Օրվա լրահոսը

ՓԱԿԵԼ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՍՈՂԱՆՑՔՆԵՐԸ

ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Ռուբեն Հակոբյանը համաձայնության իր ստորագրությունը չի դրել ընտրական օրենսգրքի այն տարբերակի տակ, որը հավանության է արժանացել ԱԺ բոլոր խմբերի ու խմբակցությունների կողմից՝ բացառությամբ «Երկրապահ»-ի։ Այդ առիթով էլ նա հարցազրույց տվեց «Առավոտ» օրաթերթի եւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցներին։ – Ես մասնակցել եմ ընտրական օրենսգրքի մշակմանը նվիրված խորհրդակցությանը, ուր հանդես եկա առաջարկությամբ, որը, կարծես,

ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՆԱԿՆ ԻՐ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ԲԱՑԵՐԸ ՀՄԱՅԻՉ ԺՊԻՏՈՎ ԷՐ ԼՐԱՑՆՈՒՄ

Կասյա Աբգարյանի ճեպազրույցին երեկ ներկա բազմաթիվ լրագրողների մեջ առանձնահատուկ էր արցախցի ճանապարհորդ Սերգեյ Մարտիրոսյանը, որ նստել էր առաջին շարքում։ Աշխարհե-աշխարհ ոտքով ման գալով՝ ուր ասես չես հայտնվի։ Իզուր չէ, որ ասում են՝ «Հարցնելով Բաղդադ կհասնես»։ Նախագահի այցելություններ Սովորականի պես նախագահի խոսնակը նախ ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի այս շաբաթվա ընդունելությունները, այցելությունները։ Ասենք նշվեց, որ սեպտեմբերի 16-ին նախագահն

ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԼԵԴԻ ՀԱԿՈԲԻ ՏԱՆԸ

Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, մի քանի օր առաջ խուզարկություն է անցկացվել թաղային հայտնի հեղինակություն «Լեդի Հակոբի» տանը։ Տեղյակ աղբյուրները պնդում են, թե դա առնչվել է վերջինիս աներձագին։ Այնուամենայնիվ, երբ համապատասխան իրավապահ կառույցների ներկայացուցիչները մտել են խուզարկության, տանտերը նրանց հարցրել է. «Իսկ դուք գիտե՞ք, թե ում տանն եք խուզարկություն անցկացնում»։ Ի պատասխան ասել են, թե. «Մենք

ՄԱՄՈՒԼԸ՝ ԳՈՐԾԻՔ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՁԵՌՔԻՆ

Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, Կասյա Աբգարյանին է պատկանում Կարեն Դեմիրճյանին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կապելու նախընտրական հնարքի «հեղինակային իրավունքը»։ Այլ տվյալներով նախագահի մեկ այլ խորհրդական մտահղացել եւ դաշնակցական մամուլին էր փոխանցել մինչեւ ուղնուծուծը հակակոմունիստ Դավիթ Շահնազարյանի՝ կոմունիստների հետ դաշինքի մեջ մտնելու լուրը, որը երկու կողմերն էլ հերքեցին։ Վերջերս էլ «Առավոտին» փորձեցին վարկաբեկել, թե իբր Վանո

«Շարված են նրանք կողք-կողքի…»

«1998-99 ուստարում ՀՀ ԿԳ նախարարությունը գործածության է երաշխավորել 120 անուն դասագիրք, որից 24-ը կտրվի վարձակալական համակարգով, մնացածը կվաճառվի»,- տեղեկացրեց ծրագրամեթոդական վարչության պետ Վիկտոր Մարտիրոսյանը։ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Դեռ նախորդ ուստարում «վարձակալվել» է 10 անուն դասագիրք, որին այս տարի կավելանա 14-ը (հիմնականում՝ օտար լեզվի դասագրքեր)։ Դասագրքերի վարձավճարների 98%-ը արդեն հավաքվել է, բացի «Մայրենի-1»-ից («մի քիչ ծուլացան»)։ Ի դեպ,

ԽՈԼԵՐԱՅԻ ՄԱՍԻՆ ԿԱՄ՝ ԼԱՎ, ԿԱՄ՝ ՈՉԻ՞ՆՉ

 -…Այսինքն դուք կոնտակտավո՞ր եք,- հարցրի նախարարին։ -Ես էլ եմ որոշակի միջոցառումներ ձեռնարկել,- եղավ պատասխանը։ Խոլերայի մասին արդեն օրեր շարունակ խոսում ենք բարձրաձայն եւ շշուկով, վախեցած եւ անհանգիստ։ Իհարկե, պետք է անհանգստանանք, ու եթե քաղաքացիներին խորհուրդ է տրվում ուտելուց առաջ ձեռքերը երկու անգամ օճառել, իսկ միրգն ու բանջարեղենը հոսող ջրի տակ լավ լվանալ, անշուշտ, այս պարագայում

«ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈՅԻ» ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԿԱՆԱԴԱԿԱՆ ՖԵՆՈՄԵՆԸ

Հայ-կանադական «Գրանդ Տոբակո» համատեղ ձեռնարկության գոյության փաստը վերջերս հաճախակի է հիշեցվում ԶԼՄ-ներում։ Ձեռնարկության պարտաճանաչ հարկատու լինելը, հայկական շուկան տեղական արտադրության եւ որակյալ ծխախոտով հագեցնելը, արտասահմանյան անորակ ծխախոտը հայկական շուկայից դուրս մղելը հատկապես հեռուստատեսությամբ՝ հիմնականում ներկայացնում է վերջերս Հայաստան եկած ձեռնարկության գլխավոր մենեջեր, սեւամորթ Մ822182218217Բայ Ամադու Բրունոն (վերջինս ընկալվում է որպես համատեղ ձեռնարկության կանադական կողմի ներկայացուցիչ)։

Եվս մի ինքնասպանություն

Կիրակի օրը, սեպտեմբերի 13-ին, Եզնիկ Կողբացու եւ Պուշկինի փողոցների խաչմերուկում ոչ սովորական միջադեպ էր։ Գնալով ստվարացող մարդկանց խումբը, վա՜յ-վա՜յ անելուց ու զարմացական հառաչանքներից բացի, պատրաստակամության ռեալ փորձեր էր անում առաջին օգնություն ցույց տալու հենց նոր թիվ 2 նյարդաբանական հիվանդանոցի 4-րդ հարկից իրեն նետած կնոջը օգնություն ցույց տալու, որ վերեւից նայող բժիշկների կարծիքով դիակ էր, բայց

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՀԵՐԹԱՓՈԽ

Լրագրողը փոխում է մասնագիտությունը Դեռ չէի հասցրել ետ վարժվել պետավտոտեսուչի կերպարից, արդեն ժամանակն է բժիշկ աշխատելու: Մի քիչ վերամբարձ հնչեց, իրականում ոչ թե աշխատելու, այլ բժիշկների աշխատանքին հետեւելու: Քաղաքային շտապ բուժօգնության կայանի տնօրեն Ռ. Խառատյանի հետ պայմանավորվելով դուրս եմ գալիս գիշերային հերթապահության Արաբկիրի շտապօգնության կայան: ԵՐԵԿՈ, ԳԻՇԵՐ, ԱՌԱՎՈՏ Կայանի հետ ծանոթությունը սկսվում է դիսպետչերական կետից,

Արտաշատ. «Բինգոյի» տերը հաղթեց «Երկրապահին»

Օգոստոսի 30-ին Արտաշատի քաղաքապետի ընտրությունները, ինչպես եւ կարելի էր կռահել, անվավեր ճանաչվեցին։ Նոր ընտրությունների օր նշանակվեց սեպտեմբերի 13-ը, թեեւ բոլորն էլ հասկանում էին, որ Սուրբ Խաչի օրը մեծ ակտիվություն ակնկալելը միամտություն է։ Մինչ այդ թեկնածուներից 3-ը, որոնց թվում եւ քաղաքապետի պաշտոնակատար Սուրիկ Մկրտչյանը, հանեցին իրենց թեկնածությունը։ Մրցասպարեզում մնացին երեքը՝ Վարդգես Հովակիմյանը, Հարություն Մնացականյանը եւ Արտաշես

ԼԱՐՎՈՂ ՍԿԻԶԲ

Անկախ Հայաստանի խորհրդարանների պատմության մեջ չէր եղել այսպիսի դեպք, որ մեծ օրակարգը ձեւավորվի այսչափ դժվարությամբ եւ դրա համար պահանջվի արտահերթ ընդմիջում։ Իսկ այդպես պատահեց սեպտեմբերի 14-ին սկսված ԱԺ 8-րդ նստաշրջանի 59-րդ րոպեին, երբ «Հայրենիք» պատգամավորական խմբի պահանջով ԱԺ խոսնակ Խոսրով Հարությունյանը համաձայնեց, որ, իրոք, ընդմիջման կարիք կա։ Մինչ բովանդակային շտրիխներ ներկայացնելն ասենք, որ ԱԺ այս

«Հայաստանում դեռեւս դեղին մամուլ չկա, բայց լավ կլիներ, եթե լիներ»

Սա է իրազեկ մարդու կարծիքը Քաղաքական գործիչները ողջ մամուլին են մեղադրում, որ դեղնավուն է դարձել, իսկ մրցակցային տենդով տարված լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ միմյանց։ Էլ ուրիշ ինչպես պիտի որոշ թերթեր իրենց կուսակցություններին պարզաբանեն, թե ինչու են իրենց տպաքանակի եւ վերադարձի տոկոսները իրարից շատ քիչ տարբերվում՝ միայն այսօրինակ արդարացումներով, որ իրենք, իբր ծանրակշիռ ու լուրջ են, իսկ այդպիսի

«ԵՐԿՐԱՊԱՀԸ» ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԿԻՐԹ ԵՒ ԱՌԱՆՑ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻ

Միջազգային լրագրային մասնագիտական սկզբունքներից մեկը հետեւյալն է, որ ինչ-որ մեկի հասցեին ամբաստանության կամ մեղադրանք հրապարակելու դեպքում անհրաժեշտ է նրան անպայման պատասխան խոսքի հնարավորություն ընձեռել։ Փորձելով պահպանել հավասարակշիռ մոտեցումը՝ «Առավոտը» միշտ այդպես էլ վարվում է։ Այլ հարց է, որ երբեմն գործիչները (ասենք, ինչպես վերջերս Վահան Հովհաննիսյանը) իրենք են հրաժարվում մեկնաբանություններից՝ գուցե պատասխաններ չունենալու պատճառով։ Սակայն այդպես

ԵՎԳԵՆԻ ԿՈՒՐՂԻՆՅԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Հայոց աշխարհ» անկախ օրաթերթի շաբաթ օրվա լրատվությունն իր բովանդակությամբ այնքան անհեթեթ էր, որ դրան անդրադառնալն անիմաստ է (Վանո Սիրադեղյանին չեմ տեսել չորս ամիս, իսկ նրա տանը եղել եմ մեկ անգամ՝ 1996 թվականին, իր 50-ամյակի առթիվ)։ Նշված կեղծ ՊՏվՏր-ի մասին արժե խոսել միայն մեկ պատճառով. նրա հետեւում ակնհայտորեն երեւում են լրատվամիջոցներով չափից դուրս շատ հետաքրքրվող բարձրաստիճան

ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԸ

Սեպտեմբերի 14-ին, մինչ Ազգային ժողովի նստաշրջանի հանդիսավոր բացումը, խորհրդակցություններ անցկացրին «Երկրապահ» եւ «Հանրապետություն» պատգամավորական խմբերը։ «Երկրապահի» խորհրդակցությանը ներկա է եղել պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։ Նա, ի մասնավորի, անդրադարձել է այսօր հրատապ հնչերանգներ բովանդակող մի շարք հարցերի։ Իրոք, Վազգեն Սարգսյանը երկրապահներին ասել է, թե Եվգենի Պրիմակովի՝ Ռուսաստանի վարչապետ դառնալով, որեւէ խնդիր չի առաջացել, ամեն ինչ նորմալ

ՆՄԱՆ ԵՆ, ԲԱՅՑ ՆՈՒՅՆԸ ՉԵՆ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը «Առավոտի» խնդրանքով հավելյալ պարզաբանումներ ներկայացրեց ԼՂՀ նոր անձնագրերի վերաբերյալ. «Դրանք արտաքին տեսքով, կազմի գույնով, ներքին կառուցվածքով (երկլեզու, առանց հայրանվան)՝ շատ նման են ՀՀ քաղաքացիների անձնագրերին։ ՀՀ-ԼՂՀ միջխորհրդարանական խմբերի համատեղ նիստի ժամանակ Էմմա Գաբրիելյանն այդպես էլ ներկայացրել էր, բայց ճիշտ չէր ըմբռնվել, եւ լրագրողները ենթադրել էին, որ դրանք ուղղակի Հայաստանի անձնագրեր

ԴՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ

Պատասխանելով «Առավոտ»-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Եվգենի Պրիմակովի՝ Ռուսաստանի վարչապետ դառնալուն, ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը համառոտ պատասխան տվեց. «Դրական»։ Այս եւ հրատապ այլ հարցերի շուրջ պաշտպանության նախարարի տեսակետների մասին կարող եք կարդալ 2-րդ էջում։ ԱՀԱԳԻՆ ՄԱՐԴՈՒ ՎՐԱ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը «Առավոտին» հայտնեց, որ սեպտեմբերի 15-ին խորհրդարանն, ըստ երեւույթին, քննության կառնի

ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԴՐՍՈՒՄ ՈՒ ՆԵՐՍՈՒՄ

ԴՈՒՐՍԸ Երեկ Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ռոլանդ Շառոյանն ասուլիս էր հրավիրել Գերմանիայում հայկական մշակութային օրերի (սեպտեմբերի 3-հոկտեմբերի 16) անցկացման կապակցությամբ։ Նման ասուլիսների մասին լրագրողները սովորաբար ասում են՝ «հարց տալս չի գալիս»։ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հայկական մշակույթի օրեր անցկացնելու գաղափարը եղել է նախորդ իշխանության օրոք, սակայն կազմակերպեց ՀՀ մշակույթի նախարարության ներկայիս ղեկավարությունը՝ Գերմանիայի Դաշնային

ՉԱՆՑԱԾ ՕՐԵՐԻ ԽՐՈՆԻԿԱՆ

1954 թ. Հայաստանի երկրաբանական վարչությունը մայրաքաղաքի Չարենցի 66 հասցեում մի շենք կառուցեց։ Շուրջ 20 տարի անց կառավարության որոշմամբ շենքը հանձնվեց Մյասնիկյանի շրջգործկոմի հաշվեկշռին, որն էլ ոչ բնակելի տարածքը վարձակալական հիմունքներով հատկացրեց երկրաբանական վարչության ստորաբաժանումներին, իսկ 1995-96 թթ.՝ այդ վարչության տնտհաշվարկային կազմակերպություն «Երկրաբանամարկշեյդերական» ծառայությանը։ Բայց շուտով վերջինս սկսում է իր պայմանագրային պարտավորությունները չկատարել եւ չվճարել վարձավճար։

Հեռակա երկխոսություն

Պապս եղել է Ղարաբաղի մեծահարուստներից եւ ժամանակին Շվեյցարիայի բանկերից մեկին պահ է տվել բավականին խոշոր գումար։ Կուլակաթափության տարիներին, վախենալով հաշվեհարդարից, պապս ստիպված փոխում է ազգանունը։ Պապս վաղուց է մահացել, իսկ նրա գումարները, հավանաբար, այսօր մեծ թիվ են կազմում։ Հնարավո՞ր է, որ պապիս երկրորդ հերթի ժառանգները ստանան այդ գումարները։  ՄԻՔԱՅԵԼ Հնարավոր է, եթե նախ Ղարաբաղում գտնեք

ԱՍԻԱԿԱՆ ՎԱԳՐԵՐԸ, ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՋՆ ՈՒ ՄԵՐ ՔԱՋՆԱԶԱՐՆԵՐԸ

«Հայկական ռադիոյի պատասխանները» շարքից Համաշխարհային տնտեսությունը դժվար օրեր է ապրում։ Իրար հերթ չտալով, ֆինանսական ճգնաժամի մեջ են խրվում Հարավ-արեւելյան Ասիայի երկրները, Ռուսաստանը, լատինա-ամերիկյան երկրները։ Միայն ասիական երկրների տնտեսական անկման ցուցանիշները հաշվի առնելով Միջազգային արժութային հիմնադրամը համաշխարհային տնտեսական աճի տարեկան ենթադրվող աճը վերահաշվարկեց՝ նվազեցնելով 0,7%-ի չափով։ Տնտեսական ճգնաժամ ապրող բոլոր երկրներում խորանում է այն կարծիքը, որ

Թվանշան մարզպետներին

Սեպտեմբերի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչությունում, ֆրանս-հայկական համատեղ ուսուցման ծրագրի շրջանակներում ավարտվեց հայ փրկարարների եւ մարզպետների ուսուցումը։ Հայ փրկարարներին ուսուցանվեց նախաբժշկական առաջին օգնություն, իսկ մարզպետներին՝ արտակարգ իրավիճակների կառավարում։ Այն իրականացվեց Ֆրանսիայի քաղաքացիական պաշտպանության ազգային ինստիտուտի եւ ֆրանսիացի փրկարարների ուժերով։ Եվրախորհրդի կողմից սահմանված դիպլոմների հանձնմանը ներկա էր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Միշել Լեգրան։ Այս ծրագրի շրջանակներում

Երկքաղաքացիության արտասահմանյան փորձը

Ներկայումս, երբ երկքաղաքացիության հարցը մեծ հնչեղություն է ստացել, երբ այդ խնդիրը մեկնաբանողները վկայակոչում են տարբեր երկրների օրինակները, բավական լրջմիտ է թվում որեւիցե արտասահմանյան (սակայն մեր տարածաշրջանին մոտ գտնվող), ազգային խառնվածքով մեզ նման եւ երկքաղաքացիության լուրջ ավանդույթներ ունեցող երկրի փորձի ուսումնասիրումը։ Այդ բծախնդիր պահանջներին համապատասխանող միակ երկիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է։ Այդ արտասահմանյան երկրում դեռեւս 1995

ԹԵԿՆԱԾՈՒԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Իմ քարոզարշավը սկսելու համար ես բավական ժամանակ ունեմ։ Յուրաքանչյուր թեկնածու իրավունք ունի ընտրել իր մարտավարությունը, այնպես որ չեմ ընդունում այն կարծիքը, ըստ որի, ձեւական բնույթ է կրում իմ նախընտրական շտաբի գործունեությունը»,- «Առավոտի» թղթակցին ասաց Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Էդուարդ Բարսեղյանը, պատասխանելով այն հարցին, թե մի՞թե մտադրություն չունի քարոզարշավ սկսելու։ Ստեփանակերտի վարչակազմի ղեկավարի տեղակալը պատրաստվում է առաջիկա

ԱԺՄ. ՄԻԱՅՆ… ՀՈՒՇԵՐ

ԱԺՄ քաղաքական համաժողովի օրակարգում երեկ միակ հարցը քաղաքական իրավիճակի եւ ծառացած խնդիրների քննարկումն էր։ Ենթադրելի էր, որ խոսքը քաղաքական ներկա իրավիճակի մասին պիտի լիներ, սակայն ելույթ ունեցողների մեծամասնությունը նախընտրում էր անցյալ շրջանին անդրադառնալ։ Այս էլ 2 տարի է ԱԺՄ բոլոր հավաքներում Վազգեն Մանուկյանի զեկուցումների պարտադիր մաս է կազմում 1996-ի դեպքերի վերլուծությունը, որոնց երբեմն նոր նրբերանգներ

«ՀԱՆԳԻՍՏ» ԱՇՆԱՆ ՆԱԽՕՐՅԱԿԸ

Երկուշաբթի աշխատանքը սկսող Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանը խոստանում է լինել ամենահետաքրքիրը մինչ այժմ տեղի ունեցած բոլոր սեսիաներից։ Կա առնվազն առարկայական մեկ պատճառ։ Արդեն իսկ առաջին օրերին նկատելի կլինեն նախընտրական արշավի դրսեւորումները՝ միտված առ խորհրդարանական ընտրությունները։ Այս դեպքում «մարտադաշտը» շատ ավելի գունագեղ կլինի։ Եթե 95 թվականի խորհրդարանական ընտրություններին իշխանությունը մասնակցում էր հիմնականում «Հանրապետություն» միավորմամբ, կողքից էլ

ՄԻՆՉԴԵՌ ԱՍՈՒՄ ԷՐ, ՈՐ ԻՆՔԸ ՇԱՏ ԲԱՐԻ ՄԱՐԴ Է

ԱԺՄ քաղաքական համաժողովում Վովա Հախվերդյանը, որ արդարադատության նախարարի պաշտոնի անցած Դավիթ Հարությունյանի ընտրատարածքում փորձում է ԱԺ պատգամավոր դառնալ՝ հպարտացավ, որ հենց ԱԺՄ-ն Հայաստանի առաջին նախագահին քաղաքական դիակ դարձրեց եւ ափսոսանք հայտնեց, որ «թաղումն» իրենք չարեցին։ «Առաջին գործող նախագահը պաշտպանվում էր շատ խելացի ձեւով, դրա համար ժամկետը երկարեց։ Այս մյուս գործող նախագահը այդպիսին չէ՝ ինքն է

ԺԱՄԱՆԱԿԸ ՀՈ 1996-ԻՆ ԿԱՆԳ ՉԻ ԱՌԵԼ

«Վերջին շրջանի Ձեր բոլոր ելույթներում անպայման նախ 1996-ի մասին եք խոսում, վերջում էլ ասում եք՝ «Մենք կհաղթենք»։ Ինչքա՞ն կարելի է նույն խնդիրների մասին խոսել։ Ի վերջո, ներկային եւ ապագային վերաբերող խնդիրները չպիտի՞ ավելի մեծ տեսակարար կշիռ ունենան»,- «Առավոտի» թղթակցի այս հարցին ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Լրիվ համաձայն եմ Ձեզ հետ։ Բայց ցավն այն է,

Ապաքաղաքական դիսկոտեկ

Այսօրվա Ստեփանակերտը հիշեցնում է 1996 թ. Երեւանը։ Քաղաքի բոլոր շենքերի պատերին եւ խանութների ցուցափեղկերին Կարեն Բաբայանի լուսանկարներն են «Հերոս բնակիչների բարեկեցիկ ապագա կոչերով», իսկ երթուղային տաքսիները զարդարված են իրենց ձայնը նրան տալու ստեփանակերտցիներին ուղղված կոչով։ Սակայն եթե 1996 թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի լուսանկարները փակցվում էին մարդկանց համար անհասանելի վայրերում կամ ցուցափեղկերի ետեւում եւ, այնուամենայնիվ, պատռվում էին,

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՐՈՇ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ ԲԻԶՆԵՍ ԵՆ»

Ասում է տնտեսական գործիչ, «ՍԻԼ» կոնցեռնի նախագահ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ Այսօր մեր մշակույթի գործիչներին, ստեղծագործական առումով, կարելի է բաժանել երկու տեսակի։ Դրանցից առաջինը «իմպոտենտներն» են։ Դրանք մշակույթի այն գործիչներն են, որոնք առավել մոտ են կանգնած իշխանությանը, ընդգրկված են կից ստեղծված խորհուրդներում, ովքեր բոլոր ժամանակներում առաջին պլանի վրա գործող ակտիվիստներն են։ Նրանք սկզբում շատ ընդհանուր խոսում են

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031