Օրվա լրահոսը

ՈՏՔԴ ԳՆԱԾԴ ԿՈՇԻԿԻ ՉԱՓՈՎ ՄԵԿՆԻՐ

Կոշիկի ընտրություն անելը Հայաստանում, մասնավորապես՝ Երեւանում, երբեք էլ բարդությունների հետ կապված չի եղել։ Դեռեւս 80-ականների սկզբին Հայաստանն արտադրել է տարեկան 18-19 մլն զույգ կոշիկ։ Արտադրանքի 60-80 տոկոսը արտահանվել է հիմնականում ԱՊՀ եւ նախկին սոցճամբարի երկրներ։ 90-ականներին կոշիկի արտադրության ծավալները (թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորում) աճեցին։ Սակայն արտադրության քանակը զգալիորեն հարվածեց արտադրանքի որակին անորակ արտադրանքը կրճատեց

ՊԱՐՏՔ ՏԱԼԸ ՀԵՇՏ Է, ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ՝ ԴԺՎԱՐ

Այս հրապարակումը պատրաստել է մեր թղթակից Ավետիս Բաբաջանյանը՝ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հետ զրույցից հետո։ Հայտնի եւ անվիճելի ճշմարտություն է՝ պարտք վերցնելը հեշտ է, վերադարձնելը՝ դժվար, որովհետեւ վերցնում ես ուրիշի դրամը, իսկ վերադարձնում՝ քոնը։ Վերջին տարիներին այս ճշմարտությունը կրկնվել է հարյուր անգամ՝ հարստացնելով փորձի շտեմարանը։ Մամուլում բազմիցս գրվել է ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի, գործով տուժող

Այդ առեղծվածային «Հրազդանմաշը»

«Հրազդանմաշը» մեկն է հանրապետության արդյունաբերական այն ձեռնարկություններից, որոնց անունն այս կամ այն կերպ կապված է ռազմարդյունաբերական համալիրի հետ եւ պատված է գաղտնիության շղարշով, թեեւ դա զուտ հայկական գաղտնիություն է՝ մեծից փոքր բոլորը գիտեն, թե ինչ է արտադրվել այնտեղ նախկինում, եւ ինչ է արտադրվում (ավելի ճիշտ՝ չի արտադրվում) հիմա։ Այնուամենայնիվ, որոշեցինք ինքներս լինել գործարանում եւ տեսնել,

ՔՈՉԱՐՅԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԵՏԱՄՈՒՏ

Սեպտեմբերի 2-րդ տասնօրյակի ընթացքում տեղի կունենան ՀՅԴ Հայաստանյան մարզային կառույցների հերթական ժողովները։ Երեւանի դաշնակցական Կենտրոնական կոմիտեի որոշմամբ, որի ներկայացուցիչն է Կիմ Բալայանը, ՀՅԴ մարզային ժողովը կսկսվի սեպտեմբերի 15-ին: Այդ կապակցությամբ մեր թղթակիցը զրույց ունեցավ մայրաքաղաքի դաշնակցականների առաջնորդի հետ։ -Երեւանի մարզային հաշվետու-ընտրական ժողովի օրը վաղուց է նշանակված։ Առաջին հերթին կհրապարակվի մարզային կոմիտեի տեղեկագիրը, որի շուրջ եւ

ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱԲՎԱԾ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐ

Այս վերնագիրն արդեն վաղուց հայտնի է եւ հատկապես է խոցում եկեղեցու որոշ սպասավորների։ Անահիտ Ֆերջուլյան-Մայր Աթոռ Ս. Էջմիածին հանրահայտ գործի առնչությամբ Էջմիածնի ժողդատարանում արդեն ձգձգվելու միտում ունեցող դատավարությունը երեկ այդպես էլ չկայացավ, քանի որ պատասխանող կողմի (Էջմիածնի եկեղեցի) փաստաբանն ինչ-որ տեղ ինչ-որ քրեական գործի էր մասնակցելու։ Իրավունք չունենք չհավատալու այս վարկածին, թեպետ խոսվում էր նաեւ,

ԸՆԿԱԾ-ԵԼԱԾ ԴՐԱՄԸ

Հայաստանի տաղտկալիության աստիճանի հանգիստ ֆինանսական կյանքում վերջապես գոնե մի բան կատարվեց։ Ազգային դրամի տարադրամային փոխարժեքը ընկավ-ելավ։ Ֆինանսական պաշտոնատարները իրար եկան։ Կարելի է ասել՝ նույնիսկ ուրախացան եւ սկսեցին բացատրություններ տալ։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչն, օրինակ, ասաց, որ կուրսի տատանման համար մակրոտնտեսական ոչ մի հիմք չկա եւ պետք չէ անհանգստանալ։ Ֆինանսների փոխնախարարը անակնկալ զբաղմունք գտած մարդու ոգեւորությամբ ասաց,

ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՆՍՏԱՎԱՅՐԻ ՄՈՏ

Նախագահական նստավայրի դիմաց դարձյալ դժգոհ բազմություն էր սեպտեմբերի 3-ին, ժամը 11-ից սկսած։ Թեեւ, արդեն նստավայրի ներսից ծնված ու տարածված ասույթ է, որ եթե բոլոր բողոքավորները մի-մի «լեժանկա» բացեն ու պառկեն պրեզիդենտականի դիմաց, Բաղրամյան փողոցը կլցվի, բայց բողոքի ցույց անողները, այնուամենայնիվ, գալիս են Բաղրամյան փողոց։ Սեպտեմբերի 3-ին Երեւանի փախստականները դարձյալ պահանջում էին «մշտական բնակարան Երեւանում», «Արտերկիր

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՄԱՏՉԵԼԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ

Երեկ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մասիս Բաղդասարյանը, Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ԳՄ անդամ Էդվարդ Ղազարյանը հանդիպում ունեցան ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ։ Ինչպես հայտնում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ լրատվական բաժինը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ արտաքին քաղաքականության մի շարք կարեւոր ուղղություններ։ Զրույցի հիմնական թեմաներից մեկը Արցախի հարցն էր։ Վարդան Օսկանյանը առավել մանրամասն

ԵՎՍ ՄԵԿ ԹԵԿՆԱԾՈՒ

«Առավոտի» հարցին, թե ՀՀ գլխավոր դատախազի տեղում ո՞ւմ է տեսնում, ՀՅԴ Երեւանի մարզային կոմիտեի նախագահ Կիմ Բալայանը, վերջինս պատասխանեց. «Ես խորհուրդներ տալու հանձնարարություն չունեմ»։ «Իսկ անձամբ ինքը կարո՞ղ է աշխատել գլխավոր դատախազ» հարցադրմանը մեր զրուցակիցը պատասխանեց. «Որ բնագավառում էլ աշխատել եմ, փորձել եմ գործս կատարել ստանձնածս պարտավորությանը համապատասխան։ Նման առաջարկություն կոնկրետ ինձ չի արվել, իսկ

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ փէտրուարին հայոց արքան հրաժարական տուեց, նօրընտիրն իրաւաբաններին հրաման տուեց փօփօխել մէր կեանքի յիմնական Օրէնքը, բայց այնքան կուռ էր Սահմանադրութեան կառոյցը, որ իրաւաբաններից շատերը, անզօր լինելով փօփօխել սոյն կէրտուածքը, յուսայատութիւնից ինքնասպան եղան։ Իսկ ովքեր ողջ մնացին, վէրստին գնացին Նազարեանի դուռը եւ աղաչանոք պաղատեցին հէտեւեալը. «Հայր մէր, որ ԱԺ-ում ես,

ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՄՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ՞Ֆ Է, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամուսնալուծությունը մեր օրերում դարձել է սովորական եւ նախկինի պես բուռն արձագանքների ու քննարկումների տեղիք չտվող երեւույթ։ Եվ, այնուհանդերձ, այսօր հայ ընտանիքը որպես արեւելյան, ասիական բարքերն ու ավանդույթները կրող մի օրգանական մասնիկ, համարվում է ամուր ընտանիք (իհարկե, եվրոպական չափանիշների դեպքում), քանզի ի տարբերություն արեւմուտքի, ուր ամուսնալուծվում է յուրաքանչյուր 2-րդ զույգը, Հայաստանում լուծվում է ամեն 4-րդ ամուսնությունը։

Այսօրվա պես հիշում եմ…

«Առավոտը» բազմիցս է անդրադառնում մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ռոլանդ Շառոյանի մշակութային գործունեությանը։ Նախարարը սկզբում նեղանում էր մեր հրապարակումներից, հետո որոշեց՝ «Իմ հասցեին բոլոր քննադատությունները եւ նույնիսկ հայհոյանքները ընկալելու եմ որպես գովազդ»։ Մտածել էր, որ եթե իրենից հարցազրույց ուզեմ, մերժելու է, ասելու է՝ չէ, բայց իրեն համոզեցին՝ այ Ռոլանդ, մամուլի հետ լավ հարաբերություններ հաստատի,

«ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏ» ՍԷՎԸ ԵՎ ՍԵՎԸ

Հարցազրույց «սեւ ձեռքերով» Սէվ Հենդոյի հետ – Ո՞վ եք Դուք։ – Ես Հենրիկ Խաչատրյանն եմ։ Սէվ Հենդոն։ Սէվը։ – Ինչո՞ւ Սէվ։ – Այդ հարցն արդեն վաղուց չեն տալիս։ Երկար պատմություն է։ Ի դեպ՝ ոչ թե սեւ, այլ՝ Սէվ, որովհետեւ գույնի մասին չէ խոսքը։ Երբ ես ասում եմ Սէվ՝ ի նկատի ունեմ ոչ միայն գույնը, այլեւ

Խոսք «Պավլիկապատումի» առիթով

Հայտնի Սուրեն Գյոզալյանը հայտնի Պավլիկ Ասատրյանի մասին Հանրապետության մամուլում ոչ քիչ հրապարակումներ եղան Տավուշի մարզպետ Պավլիկ Ասատրյանի վերաբերյալ։ Այդ հրապարակումներում նրան վերագրվել էին պաշտոնազանցությամբ գործած հին ու նոր մեղքեր՝ մեղադրանքներ, ինչպես նաեւ՝ մարդու ու պաշտոնյային վարկաբեկող արատներ։ Տրամաբանական էր, որ մարզպետը հանդես կգա պատասխան խոսքով։ «Պավլիկապատում»-ով ոչ միայն չեն ժխտվել մարզպետին վերագրվող ամբաստանությունները, այլ նրանց

ԻՆՉՔԱ՞Ն Է ՏԵՎՈՒՄ «ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ»-Ը

Այս պատմությունն արդեն մոտ մեկ տարվա կենսագրություն ունի։ Բայց նույնիսկ այդ ժամանակն էլ անբավարար եղավ կարգավորելու մի հարց, որն անորոշության է մատնել հարյուրավոր շրջանավարտ ուսանողների։ Մյուս կողմից էլ թվում է՝ չկա որեւէ հիմք լուծումներ որոնելու համար, քանի որ խնդիրը վաղուց կարգավորված է օրենքի շրջանակներում համապատասխան որոշումներով ու կարգադրություններով։ Սակայն պարզվում է, որ հարցը շահարկել ցանկացողները

ԳՅՈՒՂԱՑԻ-ՎԵՐԱՎԱՃԱՌՈՂ-ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ. ԴԺԳՈՀ ԵՆ ԲՈԼՈՐԸ

Սրանում համոզվելու համար բնավ կարիք չկա դիմելու վիճակագրության, պաշտոնական անձանց ու տվյալների, այն ամենին, ինչին լրագրության մեջ ընդունված է «հավաստի աղբյուրներ» անունը տալ։ Բավական է միայն մեկ անգամ նեղություն քաշել եւ առավոտյան 9-ից 9.30-ի սահմաններում լինել երկաթուղային կայարանում՝ դիմավորելու, ասենք, Երասխավան-Երեւան էլեկտրագնացքը։ Բայց մինչեւ գնացքը կբարեհաճի ժամանել, նախ արժե ուսումնասիրել այն վիճակը, որը, մի քիչ,

Ինչո՞ւ են հուսահատվել ոսկեվազցիները

Մեծ էր մեր ուրախությունը, երբ իմացանք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Հայաստանի ոռոգման համակարգի վերականգնման ծրագրի իրականացման գրասենյակի միջոցով մրցույթ է հայտարարել մեր գյուղի ոռոգման ցանցը վերականգնելու համար։ Ինքներդ եք հասկանում, թե ինչ է նշանակում գյուղացու համար ոռոգման ջուրը։ Եվ ահա, ընդունված կարգի համաձայն, մրցույթում հաղթեց «Հայարդշին» ՓԲԸ-ն։ Ուրախալի էր, որ հաղթողը պետական շինարարական կազմակերպություն էր

«Մ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՃԱՇԱԿԵԼ Է ԿԵՂԾ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԸ»

Ասաց Շենգավիթի թաղապետարանի լրատվական բաժնի պետ Ս. Այվազյանը Ընթերցողին հիշեցնեմ, որ ինչ-ինչ պատճառներով մոտ մեկ ամիս առաջ հրաժարական տվեց Շենգավիթի թաղապետ Բագրատ Անդրեասյանը։ Հրաժարականի պատճառներն այդպես էլ չբացահայտված մնաց, չնայած թաղապետը խոստացել էր ժամանակը գալուն պես հայտնել լրատվամիջոցներին հրաժարականի բուն պատճառները։ Խաղաղ այս լռությունից կարելի է ենթադրել, որ ժամանակը դեռ չի եկել։ Բ. Անդրեասյանին փոխարինեց

ՊԱՏԱՍԽԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՏՐՈՍՈՎԻՆ

«Առավոտի» սեպտեմբերի 1-ի համարում տպագրված է ՀՀ կառավարության աշխատակազմի «Պաշտոնական տեղեկագիր» պետական ՓԲԸ փոխտնօրեն, տնօրենի պաշտոնակատար Մ. Մարգարյանի, այսպես կոչված, պաշտոնական պատասխանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի տպագրության կապակցությամբ «Առավոտին» տված իմ հարցազրույցին, որից ակնհայտ է, որ հարգարժան Մ. Մարգարյանը հանդես է եկել Ալեքսանդր Մատրոսովի դերում։ Հետեւելով իրավագիտության դոկտորներին իրավաբանություն ուսուցանելու մեզանում ամրապնդված ավանդույթին, նորահայտ Ալեքսանդր Մատրոսովն

Դեպի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան

Մեկ հարց Եվրոպայի խորհրդի քաղաքական հանձնաժողովի մասնագետ Իրժի Վոգլի հետ – Պարոն Վոգլ, դեռեւս ապրիլ ամսին առիթ էի ունեցել հրապարակելու, թե ձեր հանձնաժողովը պատրաստում է անհրաժեշտ փաստաթղթեր, որպեսզի Հայաստանում իրականացվեն մի շարք ծրագրեր՝ Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Այժմ ինչպիսի՞ն է վիճակը։ – Այո, ճիշտ եք, նման ծրագիր իրականացնելու մտահղացում կա։ Փաստաթղթերը դեռեւս մշակման

Մեր ճգնաժամն ուրիշ ա, ավելի վատը

Չնայած դոլարի կուրսի հանդեպ դրամի որոշ տատանումներին, Ռուսաստանում բռնկված ֆինանսատնտեսական ճգնաժամն առայժմ Հայաստանի վրա առանձին ազդեցություն չի թողել: Հեռավոր մեխիկոներում եւ տոկիոներում ռուբլու անկումը ավելի լուրջ ազդեց պեսոյի եւ իենի վրա, իսկ մեր դրամը ռուբլու դեմ հպարտ կանգնած է՝ մեր լեռների պես: Ինչ խոսք, չափազանց ուժեղ ազգային դրամ ունենք, բոլոր ֆինանսական ճգնաժամերին դիմացող: Նույնքան վստահ

ՍԱ ՄԻ ՔԱՆԻ ՍՊԵԿՈՒԼՅԱՆՏԻ ԳՈՐԾ Է

Հայներարտբանկի նախագահ պրն Արաբխանյանի կարծիքով Հայաստանի ֆինանսական շուկայում դոլարի կուրսի բարձրացումը կապված է ռուսական ռուբլու արժեզրկման հետ եւ կարող է տեւել առավելագույնը 5 օր։ Դոլարի կուրսի բարձրացումը «ձեռնարկել են» կամ խոշոր ֆինանսական սպեկուլյանտները, որոնց ձեռքին մեծ թվով ռուսական ռուբլի կա, կամ էլ այն բանկերը, որոնք ֆինանսական գործարքներ են իրականացրել Ռուսաստանի հետ, ընդ որում, ռուսական ռուբլով։

ՄԵՐ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ

Սեպտեմբերի 2-ին Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում աշխատանքը սկսեց Եվրոպայի խորհրդի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը։ Լսվելու է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցելու հարցը։ Ադրբեջանի վերաբերյալ զեկուցողը ԵԽ խորհրդարանական վեհաժողովի անդամ պրն Բոմելն է, Հայաստանի վերաբերյալ զեկուցողը՝ հոլանդացի Վոլդժերը։ Քաղաքական հանձնաժողովի նիստին ներկա կլինեն ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը եւ ԱԺ արտաքին հարցերի վարչության պետ Շմավոն Շահբազյանը։

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ հայոց արքան հրապարակ հանեց յուր «Պատէրազմ թէ խաղաղութիւն» աշխատասիրութիւնը, մարդիկ վէրջնականապէս հասկացան, որ սոյն արքան իրենց ոչ միայն հաց չի տալու, այլեւ՝ հոյս։ Եւ, իրաւամբ, իրատէս արքան փէտրուարին նախընտրեց հրաժարական տալ, քան թէ՝ հոյս։ Իսկ ժօղովուրդը շարունակում էր մի պտղունց հոյս պահանջել, որ շարունակեր դատարկ հոյսով ուրախանալ, եւ

ՃՈԽ ՆՇԱՆԴՐԵՔ՝ ԼԻՔԸ ՍԻՆԻՆԵՐՈՎ

Ինչպես ողջ առաջադեմ մարդկությունը, այնպես էլ հայ երիտասարդության մի ստվար զանգվածը «ընկերություն ունենալուց» հետո նշանվում է, ապա ամուսնանում (մյուս ստվար զանգվածը ոչ մե՛կն է անում, ոչ էլ, բնականաբար, մյուսը. այս զանգվածը «տանն է մնում»)։ Թեեւ երիտասարդներն աշխատում են թոթափել նախնյաց ավանդույթները եւ նշանադրության ու ամուսնության արարողությունները պարզեցնել՝ հասցնելով մինիմումի, սուսուփուս երթուղային տաքսի նստել ու հայդե՝

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ՝ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՆՎԱԳԱԽՄԲԻՆ

Ապրիլից՝ միայն ջազ Նախագահական ընտրություններից հետո անմիջապես Հայաստանը հայկական ձեւով «ջազի երկիր» դարձավ։ Ռոբերտ Քոչարյանը ջազ է սիրում։ Ռոլանդ Շառոյանը՝ նույնպես, եւ հատկապես Մալխասին (Լեւոն Մալխասյան)։ Եվ այս ընթացքում էլի մի շարք պաշտոնյաներ առիթը բաց չթողեցին իրենց սերն արտահայտել ջազ երաժշտության հանդեպ։ Դրանից Մալխասը «աստղ» դարձավ, իսկ գրեթե բոլոր նորաբաց սրճարաններում սկսեցին ջազ նվագել։ «Պրիստիժի»

ՄԱՆՐ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՔԱՅՔԱՅՄԱՆԸ

Սույն հրապարակման հիմք են հանդիսացել ՀՀ քաղաքացի Ելիզավետա Ջալալյանի եւ նրա կողմից լիազորված անձանց մեզ տրամադրված փաստաթղթերը, առանձին վկայություններ, Երեւանի թիվ 20 դպրոցի ուսուցիչների դիմումը ՀՀ վճռաբեկ դատարանին, 30 հոգու դիմում-բողոքները ՀՀ դատախազությանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հ. Խաչատրյանի՝ ՀՀ Գերագույն դատարանի նախագահությանն ուղարկված հսկողական կարգով բողոքը (16.08.98թ.), Ե. Ջալալյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռ. Ռշտունու հսկողական

ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԻՆ՝ ՎԹԱՐԱՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

Կամ անտարբերություն կառավարական մակարդակով Բնակարան ստանալը բաղձալի հաճույք է. 1960 թ. սեպտեմբերի 2-ը Հալաբյան փողոցի թիվ 3 շենքի բնակիչների համար ուրախության օր էր։ Շահագործման հանձնվեց նրանց հինգհարկանի բնակելի շենքը, յուրաքանչյուրն ստացավ վաղօրոք իրեն հատկացված բնակարանը, որտեղ մինչեւ վերջին տարիները ապրում էին հանգիստ ու խաղաղ։ Ոչ ոք չէր ենթադրում, որ քարաշեն այդ ամուր շենքը կարող է

Ա՛ՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Ամերիկյան TNT Productions ֆիրմայի եւ հայկական ArmExpo կազմակերպության նախաձեռնությամբ Երեւանում երեկ բացվեց Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես (BDHX)՝ 4 օր տեւողությամբ։ Սա Հայաստանում կազմակերպված առաջին նման ցուցահանդեսն է, որին մասնակցում են արտասահմանյան 24 երկրների ֆիրմաներ։ Հայկական մասնակից-ֆիրմաների թիվը 26-ն է։ ԺՏՆՑ-ն թանգարան էր փակ երկնքի տակ Ցուցահանդեսը, քանի որ վաճառք չէր ենթադրում, հաճախորդներ շատ չուներ. կոնկուրենտ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի 10.07.98-31.08.98 թ. գործունեության մասին ՀՀ ԱԺ որոշմամբ 1998 թ. հունիսին ձեւավորվեց ժամանակավոր հանձնաժողով՝ վեց ամիս ժամկետով, օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի եւ փոխառությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրելու համար։ Չնայած խորհրդարանական արձակուրդներին, հանձնաժողովն աշխատեց իր իսկ կողմից

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031