Օրվա լրահոսը
«ԵՐԿՐԱՊԱՀԸ» ՄԵԾԱՆՈՒՄ Է
Վերջին օրերին խոսվում էր, թե «Երկրապահ» պատգամավորական խումբը հրաժարվելով իր անունից, անվանվելու է «Հայաստան»։ Մինչդեռ «Երկրապահին» մոտ կանգնած աղբյուրներն այլ տեղեկություն են հաղորդում։ Պատգամավորական խումբը պահպանելու է իր անունը եւ, բացի այդ, նաեւ մեծանալու է։ «Երկրապահին» են անդամագրվելու եւս 7-8 պատգամավոր։ 95-ԻՑ ԴԱԺԱՆ ՉԻ ԼԻՆԻ Ընտրական օրենսգրքի շուրջ հուլիսի 8-ին տեղի ունեցած միջկուսակցական քննարկումների ժամանակ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԼՌՈՒԹՅԱ՞Ն ՀԱՄԱՐ
Մինչ այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ լրատվամիջոցների ղեկավարների հանդիպումների մասին որեւէ արտահոսք չէր եղել։ Նախագահի մամուլի խոսնակ Կասյա Աբգարյանը երեկ խախտեց ավանդույթը. «Ինչպես գիտեք, խոլերայի համաճարակի հետ կապված, նախագահը մասնավոր բրիֆինգի հրավիրեց ձեզ բոլորիդ, որտեղ պարզաբանվեց համաճարակի հետ կապված իրողությունը եւ մեր կողմից խնդրվեցավ, որ ոչ մի ձեւով պանիկա եւ էսպես ավելորդ սենսացիոնալ պատմություններ չստեղծել»։ Տիկին
Հայ առաքելական եկեղեցին որեւէ հոսանքի հակազդելու խնդիր չունի
Աղանդավորական հոսանքների՝ Հայաստանում ծավալած օրինական կամ ապօրինի գործունեությունը՝ հնարավոր բոլոր հետեւանքներով, հսկայական վտանգ է ներկայացնում մեր երկրի համար։ Եվ այս հարցում նշանակալից դեր ունի եկեղեցին՝ որպես հայ հոգեւոր կյանքի կարեւորագույն օջախ։ Ավելի հստակեցնելու համար եկեղեցու դիրքորոշումն աղանդների ու դրանց ծավալած գործունեության նկատմամբ, դիմեցինք Արարատյան թեմի հայրապետական առաջնորդական փոխանորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանին։ – Հայ առաքելական
Ո՞ՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ «ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ»
Դատարանակազմության մասին 1998 թ. մարտի 7-ին ԵՊՀ-ի դահլիճում, նախագահական նախընտրական հանդիպման ժամանակ, Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Սահմանադրությունը ստեղծված է մեկ անձի՝ նախագահի համար, որի ձեռքում է կենտրոնացած ողջ իշխանությունը»։ Ինչպես հայտնի է, ժողովրդավարական երկրներում պետական իշխանությունն իրականացվում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա։ Պետական իշխանությունը մեկ անձի՝ նախագահի ձեռքում կենտրոնացված լինելու
ՓՈՂԵՐԸ ՀԱՇՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Մոտ մեկուկես ամսվա բուռն կրքերից հետո ուսանողի կարգավիճակ ստացած բոլոր դիմորդները չէ, որ ցնծում են եւ բոլոր ընտանիքներում չէ, որ տոն է։ Պատճառը շա՜տ պարզ է՝ փողը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը։ Մինչեւ սեպտեմբերի 20-ը եղած կամ չեղած փողերը հաշվելու բախտորոշ գործունեությամբ են զբաղվելու ոչ միայն վճարովի համակարգ ընդունված դիմորդների ծնողները, այլեւ նրանց զավակներին հյուրընկալելու պատրաստ
ԴԱՏԱՎՈՐԻՆ ԿԱՇԿԱՆԴԵՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉԸ
Աղը լավ բան է, բայց եթե աղն էլ անհամանա, ինչո՞վ այն պետք է համեմվի Վաղուց արդեն հրապարակային դարձած Մայր աթոռ սբ. Էջմիածին-Ֆերջուլյան դատավարությունն անցած ուրբաթ, հերթական նիստի ժամանակ վերջապես անհամացավ։ Ներկաների վկայությամբ ժողդատավորն այդ օրը բոլորովին անաչառ չէր։ Էջմիածնի ժողդատավոր Հ. Սարգսյանի պահվածքը դատավարության սկզբից եւ հետայնու տարօրինակորեն բարեհամբույր էր։ Ամեն նիստից հետո պարոն դատավորը
ՊԿՊ-ԵՐԻ ՇՈՒԿԱՆ ԱԿԱՆԱՊԱՏՎԱԾ ԴԱՇՏ Է
Ինչպես հայտնի է, Ռուսաստանում ֆինանսական ճգնաժամի հիմնական պատճառներից մեկը պետական կարճաժամկետ պարտատոմսերով կառուցված բուրգի փլուզումն էր։ Բազմաթիվ վերլուծաբաններ գտնում են, որ դա ավելի մեծ դեր է ունեցել ծագած ճգնաժամում, քան պաշտոնական շրջանակներով անընդհատ շեփորվող նավթի գների անկումը միջազգային շուկայում կամ բորսայական սպեկուլյացիաները։ Բավական է ասել, որ ճգնաժամի նախօրյակին Ռուսաստանի պարտքը ՊԿՊ-ով գերազանցել է 50 մլրդ
Ինտելեկտուալ զտումներ արտգործնախարարությունում
Սեպտեմբերի 14-ից անցկացվելու է ՀՀ արտաքին գործերի նախարարության անձնակազմի հերթական որակավորումը, որը նպատակ ունի պարզել մի խնդիր. համապատասխանո՞ւմ է արդյոք տվյալ աշխատակիցը դիվանագիտական աշխատանքի պահանջներին, թե՞ ոչ։ Որակավորման հարցաթերթիկները կազմված են լինելու վեց բաժիններից՝ հայոց պատմություն, Հայաստանի պետական կառավարման համակարգ եւ Սահմանադրություն, քաղաքական աշխարհագրություն, միջազգային հարաբերություններ եւ քաղաքագիտություն, հայոց լեզու եւ օտար լեզու։ Որակավորման առավելագույն
Այնուամենայնիվ, Քոչարյանը պիտի Բաքու մեկներ
Այսօր Բաքվում կսկսվի ՏՐԱՍԵԿԱ-ի խնդիրներին նվիրված միջազգային համաժողովը, որին ասնակցել-չմասնակցելու հարցը, նաեւ այլ թեմա չունենալու պատճառով, այդքա՜ն քննարկվեց հայաստանյան մամուլում։ Վարչապետ Արմեն Դարբինյանն արդեն Բաքվում է, իսկ մենք՝ իբրեւ վերջին արձագանք, հրապարակում ենք ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանի մեկնաբանությունը, որը ժամանակին ծավալի պատճառով դուրս էր մնացել նրա հարցազրույցից։ «Իհարկե, նախագահը պիտի Բաքու գնար։ Ես լինեի՝
ԽԱՎԻԱՐԱԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԻԲՐԵՎ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ
Երբ է եղել առաջին համտեսը Երեւի ամենեւին էլ պատահական չէ, որ վարչապետ Արմեն Դարբինյանը կառավարության անդամների՝ մանուկ հասակում պարտադիր ձկնկիթային խավիար կերած լինելու մասին հայտարարությունն արեց, երբ վերջնականապես պարզվել էր, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՏՐԱՍԵԿԱ ծրագրով Բաքու չի մեկնելու։ Այժմ վարչապետը հարեւան հանրապետության մայրաքաղաքում է եւ կարող է ոչ միայն պետական անլուրջ գործերով զբաղվել, այլեւ
5 ՏԱՐԻՆ ԲԱՎԱԿԱ՞Ն Է, ՈՐ ԵՐԿԻՐՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՃԱՆԱՉԵՆ ԻՐԱՐ
Այս հարցի պատասխանն էին տենդագին որոնում սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 5-ի նիստի՝ լրագրողներին մատչելի հատվածում։ Ռոբերտ Քոչարյանի հետ Հանձնաժողովն իր աշխատանքը սկսել էր ժամը 15-ին։ Ներկա էր եղել նաեւ ՀՀ նախագահը, սակայն այդ ժամանակ հանդուրժել էին միայն «Լուրերի» օպերատորի ներկայությունը։ Նախագահի աշխատակազմում գնալով ավելի հաճախակի են դառնում լրագրողների համար փակ հավաքները՝ տխուր զուգահեռների
ԻՄ ՀԻՄՔԸ ԵԳՈՐՅԱՆՆ Է
ԱԺՄ-ին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Պարույր Հայրիկյանի ԻՄ կուսակցության մշակած նոր ընտրական օրենսգրքի համար հիմք է ծառայել Էդվարդ Եգորյանի մշակած նույն օրենսդրական փաստաթղթի նախագիծը։ «Մի երկու ստից-մտից փոփոխություն են կատարել ընդամենը»,- իրենց դիրքորոշումն արտահայտեցին ԱԺՄ-ականները։ ԳՈՒՑԵ ԻՐՈՔ ՊԱՐՏՔԵ՞Ր ՈՒՆԵՐ Արամ Կարապետյանի՝ Ձորաղբյուրում գտնվող եռահարկ ամառանոցն, ամենայն հավանականությամբ, վաճառվել է։ Նոր տերն այգեպանին աշխատանքից
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԻՐ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ՊԱՐՏԱԴՐԵԼ
«Նախագահն ասաց, որ ինքը հետեւողական չի լինելու որեւէ տեսակետ անցկացնելու հարցում։ Ինչ որ կորոշի հանձնաժողովը, ինչ որ կորոշի Ազգային ժողովը եւ հետո ժողովուրդը՝ ինքը դրանով էլ կառաջնորդվի»,- պատմեց Պարույր Հայրիկյանը սահմանադրական հանձնաժողովի շաբաթ օրվա նիստից հետո, որին մասնակցել էր Ռոբերտ Քոչարյանը եւ որին թույլ չէին տվել մասնակցել լրագրողներին՝ «գործնական եւ անմիջական, անկաշկանդ զրույց» ունենալու պատճառաբանությամբ։
Տարօրինակություններ մահերի գրանցման հարցում
Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ դժվարություններ ԶԱԳՍ-երի աշխատանքում Ինչպես աշխատանքային բոլոր ոլորտներում, այնպես էլ ԶԱԳՍ-երի գործունեության մեջ առկա են մի շարք դժվարություններ, որոնք կրում են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ բնույթ։ ԽՍՀՄ փլուզումից հետո ԶԱԳՍ-երի համար խիստ դժվարացել են նախկին Միության հանրապետություններից, այդ թվում Ռուսաստանից, անհրաժեշտ հարցումների պատասխանները ստանալը։ Առաջին հերթին դա կապված է երկարատեւ քաշքշուկների հետ։
ՆՈՐ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ
Դեռեւս մեկ տարի առաջ լուրեր էին պտտվում այն մասին, որ աշխարհի համակարգիչները 2000 թվականին, ոչ ավելի, ոչ պակաս, «խառնվելու են», ասել է թե՝ կապն անջատվելու է, եղած տեղեկատվությունն էլ «կորչելու» է։ Այս ոլորտին քիչ թե շատ առնչություն ունեցողների հետ զրույցից մի քանի կարծիք արձանագրվեց. «Մի քանիսը աղմուկ են բարձրացրել՝ իրենց ծրագիրը վաճառելու նպատակով. բլեֆ է…»,
Հեռակա երկխոսություններ
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Մեր ընթերցողներն իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխանները ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում ստանալ։ Այսուհետ, յուրաքանչյուր շաբաթ օրվա «Առավոտում» մենք կպատասխանենք ընթերցողներին հուզող եւ հետաքրքրող հարցերին։ Հարցերը կարելի է խմբագրություն ուղարկել գրավոր (Երեւան-375013, Արշակունյաց-2, 15-րդ հարկ) կամ հեռախոսով՝ 56-89-68։ Հարցերի պատասխանները կհրապարակենք թերթում։ Բանավոր պատասխաններ չեն տրվի։ Մենք գիտենք, որ հղիների բժշկական սպասարկումը պոլիկլինիկաներում անվճար է։
ԲԺԻՇԿՆ ԱՅԼԵՎՍ ԱՎԵԼՈՐԴ ՕՂԱԿ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Հիշո՞ւմ եք մեր մամիկների խոսքը տան գողի եւ երդիկից հանած կովի մասին։ Միայն դա միտքս եկավ առողջապահության նախարարության պատրաստած «Առաջարկ համատեղ բաժնետիրական ընկերությունների կառուցվածքի վերաբերյալ» հետաքրքրաշարժ «շարժը» կարդալիս (այն ձեռքս ընկավ մի գլխավոր բժշկի շնորհիվ)։ Իհարկե, երբ «գողը» նախարարությունից է, բժշկին կարելի է անվարան դուրս շպրտել հիվանդանոցից։ Անկեղծ ասած, ութ էջանոց փոքրիկ գլուխգործոցը կարդալիս մեծ
ԵՐԵՎԱՆԸ ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՔԱՂԱՔ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՆ ԱՆԻՄԱՍՏ Է
Հայաստանում վերջին մարդահամարն անցկացվել է մոտ 20 տարի առաջ՝ 1979 թ.։ Այսօր ոչ ոք վստահ չէ, որ եկող տարի ծրագրավորված մարդահամարը կանցկացվի։ Զուտ այս պատճառով էլ ժողովրդագրության շուրջ եղած պետական ու ոչ պետական թվերն ու տվյալները հիմնականում քաղաքական շահարկումների պատճառ են դառնում։ Խորհրդային պետությունը վերջին շրջանում 10 տարին մեկ կանոնավոր մարդահամար էր անցկացնում։ Դրանցից վերջինն
Թագավորի բարեկամների եւ խորհրդականների մասին
Քրիստոսից առաջ առաջին դարի հեղինակ Դիոդորոս Սիցիլիացին, արժանահավատ եւ ուսանելի բազում տեղեկություններ հայտնելով Եգիպտոսին հարող տարածքի եւ Մերոէ կղզու էֆիոպների բարք ու սովորույթների մասին, իր քառասնագիրք «Պատմական գրադարան» աշխատության մեջ գրում է, թե եթովպական օրենքներից շատերը եւ հատկապես թագավորների ընտրության մասին օրենքները նշանակալիորեն զանազանվում են այլ ժողովուրդների օրենքներից։ Նախ՝ քրմերն իրենց միջից ընտրում են լավագույններին,
ԱՅԴՊԵՍ ԷԼ Է ՊԱՏԱՀՈՒՄ
«Առավոտի» խմբագրությունը ստանում է ոչ միայն հայաստանյան պաշտոնյաների եւ նրանց սպասարկող «շարքային քաղաքացիների» ցասումնալից «հերքումները», որոնք սովորաբար աչքի են ընկնում ոչ գրագետ շարադրանքով եւ թերթի (կամ նրա աշխատողների) հասցեին վիրավորանքներով, այլեւ նորմալ, շարքային ընթերցողների նամակները, որոնցից մեկը (էլեկտրոնային փոստով ստացած) որոշել ենք այսօր տպագրել։ «Հարգելի «Առավոտի» խմբագրություն։ Ես բնակվում եմ Լոս Անջելեսում եւ ամեն օր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԿԱ ԱՆՁՆԱԿԱՆ ՆՎԻՐՈՒՄ
Մեկ հարց «Շամիրամի» համանախագահ, ԱԺ պատգամավոր ԳԱՅԱՆԵ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ – Տիկին Սարուխանյան, մի կողմից «Շամիրամի» համանախագահ Շողեր Մաթեւոսյանը պատրաստակամություն է հայտնում Վանո Սիրադեղյանի հետ անգամ դժոխք գնալ, իսկ մյուս կողմից էլ, կարծես, դուք նրան մենակ եք թողնում եւ ձեր նախկին մերձավորներին միանալու որեւէ տրամադրություն չեք ցուցաբերում։ Ինչո՞վ դա բացատրել։ – Համարում եմ ոչ տեղին «Շամիրամի» անունից
«Սա կիսամեռած կայունություն է»
Ասաց տնտեսական գիտությունների դոկտոր Հայկ Սարգսյանը Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի եւ համագործակցության ընկերությունում սեպտեմբերի 4-ին «Էբերտի հիմնադրամը» կազմակերպեց սեմինար՝ «Շուկայական տնտեսությունը եւ պլանավորումը» թեմայով։ Այն տեղի ունեցավ «քաղաքացիական ֆորում-1998» ծրագրի շրջանակներում։ «Մարդկանց հնարավորություններից բացի, եթե այլ բաներ կան, դա մարդկանց պահանջմունքն է։ Տնտեսական կյանքը հենց այդ պահանջներից մեկն է»,- այսպիսի խոսքերով զեկուցումը բացեց Հ.
ՀՐԱԶԴԱՆ. ԴՐԱԿԱՆՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԸ
Գավառական քաղաքը մեզ դիմավորեց բազմահարկ շենքերի բակերում արածող կովերով, գիտահետազոտական ինստիտուտի բակում աճեցված կարտոֆիլով ու շենքերից մեկի ճակատին հաղթականորեն փակցված «Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբ» ցուցանակով։ Տպավորությունն այնպիսին էր, թե կյանքն այստեղ կանգ է առել։ Մարզպետարանի լրատվական բաժնում շտապեցին տեղեկացնել, որ իրենք «Առավոտի» հետ հին հաշիվներ ունեն, որ մենք սուտ-սուտ բաներ ենք տպագրում, եւ այլն, ապա
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԱՐԵՓՈԽԻՉ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Սակայն ԼՂՀ պաշտպանության նախարարն առայժմ չի ցանկանում մանրանալ -Հունիսի 5-ի ասուլիսում հայտնել էիք, որ եթե տեսնեք, թե Ձեր դիրքորոշումը եւ տնտեսական զարգացման հարցերում առաջարկները պաշտպանություն չեն գտնում՝ ապա ինքներդ արիություն կգտնեք պաշտոնաթող լինել։ Այն, որ հիմա շարունակում եք պաշտոնավարել՝ արդյոք նշանակո՞ւմ է, որ Դուք համաձայն եք իրականացվող քաղաքականությանը։ -Հայաստանո՞ւմ իրականացվող քաղաքականությունը նկատի ունեք, թե՞ Ղարաբաղում։
ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՐՍԱՆԻՔ ԱԺ-ՈՒՄ
Հավաքը, որ տեղի ունեցավ իբրեւ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի խորհրդակցություն, իմ լրագրողական պրակտիկայում երբեւէ նախադեպը չէր ունեցել։ Ընդհանուր վիճակը, ընթերցողից ներողություն խնդրելով պիտի ասեմ, 70-ական թվականների հարսանիք էր հիշեցնում։ Պատկերը մոտավորապես այնպիսին էր, երբ տարբեր շարքերով դրված սեղանների շուրջ նստածներն այնքան խմած են լինում, որ միմյանց չեն լսում ու խմում
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՇԵՆԳԱՎԻԹՈՒՄ
Սեպտեմբերի 6-ին Շենգավիթի տարածքում կանցկացվեն համայնքապետի ընտրություններ։ Մրցակցում են երկու թեկնածու՝ ԻՄ ներկայացուցիչ Գագիկ Սարուխանյանը եւ ԱԺ պատգամավոր, Շենգավիթի թաղապետի ներկայիս պաշտոնակատար Մարտին Սարգսյանը։ Դիտորդները վկայում են, որ վերջինիս հաղթանակը որեւէ կասկած չի հարուցում, իսկ ԻՄ-ի ներկայացուցիչը մասնակցում է պարզապես ընտրությունների ժողովրդավարությունն ապահովելու նպատակով։ ՄԻՇՏ ԵՐԿՐՈՐԴԸ Սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ
100 ՏԱՐՎԱ ՄԵՆՈՒԹՅՈՒՆ ՆԱ ԷԼ Է ՄԵԶՆԻՑ ՄԵԿԸ
«Այս տարվա հունիսին Ձեր մասին մամուլում գովասանքի եւ գնահատանքի բազմաթիվ խոսքեր հրապարակվեցին։ Ասենք, անգամ գրվեց, որ Ձեզ նմանները 100 տարին մեկ են ծնվում։ Դուք է՞լ եք այդպես կարծում»,- «Առավոտի» թղթակցի հարցին ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը համեստ ժպիտով պատասխանեց. «Չեմ կարող իմ մասին այդպիսի բաներ ասել։ Իրավունք չունեմ։ Հետագան ցույց կտա»։ Ավելի ուշ հարցը կրկնեցինք,
Գյումրվա քննություններ
Այս տարվա ընդունելության քննությունների արդյունքներն ամփոփելու եւ քննությունների հետ կապված որոշակի խնդիրներ քննարկելու նպատակով (համենայնդեպս, նախնական պայմանավորվածությունն այդպիսին էր եղել) Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանը եւ Գյումրիի քաղաքային ընդունող հանձնաժողովը սեպտեմբերի 2-ին Գյումրի էր հրավիրել կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին։ Գոմցյանական անակնկալ Երբ հասանք Գյումրիի մանկավարժական ինստիտուտ՝ պատվիրակության համար անսպասելի, դիմավորեց տարածքային հեռուստաօպերատորների շքերթը։ Սակայն
«Էս ինչ կեղտոտ պադեզդ ա»
Շրջում ես Երեւանի փողոցներով ու մայթերին, շենքերի պատերի տակ, խաչմերուկներում տեսնում արկղեր, պարկեր, դույլեր եւ… ինչ պատահի։ Կատարվում է փողոցային առեւտուր, վաճառվում է ամեն ինչ։ Ճիշտ է, նոր քաղաքապետը խոստացել է, որ ինչ գնով էլ լինի, պետք է վերացնի փողոցային առեւտուրը, բայց դա հարցի լուծում չի։ Հազարավոր ընտանիքներ դրանով են ապրում. վերացնել այն՝ նշանակում է
ՏՂԱՆ, ՈՐ ՍԻՐՈՒՄ ԷՐ ՏՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՈՒ ԱՅԼԵՎՍ ՉՎԵՐԱԴԱՌՆԱԼ
Խմբագրություն այցելած կենսաթոշակառու Լենա Հովակիմյանի կյանքի վերջին 10 տարիների պատմությունը քիչ լուսավոր կետեր ունի։ Դժվար էր ունկնդրել մորը, որ եկել էր բողոքելու որդուց։ Իսկ մի ամբողջ թղթապանակ կազմող փաստաթղթերը սեփական իրավունքները վերականգնել ցանկացող մարդու անզոր ճիգերի համր վկաններն էին, որ հաստատապես պիտի ավելանան, բազմապատկվեն, ինչպես հարյուրավոր այլ դեպքերում։ 1987 թ. հունիսի 13-ին Լենա Հովակիմյանի որդին՝