը։ ԱՄՆ դեսպանատունը ժամանակին այնքան էլ չի տխրել այն լուրերից, թե նախատեսվում է վերացնել տեղեկատվության նախարարությունը։

ՍԴ-Ի ՀԵՏ ԱԺ-Ի ՄԻԱՅՆ 1/3-Ն Է ԿԱՐՈՂ ԽՈՍԵԼ

Կոնյակի գործարանը սեփականաշնորհման ցանկից հանելու պատգամավորական նախաձեռնող խումբը հայտարարել էր, թե նախ պիտի 4 հոգով (Սադոյան, Սարգսյան, Խաչատրյան, Եգորյան) ՍԴ-ին դիմեն այս վաճառքի օրինականության վերաբերյալ մասնավոր հարցադրմամբ, իսկ հետո արդեն ԱԺ-ի 1/3-ով։ Նախաձեռնող խմբից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ փուլում է այս խնդիրը եւ պարզվեց, որ նրանց ոչ պաշտոնապես «հասկացրել» են, որ ՍԴ չեն կարող 4 հոգի

ՊԱՏՃԱՌԸ ՍԱԴՈՅԱՆԻ ՀԱՐՑԵՐԸ ՉԷԻՆ

«Ես կարծում էի, որ տրանսպորտային նախկին դատախազին եւ նրա ինքնասպանության առաջարկվող վարկածին առնչվող դեպքերն ինչ-որ կապ ունեն էներգակիրների առնչությամբ իմ արծարծած հարցերի հետ, քանզի այդ շրջանում տրասնպորտային մեծագույն հանցագործություններ էլ էին եղել։ Իրավունք չունեմ պաշտոնապես միջամտել դատախազությունում տարվող հետաքննությանը, բայց կասկածում էի, որ իմ դիմումն ինչ-որ դեր է խաղացել այս գործընթացների մեջ։ Բայց դատախազության աշխատակիցները

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ փէտրուարին հայոց արքան հրաժարական տուեց, եւ երբ նօրընտիրն ի լուր ամէնքի յայտարարեց, որ հայոց մէջ այլեւս տղամարդ չկա, ահա այդժամ, բնականաբար, կառավարութիւնը կուսակցութիւնների համար նախատէսուած ողջ փօղերը յատկացրեց «Շամիրամին»։ Եւ քանզի սոյն «Շամիրամը» այն Շամիրամի (Աղաբէկեան) հէտ ոեւէ առնչութիւն չուներ, ուստիեւ ՌԱԿ-ը բարձրաձայն աղաղակեց՝ բօղօքարկելով կառավարութեան նախաձէռնութիւնը։ Եւ

«ԵՍ «ԴՎԻՆԸ» ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՄ ԶԻՋԵԼՈՒ»

«Դվին» հյուրանոցի գլխավոր տնօրեն Վանիկ Թորոսյանի այս խոսքերը զուրկ չեն հիմքից։ Արտասահմանցու ջուրն ուրի՞շ ջրեն է «Արմենիա» եւ «Անի» հյուրանոցների սեփականաշնորհման լուրը վերջերս լրագրողներիս հաղորդելու ժամանակ ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Գառնիկ Նանագուլյանը հայտնեց նաեւ, որ այս հյուրանոցների ցանկում է եղել նաեւ «Դվինը», սակայն հայտեր չլինելու պատճառով վաճառքը չի կայացել։ Քանի որ կառավարության որոշումն ու

ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՔԱՐՏԵԶ

Այն կոչվում է «Հին Վրաստան», երկիր, որը իբր գոյություն է ունեցել մ.թ.ա. երկրորդ հազարամյակում։ «Հին Վրաստանի» քարտեզն իր մեջ ամփոփում է ամբողջ պատմական Հայաստանն ու Անդրկովկասը միասին վերցրած։ Ստի հորինողները հավանաբար մտածելով, որ իբր այդ ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհում հայեր չեն եղել (ըստ հայերի եկվորության տեսության, որը հորինել են օտարները, այնուհետեւ նրանց են միացել նաեւ մի

Ապագան կանխագուշակելու փորձ․ Տեսլական-1

Վերջին օրերին Ջավախքում տեղի ունեցած հայտնի իրադարձությունները լուրջ մտորումների տեղիք են տալիս։ Եթե հաշվի առնենք այն ճշմարտությունը, որ պատմությունը կրկնվում է՝ առաջին անգամ ողբերգության, երկրորդ անգամ ֆարսի տեսքով, ապա կարելի է մեծ հավանականությամբ ենթադրել, թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները։ Եվ այսպես, Երեւանում կազմակերպվում է առաջին էկոլոգիական հանրահավաքը։ Հանկարծ հարթակ է բարձրանում Մերուժան Տեր-Գուլանյանը եւ հայտարարում,

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ

Ըստ էության, միանգամայն արժանիորեն Հայաստանի մամուլը վերջին օրերին ուշադրության կենտրոնում է պահում Ջավախքում տեղի ունեցած իրադարձությունները։ Միանգամայն բնական են հնչում հարցադրումները՝ կազմակերպված սադրա՞նք էր դա, պատահականությո՞ւն, ո՞ր կողմը որքան մեղք ունի, հնարավո՞ր են, արդյոք, դիպվածի կրկնություններ եւ այլն։ Հիշեցնենք, որ հայ-վրացական տարբեր սրության հակասություններ անկախության այս վերջին տարիներին տեղ գտել են։ Սկզբնական փուլում դրանց կարգավորմամբ

ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

Ինչպես արդեն հաղորդվել էր, օրերս Ախալքալաքի շրջանի տարածքում վրաց-ռուսական համատեղ զորավարժություններ անցկացնելու նպատակով դեպի Ջավախք շարժվող զինվորական ստորաբաժանումների ճանապարհը փակել էին «հայազգի գրոհայինները»՝ ստիպելով հրետանային բրիգադին հետ քաշվել, իսկ նույն օրը տեղի վարչակազմի շենքում պայթյուն էր տեղի ունեցել եւ անհայտ անձանց կողմից թալանվել ռուսական զինապահեստը։ Ջավախքում իրավիճակի անսպասելի լարվածությունը դեռ չի լիցքաթափվել, թեեւ, առավել լավատեսների

Կուսակցությունների մեծանալու ժամանակը

Նախագահական ընտրություններից ի վեր հայաստանյան կուսակցությունները միասնականություն խաղալով հանդերձ, այնուամենայնիվ, այսպես ասենք, զուտ «նեղ կուսակցական» շահերին հետամուտ, նախապատրաստվում են գալիք տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այս շրջանակում կատարվող առաջին լուրջ աշխատանքը կառույցների ընդլայնումն է որոշների համար եւ կայացումը՝ մյուսների համար։ Ըստ էության, առաջինն այս գործին ձեռնամուխ է եղել ԱԺՄ-ն, կառույցների ստեղծմամբ լրջորեն զբաղվելով 1996 թվականի նախագահական

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Ի՞ՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԿՐԵԼ ԱԻՄ-Ը

Այս թեմայի շուրջ էր մեր զրույցն Ինքնորոշում միավորման նախկին փոխնախագահ, իսկ այժմ՝ գաղափարախոսության, արտաքին կապերի լրատվության եւ տեխնիկական մասի պատասխանատու ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ։ – Ինքնորոշում միավորման ղեկավարն այսօր նախագահի խորհրդական է, կուսակցության այլեւայլ ներկայացուցիչներ պետական հանձնաժողովների անդամներ են եւ այլն։ Ըստ այդմ, կհամաձայնե՞ք այն գնահատականին, որ ԻՄ-ն այսօր, փաստորեն, իշխանությանը մաս է կազմում։ – Ինքնորոշում

7 ընդհատված կյանք

Կբացահայտվե՞ն ողբերգության պատճառները Արդեն երեք օր է ինչ Շահումյանի շրջանի ժողդատարանում քննվում է N զորամասում տիրող անկարգապահ վիճակը, որը առիթ է հանդիսացել 1998 թ. փետրվարի 11-ին տեղի ունեցած ողբերգությանը։ Հիշեցնենք մեր ընթերցողին, որ այդ օրը զինծառայող Մկրտիչ Օհանյանը ինչ-ինչ պատճառներից դրդված ավտոմատ հրազենից գնդակահարել է 6 զինծառայողի եւ վերջում էլ ինքնասպանություն գործել։ Դատավորի խոսքը Նշեմ,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031