Օրվա լրահոսը

ՁԱԳԵՐԻՆ ԿԵՐԱԿՐՈՂ ԳԱՅԼԻ, ԹԵ՞ ՆՈՐ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ սկսվեց Հայաստանի նկարիչների միության XV համագումարը, որի մասին նկարիչ Էդուարդ Խարազյանն ասաց. «…Բան չի փոխվել, 20 տարի առաջ էլ նույն համագումարն էր»։ Նկարիչների մի մասը եկել էր խնդիրներ առաջարկելու համար, մի մասը ելույթներ լսելու, կամ բողոքելու միության եւ երկրի ղեկավարության դեմ, որոշ մասը՝ նկարիչների միության նախագահ դառնալու ակնկալիքով, իսկ մի քանիսն էլ՝ համագումարից զուտ

ՀԱՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ՄՏՆԵԼ ՆՈՒՅՆ ԳԵՏԸ, ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ, ՄՆԱԼՈՎ ՉՈՐ»

Վերջերս Հայաստանի մի շարք քաղաքական ուժերի կողմից 1999թ. գարնանը կայանալիք ընտրությունները բոյկոտելու մասին ասեկոսեները բխում են հանրապետությունում գործող կուսակցությունների մեծամասնության, այդ թվում նաեւ Հայաստանի Ժողովրդական կուսակցության (ՀԺԿ), մտահոգությունից, խորհրդարանի սրահներում ընտրությունների օրինագծերի վերաբերյալ քննարկումներից։ Այդ մասին հայտարարել է ՀԺԿ-ի քաղաքական քարտուղար Համայակ Հովհաննիսյանը «Սնարքի» թղթակցի խնդրանքով՝ մեկնաբանել մի շարք խոշոր քաղաքական կազմակերպությունների՝ խորհրդարանական ընտրություններում մասնակցելու

ԱՆՕՐԵՆՔ, ԱՆԿՈՆՅԱԿ, ԱՆՎԱՐՔ…

ՍԴ աշխատակարգային հերթական նիստը, որ հրավիրվել էր շաբաթ օրը, դռնբաց էր։ Հրավիրված էին դիմումատուների ներկայացուցիչներ, լրագրողներ, ՍԴ աշխատակազմի աշխատակիցներ։ Դռնբացության պատճառներից մեկը, ըստ ՍԴ նախագահի, ապատեղեկատվությունն էր, այն, որ քննության առարկան ոչ թե նորին գերազանցություն կոնյակի, այլ՝ ԱԺ 71 պատգամավորի դիմումը ՍԴ քննության ընդունել-չընդունելու հարցն էր։ Դիմումում նշված էր, որ ՀՀ ԱԺ 68 պատգամավոր ՀՀ

ՎԱՐՉՈՒՀԻՆ ՀԱՆԱՔ ԷՐ ԱՆՈՒՄ

Հին եղելություն է՝ այսօրվա հնչեղությամբ։ Մի հասարակ, սովորական տեղեկանք էր պետք մի հասարակ, սովորական հարցի մասին։ Ես էլ վեր կացա գնացի Գավառի մեր միակ պոլիկլինիկայի վարչուհու մոտ։ Բարով-խերով չերթայի։ Ինքը ինձ չէր ճանաչում, ես էլ իրեն տեսնելու պատվին առաջին անգամ էի արժանանում։ Ասացի խնդրանքս։ Նախ հետաքրքրվեց, պարզեց, իմացավ, որ կիսագրագետ մարդ եմ, զավոդում յաշիկ եմ

ՊՂԻՆՁԸ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ, ԹՈՒՆԱՎՈՐ ՕԴԸ՝ ԱԼԱՎԵՐԴՑԻՆԵՐԻ՞Ն

Է՜հ, վարչապե՜տ, վարչապե՜տ Ալավերդի քաղաքի 255 բնակիչների ստորագրությամբ այս տարվա հունիսի 10-ին նամակ է ուղարկվել ՀՀ վարչապետ Արմեն Դարբինյանին, ուր ներկայացվել են Ալավերդու «Վալեքս» գործարանի արտանետումների աղետալի հետեւանքները մարդկանց առողջության վրա։ Թերեւս նամակագրության ժանրը հնացած համարելով է, որ վարչապետը մինչ օրս անարձագանք է թողել նամակը։ «Երկիր» եւ «Ազգ» թերթերում արդեն հրապարակումներ եղել են այս թեմայով,

ԼՐԱԳՐՈՂԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՆԱԽ «ՔՖՐՏԵԼ», ՀԵՏՈ ԴԱՏԻ ՏԱԼ, ԲԱՅՑ ՈՉ ԵՐԲԵՔ ԸՆԿՃԵԼ

Լրագրողի տանն այս անգամ լրագրողներին մամուլի ասուլիսի հրավիրել էին լրագրողները։ Հրազդանի հեռուստաընկերության տնօրեն Մնացական Հարությունյանը պատմեց մարզում տեղի ունեցած դեպքի մասին, երբ ներքին գործերի քաղաքային վարչությունում իրենց հեռուստաընկերության լրագրողին եւ օպերատորին մերժել են տեղեկություններ տալ։ Դրան հետեւել էին ավելի վճռական գործողություններ. հայտնվելով հեռուստաստուդիայում՝ ոստիկանները խաթրով-համոզելով «5 րոպեով» ՆԳ բաժին են տանում լրագրողներին եւ բաց թողնում

«Տեր ողորմյա» հանձնաժողովներում

1995 թ. ԱԺ ընտրություններին հաջորդած ցանկացած ընտրություն ԱԺՄ-ն համարում էր կեղծված։ Կեղծիքի հիմնական մեղավորն ու իրագործողը հանձնաժողովներն էին, որտեղ ՀՀՇ-ն կամ իշխանությունները ունեին զգալի առավելություն։ Հոկտեմբերի 25-ին ԱԺ պատգամավորների լրացուցիչ ընտրություններում հանձնաժողովներ ձեւավորելիս ԱԺՄ-ին հաջողվեց նախկին իշխանությունների հենարան մի շարք կուսակցություններից ստանալ ԱԺՄ համակիրներով այդ հանձնաժողովները լրացնելու թույլտվություն։ Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկում էր թիվ

Վովա Հախվերդյանը պայքարում է Հրանուշ Խառատյանի դեմ

Եվ ջենթլմենաբար հաղթում Մայրաքաղաքի թիվ 40 ընտրատարածքում ԱԺ թափուր տեղերի համար դիմումներ էին ներկայացրել ԱԺՄ անդամ, ԿԸՀ նախկին անդամ (եւ ԿԸՀ անդամների ակնհայտ աջակցությունը վայելող) Վովա Հախվերդյանը, Հակոբ Ասլանյանը, Արայիկ Մուրադյանը եւ Հրանուշ Խառատյանը (ԵՊՀ ազգագրության ամբիոնի վարիչ)։ Վերջին երեքը՝ քաղաքացիական նախաձեռնությամբ։ Հրանուշ Խառատյանն իր դիմումն ու փաստաթղթերը ներկայացրել է սեպտեմբերի 15-ին, ժ. 17.30-ին (վերջնական

ՀԱՂԹՈՒՄ Է ԴԱՀԼԻՃԸ

Չջարդվող աթոռներ Ազգային ժողովի՝ սեպտեմբեր 28-ի սկզբի ամենանշանակալի իրադարձությունն այն էր, որ շնորհավորեցին Գրիգոր Ավագյանի ծննդյան տոնը։ Նա հինգ օր առաջ դարձել է 70 տարեկան։ Իսկ հետո փորձ արվեց սովորական հունով փոփոխություններ կատարել Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի մեծ օրակարգում եւ հաստատել փոքր օրակարգը, սակայն այս անգամ իրադարձությունները վերջին 4-5 տարվա ընթացքը չունեցան։ Քանի դեռ չենք

«ԱՌԱՎՈՏԻ» ՄԱՍԻՆ ՆԱԵՎ ԼԱՎԸ

Ստորեւ հրապարակված նամակները խմբագրությունը ստացել է էլեկտրոնային փոստով ( @ press.arminco.com)։ Դրանք վերաբերում են «Առավոտի» էլեկտրոնային տարբերակին, որն ամեն օր տեղադրվում է Internet ցանցում http։//www..am հասցեով։ Ողջույն։ Շնորհակալություն ամենօրյա հիանալի թերթերի համար։ Ես հատկապես շնորհակալ եմ Աննա Իսրայելյանից՝ իր պրոֆեսիոնալ գործի, Վասակ Դարբինյանից՝ խայթիչ լեզվի եւ խելամիտ կատակների համար, ինչպես նաեւ Արամ Աբրահամյանից, որն այդքան

ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ. «ԻՆՁ ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ 32 ՕՐ ՀՀՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔ ՉՄՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

ՀՀՇ-ից հեռացվելուց հետո Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արա Սահակյանն ընդամենը մի կարճառոտ մեկնաբանությամբ հանդես եկավ՝ հարուցելով բազմաթիվ հարցականներ։ Համաձայնելով պատասխանել «Առավոտի» հարցերին, մասնավորապես ՀՀՇ-ից իր վտարվելու խնդրի շուրջ, Արա Սահակյանն այդուհանդերձ մինչեւ վերջ չբացեց փակագծերը։ Սակայն, մյուս կողմից էլ արձանագրենք, որ սա է այսօրվա նրա ասելիքը։ -Վերջին օրերին մամուլը եւ լրատվության մյուս միջոցները մեծ չափով

Գերմանիան կատարեց իր ընտրությունը

Կիրակի երեկոյան Գերմանիայի Բունդեստագի ընտրություններն ավարտվեցին։ Արդյունքները որոշ զարմանք հարուցեցին մասնագետների շրջանում։ Ըստ հարցումների, վերջին երկու շաբաթվա ընթացքում հիմնական մրցակիցների՝ քրիստոնեադեմոկրատների եւ սոցիալ-դեմոկրատների միջեւ վերջիններիս ունեցած առավելությունը անշեղորեն նվազում էր, իսկ վերջին օրերին տատանվում էր մեկ տոկոսի սահմաններում։ Նախնական, արդեն հայտնի տվյալներով՝ իշխող ՔԴՄ-ն հավաքել է ընտրողների ձայների 35,3 տոկոսը, սոցիալ-դեմոկրատները՝ 41,1 տոկոսը, եւ այժմ

ՀԱՅԿԱԿԱՆ ՌՈԲԻՆ ՀՈՒԴ ՉԿԱ

«Եթե Սահմանադրական դատարանը չընդունի այս դիմումը, կցուցաբերի նույնպիսի հանցավոր անգործություն, ինչպես այսօր նախագահի պաշտոն զբաղեցնողը»,- հայտարարեց Դավիթ Շահնազարյանը կոնյակի գործարանի սեփականաշնորհման հարցով ԱԺ արտահերթ նիստ չհրավիրելը հակասահմանադրական քայլ բնորոշելով ՍԴ-ի շաբաթ օրվա աշխատակարգային նիստի ժամանակ։ Երբ ՍԴ-ը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշելու, թե ԱԺ 71 պատգամավորների դիմումը ընդդատյա է, թե ոչ, հողաթափերով ՍԴ եկած Էդվարդ Եգորյանը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

Երեկ «Առավոտ» այցելեցին ՆԳ եւ ԱԱ նախարարության «Պահպանություն» միավորման հատուկ գնդի մի խումբ աշխատակիցներ ու բողոքեցին, որ իրենց չի վճարվել սովորաբար յուրաքանչյուր ամսվա 20-ին տրվող աշխատավարձը։ Իրենք չեն ստացել նաեւ բյուջետային հիմնարկների համար նախատեսված աշխատավարձի 20% հավելումը։ Հիշեցնենք, որ «Պահպանություն» միավորման աշխատակիները պահակություն են իրականացնում դեսպանատներում, կառավարությունում, ԱԺ-ում, Մատենադարանում, ոսկերչական գործարանում եւ այլ օբյեկտներում եւ

ՄԵՐ ԿՌԻՎԸ ՀԱՍԱՎ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, Ազգային ժողովի նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը նամակով դիմել է Եվրախորհրդի ղեկավարությանը, որպեսզի նրանք չճանաչեն Հայաստանի պառլամենտականների՝ Ստրասբուրգ մեկնող պատվիրակության նոր ղեկավարի լիազորությունները։ Հիշեցնենք, որ խոսքը ՀՀՇ-ական Հովհաննես Իգիթյանին փոխարինած «Բարեփոխումներ» խմբակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի մասին է։ Ըստ նույն աղբյուրի, Բաբկեն Արարքցյանը նամակում նշել է, որ ՀՀՇ-ին Հայաստանում տեղ չի տրվում, ասել

«ԼԵԶՎԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԸ»

Լուրջ թե կատակ, բայց հենց այսպես որակեց Լեզվի տեսչության պետ Լեւոն Գալստյանը «Լեզվի մասին» օրենքն անտեսող հիմնարկներին, երբ «Առավոտի» խնդրանքով տեսչության աշխատակցից պահանջեց բերել «սեւ ցուցակը»։ Վերջին որակումը մերն է, քանի որ այդ ցուցակում անուններն են նրանց, ում Լեզվի տեսչությունը դատի է տվել, երեւի որպեսզի ի վերջո ապացուցի, որ «Լեզվի մասին» օրենքն էլ է լուրջ

«ՔԱՆՔԱՐԱՎՈՐ ԸՆԿԵՐ, ԻՆՁ ՄԻ՜ ՆԱԽԱՆՁԻՐ»

Ռաբիսը թուրքի կամ ադրբեջանցու համար չի կարող սպառնալիք հանդիսանալ, որովհետեւ, մեր իմանալով, ռաբիս ասածը հենց նրանց ազգային մշակույթն է։ Վրացուն նույնպես չի սպառնում, որովհետեւ վրացին քեֆերի ժամանակ օտար հնչողության երգ-երաժշտություն գրեթե չի հանդուրժում։ Ռուսին կամ, ասենք, գերմանացուն նույնպես չի կարող սպառնալ, որովհետեւ, եթե ռուսը կամ գերմանացին որեւէ արեւելյան ոճի երգ են կատարում, ապա դա ընկալվում

ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԷՐ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱՀՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Վահե Վարսանյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ 1995-ին ընդունվել է ասպիրանտուրա։ 1996-ի նախագահական ընտրություններում Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ էր։ Ներկայումս ԿԸՀ անդամ, ԱԺՄ անդամ։ 1996-ի սեպտեմբերի 26-ին ձերբակալվել է եւ ազատազրկման մեջ է եղել մինչեւ 1997-ի հուլիսի 2-ը։ Մեղադրվել է քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններ հրահրելու եւ դրանց մասնակցելու համար։

Մարաթոնը հասնում է եզրագծին

Ընդամենը 4 օր հետո Գերմանիան կունենա նոր խորհրդարան, կանցլեր եւ կառավարություն, եւ սեպտեմբերի 27-ի մոտենալու հետ՝ ավելի է դժվարանում կանխատեսումներով զբաղվողների գործը։ Եթե մեկ ամիս առաջ սոցիալ-դեմոկրատների առաջնությունն անվիճելի էր թվում (15-20%), ապա բոլորովին այլ է պատկերը վերջին օրերին։ Տարբերությունը հալվում է աչքի առաջ, քրիստոնեա-դեմոկրատների եւ սոցիալ-դեմոկրատների միջեւ այժմ ճեղքվածքը տոկոսի տասնորդական մասերով է չափվում։

«…ԿԳԱՔ ԻՄ ՀԵՏԵՎԻՑ». 2 ՏԱՐԻ ԱՆՑ

Անկախության հրապարակի մի թեւը ավանդաբար ԱԻՄ-ականներն էին զբաղեցնում։ Իրենց մշտական տեղն ունեին նաեւ դաշնակցականները։ Սեպտեմբերի 25-ի «հիշատակի օրվան» նվիրված երեկվա հանրահավաքում այդ տեղերը թափուր էին։ Բոլորը հեռացել էին դեպի իշխանություն։ Իշխանափոխությունից հետո իր այս առաջին հանրահավաքում ԱԺՄ-ի կողքին նրա փոքրիկ, բայց հավատարիմ զինակիցներն էին միայն՝ «Ազգային պետությունն» ու «Ազգային առաջադիմությունը»։ «Դաշինքի մնացած կուսակցություններն այս կամ

ԵՏ ՏՎԵՔ ՄԵՐ ՓՈՂԵՐԸ

Հայաստանում չկա չկողոպտված ընտանիք Սեպտեմբերի 25-ի նշանակալի օրը Ազգային ժողովում տեղի ունեցավ սոցիալական, առողջապահության եւ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի եւ կառավարության ներկայացուցիչների երկրորդ համատեղ նիստը, որը նվիրված էր բնակչության՝ խնայբանկերում ունեցած ավանդների վերադարձման խնդրին։ Եվ քանի որ մի քանի օրից ԱԺ նշյալ հանձնաժողովի նախագահ Գեղամ Ղարիբջանյանն այլեւս այդ պաշտոնը չի զբաղեցնելու, զրուցեցինք նույն

ԸՆՏՐԵԻՔ՝ ՈՒՐԻՇԻՆ ՉՊԱՇՏՊԱՆԵԻ

Երեկվա հանրահավաքից հետո մի խումբ քաղաքացիներ շրջապատել էին ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանին ու բացատրություններ էին պահանջում, թե ինչու է նա պաշտպանում Ռոբերտ Քոչարյանին։ «Որովհետեւ ինձ չընտրեցիք նախագահ»,- հետեւեց պատասխանը։ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԽԱՌՆՈՒՐԴ Ինչպես կոմունիստները, այնպես էլ Կարեն Դեմիրճյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները հերքում են բոլոր այն լուրերը, թե կապ ունեն միմյանց հետ։ Մինչդեռ այդ կապն առավել

ՄԵՐ ԿՌԻՎԸ ՀԱՍԱՎ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, Ազգային ժողովի նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը նամակով դիմել է Եվրախորհրդի ղեկավարությանը, որպեսզի նրանք չճանաչեն Հայաստանի պառլամենտականների՝ Ստրասբուրգ մեկնող պատվիրակության նոր ղեկավարի լիազորությունները։ Հիշեցնենք, որ խոսքը ՀՀՇ-ական Հովհաննես Իգիթյանին փոխարինած «Բարեփոխումներ» խմբակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի մասին է։ Ըստ նույն աղբյուրի, Բաբկեն Արարքցյանը նամակում նշել է, որ ՀՀՇ-ին Հայաստանում տեղ չի տրվում, ասել

ՍՐՃԱՐԱՆԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՈՒՄ

Երբ հազար տարի սրճարան չես գնացել, եւ մի օր պատահմամբ որոշում ես դրսում սուրճ խմել, բնական է, որ աջ ու ձախ պիտի զարմանաս։ Անսպասելի զարմանքի եւ հիասթափության պահեր ապրեցի, երբ հռչակավոր «Երեւան» կինոթատրոնի դիմացի բացօթյա սրճարանում ընկերուհուս հետ նստեցինք մի բաժակ սուրճ ըմպելու։ Արտաքուստ ամենասովորական սրճարան է, հանրապետության բոլոր քաղաքների (Երեւանը՝ հատուկ կարգով) համար արդեն

«ԱՄԵՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԻ ՇՈՒՆ ՀԱՉՈՒՄ Է»

Լ. Ճգնավորյանի բառապաշարի եւ պահվածքի մասին Նկատել եմ, որ Ճգնավորյանն ամեն անգամ ասուլիս տալուց լրագրողների համար «ծախս» է անում. Ժուռնալիստների միության ասուլիսների համար նախատեսված սրահի սեղանները, որ լցված էին պարսկական էժանագին ծամոնանման կոնֆետներով ու շամպայններով, ափսե-բաժակ-պատառաքաղիկներով, ավելի շատ ճաշասենյակի տպավորություն էին ստեղծում։ Ճգնավորյանը շամպայն հյուրասիրելիս հաստատ մտածել էր, որ կգտնվեն լրագրողներ, որոնք շամպայն կպայթեցնեն, կշնորհավորեն

«ԱՅՍ ՆԱՄԱԿԸ ՎԵՐՋԻՆ ՓՈՐՁՆ Է ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ»

Պետության սահմաններում Մեծարգո նախագահ. Ես դատապարտվել եմ օրինականության կոպիտ խախտումներով եւ քննությանը խորթ միջոցներ կիրառելով ստեղծված ակնհայտ, շինծու մեղադրանքների հիման վրա։ Իմ ոտնահարված իրավունքները պաշտպանելու խնդրանքով ես դիմել եմ ՀՀ նախագահի աշխատակազմի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ծառայությանը։ Գիտեմ, որ այդ ծառայությունը դեռ ոչինչ չարած, արդեն հասցրել է իրեն հեղինակազրկել եւ մարդու իրավունքների հիմնական ոտնահարողները՝ իրավապահ

Արտակ Գնունի. «Կարող եմ հպարտանալ, որ երկարատեւությամբ ինձ ամենից շատն են տփել»

Ես ոչ միշտ եմ նստում իմ աշխատասենյակում, քանի որ այն գտնվում է ԱԺ նախագահի աշխատասենյակի կողքը, պարբերաբար գնում-գալիս էի։ (Հուշերը պատմելիս, սովորության համաձայն, իր նախկին աշխատասենյակի մասին ներկա ժամանակով խոսեց Արտակ Գնունին – Լ.Մ.)։ Արդյո՞ք հարձակում լինելու էր, թե՞ ոչ. ինչ-որ բան, այնուամենայնիվ, հուշում էր։ Թեպետ հանրահավաքի կոչերից այդքան էլ տեղյակ չէինք, բայց ինչ-որ ներքին

ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ. «ԵՍ ՉԵՄ ԱՍԵԼ՝ ԱՀԱ ՆԱ…»

Հարցազրույց Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺՄ վարչության անդամ Արշակ Սադոյանի հետ -Պարոն Սադոյան, արդեն երկու տարի է անցել սեպտեմբեր 25-ի իրադարձություններից եւ հիմա, արդեն առանց որեւէ բարդություն ունենալու կարող եք ասել՝ ասե՞լ եք արդյոք, ահա նա, ինչ ուզում եք արեք նրա հետ։ -Նախ ասեմ, որ ինչ պիտակներ էլ փորձեն կպցնել սեպտեմբերի 25-ի դեպքերին, ինձ համար եւ

ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻՆ ԱՆՁՐԵՎՈՎ ՉԵ՛Ս ՎԱԽԵՑՆԻ

Երեկ Հայկոմկուսը բացեց հանրահավաքային նոր շրջանը՝ բեմելի համար աննպաստ եղանակային պայմաններում։ Սակայն քամու եւ անձրեւի տակ էլ հավաքվածները ծափահարում էին հռետորներին (առավել ոգեւորված՝ Սերգեյ Բադալյանին)։ Միայն կարգախոսներն էին երբեմն ստիպված լինում գլխների վրա պահել անձրեւանոց։ Նախ ելույթ ունեցավ դոցենտ Ալեքսանյանը, որը կրթական թեմաներով էր խոսում։ Հիշեցրեց, թե խորհրդային դպրոցը լավագույնն էր եւ այդ պնդումը նաեւ

Կարմիր բանակին սպասելիս

Ընդհանուր առմամբ, մեր կոմունիստները, ի տարբերություն այլ կուսակցականների, հանգիստ, սուսիկ-փուսիկ մարդիկ են եւ գերադասում են պայքարի քաղաքակիրթ ձեւերը, առայժմ մոռանալով, որ որձաքարը պրոլետարիատի լավագույն զենքն է: Կոմունիստները գերադասում են կարմիր մեխակները, որոնցով զարդարում են սեփական բաճկոնները եւ առաջնորդների արձանները: Այս եղանակով, հավանաբար, նրանք կողջունեն Հայաստանի մուտքը Ռուսաստան-Բելառուս չգործող դաշինքի մեջ, ինչպես նաեւ 11-րդ Կարմիր բանակի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031