Օրվա լրահոսը
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՆ
Կարեն Դեմիրճյանը խաբված ավանդատո՞ւ Երեկ Կոմկուսի շենքում (որի՝ մարշալների լուսանկարներով զարդարված եւ կիսալույս ներսը ակումբ էր հիշեցնում) «Հայկանդուխտ» հասարակական-քաղաքական կուսակցությունը լրագրողներին հրավիրել էր ասուլիսի։ Թեպետ վերջիններս երկու-երեքն էին, սակայն դա չխանգարեց, որ կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը հուզված խոսեր «Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ հանրապետության նախագահի հրամանագիրը՝ դատավորների որակավորում անցկացնելու համար հանձնաժողով ստեղծելու մասին» թեմայի շուրջ։
ԻՆՉՊԵՍ ԲԱԺԱՆԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՂԵՐԸ
Մի լավ շունչ քաշեք ու կարդացեք Առողջապահության ազգային ինստիտուտում անցկացվող կոնֆերանսի անունը՝ «ՀՀ պետական առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության եւ սպասարկման հիմնական ծառայությունների փաթեթի (ՀԾՓ) ձեւավորմանն ու իրականացմանն առնչվող խնդիրներին նվիրված կոնֆերանս»։ ՀՀ առողջապահության փոխնախարար, կոնֆերանսի նախագահող Ս. Հովհաննիսյանը՝ անունը՝ երկար, սակայն բովանդակությունը լուրջ է գտնում։ Իսկ բովանդակությունն, իրոք, լուրջ էր (մի անգամ
«Ջրի մարդը» Նոյեմբերյան էր եկել
Նոյեմբերյանի հիվանդանոցի բացման արարողությունը տեղաբնակների համար իրադարձություն էր։ Երկրաշարժից հետո ավերված շինությունը ոտքի հանելու համար շինարարներից 10 ամսվա քրտնաջան աշխատանք պահանջվեց եւ շուրջ 105 միլիոն դրամի ներդրում։ Արարողությանը մասնակցում էին տարածքային կառավարման եւ քաղաքաշինության նախարարները։ Սակայն հանդիսավոր մասի ավարտից անմիջապես հետո Փիրումյանն ու Զադոյանը մարզի ղեկավարների, համայնքների ներկայացուցիչների ու հրավիրված մասնագետների հետ առանձնացան՝ քննարկելու Նոյեմբերյանի
ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆՆԵՐՈՎ
Պարոն Աբրահամյան, դու ապրել ես կոմունիստների ղեկավարած հրաշալի երկրում, այստեղ ես կրթություն ստացել, ստեղծել կյանքի համար նորմալ պայմաններ (անվճար բուժում, հանգիստ, բնակարան, աշխատանք եւ այլն), բայց հանկարծ ինչո՞ւ ապերախտ գտնվեցիր, դարձար ՍՍՀՄ-ի ոխերիմ թշնամին եւ սկսեցիր քեզ հարմար սուտ ու կեղծ լուտանքներ թափել քո բարերարների հասցեին։ Երեւի քեզ այդ աստիճան կուրացրեց Արեւմուտքի կողմից քեզ հատուկ
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ Սադօյեանի նախաձեռնութեամբ Ազգային ժօղովը վէրստին լսման ենթարկեց կօնեակի հարցը, եւ չնայեած Սադօյեանին ու միւսներին չյաջողուեց կանխել սոյն գօրծարքը, սակայն գրէթէ կանխուեց Օդանաւակայանի սէփականաշնօրհման հարցը, որպէսզի ֆրանսիացիներին հնարաւորութիւն չտրուի թաքուն կէրպով ողջ կօնեակի պահուստները թռցնել Հայոց աշխարհից։ Դրանք մօտաւորապես այն ժամանակներն էին, երբ հայերը յուրեանց քաղաքամոր 2780- ամեակն էին
«ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՉԵԶՐԱՓԱԿՎԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ»
Ասում է լուսանկարիչ ՌՈՒԲԵՆ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԸ 1996 թվին է ստեղծվել «Պատկեր» ֆոտոլրատվական գործակալությունը, որի հիմնադիր տնօրենը լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանն է։ «Պատկերն» իր բուն գործունեությունը, կարելի է ասել՝ նոր է սկսելու, քանզի մինչ օրս նախապատրաստական աշխատանքներ էին տարվում դրսում եղած ֆոտոլրատվական գործակալությունների հետ կապեր հաստատելու եւ տարբեր լրատվամիջոցների հետ համագործակցելու հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ։ «Պատկերը» նպատակ ունի համագործակցել
ԵՎՐԱՍԻԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ Է ԽՄԲԱՅԻՆ ՇԱՀԵՐՈՎ
Եվրասիա հիմնադրամը սկսում է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան ռեգիոնալ համագործակցության ծրագրեր։ Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող հայկական, վրացական եւ ադրբեջանական կազմակերպությունները հանդիպելու են Վրաստանի Լիկանում քաղաքում եւ մշակելու են համագործակցության ծրագրեր։ Այդ ծրագրերը մշակելու համար կտրամադրվի 2 հազար դոլար գրանտ, իսկ ծրագիրը իրականացնելու համար մինչեւ 45 հազար դոլար։ Մամուլի ասուլիսին ներկա էին այն 75 կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց ներկայացուցիչները պետք է
Բաց նամակ ՀՀ նախագահ պրն Ռոբերտ Քոչարյանին
Պրն նախագահ, ինչպես երեւում է, Ձեզ հասցեագրված մեր նամակները տեղ չեն հասնում, քանի որ նամակները մենք հասցեագրում ենք անվանական Ձեզ, նամակում նշելով, որ կան կարեւոր խնդիրներ, որոնք գրավոր հնարավոր չի ներկայացնել, սակայն պատասխանը ստանում ենք նամակների բաժնի վարիչ Ռ. Ասատրյանից, որտեղ նշում է, որ Ձեզ հուզող հարցերը գրեք գրավոր, եւ ամեն անգամ նույն ստանդարտ պատասխանը։
«ՄՏԱԾ ՉԵ՞ՆՔ ԼԻՆԻ ՈՒՐԻՇԻ ԴԱՇՏԸ»
Երեկ տեղի ունեցավ ՀՀ նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի հերթական նիստը։ Այս անգամ նիստն ունկնդրեց բոլոր փոխնախարարներին՝ իմանալով նրանց մտքերն իրենց գլխավորած տիրույթների եւ տարածքային կառավարման օղակների հարաբերությունների մասին։ Փոխնախարարները հետաքրքիր մտքեր էին փոխանակում, եւ ժամանակ առ ժամանակ գործընկերներից մեկին դիմելիս, չգիտես ինչու, նախօրոք խնդրում էին. «Միայն թե չնեղանաք»։ Գործընկերներն էլ չէին նեղանում եւ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Ազգային ժողովում, ըստ էության, հայտարարությունների ժամը երեք րոպե շուտ սկսվեց։ Դա նշանավորվեց նրանով, որ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը վերստին հայտնվեց նախագահությունում եւ տեղ զբաղեցրեց իր աթոռին։ Մինչ այդ արդեն խորհրդարանական միջանցքներում խոսում էին, որ նա հանդես է գալու հայտարարությամբ եւ կրկնելու է հրաժարականի դիմումը։ Այդպես էլ պատահեց, սակայն մինչ այդ տեղի ունեցավ մի հետաքրքիր իրադարձություն. Ալբերտ
Խորհրդարանը վարկաբեկելու փորձ
Նոր խորհրդարանական ընտրությունները դեռեւս առջեւում են, բայց պատգամավորների ելույթ ունենալու կիրքն արթնացել է այնպիսի ուժգնությամբ, որ իրենք արդեն որոշումներ են ընդունում՝ իրենց չենթարկվող Հայաստանի ազգային հեռուստատեսության հաղորդացանցը փոխելու եւ սեփական մտքի մարգարիտներն այդ ժամանակահատվածում ժողովրդին հրամցնելու առումով: Երեւի, կարծում են, որ ներկա կամ նախորդ իշխանությանը հայհոյող կամ գովաբանող իրենց ճառերը չեն հասցնի վերջնականապես զզվեցնել հեռուստադիտողներին՝
ՊԱՐՏՎԵՑԻՆՔ ԲՈԼՈՐՍ
Մայրաքաղաքի թիվ 40 ընտրատարածքում Հրանուշ Խառատյանին որպես ԱԺ պատգամավորության թեկնածու գրանցելու խնդիրն՝ իր բոլոր մանրամասներով, անդրադարձել ենք։ Տիկին Խառատյանին՝ փաստաթղթերում թերացում ունենալու պատճառաբանությամբ թե՛ տարածքային ընտրատեղամասում, թե՛ կենտրոնական ընտրական հանձնաժողովում մերժել էին որպես ԱԺ պատգամավորության թեկնածու գրանցել։ Անցնելով տարբեր դատարանների (թե՛ «ընկերական», թե՛ ժող.) բովով, Հրանուշ Խառատյանը հայց ներկայացրեց Սպանդարյանի ժողդատարան՝ (դատավոր՝ Ելիզավետա Դանիելյան) ընդդեմ
ԹԱՂԸ ԶՐԿՈՒՄ ԵՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻՑ
Երեկ թիվ 11 դպրոցի ուսուցիչներն ահազանգեցին «Առավոտին», որ Մաշտոցի շրջանի թաղապետարանը որոշել է լուծարել շրջանի 4 գրադարանները։ Թաղապետարանի աշխատակից Գայանե Սայադյանը ավագ գրադարանավարներին բացատրել է, թե «այդպես են հարմար գտել» եւ մտադիր են 4-ը մի տեղում հավաքել։ Ըստ ուսուցիչների, այդ տեղը Ֆուչիկի փողոցի մանկապարտեզի ավերված շենքն է, որում առնվազն մեկ գրադարան կարող է տեղավորվել։ ԱՐԱՄ
50 ՏՈԿՈՍ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ
Նոր մանրամասներ են ի հայտ գալիս նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ «Երկրապահ» պատգամավորական խմբի հանդիպման ընթացքի վերաբերյալ։ Ի մասնավորի, անդրադառնալով ընտրական օրենսգրքի համամասնական-մեծամասնական մանդատների բաշխման հարցին, նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ընտրական օրենսգրքով սահմանվելիք մեծամասնական տեղերի թիվն առնվազն պետք է 50 տոկոս լինի, իսկ մյուս 50 տոկոսի վերաբերյալ կարելի է բանավիճել։ ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆԸ ՄՆՈՒՄ Է
ՔԽ՝ ՎԵՐԱԲԵՐՄՈ՞ՒՆՔ ԷՆԵՐԳԵՏԻԿՆԵՐԻՆ
Քաղաքական խորհրդի կազմում ստեղծվել է սոցիալ-տնտեսական հանձնաժողով։ Հանձնաժողովի պատասխանատու է նշանակվել ԳիԱրՔՄԻ ներկայացուցիչ Ալեքսանդր Աղամալյանը։ Նա ներկայացնում է հանձնաժողովի աշխատանքային ծրագիրը։ -Հիշեցնեմ՝ ՔԽ-ն բաղկացած է քաղաքական կազմակերպությունների լիդերներից։ Նրանց խորհրդի ներսում ստեղծված հանձնաժողովների կողմից ներկայացվելու է որոշումներ եւ նախագծեր։ Խորհրդատվական այս մարմինը պետք է նաեւ մասնագիտական խորհրդատվություն տա նախագահին։ Հենց այս նպատակով էլ ՔԽ-ի ներսում
ՆԵՐԿԱՆԵՐԻ ԵՎ ԲԱՑԱԿԱՆԵՐԻ ԿԵՆԱՑԸ
Հաստատ համոզումով կարող եմ պնդել, որ, այնուամենայնիվ, երեւանցին հոկտեմբերի 10-ին Էրեբունի- Երեւան տոնակատարության կրողը եղավ։ Բազմամարդ էին հրապարակները, փողոցները, ու թեպետ ինչ-ինչ վերապահումներ կարող են լինել, որ բովանդակությամբ, իրոք, ժողովուրդը դեռ այս տոնակատարությունն իր մեջ չի կրում, սակայն անվերապահորեն կարող ենք ասել մեկ բան. ձեւի մեջ երեւանցին այն արդեն ընդունել է։ Հուսանք, որ տոնը կլինի
Կոնյակի գնորդը միշտ ճիշտ է
ՔԴՄ նախկին նախագահ Ազատ Արշակյանը 1998-ի փետրվարի 3-ից բոյկոտում է ԱԺ աշխատանքները, իսկ նորընտիր նախագահ Իդա Մարտիրոսյանը, կոնյակի վաճառքի հետ կապված, խորհրդարանական քննարկումների մասին ունի իր տեսակետները, որոնք նա՝ պատգամավոր չլինելու պատճառով, ԱԺ-ի փոխարեն ներկայացնում է «Առավոտին»։ -Եթե ամեն ինչ իրավաբանորեն արդեն ձեւակերպված է, ես չեմ հասկանում, ինչ իմաստ ունի օդում բռունցք թափահարելը։ Կոնյակի գործարանի
ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆ. «ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԿՈՒ ՍԽԱԼ Է ԹՈՒՅԼ ՏՎԵԼ»
Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը եղավ ու մնաց միակը, որը Հայաստանի համար հանդարտ աշուն կանխատեսեց, մինչդեռ, իրականության մեջ գործընթացներն աստիճանաբար փոթորկվում են։ Ու քանի դեռ հայաստանյան քաղաքական հաստատություններում հարաբերական անդորր է հաստատվել, որից առաջիկա ամիսների ընթացքում էլի ոչինչ չի մնալու, ներկա քաղաքական իրավիճակին գնահատական տալու խնդրանքով զրույցի հրավիրեցի ԵրՕԼԻ-ի ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանին։ Պարոն Զոլյանը եւս
ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՄԵՋ
Հոկտեմբերի 12-ին Ազգային ժողովում տեղի ունեցած առավել նշանակալից իրադարձություններն ոչ թե նիստերի դահլիճում ծավալվեցին, այլ նրա տարածքներից դուրս։ Բավական է ասել, որ խորհրդարան էին ներկայացել հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, որոնք տարբեր տեւողության հանդիպումներ ունեցան «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամների հետ։ Լրագրողներին այդպես էլ չհաջողվեց հանդիպել հանրապետության նախագահին եւ տեղի ունեցած հանդիպման
«ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆ ՈՒԶՈՒՄ, ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՀԱՅՏՆԻ Է»
ՆԳ եւ ԱԱ նախարարությունը տրոհել-չտրոհելու մասին բանավեճի իրական պատճառները Այն գործիչը, որը հանդես է գալիս ՆԳ եւ ԱԱ նախարարությունների տրոհման օգտին, վաղ թե ուշ կանգնելու է իր ձախ ոտքին կրակելու անհրաժեշտության առաջ: Այդպես էր, համենայնդեպս, տրամաբանում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը այս տարվա հունվարի 23-ին կայացած իր պատմական մամուլի ասուլիսում: Հիշեցնենք, որ այդ ասուլիսի հիմնական իմաստը
ԷԿՈԼՈԳ ԴԱՐՁԱ՞Ր, ՍԵՐԳԵՅ ՋԱՆ
Վարչապետ Արմեն Դարբինյանի որոշմամբ ստեղծվել է էկոլոգիական կրթության միջգերատեսչական հանձնաժողով։ Պարզվում է, որ Սերգեյ Երիցյանը հայտնի էկոլոգ է եւ ընդգրկվել է էկոլոգիական կրթություն տարածողների հանձնաժողովում։ Դա այն պայմաններում, երբ նշյալ կառույցում չկա որեւէ մեկը գյուղակադեմիայից կամ ժողտնտինստիտուտի համապատասխան ամբիոնից։ ԶՈՒՐ ՀՈՒՅՍԵՐ Անդրադառնալով Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներին, ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանն «Առավոտին» ասաց,
ԱՇԽԱՐՀՆ, ԱՅՈ, ՇՈՒՌ Է ԵԿԵԼ
Ճակատագրի հեգնանքով ԱԺ մեծ օրակարգում է հայտնվել մեկ հարց, որով նախատեսվում է 1998-2000 թթ. սեփականաշնորհման ծրագրում փոփոխություններ կատարել։ Նախաձեռնությամբ հանդես է եկել կառավարությունը։ Հիշեցնենք, որ պատգամավորներին 3 ամիս շարունակ սույն հարցով նիստ գումարել այդպես էլ չհաջողվեց։ ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ Հոկտեմբերի 12-ին «Հանրապետություն» միավորումը հերթական կորուստը կրեց։ Միավորումը եւ հետեւաբար՝ խորհրդարանական խմբակցության կազմը լքեց սոցիալ-դեմոկրատ հնչակյան
ԱՆՐԻ ՎԵՐՆՈՅ. «ՄԻՇՏ ՀԱՅ ԵՄ ԻՆՁ ԶԳԱՑԵԼ»
Արագընթաց գնացքը սլանում էր Ժնեւյան լճի գեղատեսիլ ափով։ Ասել, թե գեղեցիկ բնություն էր, կնշանակի ոչինչ չասել, ուրեմն եւ ավելացնեմ միմիայն, որ բնության այդ շնորհը հասցված է կատարելության՝ մարդկային բարեխիղճ, գորովալից գործունեությամբ։ Կարծես կային բոլոր նախադրյալներն անդորրի մեջ այս հաճույքը վայելելու, բայց ձեռնարկած ճանապարհորդությանս նպատակը ինձ պատել էր մեծագույն հուզմունքով։ Մտքերս առաջ ընկնելով իմ գնացքից, արդեն
ՈՉ ԹԵ «ՀՀՇ-Ի ԲՈՒՅՐԸ», ԱՅԼ ԽԱՆՋՅԱՆ-27
Տիգրան Հակոբյանն ինձ խոստովանեց. «Մանկուց երազել եմ «զալի վարիչ» դառնալ։ Հաճույք եմ ստանում օրական երկու ժամ այս ակումբ-սրճարանով զբաղվելուց։ Պետական գործը չորացրեց ինձ։ Պե՜տք էր, հա՞։ Տեղից տեղ էին քշում, ոչ ոք չէր գնահատում… Սա լավ է, սա իմն է արդեն»։
ՄԱՐԶՊԵՏԸ՝ ԸՆԿԵՐ, ՆԱԽԱՐԱՐԸ՝ ՊԱՐՈՆ
Ընտանեկան նպաստի համակարգի ներդրման նախապատրաստական ընթացքին ծանոթանալու, համայնքապետերին հարկավոր հրահանգները տալու նպատակով ՀՀ սոցապ նախարար Գագիկ Եգանյանն իր պտույտն ավարտեց Արագածոտնի մարզպետարանում։ Մարզպետ Հրայր Կարապետյանն այս առիթով (մի քանի այլ առիթներով եւս) խորհրդակցության էր հրավիրել մարզի բոլոր գյուղապետերին, քաղաքապետերին, սոցիալական ծառայությունների պետերին։ Նորից ու դարձյալ ընտանեկան նպաստի մասին Հարկ եմ համարում հիշեցնել բոլոր քաղաքացիներին (եւ
ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԵՌԱՄՍՅԱԿԸ
Տարվա ամենակառավարական եռամսյակն, ակնհայտ, վերջին եռամսյակն է։ Մեր կառավարությունն իր ծառայողական պարտականություններն ամենաարդյունավետ կերպով կատարում է հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին։ Բոլոր դեպքերում հենց ինքը՝ կառավարությունն է այդպես կարծում։ Անցած շաբաթ հայրենի կառավարությունը հերթական անգամ երջանկացրեց մասամբ Ազգային ժողովին, մասամբ էլ հասարակությանը։ Կառավարությունը վերջապես կազմեց ու հրապարակեց 1998 թ. պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները։ Ճիշտ այն
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ 1.
Հեղափոխությունը մեռավ. կեցցե՜ հեղափոխությունը Երբեմն թվում է, թե հեղափոխությունները տեղի են ունենում մարդկային հզոր զանգվածի հզորագույն էներգիայի կուտակման շնորհիվ կամ պատճառով, եւ միշտ էլ գտնվում են համապատասխան անհատներ, անձինք, ովքեր իրենց ցանկալի հուն են ուղղորդում միլիոնների վերգետնյա էներգիան։ Երբեմն էլ թվում է, թե հեղափոխությունները տեղի են ունենում ճշգրիտ գրված սցենարներով, գրված, եթե չասենք գերբնական, ապա
ՆԳ եւ ԱԱՆ-Ը՝ տրոհման ճանապարհին
Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործոց հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, ուր քննության առնվեց երկու օրակարգային հարց։ Հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Մարտիրոսյանն «Առավոտին» ծանուցեց, որ դրանք քննության են առնվել բավականին մանրակրկիտ։ Խոսքը «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի», ինչպես նաեւ «Ազգային անվտանգության եւ ոստիկանության լիազորությունների անհամատեղելիությունը մեկ միասնական կառավարման մարմնում» օրենքների մասին է։
ՄԱՅԹԻ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐ
Քաղաքն ապրում է իր կյանքով, իր հոգսերով: Քաղաքի ամեն օրը տարբեր է նախորդներից: Քաղաքն ունի փողոցներ, որոնցում շրջում են մուրացիկներ: Վերջերս, կամ գուցե ինձ է այդպես թվացել, փողոցներում հայտնվել են շրջիկ, կամ տրանսպորտային մուրացկաններ: Օրեր առաջ ուշադրությունս գրավեց օպերային հարող փողոցի վրա մուրացկանություն անող մի աղջնակ: Կլիներ երեւի 12 տարեկան: Հագնված էր բավական կոկիկ, սիրունատես
Փախստականների կարծիքով էլ է «փուլ առ փուլը» սխալ
Երեկ ժամը 12-ին նախագահի նստավայրի մոտ միաժամանակ հավաքվել էին «Արմենիա» բանկի խաբված ավանդատուներն ու Ադրբեջանից բռնագաղթածները։ Քանի որ փախստականներն արդեն 10 տարի է պայքարում են իրենց իրավունքների համար, նրանց ընդունեցին ավելի ուշ, իսկ ավանդատուները պայքարում են ընդամենը 4 տարի, եւ իշխանությունների համար նրանց պահանջը համեմատաբար նոր է։ Ի վերջո՝ երկու խմբերն էլ հեռացան՝ իրենց հետ