Օրվա լրահոսը
ՂՈԴՍԻ ՏՈՆԸ ՍԵՓԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆ ԱՐՏԱՀԱՅՏԵԼՈՒ ՕՐ Է
Յուրաքանչյուր ժողովրդի կյանքում պետականորեն նշվող ցանկացած տոն նախեւառաջ միասնության եւ ազգային ձեռքբերումները պատմականորեն արժեւորելու օր է։ Այդպիսի օր է նաեւ Ղոդսի (սրբության) օրը, որի նախաձեռնողն է եղել Իրանի Իսլամական Հանրապետության հանգուցյալ առաջնորդ Էմամ Խոմեյնին։ Ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը՝ Ղոդսը ԻԻՀ-ում նշանավորվում է համերաշխության քայլարշավներով: Ուրբաթ օրը, սովորաբար, Իրանի քաղաքացիների հանգստյան օրն է։ Սրբության օրը
«Երբ փոխվեն խաղի կանոնները, կփոխվի նաեւ խաղը»
«Երբ փոխվեն խաղի կանոնները, կփոխվի նաեւ խաղը» «ԱրմենՏելի» գլխավոր ֆինանսական տնօրեն Ջորջ Կարապլիսն այսպես պատասխանեց լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես կվարվեն, եթե Սահմանադրական դատարանը փոփոխություն մտցնի «Սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքում։ Իսկ առայժմ «ԱրմենՏելը» ականջալուր է լինում բազմաց ձայնին ու հայ ժողովրդին թույլ է տալիս հեռախոսով անվճար խոսել օրվա մեջ սիրտն ինչքան ուզում է։ Բայց
«ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԵՐԿ Է ԵՎ ԷԴ ՓՈՂԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՏԱԼ»
«ԱրմենՏելը»՝ եւս մեկ գրպանահատ», «Շահույթ, բայց ոչ 15 անգամ», «Հայաստանի դեմկուսը պայքարում է սոցիալական արդարության համար», «ԱրմենՏելը» ժողովրդի դեմ է», «Խեղդում են «ԱրմենՏելի» հեռախոսաթելերով», «Մի նոր շրջափակում՝ էս էլ՝ «ԱրմենՏելից»։ Ցուցատախտակների այս գողտրիկ փունջը ներկայացված է «ԱրմենՏելի» շենքի առջեւ դեմկուսի կազմակերպած պիկետից։ Պիկետի օրն ու ժամը նախորդ օրը բազմիցս նշվել էր ԶԼՄ-ներով, այնպես որ ակնկալվում
Ամեն փայտ երկու ծայր ունի
Ամեն փայտ երկու ծայր ունի ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովը երեկ փորձում էր «պառլամենտն ապաքրեականացնել», սակայն նիստը վարող Միքայել Գրիգորյանը (նախագահ Պարույր Հայրիկյանը բացակայում էր) համաձայն չէր այդ բառակապակցությանը եւ առաջարկեց «զերծ պահել պառլամենտը քրեականացումից» տարբերակը։ Կարծես թե ԱԺ-ի քրեական լինել-չլինելը կախված է Սահմանադրության 66-րդ հոդվածի 3-րդ կետից։ Ըստ հանձնաժողովի որոշ անդամների, չարժե
«ԱՅՍՏԵՂ ՀԻՇՈՒՄ ԵՄ, ԱՅՍՏԵՂ ՉԵՄ ՀԻՇՈՒՄ»
«Հաջողության ջենթլմենները» կինոկատակերգության հերոսն այդպես է ներկայացնում հիշողության մասնակի կորուստը: Մեր քաղաքական վերնախավի մոտ նույն հիվանդությունն է նկատվում: Կուսակցություններն այնպիսի խանդավառությամբ են լծվել ընտրություններից առաջ ժողովրդին դուր գալու ազգանվեր գործին, որ երբեմն մոռանում են մեկ-երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները: Այս առումով առավել հատկանշական է կարծես թե հակառակ բեւեռներում գտնվող ՀՀՇ-ի եւ դաշնակցության կեցվածքը: Երկուսն
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն ՊՓԲԸ-ն հունվարի 1-ից շուրջ 25 անգամ թանկացրել է ամենամյա հաճախականության շահագործման վարձավճարը։ Եվ այն այժմ նախկին 232800 դրամի (շուրջ 450 դոլարի) փոխարեն կազմում է 6 մլն դրամ (շուրջ 12 հազար դոլար)։ Ընդ որում, սակագների անհամաձայնության դեպքում՝ հեռուստաընկերությունների հետ պայմանագիրը լուծարվելու է։ Եթե այս ամենն ուժի մեջ մնա՝ հունվարի 25-ից հետո կդադարեն գործել
ԽԵԼԱՄԻՏ ՎԻԿՏՈՐԸ
Օրերս կանանց հանրապետական խորհրդում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է տառացիորեն հետեւյալը. «Ես «Երկրապահ» մտա, որ մեծացնեմ «Երկրապահի» խելամտության դոզան»։ «Առավոտն» ամբողջապես համաձայն է նրա հետ։ ԿԱԼՎԱԴՈՍԻ ԵՎ ԱՎԳԵՐԻՆՈՍԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ԱրմենՏել» ձեռնարկությունում լրագրողներին բավական երկար՝ ուղիղ 55 րոպե, ասուլիսի սպասեցնելը որոշեցին փոխհատուցել շոկոլադե կոնֆետներով։ Եվ խոստացան, եթե մեզ լավ (՞) պահենք, ավելի
«Մեր ժամանակակից գրաքննությունը բամբասանքից այն կողմ չի անցնում»
Միշել Փոլադյան անունը գրական աշխարհում շատ հայտնի է։ Երեւանի պետական համալսարանի բանասիրական բաժինը ավարտելուց հետո զբաղվել է ռուս եւ ֆրանսիական գրականության ուսումնասիրմամբ։ 60-ական թթ. ավանգարդային պոեզիայի ներկայացուցիչ էր։ 1960-96 թթ. ապրել է Ֆրանսիայում, պաշտպանել երկու դոկտորական աշխատանքներ՝ ռուս գրականություն եւ ֆրանսիական ժամանակակից լեզվաբանություն։ 1997-ից ապրում է Երեւանում, դասախոսում ԵՊՀ եւ Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում։
«ԳՐՈՀԸ» ԻՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ «ԲՆԱԿԱՐԱՆ»՝ ՁԱԽՈՂՎԵՑ
Սկսենք նրանից, որ անցյալ տարի Խորհրդային շրջանի ժողդատարանը փետրվարի 9-ին կայացրեց վճիռ՝ վերականգնել Հակոբյանների սեփականության իրավունքները իրենց տան՝ Այգեստան 9 փողոցի 2ա տան նկատմամբ։ Հիշեցնենք վճռի այս հատվածը եւս. բոլոր գործարքները ճանաչել անվավեր եւ վերականգնել նախկին վիճակը, իսկ վճռի շրջադարձման որոշմամբ էլ «Հակոբյաններին բնակեցնել Այգեստան 9 փող. 2 ա տանը»։ Սակայն դատարանի որոշումը մինչեւ այս
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ ԵՎՍ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԵՆ
Երեւանի օտար լեզուների ինստիտուտը նախանցյալ տարի այն եզակի բուհերից էր, որ նախապատրաստական, այլ կերպ ասած՝ զերո կուրսեր վերաբացելու իրավունք ստացավ, ինչից օգտվեց նաեւ այս տարի։ Նման որոշումը ինչ-որ չափով մեղմեց բարձր միավորներով մրցույթից դուրս մնացած դիմորդների, ավելի շուտ՝ նրանց ծնողների բողոքի ալիքը եւ բուհերին լրացուցիչ ֆինանսական միջոցներ աշխատելու հնարավորություն ընձեռեց։ Սակայն, բացի այդ, որքանո՞վ էր
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ
1991-98 թթ. Անդրկովկասում Ռուսաստանի ռազմաքաղաքական դիրքերի կորուստը ուղեկցվում էր ոչ միայն արեւմտյան երկրների ազդեցության ուժեղացմամբ, այլ նաեւ հասարակական գիտակցության պատկանելության փոփոխության առավել խոր գործընթացներով՝ արտաքին քաղաքական եւ արտաքին տնտեսական կապերի առավելությունների պրագմատիկ գնահատմամբ, ռուսաստանյան քաղաքականության հանդեպ ունեցած վախի ախտանիշի աճով ոչ միայն ղեկավարող վերնախավում, այլ նաեւ բնակչության զանգվածների շրջանում։ Սակայն առայժմ ոչ լուրջ վերլուծական հրապարակումներում,
Խաբլան «Առավոտը», օդ շնչելու հարկը եւ նման մանր-մունր բաներ
Թե ի՞նչ եղավ հետո, երբ… չէ՛, շաքարամանից երկու կտոր շաքար չի պակասել։ Հիմա պակասել է ուրիշ, ավելի կարեւոր բան։ Պակասել է հավատը իմ սիրելի թերթի՝ «Առավոտի» նկատմամբ։ Ինչո՞ւ միայն ես։ Շատ-շատերն են սիրել այդ թերթը։ Այնքան են սիրել, որ եթե մի քիչ ուշանում ես, արդեն կրպակներում այդ թերթը գտնել հնարավոր չէ։ Հիմա թե ինչ եղավ
ԱՊԱՌԻԿ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մայրաքաղաքի էլեկտրոնային սարքավորումների վաճառքով զբաղվող մեկ-երկու խանութներում՝ «Արայ», «Մարտ», նախկինում՝ «Նյու Վինդ» (վերջինս լուծարվել է) արդեն մեկ տարի է՝ իրականացվում է ապառիկ վաճառք։ Զարգացած երկրներից առքուվաճառքի ավելի քաղաքակիրթ յուրաքանչյուր նորույթ (բնականաբար) հարմարեցվում է մեր ազգային մենթալիտետին, որոշ ընդգծված առանձնահատկություններին։ Մեզ մոտ ապառիկ վաճառքն իրականացվում է հաճախորդի խոշոր աչքերի մեջ մի խորունկ հայացք նետելով (ստուգելու նրա
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ՝ ԿՈՒՍԱԿՑԱՊԵ՞Տ
96-ի ընտրություններից հետո պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը կրծքով պաշտպանեց այն ժամանակվա իշխանությունը: Ավելի ուշ նա ապաշխարեց եւ հիշեց մի շատ կարեւոր սկզբունքի մասին՝ ժողովրդավարական պետությունում բանակը պետք է քաղաքականությունից դուրս լինի: Սակայն այսօր ռազմական նախարարը, կարծես, պատրաստ է ղեկավարել հանրապետական-երկրապահական քաղաքական շարժումը: /Անունների վրա պետք չէ զարմանալ՝ Յավլինսկին իր կուսակցությունը «խնձոր» է կոչում/: Բարեբախտաբար, նախարարի
ՌՈՒԲԵՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ. «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԴԱՓՆԻՆԵՐ ՉԿԱՆ»
Շուրջ մեկ ամիս է, որ Ռուբեն Խուրշուդյանն է գլխավորում հանրապետության նախագահին կից ամռանը ստեղծված քաղաքական խորհուրդը։ Գլխավորել բառը տվյալ դեպքում առավել քան հարաբերական է, որովհետեւ նշյալ կառույցի գործադիր քարտուղարը չի կարող ղեկավար հանդիսանալ զուտ համագործակցելու համար քով-քովի եկած կուսակցությունների ղեկավարներին։ Այս հիմքով է, որ Ռուբեն Խուրշուդյանը կարծում է, թե «անձեւ քաոսից ձեւավորվեց Քաղաքական խորհուրդը։ Շուրջ
А В ОСТАЛЬНОМ-ВСЁ ХОРОШО!
«Գուցե թե ճիշտ անձը չեմ գնահատական տալու, բայց, համենայնդեպս, ասեմ իմ տեսակետը նախորդ տարվա վերաբերյալ»,- համեստորեն նկատեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ «Արմենպրեսի» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Վարչապետաբար եւ դրական Պարոն Օսկանյանը որպես անուղղելի լավատես՝ մեր արտաքին քաղաքականության արդյունքներից, որոնք «բավական դրական են», գոհ էր։ «Եվ լավ հիմք է ստեղծվել այս տարի եւս
«ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆ Է»
Հարցազրույց «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» նախաձեռնության ղեկավար Աղասի Արշակյանի հետ -Ռուսաստանն ու Բելառուսը հետզհետե խորացնում են իրենց հարաբերությունները։ Երկու երկրների միջեւ կնքվել են նոր պայմանագրեր՝ երկու երկրների քաղաքացիների հավասար իրավունքների, տնտեսական հավասար պայմաններ ստեղծելու վերաբերյալ եւ այլն։ Հայաստանին դեպի այդ միություն ձգող ձեր նախաձեռնությունը այս իրավիճակում ինչո՞ւ է պասիվ, Հայաստանը, ձեր կարծիքով, այլեւս չի՞ ձգտում դեպի հյուսիս։ -Այս
«ԲԱ ՈՐ ՄԻ ՕՐ «ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԿԱՊԸ ԿՏՐԻ»
«ԱրմենՏելը» սեփականաշնորհման օրվանից է հնարավոր կապը կտրող, բայց երեւի ավելի կարեւոր գործեր կային, որ «ԱրմենՏելով» ոչ ոք լրջորեն չուզեց զբաղվել։ Հիմա, երբ փաստի առաջ է կանգնել հանրապետության ներքին եւ արտաքին հեռահաղորդակցությունը, բողոքի աղմուկը մեծանում է։ Կանանց կազմակերպությունների առաջին բողոքին միացան այլ կազմակերպություններ եւ կուսակցություններ եւս։ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հատուկ այս հարցի համար ասուլիս էր հրավիրել,
ԱՍՊԵՏԱԿԱՆ
«Ար» հեռուստաընկերության «Ար»-ի ասպետ» մրցանակների բաշխման օրը «Գոյակում» կայացած երեկույթը համեմված էր, մասնավորապես, կիսամերկ գեղեցկուհիների պարերով։ Ասպետներից Կարեն Դեմիրճյանը, նայելով պարող աղջիկներին՝ խոստովանել է. «Եթե սա լիներ մի 12-15 տարի առաջ՝ ինձ մի հինգ անգամ հեռացրել էին կուսակցության շարքերից»։ ՀԱՐԱԶԱՏ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկա գրասենյակի նկուղը Առաջին հանրապետության տարիներին բանտ է եղել։ Այնտեղ այժմ
ԼԱՎ ԼՈՒՐ
ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ վերջերս Իսրայել կատարած այցը ռուս եւ հայ հայրենասերները, բնականաբար, կապեցին հուդա-մասոնության դավադրության հետ՝ պնդելով, թե այդ այցը առանց պաշտոնական հրավերի էր, ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի «բարի կամքի» դրսեւորում։ Վարդան Օսկանյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ ինքը հրավերը ստացել է. «Նոտան կա նախարարությունում, կարող եմ ցույց տալ»։ Այս փաստաթղթի առկայությունը ցրում է բոլոր կասկածները
108-ԱՄՅԱ ՆԱՀԱՊԵՏԻ ԱՇՈՒՆԸ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը նախապես նշեց, որ այս ասուլիսը որոշակի հաշվետվություն է լինելու «Դաշնակցության քաղաքական աշնան մասին»։ Ճանապարհորդների ակումբ Անցած տարեվերջը արտաքին քաղաքական ոլորտում իրականացված աշխատանքներով հարուստ էր եղել կուսակցության համար։ Միջազգային Ընկերվարականի շրջանակում հանդիպումներ, այցելություններ Ֆրանսիա, Իրան եւ Ռուսաստան, որոնք որոշ չափով արդեն իսկ լուսաբանվել էին դաշնակցական մամուլում։ Հավելյալ ու հետաքրքրական
ՏԵՂ ՏՎԵՔ
Հակառակ ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանի հետ ունեցած հակասությունների, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն ընտրվել է ՀՀՇ Շենգավիթի տարածքային կազմակերպության նախագահ։ Ու թեպետ նա դեռեւս զլանում է ներկայանալ ՀՀՇ վարչության նիստերին, սակայն Երեւանի քաղաքային կազմակերպության բոլոր միջոցառումներին մասնակցում է։ Հիշեցնենք, որ այդ կառույցը գլխավորում է նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը։ ՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆ «Կառավարության անդամները մեզ կատակով ասում
ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՂԱՍԻ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ
«Կարելի է Ռուսաստանի հետ նորմալ, շատ լավ, սերտ հարաբերությունների մեջ լինել եւ միաժամանակ չզբաղվել ստորագրահավաքներով՝ նպատակ ունենալով մտնել Ռուսաստանի գրպանը կամ որեւէ այլ անցք»,- երեկվա ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը։ Կարդացեք նաեւ էջ 3: ՔԽ-Ն ԷԼ ԿԿՊՆԻ «ԱՐՄԵՆՏԵԼԻՆ» Ինչպես «Առավոտին» հաղորդեց ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանը, Քաղաքական խորհրդի այսօր, հունվարի 14-ին տեղի
ՄՇԱԿՈՒՅԹԻ 99 Թ. ԲՅՈՒՋԵՆ 98-Ի ՀԱՄԵՄԱՏ ԱՎԵԼԱՑԵԼ Է ՄՈՏ 950 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության կենտրոնական ապարատին (01) (մոտ 115 հազար դոլար) ավելի շատ գումարներ է հատկացվում, քան հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներին (02), մշակույթի տներին եւ կենտրոններին (05)։ Այսինքն՝ նշյալ նախարարության 93 չինովնիկներից յուրաքանչյուրի վրա տարեկան ծախսվելու է 641.244 դրամ։ Հանրապետության հուշարձանների պահպանության համար 1999 թ. պետք է ծախսվի մոտ 400
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ԿՄԻԱՆԱՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ
Արդեն երկրորդ տարին է՝ հայաստանյան իշխանությունները փորձում են իրականացնել փախստականների նատուրալիզացիա, որի իմաստը նրանց Հայաստանի քաղաքացի դարձնելն է։ Ադրբեջանից Հայաստան բռնագաղթած փախստականները այդպես էլ չստացան փախստականի կարգավիճակ, իսկ ԱԺ-ն այս տասը տարիների ընթացքում այդպես էլ չընդունեց օրենք փախստականների մասին։ Դրա փոխարեն Հայաստանը 1993-ին միացել է 1951 թ. կնքված փախստականների կարգավիճակի վերաբերյալ միջազգային համաձայնագրին, որը ըստ
Այստեղով Նոր տարին է անցել
Կամ ով ինչ էր «դրել» իր սեղանին Ի՜նչ տոն արեցինք, ի՜նչ տոն։ Ամեն տարի նշում ենք այդ տոնը, բայց միեւնույն է, դրանից «պրծում» չկա. էլի գալիս է։ Մատների վրա հաշված մարդիկ, ավելի ճիշտ դրանց կեսը՝ կանայք են, որ օձիք թափ չեն տալիս այդ տոնից։ Ամեն տարի սրտերի (եւ գրպանների) ուժգին տրոփյունով սպասում ենք բնության այդ
Ի՞նչ ասել է«Ազգադավ հանձնաժողով»
Եւ ինչպե՞ս կամ ինչո՞վ են «վերացնում» այն Տնտեսական, սոցիալական ծանրագույն վիճակում հայտնված մարդն անխուսափելիորեն նաեւ հոգեբանական ճգնաժամի «զոհ» է դառնում։ Պիտի փաստենք, որ մեր պետության բնակիչների մեծագույն մասն այդ վիճակում է։ Հենց վերոհիշյալ հանգամանքն էլ մեզ երբեմն խանգարում է սթափ, իրատես ու հանդուրժող լինել մեկմեկու հանդեպ։ «Առավոտին» հղած նամակի վերնագիրը («Պետք է վերացնել ազգադավ հանձնաժողովը»,
ՈՐՔԱ՞Ն ԱՐԺԵ ԵՐԵՎԱՆԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Հայինժնախագիծ» բաժնետիրական ընկերությունը (ԲԸ) մշակել է Երեւանի երկրաէկոլոգիական իրավիճակի եւ սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման ընդարձակ ու ընդգրկուն ծրագիր։ Նրանում առաջադրված հիմնախնդիրները խմբավորված են երկու հիմնական բաժինների մեջ։ Առաջինում ներկայացված են վտանգավոր բնական-տեխնածին գործընթացներից Երեւանի տարածքի ճարտարագիտական պաշտպանության հետ կապված միջոցառումները, երկրորդում՝ երկրաէկոլոգիական իրավիճակի եւ սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման հետ կապված առաջարկները։ Վտանգավոր բնական-տեխնածին գործընթացներից Երեւանի տարածքի ճարտարագիտական
Հպարտանա՞նք
Մենք հպարտանում ենք մեր հայ լինելով, եւ դա շատ բնական է: Բայց ես զգում եմ. եթե վրացի լինեի, նույնպես կհպարտանայի: Իսկ եթե ես թուրք լինեի… Ես ինձ թույլ եմ տալիս հպարտանալ, որ մենք հաղթել ենք ղարաբաղյան պատերազմում: Բայց ինձ համար կարեւոր է գիտակցել, որ բռնության նախաձեռնողը մենք չէինք: Դա մեր ընտրությունը չէր: Բանակցություններ Այսօր մենք
ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ԼԻՆԵԼՈՒ 1999-Ը
Քաղաքական գործիչները կանխատեսում են Արմեն Դարբինյան (Հայաստանի վարչապետ)– (Պրն Դարբինյանին էլ խնդրեցինք միայն կանխատեսել, թե տնտեսական առումով ինչ տարի է լինելու 1999-ը- Ա. Ի.)։ Բավական դժվար տարի է լինելու, քանզի միջազգային ֆինանսական ճգնաժամը դեռեւս հաղթահարված չէ։ Այս պարագաներում, իհարկե, Հայաստանում շատ լուրջ տնտեսական աճ ակնկալելն այնքան էլ իրատեսական չէ։ Մենք ծրագրել ենք առնվազն 4%-ի աճ,