Օրվա լրահոսը
«ԱՉՔՆԵՐՍ ԼՈՒՅՍ, ՀԵՐԹԱԳՐՎԵԼ ԵՆ 25 ՀՈԳԻ»
Պատգամավորներին այսպիսի աչքալուսանքի արժանացրեց ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը։ Թեեւ, պետք է նկատել, որ ուրախացողների թիվը 25-ից այդպես էլ չանցավ։ Ինչ խոսք, բոլոր հայտարարություններին անդրադառնալը բավական ձանձրալի է, ուստիեւ մեջբերումներ կանեմ մի քանիսից միայն։ Արմեն Մարտիրոսյանն ընտանեկան նպաստներ վճարելու սկզբունքը գտավ ոչ արդարացի, քանի որ հաշվառման մեջ գտնվող 33 տոկոսը ապահով եւ ամենեւին էլ ոչ կարիքավոր
ԱՇԽԱ՛ՐՀ ԱՆՑԻ՛Ր, ՓՂՈՍԿՐԻ ԱՓԻ, ՔԵՆԻԱՅԻ ՊԵՍ ԵՐԿԻՐ ՉԿԱ
Կաշառակերության ազգային երանգը Սեփական հարուստ լեքսիկոնի ծափուծիծաղի, բոցաշունչ ելույթների ու հայրենասիրության դրսեւորման հիանալի առիթ կար երեկ ԱԺ-ում. շարունակվում էր «Մաքսատուրքերի եւ մաքսավճարների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը։ «Հայոց խորհրդարանի» առաջին ամբիոնի մոտ էր ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանը։ Քննարկման թիրախը օրենքի նախագծի 14-րդ կետն էր նախաառաքումային ստուգումների մասին։ Փաստորեն, առաջարկվում էր միջազգային մրցույթ
ՏԱՔԱՑՎՈՂ ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐ
Ընտանեկան նպաստի համակարգի անցնելու կապակցությամբ «Փարոսի» ցուցակները թափով մաքրվում են։ Մաքրման գործընթացը հաճախ հետաքրքիր փաստեր է ի հայտ բերում։ Պարզվել է, որ միայն Երեւանում 150 մեծահարուստ ընտանիք հերիք չէ փաստագրված է «Փարոսում» իբրեւ կարիքավոր, դեռ սեփական լողավազաններում լողալու ախորժակն էլ չեն կորցրել։ Վերոհիշյալ լողավազանները ջեռուցելու համար յուրաքանչյուր ընտանիք ամսական վճարում է հարյուր հազար դրամ էլեկտրաէներգիայի
«ԴՈՒ՝ ԻՄ ՄԻԱԿԸ ԹՅՈՒՐԻՄԱՑԱԲԱՐ, ԲԱՅՑ ԵՒ ՎԵՐՋԻՆԸ՝ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ»
Նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանին «Առավոտը» խնդրեց պատասխանել այն հարցին, թե իրո՞ք, ինչպես Վազգեն Սարգսյանն էր հայտարարել Ռոբերտ Քոչարյանի անունից, նախագահը երկրապահներով համալրված ՀՀԿ-ն տեսնում է որպես իր հենարան. «Հիմնական հենարանն է, բայց ոչ միակը»,- ճշտեց նախագահի խոսնակը։ Իսկ մեր այն հարցին, թե կարո՞ղ ենք այսպիսով արձանագրել ՀՅԴ դերի նվազումը, Վահե Գաբրիելյանը դիվանագիտական պատասխան տվեց.
ԿԱՊՐԵՆՔ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
Սակայն պաշտոնյա լինել չենք ուզի Երկուշաբթին ծանր օր է։ Սոցապ նախարարությունում երկուշաբթին նաեւ «դիսպետչերականի» օր է։ Անկեղծ ասած, որեւէ մեղք չէի գործել, սակայն, քանի որ այսքան երկար ժամանակ ստիպված եմ սոցիալական ոլորտի լուսաբանությամբ զբաղվել, երեկ որոշեցի ներկա լինել նախարարության «դիսպետչերականին», տեսնել, թե ի՞նչ են անում, ինչո՞վ են զբաղվում երկրի սոցիալական քաղաքականությունը մշակող նախարարության մեծ ու
Զայրացած էլեկտրոնագործի մենախոսությունը
Ճառ, որը կարող էր Ազգային ժողովում արտասանել նախկին «Ջրմուղ» գիտաարտադրական ձեռնարկության վարչության նախկին ղեկավար, ինժեներ Ալեքսանդր Սահակյանը… Այո՛, ջրի վիճակը վատ է։ Վատ էր նախկինում, իսկ այժմ՝ ավելի վատ։ Մայրաքաղաք մուտք գործող ջրի գրեթե կեսը կորչում է ինչ-որ տեղ՝ խողովակներում, որոնք ժանգոտել են դեռեւս նախկին վարչակարգի օրոք։ Անշուշտ, ջրմուղի համակարգը պետք է բուժել։ Բայց ո՞ր
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ԽԱՂ, ԿԿԱՅԱՆԱ ՑԱՆԿԱՑԱԾ ԵՂԱՆԱԿԻ
Սեփականաշնորհման ուղտն արդեն չոքել է հանրապետական ավիացիայի դռանը։ Կառավարությունը նպատակ ունի ապապետականացնել նաեւ տնտեսության այդ ոլորտը։ Արդեն հայտարարվել է, որ միջազգային աճուրդով վաճառվելու է «Հայկական ավիաուղիների» կառավարման իրավունքը։ Այս գործարքից կառավարությունն ակնկալում է ստանալ 50 մլն դոլար։ Ըստ պաշտոնական աղբյուրների, գործարքի շուրջ տարվող բանակցություններն արդեն մոտենում են վերջնագծին։ Իսկ մինչ այդ «Հայկական ավիաուղիներ» անվան տակ
«Աստծո խո՞սք», թե՞ դրամաշորթություն
Հայաստանում գրանցված աղանդներից մեկի՝ «Աստծո խոսք» եկեղեցու» հավաքները մեծ լսարան են գրավում Առաջին հայացքից դա նման է ռոք համերգի. հարվածային գործիքներն ու էլեկտրակիթառը դղրդացնում են դահլիճը։ Երաժշտության ռիթմի հետ ցնցվում ու ծափ են զարկում մարդիկ։ Երիտասարդական պալատ մտնողը նույնիսկ չի կասկածի, որ այդ աղմուկը գալիս է ոչ թե Nastalgie դիսկոտեկից, այլ նրան հարակից դահլիճից։ «Փառաբանության
ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ Է, ԲԱՅՑ ՈՉ ՄԵԶ ՀԱՄԱՐ
Թուրքմենստանը, շնորհիվ գազի իր հսկայական պաշարների դարձել է աշխարհի լրջագույն երկրներից մեկը, որի հետ հաշվի են նստում աշխարհի առաջատար երկրներն ու նրանց ղեկավարները։ Նման լրջագույն երկրում Հայաստանի Հանրապետության դեսպան Արամ Գրիգորյանը երեկ ԱԳՆ-ում ներկայացրեց Թուրքմենստանը։ Ի տարբերություն Հայաստանի, այս երկիրն իրեն հնարավորինս հեռու է պահում ԱՊՀ-ից եւ Ռուսաստանից, որի ունեցած պարտքերի պատճառով 1996 թ. մարտի
ՎԱՐՉԱՊԵՏԸ «ՀԱԹԱԹԱ» Է ՏԱԼԻՍ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
«Ես ուզեցի անակնկալի բերել ծառայությունները եւ բերեցի,- հայտարարեց Արմեն Դարբինյանը Նիդեռլանդներից վերադառնալուց հետո, լրագրողների հետ զրույցի ժամանակ, երբ վարչապետը նաեւ փորձել էր ծանոթանալ օդանավակայանի այլեւայլ ծառայությունների աշխատանքներին։- Բազմաթիվ անպետք օղակներ կան, որոնք, ըստ էության, խանգարում են ուղեւորների եւ բեռների սպասարկմանը։ Ամեն մի քայլափոխին կարող եք հանդիպել անգործ մարդկանց, որոնք կոչված են ուղեւորներ սպասարկել, բայց դրա
ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՐՃ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ
«Ինչպե՞ս եք Ձեզ զգում նոր պաշտոնում։ Նշանակումն ինչպե՞ս ընդունեցիք, Ձեզ պատկերացնո՞ւմ էիք այս ոլորտում»,- մի լրագրողի այս հարցերին բնապահպանության եւ ընդերքի նախարար Գեւորգ Վարդանյանը պատասխանեց. «Դեռ չեմ հասցրել զգալ։ Դժվար է դեռ։ Կառավարությունում աշխատած ժամանակ շատ-շատ եմ շփվել եւ աշխատել այդ հարցերի շուրջ»։ Գեւորգ Վարդանյանը ժխտեց, թե իր տեղափոխությունը պաշտպանության փոխնախարարի պաշտոնից քաղաքական որոշման հետեւանք
ՆՈՐ ԻՇԽՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ
Մինչ այժմ Ռոբերտ Քոչարյանին աջակցող քաղաքական ուժերը ՀՀՇ-ի տրորած ճանապարհով էին գնում. վերջինիս համար անցած 8 տարիներին այդպես էլ բանավիճային մնացին այն հարցերը, թե արդյոք ինքն իշխո՞ղ կուսակցություն է եւ լիարժեք պատասխանատվություն կրո՞ւմ է կառավարության գործունեության համար։Շաբաթ օրը տեղի ունեցած մի իրադարձության դրական նշանակությունն անհնար է թերագնահատել՝ ձեւավորվող շարժումը ստանձնում է իշխանությունների քաղաքական հենարանի դերը,
Եգորյանի մատուցմամբ
Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ ընտրական օրենսգրքի շուրջ համախմբված կուսակցությունների, որոնց ստույգ թիվն այսօր դժվար է ասել, սակայն հաստատապես այլեւս 11 չէ, հերթական հավաքը։ Եթե կոմունիստներին չհաշվենք, դրան չէր մասնակցում նաեւ «21-րդ դար. ԺԱԿ»-ի նախագահ Դավիթ Շահնազարյանը։ Քաղաքական ենթատեքստ որոնողներին ասենք, որ թեպետ վերջինս այս հավաքների վերաբերյալ արդեն իսկ հասցրել է վերապահ դիրքորոշում արտահայտել, սակայն այս
ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ
Ազգային ժողովի նոյեմբերի 23-ի նիստում պատգամավոր Վահագն Խաչատրյանը, որը Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի ու փոխառությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի քարտուղարն է, հարց ուղղեց ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին, որի բովանդակությունը հետեւյալն էր. «Դեկտեմբերի 10-ին ավարտվում է մեր հանձնաժողովի լիազորությունների ժամկետը, եւ ես ուզում եմ իմանալ, թե մենք ինչպե՞ս ենք շարունակելու աշխատել, որովհետեւ
ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄԸ ԼԻԱԿԱՏԱՐ Է
Ուղիղ մեկ տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը այցելել էր Վրաստան՝ որպես Հայաստանի վարչապետ, եւ այդ ուղեւորությունը բովանդակալից ու բեղմնավոր էր եղել։ Այդ մասին հիշեցին արդեն այս տարվա նոյեմբերի 20-ին հանդիպած նախագահներ Քոչարյանը եւ Շեւարդնաձեն։ Քաղաքական հանդիպումներ Առաջինը հանդիպումն էր Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հետ, որի ընթացքում քննարկվել էին երկկողմ եւ բազմակողմ տնտեսական համագործակցության խնդիրներ, եւ, ինչպես
Ժողովրդավարության իսկական մարտիկը
Այսօր տեղի կունենա Գալինա Ստարովոյտովայի հուղարկավորությունը։ Լավ է, որ, ըստ աթեիստների, այս կյանքը լքողները չեն լսում իրենցից հետո իրենց մասին ասվող խոսքերը։ Որովհետեւ միշտ չէ, որ ասվում է այն՝ ինչ պետք է։ Ստարովոյտովան քաղաքական թշնամիներ քիչ չուներ։ Եվ երբ վրա հասավ նրա ողբերգական մահվան լուրը, այդ թշնամիներից շատերը շտապեցին հայտնել, որ ընդամենը մարդկայնորեն են ցավում
ՍՏԱՐՈՎՈՅՏՈՎԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՆՐԱ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվգենի Պրիմակովի նշանակման հաջորդ օրը «Ազատություն» ռ/կ-ի Պրահայի կենտրոնակայանում հայկական ծառայության աշխատակից Արմեն Դուլյանը միջանցքում հանդիպել էր Գալինա Ստարովոյտովային եւ հարցազրույցի հրավիրել։ Արծարծվել էին Ռուսաստանի նոր վարչապետի նշանակմանն առնչվող հարցեր, տիկին Գալինան նաեւ ԼՂՀ հիմնահարցի լուծման իր առաջարկներն էր ներկայացրել, որոնցից մեկը, մասնավորապես, կրկին հանրաքվե անցկացնելն է։ Ստորեւ ներկայացվողն այդ զրույցի ընդամենը պատառիկներն են։ Նշենք,
«ՇԱՏ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՆՄԱՆ ԲԱՆ Է ԱՍԵԼ»
Լրագրողները ՀՀԿ տարածքային կազմակերպությունների հավաքի ընթացքում Վազգեն Սարգսյանին խնդրել են մեկնաբանել հետեւյալ հակասությունը։ Նա հայտարարել էր, թե «Երկրապահը» կառավարությանն աջակցում է «այնքանով, որքանով», մինչդեռ Արմեն Դարբինյանն ազդարարել էր, թե երկրապահների հետ գաղափարական դաշինք է առկա։ Պաշտպանության նախարարն, ի պատասխան, նախ հերքել է, թե վարչապետը նման բան է ասել։ Իսկ երբ լրագրողներն, այնուամենայնիվ, պնդել են մեջբերման
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ԿԼԻՆԻ՞
«Վազգեն Սարգսյանն այս շարժման առաջնորդը դառնալու պատրաստակամություն հայտնեց։ Սակայն արդյո՞ք մեծ քաղաքականությունն ու պաշտպանության նախարարի պաշտոնը համատեղելի են»,- «Առավոտի» այս հարցին ի պատասխան Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանն ասաց. «Այդ մասին, իհարկե, խոսակցություններ կլինեն։ Ըստ երեւույթին, քաղաքական հասուն մոտեցման դեպքում Վազգեն Սարգսյանը պաշտոնաթող պիտի լինի։ Մեզ այդպես է թվում, բայց առայժմ
«Ռադիոն «դանդալոշ» մի կառույց է»
Թե ինչպես են այսօր կազմակերպվում հաղորդումները, թե ինչպես է կիրառվում ժողովրդավարությունը Հայաստանի ազգային ռադիոյում. այս եւ նման հարցերին պատասխանում է Արմեն Ամիրյանը՝ ստորեւ ներկայացված հարցազրույցում։ – Ցանկացած որոշում, ցանկացած քայլ ընդունվում է կոլեգիայի նիստում։ Ես շատ կոլեգիալ մարդ եմ։ Դեմոկրատիա ասածը ներքին կառավարման համակարգում սխալ է, իսկ եթերի առումով, կարող ենք անվանել դեմոկրատական։ Հիմա կարծես
ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՄԻ ԲԱՆ ԳՏԱՎ, ՈՐԻՑ ԴԱՏԱՐԿ ՏԵՂԸ ՇԱՏ ՇՈՒՏ ՈՒՐԱԽԱՑԱՎ
Հուսով ենք, որ ընթերցողը չի հասցրել մոռանալ «Վերածնունդ» համաժողովրդական խորհրդի նախագահ, նկարիչ Սարգիս Մուրադյանի եւ համանախագահներ լուսավորության նախկին մինիստր Հայկ Ղազարյանի եւ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի դեմ նույն խորհրդի արդեն նախկին տնօրեն Միսակ Մկրտչյանի հարուցած հայցի պատմությունը։ Հայցվոր Մ. Մկրտչյանը Արաբկիրի շրջանի ժողդատարան է դիմել՝ սեփական գույքը ուրիշի ապօրինի տիրապետությունից հետ պահանջելու մասին հայցով։ Դատը վարում
ԿՈՎԿԱՍՅԱՆ ՓՇԱԼԱՐԵՐ
Երբ 1998-ի հայտնի իրադարձություններից հետո բազում գրչատերեր խումբ-խումբ նետվեցին Լեռնային Ղարաբաղ՝ այնտեղի տոնական անցուդարձերը լուսաբանելու եւ երկրի քաղաքական էլիտային ծանոթանալու՝ մեր անելիքը հայրենիքիս այս հատվածում ավարտված համարեցինք: Հիշելով, որ Կովկասում Հայաստանից ու Ադրբեջանից բացի, մի ժամանակ այլ եզերքներ էլ կային, որոշեցինք համոզվել, թե, արդյո՞ք այսօր էլ կան դրանք: Թե՞ Կովկասը վիրտուալ մի տարածաշրջան է, ուր
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՑ ԲՅՈՒՋԵԻՆ՝ ՍԻՐՈՎ
Հեղինակներն իրենք են դնում իրենց ստեղծագործությունների անունները։ Բայց հետո բացառված չէ, որ այն վերանվանվի։ Այդպես, օրինակ, արձանը կարող է դառնալ լպստած շաքարաքլոր, իսկ շենքը՝ կրծած կուկուռուզ։ Ամեն տարի հերթական կառավարությունը կազմում է երկրի հիմնական տնտեսական փաստաթուղթը՝ պետբյուջեի նախագիծը։ Կազմում է ու ներկայացնում խորհրդարանական քննարկման ու հաստատման։ Նախագծի հեղինակները հայրական հոգատարությամբ նաեւ որոշում են իրենց փաստաթղթի
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ 7.
Հեղափոխությունը եւ մտավորականությունը Որքան էլ մտավորականության մի ստվար հատվածը շարունակ խուսափի հեղափոխական առնչություններից ու շփումներից, միեւնույն է, հեղափոխությունն անմիջականորեն է առնչվում նրան։ Մտավորականության մի մասը, առանց հապաղելու դառնալով հաղթանակած հեղափոխության ապավեն, առաջին իսկ օրերից սկսում է օգտվել հեղափոխության պտուղներից։ Մյուսները, ակտիվորեն հակադրվելով հեղափոխությանը, նույնպես մնում են խաղի մեջ ու ջրի երեսին։ Երրորդները, շարունակելով իրենց անելիքը
Իսկ դու նստե՞լ ես…
«Նստած-դուրս եկածների» հանդեպ մեզանում միշտ որոշակի եթե ոչ հարգալից, ապա առանձնահատուկ վերաբերմունք է եղել: Ընդունված է նույնիսկ կարծել, որ եթե արական սեռի որեւէ ներկայացուցիչ բանտ չի նստել, ապա նրան դժվար է հասուն տղամարդ համարել: Չգիտեմ, հաշվի՞ է առել այս հանգամանքը Հայաստանի ներկա նախագահը, թե ոչ, բայց նրա մերձավոր շրջապատում հիմա հասուն տղամարդկանց դեֆիցիտ կարծես թե
ՊԱՏՌՎՈՂ ԹՂԹԵՐ՝ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ
Բազմաթիվ առիթներով խորհրդարանականները դժգոհել են, որ մամուլը միայն ԱԺ լիագումար նիստերն է լուսաբանում եւ չի անդրադառնում հանձնաժողովների աշխատանքին, որտեղ բուռն քննարկումներ են անցկացվում, «թղթեր պատռվում» եւ այլն։ Ընդունելով կշտամբանքի արդարացվածությունը՝ որոշեցինք շտկել մեր բացթողումը եւ մասնակցել պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի երեկվա նիստին։ Սակայն, չնայած նախապես ազդարարվել էր, որ բոլոր հանձնաժողովների նիստերը մշտապես
«Ավելի լավ է ունենալ լավ պաշտպանության նախարար, քան անկանխատեսելի
«Ավելի լավ է ունենալ լավ պաշտպանության նախարար, քան անկանխատեսելի վարչապետ» Երեկ ուրբաթ էր, եւ հավատարիմ արդեն ձեւավորված ավանդույթին, ժամը 12-ին «Օրագիր» թերթի խմբագրությունում լրագրողները սպասում էին հերթական հյուրին՝ ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանին։ Նիկոլ Փաշինյանի այն հարցին, թե կա՞ն երաշխիքներ, որ առաջիկա խոհրդարանական ընտրությունները լինելու են ազատ եւ արդար, եւ կա՞ մի քաղաքական մարմին, որը կկրի
ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՍՈՒԼԻՍ
Երեկ սկսվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Վրաստան։ Օդանավակայանում հայկական պատվիրակությանը դիմավորեց նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն։ Այսքանը՝ պաշտոնական։ Տեղ հասնելուց ու տեղավորվելուց հետո պատվիրակություննը սկսեց աշխատանքային հանդիպումները, իսկ լրագրողներիս հավաքեցին կառավարական շենքում, որտեղ անցկացրինք 2 տաղտկալի ժամ։ Փոխարենը շատ հետաքրքիր ստացվեց նախագահների ասուլիսը, որը նախատեսվածից կրկնակի ավելի տեւեց։ Բնականաբար, կողմերը գոհունակություն հայտնեցին հանդիպումների արդյունքներից, եւ միակ
«ԵՍ ՇԱՏ ԼԱՎ ԳԻՏԵՄ ԻՄ ԱՐԺԵՔԸ»
Սեփական արժեքի գնահատման բարձր գիտակցությամբ հայտարարեց Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը՝ ԱԺ «Հանրապետություն» խմբակցության նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Բաբկեն Արարքցյանը։ Ու անմիջապես էլ, երեւի թե շատ անհամեստ չերեւալու համար, շտապեց հավելել, թե նման բան առաջին անգամ է ասում։ Թեպետ պակաս անհամեստություն չդրսեւորեց նաեւ նախկին իշխանությունների հասցեին գովեստներ շռայլելիս։ Իշխանությունը կամովին հանձնելու վերջիններիս քայլը ոչ ավել
Ազգային մտավորականները
Ծաղկաձորում նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ ազգային եւ պետական մտածելակերպ ունեցող հայ գրողները՝ երկրի ղեկավարին իրենց նվիրվածությունը ցույց տալու համար, առաջարկեցին նրան հալածել իշխանությունը չփառաբանող թերթերին, ինչպես նաեւ ավելացնել իշխանությունը փառաբանող պարբերականների քանակը: Զուգահեռաբար նրանք խնդրեցին նախագահին՝ պատժել այն թերթերին, որոնք ըստ արժանվույն չեն գնահատում իրենց /ազգային գրողների/ խոշոր ներդրումը 20-րդ դարի մշակույթի զարգացման