Օրվա լրահոսը

«Վազգեն Սարգսյանին կանչեցի մյուս սենյակ…»

Վազգեն Մանուկյանն առայժմ առիթ չէր ունեցել մեկնաբանելու անցած տարվա դեկտեմբերի 23-ին «Մարդու ժամանակը» հեռուստածրագրով Վանո Սիրադեղյանի ելույթի իրեն առնչվող հատվածները։ ԱԺՄ նախագահին խնդրեցինք նախ անդրադառնալ ՀՀՇ վարչության նախագահի այն հայտարարություններին, որ «Շարժման պառակտումը, ղեկավարների միջեւ տարաձայնությունները սկսվեցին, երբ Վազգեն Մանուկյանը գնաց կառավարություն եւ պահեց գործարանների հին տնօրեններին: Վազգենը միշտ թուլություն ուներ աշխատելու հին եւ հեշտ

Ո՞Վ Է ՆԱԽԸՆՏՐԵԼԻՆ

Հունվարի 22-ին, ինչպես արդեն տեղեկացվել է, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել Ռուսաստան-Բելառուս միության խորհրդարանական վեհաժողովի 10-րդ արտահերթ նստաշրջանը։ Ինչպես միշտ, այս անգամ էլ այդ ատյանի աշխատանքներին ներկա է եղել հայկական մի պատվիրակություն՝ դիտորդի կարգավիճակով։ Բավականին հետաքրքիր է նրա կազմը՝ Ազգային ժողովի պատգամավորներ Վազգեն Սաֆարյան, Վլադիմիր Բադալյան եւ Ռոբերտ Ենգոյան։ Վերջին երկուսը Կարեն Դեմիրճյանի գլխավորած

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԱՌԱՆ EREVAN-Ը

Մինչ Հայաստանում շարունակվում է տեղեկատվական դաշտի կայացման գործընթացը, Թուրքիան «Ինտերնետ» ցանցում առել (գնել) է Erevan անունը։ Գոյություն ունեցող միջազգային գործակալությունից ադրբեջանցիները հասցրել են առաջինը գնել հիշյալ հասցեն՝ երեւի թե ավելորդ անգամ մեզ ծաղրելու համար։ Ըստ հավաստի աղբյուրների, նրանք պատրաստ են վաճառել հայերին իրենց «սեփականությունը» (Erevan անունը) 25000 դոլարով։ Նրանք գործարքը մտադիր են առաջարկել Երեւանի քաղաքապետին

ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՍՊԻՏԱԿՆԵՐՈՎ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ

ՀԿԿ կենտրոնական կոմիտեն իր դիրքորոշումը հստակ ներկայացրեց երեկվա ասուլիսում։ Հայաստանի կոմունիստների կարծիքով՝ «ԱԺ-ի անփառունակ պատմության մեջ գրանցվեց եւս մեկ մութ եւ անբարո էջ. ԱԺ-ն ձայների մեծամասնությամբ կրկին պաշտպանության տակ է վերցնում անձանց, որոնց նկատմամբ ներկայացվում են քրեորեն պատժելի ծանրագույն մեղադրանքներ»։ ՀԿԿ պատգամավորական խմբակցության հինգ անդամներ են մասնակցել ՀՀ գլխավոր դատախազի հայտի միջնորդության քվեարկությանը (խմբակցության 2

ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԿԱՅԱՆԱ ՑԱՆԿԱՑԱԾ ԵՂԱՆԱԿԻ

«Առավոտի» այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ վերջին իրադարձությունների հետեւանքով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (դարձյալ) հետաձգի իր համագումարը, որը նախատեսված է հունվարի 29-30-ին՝ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը բացասաբար պատասխանեց։ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ, ԺԱՄԸ 4-ԻՆ» «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» ստեղծագործության մեջ պարունակվող այս հրավերը հայ իրականության մեջ էլ իր նախադեպն ունեցավ։ «Հայրենիք» խմբի ղեկավար Էդվարդ

ԿՈԹԻԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

ՀԿԿ քարտուղար Սերգեյ Բադալյանը քաղաքական գործիչների բնօրրանների մասին խոսելիս հիշեց, որ Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղի բնակիչները իրեն՝ Սերգեյ Բադալյանին են համարում իրենց «դեպուտատը», իսկ իրենց համագյուղացի Վանոյի մասին լսել անգամ չեն ուզում։ ՀԿԿ ասուլիսի մասին կարդացեք 2-րդ էջում: ՊՈՂՊԱՏՅԱՆԸ ԿԱՆՉՎԵՑ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ «Առավոտի» ունեցած տեղեկություններով, անցած շաբաթ հանրապետական դատախազություն էին հրավիրվել նախկին կապի նախարար Գրիգոր Պողպատյանը

ԵՎ ԼՅՈՒԿԵ՜Ր, ԼՅՈՒԿԵ՜Ր, ԼՅՈՒԿԵ՜Ր ԵՐԳԵՑԻ

Թերեւս այս հոդվածը չէր լինի, եթե մի քանի օր առաջ քրոջս ամուսինը՝ Միհրան Հարությունյանը, երեկոյան մթության պատճառով չընկներ Արցախի պողոտայում գտնվող անձրեւատար լյուկը՝ բավական լուրջ վնասելով ոտքը։ Անմիջապես հիշեցի ամերիկացի ընկերներիս պատմածը, որոնք պնդում են, որ Ամերիկայում մարդիկ մեծ հաճույքով նման պարագաներում դիմում են դատարան եւ քաղաքապետարանից ստանում ինչպես բուժման ծախսը, այնպես էլ պատկառելի գումար՝

ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆ. «ԻՆՁ ՄՏԱՀՈԳՈՂԸ ՄԵՐ ՇԱԽՄԱՏԻ ՎԱՂՎԱ ՕՐՆ Է»

Չկամենալով բաց թողնել անվանի հայ շախմատիստի հետ միատեղ հանգստանալու պատեհ առիթը՝ ուզեցի նրա հետ զրուցել մեր շախմատի այսօրվա եւ վաղվա օրվա շուրջ, պարզել այս ուղղությամբ նրա մտահոգությունների մոտավոր շրջանակը։ – Որքան էլ զարմանալի թվա, մեզանում երբեք էլ չենք ունեցել շախմատի դպրոց՝ ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի իմաստներով։ 80-ականների սկզբին կարծես նշմարվում էին դրա կայացման հիմքերը, բայց

ՀՐԴԵՀԻ ԺԱՄԱՆԱԿ ՇԼԱՆԳԻ ԴԵՐՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ ԷՐ

«Եթե տեսնում եք Ազգային թատրոնի շենքը հրդեհվելիս, բարձրաձայն մի՛ սրամտեք։ Ձեզ կարող են սխալ հասկանալ»։ Հարոսլավ Հաշեկ «Քաղաքավարության տասը պատվիրաններ» Հունվարի 25-ին Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի բեմահարթակի օժանդակ սենյակներից մեկում հրդեհ բռնկվեց, որից մի հատվածը որոշակիորեն այրվեց։ Հրդեհին զոհ գնաց թատրոնի աշխատակից, չուստ կարող Աբոն, որն արդեն թոշակառու էր, իսկ նախկինում բոլերո է եղել։

ՔԱՂԱՔԱՄԱՅՐԸ ՓՈՐՁԱԿԱՅԱՆԻՑ ՈՒ ՏՆԱՄԵՐՁԻՑ ԶԱՆԱԶԱՆԵԼՈՒ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՄԲ

Հեղհեղուկ ու գորշ մեր օրերում շարունակ կորցնում ենք շատ կարեւոր մի բան։ Կորցնում ենք կամայականության, անօրենության ու լրբության հանդեպ դրսեւորվող անհանդուրժողականությունն ու գարշանքը։ Որպես հետեւություն, մեր շուրջը ասպարեզ նվաճած բացերես ու նենգաբարո ավարառության հանդես է, որը կարողանում է շրջանցել ամեն բարոյական արգելապատնեշ։ Մայրաքաղաքի հատուկենտ թուփ ու ծաղիկը դառնում են շրջակա գյուղերից ներթափանցող նախիրների սմբակի կոխան,

«ՓՈԽԱՐԺԵՔԻ ԱՆԿՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԲՆՈՒՅԹ Է ԿՐՈՒՄ»

Հարցազրույց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի հետ -Ֆինանսական քաղաքականությունը 1998 թ. հիմնված էր ինֆլյացիայի 9 տոկոս կանխատեսման վրա, սակայն տարվա ընթացքում դիտվել են դեֆլյացիոն միտումներ։ Ի՞նչ գործոններով էր պայմանավորված 1998 թ. «զսպված» ինֆլյացիան։ -Կենտրոնական բանկը ամեն տարի, պետական բյուջեի մասին օրենքի հանձնարարականից ելնելով, մշակում է ինֆլյացիոն սցենար եւ դրա ապահովման նպատակով դրամական զանգվածի եւ դրամական բազայի

ԱՐԴՅՈՔ ԿՔԱՆԴՎԻ՞ «ԱՐՄԵՆՏԵԼՈՒՄ» ՀԱՆՑԱՆՔՆԵՐԻ ԿԾԻԿԸ

ԱՐԴՅՈՔ ԿՔԱՆԴՎԻ՞ «ԱՐՄԵՆՏԵԼՈՒՄ» ՀԱՆՑԱՆՔՆԵՐԻ ԿԾԻԿԸ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի տնտեսական հանձնախմբի պատասխանատու, նախագահին առընթեր Քաղաքական խորհրդի տնտեսական ենթահանձնաժողովի ղեկավար, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ զրույցի առիթը Ռոբերտ Գրինի գործն էր։ – Նախ, ի՞նչ առնչություն ունեք այդ գործին։ – 1997-ին, երբ Կալիֆորնիայի համալսարանի երեք այլ պրոֆեսորների հետ աշխատանքային այցով գտնվում էի Հայաստանում, «ԱրմենՏելի» պաշտոնյաների հետ հանդիպման առիթ եղավ։

«ԱՆՈՆՔ ԱՊԱՌՆԻ ԷԻՆ, ՄԵՆՔ՝ ՆԵՐԿԱ» ՇԱՐՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՏԱՍԵՎԵՌՈՒՄԸ

Հայաստանի սոցիալիստական կուսակցության (այսուհետեւ ՀՍԿ) երեկվա ասուլիսին, եթե մեզնից մեկն ու մեկի տատը մասնակցեր, կփնթփնթար՝ «մեր հալ, ձեր հավես»։ ՀՍԿ-ը երեկվա լարվածությանն անհարիր, ինքն իրենից գոհ ասուլիսի էր հրավիրել լրագրողներին։ Անվիճելի էր, որ պարոնայք սոցիալիստները ասուլիս անցկացնելու փորձ չունեին։ Օրեր առաջ հրավիրվածը չէր կայացել, ինչպես ասվեց, զուտ տեխնիկական պատճառներով՝ կուսակցության հայտարարության տեքստը բազմացված չէր։ Հիմա

Մտավորականներ, նամակը ստորագրելուց առաջ, կարդացե՛ք այն

Մեր թերթի հունվարի 20-ի համարում տպագրված «Օրենքը ոտնահարող քաղաքապետի դեմքը» հոդվածը խիստ զայրացրել էր քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանին եւ Աբովյան քաղաքի ավագանու անդամներին։ Նրանց խնդրանքով էլ եղանք քաղաքում՝ ուսումնասիրելու հոդված-նամակում բերված փաստերի իրավացիությունը։ Հենց սկզբից պրն Ոսկերչյանը չժխտեց նամակում նշված մի քանի փաստերի իսկությունը։ Այո, պրն Ոսկերչյանը եւ նրա կինը՝ Մարիամ Ոսկերչյանն Արզնի ավանում ունեն 4500

«Ուժգին հարված»

Ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանում ՀՀՇ վարչության նախագահի եւ «Հանրապետություն» խմբակցության հայտարարությունները, թե Վանո Սիրադեղյանին կալանավորելու նախաձեռնությունը քաղաքական պատվերի արդյունք է։ Ինչպե՞ս է մեկնաբանում ԱԺ որոշումը՝ գլխավոր դատախազի միջնորդությունը մերժելու վերաբերյալ։ Պատրաստվո՞ւմ է արդյոք լուծարել խորհրդարանը։ «Առավոտի» այս հարցերին ի պատասխան՝ նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանն ասաց. «Իշխանությունները խոստացել էին, թե կարվի առավելագույնը, որ բացահայտվեն

Երկրի խայտառակությունը

«Առավոտը» դիմեց նախկին նախագահի գրասենյակ, խնդրելով Լեւոն Տեր-Պետրոսյանին մեկնաբանել այն միջնորդությունը, որով վերջերս Ազգային ժողովում հանդես է եկել հանրապետության գլխավոր դատախազը։ Խմբագրությունը ստացավ նախկին նախագահի հետեւյալ գրավոր պատասխանը. «Հունվարի 25-ին մենք ականատես եղանք մի իրադարձության, որն իր ցինիզմով եւ վտանգավորությամբ դեռեւս նախադեպ չի ունեցել որեւէ քաղաքակիրթ երկրի կյանքում: Հանրապետության դատախազը խորհրդարանի բարձր ամբիոնից հանդես եկավ

«ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՔ ՉԻ, ՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱ»

Հայտարարեց Վիգեն Խաչատրյանը եւ չսխալվեց: Առայժմ: «Երբ որ այս իշխանությանը պետք է, որ ԱԺ-ն որոշում ընդունի՝ չե՞ք տեսել, ինչ են անում… Գիշեր ու ցերեկ աշխատում էին պատգամավորների հետ՝ վախեցնելով, հորդորելով, խոստանալով, ինչ ուզես անում էին։ Էս ինչի՞ չեն նույն բանն անում, որ էդ որոշումը ստանան»,- նաեւ ասաց նա։ Սակայն մի հանգամանք անտեսեց. Վանո Սիրադեղյանին քրեական

ԿՐԱԿԵ՞Մ, ՀՐԱ՛Չ

Վանո Սիրադեղյանը երեկ դարձյալ բացահայտումներ կատարեց, փորձելով պարզաբանել, թե ինչ ընդհանուր կապով են պատճառաբանվում իր դեմ մեղադրանքները։ Մասնավորապես հիշեցրեց, որ ՕՄՕՆ-ը սովետական կառույց էր. «Եվ Վահանը տեղակալ, հետո՝ հրամանատար է նշանակվել, երբ Սովետական Միությունը դեռ չէր քայքայվել։ Այն ժամանակվանից Վահան Հարությունյանը շատ մոտիկ, ընկերական հարաբերությունների մեջ էր դարձյալ սովետական ՊԱԿ-ի բաժնի պետ, գնդապետ Հրաչի հետ՝

«ԵՎՐՈՈՒՂԻՆ» ԲԱՑ Է ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

Հարգելի պարոն Աբրահամյան. Ձեր թերթի անցած շաբաթվա վերջին համարում՝ «Շաբաթվա տրամաբանողները» խորագրի ներքո, անդրադարձել եւ փորձել եք հասկանալ «Եվրոուղի» հասարակական կազմակերպության ստեղծման տրամաբանությունը։ Հայտնելով իմ խորին շնորհակալությունը, մեր կազմակերպության հիմնադրումը կարեւորելու եւ լուսաբանելու համար, թույլ տվեք չընդունել այս վերջին անդրադարձում կիրառվող տրամաբանելու Ձեր ոճը եւ չհամաձայնվել Ձեր կատարած եզրահանգումների հետ։ Նախ, մի քանի վիճակագրական տվյալներ,

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Գլխավոր դատախազը նիստերի դահլիճից դուրս գալուց անմիջապես հետո շրջապատվեց լրագրողներով ու պատասխանեց հարցերին։ Ներկայացնում ենք դրանք՝ առանձնացնելով միայն «Առավոտի» հարցերը։ Ասենք նաեւ, որ Աղվան Հովսեփյանը որոշ ժամանակ անց լրագրողներից խնդրեց իրեն բաց թողնել՝ խոստանալով առանձին մամլո ասուլիս հրավիրել դատախազությունում։ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ- գլխավոր դատախազ – Դատախազությունը շարունակելու է իրականացնել քրեական քաղաքականություն։ Մենք շարունակելու ենք առաջնորդվել օրենքով,

Միջնորդությունը կրկին մերժվեց

Ենթադրական ռեպորտաժ ապագայից 2003 թվական, 25-ը հունվարի: Առավոտ էր: Դավալուի /նախկին Արարատյան/ դաշտավայրի խաղաղ առավոտներից մեկը: ՀՀ նախագահ Վազգեն Սարգսյանը մարզպետների խորհրդակցություն է հրավիրել՝ ՆԳ եւ ԱԱ նախարար Սմբատ Այվազյանի եւ գլխավոր դատախազ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ: Խորհրդակցությունից հետո գլխավոր դատախազը մեկնեց Ազգային ժողով եւ միջնորդություն ներկայացրեց՝ «Արցախ» ընդդիմադիր խմբակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ:

ԵՎՍ ՄԻ SURPRISE «Շատ չհամարվի՞»

«Առավոտին» հաջողվեց այս խառը օրերին Վանո Սիրադեղյանի մասին մի նոր փաստ էլ «հայտնաբերել». մշակույթի, երիտասարդության եւ սպորտի փոխնախարար Արամ Մանուկյանը որոշել էր անակնկալ մատուցել պրն Սիրադեղյանին։ Իր նախաձեռնությամբ (եւ իր գտած հովանավորներով) Արամ Մանուկյանը պատրաստվում է եկող ամսվա ընթացքում լույս ընծայել գրող Սիրադեղյանի գործերից ամենահաջողների հավաքածուն։ Ընդ որում, նրանից գաղտնի։ Գիրքը, ամենայն հավանականությամբ, կկոչվի կա՛մ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽԱԽՏԵԼ Է ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

Գրեթե մեկ տարվա լռությունից հետո նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայնեց հակիրճ մեկնաբանություն տալ վերջին երկու օրվա ընթացքում ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձություններին։ Կարդացեք էջ 3։ ՆՎԵՐ՝ ՉԽՈՍԵՍ «Հանրապետություն» միավորումն իր նիստում քննարկելով՝ ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանի հանդես գալու հարցը, որոշել է, որ առնվազն երկու հոգի չպետք է ելույթ ունենա։ Կարո՞ղ եք գուշակել, թե ովքեր են։ Այո,

Արհեստավարժության դասեր՝ դրանում մտահոգվածների համար

Վերջին ժամանակներս ամենատարբեր բնագավառներում արհեստավարժության փնտրտուքով տառապող մեր հասարակությունը հունվարի 23-ին, Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 70-ամյակին նվիրված մեծարման երեկոյի ժամանակ արհեստավարժության վերաբերյալ իր պատկերացումները մի անգամ եւս վերանայելու եւ ճշտելու աննախադեպ հնարավորություն ունեցավ։ Թերեւս այդ օրը, առաջին անգամ բավական երկար ժամանակի համար, այդ արտահայտությունը հնարավոր եղավ գործածել առանց հետին մտքի, վերջապես, այդ հասկացությունը գտավ իր հասցեատիրոջը։

ՍԱ ԵՐԵՎԱՆՆ Է,

ՍԱ ԵՐԵՎԱՆՆ Է, ՈՍՏԱՆԸ ՀԱՅՈՑ… Որքան գաղտնիք կա ոստանում այդ գոց… Ի՞նչ գաղտնիք կարող է լինել ոստանիկ քաղաքում, որն ահա 2780 տարի շարունակ աշխարհի տեսողության դաշտում է։ Երեւանը խխունջի նման գոցված չէ պատյանում։ Բաց է ու սրտաբաց։ Ընդամենը երեք ամիս առաջ նա կրկին իր սիրտը բացեց աշխարհի առաջ եւ օպերայի թատրոնի շենքում հարյուրավոր հյուրեր ընդունեց

«ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ» ՎՆԱՍՆԵՐԸ

«ԱրմենՏելի» եւ հունական OTE ընկերության համատեղ գործարքը ոմանք համարում են դեռ դարամփոփիչ նշանակության, ոմանք՝ ազգադավ ու խայտառակ։ Ընդ որում, շատերը փորձում են քողարկում-քողարկում խաղալ, ժամանակային առումով «քցում» են անում, պնդելով, թե գործարքը կնքվել է մոտավորապես քարեդարյան դարաշրջանում, երբ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նախկին վարչապետ Ռոբերտ Քոչարյանի նախապապերն օգտվում էին պալեոլիթի ժամանակաշրջանի կապի միջոցներից, իսկ

ԴՊՐՈՑԸ ՆԱԵՎ ԱՅՍՊԻՍԻ ՀՈԳՍԵՐ ՈՒՆԻ

Դպրոցական աշխատանքներում երկրորդական բաներ չկան։ Պահակն ու սպասարկող անձնակազմն էլ ինչ-որ տեղ մանկավարժ են։ Ճիշտ է, նրանց աշխատանքի ընդունելիս կրթության մասին փաստաթուղթ չեն պահանջում։ Բայց աշխատանքի ընթացքում նրանց մեջ ձեւավորվում են մանկավարժական վարվելակերպի գծեր՝ իրենց ոչ ուղղակի պարտականություններով օգնելով մանկավարժներին։ Դպրոցը ոչ մի բանի պակաս չպետք է ունենա՝ սկսած կավիճից, ավելից, մաստիկայից, վերջացրած սեղան-նստարաններով, գրատախտակներով

Մարդասիրական օգնության պարաններ՝ կախաղանի համար

Ժողովուրդն իր ունեցածն է վաճառում, որ ապրի, իշխանավորները՝ երկրի, որ հարստանան։ Տասը տարի է՝ նպատակասլաց եւ հետեւողականորեն ծախում են ոչ թե երկիրը կամ հանրապետությունը, այլ՝ Հայաստանը։ Հանրապետություն էլ, պետություն էլ, կարելի է ստեղծել, բայց Հայաստան՝ ոչ։ Նախկին նախագահը խորհրդային ծաղկուն Հայաստանի իշխանության գլուխ անցնելուց մեկ տարի հետո հայտարարեց. «Մեզ ավերակներ բաժին ընկան»։ Այսպես ասելով՝ նա

ՊԱԼԱՐԱԽՏՈՎ ԵՎ ԱՌԱՆՑ ՆՐԱ

Մի քանի շաբաթ առաջ Աբովյանում գտնվող հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատակիցները դիմել էին, ինչպես ընդունված է ասել, բողոքի ծայրահեղ ձեւի՝ գործադուլի։ Հայերեն դրան ավելի շատ «դանակը ոսկորին հասնել» կամ «համբերության բաժակը լցվել են» ասում։ Արտահայտությունների բազմազանությունն ու առատությունը թերեւս կարող են հաղորդել անցյալ տարվա հուլիս ամսից աշխատավարձ չստացած կոլեկտիվի հուսահատությունը։ Առողջապահության նախարարության ֆինանսների եւ հաշվապահական հաշվառման

ԱՆՎԵՀԵՐ ԴՐԱՄԸ

Ուրբաթ օրը Կենտրոնական բանկը հրապարակեց «Դրամավարկային քաղաքականության 1999 թ. ծրագիրը»՝ այս փաստաթղթով հայտարարելով, որ սղաճի առավելագույն մակարդակը 1999 թ. կազմելու է 10%։ Ուրբաթ օրը աշխատանքային շաբաթն ավարտվեց։ Կենտրոնական բանկը շաբաթ-կիրակի վայելում էր իր վաստակած հանգիստը։ Հանրապետությունում գործող մյուս բանկերն իրենց չենջ-փոխանակման կետերով միանգամից զգացին «ճնշման» բացակայությունը։ Դրամի փոխարժեքը միանգամից աճեց։ Դրամը անվեհեր սկսեց նոր բարձունքներ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031