Օրվա լրահոսը
Սահմանադրական բարեփոխման առաջարկ
Բոլորս գիտենք, թե ինչպես է ընտրվել ներկայիս Ազգային ժողովը, ինչով են իրականում զբաղվում մեր պատգամավորները եւ որն է նրանց մեծ մասի, այսպես ասած, բարոյաքրեական նկարագիրը: Դատելով ներկա իրավիճակից, ենթադրում եմ, որ 1999 թվականի ընտրությունների արդյունքում ավելի լավ կազմ չի հավաքվի, եւ խորհրդարանի մեծ մասը կկազմեն թաղային հեղինակությունները /թեկուզ փառապանծ անցյալ ունեցող/ եւ նրանց հովանավորյալները: Աստված
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՏ
Սեպտեմբեր 23-ին տեղի ունեցավ Քաղաքական խորհրդի հերթական նիստը, որին, այդ մարմնի գործադիր քարտուղար Հրանտ Խաչատրյանի վկայությամբ, մասնակցում էին բոլոր կուսակցությունները, բացառությամբ ՀՀՇ-ի եւ ՌԱԿ-ի։ Մեր զրուցակիցն ասաց, որ նրանք նախորդ նիստին մասնակցել են, իսկ այդ օրը բացակայելու պատճառները հայտնի չեն։ Հրանտ Խաչատրյանը նախ անդրադարձավ ՔԽ-ի եւ լրագրողների հարաբերություններին, տեղեկացնելով, որ իրենց կառույցի առած որոշման համաձայն,
ՄԵԾ ԳՈՒՄԱՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻՆ
«Առավոտ» հասած տեղեկությունների համաձայն, օտարերկրյա վարկերի օգտագործման արդյունավետությունը ստուգող հանձնաժողովը մի փաստաթուղթ է ստացել, ըստ որի, էկոնոմիկայի նախարարի խորհրդական Նարեկ Մարտիրոսյանը ստացել է 2579 դոլար։ Պարզ չէ, այդ գումարը ի՞նչ իրավական հիմքերով է հատկացվել եւ հատկապես ի՞նչ խորհուրդների համար։ Բացի այդ, 1094 դոլար է հատկացվել նաեւ նախարարի օգնական Արտակ Բարսեղյանին։ Իսկ թարգմանչության համար տրամադրվել է
ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԶԱՅՐԱՆԱԼ
Ըստ ամենայնի, հայ կոմունիստները ոգեւորվել են իրենց ռուս գործընկերների «տակտիկական մեծ հաջողությունից» եւ Պրիմակովի նշանակումից։ Գուցե այդպե՞ս է պատճառաբանվում ակտիվության հանկարծակի պոռթկումը։ Հանրահավաք այսօր, հանրահավաք հոկտեմբերի 7-ին՝ համառուսաստանյան բողոքի ցույցերին ի համերաշխություն, Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի մաս կազմելու հավերժական հարցով։ «Մեր զայրույթն ենք արտահայտելու ե՛ւ վաղը, ե՛ւ առավել եւս հոկտեմբերի 7-ին՝ այն կապակցությամբ, որ այսօրվա նախագահը
Ի՞նչ ջազ, ինչ բան… Ալաբինա յալլա՜…
Երեւանցիներն իրենց սփյուռքահայ եւ արտասահմանցի հյուրերին Գառնի-Գեղարդ ու Սեւան տանելուց հետո արդեն պարտադիր բերում են նաեւ «պապլավոկի» Նուշիկյան հարկաբաժին։ Այնպես որ, եթե մի քանի սեղաններ են միացված այդ սրճարանում եւ տասից ավելի մարդիկ են տեղավորված այդ սեղանների շուրջ, ուրեմն՝ կամ սփյուռքահայեր են, կամ արտասահմանցիներ։ Սեղաններն այդպես են դասավորվում նաեւ ՀՀ նախագահի եւ նախարարների («ուժային») այցելության
ԻՆՉՊԵՍ ԿԻՐԱՌԵԼ «ՀԱՄԲԱԳԸ» ՊԿՊ-ԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Բոլոր կառավարություններն ունեն քննադատվելու իրենց չսիրված թեմաները։ Զարմանալի զուգադիպությամբ ամենուրեք դրանք այն թեմաներն են, երբ պարզվում է, որ նախարարներն այնքան էլ խելացի չեն, եւ որ պետական շահերը ստորադասվում են այլ շահերի։ Ի՞նչ է համբագը «Համբագը» (humbug) անգլիական դիվանագիտության կողմից հորինված տերմին է, որը չի թարգմանված աշխարհի ոչ մի այլ լեզվում։ Անգլիական բառարանները այդ բառը բացատրում
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՀԱՅԵՐՆ ԱՆԿԱԽԱՆՈՒՄ
7 տարի առաջ, 1991թ. սեպտեմբերին հայերը անկախություն էին ուզում։ Նրանք անկախություն էին ուզում բուռն եւ ինքնամոռաց։ Մամուլը ողողված էր «ԱՅՈ ասենք մեր երեխաների ապագային» եւ այլ, գրեթե նույն բովանդակությունն ունեցող կարգախոսներով։ Անկախությամբ վարակված մտավորականները խելագարված վազվզում էին փողոցներով, եւ անկանոն հարաբերությունների մեջ մտնելով ազգաբնակչության հետ՝ վարակում պատահական անցորդների։ Զգացմունքների քաղաքակիրթ ժայթքումը ապահովելու համար, 1991թ. սեպտեմբերի
ԻՆՉԻՑ ՄԱՀԱՑԱՎ ՍԱՆԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Բժիշկները մեզ հավատացնում են, որ խոլերայի համաճարակը տեղայնացված է։ Նոր հիվանդներ, կոնտակտավորներ եւ առողջ բացիլակիրներ չկան։ Սեպտեմբերի 18-ին Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը ստորագրում է որոշում «Երեւան քաղաքում հակախոլերային միջոցառումներ անցկացնելու մասին»։ Նման ուշացած որոշում ընդունելը տարօրինակ կթվար, եթե չլինեին որոշ տեղեկություններ։ Մեր համաճարակաբանները երդվում են, որ խոլերայից մահացել է 2 մարդ, որոնցից մեկը՝ ինֆարկտից։ Մինչդեռ,
ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՅԼ Է ԱՆՈՒՄ
Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Վարդանյանն «Առավոտ» եւ «Հայոց աշխարհ» օրաթերթերում սեպտեմբերի 18-ին հրապարակված հարցազրույցներում ներկայացրել էր Կենտրոն համայնքում կատարված ուսումնասիրությունների արդյունքները։ Բնականաբար, հայտնաբերված բոլոր խախտումները կամ թերացումները չէ, որ նա թվարկել էր։ Եվ Կենտրոնի համայնքապետ Արարատ Զուրաբյանն էլ, չնայած ստուգող հանձնաժողովի տեղեկանքի առնչությամբ շուրջ 25 էջ առարկություններ է ներկայացրել՝ այժմ նախընտրեց հակափաստարկներ ներկայացնել
ԱՐՎԵՍՏՆԵՐԻՑ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ
«Հայլուրը», որն 91 թվականին անկախ եւ ինքնուրույն լրատվական ծրագրի բացառիկ փորձ էր եւ այդ պատճառով 92 թվականին փակվեց՝ նախորդ իշխանությունների նկատմամբ ոչ լոյալ վերաբերմունքի համար, այսօր նորից վերականգնվել է Ազգային հեռուստատեսության եթերում: Վերականգնվելու նախօրյակին «Հայլուրի» նախկին ղեկավար, այժմ Կենտկոմի գաղափարախոսության գծով քարտուղարի պարտականությունները կատարող Ալեքսան Հարությունյանը վերջին ցուցումները տվեց «Լրաբերին» փոխարինող նոր ծրագրին, բացատրեց, թե
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԸ. ՆԻ՞ՍՏ, ԹԵ՞ ՆՍՏԱՇՐՋԱՆ
Օրերս հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ նախագահի աշխատակազմի աշխատակից Վրեժ Գասպարյանը (լուսանկարում), իսկ հեռուստատեսությամբ նրա պաշտոնը նշվեց իբրեւ պետաիրավական վարչության պետի, եւ հանդես եկավ նախագահին օգնելու կոչով։ Հորդորն ուղղված էր հատկապես այն պատգամավորներին, որոնք հետեւողական դիրքորոշում ունեն Կոնյակի գործարանի հարցը խորհրդարանում նորից քննարկելու խնդրում։ Այս առիթով զրույցի հրավիրեցինք այդ պատգամավորներից մեկին՝ Վահագն Խաչատրյանին։ -Պարոն Խաչատրյան, փաստորեն,
ՄՈՒՐԱԴԻԿԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՊԱՐԵԶ
«Ազատություն» ռ/կ-ի վերլուծաբան Լիզ Ֆուլերը էլեկտրոնային պարբերական է հրատարակում՝ «Կովկասյան հաղորդագրություն» («Caucusus report»), որտեղ համառոտ վերլուծություններ են տարածաշրջանի մասին եւ շաբաթվա առավել արժանահիշատակ մեջբերումները։ Պարբերականի վերջին համարում Ռոբերտ Քոչարյանին եւ Էդվարդ Սանդոյանին շրջանցելով՝ առաջին տեղում է հայտնվել ԼՂՀ ԱԺ հանձնաժողովի նախագահ Մուրադ Պետրոսյանը «Առավոտին» տրված հարցազրույցում արտահայտած իր պնդմամբ. «Վնեշնի պալիտիկայում ես ինձ եմ համարում
ԿՈՆՅԱԿԻ ՀԱՐՑԸ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Անցյալ շաբաթավերջին ձեռքի տակ ունենալով ավելի քան 74 պատգամավորի ստորագրություն՝ կոնյակի հարցով նախանձախնդիր ԱԺ պատգամավորներն իրենց դիմումն են ներկայացրել Սահմանադրական դատարան։ Կոնյակի խնդրով ԱԺ նիստ գումարելու հարցի վերաբերյալ կարդացեք 2-րդ էջում։ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՏԵՍԱՆԵԼԻ Է «Ինձ համար ծիծաղելի է այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ տեսնելը»,- նախագահի վերահսկողական ծառայության իրականացրած ստուգումների առնչությամբ ասել էր Դավիթ
«ԿԻՆՈՇՈԿ» ԵՎ ԿԻՆՈ-ՇՈԿ
Կինոյի տան երեկվա ասուլիսը ի սկզբանե հրավիրված էր Անապայում օրերս կայացած «Կինոշոկ» կինոփառատոնում հայ ռեժիսորների մասնակցությունը ներկայացնելու նպատակով, բայց ասուլիսում ամենաքիչը խոսվեց հենց կինոփառատոնի եւ մեր ռեժիսորների հաջողությունների մասին։ «Կինոշոկ»-ում (որը կայացել է սեպտեմբերի 5-15-ը) մրցույթին մասնակցում էին երիտասարդ ռեժիսորներ Տիգրան Խզմալյանը (որը նաեւ «Երեւան» ստուդիայի տնօրենն է), իր «Սեւ եւ սպիտակ» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմով,
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ
Արզնիի առողջարանի տնօրինությունը զբաղված է վտարմամբ Արդեն մի քանի օր է, ինչ խմբագրություն են այցելում Արզնիի N 2 Լազարեւի անվան բազային առողջարանի բնակիչներ Անահիտ Տոնոյանն ու Ռիմա Մուսայելյանը։ Նրանք երկրաշարժից հետո բնակվում են այդտեղ, Անահիտը իր մոր՝ Ամալյա Տոնոյանի հետ (հայրը՝ Հարություն Տոնոյանը մահացել է 1993 թ., առողջարանում), իսկ Ռիման՝ ընտանիքի 4 անդամներով, «բախտի քմահաճույքին
«ԱՅՍ ՀՈՂԸ ՄԵՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԻ ՊԱՏԿԱՆԻ, ՄԵԶԻ ԱԼ ԿՊԱՏԿԱՆԻ»
Տիգրանակերտում ծնված եւ իր մանկությունն այնտեղ անցկացրած Նշան Աթընըզյանը վերջերս դարձավ «Արմենիա» հյուրանոցի սեփականատերերից մեկը։ Մյուս երեք տերերը «ամերիկացի հայեր են, ամերիկացիներ են, Ամերիկա մեծացել են»։ Պրն Նշանի հետ հանպատրաստից հարցազրույց ստացվեց, որին էլ այժմ մասնակից կդարձնենք մեր ընթերցողներին։ Պարոն Նշանը նախ ասաց. «շատ ուրախ է, որ «Արմենիան» մենք՝ հայերն առինք»։ Հետո էլ ավելի հստակեցնելով
ԳՈՐԾԱԴՈՒԼ՝ ՉԱՇԽԱՏՈՂ ՔԱՂԱՔՈՒՄ
Սեպտեմբերի 16-ին խմբագրությունը Չարենցավանից լուր ստացավ, որ քաղաքի առեւտրական կետերը մեկօրյա նախազգուշական գործադուլ են հայտարարել եւ բողոքում են իրականացվող հարկային քաղաքականության դեմ։ Մեկնեցինք այնտեղ։ Քաղաքը խաղաղվել էր, թեեւ առանձին անկյուններում դեռ կարելի էր լսել երեկվա դեպքերի քննարկումներն ու մեկնաբանությունները։ Հանդիպեցինք նաեւ նրանց, ովքեր այդ ամենի մասնակիցն ու ու կազմակերպիչն են եղել։ Մեր զրույցներից պարզվեց հետեւյալը։
ՕՐՈՐՈՑԱՅԻՆ ԲԼԵՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Մեր ու մեր կովկասյան հարեւանների միջեւ եղած տարբերությունները (մշակույթ, կենցաղ, կրոն, լեզու եւ այլն) այնքան անհուսալիորեն են շատ, որ երբեմն թվում է՝ կա՛մ նրանք են Կովկասում եկվոր, կամ՝ մենք։ Եվ այդ շոշափելի տարբերություններն են երեւի պատճառը, որ մենք հաճախ մեր իսկ տարածաշրջանում հայտնվում ենք գերյալի վիճակում՝ մեր իսկ հարեւանների աքցանի մեջ։ Մենք, իհարկե, Կովկասից ու
Դիսոլն ու խլոսոլը
ՁցՑ ՍՈՍ ՑցՑ Խոլերայի՝ մի թեթեւ բարձրացրած գլխին խփելու միջոցառումների շարքում, որքան էլ տարօրինակ է, անգամ առողջապահության նախարար Գագիկ Ստամբոլցյանը չնշեց մի կարեւորի մասին։ Պարզապես հայտնվեց, որ նախարարությունն ամեն ինչով պատրաստ է եղել համաճարակի կանխմանը եւ իր այդ ամեն ինչը ուղղել է հենց այդ նպատակին։ Տեղեկացանք, որ խոլերայի համաճարակի շուտափույթ կանխմանը (հուսանք, որ այդպես է)
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԼԱՏԵՆՏ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը նախագահական նստավայրի առաջ փախստականների կազմակերպած ոչ բազմամարդ ցույցից հետո զրույցի էր հրավիրել նախկին բաքվեցի չորս մտավորականի, որոնք ներկայացնում էին Երեւանում ապրող նախկին բաքվեցիների խնդիրները։ Զրույցի դոմինանտ նյութը բնակարանների հարցն էր։ Փախստականների բնորոշմամբ, նախագահի խորհրդականը «լատենտ ձեւով» բացատրել էր, թե Երեւանում մշտական բնակությունը քննարկման ենթակա տարբերակ չէ եւ պետք է մտածել շրջանները,
Հակոբը Լեդի չէ, այլ Հակոբյան
Նախորդ օրն «Առավոտում» տպագրված լուրը, որ խուզարկություն է անցկացվել թաղային հեղինակություն Լեդի Հակոբի տանը, շարժել էր ԱԺ մի խումբ պատգամավորների վրդովմունքը։ Իրենց բողոքն «Առավոտին» հայտնելու եւ ամեն ինչ տեղը տեղին պարզաբանելու նախաձեռնություն ցուցաբերեցին պաշտպանության նախարարության սոցիալական հարցերի վարչության պետ Մյասնիկ Մալխասյանը եւ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Վահան Զատիկյանը։ Հիշեցնենք, որ նրանք երկուսն էլ ԱԺ պատգամավորներ են, ուստի
«ՔՑԵԼՈՒ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ասում են, օրինակը վարակիչ է։ Չքննարկենք՝ վա՞տը, թե՞ լավը։ Պարզապես վերջերս մեր պետական այրերը սկսել են խիստ ընդգծված հետաքրքրություն ցուցաբերել ոչ թե ինչ-որ բնագավառի, այլ առանձին վերցրած մի օջախի նկատմամբ։ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը (հետո բավական ուշացումով նրան միացավ Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը) երեկ այցելեց Պարարվեստի ուսումնարան։ Թե ինչ հետաքրքրություն կարող էր ունենալ ԱԺ նախագահը
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ
Սեպտեմբերի 18-ին Ստրասբուրգ մեկնեց Հայաստանի խորհրդարանականների պատվիրակությունը, որն այնտեղ մասնակցելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընթացիկ տարվա վերջին լիագումար նիստին։ Մեր պատվիրակությունը գլխավորում է «Բարեփոխումներ» խմբի նախագահ, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։ Վերջերս ««Առավոտ»-ին տված իր հարցազրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը վերապահ դիրքորոշում էր արտահայտել, թե կկարողանա՞, արդյոք, Արմեն Մարտիրոսյանը երկու-երեք ամսում
ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔ-1
Հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ վերջերս Պռոշյան փողոցի խորովածանոցներից մեկում տեղի է ունեցել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանի եւ վերջինիս գլխավոր մասնագետ Բագրատ Եսայանի գաղտնի հանդիպումը «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի եւ նույն թերթի աշխատակից Աննա Իսրայելյանի հետ։ Որպես հայ մարդ, որպես դաշնակցական, որպես պետության պաշտոնյա եւ որպես Վահան Հովհաննիսյան, Վահան
ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ՝ ԴՐԱԿԱՆ
«Ի՞նչ կարծիքի եք Աղվան Հովսեփյանին ՀՀ գլխավոր դատախազ նշանակելու մասին» «Առավոտի» հարցին իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, դա ՀՀ նախագահի ամենից ավելի հաջողված եւ արդարացի նշանակումներից մեկն է, եթե ոչ լավագույնը։ Աղվան Հովսեփյանին ճանաչում եմ ոչ միայն ուսումնառության տարիներից, այլ նաեւ դատախազությունում համատեղ աշխատանքից։ Ես քիչ եմ հանդիպել այնպիսի բարձր մասնագիտական գիտելիքներ եւ
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ փէտրուարին հայոց արքան հրաժարական տուեց, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մեջ էին, յանկարծ պարզ դարձաւ, որ հայոց աշխարհում տղամարդ ասածը ակնյայտորեն քչութիւն է անում։ Եւ տղամարդկանց սակաւութիւնն էր յիմնական պատճառը, որ Վահան Հօվհաննիսեանին, Պարոյր Հայրիկեանին եւ Ալէքսան Հարութիւնեանին միանգամից երկուական պաշտօններ յատկացուեցին։ Եւ երբ այլեւս ոչ մի տղամարդ
«ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ» ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ
«Վերածնունդ» համաժողովրդական խորհուրդ հասարակական կազմակերպության «մութ» գործունեության մասին ամիսներ շարունակ խոսակցությունները կուտակվում եւ մեծ թափ էին ստանում։ Հատկապես խոսակցությունները կենտրոնացած էին կազմակերպության նախագահ, ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի, լուսավորության նախկին նախարար Հայկ Ղազարյանի եւ բանաստեղծ, Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Ռազմիկ Դավոյանի շուրջ։ Կազմակերպությունը ստեղծվել է երկրաշարժից հետո, զբաղեցնում է Կասյան 6 հասցեում 200 քմ պետական
ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
Քարին խաչվեց բողոք, խունկե արցունք կաթեց ծաղիկների թախծից ԿԱՄԻԼԱ ՄԻ՛ ԴԱՏՎԻՐ, ՈՐ ՉԴԱՏՎԵՍ Քաղաքացին հայցով դիմել է դատարան։ Հայցը բավարարվել է։ Գերագույն դատարանը վճիռը բեկանել է՝ «օրինական չէ»։ Արտառոց ոչինչ չկա, դատական առօրյայի համայնապատկերից է։ Իմաստ չէր ունենա հանդես գալ այս գործով, եթե… Ցավոք, «եթե»-ները շա՜տ են, անթույլատրելի։ Միայն մեղքերի թողություն հայցելը կփրկեր այս ապօրինաբար
ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԸ ՉԷ, ՈՐ ԵՂԱՆԱԿ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ
Ակադեմիական բարձունքների հասած գիտնականները լինում են երկու կարգի՝ իսկական ու թղթակից։ Այդպես է աշխարհի համարյա բոլոր ակադեմիաներում։ Այդպես էր նաեւ Հայաստանի ԳԱԱ-ում իր հիմնադրման օրից մինչեւ 1996թ., երբ մեկ որոշմամբ բոլոր թղթակից անդամները դարձան իսկական։ Պատճառաբանությունը խիստ բնական էր. ակադեմիկոսները շատ էին ծերացել, նրանց միջին տարիքը 71 էր՝ չնայած թղթակից անդամներն էլ շատ ջահել չէին։
«Էդ ամերիկացիներին ասեիք՝ ջուր տան»
Գյումրիի արտաքին խեղանդամությունն իր հերթին՝ մարդկանց հոգեկան անդորրը եւս չի վերականգնվում: Աղետյալի հոգեբանությունը չափազանց խորացել է։ Տարիներ շարունակ խաբվող այս ժողովուրդն այլեւս հուսահատ է։ Գյումրիի Գարեգին Առաջինի անունը կրող փողոցը «ժաժքից հետո» անջուր է մնացել։ Փողոցը գտնվում է քաղաքի ծայրամասում՝ «գծերից այն կողմ»։ Հիմա այդ ծայրամասայինի կարգավիճակն ավելի քան անտանելի է։ Հենց որ ամերիկացիները հեռացան՝