Օրվա լրահոսը

ԸՆԴՀԱՏ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՆԸՆԴՀԱՏՈՒԹՅՈ՞ՒՆ

Երեկ չորեքշաբթի էր։ Բայց ոչ այն չորեքշաբթիներից, երբ ազգիս ընտրյալները տալիս են հարցեր (երբեմն՝ հռետորական) ազգիս արհեստավարժներին եւ ստանում պատասխաններ (հիմնականում՝ հռետորական)։ Անցյալ չորեքշաբթի պատգամավորի հռետորական հարցին՝ պե՞տք է Հայաստանին գիտություն, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանը վստահ պատասխանեց. «Գիտություն պետք է, իհարկե, միանշանակ»։ Նաեւ հավաստիացրեց, որ «գիտության զարգացման անընդհատության» սկզբունքն ընկած է կառավարության ծրագրերի

ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԻՑ ԳՆԱՑՈՂՆԵՐԸ

Ընտանեկան նպաստի համակարգի անցման շեմին հետզհետե կրքերն ավելի ու ավելի են շիկանում, վերոհիշյալ աշխատանքի պատասխանատուներն ավելի են լարվում, «Փարոս»-ի ցուցակների «մաքրման» գործընթացն առավել դրամատիկ է դառնում։ Ըստ սոցապ նախարար Գագիկ Եգանյանի, վերոհիշյալ համակարգին անցնելը երկրի ամենագլխավոր քաղաքական ծրագիրն է։ Հավանաբար, այն պատճառով, որ մենք մեզ հռչակել ենք սոցիալական պետություն։ Սոցիալական հռչակված պետության մեջ մեծ թափ

Բաց նամակ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագրին

Պարոն խմբագիր, Արդեն մի քանի ամիս է, ինչ Ձեր թերթի էջերում հետեւողականորեն եւ գրեթե անընդմեջ տարվում է վարկաբեկման քաղաքականություն՝ ուղղված Հայաստանի Գրողների միության վարչության քարտուղար, «Նոր-Դար» ամսագրի գլխավոր խմբագիր Ա. Ափինյանի դեմ։ Այս խառն օրերում ինչո՞ւ հանկարծ բամբասանքի ու սադրանքի թիրախ դարձան «Նոր-Դար» ամսագիրն ու նրա խմբագիրը։ Պատասխանը պարզ է եւ միանշանակ։ «Նոր-Դարը» սկսեց լույս

ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ ԵՐԲԵՄՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում քաղաքագիտական ֆակուլտետի ուսանողների նախաձեռնությամբ ստեղծվել է «Քաղաքագետների եւ երկրագետների ակումբ», որի առաջին հյուրը երեկ «21-րդ դար» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանն էր։ Ուսանողները նախապատրաստվել էին. քննարկել էին նրա նախընտրական ծրագիրը, հայտարարությունները եւ այլն։ Ըստ էության այս գործչի դիրքորոշումներն ու առանցքային խնդիրների վերաբերյալ տեսակետները հանրահայտ են, ուստի այս անգամ կներկայացնենք

Քաղաքական աշունը Վանաձորում

«Ազատություն»՝ գոչեցին… Վանաձորի տիկնիկային թատրոնի դահլիճում օրերս բնակչության հետ հանդիպում ունեցավ ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։ Իր ելույթում նա անդրադարձավ ներկա տնտեսական քաղաքականությանը եւ մասնավորապես նշեց. «Ինձ քննադատում էին, թե վատ եմ սեփականաշնորհում, իրենք երեք գործարան սեփականաշնորհեցին, երեքն էլ՝ «սկանդալ»։ Առհասարակ, հռետորը պարբերաբար անդրադառնում էր իր վերաբերյալ տարբեր առիթներով հնչած քննադատությանը եւ,

ԱՐՑԱԽԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ

Դեկտեմբերի 2-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը մամլո ասուլիս էր հրավիրել, որին, լրագրողներից բացի, ներկա էին նաեւ Ազգային ժողովի մի խումբ աշխատակիցներ՝ խոսնակ Խոսրով Հարությունյանի խորհրդականը եւ հիմնականում ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության աշխատակիցներ։ Ինչո՞վ է դա պայմանավորված եւ որքանո՞վ է բնական։ Այս հարցերը, բնական է, որ առաջին հերթին ուղղեցինք ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒՄԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը

Մեզ տեղեկացրել էին, որ ԻՄ-ը երեկ «ընտրելու» է տարվա լավագույն լրագրողին։ Մեծ եղավ մեր զարմանքը, երբ հայտնվելով ԻՄ-ում, տեսանք, որ «ամեն ինչ խաղաղ էր մեր լեռների պես»։ Հանդիպեցինք, բնականաբար, ԻՄ դիվանի (խորհրդարանի) խոսնակ Արամ Հարությունյանի հետ, որն էլ ասաց, թե ԻՄ ամենամյա մրցանակը կհանձնվի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրը, ժամը 11-ին։ Կա հանձնաժողով, որում

ՋԵՌՈՒՑՈՒՄԸ՝ ԵՐԲ ՑՐՏԵՐԸ ԳԱՆ

Թեպետ նախապես հայտարարվել էր, որ դեկտեմբերի 1-ից կսկսվի ջեռուցման սեզոնը, բայց արի ու տես, որ երրորդ օրն է՝ չեն ջեռուցվում Հարավ-արեւմտյան գիգանտ թաղամասի բնակարանները։ Այդ հիմքով էլ «Առավոտը» հարց ուղղեց Մալաթիա-Սեբաստիայի համայնքապետ Վահան Զատիկյանին։ – Ձեր աշխատանքում որքա՞ն եք թերացել, որ ջեռուցումը չկարողացաք հասցնել ժամանակին։ – Ասեմ, որ ջեռուցման ամբողջ համակարգը պատրաստ է։ Թեկուզ այսօրվանից

ԾԽՈՒՄ ԷՐ ԱՐԱՐԱՏԸ, ԾԽՈՒՄ ԷՐ ԴՎԻՆԸ

Քանի դեռ Արարատ Դվինի Գոմցյանը մարզպետ է՝ Շիրակում երկրաշարժը կշարունակվի Արարատ Գոմցյանի հեռախոսային զանգին ավտոմատը պատասխանում է. «Բաժանորդն անհասանելի է, խնդրում ենք զանգահարել ավելի ուշ»։ Ավտոմատին պրն Գոմցյանը խնդրում է. «Աղջիկ ջան, ասա մարզպետ Գոմցյանն է, ուշ չեմ կարող զանգել»։ Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը մարզպետների հետ հանդիպումների շարքը սկսեց Արարատ Գոմցյանով, քանի որ «առջեւում

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ

Դեռեւս 19-րդ դարում ազգային գրական-քաղաքակիրթ միտքը զգուշացնում էր հայ ժողովրդին հեռու մնալ քաղաքակրթությունից, քանի որ դրանից վնասից բացի օգուտ չի կարելի սպասել: 20-րդ դարավերջին էլ մեր մտածողները ջանք ու եռանդ չեն խնայում սեփական ժողովրդին քաղաքակրթության վնասներից հեռու պահելու համար: Դրա դրսեւորումն էր կառավարության նորամուծությունը, ըստ որի բոլոր խանութներում, վարսավիրանոցներում, կազինոներում պետք է տեղադրվեն դրամարկղեր, եւ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ԴԻՄԵԼ ՀՀԿ

Քաղաքական շաբաթը, որքան էլ տարօրինակ է, սկսվել է մամուլի աչքից վրիպած մի իրադարձությամբ։ Արտասահմանից վերադառնալուց հետո պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը ներկա է եղել «Երկրապահ» պատգամավորական խմբի նիստին, որի մասին հակասական տեղեկատվություն է մտել շրջանառության մեջ։ Իրականությանը մոտ պատկեր ստանալու համար դիմեցինք Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանին։ – Բացի Ալբերտ Բազեյանի ընտրության հարցից, ի՞նչ խնդիրներ եք

ՄԱՔՈՒՐ ՁԵՌՔԵՐԻ ՀԱՐԳԸ ԿՃԱՆԱՉԵ՞Ն

Նախագահին առընթեր Քաղաքական խորհրդի գործադիր քարտուղար Հրանտ Խաչատրյանի լիազորությունների եռամսյա ժամկետն այլեւս սպառվել է։ Եվ ՔԽ-ի այսօրվա նիստում որոշվելու է գործադիր նոր քարտուղարի ընտրության հարցը։ Սակայն բացառված չէ նաեւ Հրանտ Խաչատրյանի վերընտրությունը։ ՎԱՐՉԱՊԵՏԸ «ԵՐԿՐԱՊԱՀԻՆ» ՉԻ ՀԱՐԳՈՒՄ Ըստ որոշ լուրերի, դեկտեմբերի 1-ին Ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի առանձնասենյակում հյուրընկալվել է վարչապետ Արմեն Դարբինյանը։ Թեպետ նույն ժամին

ՕՍԿԱՆՅԱՆԻ ԿԱՐԾԻՔԸ

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը կարծում է, որ Ադրբեջանը մտավախություն ունի, թե ներկայացված փաստաթուղթը նպատակ ունի երկիրը վերածել կոնֆեդերացիայի: Այս եւ այլ հարցերի շուրջ նրա հարցազրույցը մեր թղթակցին կարդացեք 10-րդ էջում: ԿԵՆՍԱՓՈՐՁ Ուսանողների հետ հանդիպման ժամանակ «21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը մի միջադեպ պատմեց։ Այս տարվա փետրվարին ԱՄՆ-ի կոնգրեսականներ էին եկել եւ Միացյալ Նահանգների դեսպանատունը

ՌՈՍՏՐՈՊՈՎԻՉ

«Հայլուր»- Ռուսաստան վերադարձավ ռուսական էմիգրանտության նահապետը՝ Ալեքսանդր Սոլժենիցինը։ Ինչո՞ւ Ռուսաստան չի վերադառնում Ռոստրոպովիչը։ -Գիտեք, հոգեպես ես երբեք Ռուսաստանից բաժանված չեմ եղել։ Անգամ, երբ ինձ եւ իմ սիրելիներին քաղաքացիությունից զրկեցին, երբ ինձ արտաքսեցին Ռուսաստանից՝ ես չարություն չունեի Ռուսաստանի հանդեպ, քանզի գիտեի, որ սա քաղաքականություն է, սրանք մարդիկ են, որոնք այսօր են ղեկավարում… Այժմ Պետերբուրգում, Նեւայի ափին,

ՔՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ

Քրդերի 1998թ. զինված ապստամբությունը Արեւելյան Անատոլիայում, որի հետ մեծ հույսեր էին կապել քրդական ազգային շարժման ղեկավարությունը եւ ամբողջ քուրդ ժողովուրդը՝ պարտություն է կրել։ Թուրք իշխանությունը՝ օգտվելով ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Արեւմուտքի այլ պետությունների անկեղծ եւ ոչ ակնհայտ աջակցությունից, քուրդ ապստամբների դեմ կանոնավոր բանակներ օգտագործեց։ Բացի այդ՝ օգտվելով քրդերի քաղաքական եւ ցեղային մեկուսացումից, Թուրքիան կարողացավ զինել եւ

ՀԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՆՈՐ ՊԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐ

Կրթական համակարգի պատասխանատուների եւ ընդհանրապես պետական բարձրաստիճան այրերի ամենասիրած արդարացումն այն է, որ բազում պրոբլեմներ ունեցող մեր երիտասարդ պետությունը ոչ թե չի ուզում գոնե մի քիչ արժանավայել ֆինանսավորել կրթության ու գիտության համակարգերը, այլ չի կարողանում՝ չնայած օրուգիշեր քրտնաջան աշխատում են, որ պետական բյուջեն մեծանա։ Ֆինանսավորման տեսակետից, նման պրոբլեմ չունեցող խորհրդային ժամանակների հուշերով ապրողների մեղադրանքներն էլ

ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԻՇԱԲԵՌԸ

Տնտեսական համակարգերն ԱՊՀ տարածքում նույնական վիճակում են։ Հետեւաբար, ԱՊՀ երկրներում առանձնահատուկ ուշադրությամբ են հետեւում Ռուսաստանում ընթացող պրոցեսներին։ Ռուսաստանը վերանայում է տնտեսության զարգացման հայեցակարգը։ Պրիմակովի կառավարությունը հրապարակել է իր տնտեսական ծրագիրը։ Միանշանակ նշվում է, որ Ռուսաստանում ավարտվում է շուկայական տնտեսության անկառավարելիության փուլը։ Ռուսաստանում «հանկարծ» զարմացել են, նկատելով, թե տնտեսությունն ինչպիսի հարկային ճիրանների մեջ է եղել։ Նրանց

ՄԻ ՕՐ ՔԵԶ ԱՆՊԱՏՃԱՌ ԹԱԼԱՆԵԼՈՒ ԵՆ…

Եթե գերդաստանի հայրը գոնե մի անգամ բռնվել է անառակության մեջ, ապա ընտանեկան հավաքների ժամանակ նա կարող է խոսել ցանկացած սարից ու ձորից, սակայն բարոյականության մասին, եթե գոնե մի փոքր խիղճ ունի, պիտի լռի: Նույնը կարելի է ասել ցանկացած այլ արատի վերաբերյալ: Մնացածները, այսինքն ոչ այդ գերդաստանի անդամները, որ պատահմամբ ներկա են լինում անսպասելի ընթացք ստացած

ՇՈՈՒՆԵՐ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ

Շուտով 10 տարին կլրանա, ինչ ահավոր երկրաշարժը ցնցել է Շիրակի հողը, բազում ավերածություններ առաջացնելով։ Խնդիրը վերջերս նորից մասնակի արծարծման նյութ է դարձել։ Եվ այդ հիմքով էլ փոքրիկ մի զրույց ունեցանք ԱԺ պատգամավոր, անցյալում՝ Շիրակի փոխմարզպետ Պետրոս Մակեյանի հետ։ – Իբրեւ աղետի գոտուց ընտրված պատգամավոր, ինչպես նաեւ այդ տարածքում բնակվող քաղաքացի, համոզված ասում եմ, որ ինչպես

Էլեկտրաէներգիայի փողը՝ անապահովներից

Դեկտեմբերի 1-ին խորհրդարանում շարունակվեցին էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ տեղի ունեցող լսումները։ «Երկրապահ» պատգամավորական խմբի տեսակետը ներկայացրեց Արամազդ Զաքարյանը, որի ելույթից ներկայացնում ենք որոշ հատվածներ։ «Կնշենք մի շարք կարեւոր հիմնախնդիրներ էլեկտրաէներգիայի բնագավառում, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն. 1. Կորուստներ՝ սեպտեմբերի 7-ին կառավարության 555 որոշմամբ արձանագրվել է հետեւյալը՝ համակարգում տեխնոլոգիական թույլատրելի կորուստների առավելագույն նորման հաստատվել է 17,3%։ Դա

ԱՅՍ ԿԱՆԱՆՑ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ

Այս լրագրողական հարցումը եւ հարցման արդյունքներով արված հետազոտությունը խմբագրություն են ներկայացվել «Երեւանի մշակույթի համալսարանի» ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների «Կամք» ակումբի կողմից։ Մեր կողմից Երեւանի տարբեր մասերում անցկացված լրագրողական հարցմանը մասնակցել է 100 մարդ։ Առաջին` «Ի՞նչ սպասելիքներ ունեք կառավարության կազմի վերջին փոփոխություններից» հարցին, ըստ հարցվածների 13%-ի՞ վիճակը կսկսի լավանալ, 56%-ը կարծում է, որ ոչինչ էլ չի փոխվի,

Ի՞ՆՉ ՎԻՃԱԿՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

4 ամիս առաջ ԼՂՀ վարչապետ նշանակված Ժիրայր Պողոսյանը ցանկանում է 1997-ի պետբյուջեի կատարման վերաբերյալ ԼՂՀ ԱԺ-ին ոչ թե հաշվետվություն, այլ միայն տեղեկատվություն ներկայացնել։ «Այո՛, ըստ օրենքի պիտի հաշվետվություն լինի, բայց ես ուզում եմ նշել, որ պատասխանատվություն չեմ կրելու նախորդի փոխարեն։ Պատասխանատվություն պիտի կրի նախորդ կառավարությունը՝ անկախ նրանից, թե նրա ղեկավարներն այսօր որտեղ եւ ինչ վիճակում

Գնահատում էին՝ էլ իշխանություններ (նախորդ), էլ նախագիծ

Հնարավոր չէ ընդունել նախորդ իշխանությունների գործունեության այնպիսի գնահատական, որը, «կբավարարի հասարակության մեծամասնությանը, բոլոր կուսակցություններին»։ Դրա համար էլ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը որոշեց (նախագահ՝ Արամ Սարգսյանի առաջարկությամբ) ընդունել ընդհանուր հայտարարություն եւ նախորդ իշխանությունների օրոք տեղ գտած երեւույթների (պարզ է, բացասական) բացահայտման վերաբերյալ տեղեկանք։ Բացի այդ, պիտի ՀՀ նախագահին առաջարկեն մի հանձնաժողով ստեղծել, որը կհետաքննի այդ երեւույթները եւ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՅԿՈ՞Տ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԼՂՀ-ԻՆ

«Թերեւս քչերը գիտեն, որ Քոչարյանի՝ Հայաստանի նախագահ դառնալուց հետո Արցախի որոշակի առանձնաշնորհյալ դիրքը ոչ թե ընդգծվել, այլ նվազել է։ Խոսքն առավելապես հարցի տնտեսական կողմին է առնչվում։ Հայաստանի օժանդակության մակարդակը՝ նույնիսկ մինչեւ Քոչարյանը եղած մակարդակից իջնելու միտումներ ունի»,- այս մեջբերումը «Ազատ Արցախ» պաշտոնաթերթի նոյեմբերի 12-ի խմբագրականից է։ Իսկ նոյեմբերի 26-ին նույն պաշտոնաթերթում հրապարակվել է ԼՂՀ վարչապետ

ՓԱՐԻԶ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԿԱՐՈՂ ԵՆ ԳՆԱԼ

Թեպետ կանխավ հայտարարվել էր, որ Եվրոպայի խորհրդի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դեկտեմբերի 16-ին Փարիզում նախատեսված լսումներին պետք է նախորդի բուդապեշտյան հանդիպումը, որը գումարվելու էր նոյեմբերի վերջին, սակայն, այն տեղի չունեցավ։ Թե ինչո՞ւ, «Առավոտին» պարզաբանում է ԵԽ ԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։ – Հերթական անգամ ադրբեջանական կողմն առաջ էր քաշել ինչ-որ կազմակերպական խնդիրներ քննարկելու

ՍԱԴՈՅԱՆԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՆՈՐ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ

Հայաստան են ներմուծվել մեծ քանակությամբ դրամարկղային սարքավորումներ, ինչի պարտադիր ներդրումը ոչ միանշանակ մոտեցումներ է առաջացրել Ազգային ժողովում։ Դրա վերաբերյալ իր տեսակետն «Առավոտին» ներկայացրեց պատգամավոր Արշակ Սադոյանը. – Դրամարկղային սարքավորումների ներդրումը բավականին վտանգավոր նախադեպ է ստեղծում ու նոր հնարավորություններ տալիս հարկային տեսուչներին, որպեսզի փող աշխատեն, այսպես ասած՝ արդեն մեքենայացված տարբերակներով։ Փաստորեն, գտնվել է ձեւ, որպեսզի հնարավոր

ՈՃԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ

Նախկին նախագահի գրասենյակից հայտնեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան պրն Պանայոտիս Զոգրաֆոսին, վերջինիս խնդրանքով։ Այլ մանրամասներ գրասենյակը, հավատարիմ մնալով նախկին նախագահի ոճին, չի հաղորդում։ ԻՄ ՈՒՂԵՐՁԸ Ինքնորոշում միավորման 18-րդ համագումարի արտահերթ վեհաժողովը, ծանոթանալով Ազգային ժողովում ընտրական օրենսգրքի քննարկման ընթացքին եւ գալով այն եզրակացության, որ առաջին ընթերցմամբ ընդունված ընտրական օրենսգրքի նախագիծը

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՆԱԵՎ ՍՊԻԴ-Ի ԵՎ ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ՕՂԻՆԵՐԻ ԴԵՄ

Վարչապետ Արմեն Դարբինյանը ոչ լեգիտիմության մթնոլորտ ստեղծողների եւ ՍՊԻԴ-ի դեմ բարեհաջող պայքարելուց զատ, երեկ անկեղծորեն զարմացավ նաեւ կեղծ օղիների գոյության փաստից. «Թունավորում են, ախր, ժողովրդին, չէ՞։ Թույն է, չէ՞։ Որակի վերահսկողություն չկա։ Խանութից օղի են գնում մարդիկ, չգիտեն՝ կթունավորվե՞ն, թե՞ ինչ կլինի»։ Ու թեեւ օղին եւս, կոնյակի նման, ազգային արժեք չէ, սակայն վարչապետն իր խոսքը

«ԻՆՏԵԼԻԳԵՆՏՆԵՐԻ», ԳՈՂԱԿԱՆՆԵՐԻ, ԱՆՏԻՊՈԵԶԻԱՅԻ, ՍՏԻ ՈՒ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

Հարթակում էն ժամանակ էլ կանգնում էր էսինչ մարդու ապագա «ախրանան», եւ էդինչ մարդու տղերքը փակում էին իմ ճանապարհը. Վահրամը չպիտի երգի։ Ես ոչ մի անգամ հարթակ չեմ բարձրացել կողքերից։ Ժողովուրդն ինձ տեսնում էր կիթառով, ասում էր՝ սա Ղարաբաղի երգիչն է. ու ստիպում էին երգել։

ԱՂԵՏԻ ԳՈՏԻ։ ՔԱՆԴՈՂԸ «ՆԱ» ԷՐ, Ո՞Վ Է ՍԱՐՔԵԼՈՒ

Երբ գողը տնից է… 1991-96 թթ. սպիտակցիները հիշում են որպես «մեծ զուլումի» ժամանակաշրջան, երբ ոչ թե կառուցում, այլ ավերվում ու թալանվում էին երկրաշարժից հետո այնտեղ բերված, կառուցված շինությունները, սարքավորումները… Հայաստանի քաղաքներից Սպիտակն առանձնանում է իր խրոնիկ կարոտախտով. մեծերը երեխաներին քնեցնելիս պատմում են հին Սպիտակի մասին հուշեր, պատմություններ… Հուշեր են դարձել նաեւ 1988-91 թթ. Սպիտակում աննախադեպ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031