Օրվա լրահոսը
«ԻՇԽԱՆԱԿԱՆ ՎԵՐԵՎՆԵՐՈՒՄ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ»
Հարցազրույց ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի հետ Սկիզբը՝ թիվ 219 – Իսկ եթե գաղտնիք չէ, այսօր քանի՞ մարդու հեռախոս է լսվում Հայաստանում։ – Հարցը վերաբերում է այն ոլորտին, որ չես կարող ասել գաղտնի՞ք է, թե՞ ոչ։ Սակայն պետք է ասեմ, որ միաժամանակյա լսումներ կազմակերպելու մաքսիմալ հնարավորությունը, որ ունենք այսօր, ընդամենը երկու տասնյակից մի քիչ
«Էլեկտրաէներգիայի սակագինը՝ փորձաքար»
Երեկ ԱԺ-ում հրավիրված բրիֆինգին Արշակ Սադոյանը կոչ արեց լրագրողներին մթնոլորտ ստեղծել էլեկտրաէներգիայի սակագների քննարկման նպատակով ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար։ Ինչպես եւ միշտ լինում է Արշակ Սադոյանի դեպքում, հարցը ներկայացվեց բավական խորքից եւ կրկնություններով՝ Սեւանի մակարդակը իջել է, էներգետիկների բանակը ԽՍՀՄ-ի ժամանակներից երեք անգամ մեծացել է։ 4 տարի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրական ցանցեր եւ համակարգեր բաժնում
Ո՛չ «Երկրապահին», ո՛չ էլ միասնականին
ԳիԱրՔՄի-ն համամասնական եւ մեծամասնական ընտրահամակարգերի 70/30 կամ, ծայրահեղ դեպքում՝ 60/40 հարաբերակցության կողմնակից է։ «Երկրապահների առաջարկած թվերը միանգամայն անընդունելի են»,- ասաց ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանը։ «Բայց մենք ոչ մի տարբերակի կողմնակիցն էլ չենք։ Ճիշտն ասած, համոզված ենք, որ քաղաքական ընտրանու 90 տոկոսն ուղղակի ամբողջությամբ չի էլ կարդացել եւ ոչ մի տարբերակի տեքստը։ Այլապես կնկատեին, որ
Common state
ԼՂՀ՝ Ադրբեջան ավտոնոմիայով ՀՀ նախկին արտգործնախարար, ՀՀՇ Երեւանի կազմակերպության նախագահ Ալեքսանդր Արզումանյանի մեկնաբանությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկությունների վերաբերյալ. -Նախ ասեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների մասին խոսելն առայժմ վաղ է, քանի որ մենք դեռ ծանոթ չենք դրանց բովանդակությանը։ Դա ցույց կտա բանակցությունների ընթացքը։ Ինչ վերաբերում է common state կամ ընդհանուր պետություն գաղափարին,
Եկան, տեսան, ինտեգրացվեցին
ԱՄՆ կոնգրեսական Կարլ Լեւինը երեկ լրագրողների հետ կայացած կարճատեւ զրույցի ժամանակ ասաց, որ Հայաստանում ունեցել է «հետաքրքիր եւ լավ» հանդիպումներ եւ որ մտադիր է այցելելու նաեւ այնպիսի վայրեր, որոնց մասին միշտ երազել է։ Նա տեղեկացրեց, որ Միչիգանում՝ իր կյանքի ընթացքում մշտապես շփվել է հայկական համայնքի հետ եւ համագործակցել է կոնգրեսում Հայաստանի համար կարեւորություն ունեցող հարցերի
ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՇԱՀԵՐՆ ԻՆՉՈ՞Ւ ԲԱԽՎԵՑԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
Սահմանադրական դատարան ուղարկված ՀՀ նախագահի դիմումը խնդիր ուներ պարզել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 71 հոդվածի 8-րդ կետի եւ 93 հոդվածի 4-րդ կետի Սահմանադրության համապատասխանության հարցը։ ՀՀ նախագահի լիազոր-ներկայացուցիչն այս գործում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էր։ Պատասխանող կողմ էր ճանաչվել ԱԺ իրավաբանական ծառայության պետ, պրոֆեսոր Վլադիմիր Նազարյանը։ Ընդ որում, գործում առկա էր նաեւ ՀՀ նախագահին
ՈՎՔԵՐ ԵՆ ԱՅՍ ՇԱԲԱԹ «ԱՅՈ» ԱՍԵԼ
Վարչապետն «այո» ասաց իր իսկ կողմից կազմված 1999 թվականի բյուջեին եւ պատգամավորական խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ սպառնաց, որ այդ բյուջեն չհավանող կուսակցությունների դեմ կիրառելու է տնտեսական պատժամիջոցներ: Դրանով իսկ պրն Դարբինյանն անուղղակիորեն հաստատեց, որ մեր կուսակցություններն իրականում տնտեսվարող սուբյեկտներ են /ինչը օրենքի խախտում է/, իսկ նա այդ սուբյեկտների դեմ /նույնպես ապօրինաբար/ պայքարելու է տնտեսական մեթոդներով:
Դռնբաց «Երկրապահ»
Միամիտ չլինեն միասնականները, երկրապահները կթողնե՞ն, որ նրանց հայտարարությունից հետո ժամանակ անցնի, եւ մամուլը, ժողովուրդը մի ամբողջ 3 օր դրա ազդեցության տակ մնան։ Անմիջապես էստաֆետն ընդունեցին եւ իրենց հերթին հայտարարեցին, որ ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներն անարդյունք են։ Ալբերտ Բազեյանն էլ ներկայացրեց առաջարկների ու մերժումների պատմությունը։ Բանավեճի հիմնական թեման եղել է ընտրական հանձնաժողովների ձեւավորման մեխանիզմը։ Իրենք միասնականների
«ՉԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ»
Բոլոր այն տասնմեկ կուսակցությունները, որոնք համախմբվել էին ընտրական օրենսգրքի միասնական տարբերակի շուրջ, իրենց ներկայացուցիչներին ուղարկել էին լրագրողներին հայտնելու, որ «Երկրապահը» վերջնականորեն «քաշեց» իրենց։ Էդվարդ Եգորյանը մանրամասն ներկայացրեց միասնական տարբերակի հեղինակների եւ «Երկրապահ»-ի բանակցությունների ընթացքն ու հատկապես ավարտը։ Բանակցությունների ընթացքում բացահայտվել է նաեւ «մշուշապատ խոսքերի մասնագետ» Խոսրով Հարությունյանի մետամորֆոզը՝ բանակցությունները վարողից՝ «Երկրապահ»-ի տարբերակ ներկայացնողի։ Հիշեցնենք, որ
БУХГАЛТЕР, МИЛЫЙ МОЙ БУХГАЛТЕР
Common state՝ մեկ առանձին վերցրած նախարարությունում Սերժ Սարգսյանի այն փաստարկներին ի պատասխան, որ «եթե այսօր հայկական հետախուզությունում աշխատում է մի քանի տասնյակ մարդ, ապա վաղը, անջատվելուց հետո, այնտեղ պետք է աշխատի մի քանի հարյուր մարդ, որովհետեւ նրանց հաշվապահ է պետք լինելու, շենքի պահակ եւ այլ կարգի աշխատողներ», Վլադիմիր Նազարյանն ու Էդվարդ Եգորյանը մի միասնական առաջարկ
ՄԱԶՈՒԹԻ ԵՐՎԱՆԴԻ ԱՆՑՅԱԼԻ ԷՋԵՐԻՑ
1993-ի գարնանը կառավարության օպերատիվ շտաբի նիստերից մեկում Հրանտ Բագրատյանը բոլորի ներկայությամբ գազի եւ պինդ վառելիքի ձեռնարկության տնօրեն-փոխնախարար Երվանդ Զախարյանի վերաբերյալ նյութերը փոխանցել էր գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանին՝ հանձնարարելով քրեական գործ հարուցել։ Խնդիրը վերաբերում էր Ռուսաստանում անհետացած վառելիքի որոշ խմբաքանակին եւ մատակարարումների ձախողմանը։ Երվանդ Զախարյանն անմիջապես անհետացավ հանրապետությունից եւ վերադարձավ միայն 1997-ի սեպտեմբերին։ (Շարունակելի) ՍՏԱՄԲՈՒԼ ԵՆ
ՆԵՐՎԱՅԻՆՆԵՐԻՆ ԽՆԴՐՎՈՒՄ Է ՉՆԱՅԵԼ
Ինչ խոսք, վերջին տարիներին մեզ մոտ բարքերն ազատականացվել են։ Ում մտքով ինչ անցնում է՝ անում է։ Ես էլ մտածեցի, օրինակ, ինչու մի լրագրողական հարցում չանցկացնեմ՝ պարզելու համար Երեւանի քաղաքացուհիների տեսակետն այն մասին, թե ինչպես կվերաբերեն այն հարցին, որ Երեւանում հանկարծ տղամարդկանց սթրիփթիզ-շոու բացվի։ Համեմատության համար ասեմ, որ լավ թե վատ, շատ թե քիչ, Երեւանում կանանց
«ՍՐԵՏԵՆԿԱ»-ԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԽԱԲԵ՞Լ. ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՁԳՁԳՎՈՒՄ ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Թե ինչ է նշանակում քիմիան Հայաստանի համար, թերեւս ավելորդ անգամ նշելու հարկ չկա։ Գաղտնիք չէ, որ որոշ քաղաքներ, ինչպիսիք էին Ալավերդին եւ Կիրովականը, ամբողջապես կախված էին տեղի քիմիական հսկաներից։ 1988 թ. երկրաշարժից անմիջապես հետո կանգնեցվեցին Կիրովականի քիմիական գործարանները, հազարավոր մարդիկ գործազրկության մատնվեցին։ Միութենական նշանակության գործարանները մոռացվելով, քիչ անց թեւակոխեցին խողովակ առ խողովակ վաճառվելու «շուկայական» փուլը։
ԱՅՍՊԵՍ ԷԼ Է ՊԱՏԱՀՈՒՄ
Սուր ցավեր էի զգում։ Այցելեցի պոլիկլինիկայի ներքին օրգանների հետազոտման կաբինետ։ Չնայած հիվանդության քարտ չէի վերցրել, երիտասարդ բժիշկն ընդունեց ժպտալով, ջերմորեն։ Լսեց բողոքս, ապա օգնեց շորերս հանել։ Մոտ կես ժամ ապարատով հետազոտեց ներքին օրգաններս, օգնեց հագնվել։ Ապա ժպտադեմ բուժքրոջը թելադրեց հետազոտության տվյալներն ու թուղթը մեկնեց ինձ. -Հայրիկ ջան, էս թուղթը կտաս բուժող բժշկին, ինքը նշանակումներ կկատարի։
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԳԵՐԱԿԱՏԱՐԵՑ ՊԼԱՆԸ
Վերջին օրերին էլեկտրաէներգիայի սակագները որոշող հանձնաժողովը հայտնվել էր բավական տհաճ իրավիճակում։ Մի կողմից առկա կառավարության հանձնարարականը՝ սակագները բարձրացնել 12,5%-ով։ Մյուս կողմից հարկավոր էր ապացուցել, որ գոնե գնագոյացման հաշվարկներ կատարելիս հանձնաժողովն անկախ է հանրապետության զանազան էլեկտրակայաններ կատարած մի քանի էքսկուրսիաներից (կամ արտագնա նիստերի ստերից), հետո, ի վերջո, հայտարարվեց սակագների բարձրացման իրական չափը։ Հանձնաժողովը արդարացրեց իր հետ
Հարգելի պրն խմբագիր
Մեկ շաբաթ առաջ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքապետի եւ մի քանի այլ պաշտոնյաների հետ այցելել էր Դավթաշենի կամուրջ եւ ամերիկահայ գործարար Վահագ Հովնանյանի կառուցելիք «Կանաչ քաղաք»։ Ձեր թերթում այդ այցի մասին պատմող հոդվածում գրված էր, որ ամերիկահայ գործարարը այդ քաղաքի տարածքում կառուցվելիք առաջին տունը խոստացել Է նվիրել հանրապետության նախագահին։ Ես հիշում եմ, որ մի քանի
ԱՆՊԱՇՏՊԱՆ ԵՐԿԻՐ ԿԱՄ ԵՐԿՐԱՊԱՀԻ ԲԱԽՏ
Մեր սահմանները ոչ միայն պիտի ամուր չլինեն, այլեւ ավերված գյուղը վերականգնել երազող երկրապահ կամավորական ջոկատի նախկին հրամանատարից պետք է առգրավել զենքը եւ դատել նրան։ Բարձր իշխանավորներին չփառաբանելը պարզապես դավաճանություն է հայրենիքի հանդեպ։ Կուսակցությունների գերհագեցած կյանքը համակողմանի եւ մանրակրկիտ չլուսաբանելը առնվազն ստորություն է նրանց նկատմամբ։ Մեր երկրի շարժական գեղատեսիլ «վայրերով»՝ երկրի տերերի մեքենաների մայրաքաղաքային շքահանդեսներով չհիանալը
ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌՋԵՎ ԵՐԵՔ ԽՆԴԻՐ
Հարցազրույց ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի հետ -Պարոն Սարգսյան, չգիտեմ նույնիսկ, խոսքս շնորհավորանքով սկսեմ՝ միլիցիայի տոնի առիթով, թե ոչ, որովհետեւ պարզ չէ՝ նոյեմբերի 10-ի միլիցիայի տոնը հայկական ոստիկանությունը ժառանգե՞լ է։ – Անկասկած, հայկական ոստիկանության հիմնական մասն իր դաստիարակությունը խորհրդային միլիցիայի ավանդույթներով է ստացել. այդ փաստը հնարավոր չէ ժխտել։ Մեթոդները համարյա թե նույնն են, նույնն
ԵՎՍ ՄԵԿ ԴԱՏԱՐԿ ԿՐԱԿՈՑ
Եվ այսպես, վերջին 8 տարիներին սեփականաշնորհման ողջ գործընթացն ուսումնասիրելու նպատակով ստեղծվելիք խորհրդարանական հանձնաժողովի վերաբերյալ որոշման նախագծին, որ ՀՅԴ անունից ներկայացրել էր պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, հոկտեմբերի 14-ին «կողմ» էին քվեարկել. 1. Կարապետ Ռուբինյանը 2. Արթուր Բաղդասարյանը 3. Ռուբեն Հակոբյանը 4. Դավիթ Շահնազարյանը 5. Ռազմիկ Դանիելյանը 6. Էդուարդ Սարգսյանը 7. Վիգեն Խաչատրյանը 8. Հովհաննես Թոքմաջյանը 9. Կտրիճ
«ՍՈՒՊԵՐ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁԱՆՔ ԵՆ»
Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարարության տարանջատման նպատակահարմարության մասին ընդհանուր դատողություններ շատ են հնչել։ Մենք «ՆԳ եւ ԱԱ մարմինների համատեղելիության մասին» օրինագծի նախաձեռնող «Հայրենիք» խմբի ղեկավար Էդվարդ Եգորյանին խնդրեցինք որոշակի փաստերով հիմնավորել այս առնչությամբ իր հայտարարությունները։ Հիշեցնենք, որ դեռ 1995-ից էր պրն Եգորյանն այս նախաձեռնությամբ հանդես գալիս։ Եվ այսպես, այս նախարարությունը պիտի բաժանվի, քանի որ…
«ԲԱՐԻ ՑԱՐԻ» ՍԻՆԴՐՈՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀՅԴ Գերագույն մարմնի նախաձեռնությամբ երեկ ԵՊՀ-ում սկսվեց եւ ավարտվեց գիտաժողով՝ «ՀՀ տնտեսության եւ ձեռնարկատիրության արդի խնդիրները» թեմայով։ Քննարկվող հարցերից ամենահետաքրքիրը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցն էր։ Ինչպես հայտնի է, ԳիԱրՔՄի-ի կուսակցությունը բազմիցս թե՛ էներգետիկ հանձնաժողովին, թե՛ կառավարությանն է ներկայացրել ծրագիր, որով պատճառաբանված առաջարկում էր անգամ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Կուսակցության նախագահ Ալեքսանդր Աղամալյանն իր ելույթում նշեց, որ
«ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ ԿԼԻՆԻ ԲԱՌԵՐԻՑ, ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՑ»
Երեկ լրագրողներս ՔԽ գործադիր քարտուղար Հրանտ Խաչատրյանի հերթական ասուլիսին մինչ մասնակցելը, որերորդ անգամ ականատես եղանք մի անհարգալից տեսարանի՝ դահլիճը, ուր սովորաբար անց են կացվում հանձնաժողովների աշխատանքային նիստեր- հանդիպումները անպատրաստ էր ընդունելու մեզ, իսկ սեղանների կիսատ-պռատ, բացված «Ջերմուկի» շշերն ու ափեափ լցված մոխրամանները պարզապես վրդովեցուցիչ էին։ Այնուամենայնիվ, հանդիպումը սկսվեց, եւ Հրանտ Խաչատրյանը տեղեկացրեց, որ ՔԽ հերթական
«ՓՉԱՑԱԾ ՀԵՌԱԽՈ՞Ս», ԹԵ՞…
«Բարեփոխումներ» խմբի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը կտրուկ հերքեց «Առավոտի» այն տեղեկությունը, թե իրենց հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը մոտավորապես այսպես էր արտահայտվել. «Ներկա ընդդիմադիրները թող իրենց հրեշտակի պես չպահեն՝ յուրաքանչյուրի վերաբերյալ էլ այնքան տվյալներ կան, որ հարկ եղած դեպքում կարելի կլիներ բոլորին մի երկու ժամում հավաքել»։ Նշենք, որ այս լուրն «Առավոտին» հայտնած պատգամավորները պնդում են, թե
ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ըստ խորհրդարանական միջանցքներում պտտվող լուրերի, մոտ ժամանակներս Հայաստանի կառավարությունում հնարավոր են կադրային փոփոխություններ. հարկային տեսչության պետ կարող է նշանակվել ԱԺ-ի «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանը, պաշտպանության փոխնախարար Գեւորգ Վարդանյանին առաջարկվելու է բնապահպանության նախարարի պաշտոնը, իսկ էներգետիկայի նախարար Գագիկ Մարտիրոսյանը, հնարավոր է, կստանձնի փոխվարչապետին հավասարազոր մի պաշտոն՝ նախարարությունում իր տեղը զիջելով տրանսպորտի ներկայիս նախարար Երվանդ
ԽՆՁՈՐԻ ԱՅԳԻ
Սեփականություն ձեռք բերելու եւ պահպանելու ձգտումը յուրահատուկ է բոլորին։ Այլ խնդիր է, թե ինչ ճանապարհներով է դա իրականացվում։ Մեր խմբագրություն դիմած երկու քաղաքացիներն էլ բողոքում էին իրենց իրավունքների ոտնահարման մասին։ Նրանցից դատական կարգով օտարվել է նրանց սեփականությունը։ Դժվար է ուրիշինը տեսնել քո սեփականությունը, եթե նույնիսկ այն վաճառել ես, էլ ուր մնաց, որ դատարանի անօրինական վճռով
«ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԴՊՐՈՑ ՊԱՀԵԼ»
Քանի որ չկարողացավ մանկապարտեզ պահել «Խնդրում եմ գյուղատնտեսության ոլորտից տեղափոխվեք կրթության ոլորտ»,- այս խոսքերով սկսեց իր զեկուցումը Լոռու մարզխորհրդի նիստում՝ մարզպետարանի կրթության վարչության պետի տեղակալը, որի ելույթը հաջորդեց գյուղատնտեսության վարչության պետի ելույթին։ Իր ունեցած ողջ հնարավորություններով, զգալի պաթոսով նա պաշտպանության տակ առավ կրթության օրենքի նախագիծը, նշելով, որ նախագծի վերաբերյալ կան բացասական կարծիքներ։ Լուրջ տարաձայնություններ եղան
ՄԻ ՆՈՐ ՈՒՐՎԱԿԱՆ՝ ԹՈՔԱԽՏԱՎՈՐ, ԹԱՓԱՆՑԻԿ
Տուբերկուլյոզի մասին վերջերս փորձ է արվում խոսել բարձրաձայն։ Մի կողմից ահազանգել ահագնացող վտանգի մասին, մյուս կողմից՝ հանգստացնել եւ ներշնչել, թե իրադրությունը հսկողության տակ է։ Իրականությունն այնքան էլ մխիթարական չէ։ 20-րդ դարի ավարտը եւ 21-րդ դարի սկիզբը մեզ նման փոքրաթիվ մի ժողովուրդ ստիպված է փորձություններով ճանապարհել եւ դիմավորել։ Իսկ սա այնքան էլ նախանձելի վիճակ չէ։ Սոցիալական
ՄԻԱԿԸ՝ ԹՅՈՒՐԻՄԱՑԱԲԱՐ ԵՎ ՀԻՆԳԵՐՈՐԴԸ՝ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ
Մեր սեփականաշնորհման իրական ու միակ պաշտոնական կարգախոսը կարող է լինել «ինչ չես կարող ինքդ՝ տուր ուրիշին»։ Բոլոր կառավարություններն անխտիր՝ շահույթով կամ վնասով աշխատող բոլոր ձեռնարկություններն ապապետականացնում են։ Երբեմն թվում է, որ սեփականաշնորհումը միակ գործն է, որով զբաղվում է մեր կառավարությունը։ Բարձր ատյաններում այսօր Հրազդանի ՊՇԷԿ-ի մասին արդեն խոսում են միմիայն այս տեսանկյունից։ Պատրաստվում են ապապետականացնել
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՉԻ ԴԻՄԱՆԱ ՀԵՐԹԱԿԱՆ «ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ»
Վերջերս խորհրդարանում եւ մամուլում ակտիվորեն քննարկվում է ՆԳ եւ ԱԱ նախարարությունները տարանջատելու խնդիրը։ «Առավոտն» աշխատում է հավասարաչափ անդրադառնալ թե՛ տրոհման կողմնակիցների եւ թե՛ նրանց ընդդիմախոսների դիրքորոշումներին։ Ներկայացնում ենք ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Գորիկ Հակոբյանի տեսակետը։ -Պրն Հակոբյան, արդեն մի քանի ամիս մամուլում աշխուժորեն քննարկվում է ՆԳ եւ ԱԱ-ի բաժանման հարցը։ Փաստորեն, այդ
«ԺՈՂՈՎՐԴԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»
Սա «21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցության կարգախոսն է, որի նախագահը՝ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը վստահ է, որ այժմ իշխանությունները փորձում են կյանքի կոչել «Իշխանության իշխանություն եւ իշխանության ընդդիմություն» կարգախոսը։ «21-րդ դարի» ուղենիշները Թերեւս այսօր Հայաստանի որեւէ կուսակցություն իր անդամների ճշգրիտ թվաքանակը հրապարակելու համարձակությունը չի ունենա։ Այս առումով աննախադեպ էր «21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանի