Օրվա լրահոսը

ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է

Սեպտեմբերի 2-ին լրացավ Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի 50-ամյա հոբելյանը։ 22 տարի ղեկավարելով թեմը` սրբազանը Ռուսաստանի ողջ հայության համար դարձել է անվերապահ հեղինակություն։ «Առավոտը» շնորհավորում է Տիրան սրբազանին կեսդարյա հոբելյանի կապակցությամբ եւ ներկայացնում հարցազրույց նրա հետ։ -Սրբազան, ինչպե՞ս եք գնահատում Մոսկվայի հայ համայնքի այսօրվա վիճակը։ Գաղտնիք չէ, որ

ՀԱՅՈՑ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ «ՎԻՇՏԸ»

Հայաստանի փաստաբանների տունը կռիվ էր ընկել։ ՀՀ նախագահը ստորագրել էր ԱԺ կողմից ընդունված «Փաստաբանական գործունեության մասին» օրենքը, որը «շրջանառության մեջ» պիտի դրվի 1999 թ. հունվարի 12-ից։ Փաստաբանների մի մասը չի ուզում էդ «քորփա» օրենքը «մարդ դառնա, աշխատանք անի», մի մասն էլ հակառակը, գտնում է, որ օրենքը լավն է եւ ունի ոչ միայն «պրակտիկ», այլ՝ «պատմական

Պահպանել մայրենի լեզվի անաղարտությունը

Հաճելի է, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել է մայրենի լեզվի օգտագործման, նրա անաղարտության պահպանման նկատմամբ վերաբերմունքը։ Այդ մտահոգությունը զգացվում է ամենուր՝ թե՛ պաշտոնական ու ոչ պաշտոնական խոսքում, թե՛ ընտանիքում ու դպրոցում եւ հասարակական միջավայրում։ Լավ է, որ հանրապետության թերթերը, ամսագրերը եւ ինֆորմացիայի մյուս միջոցները ոչ միայն պրոպագանդում են մայրենին, այլեւ ստեղծում պայմաններ, նախանշում ուղիներ էլ

Պահածոյացված դժգոհություններ եւ արդարացում

Որքան ժամանակն անցնում է, այնքան ավելի ենք համոզվում, որ սեփականաշնորհման պղտոր ջրապտույտից այլեւս քչերին պիտի հաջողվի դուրս գալ անվնաս, էլ ուր մնաց, թե չոր։ Յուրաքանչյուր նոր ահազանգ էլ ավելի է խորացնում այս համոզմունքը։ Էջմիածին քաղաքի բնակիչներ, նախկին պահածոյագործներ Ժանետա Գրիգորյանի, Ռիմա Խաչումյանի եւ Գոհար Տերտերյանի «Առավոտին» հասցեագրած նամակը հուսախաբված մարդկանց վերջին փորձն էր վերագտնելու այն

ԴԱՏԱՐԱՆ ԱՍԵԼԻՍ՝ ԿԱՐՄԻՐՇԱԼՅԱՆԻ ՈՏՔԵՐԸ ԴՈՂՈՒՄ ԵՆ

Չհարցրի՝ ինչո՞ւ է այդպես Փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտ շտապող լրագրողս գիտեր, թե ներկա է լինելու հասարակական կազմակերպությունների միգրացիոն սեկտորի նիստին։ Հայկական սոցիոլոգիական ընկերակցության նախագահ Գեւորգ Պողոսյանն էլ համենայնդեպս այդպես ասաց՝ ներկայացնելով այն երկու հարցերը, որոնք կան օրակարգում։ Դրանցից որպես առաջինը նշվեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Եվրոպական բյուրոյի ներկայացուցչի՝ Հայաստան կատարած այցելության ժամանակ հայտնած այն

ԲԱԶՄԵՐԱՆԳ ԿՂԶԻ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐՇՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Նախկին Խորհրդային Միությունը հիշեցնող իրողություններից է Մոսկովյան Միջազգային Գրքի տոնավաճառը, որն ավանդաբար շարունակում է տեղի ունենալ նախկին Միության մայրաքաղաք Մոսկվայում։ Ամեն տարի այս միջոցառմանը մասնակցում է Հայաստանը։ 1987-ին՝ Մոսկովյան տոնավաճառի 10-ամյակին Հայաստանը պարգեւատրվեց հատուկ դիպլոմով։ Այս տարի 20-ից ավելի հրատարակիչներ, ներկայացնելով ավելի քան 200 անուն գիրք, ավանդույթը չխախտեցին ու մեկնեցին Մոսկվա։ Մոսկովյան գրքի XI-րդ տոնավաճառը

ԱՄԵՆ ՄԱՐԴ ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Հարցազրույց ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանի հետ -Ես ամենայն ուշադրությամբ ուսումնասիրեցի 8-րդ նստաշրջանում քննարկվելիք հրատապ հարցերի ցուցակը, ուր ընդգրկված է 64 օրենսդրական նախաձեռնություն, սակայն դրանցից եւ որեւէ մեկի դեպքում գլխադասայինը ձեր գլխավորած հանձնաժողովը չէ։ Ի՞նչն էր այս պասիվության պատճառը՝ վատ եք աշխատել, հա՞։ -Մեր հանձնաժողովը սպեցիֆիկ բնույթ ունի, եւ մեր կողմից

Ալեսանդր Արզումանյանը՝ «քաղկոմի առաջին քարտուղար»

Երեկ կայացավ ՀՀՇ հանրապետական խորհրդի նիստը: Բացելով այն, ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը ներկայացրեց խորհրդի անդամներին, ՀՀՇ Երեւանի մարզային խորհրդի նորընտիր նախագահ Ալեքսանդր Արզումանյանին եւ Երեւանի մարզային խորհրդի անդամ, «Հայք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Հակոբյանին: Այնուհետեւ խորհուրդը քննարկեց տեղական կազմակերպություններում ընդհանուր ժողովներ հրավիրելու հարցը: Խորհուրդը տեղական կազմակերպություններին առաջարկեց սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կայանալիք ժողովներում քննարկել արդի քաղաքական

ԽՈԼԵՐԱՆ ՄԵԶԱՆԻՑ ՇԱՏ Է ՎԱԽԵՆՈՒՄ

Խոլերայի մասին չխոսելով եւ չգրելով՝ հիվանդությունը չի բուժվում։ Արմավիրի մարզպետարանի առաջին պատահած աշխատակիցը զարմացավ՝ տեսնելով իրեն մեկնած ձեռքը. «Մեզ մոտ ձեռքով չեն բարեւում, վախենում են վարակվելուց»։ Հետո մարզպետարանի լրատվության բաժնի վարիչ Հակոբ Հակոբյանն ասաց, որ «պանիկա» իրենց մոտ չկա, եւ ժողովուրդը զբաղված է իր գործով։ Համաճարակի հնարավոր բռնկման մասին մարզպետին մարզի գլխավոր համաճարակաբանը զեկուցել է

«ԿՆԵՐԵՔ, ԿԱՐՈ՞Ղ ԵՔ ՓՈՐՁԵԼ ՕԳՆԵԼ ՆՐԱՆ»

Իզո՞ւր էին նախագահի աշխատակազմում վարդագույն երանգներով ներկայացնում նստացուցարարների եւ հացադուլավորների օրինական պահանջների բավարարման ուղղությամբ ձեռնարկված միջոցները։ Սեպտեմբերի 1-ին մեր հրապարակած հարցազրույցում նախագահի աշխատակազմի նամակների եւ քաղաքացիների ընդունելության բաժնի վարիչ Մարգարիտա Ազարյանը Ռոբերտ Քոչարյանի նստավայրի մոտ հացադուլ եւ նստացույց անողներից մեկի մասին ասել էր. «Լաուրա Իսախանյանի գործը մի քիչ անորոշ է։ Այստեղ էությունը հետեւյալն է՝ քաղաքացուհին

ՄԵԿԸ ՄՈՐՈՒՔՈՎ, ՄՅՈՒՍՆ՝ ԱՌԱՆՑ ՄՈՐՈՒՔԻ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինը սեպտեմբերի 23-ին մեկնելու է Լոս Անջելես՝ Միացյալ հայկական ֆոնդի 100-րդ մարդասիրական թռիչքի հանդիսություններին մասնակցելու նպատակով։ Սպասվում է նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի մասնակցությունը։ Արդեն հայտնել ենք, որ նույն առիթով Լոս Անջելեսում է լինելու նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՎԱՐԺԱՆՔ Երկուշաբթի Ազգային ժողովի հերթական նիստից առաջ տեղի կունենա

Ի՞ՆՉ ԳՐԱՆՏ ԱՌԱՆՑ ՀՐԱՆՏԻ

«A1+»-ին տված իր հարցազրույցում ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Աշոտ Թավադյանը հաստատեց լուրն այն մասին, որ այս տարի Հայաստանի կառավարությունը միջազգային կազմակերպություններից եւ այլ կառավարություններից պետք է գրանտ ստանա 21,3 միլիարդ դրամի չափով, սակայն առ այսօր ստացել է ընդամենը 1,7 միլիարդ դրամը։ Պրն Թավադյանը նշեց նաեւ, որ նման ցուցանիշներ էին արձանագրվել նաեւ 1997 թվականին։ ՄԵԿ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ

ՍՊԱՆՎԱԾՆԵՐ ԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐ

Շահումյան շրջանի ժողդատարանում սեպտեմբերի 9-ին ավարտվեց մեկ ամիս ձգձգվող մի գործ, որն առնչվում է N զորամասում տիրող անկարգապահ բարքերին։ Ընթերցողներին տեղեկացնենք, որ հենց այդ զորամասից էր սկիզբ առել 1998թ. փետրվարի 11-ին տեղի ունեցած ողբերգությանը, որն իր հետ տարավ 7 երիտասարդների կյանք։ Հիշեցնենք նաեւ, որ գործն առնչվում է Արմավիրի զինմասում տեղի ունեցած դեպքին եւ ինքնասպանություն գործած

«ՄԻԼԻՈՆՆԵՐ ԿԾԱԽՍԵՄ, ԲԱՅՑ ԷԴ ԿՆԳԱ 200 ԴՈԼԱՐԸ ՉԵՄ ՏԱ»

Ասում է չարտոնագրված Հայոց ազգային համալսարանի ռեկտորը Մեր օրերում բարձրագույն ուսուցման կրթօջախների ստեղծումը ինչ-որ տեղ նաեւ դասվում է շահութաբեր ձեռնարկատիրական գործունեության (բիզնեսի) շարքին։ Ընդ որում, պարզվում է, որ հանրապետությունում, բացի 80 արտոնագրված բուհերից, գործում են նաեւ չարտոնագրված բիզնես-կրթօջախներ։ Կա պահանջարկ, ինչո՞ւ չօգտվել դրանից եւ մի քանի դասատուներով համալսարան չհիմնադրել, այն էլ Հայոց ազգային համալսարան բարձրագոչ

ՍՄԲԱՏ ՆԱՍԻԲՅԱՆԸ ՍՊԵԿՈՒԼՅԱՆՏ ՉԷ

Հայաստանի ֆինանսական շուկայում մի քանի օր տեւած անկայուն վիճակը՝ դոլարի կուրսի բարձրացումը, «չբանկիր» եւ «չնախարար» խավի համար թերեւս անակնկալ էր։ Մինչեւ փորձեցինք ինքներս մեզ համար պարզել՝ ինչն ինչոց է, մի քանի օր պահանջվեց։ Այդ օրերի ընթացքում ամեն ինչ կարծես կարգավորվեց։ Բայց հիշողություններիս մեջ մնացին ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության սկզբից՝ ոչ տեղին եւ արհեստավարժ լռությունը,

Ե՞րբ ենք բաժանելու մեր փողերը

Եվ արդյոք մե՞րն են դրանք Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից այս տարի Հայաստանին տրամադրված 135 միլիոն դոլարը բաշխելու եւ օգտագործելու մասին հետեւյալ տեղեկություններն են դրվել շրջանառության մեջ, ըստ որի, կողմերի համաձայնությամբ նշված միջոցները տրամադրվել են հետեւյալ հասցեատերերին. 15 միլիոն դոլար՝ էլեկտրական հոսանքի հաշվիչների համար, որը կիրագործվի ՀՀ կառավարության կողմից։ 7,4 միլիոն դոլար՝ դատական համակարգի բարեփոխումների, անկախ

ԱՆՎՏԱՆԳ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՏԱՍՆՕՐՅԱԿ

Լրագրողը փոխում է մասնագիտությունը Հերթական ուսումնական տարվա շեմին քաղաքապետարանը եւ պետավտոտեսչությունը հայտարարեցին անվտանգ երթեւեկության տասնօրյակ: Խորհրդային տարիներին այդպիսիք կազմակերպվում էին պարտադիր եւ բավական արդյունավետ էին: Մեզ հետաքրքրում էր, թե ինչպիսի՞ն է լինելու այս մեկը: Դիմեցինք ՆԳ նախարարություն եւ համապատասխան թույլտվություն ստանալով՝ մասնակցեցինք միջոցառմանը: Վերակարգ Այս արարողությունը մեզ ավելի հայտնի է ռուսերեն «ռազվոդ» բառի տեսքով: Եւ

«ԻՍԿ Ո՞Վ Է ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ»

«Ես կառաջարկեի իրեն հրավիրել եւ մի հանդիպում կազմակերպել, որտեղ կքննարկեիք նման հարցեր։ Ուղղակի շատ հետաքրքիր կլիներ նման հանդիպումը։ Որ կանչեք՝ կհասկանաք, թե ինչու եմ այդպես ասում եւ շատ բաներ Ձեզ համար ուղղակի ավելի պարզ կլինեն»,- Ռոբերտ Քոչարյանի այս խոսքը եւս մեկ անգամ ամբողջությամբ մեջբերում ենք մի նպատակով. այն է՝ չթաքցնել, որ ԼՂՀ ԱԺ պետական շինարարության,

«Առավոտը» երբեք չի կապել Ս.Արծրունուն «Դրո»-ի հետ

ԼՂՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Սեւակ Արծրունին («Դրո»-ի գործով մահվան դատապարտված Արսեն Արծրունու եղբայրը) սպառնաց դատի տալ «Առավոտին», եթե թերթը մինչեւ սեպտեմբերի 20-ը չհերքի իր՝ «Դրո» վարչության անդամ լինելու լուրը։ Ընդ որում, պրն Արծրունին մտադրված է դիմել հենց Մարտակերտի շրջանի դատարան։ «Առավոտի» թղթակցի այն հարցին, թե արդյոք իր այդ ցանկությունը պայմանավորված չէ՞ Մարտակերտի շրջանի դատարանի

ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է

Օգոստոսի վերջին ԱՄՆ կատարած այցելության ժամանակ ՀՀ նախագահի խորհրդական Պարույր Հայրիկյանը տեղի հայության հետ հանդիպման ընթացքում ՀՀ ներքաղաքական կյանքին առնչվող մի շարք հայտարարություններ է արել, որոնք հետաքրքրություն են առաջացնում ոչ միայն սփյուռքահայերի, այլեւ հայաստանցիներիս համար։ Լոս Անջելեսի Վեն Նայսի սբ. Պետրոս եկեղեցու սրահում խոսելով գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանության հանգամանքների մասին, Հայրիկյանը պնդել է, թե

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՆԱ ԱԺ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ

Հարցազրույց ԱԺ պատգամավոր, ԱԺ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ՀՀ ստացած վարկերի եւ փոխառությունների օգտագործման արդյունավետությունն ստուգող հանձնաժողովի քարտուղար Վահագն Խաչատրյանի հետ: -Ըստ «Առավոտ» հասած տեղեկատվության, կառավարությունը մերժել է ձեր հանձնաժողովին տրամադրել փաստաթղթեր՝ դրանք համարելով ձեր ուսումնասիրության շրջանակից դուրս եւ կոմերցիոն գաղտնիք պարունակող վկայագրեր։ Ճի՞շտ է, արդյոք, այս տեղեկատվությունը։ – Խնդիրն, իմ կարծիքով, շատ կարեւոր

ՀՀ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԼՂՀ-ՈՒՄ

Սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ՀՀ-ԼՂՀ միջխորհրդարանական խմբերի համատեղ նիստի ժամանակ հայտարարվեց, որ Լեռնային Ղարաբաղում քաղաքացիներին սկսել են Հայաստանի Հանրապետության անձնագրեր բաժանել։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանն այնպես ներկայացրեց, թե այդ անձնագիրն ունեցող ԼՂՀ քաղաքացիները չեն օգտվելու ՀՀ-ում ընտրելու իրավունքից, քանի դեռ հաշվառված չեն։ Սակայն այնքան էլ հասկանալի ու պարզ չմատուցվեց, թե ինչպես պետք

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ՄԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԳԵՆԵՐԱԼԻ ՀԵՏ

«Իսկ ո՞վ եք Դուք, Մուրադ Պետրոսյան»,- նախագահի հարցը երկրորդելով՝ հետաքրքրվեց «Առավոտի» թղթակիցը։ «Ստարատսյա կլինեմ ճիշտ պատասխանել՝ համ էլ սկրոմնըստի սահմաններում մնալ»,- պատասխանեց ԼՂՀ ԱԺ պետական շինարարության, անվտանգության եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Մուրադ Պետրոսյանը եւ ավելացրեց. «Վնեշնի պալիտիկայում ես ինձ եմ համարում ամենալավն ու ընդունակը՝ ում տեսել եմ կյանքումս, բայց օբշի ստրատեգիչեսկի պրակտիկան կյանքում Սամվել

Ինչո՞ւ չորցած ես, լճակ, Ու չունես ոչ մի ալյակ

Դժբախտաբար, այսօր Երեւանի շատրվանների, լճերի մեծ մասը, նույնիսկ քաղաքի կենտրոնում, անգործության են մատնված։ Օղակաձեւ այգին, որն սկսվում է Մանկական երկաթգիծ մտնող թունելից, շարունակվում, ավարտվում է վերնիսաժով, հարուստ է շատրվաններով ու լճակներով։ Սակայն դրանցից եւ ոչ մեկը չի գործում։ Դրանք դարձել են աղբանոցներ, քարուքանդ արված բետոնախորշեր, ուր ջրի հետք անգամ չի եղել վերջին մի քանի տարիներին։

ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ՌԻՍԿԸ ԳՈՐԾԻ ԿԵՍՆ Է

Հայաստանում այսօր ՁԻԱՀ-ի 70 վիրուսակիր կա (70%-ը՝ Երեւանում), իսկ 13 հիվանդներից 7-ը մահացել են։ Վիրուսակիրների եւ հիվանդների տարիքը 18-57 է (միջինը՝ 28)։ «Այս վիճակագրությունն ինչքանո՞վ է արտացոլում իրական պատկերը» հարցը բացեց ՁԻԱՀ-ի ուսումնասիրման եւ կանխարգելման կենտրոնի տնօրեն Լեւոն Զոհրաբյանի հետ մեր զրույցը։ – Իրական պատկերը դա չի արտացոլում, որովհետեւ այսբերգի նման, այս դեպքում էլ մենք

Վկայում են փախստականները

«Առավոտի» մի քանի հրապարակումների առիթով դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտի տնօրեն Վ. Կարմիրշալյանը հայտնել է իր բողոքն ու մեղադրել կեղծ տեղեկություններ հայտնելու մեջ։ Ուստի, հրապարակում ենք փախստականների վկայություններն առանց միջամտության, քանի որ փախստականների ծրագրերով զբաղվում է պարոն Կարմիրշալյանը, հետեւաբար պետք է վայելի նրանց հարգանքը։ Վաղարշակ Թավաքալյան. – Առաջին հերթին, Կարմիրշալյանին ոչ մի փախստական չի

ՄՈՍԿՈՎՅԱՆ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ

Մեծ երկրներում սովորաբար դժվար է միանշանակ պատասխանել այն հարցին, թե որ իրադարձությունն է տվյալ ժամանակ ամենակարեւորը այդ երկրի համար։ Մոսկովյան մեկ շաբաթը մեզ եւս չբավականացրեց այդ հարցի պատասխանը գտնել։ Սեպտեմբերի 1-ը Մոսկվայում անձրեւոտ օր էր, ու քաղաքին աշխույժ տեսք հաղորդողը միայն բազմաթիվ պաստառներն էին՝ քաղաքի օրվան նվիրված ու քաղաքին սեր խոստովանող։ Գովազդային վահանակները, խանութների ձեւավորումը

Կատարյալ հասարակարգը կայացա՞վ

Վերջապես կատարվեց այն, ինչին բազմաչարչար հայ ժողովուրդը սպասում էր Պարույր Սկայորդու ժամանակներից ի վեր. Հայաստանի առանձին վերցված մի համայնքում տեղի ունեցան ազատ, արդար (պետք է ենթադրել՝ նաեւ թափանցիկ) ընտրություններ։ Սեպտեմբերի 6-ին Շենգավիթ համայնքի համայնքապետի ընտրություններում թաղապետի ժամանակավոր պաշտոնակատար Մարտին Սարգսյանը հավաքեց ձայների ավելի քան 95 տոկոսը։ Եվ ամենեւին էլ կարեւոր չէ, որ ընտրություններին մասնակցել է

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Քաղաքական աշնան առաջին շատ էական դրսեւորումներից մեկն էլ այն է, որ խորհրդարանում ներկայացված կուսակցությունների մի մասն արդեն քով-քովի է եկել, եւ գոնե ընտրական օրենսգրքի շուրջ միասնական մոտեցումներով հանդես գալու պատրաստակամություն է ցուցաբերում։ Սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովի նախագահության նիստերի դահլիճում խորհրդակցության էին հավաքվել Կարեն Դեմիրճյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության անդամ Վոլոդյա Բադալյանը, ԱԺՄ ներկայացուցիչներ Արշակ Սադոյանն ու

ՀԱՅԵՐԵՆԸ ՄՈՌԱՆԱԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ

«Անցյալ շաբաթ բավական քննադատական հարցեր ծագեցին իմ հետ կապված եւ դրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ դրանք շատ կառուցողական էին։ Այստեղ երկկողմանի աշխատանք ենք տանում»,- երեկվա ճեպազրույցում հայտարարեց նախագահի մամուլի քարտուղար Կասյա Աբգարյանը։ Լուրջ ընդունելով այս ամենը՝ «Առավոտը» երբեք չի խմբագրի խոսնակի արտահայտությունները։ Գուցե այսպիսով դրանց ե՛ւ իմաստային, ե՛ւ ձեւակերպումային թերություններն ակնհայտ լինեն նաեւ հենց

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031