Օրվա լրահոսը
Ո՞ՒՄ ԵՆ ԵՐԴՈՒՄ ՏՎԵԼ
«Առավոտ» թերթի 15.01.99 թ. համարում կարդացի «Երբ բժիշկն արժանի չէ իր կոչմանը» հոդվածը՝ թիվ 1 մանկական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի մասին, իմ մեջ ցանկություն առաջացավ գրել ձեզ նույն հիվանդանոցի վերակենդանացման բաժնում կատարվող իրադարձությունների մասին։ 1998 թ. նոյեմբերի 28-ին նորածին թոռնիկիս (40 օրական) տեղափոխեցինք նշված հիվանդանոցի վերակենդանացման բաժին (բաժնի վարիչ՝ Հրանտ Զավենիչ)՝ աղիքների անանցանելիության ուղեգրով։ 10 օր
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Տեղական խոսակցությունները եւ ԱՊՀ-ի հետ կապը կոմպյուտերացված է: Իսկ արտասահմանի հետ կապը չի արվում, չնայած ամեն ինչ կա՝ սարքավորումները բերվել են վաղուց: Մինչեւ օրս միջազգային խոսակցությունների մուտքագրումը արվում է ձեռքով: Սա մի ոլորտ է, որտեղ պտտվում են «ԱրմենՏելի» ստվերային փողերը: Սկիզբը՝ թիվ 8 Այս աշխատելաոճը սկսել է կատարելագործվել դեռեւս հայ-ամերիկյան «ԱրմենՏելում»: Երկու տարի առաջ տեղի
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ
Գաղտնիք չէ, որ Ղարաբաղի խնդրի լուծումը, որոշվում է ոչ միայն աշխարհի այսօրվա հզորների՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, այլեւ միջազգային տարբեր կազմակերպությունների ակտիվ միջնորդությամբ։ Սակայն առավել պարզ է, որ այդպիսի մթնոլորտում որոշիչ է դառնում մեր պետականության կայացման խնդիրը։ Իսկ այն առաջին հերթին կախված է ժողովրդավարության զարգացման, դրանից պետականության մնացած ատրիբուտների ձեւավորման, եւ, բնական է, հզոր տնտեսության ստեղծման
ԱՂԱՍԻ ԱՐՇԱԿՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ
Հարգելի պարոն Աբրահամյան. Ձեր թերթի ս/թ հունվարի 20-ի համարում 4 առանձին հրապարակումներում շոշափվում է իմ անձը, եւ բերվել են մեջբերումներ տարբեր առիթներով եւ ժամկետներում լրագրողների հետ իմ հանդիպումներից: Այդ կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում կատարել հետեւյալ պարզաբանումներն ու լրացումները. 1. «Մութ եւ վիրավորանքներով լի պատմություն» Աննա Իսրայելյանի հրապարակման վերաբերյալ.- իշխանական ամենատարբեր գործիչների մոտ պրակտիկա է դարձել
ԼԱՎ ԼՈՒՐ
«Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության Երեւանի տարածքային կառույցի վերջերս կայացած նիստի օրակարգում մեկ՝ կուսակցության համանախագահ Գայանե Սարուխանյանին անվստահություն հայտնելու եւ նրան կուսակցության շարքերից հեռացնելու հարցն էր: Այդ առթիվ հրավիրվել է նաեւ կազմակերպության նախագահության նիստ, որը, քննարկելով Երեւանի տարածքային կառույցի որոշումը, հաստատել է այն, միաձայն որոշում ընդունելով՝ կասեցնել նաեւ Գ.Սարուխանյանի անդամությունը նախագահությունում: Հարցը դրվել է հասարակական-քաղաքական կազմակերպության առաջիկայում
Իրենց լեզուն՝ մեր խոսքը
Ռուսաստանցիները մեր երկիրը Արմենիա են անվանում, վրացիները՝ Սոմխեթի, թուրքալեզու ժողովուրդները՝ Էրմենիստան։ Ամերիկացիներն ու անգլիացիները մեր երկրի անունը գրում են Armenia եւ այդ անունն արտաբերում են որպես a:mi:nja։ Լեզվաբանները հաստատ կբացատրեն, թե ինչպես է առաջացել այս կամ այն տառադարձությունը եւ ինչու տարբեր ազգեր տարբեր ձեւով են արտասանում մի անուն, որը մենք՝ հայերս, արտաբերում ենք որպես Հայաստան։
«Գնանք բաղնիք, համ էլ կլողանանք»-ի մոտիվներով
Սաունաները եւ ֆիննական բաղնիքները համարյա մեր բոլոր «ազգային» ռեստորանների պարտադիր ատրիբուտն են։ Նման վայրերում են գերադասում բիզնեսից կամ ԱԺ-ից ազատ ժամերին իրենց սիրուհիներին հրավիրել հարուստները՝ պատգամավորներ, գործարարներ, կառավարության անդամներ (թե նրանցից ով՝ ում հետ եւ որտեղ է լինում, «Առավոտը» շուտով կանդրադառնա)։ Սկզբում մի լավ ուտում-խմում են, ապա քայլերն ուղղում սաունա՝ նաեւ լողանալու։ Առիթից օգտվելով՝ ասեմ,
ԿԱՐՄԻՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԽՏԱՑՈՒՄՆԵՐ ԷՍ ՁՄՌԱՆ ՏԱՔԻՆ
Հայկոմկուսը հունվարի 18-ից որոշեց, որ կառավարության շենքի մոտ այլեւս անելիք չունի եւ ընտրեց մի նոր ռազմավարություն՝ ամենօրյա նստացույցեր Ստ. Շահումյանի արձանի մոտ։ Երեկ, «Բոլշեւիկյան բոցաշունչ եւ հավերժական առաջնորդ Լենինի» (որակումների հեղինակային իրավունքը կոմունիստներինն է) մահվան 75-ամյակի կապակցությամբ կոմկուսի անդամները շարունակեցին եւ ավարտեցին իրենց նստացույցերը, հայտարարելով, թե այժմ էլ Ստ. Շահումյանի արձանի մոտ անելիք չունեն։ Որոշ
ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Միջազգային լրատվական ծառայությունները հաղորդում են, որ Վրաստանը բանակցություններ է վարում 2001 թվականին իր տարածքում ՆԱՏՕ-ի ռազմաօդային զորավարժություններ անցկացնելու համար։ Վրացական կողմը մտադիր է ֆինանսավորման խնդիրներով բանակցել ԱՄՆ-ի հետ։ Իսկ Ադրբեջանի նախագահի պետական խորհրդական Վաֆա Գուլուզադեն հայտարարել է, որ նպատակահարմար է Թուրքիայում տեղակայված ամերիկյան «Ինջերլիք» ռազմակայանը տեղափոխել Ապշերոն եւ դիրքավորել Բաքվի մոտակայքում։ ՄԵԶ ՏԱՆՋՈՂ ՑԱՎԸ ՁԵԶ
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿԳԾԻ ՆՈՐ ԿԸՀ-Ն
Հարցազրույց ԿԸՀ նախագահ Խաչատուր Բեզիրջյանի հետ – Պարոն Բեզիրջյան, ընտրությունների անցկացումը պարզեցնելու առումով ի՞նչ նոր դրույթներ ունի այս նոր ընտրական օրենսգիրքը, որի քվեարկությունը խորհրդարանում տեղի է ունենալու հունվարի 25-ին, այն երեք ընտրական օրենքների համեմատ (նախագահական, խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման), որոնք այսօր ուժի մեջ են։ – Մեծ փոփոխություններ չկան։ Օրենքի սկզբունքներն ընդհանուր գծերով պահպանվել են։ Ընդհանուր
ՄՈԼՈՐՎԱԾ ՔՈՒՐԴԸ
Ըստ «Առավոտին» հասած անհավանական մի լուրի, ապստամբ քուրդ ժողովրդի առաջնորդ Օջալանը մտադիր է քաղաքական ապաստան ստանալ «Կարմիր Քրդստանում»՝ այժմ Ղարաբաղի զինյալների հսկողության տակ գտնվող Լաչինի գյուղերից մեկում։ Սակայն քուրդ առաջնորդը չգիտի՝ ում դիմի նման խնդրանքով՝ Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի՞ իշխանություններին, թե՞ Անկախ Լաչինի նահանգապետ Ալեքսան Հակոբյանին։ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻՆ ՀԱՍԿԱՆԱԼԻ ԶՈՒԳԱՀԵՌ «Հանրապետության նախագահի առկա լիազորություններով՝ այդ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՈՏՆԱՀԱՐՎԵԼՈ՞Ւ Է
«Դեռ որոշում չի կայացրել»,- այսպես պատասխանեց նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանն «Առավոտի» այն հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը ե՞րբ է ԱԺ 68 պատգամավորների դիմումի համաձայն՝ արտահերթ նստաշրջան հրավիրելու։ Նշենք, որ փորձեր են եղել որոշ պատգամավորների համոզելու, որ հետ վերցնեն իրենց ստորագրությունները։ Բայց առանց այդ էլ ակնհայտ է, որ այս նախաձեռնությանն էլ սպասվում է կոնյակի գործարանի խնդրով այդպես
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ փէտրուարին հայոց արքան հրաժարական տուեց, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մէջ էին, ահա այդժամ հայոց սպարապէտը, որ յամատէղութեան կարգով նաեւ երկրապահների առաջնորդն էր եւ պարմանի հասակում ֆութպօլ էր խաղացել՝ յանդէս գալով աջ կէդրօնական պաշտպանի դէրում, կօնֆէրանս հրաւիրեց եւ հրօվարտակ արձակեց՝ ազատել քաղաքական դաշտի աջ կէդրօնը, որպէսզի սօվորութեան յամաձայն
«ՄՇԱԿՈՒՅԹԸ» ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ Է «ՊՐՈՄԵԹԵՎՍԸ»
Խորհրդարանական ընտրությունները մոտենում են, իսկ հեռուստաընկերությունները՝ գնալով շատանում։ Ընտրությունների հետ թեեւ կապ չունի, բայց շուտով (մարտի վերջին) եթեր կմտնի նաեւ «Մշակույթ» մետրային հեռուստաալիքը, որի նախագահը պետական կոնսերվատորիայի ռեկտոր Արմեն Սմբատյանն է։ «Հեռուստաալիքը պետք է ներկայացնի թե՛ Հայաստանի, մեր ժողովրդի եւ թե՛ միջազգային մշակույթը։ Պետք է մեր ժողովրդին հիշեցնենք մեր մշակույթը, մշակույթի գործիչներին։ Այսօր շատ ցավալի
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ
1998 թվականը հռչակվեց իբրեւ մարդու իրավունքների տարի։ 98-ին նշվեց մարդու իրավունքների հռչակագրի 50-ամյակը։ Բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ արդեն հրապարակել են իրենց դիտարկումներն անցած տարվա ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին։ Նույնատիպ խնդրանքով դիմեցինք Հելսինկյան Ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանին։ -1998 թ. իրոք հռչակվեց իբրեւ մարդու իրավունքների տարի։ Տարօրինակ էր, որ դա արեցին պետական այրերը, որոնք մշտապես
ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՆԻՀԱՐ ՕՐԵՆՔԸ
Հայաստանը Հայրենական Մեծ պատերազմին տվեց մոտավորապես 600 հազար մասնակից, որի ուղիղ կեսը զոհվել է։ Պատերազմից վերադարձած քաղաքացիները հետագայում կառավարության սահմանած (նաեւ՝ միության) արտոնություններից էին օգտվում, կային նույնիսկ վետերաններին սպասարկող հանգստյան տներ, խանութներ, բայց վա՛յ էն սպասարկումներին ու արտոնություններին, որոնք իրականացվում էին հասարակական պարսավանքի ու ամոթանքի պայմաններում։ Եկավ անկախ հայրենիքում ապրելու եւ գնահատվելու ժամանակը։ Հայրենականի մասնակիցների
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Դեկտեմբերի 15-ից բարձրացան միջազգային հեռահաղորդակցության ծառայությունների սակագները, իսկ 1999 թ. հունվարի մեկից հեռախոսային ծառայության սակագինը: Այն կազմում է 1 դոլար 70 ցենտ (կամ ինչպես ընդունված է՝ համարժեք դրամ): Սահմանված 120 րոպե անվճար խոսակցությունների չափաքանակից հետո 1 րոպեի համար 8 դրամ սակագնի գործարկումը հետաձգվեց անորոշ ժամանակով: Մեր պաշտոնյաները «ԱրմենՏելի» վաճառքը համարում են փայլուն գործարք: Չնայած մինչեւ
Պատրաստի պատասխան
Կարելի՞ է արդյոք ցանկացած քննադատությանը գտնել ունիվերսալ, բոլոր դեպքերի համար կիրառելի պատասխան: Իհարկե: Օրինակ. «Դուք այդ ամենն ասում եք ձեր ռեյթինգը բարձրացնելու համար»: Հարգանք անցյալի նկատմամբ 1917 թվականի հեղափոխությունը ռուսաստանցիներից ոմանք, հրճվելով սեփական խիզախությամբ, կոչում են «հոկտեմբերյան հեղաշրջում», իբր այն ոչնչով չէր տարբերվում, ասենք, Պավել Առաջինին «վերացրած» պալատական հեղաշրջումից: Հայաստանի քաղաքական գործիչները մի ժամանակ մեր
Սեփականաշնորհման «կուլիսներում»
Վերնագրից գուցե ընթերցողը ենթադրի, թե հոդվածը նվիրված է սեփականաշնորհման գործընթացի մութ, կասկածելի կողմերին: Մանավանդ, հանրությունը խորապես համոզված է, որ այդ գործընթացը տեղի է ունեցել եւ ունենում է սարսափելի խախտումներով եւ փոխադարձ մութ պայմանավորվածություններով: Մամուլն էլ չի զլանում տարբեր կողմերից անդրադառնալ սեփականաշնորհման խնդիրներին՝ շշուկներից մինչեւ պաշտոնական տեղեկատվություն: Եւ սակայն հոդվածում ցանկանում ենք խոսել այլ կարգի «կուլիսների»
«Եթե ես նման բան արած լինեի, ինձ վաղուց դաշնակցությունից հեռացրած կլինեին»
Հարցազրույց ՀՀ նախագահի խորհրդական, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի հետ -Պարոն Հովհաննիսյան, վերջերս «Առավոտին» տրված հարցազրույցում «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» նախաձեռնության նախագահ, ԳիԱրՔՄի խորհրդի անդամ Աղասի Արշակյանը հայտարարեց, թե դուք, նախքան պաշտոնյա դառնալը կողմ էիք Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի անդամակցությանը։ Եվ պաշտոնյա դառնալուց հետո փոխել եք ձեր կարծիքը։ Իրո՞ք այդպես է։ – Երբեք։ Ես ձեր թերթից տեղեկացա, որ երբեւէ
ՍԵԼԻՑ ԹՌՉԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
«Շուտով լրանում է մեկ տարին, ինչ հեռացավ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ երեւի արդեն ժամանակն է տեսնել, թե այս մեկ տարին ինչ տվեց մեզ»,- ասաց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։ Ասուլիսն, ըստ ամենայնի, այս կուսակցության համար ավանդական՝ բացառապես նախընտրական աշխուժացման մեկնարկն էր։ Իշխանափոխության տարին առաջինն ԱԺՄ-ն տվեց Հիշեցնելով իր բազմակի պնդումը, որ մեր պետությունը պիտի դուրս գա այն
ԼԱՎ ԼՈՒՐ
Ըստ ամենայնի, Հայաստանի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ է նշանակվելու Գեւորգ Բաղդասարյանը, որին շուտով ազատելու են Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնից: Պրն Բաղդասարյանը լուրջ գիտնական է, նրա անունը եւ աշխատությունները հայտնի են ԱՊՀ-ում եւ աշխարհում: Վստահելի աղբյուրներից «Առավոտին» հայտնի է, որ նա չափազանց համեստ է կենցաղում եւ ընդհանրապես՝ իր բոլոր դրսեւորումներում պարկեշտ անձնավորություն է: Հենց
Բանկիրները չեն վստահում պետական դատարաններին
Հայաստանի բանկային համակարգում ստեղծվել է միջնորդ դատարան։ Այս մասին երեկ կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Բագրատ Ասատրյանը։ Միջնորդ՝ հաշտարար դատարանի պատասխանատու է նշանակվել արդարադատության նախկին նախարար, «Կոկա-կոլա-բոթլերս-Արմենիա» ձեռնարկության իրավական ծառայության պատասխանատու Վահե Ստեփանյանը։ Նա եւս մասնակցում էր ասուլիսին, իր տեղակալ Կարեն Մելքոնյանի հետ։ Պարոն Ստեփանյանը նշեց, որ միջնորդ դատարանի գոյությունը քաղաքացիական հասարակության
Ամբաստանյալը սուրբ մարդ է համարում նախարարին
Կենտրոնի եւ Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանում երեկ դատավարությունն անցավ դատական վիճաբանությունների ունկնդրումով։ Վարդան Բաբայանի նկատմամբ հարուցված քր. գործում դատարանը 28 դատակոչված վկաներից լսեց 12 վկաներին, տուժողին՝ առեւտրի նախկին նախարար Տիգրան Գրիգորյանին։ Մեղադրող Գ. Ավետիսյանն իր ճառում ասաց, որ առաջադրված մեղադրանքն ուղղված է եղել ուղիղ անձի իրավունքների, նախեւառաջ արդարադատության դեմ։ Նա ասաց, որ գործով ձեռք
ՄՏՔԻ ԽԵԼՈՔՆ Է ԼԱՎ, ԱՍՈՒԼԻՍԻ՝ ԿԱՐՃԸ
«Ի տարբերություն այլ նախարարությունների ղեկավարների՝ մեր նախարարը շատ բաց է ԶԼՄ-ների համար»։ ՀՀ առեւտրի, արդյունաբերության եւ զբոսաշրջության նոր նախարար Հայկ Գեւորգյանին ասուլիսի սկզբում այսպես գովեց նախարարության լրատվական ծառայության պետը։ Սա նախարարի առաջին «լայնածավալ» ասուլիսն էր, եւ պրն Գեւորգյանն այնքան էլ ծանոթ չէր լրագրողների հետ շփվելու «նրբություններին»։ Գիտություն եւ տեխնիկա Ասուլիսի առաջին մեկ ժամը պրն Գեւորգյանը
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
«Իշխանության կուսակցություն» թեմայով բանավեճին մասնակցում էին ՀՀ նախագահի նախկին երեք թեկնածուներ՝ Վիգեն Խաչատրյանը, Դավիթ Շահնազարյանը եւ Աշոտ Բլեյանը, իսկ Պարույր Հայրիկյանը թեպետ բանավեճին ներկա չէր, բայց նրա կուսակից Ներսես Զեյնալվանդյանի երեսին եթե չնայեիր, նրա ձայնը լրիվ ստեղծում էր Հայրիկյանի ներկայության պատրանքը։ Թեպետ բանավեճի հետ կապ չունի, բայց ուզում եմ առիթն օգտագործել։ ՌԱ(ԼԴ)Կ կուսակցության հրավիրած բանավեճին
ԱՐԱՐՔՑՅԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է
Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչու չի ընդգրկվում «Եվրոուղի» հասարակական կազմակերպության մեջ, «Հանրապետություն» պատգամավորական խմբի նախագահ Բաբկեն Արարքցյանն ասաց. «Ես մեծ հետաքրքրությամբ հետեւում եմ այդ կազմակերպության ստեղծման գործընթացին։ Երբ այն կայանա, ես կմասնակցեմ նրա համագումարին»։ Իսկ ինչո՞ւ Բաբկեն Արարքցյանը չի մասնակցել ՀՀՇ համագումարի անցկացումը նախապատրաստող կազմկոմիտեի հունվարյան նիստին. «Դե, մեկին մասնակցել եմ, մյուսին՝ ոչ, զբաղվածության պատճառով»։
ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՔԸՐՔԻՆ
Ինչպես «Առավոտին» տեղեկացրին ԱԳՆ լրատվական վարչությունից, արտգործնախարար Վարդան Օսկանյանը հունվարի 5-ին Լոս Անջելեսում հանդիպեց ամերիկահայ հայտնի միլիարդատեր Քըրք Քըրքորյանին։ ԳԻԱՐՔՄԻ-Ն ՀՅԴ-Ի ՀԵՏ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՎԱՏ ՉԻ «Քննադատելով Դաշնակցությանը, ԳիԱրՔՄի-ի խորհրդի անդամ Աղասի Արշակյանը միայն իր անձնական կարծիքն է արտահայտել,- «Առավոտին» հայտնեց ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանը։- Մեր խորհրդի մոտեցումներն այս խնդրում տարբերվում են։ Ճիշտ է,
ՇԵՆՔԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԵՐԿԻՐՆ Է ՊԵՏՔ ԳՐԱՎԵԼ
«Ինչպե՞ս կարելի է ժողովրդին 1988-ի նման ոտքի հանել»,- Ազգային ռադիոյի թղթակցուհու այս հարցին ի պատասխան ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց. «Այդ հարցն ինձ տալիս էին 1995-ին, եւ ես 1996-ին ցույց տվեցի՝ ինչպես»։ Ասուլիսից հետո «Առավոտի» թղթակիցը փորձեց պարզել. եթե 1996-ի նախագահական ընտրություններում այդ «ինչպես»-ը մասնավորապես խորհրդարանի շենքն էր, ուրեմն ԱԺ ընտրություններում էլ այդ «ինչպես»-ը նախագահի
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Դորանք հայոց մէջ նախաքրիստօնեական ժամանակներ էին, այսինքն՝ քրիստօնեութեան հօբէլեանին նախօրդող ժամանակներ, եւ մարդիկ աջուձախ երդվում եւ երդվեցնում էին միմեանց՝ դէռեւս անտէղեակ լինելով յուրեանց Տիրօջ այն խօսքին, որ պատուիրում էր՝ մի՛ երդուիր։ Միով բանիւ՝ դորանք փօխաբէրութեանց ժամանակներ էին, այսինքն՝ մարդիկ ասում էին մի բան եւ անում էին բօլօրովին մէկ այլ բան։