Օրվա լրահոսը
Ո՞Վ ԿՍՏԱՆԱ 500 ԴՈԼԱՐ
Դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, վերջին տարիներին ԱԻՄ-ը մրցանակաբաշխություն է անցկացնում։ Պարույր Հայրիկյանի հայտարարության համաձայն, մրցութային հանձնաժողովի մեծամասնությունն արդեն իսկ միասնական եզրակացության է եկել, որ այս տարի 1-ին մրցանակը պիտի ստանա այն լրագրողը, որն արդար ընտրությունների տեսանկյունից է մատուցել ընտրական օրենսգրքի շուրջ ծավալված բանավեճերը։ Լրագրողի անունը չհրապարակվեց։ Հիշեցնենք, որ այդ մրցանակի գումարային արժեքը
ՓՈԽԱԴԱՐՁ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
Խորհրդարանում թունդ բանավեճ ծավալվեց նոյեմբերի 30-ին։ Այս անգամ եւս բախման կիզակետում Յուրի Բախշյանն ու Արշակ Սադոյանն էին։ Նրանց փոխադարձ բղավոցները թեպետ ամենեւին էլ չշիկացրին մթնոլորտը, սակայն բավականին հետաքրքիր բանահյուսական նյութ մատուցեցին։ – Դուք ծծում եք ժողովրդի արյունը,- հայտարարեց Արշակ Սադոյանը։ Չգիտես ինչու, տեղից վեր թռավ ու միջադեպին խառնվեց Ալբերտ Բազեյանը. – Դուք եք… հաջորդող բառի
ԱԲՈՐՏԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ՀԱՐԳԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ
Ռուսաստանում 15-45 տարեկան 1000 կնոջից տարեկան արհեստական վիժում են անում 99-ը, Հոլանդիայում եւ Դանիայում՝ 5-ը։ Այս հարցը շատերին է հուզում։ Այն երկրներում, որտեղ ուժեղ են կաթոլիկական ավանդույթները՝ Իռլանդիայում, Լեհաստանում, հղիության արհեստական ընդհատումը արգելված է, եւ կանայք պայքարում են հանուն դրա թույլտվության։ Փոխարենը ԱՄՆ-ում, որտեղ նման արգելք չկա, ամերիկուհիները ակտիվորեն պայքարում են դրա դեմ, եւ անցյալ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ․ Գետնաքարշ երգեր «Անտիպոեզիա» գրքից
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԽԱՂ Կայծակի պես ու արեգակի մերթ ծագում եմ, մերթ չքվում անհետ։ Ես խաղ եմ խաղում մի երկակի Ուրիշների ու ինքս ինձ հետ։ Առավոտ կանուխ զարթնել եմ ու չգիտեմ՝ Տերն ինձ շնորհք կտա՞, որ երեւակվեմ մարդոց դեմ ու շողշողամ՝ զերդ մի փայլուն կտավ։ ՆՈՐ ԿՅԱՆՔ Կյանքն է խրթին, թանկ ու դժվար, եւ հոգսերն
ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ
Հայ-ամերիկյան մշակութային միության նախագահ Ռիտա Պալյանի նախաձեռնությամբ Հայ կանանց ասոցիացիան Երեւանի բժշկական համալսարանի բազայի վրա ստեղծեց մամոգրաֆիկ ախտորոշման բարեգործական կենտրոն, որի հիմնումն ինքնին առաքինի գործունեություն է։ Քանի որ կենտրոնը բազմիցս ներկայացվել է, այժմ միտք ունենք խոսել նրա իրավական գործունեությունից։ Չնայած այն բանին, որ կենտրոնը հիմնվել է երկու երկրների կառավարությունների, այդ երկրների դեսպանատների, առողջապահության հաստատությունների, Ամերիկայի
ՍՆՈՒՆԴ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ
Այս ծրագրով Լոռու մարզում իրականացվել է 74 ծրագիր, 43 համայնքներում։ Դրա արդյունքում 4484 բնակիչներ սնունդ են ստացել աշխատանքի դիմաց, որը գումարի վերածելու դեպքում կազմում է 300 հազար դոլար, ճիշտ այնքան, որքան Հունաստանի հայկական համայնքը հատկացրել է Լոռու մարզում դպրոցաշինությանը։ ՆՐԱՆՔ ԵՂԵՌՆ ԵՆ ՏԵՍԵԼ Եղեռնի ականատես թոշակառուների թիվը 157 է։ Նրանից 113-ը բնակվում են Վանաձորում եւ
«Ձերբազատվենք աղետի գոտի հասկացությունից», բայց ե՞րբ
Չկարողացա պարզել, թե ո՞վ է հեղինակը, բայց մթնոլորտում սկսեց թեւածել «ձերբազատվենք աղետի գոտի հասկացությունից» տարտամ ու անորոշ ասույթը։ «Ձերբազատվել» կարելի է մի քանի ձեւով։ Դրանցից հիմնականները երկուսն են։ Անողոք երեւույթներից կարելի է ձերբազատվել կառավարության, պետության, ողջ ազգի ու ժողովրդի ջանքերը ի մի բերելով, լուծելով «աղետի գոտի» հասկացության անխտիր բոլոր հիմնահարցերն այնպես, որ նա փառքով կրի
«ԹԱԼԱՆ ԹՈՒՅԼ ՉԵ՜Մ ՏԱ»
Այս խոսքերը ոչ հարկային տեսչության, ոչ Հայպետստանդարտի, ոչ էլ ավելի լուրջ լծակներ ունեցող պաշտոնյաներից չեն ցիտված։ Այն պատճառով, որ նրանցից ոչ մեկի շուրթերից նման միտք չի հնչել։ Ի տարբերություն, ասենք, Օստապ Բենդերի։ Հանրապետության բոլոր տնտեսական շուկաներում, առեւտրի կետերում վաճառվող սննդամթերքի ողջ տեսականին (իհարկե, շնորհիվ միայն ՀՀ կառավարության՝ վարչապետի գլխավորությամբ, չտեսնված աշխատանքի) ՀՀ քաղաքացիները գնում են
«ԵԿԵԼ ԵՄ ՁԵՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ ՆԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Նման փորձությանը դժվար կլիներ դիմանալ ցանկացած լրագրողի համար։ Ինձ ընդամենն ասել էին. զրուցակիցդ այնպիսի մեկն է լինելու, որ երբեւէ չէիր ենթադրի, թե նման մարդու հետ հարցազրույց անցկացնելու բախտ կունենաս։ Նաեւ զգուշացրել էին, որ հարցերը ռուսերեն եմ տալու։ Վե՛րջ։ Եվ զրույցից ընդամենը 10-15 րոպե առաջ տեղեկացա, որ զրուցակիցս համաշխարհային մեծություն է՝ թավջութակահար ու դիրիժոր Մստիսլավ Ռոստրոպովիչը։
Սպիտակ գույնը չի «լվանա» հետքերը
Ռազմական ոստիկանություն գնալու համար առանձնապես ջանք չպահանջվեց մեզնից։ Լրագրողներիս հատկացվել էր «Իկարուս» ավտոբուս։ Մինչ ոստիկանապետի՝ գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հետ հանդիպելը քայլոտեցինք ոստիկանության ասֆալտապատ տարածքում («Կոտայք» գարեջրի գործարանի հովանավորությամբ արված), որն ըստ վարչության պետի առաջին տեղակալ Հայկարամ Ստեփանյանի՝ մեկ տարվա պատմություն ունի։ Նույնքան կենսագրություն ուներ եւ հանգստյան գոտին, որը կանաչապատելու եւ տեսքի բերելու համար 2700 մեքենա
ՄԵՐԺՎՈՒՄ Է ԿԱՌՈՒՑՎՈՂ ՇԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Ծիծեռնակը բույն է շինում, Ե՛վ շինում է, ե՛ւ քանդում… ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական Ռոմանոս Ջուլհակյանի մոտ երեկ քաղաքաշինության խորհրդի նիստ էր հրավիրված։ Նիստի թեման՝ ճոպանուղու մոտ, Հայպետնախագծի շենքի հարեւանությամբ օգոստոսից կառուցվող շինությունն էր։ Շենքի պատվիրատուն այդ տարածքում պատրաստվում է Մեսրոպ Մաշտոցի անվան մասնավոր համալսարանի մասնաշենք կառուցել։ 10-ից ավելի ճարտարապետներ էին հավաքված եւ քննարկում էին
«Հիսուն տարին չոքեց դուռս»
«Այս թեմայով շնորհավորանքների» համար՝ շնորհակալության եւ Մամուլի ազգային ակումբ՝ «ոտքը խերով լինելու» հույսի խոսքերով սկսեց երեկ իր հանդիպումը լրագրողների հետ «Ար» հեռուստաընկերության նախագահ Մերուժան Տեր-Գուլանյանը։ «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը թողած ու ԱԺ-ի պատգամավոր ընտրված Մերուժան Տեր-Գուլանյանին «համառորեն հետապնդում էր նոր ժամանակների մամուլ ստեղծելու գաղափարը» ու ստեղծվեց «Ար»-ը՝ նախ շաբաթաթերթը, հետո հեռուստաընկերությունը։ «Ի սկզբանէ էր
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ Է ԵՎ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՍ»
Ո՞նց էլ գտնում է «Օրագիրը» մարդկանց, որ լրագրողների հետ վաղուց չեն հանդիպել։ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը լրագրողներին այս մասին ասելիս մի տեսակ «կարոտով» նայեց։ Հարձակման անցավ, համաձայն «ընդունված աշխատակարգի», իհարկե, Նիկոլ Փաշինյանը։ Հնարավո՞ր է լիբերալ-դեմոկրատական դաշինք. այս արդեն ավանդական դարձող հարցին «Օրագիրի» գլխավոր խմբագիրն ավելացրեց՝ որի մեջ կլինեն ԱԺՄ-ն եւ ՀՀՇ-ն։ Վազգեն Մանուկյանը նախեւառաջ իրենց
Խորհրդարանական ընդդիմությունը
Իշխանությունը կորցնելուց հետո ժողովրդավարական գաղափարները խորապես ընկալած եւ անցյալի սխալների համար անկեղծորեն ապաշխարած նախկին եւ ներկա ՀՀՇ-ականները սպառնացին բոյկոտել 1999 թվականի խորհրդարանական ընտրությունները, եթե դրանք անցկացվեն երկրապահական, իրենց կարծիքով, ոչ ժողովրդավարական օրենքով: Եթե այդ սպառնալիքը նույնիսկ իրականացվի, եւ ԱԺ-ում հայտնվեն միայն իշխանության ընտրյալները, ապա, միեւնույն է, նոր խորհրդարանում վաղ թե ուշ առաջանալու է նոր ընդդիմություն՝
ԿԱՐԱՊԻ ԵՐԳ, ԹԵ ՆՈՐ ՍԿԻԶԲ
Նոյեմբերի 27-ին Ազգային ժողովում հերթական հավաքն անցկացրեցին այն կուսակցությունները, որոնք նախապես համագործակցության դաշտ էին ստեղծել ընտրական օրենսգրքի շուրջ։ Այս վերջին հավաքի մասին «Առավոտին» նախ պատմեց «Հայրենիք» պատգամավորական խմբի նախագահ Էդվարդ Եգորյանը։ – Այսօրվա մեր նիստին միայն կոմունիստներն էին, որ չէին մասնակցում՝ հայտնի 11 կուսակցություններից։ Մենք ուրբաթը նշանակեցինք մշտական խորհրդակցությունների օր։ Շարունակելու ենք ազատ, արդար ընտրությունների
ՀԱՅԻ ԱՉՔԵՐ, ՍԻՐՈՒՆ ԱՉՔԵՐ
«Դուք անընդհատ ասում էիք, թե եկել եք Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի աչքերի մեջ նայելու։ Դրանք Ձեզ դուր եկա՞ն»,- հարցրեց «Առավոտի» թղթակիցը աշխարհահռչակ թավջութակահար եւ դիրիժոր Մստիսլավ Ռոստրոպովիչին։ «Լավն էին, արեգակս, լավն էին,- ծիծաղեց այդ բարեհոգի ու շփման մեջ հասարակ մարդը,- բայց դա աղջիկների համար չեմ ասում։ Ամուսնացած մարդ է»։ Հավելյալ արդարացավ. «Քլինթոնի օրինակը մեզ զգուշություն
ՔԽ-ՈՒՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐ ԵՆ ՆՇՄԱՐՎՈՒՄ
Քաղաքական խորհուրդը թեպետ նախորդ իշխանության քաղաքական գնահատականի համար հիմք է ընդունել «Հանրապետական» կուսակցության նախագիծը, սակայն ՔԽ-ում այլ մոտեցում էլ է հասունանում։ Փորձ է արվելու, որպեսզի ընդունվի այլընտրանքային մեկ այլ փաստաթուղթ եւս, եւ ՔԽ-ի անունից հրապարակվի երկու գնահատական։ Այլապես, երկրորդ փաստաթուղթը, եթե հավանության չարժանանա՝ կհրապարակվի իբրեւ փոքրամասնության հատուկ կարծիք։ ԱՌՆՎԱԶՆ «Առավոտի» խնդրանքով ԱԺ պատգամավոր Արա Սահակյանը
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Սկիզբը՝ նախօրդիւ Եւ երբ Տիրօջ Հրէշտակը, Բադալեանի ձեռքից բռնած, նորան վագօնից դուրս բէրէց «Լէնինի հրապարակ» կայարան, եւ երբ շարժասանդուղքով վէր բարձրացան, ահա այդ պահին մի պստլիկ միլիցիոներ մօտեցաւ եւ, նորանց գրպանները ստուգելով, ազատ արձակեց։ Եւ Բադալեանը, միլիցիոների յամազգէստի մէջ նշմարելով Աշօտ Մանուչարեանին, Հրէշտակի ականջին շշնջաց. «Սրանցից չպրծա՞նք»։ Եւ հրէշտակը պատասխանեց
ՄԻԱՅՆ ՄԻԱՍԻՆ
«…Կոնգրեսի մասնակիցները հայտարարում են, որ բազմազան եւ անկախ զանգվածային տեղեկատվության միջոցները հանդիսանում են քաղաքացիների տեղեկատվության իրավունքի կարեւորագույն երաշխիքը եւ տարածաշրջանի երկրներում ժողովրդավարական փոփոխությունների իրական ցուցանիշը…»։ Վերոհիշյալը հատված է Ռուսաստանի, ԱՊՀ-ի եւ Բալթիկայի պետությունների լրագրողների միջազգային կոնգրեսի հռչակագրից։ Կոնգրեսը մի քանի օր առաջ ավարտվեց Մոսկվայում, որն անց էր կացվում «Համերաշխություն, մարդու իրավունքներ, մամուլի ազատություն» խորագրի տակ։
Доигрались, господа?
Ադրբեջանաղարաբաղյան միասնական պետությանն ընդառաջ Վերջապես Հայաստան ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Եւ եկան միացյալ պետականության առաջարկով, որն է հայոց բռնազավթված հողերի վրա ձեւավորված պանթուրքական անօրինական Ադրբեջանի եւ թուրքական Ղարաբաղ վերանվանված հայոց Արցախի միասնությունը: Դեպի Միացյալ Հայոց Աշխարհ տանող ճանապարհին ավելի «հուսադրող» հանգամանք, քան հայկական հողերի վրա Ադրբեջան-Ղարաբաղ միացյալ պանթուրքական պետության ձեւավորման «առաջարկությունն» է, չի կարող
ՏԱՋԻԿՍՏԱՆ. ՈՒԶԲԵԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ
Գնդապետ Խուդոյբերդիեւի ապստամբությունը ճնշելուց հետո Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովը չհամբերեց ու թերեւս առաջին անգամ Ուզբեկստանին բացեիբաց մեղադրեց իր երկրի նկատմամբ ձեռնարկված ռազմական սադրանքի եւ ագրեսիայի մեջ: Ուզբեկստանը, ինչպես եւ պետք էր կարծել, սառնասիրտ ձեւով մերժեց այդ մեղադրանքը եւ նույնիսկ կասկածի տակ առավ նման «հեքիաթներ» հորինողների մեղսունակ ճանաչվելու կարողությունը: Բայց Տաշքենդում որքան էլ քամահրանք ցուցադրեն Ռահմոնովի
ԳՆԱՑԻ ԻՐԱՆ ՈՒ ՀԵՏ ԵԿԱ
Աչքում սուրմայի տեղ փո՜ւշ տեսնելը, Կայծակից՝ դեզիդ այրվա՜ծ տեսնելը, Վզիդ ֆրանկի լուծը տեսնելը,- Լա՜վ է, քան… դոստի դուշմա՛ն տեսնելը։ ՍԱԱԴԻ Հիմա կհարցնեք՝ ինչպես գնացի Իրան եւ դեռ հետ եկա։ Ասեմ՝ կրկեսի մոտից նստեցի թիվ 52 ավտոբուսը եւ հասա ուղիղ Իրանի դեսպանատուն։ Բանավոր ներկայացա ապակե աշխատասենյակում նստած երկու ոստիկաններին։ Վերջիններս թույլատրեցին բաց դարբասներից ներս մտնեմ, մոտենամ
ԲՈՀ, թե «Թոհ ու Բոհ»
Մեր երկրում կիրարկվում է գիտնականների որակավորման երկաստիճան համակարգ՝ սկզբից թեկնածուական, ապա դոկտորական թեզի պաշտպանություն: Առավել պատվավոր եւ դժվար է վերջինիս պատրաստումը, եւ նույնիսկ խորհրդային վերջին տարիների խնամի-ծանոթ-բարեկամ» համակարգում այն դիտվում էր որպես սրբություն ու քիչ էր արատավորված: Կարծում եմ, որ դա էր պատճառը խորհրդային գիտության աննախադեպ զարգացման: Նրանք, ովքեր պատրաստվել են 60-70 ականների խորհրդային գիտական
ՍԱՅԼԸ ՏԵՂԻՑ ՇԱՐԺՎՈ՞ՒՄ Է
Երկար ժամանակ է երիտասարդության ներկայացուցիչները, որոնք ղեկավար պաշտոններ էին զբաղեցնում, մտորում էին պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգ ունենալու մասին։ Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության ներկայացրած նախագիծը տարբեր գերատեսչություններում քննարկվելուց հետո օրերս ընդունվեց կառավարության կողմից։ Հարցերին պատասխանում է երիտասարդության հարցերով զբաղվող փոխնախարար Վահրամ Բարսեղյանը։ – Պրն Բարսեղյան, խնդրում եմ պարզաբանել, թե ի՞նչ է պետական երիտասարդական քաղաքականության
ԱՇԽԱՐՀԻՑ ՀԵՌՈՒ ՄԻ ԳՅՈՒՂՈՒՄ
Հայաստանի գյուղերն իրենց գրաված աշխարհագրական, տնտեսական եւ այլ դիրքից անկախ մի տեսակ աշխարհից կտրվածի կարգավիճակ ունեն։ Սակայն այս մեկը՝ «հատուկ կարգով»։ Հարուստ գյուղերը փոքրիկ թագավորություն են պետության մեջ, աղքատները՝ «հատուկ կարգով»։ Սակայն այսօր Հայաստանի գյուղական հորիզոններում դժվար է հարուստ գյուղ գտնել, թերեւս մեկը, երկուսը… ու վերջ։ Գյուղն ու գյուղացին մնացել են իրենց կուսական չիմացության եւ
ԳՅՈՒՂԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԴԺԳՈՒՅՆ, ԱՆՀԵՌԱՆԿԱՐ ՆԵՐԿԱՆ
Ով քիչ թե շատ ծանոթ է Հայաստանի գյուղական բնակավայրերին (մանավանդ, նախալեռնային ու լեռնային) քաջ պատկերացնում է, թե ինչպիսի դժգույն, գորշ ու միապաղաղ օրեր է ապրում գյուղական երիտասարդությունը։ Արդյունաբերության քայքայման հետեւանքով փակվեցին գյուղերի մի զգալի մասում նախկինում գործող արտադրական մասնաճյուղերը, որոնք էականորեն սահմանափակում էին գործազրկության աճի միտումները գյուղական բնակավայրերում։ Լուծարվել են զանազան բնույթի ու կարգի պետական
ԿՈՎԿԱՍՅԱՆ ՓՇԱԼԱՐԵՐ 2.
Խաղաղություն պատերազմի եզրին Կովկասում ապրող տասնյակ ժողովուրդներից ոչ մեկը պատերազմ չի ուզում, սակայն երերուն խաղաղությունը պահպանելու համար բոլորն էլ պատրաստվում են (պատրաստ են) պատերազմի: Հյուսիսային Օսեթիա-Ալանիայում, Ինգուշեթիայում եւ Չեչնիայում 1992 թվից սկիզբ առած խռովություններն ու հակամարտությունները հենց այդպես էլ կոչվում են՝ չեչենական պատերազմ, օսեթ-ինգուշական: Արդյունքը՝ Վլադիկավկազից մինչեւ Նազրան (Ինգուշեթիայի մայրաքաղաք-Ա.Բ.) փաստականների տասնյակ ճամբարներ, զոհվածների հարյուրավոր
ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՆԱԽՈՐԴԵԼ ԷՐ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ
«ՀՀ Գերագույն դատարանն ավարտեց «ՊՂՆՁԻ ԳՈՐԾԻ» հետաքննությունը։ Մեկուկես տարի տեւած այդ մեծ գործի ընթացքը շատերին է հետաքրքրել, մանավանդ, որ հանցագործությանն առնչվում է պետական կարեւորագույն պաշտոն զբաղեցնող մի այր, ինչպիսին տնտեսագիտության դոկտոր Հայկ Սարգսյանն է։ Մտավորականների շրջանում առկա են ակնհայտ դժգոհություններ եւ համաձայնություն Հայկ Սարգսյանին հանցավոր ճանաչելու հարցում»։ «Երկիր», 6-ը հունվարի 1994 թ. Չգիտեմ՝ ինչ հաճախականությամբ
«Ես ինձ շնորհավորում եմ»
Նոր պաշտոնի առիթով ինքն իրեն շնորհավորեց հարկային տեսչության նախկին պետ Արտաշես Թումանյանը՝ այսպիսով ցրելով այն մարդկանց մտավախությունը, ովքեր ոչ մի կերպ չեն կողմնորոշվում՝ շնորհավորե՞լ նրան, թե՞ հանդիպելիս տխուր դեմք ընդունել։ Պարոն Թումանյանի անկեղծությանը կասկածելու հիմքեր հավանաբար չկան, քանի որ իր ասելով. «Իմ անձնական պլաններին այս նոր պաշտոնը համընկնում է»։ Քաղաքականությամբ ավելի լուրջ զբաղվելու համար ավելի
ԴՐԱՄԱՏԻԿ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ
Հենց այս թատրոնում երեկ կայացած Ինքնորոշում միավորման 18-րդ համագումարի արտահերթ վեհաժողովի առիթն էր. կանխատեսել էին, որ ընտրական օրենսգրքի «Երկրապահի» տարբերակի ընդունումը քաղաքական ճգնաժամի վտանգով է հղի եւ որոշել համարժեք լուծումներ նախապատրաստել։ Սակայն ընդունված որոշումների արժեքը բավական նսեմացրեց Պարույր Հայրիկյանի այն հայտարարությունը, թե դրանք նախնական են եւ ենթակա առաջիկա վեհաժողովների կողմից վերանայման։ Նախագահ-ԱԻՄ հարաբերություններ Այնուամենայնիվ, քննարկումները