Օրվա լրահոսը
«ՀԱՅՐԵՆԻՔ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Հայրենիք» պատգամավորական խումբը քաղաքացիների ուշադրությունն է հրավիրում երեք հարցի վրա։ Առաջինը՝ Հայաստանի 21-րդ դար առաջնորդելու փոխարեն 17-րդ դար հետ շպրտող, Ազգային ժողովի իշխանապահ մեծամասնության կողմից երկրին փաթաթված, նշանակումների, այլ ոչ թե ընտրությունների մասին օրենսգիրքն է։ Երկրորդը՝ Վանո Սիրադեղյանին կալանավորելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցն է։ Մեզ համար ակնհայտ է, որ բարձրագույն իշխանությունը փորձում է միավորներ
«ԲԱԶԱՐ-ԲԼՈՏ» ԱԺ-ՈՒՄ
Երեկ ԱԺ պատգամավորներ Վահագն Խաչատրյանը եւ Էդվարդ Եգորյանը լրագրողներին հրավիրել էին՝ հայտնելու, որ գործադիր իշխանությունները ճնշում են գործադրում այն 67 պատգամավորների վրա, որոնք «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի ճակատագիրը որոշելու համար ԱԺ արտահերթ նիստ էին պահանջում։ Նրանց ստիպում են (կամ համոզում) հետ վերցնել իրենց ստորագրությունները, եւ այդպիսով դրանց քանակը 67-ից հասցնեն 57-55-ի։ Այդ դեպքում
ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵ՞Ր
«Առավոտի» հարցին, թե, արդյոք, դո՞ւք եք ընտրվելու ՀՀԿ նախագահ, Անդրանիկ Մարգարյանը պատասխանեց. «Ինձ նման բան հայտնի չէ»։ Մինչդեռ խոսվում է, որ գուցե նոր ՀՀԿ-ն նախագահ չունենա եւ համանախագահներ ընտրվեն Անդրանիկ Մարգարյանն ու Ալբերտ Բազեյանը։ ԲԱՆԻՑ ԲԵԽԱԲԱՐ ՀՀՇ վարչության շենքում երեկ կայացած մտավորականների հավաքում վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանը տեղեկացրեց, որ այս օրերին շատ շրջաններում դիտավորյալ խափանվել
ԳԻՏԵՆ, ՈՐՏԵՂԻՑ Է ՔԱՄԻՆ ՓՉՈՒՄ
Հանրապետական կուսակցության համագումարին, որտեղ հավաքվել էր Հայաստանի գրեթե ամբողջ պետական նոմենկլատուրան, ներկա էին նաեւ «Շարմ» ընկերության ներկայացուցիչը, փողոցում նվագող թավջութակահարը եւ ՀՀՇ-ի Գեւորիկը։ Համագումարի մասին կարդացեք էջ 4։ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄԵԿԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆ ԷԼ Է ԲԱՎԱՐԱՐ ՀՀ գլխավոր դատախազը քրեական գործում առկա ապացույցների մասին խոսելիս իրավաբանորեն մանեւրեց եւ ասաց. «Ապացույցները պետք է գնահատել իրենց ամբողջության մեջ։
Իրավունք ունես՝ գլուխդ քորի
Իրավունք ունես՝ գլուխդ քորի Հողմաղացների դեմ կռիվն այսօր էլ արդիական թեմա է։ Ուրիշի իրավունքը պաշտպանող լրագրողներն այսօր էլ տխուր ասպետներ են հիշեցնում, եւ այս կրկնվող նմանությունը, իրոք, տխուր է։ Տխուր է, որովհետեւ նա, ով նույնքան անպաշտպան է օրենքի առաջ, որքան նա, ում իրավունքը ինքն է պաշտպանում, առնվազն հորթի սիրտ պիտի ունենա, որ հետեւանքների մասին մտածի
ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ. ԿԵՍՕՐԻՑ ՀԵՏՈ
ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ. ԿԵՍՕՐԻՑ ՀԵՏՈ Արցախյան ազատամարտի նահատակ 32 երիտասարդ խրամորթցիների հիշատակին «Եվ հաստա՞տ է ձեր ուխտը, Լեռան որդիներ։ Եվ ո՞ւմ եք թողել ձեզ համար, միայն ձեզ համար, հենց ձեզ համար ծնված հրեղեն աղջիկները»։ Մ. ԳԱԼՇՈՅԱՆ «Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ»։ ԴՅՈՒԱՄԵԼ Ուսանողական, հեռակա տեխնիկումում սովորելու տարիներին, հյուրանոցի, որտեղ իջեւանում էր, հարկերից մեկի
ԱՆԱՎԱՐՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Պահեստի գնդապետ Վլադիմիր Թամրազյանն այսօր կարող էր 72 տարեկան լինել։ Նրա մահվանից 1,5 ամիս առաջ հանդիպեցինք իր հետ։ Ցանկությունը մեկն էր. հարցազրույց ունենալ հանրությանը քաջածանոթ մարդու հետ, որին մտերմաբար Վոլնի Վալոդ էին անվանում բոլորը։ Այդպես էին անվանում նրան, երբ աշխատում էր 26 կոմիսարների ՆԳ բաժնի պետ, ՆԳ քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ, ՆԳ նախարարության քրեական
ԿԱԴՐԵ՞ՐՆ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ
ԿԱԴՐԵ՞ՐՆ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ Լուրջ թե կատակ, բայց լսել ենք, որ կրթության եւ գիտության նախարարության աշխատակիցները, որոնց գլխին կառուցվածքային փոփոխությունների հարահոսում աշխատանքից ազատման վտանգն է կախված, ընկեր-բարեկամների շրջանում հուսահատ դաշնակցականներ են փնտրում։ Կուսակից ընկերների միջնորդությունները որքանո՞վ ազդեցություն կունենան նախարար Լեւոն Մկրտչյանի որոշումների վրա, չենք կարող ասել։ Բայց վերջինս արդեն առիթ ունեցել է այս կարգի
Հունվարին րոպեավճար
Հունվարին րոպեավճար չենք մուծի Սահմանադրական դատարանում «ԱրմենՏելի» հետ կապված քննարկումները ՀՀ կապի եւ հեռահաղորդակցման նախարար Արտակ Վարդանյանը գնահատում է օգտակար, իսկ ՍԴ որոշումը՝ շատ կշռադատված։ Նրա կարծիքով, այս ոլորտում հարցի բարդությունը թույլ չի տալիս միարժեք գնահատական տալ՝ թե եղել է հաղթող կամ պարտվող։ ՍԴ-ի որոշումը բավարարում է երկու կողմերին էլ։ Կապի նախարարը նշեց, որ «ԱրմենՏելին»
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
«Էլեկտրիկ-2» կոոպերատիվ բնակելի շենքերի նախագահից «Էլեկտրիկ-2» կոոպերատիվ բնակելի շենքերը (Կոմիտաս 24/2, 24/3) կառուցվել է «Հայէլեկտրամոնտաժ» տրեստի կողմից եւ առ այսօր բնակիչների զգալի մասը հանդիսանում են այն աշխատողները, որոնց ձեռքով ժամանակին կառուցվել է էլեկտրաէներգիայի հաղորդման եւ բաշխման համակարգը։ Այսօր այդ շենքերի բնակիչների եւ էլեկտրաէներգիա մատակարարող համակարգի միջեւ սպասվում է անկանխատեսելի հետեւանքներով բախում։ Պատճառը էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն
Ալեքսանի երկրպագուն չի սիրում Վահագնին
Հարգելի պրն Աբրահամյան. անցյալ շաբաթ Ձեր «Հետգրություն» հերթական հաղորդագրության ժամանակ, որի հյուրն էր նախկին վարչակարգի տխրահռչակ դեմքերից մեկը՝ Վահագն Խաչատրյանը, հնչեց թունոտ, բացահայտ զրպարտչական հարց, իբր Հանրապետության սոցիալական ներդրումների ֆոնդի նախկին տնօրենի փոխարեն այդ աշխատանքին է նշանակվել նախկինում պետական ու հասարակական հայտնի գործիչ Ալեքսան Կիրակոսյանի որդի Աշոտ Կիրակոսյանը՝ տալով 50 հազար դոլար կաշառք։ Պատասխան խոսքում
ՀԱՐՑԵՐ ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Բաց նամակ «Առավոտ» օրաթերթի խմբագիր հարգարժան պարոն Ա. Աբրահամյանին եւ ԱԺ պատգամավոր Ա. Սահակյանին Վերջերս Ձեր հարցազրույցը «Ա1+»-ով Ա. Սահակյանի հետ շատ ցանկալի եւ սուր էր (մի քիչ էլ ժամանակավրեպ)։ Բայց ինչ-որ մի տեղ նախաձեռնությունը անցավ իրեն եւ Ձեզ սկսեց հարցախեղդ անել։ Ի՞նչ է, ինքն ուզում էր, որ իր քմահաճույքին հարիր հարցե՞ր տրվեին իր չարած
ԳԻԱՐՔՄԻ-Ն ԴԵՌ ՔԽ-ՈՏ
Արդյոք ԳիԱրՔՄի-ն քննարկե՞լ է խորհրդի անդամ Աղասի Արշակյանի առաջարկը ՔԽ-ից եւ «Արդարություն եւ միասնություն» համագործակցությունից դուրս գալու վերաբերյալ՝ «Առավոտի» այս հարցին ի պատասխան ԳիԱրՔՄի-ի նախագահ Ալեքսանդր Աղամալյանն ասաց. «Երկուշաբթի, խորհրդի նիստում ի շարս այլ հարցերի՝ քննարկվեց նաեւ այդ առաջարկը։ Բայց նման որոշում կայացնելը դեռեւս ժամանակավրեպ համարվեց»։ ՀՀՇ-Ի ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ «Սա Վանո Սիրադեղյանին էլ է պետք, ՀՀՇ-ին
«ԵՍ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԵՄ ՏՎԵԼ, ԴԻՄՈՒՄ ԵՄ ՏՎԵԼ, ԻՆՉՊԵՍ ԲԱՐԵԿԱՄԸ ԲԱՐԵԿԱՄԻՆ»
Հայտնի է, որ Պարույր Հայրիկյանը դիմել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ հրաժարվելով նախագահի խորհրդականի պաշտոնից։ Այդ հայտարարությունն անելիս պարոն Հայրիկյանն ասաց, թե ԱԺ ընտրություններին ցանկանում է մասնակցել որպես անկախ քաղաքացի։ Պարույր Հայրիկյանի դիմումից անցել է մի քանի օր, սակայն ՀՀ նախագահը դիմումը դեռեւս չի ստորագրել։ Խորհրդականի պաշտոնից հրաժարվելու մասին – Ես կարծում եմ, որ այդ հարցին
Ալբերտ Բազեյան. «Գործընթացը ձեռնտու էր ՀՅԴ-ին»
Հունվարի 28․ քաղաքական օրվա ավարտին մամլո ասուլիս էր հրավիրել Ազգային ժողովի փոխնախագահ, «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Ալբերտ Բազեյանը։ Լրագրողներին բազմաթիվ հարցեր էին հետաքրքրում, մանավանդ քաղաքական վերջին անցուդարձերի վերաբերյալ։ Հենց այդ շրջանակում էլ Ալբերտ Բազեյանն անդրադարձավ Դավոս մեկնելուց առաջ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե վերադարձից հետո լուծումներ կգտնվեն քաղաքական այս իրավիճակին։ «Ազատություն» ռ/կ-ի թղթակից Ռուզան
ՎԵՐԱԴԱՌՆՈ՞ՒՄ Է ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Շուրջ մեկ տարի է անցել իշխանափոխությունից։ Հրաժարականի իր խոսքն ասելուց հետո նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոստացավ առնվազն երեք ամիս լռել, սակայն այնպես ստացվեց, որ նա գերազանցեց իր համար սահմանած սեփական չափանիշները։ Արդյո՞ք դա կդառնա առիթ, պատրվակ, պատեհ հնարավորություն, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանը նորից վերադառնա ակտիվ քաղաքականություն։ Ի պատասխան այս հարցի Կարապետ Ռուբինյանը սոսկ մեկ նախադասություն արտաբերեց.
ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ ԿԱՊՐԻ ՈՒ ԿՏԵՍՆԻ
ՀՀՇ վարչության երեկվա հերթական նիստը՝ ըստ լրագրողական իմ տրամաբանության, պիտի որ նվիրված լիներ կուսակցության ղեկավար Վանո Սիրադեղյանի շուրջ ծավալվող իրադարձություններին։ Սակայն փակ նիստից հետո պրն Սիրադեղյանը ճշտեց, որ նիստի ժամանակ կայացվել է քաղաքական որոշում. «Առաջարկել Կենտրոն համայնքին՝ կասեցնել նախկին որոշումները՝ Արա Սահակյանի եւ Կարապետ Ռուբինյանի մասին։ Սահակյանին՝ վերականգնել կուսակցության մեջ, Ռուբինյանին՝ վերադարձնել վարչություն։ Բոլոր դեպքերում,
ԼԱՎ ԼՈՒՐ
Շուտով, շատ շուտով կիրականանա մեր համազգային երազանքը։ Բոլոր սուրճի բաժակ նայողները, որպես առաջին աչքալուսանք, նույն բանն են ասում՝ մեր առաջ մեծ ճանապարհ կա։ Մեծ ճանապարհը դեպի համաշխարհային ինֆորմացիա, անցնում է Ինտերնետով։ Ինտերնետ հասնելու կամ մտնելու մենաշնորհը բոլորիս հայտնի է՝ վաճառել (կամ նվիրել) ենք «ԱրմենՏելին»։ Խիստ հավաստի լուրերի համաձայն, փետրվարին վերանայվելու է Ինտերնետի կապուղիների սակագինը։ (Այն
ԳՐՈՂ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԴԻՈՅՈՎ
Խորապես վրդովված եմ «Առավոտ» օրաթերթի հունվարի 27-ի համարում հրապարակված Հայաստանի գրողների միության նախագահ Հրանտ Մաթեւոսյանի եւ «միության համարյա բոլոր անդամների» բաց նամակով՝ ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանի։ Ես անհրաժեշտ չեմ համարում այս համառոտ հայտարարության մեջ անդրադառնալ Սիրադեղյանի անձին, քանի որ այս է, 10 տարի գրում եմ նրա դեմ եւ հիմա ավելացնելու ոչինչ չունեմ, բացի նրանից, որ
ՀՅԴ-Ն ՊԻՏԻ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ՞Ն ՊԱՇՏՊԱՆԵՐ
Հայաստանի սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանն ասուլիսում հայտարարել էր, թե ժամանակին որոշված է եղել, որ արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ ՀՍԿ-ն եւ ՀՅԴ-ն պետք է պաշտպանեին Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը։ «Առավոտը» ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին խնդրեց պարզաբանել, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է այդ հայտարարությունը։ «Հայաստանում ՀՅԴ քաղաքականությունն ընդհանրապես Գերագույն մարմինն է մշակում ու իրականացնում։ Եվ
ՀՀ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐ ԵՆ
«Խորհրդականը որեւէ գործնական դեր չունի, խորհրդականները, ընդհանրապես նախագահի համար ոչ մի նշանակություն չունեն։ Խորհրդական է ցանկացած քաղաքացի, որը կարծիք է հայտնում։ Նախագահի գործունեության համար խորհրդականը որեւէ գործնական դեր չունի»,- «Առավոտին» այսպես ասաց Պարույր Հայրիկյանը՝ խոսելով նախագահի խորհրդականի պաշտոնից իր հրաժարականի մասին։ Պարույր Հայրիկյանի ենթադրելի հրաժարականի մասին կարդացեք էջ 4։ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՊՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՍԴ
ՏԵՐ ԵՎ ՏԻԿԻՆ ԿՀՐԱՎԻՐՎԵՆ ԽԱՇԻ՝ ՄԻ ՊԱՅՄԱՆՈՎ
Հունվարի 18-ին «Առավոտն» ահազանգ ստացավ Զարուբյան փողոցի բնակիչներից, կապված Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մերձակից տարածքում իրականացվող անվտանգության միջոցառումների հետ (անդրադարձը տես «Առավոտ», 19.01.99 թ.)։ Չանցած մեկ օր, «դեսպանատան հարեւանությամբ բնակվողներին» հանդիպելու հրավեր (գրավոր) ուղարկեցին տեր եւ տիկին Լեմոնները։ «Հավաքույթը» տեղի ունեցավ դեսպանատանը, դեկտեմբերի 22-ին, ժ. 18.00-ին։ Հավաքույթում խոստացվել էր հնարավորություն ընձեռել «կարծիքներ փոխանակելու դեսպանատան անվտանգության նոր
ԹՈՂ ՈՐ ՓՂԻ ՆՄԱՆ՝
ԹՈՂ ՈՐ ՓՂԻ ՆՄԱՆ՝ ՅՈԹ ՏԱՐՈՒՄ, ԲԱՅՑ ԾՆՈՒՆԴԸ ԱՌՈՂՋ ԼԻՆԻ Ժողովրդի կյանքը, որպես կանոն, ավանդական է։ Այդպես հարմար է։ Ահա թե ինչո՛ւ փոփոխությունները, որոնք ուղղված են մարդկանց մեջ ինչ-որ բան փոխելուն, կա՛մ վտանգավոր են, կա՛մ ուտոպիական ու դատապարտված անհաջողության։ Դպրոցը՝ որպես հանրույթ, ապրում է ավանդական (անփոփոխ), բայց եւ պիտի փոխի իր տեխնոլոգիաները։ Ի հակադրություն տեխնիկական
ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԴԻՆ
ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԴԻՆ «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության հիմնական մանդատը միայնակ ծերերի բուժսպասարկումը եւ խնամքն է տնային պայմաններում՝ առայժմ միայն Երեւանում եւ Արարատի մարզի չորս քաղաքներում՝ Արտաշատ, Մասիս, Վեդի, Արարատ։ Հիմնական աշխատանքները կազմակերպությունը սկսել է 1995-ին։ Երեւանի մի քանի հանրակացարաններում՝ Արցախի փողոցի, Նորքի զանգվածի, ապրում են հիմնականում միայնակ ծերեր, այդ թվում փախստականներ եւ հոգեկան հիվանդներ (հատկապես Նորքի
Ո՞ՐՆ Է ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԱՂԵՏԸ
Սա բնավ էլ հռետորական հարց չէ։ Իսկապես, ո՞րն է այսօր առաջնայինը աղետյալներիս համար։ Պարոն վարչապետը զարմանում է, որ պետական ակտով շահագործման հանձնված բնակարանները դատարկ են մնում եւ դրանց տերերը չեն հրաժարվում վաղուց «ժամկետանց» դարձած տնակներից։ Հավանաբար նա, մյուս պաշտոնյաները եւս, չեն պատկերացնում, որ այդ մարդիկ ի վիճակի չեն նույնիսկ ամենաչնչին ծախսերը կատարել նորակառույց կամ ամրացված
Ռոմանտիկ անկարգության
Ռոմանտիկ անկարգության խաբուսիկ հմայքը Մենք գիտենք, որ կարգուկանոնն ապահովում է մեզ օրենքով պատկանող ամեն ինչի պահպանությունը: Սակայն այն մեզ երբեմն տաղտկալի եւ անհետաքրքիր է թվում: Անկարգությունն, ինչ խոսք, ավելի հետաքրքիր է թվում. խաբելով մերձավորներիս ես կարող եմ ձեռք բերել այն, ինչը, ըստ ընդհանուր օրենքի, ինձ չպիտի հասներ: Սակայն երբեք պետք չէ մոռանալ, որ անկարգության պատճառով
«Մեր մոտեցումը պետական է»
«98-ի օգոստոսի 1-ին Արմավիրի մարզպետի հանձնարարությամբ ստեղծվել էր հանձնախումբ, որն ուսումնասիրում էր մարզում պահեստային հողերի օգտագործման արդյունավետության վիճակը։ Այս կոնտեքստում ուսումնասիրվեց նաեւ մարզի 11 տնտեսությունների ունեցած պահուստային հողերի օգտագործումը։ Պարզվեց, որ այդ 11 տնտեսություններն ունեն նման հողեր ոչ թե գյուղամերձ տարածքում, այլ թռչնաֆաբրիկայի հարակից հողատարածքներում։ Դա շուրջ 220 հա է։ 1994-ի Հոկտեմբերյանի գործկոմի որոշումով այս
ԴԱՏԱՎՃԻՌ՝ ԱՌԱՆՑ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Բաց նամակ Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանին Երբ «Առավոտ» թերթում դեկտեմբերի 18-ին տպվում էր «Կուշտը սովածին մանր կբրդե» հոդվածը, դեռեւս միամտորեն հավատում էի, որ մարզպետ Ալբերտ Հերոյանը տեղյակ չէ բնավ, թե իր տեղակալը ինչ խաղեր է խաղում, ու մտածում էի, թե նրան սխալ ինֆորմացիա ու մեկնաբանություն են տալիս։ Սակայն արձագանքը միանգամայն բացասական էր։ Իր հասցեին արված
«ՊՆԱԿԱԼԵԶ, ՊԱՏԵՀԱՊԱՇՏ…»
Շահեն Պետրոսյանն իր ելույթում հայտարարեց. «Փա՛ռք դատախազին՝ երեկվա ներկայացման համար, ինչի շնորհիվ, եթե ԱԺ-ում կային պատգամավորներ, որոնք կասկածում էին Վանո Սիրադեղյանի անմեղությանը, ապա հիմա այդ կասկածները ոչ միայն փարատվեցին, այլ ավելին՝ ապացուցվեց Վանո Սիրադեղյանի անմեղությունը»։ Աղվան Հովսեփյանը հետո շնորհակալություն հայտնեց նրան՝ դատախազությանը «փառք» տալու համար։ Շահեն Պետրոսյանը եւս մի կարգախոս հեղինակեց. «Կեցցե սովետական կոմերիտմիությունը, որն
Եզդիները շարունակ ենթարկվում են ազգային հետապնդման
Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղն արդեն մեկ ամիս է՝ գտնվում է շրջափակման մեջ։ Գյուղը բացառապես եզդիաբնակ է՝ 420 ընտանիք՝ 1600 բնակիչով։ Քուրդ մտավորականների միության նախագահ Ամարկե Սարդարի, Հայաստանի ազգությունների միության նախագահ Վլադիմիր Չատոեւի եւ Հայաստանի հրեական համայնքի նախագահ, նախագահին կից մարդու իրավունքների հանձնաժողովում ազգությունների միության ներկայացուցիչ Ռիմա Վարժապետյանի հետ հունվարի 22-ին եղանք Շամիրամում։ Շամիրամցիների մի ստվար