Օրվա լրահոսը
ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԲԵՐԻ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ
Նախատոնական զրույց քաղաքագետների միության նախագահ, Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Հմայակ Հովհաննիսյանի հետ։ -Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ սպասելիքներ ունեիք 1998 թվականից եւ որքանո՞վ դրանք արդարացան։ – Շատ հետաքրքիր է, որ 1997 թ. Ամանորյա մի միջոցառում էր կազմակերպված Փանջունու ակումբում, որին մասնակցում էին նաեւ Վազգեն Մանուկյանը՝ տիկնոջ հետ, Շավարշ Քոչարյանը, Դավիթ Վարդանյանը, Սամվել Շահինյանը, ՍԻՄ-ի տղաները։ Մենք
Ինչո՞ւ եք այդքան անհավատ, պրն Սիրադեղյան
Այս փոքրիկ հոդվածը չէր գրվի, եթե չլիներ պրն Վանո Սիրադեղյանի «լավ մոնտաժված» հեռուստաելույթը։ Եվ հետո, «Առավոտում» իմ կարիերան չեմ ուզում ավարտել «գյուղատնտեսական» թեմատիկայով։ Պրն Սիրադեղյանը լավ հիշողություն ունի եւ հավանաբար կհիշի, որ ես իր արձակի երկրպագուն եմ։ Զիլ էր հեռուստաելույթում հնչած այն միտքը, թե «պրոլետարական տափաստանի» բնակիչ, տաղանդավոր ու «դուխով» երիտասարդը կարող է ցանկ կազմել,
«ԱՄԵՆԱՇԱՀԱԾԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ»
Շատ ավելի ուշ իմացա, որ նախագահը հրահանգել էր Սերժ Սարգսյանին, որ նա գնա եւ ջարդի Ներքին գործերի նախարարությունը։ Ջարդվեց մի կառույց, վաղը կջարդվի բանակը՝ դա բացառված չէ, որովհետեւ ես պատերազմը չեմ բացառում։
Բավիղ
Նոյեմբերի 17-ին «Слабо?» հրապարակման մեջ մեջբերել էինք դատախազության մամլո խոսնակ Գուրգեն Ամբարյանին։ Նա «Առավոտի» հարցին ի պատասխան, թե արդյոք դատախազությունը չի՞ պատրաստվում քրեական գործեր հարուցել կամ բացատրագրեր պահանջել Դաշնակցության հանրահավաքում հնչած հայտարարությունների առնչությամբ, պատասխանել էր, թե դատախազությունն առանց այն էլ այդ անձանցից ոմանց վերաբերյալ քրեական գործեր է քննում։ Նշել էր Էդվարդ Եգորյանի, Վահագն Խաչատրյանի, Աշոտ
«ՎԱՌ, ՇԱՏ ՎԱՌ ԵՎ ԵՎ ՀԱՄԱՐՅԱ ԽԱՄՐՈՂ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ»
Նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը երեկ ճեպազրույցում մանրամասն ներկայացրեց նույն օրը Ռոբերտ Քոչարյանի ստորագրած երկու հրամանագրերը։ Սակայն լրագրողներին առավել հետաքրքրողը շաբաթվա աղմկահարույց երկու հայտարարություններին նախագահի արձագանքն էր։ 1999-ին՝ սփյուռք Նախագահի ստորագրած առաջին հրամանագիրը 1999-ի սեպտեմբերին Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների հիմնահարցերին նվիրված համահայկական համաժողով հրավիրելու մասին է։ Նույն հրամանագրով ստեղծվել է այդ համաժողովը նախապատրաստող կառավարական հանձնաժողով, որի համանախագահները
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏԵՑԻՆ ՍՏՈՒԳՈՂՆԵՐԻՆ
«Առավոտն» արդեն առիթ ունեցել է անդրադառնալու, որ հանրապետությունում գոյություն ունեն մեկ տասնյակից ավելի ստուգող կազմակերպություններ, որոնց գործողությունները անհասկանալի մի վիճակ են առաջացրել։ Հենց այս հիմքով էլ դեկտեմբերի 24-ին Ազգային ժողովում տեղի ունեցան լսումներ՝ նվիրված ստուգումների թեմային։ Շրջանառության մեջ է երեք օրինագիծ, որոնք ներկայացրել են պետաիրավական հանձնաժողովը, «Հայրենիք» եւ «Երկրապահ» պատգամավորական խմբերը։ Լսումները որոշակիորեն կրքեր լարեցին
ՃՆՇՎՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Ստուգումներ անցկացնելու կապակցությամբ ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ժամանակ պատգամավոր Հովհաննես Դուրգարյանը հայտարարեց, թե գիտե պատգամավորի, որը ճնշումների է ենթարկվում սեփական հայացքների համար։ Պատգամավորը տվեց իր անունը եւ ասաց, որ կոնյակի գործարանի սեփականաշնորհման հարցով տեղի ունեցած քվեարկությունից հետո չի եղել մի օր, որ իր գլխավորած հիմնարկությունում ստուգումներ չանցկացվեն։ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՎԱՐՉԱՊԵ՞Տ Ըստ որոշ աղբյուրների, Լեոնարդ Պետրոսյանը պաշտպանության
ՆՈՒՅՆՆ Է ՏԱՇՏԱԿԸ ԿՈՏՐԱԾ
Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր նիստում քննարկելով ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի համագործակցության հարցը տարածաշրջանային բախումների կարգավորման գործում՝ առանձնացրել է հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Քննարկման արդյունքում մի որոշում է ընդունվել, որում պարունակվում է Ադրբեջանի ուղղումը։ Ըստ այդմ, միջազգային հանրությունը եւս մեկ անգամ հաստատեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Լեռնային Ղարաբաղը եւս մեկ անգամ ճանաչեց որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս։ Մեր
ԿԱՐՈՒՍԵԼ՝ ՄԵՐԿ ԱՂՋԻԿՆԵՐՈՎ
Անկախ այն հանգամանքից, որ մինչեւ օրս ձյուն չի տեղացել, անկախ այն փաստից, որ ԱԺ-ն մինչեւ օրս բյուջեն չի ընդունել, միեւնույն է, մի քանի օրից Նոր տարի է գալիս։ Ու մթերքներով ծանրաբեռնված սեղաններից բացի՝ երեխաների համար Նոր տարին պատկերանում է տոնածառի հանդեսներով ու նվերներով։ Որ տոնածառի հանդեսները թատրոնների համար փող աշխատելու դեռեւս միակ ու արդարացված միջոցն
«ՄԵՆՔ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՉԵՆՔ, ՄԵՆՔ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԵՆՔ»
Հայոց բանակի կազմավորման առաջին օրերից անհրաժեշտություն զգացվեց ստեղծել նրա կարեւորագույն օղակներից մեկը՝ ռազմական ոստիկանությունը, որը ոչ միայն պայքարում էր բանակից խուսափողների, դասալիքների, «թիկունքի ֆիդայիների» ու զինված անօրինական խմբավորումների դեմ, այլեւ նպաստում էր բանակում կարգուկանոնի, օրինականության հաստատմանը։ Փառավոր ուղի է անցել ռազմական ոստիկանությունը, որի մեջ իր ուրույն ավանդն է ունեցել նաեւ օրերս չարագործի գնդակից զոհված պաշտպանության
Պետք է վերացնել ազգադավ հանձնաժողովը
ԱԺ-ում եւ հեռուստատեսությամբ պաշտոնատար անձանց կողմից հաճախ լսում ենք բյուջեում միջոցներ չլինելու պատճառով հնարավոր չէ այս կամ այն դպրոցը, մանկապարտեզը վերանորոգելու, աղետի գոտու վերակառուցումը ավարտելու, սողքի հետեւանքով քանդված բնակարանների տերերին օգնություն ցույց տալու եւ այլ հարցերի մասին։ Իսկ միջոցներ որտեղի՞ց պետք է լինի, երբ որոշ իշխանավորների կողմից եղածն էլ քամուն է տրվում։ Խոսքս էներգետիկայի հանձնաժողովի
ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ «ՀՀ 1999 Թ. ԲՅՈՒՋԵԻ» ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1994-96թթ. վարած կոշտ դրամավարկային, ֆիսկալ քաղաքականությունը եւ կառուցվածքային բարեփոխումները ՀՆԱ 60% անկման պայմաններում հանգեցրին ինֆլյացիայի զսպման եւ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կայունացման։ Դա ուղեկցվեց նաեւ մինչեւ 6% տնտեսական աճով։ Աճը հիմնականում պայմանավորված էր տնտեսության ազատականացմամբ։ Վարվող տնտեսական քաղաքականությունը չուներ առաջարկային բնույթ եւ ակնհայտ էր, որ աճը երկարատեւ եւ կայուն բնույթ չէր ունենալու։ Դա արտահայտվեց 1997 թ.
ՆՎԵՐՆԵՐ ՏԱՆՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
1998 թ. դեկտեմբերի 23-ին, «Արմենպրեսի» մամուլի սրահում տեղի ունեցավ Երեւանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակների հանձնման արարողությունը։ Ամենամյա այս մրցանակը սահմանելու մասին որոշումն ընդունվել էր ԵՄԱ վարչության նիստում, 1998 թ. հուլիսի 23-ին։ Նույն որոշմամբ մրցույթի պայմաններն ու չափանիշները մշակելու հարցը վստահվել էր ժյուրիին՝ հետեւյալ կազմով. Վալերի Այդինյան – «Հայացք Երեւանից» ամսագրի գլխավոր խմբագիր Աստղիկ Գեւորգյան –
ՆՈՐ ՏԱՐՈՒՄ «ՆՈՐ ՈՒՂՈՒ» ԴԵՄ ՆՈՐ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵ՞Ն
«Բայղուշ չեմ, բայց Հայաստանի համար դժվար օրերն առջեւում են»,- ասաց «Նոր ուղի» կազմակերպության նախագահ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։ Սա յուրօրինակ արձագանք էր մեր դիտողությանը, թե որոշ նախկին իշխանավորներ կարծես «բայղուշների» են վերածվել՝ խոսում են միայն վատ բաների մասին, կանխատեսում են առնվազն միջազգային մեկուսացում ու պատերազմ։ Սակայն զրույցի առիթն այլ էր։ – «Առավոտն» արդեն
Փայլուն գնահատական
ՀՀ նախագահին կից Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովը երեկ շարունակեց 111-րդ հոդվածի քննարկումը թե չէ, պարզվեց իզուր են այս էլ որերորդ նիստը տրամադրում այդ հոդվածին։ Նախ՝ հանձնաժողովի նախագահ Պ. Հայրիկյանը հանեց անցյալ անգամ ներկայացրած իր առաջարկը (որից, ի դեպ, բոլորը թեթեւացած շունչ քաշեցին), իսկ ավելի ուշ (ուշացած) հայտնեց, որ հանրապետության նախագահը եւս, իր խորհրդականին խորհուրդ տալով,
«Ամենամեծ տպավորությունը Հայաստանից մարդկային ռեսուրսներն
Իր առաջին ասուլիսում այս միտքը երեք անգամ կրկնեց ՀԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Օուեյս Սաադաթը։ Պրն Սաադաթը հետաքրքիր աշխատաոճ է որդեգրել։ Նա չափազանց բարեհամբույր է, համբերատար եւ ի նշան իր հրավիրած ասուլիսին մասնակցելու շնորհակալության, հերթով սեղմում է բոլոր լրագրողների ձեռքերը։ «Առավոտն» արդեն հայտնել էր, որ ՀԲ-ն պատրաստվում է 65 մլն դոլարի վարկ տրամադրել Հայաստանին՝ կառուցողական բարեփոխումների
«ՊԱՏԺԵԼՈՒ, ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ՄԵԹՈԴՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՉԵՆ»
Գեւորգ Վարդանյանը մեկուկես ամիս ՀՀ բնապահպանության նախարար աշխատելուց հետո ցանկություն է հայտնել ծանոթանալու լրագրողների հետ, քանի որ, ըստ նրա, «առանց հասարակության հետ կապերի այս բնագավառում անհնար է որեւէ գործ անել»։ Սա «առաջին ամենակարեւոր խնդիրն էր»։ Իսկ «երկրորդ ամենակարեւոր խնդիրը» նոր նախարարի՝ հնից ստացած ժառանգությունն է։ Պրն Վարդանյանն այն ուզում է ճշտել, որ հետո հնարավոր լինի
ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ. ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՅՆՊԵՍ ՉԷ
Դեկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի ստորագրությամբ տարածվել է մի փաստաթուղթ, ուր տառացիորեն գրված է հետեւյալը. «Ազգային ժողովի գերծանրաբեռնվածության, արտահերթ նստաշրջանների օրակարգերում ընդգրկված, երկրի ապագայի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի քննարկմանը լիարժեք նախապատրաստվելու եւ մասնակցելու նպատակով, ինչպես նաեւ այդ կապակցությամբ առաջացած տեխնիկական պատճառներով Հայաստանի Հանրապետական կուսակցության հինգերորդ համագումարը (նախատեսված դեկտեմբեր 25-26-ին) կկայանա 1999
ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ Է
Ըստ որոշ տեղեկությունների, տրանսպորտի նախարարության կոլեգիայի նիստը քաղաքացիական ավիացիայի պետի խորհրդականի պաշտոնից ազատել է Տիգրան Աչոյանին, ու հիմա դատախազությունն ուսումնասիրում է «Հայկական ավիաուղիներում» նրա աշխատած ժամանակահատվածի փաստաթղթերը։ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԱՅՑ Հունվարի 3-5-ը կնոջ եւ Մոսկվայից ժամանելիք դստեր հետ Վրաստանում կանցկացնի ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը, որը Թբիլիսի է ճանապարհվելու ոչ պաշտոնական այցով։ Նա կմեկնի Վրաստանի
ԿԱԽԱԿԱՅՈՒՄ
Դեկտեմբերի 17-ին Աշոտ Բլեյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով պատասխանատվության կանչել իր հասցեին զրպարտություն տարածած դաշնակցական գործիչներին։ Դատախազությունը եռօրյա ժամկետում պիտի քննարկեր այդ դիմումը եւ կամ մերժեր, կամ էլ գործ հարուցեր։ «Ես տեղյակ չեմ, թե որ տարբերակն են ընտրել, բայց ենթադրում եմ, որ գործ է հարուցված, քանզի մերժելու հիմքեր չեմ տեսնում»,- ասաց Աշոտ Բլեյանը։
ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎՈՒՄ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հարցազրույց աշխատանքի եւ զբաղվածության հանրապետական ծառայության պետ Գագիկ Բլեյանի հետ – Պարոն Բլեյան, զբաղվածության խնդիրը հանրապետության թիվ մեկ խնդիրներից է։ Առանց վիճակագրության էլ ակնհայտ է, որ զբաղվածության հարցերը չեն լուծված եւ չեն լուծվում։ Սակայն դուք զբաղվում եք հանրապետության զբաղվածության խնդիրներով, ի՞նչ վիճակում է այս հարցը ըստ ձեր ծառայության։ – 1998 թվականի ընթացքում հաշվառումից դուրս են
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ՎՐԱՍՏԱՆ
Հայաստանում ընթացող տնտեսական պրոցեսները որպես առաջընթաց ներկայացնելիս պետական այրերը հաճախ են օգտագործում համեմատության մեթոդը։ Հատկապես սիրում են մեզ համեմատել ԱՊՀ երկրների հետ։ Բայց, փոխարենը տանել չեն կարողանում, երբ ուրիշն է կատարում նույն այդ համեմատությունը։ Սեփականաշնորհումը զուտ հայկական երեւույթ չէ։ Պետական ունեցվածքի ապապետականացման պրոցես ընթանում է նախկին միութենական բոլոր հանրապետություններում։ Վրաստանում այդ աշխատանքները կոորդինացվում են պետական
«Սերգեյջանները», ըստ երեւույթին, լավ են ապրելու
Վերջերս ՀՀՇ առաջնորդ Վանո Սիրադեղյանը այսպես բնորոշեց Հայաստանի ներքաղաքական կյանքը. մուխանաթ ժողովուրդ ենք, կիսելու բան չկա: Այս մտքին կարելի է ավելացնել՝ Հայաստանը փոքր երկիր է փոքրիկ կերատաշտով, գումարած՝ վարկերը: Ահա եւ կիսվելու ենթակա ողջ բլիթը՝ փոքրիկ ու անհրապույր: Բայց ցանկացողները՝ շատ. 30 հազարանոց բյուրոկրատիա եւ 1000-ից ավելի կուսակցություն ու հասարակական կազմակերպություն: «Սերգեյջան» թեւավոր արտահայտությունը ընթերցողը
ՀԱՐԿ ՉԿԱ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՈՒՏԵԼ ՆԵԽԱԾ ՁՈՒՆ՝ ՀԱՄՈԶՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՈՐ ԱՅՆ ՆԵԽԱԾ Է
Հայ պետական ծառայողների միություն հասարակական կազմակերպությունը (ՀՊԾՄ) ժողովի էր հավաքվել կառավարության նիստերի դահլիճում։ Սկզբում խիստ զարմանալի թվաց, որ պետական ծառայողի «հովեր ունեցողները» ճշտապահ չեն. ժողովն սկսվեց կես ժամ ուշացումով։ Սպասման կես ժամն արդյունավետ օգտագործեցի՝ ծանոթանալով միության սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների տեղեկագրին եւ անդրադարձ բաժնից իմացանք, որ ՀՊԾՄ-ի տարեդարձի առթիվ կազմակերպության անդամները սբ. Էջմիածնում մատաղացու գառ են զոհաբերել՝
Սարսափի վարձը
Աշխարհն ինչու՞ է տենդագին վախի մեջ ընկնում հենց միայն այն մտքից, որ իր ինչ-որ մասում կարող են նոր պետություններ գոյանալ: Այդ վախը, կարծում են որոշ հետազոտողներ, ըստ երեւույթին իր գենետիկ արմատներն ունի, իր զուտ ենթագիտակցական մակարդակը: Եվ այն սկիզբ է առնում պատմության մառախլապատ անցյալում, երբ իրատեսությունից հեռու որոշ մարդկանց մտքով անցավ այն ժամանակվա աշխարհի կենտրոնում
ՎԱԶԳԵՆ-ՆԱԽԱԳԱՀԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԱՎԻԹ-ՎԵՐԱՀՍԿՈՂ
ԱԺՄ-ն հնարավոր պառակտման եզրին 1991 թվին իշխանությունից հեռացած քաղաքական գործիչների մի ստվար եւ հեղինակավոր խումբ, վարչապետ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ, ձեւավորեց Ազգային ժողովրդավարական միությունը։ Այս մարդկանց զգալի մասը ինքնակամ հեռացավ իշխանության լծակներից, փաստարկելով, թե դեմ են նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը եւ, իշխանության ներսում գտնվելով, չեն կարող ազդել այդ կուրսի փոփոխության վրա։ 1991-ից ԱԺՄ-ն խնդիր դրեց հասնել
«Կամանդույուշչու» հարցերն առայժմ անպատասխան են
Նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը չցանկացավ արձագանքել ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղած հարցադրումներին Հայաստանի եւ Արցախի երեք տարաձայնությունների առնչությամբ։ Դրանք վերաբերում էին տարածքային զիջումների հնարավոր սահմանին, Հայաստանի եւ Ղարաբաղի «մարմնով միանալուն» եւ ԼՂՀ-ի «առաջնակի» զարգացմանը։ Հիշեցնենք, որ պրն Բաբայանն այս առնչությամբ ասել էր. «Ռոբերտ Քոչարյանը պատասխան կտա՝ կտա, չի՞ տա՝ իր պրոբլեմն
Հայաստանում փոքր է անգամ ամենամեծ կուսակցությունը
Այս եզրակացությանն ես հանգում դրանց թվաքանակի վերաբերյալ հրապարակի վրա եղած տվյալները համադրելիս։ Չի կարելի ակնկալել, որ քաղաքական որեւէ գործիչ լիովին անկեղծ կպատասխանի, թե քանիսն են անդամագրված իրենց կուսակցությանը։ Թերեւս այս իմաստով առավել շրջահայաց են փոքրիկ կուսակցությունների ներկայացուցիչները։ Ասենք, ՔԴՄ նախկին նախագահ Ազատ Արշակյանն իրենց թվաքանակի մասին հարցին ի պատասխան միշտ ասում էր. «600-ը չենք անցնում»։
ՍՏԱԼԻՆԸ ՂԱԼԱԹ ԿԱՆԵՐ
Թեպետ հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների գործընթացը վերջին փուլն է թեւակոխել, սակայն, կարծես, այն իր որակով ոչ բոլորին է գոհացնում։ Խնդրո առարկայի վերաբերյալ արդեն իսկ իր սկզբունքային անհամաձայնությունն է արտահայտել փաստաբանների միությունը, իսկ այսօր նույն դիրքերից է հանդես գալիս նաեւ իրավագիտության դոկտոր, Ազգային ժողովի իրավաբանական ծառայության պետ Վլադիմիր Նազարյանը։ Դատաիրավական բարեփոխումները նա բաժանում է 2 մասի՝
ՊԵՏԱԿԱՆ «ՄՈՏԻԿԱՑՈՒՄ»
ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը երկուշաբթի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ սուր քննադատության ենթարկեց Հայաստանի իշխանությանը եւ նախագահին: Հավանաբար, նրա «մոտիկացումներում» կային վիճելի եւ անհասկանալի կետեր /ի՞նչ էր, օրինակ, ակնարկում պրն Բաբայանի այն հայտարարությունը, որ ղարաբաղցիների 70 տոկոսը տուն ունեն Երեւանում/: Բայց այդ ամենն առայժմ մի կողմ թողնելով, խոսենք պետական կարգի մասին: Եթե Սամվել