Օրվա լրահոսը
ՕՐԵՆՔԸ ՈՏՆԱՀԱՐՈՂ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԴԵՄՔԸ
Աբովյանցիների համար Ոսկերչյանը ո՛չ քաղաքապետ է, ո՛չ էլ ԱԺ պատգամավոր, այլ ընդամենը Կոտայքի մարզի ՀՀՇ նախագահն է Աբովյանի համայնքի ավագանու անդամները (բացառությամբ երկու- երեքից) մի՞թե չգիտեն, որ իրենց քաղաքապետը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգոր Ոսկերչյանը, հենց ինքը՝ օրենսդիրը կամայականորեն ոտնահարում է օրենքը։ Իհարկե, գիտեն, բայց նրանց ձեռնտու է Ոսկերչյանը, քանզի անօրինականության մթնոլորտում նեղանձնական հարցեր լուծելը շատ
ՍԵՎ ՑՈՒՑԱԿԻ ԲԱՂՁԱԼԻՆ ԷԼ Է ԼԻՆՈՒՄ
Բազմաթիվ հաշմանդամների, պատերազմի վետերանների, միայնակ մայրերի, որբ երեխաների, միայնակ թոշակառուների եւ հասարակության այլ խոցելի խմբերի ներկայացուցիչների ամեն տեսակի արտոնություններից զրկելուց հետո մնացել էր ամենամեծ ու դժվար խնդիրը՝ հայտնաբերել նրանց։ Սոցապ նախարարությունը՝ մի կառավարական շտաբ էլ հետը, լծվեցին այդ հրատապ գործին՝ սկսեցին փնտրել կարիքավորներ եւ միաժամանակ այդ կարիքավորներին փնտրելու եւ գտնելու ճիշտ մեխանիզմները։ Խոստացան, որ դա
«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԵՆ
1999 թ. հունվարի 1-ին հայ հասարակությունը, քաղաքական ուժերը եւ պաշտոնյաները անակնկալի եկան՝ տեղեկանալով, թե «ԱրմենՏելը» պատրաստվում է բարձրացնել հեռախոսային ծառայությունների արժեքը՝ մեր ժողովրդին զրկելով կապի միջոցներից օգտվելու հնարավորությունից։ Մինչեւ իսկ անակնկալի էր եկել կապի նախարար Արտակ Վարդանյանը, որը չէր մասնակցել «ԱրմենՏելի» սեփականաշնորհմանը, որի համար թերեւս շատ է ափսոսում։ Եվ մեր ժողովրդասեր իշխանություններն ու իշխանավորները, նրանց
Մեղավորի փնտրտուք
Առաջ ամեն ինչ պարզ էր. մեր բոլոր դժբախտություններում մեղավոր էր նախագահը /նախկին/՝ համենայնդեպս այդպես էր երեւում «անհաշտ ընդդիմության» աչքին: Այստեղից էր բխում ընդդիմության քաղաքական ծրագրի գրեթե միակ կետը՝ «հրաժարական»: Այն ժամանակ շատ մարդիկ՝ ե՛ւ «հասարակ» ու ո՛չ այնքան «հասարակ», տրվել էին այդ տրամաբանությանը: Այսօր նույնիսկ ամենածայրահեղ ընդդիմությունը չի պնդում, թե ամեն ինչում մեղավոր է նախագահը
Առողջություն ձեզ, նախագահներ
Ինչպես հայտնի է, Նոր տարուն բոլորը միահամուռ միմյանց առողջություն են մաղթում, իսկ հետո բոլորը միահամուռ հիվանդանում են։ Նախագահներն էլ են մարդ, եւ նրանք էլ են միահամուռ հիվանդանում։ Անցած շաբաթ հիվանդացան Ռոբերտ Քոչարյանը, Բորիս Ելցինը եւ Հեյդար Ալիեւը։ Մեր նախագահը, որքանով հայտնի է, իր ռուս եւ ադրբեջանցի պաշտոնակիցներից ավելի հանգիստ տարավ հիվանդությունը եւ դա հասկանալի է,
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏՈՒՄ
ՀՀ նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովն իր հերթական նիստում քննարկեց հարկային քաղաքականության եւ տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունները։ Նիստին հրավիրվել էր ՀՀ նախագահի խորհրդական Արտաշես Թումանյանը։ Որպես ՀՀ հարկային տեսչության նախկին պետ, պարոն Թումանյանը բարեխղճորեն ներկայացրեց հարկային դաշտը եւ դրանում տեղական ինքնակառավարման մարմինների տեղը։ Համաձայն Սահմանադրության՝ ՀՀ-ում բոլոր հարկերը պետական են, տեղական հարկեր գոյություն չունեն։
Կաշառք «տվողներից» մեկը հետախուզման մեջ է
Առեւտրի նախկին նախարարը դատարան է գալիս տուժողի կարգավիճակով Կենտրոնի եւ Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարանը երեկ, ըստ էության, ավարտեց մի դատաքննություն, որն առնչվում էր առեւտրի նախկին նախարար Տիգրան Գրիգորյանի անվան հետ։ Վերջինս, ի դեպ, դատաքննությանը մասնակցում է որպես տուժող, իսկ սույն քրեական գործը հարուցված է Վարդան Բաբայանի նկատմամբ, որին առաջադրված մեղադրանքն է՝ ակնհայտ կեղծ մատնությունը։ Վարդան
Հետո՞ ինչ, որ նախագահին են պաշտպանել
Թերեւս գովելի նախաձեռնություն էր ՍԻՄ, ԳիԱրՔՄի, Դեմկուս, «Մտավորական Հայաստան», «Հայաստանի սպառողների միություն» եւ «Մարդու իրավունքների պաշտպանություն 96» (կամ 98 – Լ. Ա.) կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների համատեղ հավաք-ասուլիսը՝ նվիրված սակագների բարձրացմանն առհասարակ։ Մասնավորապես՝ «ԱրմենՏելին»։ Ամեն ինչ հալած յուղի պես կլիներ, եթե մի պահ մոռանայինք, որ այս կուսակցություններն են հիմնականում սատարել մեր նախագահին՝ ընտրությունների ժամանակ եւ
ՆՈՐԻՆ ՉԳՏԱՆ ԵՎ ԼՈՒԾԱՐԵՑԻ՞Ն
ՀՅԴ բյուրոն լուծարել է «Ազգային հարցի եւ գենոցիդի ուսումնասիրման կենտրոնը», որն այդ խնդիրների առնչությամբ բազմաթիվ արժեքավոր ուսումնասիրություններ էր հրատարակել։ Լուծարման պատճառները պարզելու համար դիմեցինք կենտրոնի նախկին տնօրեն, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին. «Եվ դիմել էի բյուրոյին՝ խնդրելով ինձ ազատել կենտրոնի նախագահի պարտականություններից, քանի որ զուտ ֆիզիկապես հնարավոր չէր դա կատարել։ Խնդիրը քննվել է, բայց
ԼԱՎ ԼՈՒՐ
«Եթե ես նման բան արած լինեի, ինձ վաղուց դաշնակցությունից հեռացրած կլինեին, որովհետեւ որեւէ դաշնակցական չի կարող կողմ լինել Հայաստանի՝ որեւէ պետության մաս կազմելուն»։ Այդպես պատասխանեց Վահան Հովհաննիսյանը Աղասի Արշակյանի այն մեղադրանքին, թե ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը մինչ պաշտոնյա լինելը կողմ է եղել Հայաստանի՝ «Ռուսաստան-Բելառուս» դաշինքի մեջ մտնելուն։ Ուրախալի է, որ դաշնակցությունն այժմ ճիշտ ուղու վրա է,
ԱՆԿԱԽ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ
Բայց՝ ոչ համերաշխ Թանկացումների այս ֆոնի վրա համարյա թե չնկատվեց էլ, որ Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն ՊՓԲԸ-ն հունվարի 1-ից թանկացրել է անկախ հեռուստաընկերությունների ամենամյա հաճախականության շահագործման վարձավճարը։ Այն էլ տասնյակ անգամ։ Այսինքն՝ անկախ հեռուստաընկերություններն ամեն ամիս պետք է վճարեն 1000 դոլար՝ եթեր դուրս գալու համար։ Այն, որ այս խնդիրն ունի եւ՛ քաղաքական, ե՛ւ տնտեսական ենթատեքստ կամ
ՄԻ ՔԱՆԻ ԼՈՒԾՈՒՄ՝ ՄԻԱՆԳԱՄԻՑ
Որքան խորն ես ուսումնասիրում նոր նշանակված դատավորների պաշտոնական պիտանիության այս տարվա ցուցակները, այնքան ոգեւորվում ես։ Դե, իհարկե, նրանց մասնակցությամբ մեկ «ստուգարքային» դատավարությունը կարող էր բավարար լինել դատավոր դառնալ-չդառնալու հարցում։ Սակայն մերն ուրիշ է, եւ բնականաբար, մեր դատավորների ջուրն էլ, գիրն էլ ուրիշ ջրեն, ուրիշ գրեն են գալիս։ Դատավորի ցմահ պաշտոնում նշանակվելու համար հետաքրքիր նախանձախնդրություն ցուցաբերեցին
ՄՈՒԹ ԵՎ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐՈՎ ԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
«Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» կազմակերպության նախագահ, ԳիԱրՔՄի խորհրդի անդամ Աղասի Արշակյանը վերջերս բավական սուր հայտարարություններ է անում։ Դրանց թիրախը մեկ ընտրություններում իրենց պաշտպանյալ Ռոբերտ Քոչարյանն է, մեկ՝ ՀՅԴ-ն, ահա այժմ էլ՝ բանկերի ասոցիացիայի նախագահ Բագրատ Ասատրյանը։ Աղասի Արշակյանը նշեց. «Բագրատ Ասատրյանին ինչո՞ւ առեւանգեցին եւ 100 հազար դոլար պահանջեցին, քանզի Կենտրոնական բանկի իր աշխատակիցները եւ ինքը երկարաժամկետ վարկ տրամադրելու
ԱՌԱՅԺՄ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ
Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի հետ նախատեսած հանդիպումն անընդհատ հետաձգվում է։ Նույնիսկ տեղեկություններ կան, թե արտգործնախարարի համար երեք անգամ ինքնաթիռի տոմս է գնվել եւ երեք անգամ էլ այն հետ է վերադարձվել հանդիպման հետաձգման հետեւանքով։ ԳՈՒԼՈՒԶԱԴԵՆ ԶՐՊԱՐՏՈՒՄ Է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով պետական խորհրդական Վաֆա Գուլուզադեն վերջերս ադրբեջանական մամուլում տպագրված
ՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԻՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
«Առավոտի» հարցին ի պատասխան, թե Ռոբերտ Քոչարյանն ինչպես է վերաբերվում այն փաստին, որ իր խորհրդական Արամ Սարգսյանը պիկետ է գլխավորում ընդդեմ մի գործարքի, որն ինքը «փայլուն» էր գնահատում՝ նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանն ասաց. «Նախագահը բացասաբար է վերաբերվում նման գործունեությանը։ Սակայն խորհրդականների այս ինստիտուտը ստեղծվել է քաղաքական փոխզիջումների արդյունքում եւ խորհրդականներին արգելված չէ կարծիք հայտնելը։ Նախագահն
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների յամար Եւ այդ տարիներին հայոց մէջ աննախադէպ ծաղկում եւ բարգաւաճում էր չօրրորդ իշխանութիւնը, քանզի, ի տարբէրութիւն երրորդ իշխանութեան դատաւորների, չօրրորդ իշխանութեան լրագրողներին ոչ ոք չէր ստիպում երդում տալ։ Այդ իսկ պատճառաւ հայոց մէջ օրէցօր բազմանում էին թէրթերն ու հէռուստաալյակները, բայց, այսույանդէրձ, տէղեկատուական դաշտի յիմնական յաջօղութիւնը պատկանում էր «Երեւանի մամլոյ ակումբի կլօր
ՔԱՅԼ ԴԵՊԻ ԵՎՐԱՆՈՐՈԳՈՒՄ
«Տունդ ռեմոնտ անես» այս յուրօրինակ «անեծքը» մեկմեկու «բաշխում» են ոչ թե թշնամիները, այլ հիմնականում հենց տունը նորոգող մարդիկ։ Իսկապես որ տան նորոգումը անեծքի նման բան է. ում է հաճելի շինհրապարակ հիշեցնող տունը, որտեղից ամեն տեսակ ներկերի, քսուքների հոտ է գալիս, ուր որեւէ մաքուր եւ հարմար տեղ չես գտնի անգամ նստելու համար։ Այդուհանդերձ, ոչ ոք չի
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԵՐ՝ ՀԱՆՈՒՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՍՏՂԵՐԻ
Կան մարդիկ, որոնք երկրպագում են որեւէ դերասանի, երգչի կամ ուղղակի աստղի, ինչը նորմալ եւ բնական երեւույթ է։ Իսկ կան մարդիկ (հատկապես երիտասարդներ), որոնք այնքան են երկրպագում որեւէ աստղի, որ պատրաստ են կյանքը զոհել հանուն նրա… Կարծում եմ, շատերը կհիշեն այն դեպքը, երբ առաջին անգամ հյուրախաղերով Երեւան եկան «Կոմբինացիա» խումբը, հետո «Լասկովի մայ» խումբը, եւ այդպես
Ո՞Ր ՊԱՇՏՈՆՈՒՄ ՈՒՆԵԻՆՔ ՇԱՏ ԲԱՆ
Դատավոր դառնալ, էն էլ ցմահ, համաձայնեք՝ հրապուրիչ է, եթե պատկերացնենք, որ այս երկրում անգամ հանրապետության նախագահը ցմահ չէ։ Ամենայն հայոց կաթողիկոսից հետո մեր պետության մեջ ցմահ են միայն դատավորները։ Երրորդ պատվավոր տեղում հավակնում են լինել գործազուրկները կամ, ասենք, խաբված ավանդատուները։ Դատավոր դարձան, կարեւոր չէ քննությամբ, թե «կոլոքվիումով», նախկին դատավորներ, քննիչներ, վարչության պետեր, նախարարի տեղակալներ, դատախազության
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐ ԷՔՍՏԵՐԻԵՐՈՒՄ
Միջին հայաստանցի ընտանիքի մասին, թվում է, կարող է պատկերացում տալ այն պարտադիր վճարումների փունջը, որը յուրաքանչյուր բնակչի առջեւ դնում է պետությունը։ Իսկ ինչո՞ւ՝ թվում է։ Այդ վճարումների գումարը իսկապես արտացոլում է միջին ընտանիքի սոցիալական վիճակը, միայն թե՝ չվճարումների դեպքում։ Այն բոլոր ընտանիքները, որոնց դիմեցինք այս հարցով, լավագույն դեպքում իրենց վճարումները կատարել են 1996-ի համար։ Ընտանիքներ
Ուրիշի բյուրեղյա երազանքն իրականացնողները
Յուրաքանչյուր վարչապետ իր կառավարման ընթացքում ձեռք է բերում մի որոշակի բյուրեղյա երազանք, որի իրականացումը որպես օրենք, կատարվում է հաջորդի կողմից։ Այս առումով հատկանշական է Հրանտ Բագրատյանի վարչապետության օրոք ՀՀ կառավարության եւ հարկային տեսչության խորքերում առաջացած այն միտքը, որ Հայաստանը քաղաքակիրթ երկիր չի կարող լինել կամ դառնալ, եթե Հայաստանի առեւտրական կետերում տեղադրված չեն հաշվիչ էլեկտրոնային դրամարկղեր։
ՀԵՆՑ ՈՐ ԵՎՐՈՆ ԿԱՆԽԻԿ ԴԱՌՆԱ, ԱՌԱՋԻՆԸ ՀԱՅԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ
Այս տարվա հունվարի 1-ից ստեղծվեց եվրոպական միասնական տարադրամը՝ եվրոն։ Եվրամիության անդամ 11 երկրներ՝ Բելգիան, Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան, Իռլանդիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Ավստրիան, Պորտուգալիան եւ Ֆինլանդիան դարձան Եվրոլանդի հիմնադիրներ։ Եվրոն Եվրոպական միության միասնական տարադրամն է։ Այն առայժմ անկանխիկ է եւ կանխիկ կդառնա միայն 2002 թվականին։ Ե՞րբ եվրոն կմտնի Հայաստան հարցով դիմեցինք Կենտրոնական բանկ։ Այստեղից «Առավոտին» պատասխանեցին,
ԽՈՍՔԻ ԿՈՒԼՏՈՒՐԱ
– Բանավոր կամ գրավոր խոսքում ինչպե՞ս անցնել հաջորդ նախադասությանը, որը ոչ մի կերպ չի հաջողվում կապել նախորդի հետ: – Մտցնում ես «ինչեւէ» բառը ու անցնում առաջ: – Ինչպե՞ս կարելի է բարեկիրթ ձեւով եւ միաժամանակ ջերմորեն հրաժեշտ տալ ընկերոջդ, ցանկանալով նրան հաջողություն: – Դե, դավայ։ – Ո՞ր դարձվածքին են առավել հաճախ դիմում միջին մակարդակի հռետորները: –
Երկխոսություն՝ ճակատագրական որոշումից առաջ
Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ ԱԺ նիստի սղագրությունից, որի արդյունքում 1998-ի փետրվարի 17-ին ընդունվեց հեռահաղորդակցության մասին օրենքը։ Հիշեցնենք, որ այդ օրենքով հեռախոսակապի համակարգը մենաշնորհային ձեւով փոխանցվում էր «ԱրմենՏելին»։ Խ. Հարությունյան– Թույլ տվեք ինձ, որպես ԱԺ-ի նախագահ, օրենքի վերաբերյալ եւս 2 խոսք ասել։ Այս նախագիծը այն նախագծերից է, որ բավականին երկարաշունչ քննարկումներ է անցել։ Քննարկումներ է անցել,
ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ, ԱՅԼԵՎ «MIKA» -ԻՎ
«Հայհացահատիկ» ԲԲԸ-ում երեկ իրացվեց ԱՄՆ կառավարության 15 միլիոնանոց ապրանքային վարկի միջոցներով ձեռք բերված ցորենի մնացած մասը։ 90 տոննա ցորենից մնացել էր 57 տ, որից 43 տ-ի տերը դարձավ «Միկա-Արմենիա» ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Լյովա Աղաբաբյանի։ Մնացած 14000 տոննայի համար նոր աճուրդ կկազմակերպվի։ Աճուրդին՝ որպես գնորդ երեք ընկերություն էր մասնակցում (ներառյալ հաղթողը)։ Այն, որ ողջ ցորենը
Մարդու իրավունքների զարգացումը
Ձեզ ենք ներկայացնում Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության 1998 թ. զեկույցի՝ Հայաստանում մարդու իրավիճակին վերաբերող հատվածը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը արմատապես փոխեց Հայաստանի քաղաքական դաշտը, բայց կառավարության՝ մարդու իրավունքների գործնական պաշտպանությունը մնաց անփոփոխ։ Հայաստանի կառավարությանը, մարդու իրավունքների 1998 թ. իր հաշվետվության մեջ խեղաթյուրվել էին ընտրական խախտումները, Հայաստանի բանակում զինակոչիկների եւ նախաքննական ձերբակալությունների ժամանակ ֆիզիկական խոշտանգումների
ՍՏՈՒԳՈՒՄ, ՍՏՈՒԳՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը պարզաբանում է այդ համակարգում կատարված ստուգումներին առնչվող որոշ հարցեր։ -Բազմաթիվ վկայությունների համաձայն՝ ստուգումները կազմալուծում են աշխատանքը, լարվածության եւ նյարդայնության տեղիք տալիս։ Այնուամենայնիվ, այս ամենն անտեսելով՝ դիմեցիք, որ ստուգումներ սկսվեն կրթության եւ գիտության համակարգը հենց այդպիսի վիճակի դատապարտելո՞վ։ Արդյունքներն արդարացրի՞ն այս միջոցները։ – Ներկայումս ծրագրային լուրջ փոփոխությունների շրջանում ենք։ Փորձում
ԼԱՎ ԼՈՒՐ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ եւ բյուրոյի գրասենյակներում հունվարի 16-ին լսափողն իրոք չէին վերցնում։ Փոխարենը հեռախոսազանգերին պատասխանեցին դաշնակցական մի շարք գործիչների բնակարաններում։ Պարապ չէին մնում նաեւ բջջային հեռախոսները։ Շտրեյկբրեխերների անունները չենք նշում զուտ մարդասիրական նկատառումներով՝ որ նրանց անդամությունը հանկարծ չսառեցնեն։ Եվ, որ ամենահետաքրքիրն է, հեռախոսափողը վերցրին նաեւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի բնակարանում։ Երեւի նրա ընտանիքը
ԶԱՐՈՒԲՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԵՐԱՆԻ ԵՆ ՏԱԼԻՍ ՊԻՏԵՐ ԹՈՄՍՈՆԻՆ
Պարզվում է, այս փողոցի բնակիչները սերտ հարաբերության մեջ են եղել պրն Թոմսոնի հետ, որովհետեւ վերջինս իր ավտոմեքենայից իջնելիս բարեւել, զրուցել է նրանց հետ, նույնիսկ հայերեն բառեր փոխանակել։ Թոմսոնի հեռանալուց հետո դեսպանատան հետ տեղացիների հարաբերությունները կտրուկ վատացան, մանավանդ այն ժամանակ, երբ ամերիկացիները սկսեցին անվտանգության միջոցառումների հիթշքերթը նախկին Պլեխանովի անվան փողոցում։ «Հիթ-շքերթը» ավարտվեց հունվարի 16-ին, երբ 11
Ազգային շարասյուններ
Գենադի Զյուգանովն անցած շաբաթ հայտնեց, որ հայրենասիրական ուժերը խորհրդարանական ընտրությունների են գնալու երեք շարասյունով. բուն կոմունիստները, «ազգային հայրենասերները» եւ «զուսպ, քաղաքակիրթ, լուսավորված հայրենասերները»: Այստեղ ամենաարժեքավորը վերջին բնորոշումն է: Ստացվում է, որ, ըստ Զյուգանովի, հայրենասիրությունն այնպիսի մութ, գռեհիկ եւ վայրենի մի երեւույթ է, որը կարիք ունի քաղաքակրթվելու, լուսավորվելու եւ զսպվելու: Այսպիսով, այն մարդիկ, որոնք «ժողովրդավար», «լիբերալ»