Օրվա լրահոսը
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ սկսուեց 1999-ի փէտրուարը, Հայոց աշխարհում շատերին թվաց, թէ դէռեւս 1988-ի փէտրուարն է, քանզի բօլօրովին ցուրտ չէր, եւ բօլօրի ուշադրութիւնը սեւեռուած էր Վանօյի վերա։ Իսկապէս իսկը 1988-ի փէտրուարն էր, քանզի ոչ միայն բօլօրովին ցուրտ չէր, այլեւ դարձեալ խօսում էին Տէր-Պէտրօսեանը, Մանուկեանը, Արարքցեանը, Կապուտիկեանը, Հայրիկեանը եւ այլք, իսկ Դէմիրճեանը, ինչպէս
Կենտրոն երիտասարդների եւ ոչ միայն նրանց համար
Կինոմոսկվամերձ տարածքում հասակ առած ապակեպատ այս գեղակառույցի շաբաթօրյա բացումով վերջակետ դրվեց դրա պատկանելության եւ նշանակման շուրջ եղած խոսակցություններին։ «Ալեն & Էլեն» կենտրոն Այսուհետ Երեւանի եւ մայրաքաղաքի հյուրերի առջեւ իր դռները կբացի Աբովյան 3 հասցեում, ԱՕԿՍ-ի շենքի հարեւանությամբ գտնվող երիտասարդական նոր կենտրոնը։ Ինչպես անունն է հուշում, այն չի պատկանում ոչ գռզոներին, ոչ էլ առավել եւս Կոբզոնին,
Օղակը սեղմվում է
Հոկտեմբերի 16-ը հայ մամուլի օր չդարձավ։ Պաշտոնապես։ Քանզի ԱԺ պատգամավորներն այսօր էլ չգիտեն, թե ինչու էին հայ լրագրողները նախընտրում այդ օրը։ ԶԼՄ մասին նոր օրենքն էլ հեռանկարում չկա։ ԱԺ-ն զբաղված է իր տեղը հաջորդ հնգամյակում ապահովագրելու խնդրով։ Նախեւառաջ անձեռնմխելիության մանդատ ձեռք բերելու նպատակով։ Ոչ մի երաշխիք վաղվա համար չկա։ Հունաստան չենք, բնականաբար, եւ պառլամենտական լիազորություններն
ԵՂԵԳՆԱՁՈՐԻՑ ԵՐԵՎԱՆ 120 ԿՄ Է
Անցած շաբաթ Հայաստանի ձեռներեցների միության նախաձեռնությամբ Եղեգնաձորում տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի փոքր եւ միջին ձեռնարկությունների տնօրենների հանդիպում։ Ձեռներեցների միության նախագահ Հերմինե Նաղդալյանի մտահղացումն էր՝ քննարկել մարզում փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման խնդիրները, փորձել համատեղ ուժերով ելքեր գտնել ստեղծված դժվարին վիճակից։ Հանդիպմանը, ձեռներեցների միության երեք փոխնախագահներից բացի, մասնակցում էին նաեւ Առեւտրի եւ արդյունաբերության նախարարության փոքր
Այդպիսի կուսակցություններ
* Ինչպե՞ս են կարող մեր քաղաքագետները լուրջ դեմքով դատողություններ անել մեր քաղաքական կուսակցությունների ծրագրերի մասին՝ ընդունելով հանդերձ, որ այդ ծրագրերի միջեւ լուրջ տարբերություններ չկան: Ենթադրենք, 3-4 հոգի միեւնույն դեմքն ունեն: Այդ դեպքում նրանցից ոչ մեկն իր դեմքը չունի: Հետեւաբար, գոյություն ունի կատարյալ ընդդիմություն։ * Հետաքրքիր կլիներ իմանալ, ինչպե՞ս են մեր կուսակցությունները վերաբերում հեղափոխության գաղափարին։ Հնագույն
Կռիվ ընդդեմ պատերազմի
Մերձավորարեւելյան վերջին իրադարձությունները՝ կապված ԱՄՆ-ի կողմից Իրաքի նկատմամբ պատժիչ միջոցառումների իրականացման հետ, մեկ անգամ եւս հաստատում է այդ տարածաշրջանի հատուկ դերը թե՛ հնադարյան քաղաքակրթությունների եւ թե՛ ժամանակակից համաշխարհային քաղաքակրթության կյանքում։ Թեեւ այժմ արդեն անցյալ են հին քաղաքակրթությունները՝ իրենց դաժան, բռնակալ եւ անմարդկային կացութաձեւերով, բայց դեռեւս խոսուն է ու կենսունակ այդ ռեգիոնի հատուկ ռազմական ոգին, որը
ԳԵՐՇԱՀՈՒՅԹ ԱՍՖԱԼՏԻՑ
Խորհրդային ժամանակներում ավտոկանգառը բավական էժան հաճույք էր, կանգնում էիր ինչ-որ մայթի, եւ, եթե ժամը լրանում էր, մուծում էիր քո 15 կոպեկը ու հեռանում: Լավ ժամանակներ էին: Մայթային բիզնեսը ընդունված է ամբողջ աշխարհում, եւ Երեւանը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, չէր կարող բացառություն լինել: Քաղաքի հատկապես կենտրոնական մասում եւ աշխույժ տոնավաճառների մերձակայքում գրեթե ազատ տեղեր չեն մնացել:
ԼԱՎ ԼՈՒՐ
«Առավոտ» օրաթերթում հրապարակված «Հայկական կապի գաղտնիքներ» հոդվածի հեղինակ, հեռուստալրագրող Էդիկ Բաղդասարյանին հրավիրել են դատախազություն։ Նրան առաջարկվել է համագործակցել եւ փաստեր տրամադրել «ԱրմենՏելի» սեփականաշնորհման մասին։ Փաստորեն քրեական գործ հարուցելիս մեր իրավապահներն արդեն զգում են լրագրողների օգնության կարիքը։ Դա նոր եւ բավականին դրական միտում է հայաստանյան պրակտիկայում, քանի որ առ այսօր լրագրողները դիտվում էին որպես չարամիտ ապատեղեկատվության
«ՄԱՆԹՈ»
Այսպես բնութագրեց Վանո Սիրադեղյանի քայլից հետո խմբակցության վիճակը «Հանրապետության» անդամներից մեկը։ Հայացք ներսից Խմբակցության մեծամասնությունն անտեղյակ է եղել, որ Վանո Սիրադեղյանն անակնկալ մեկնել է Հայաստանից։ Նրանց էլ էր թյուրիմացության մեջ գցել այն հանգամանքը, որ պրն Սիրադեղյանի «Grand Cherokee»-ն ուրբաթ օրն իր տեղում՝ ՀՀՇ-ի մուտքի մոտ էր եղել։ Անգամ ՀՀՇ-ի գործիչներից շատերին էին ՀՀՇ վարչության փոխնախագահներ
Պետական համագումար
Հանրապետական կուսակցության համագումարում ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը մտահոգություն հայտնեց, որ ՀՀԿ-ն կարող է ընկալվել որպես պետական նոմենկլատուրայի իշխանության կուսակցություն եւ, իր էությամբ, նոր ՀՀՇ: Ըստ ամենայնի, պրն Բազեյանի մտահոգությունը բավականին հիմնավոր է: Նման զուգահեռներ անցկացնելու տեղիք է տալիս հենց նույն ՀՀԿ-ի արտահերթ համագումարը: ՀՀՇ վերջին համագումարներին, գոնե արտաքնապես, նմանությունը կատարյալ է. նույն «Ջիպերն» ու «BMW»-ները
ՏԵՍՆԵՍ ԿՀԱՍՑՆԵ՞Ն
ԱԺ 9-րդ նստաշրջանի մեծ օրակարգում շուրջ 150 օրինագծեր են, փետրվարի 1-3-ի նիստերի օրակարգում՝ շուրջ 96-ը։ Երեկվա նշանակալից իրադարձություններից էր, որ «Հանրապետություն» խմբակցությունը տապալեց «Երկրաշարժից տուժած բնակավայրերի վերականգնման մասին» քվեարկությունը՝ չմասնակցելով դրան։ Նաեւ որոշում ընդունվեց փետրվարի 8-ին արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին, որի օրակարգում «ԱրմենՏելի» հիմնադրման եւ սեփականաշնորհման օրինականությունը ստուգող, «Հայկական ավիաուղիների», Երեւանի կոնյակի գործարանի, «Արմենիա» հյուրանոցի
ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՉԱՐԺԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐԵԼ»
Նախորդ շաբաթ խոստացել էինք, որ կներկայացնենք «Ղարաբաղ» կոմիտեի մեկ անդամի՝ Դավիթ Վարդանյանի տեսակետը Վանո Սիրադեղյանի հարցով գլխավոր դատախազի միջնորդության վերաբերյալ։ Սակայն, տեղի սղության եւ իրադարձությունների սրընթաց զարգացման պատճառով, այդ տեսակետի ներկայացումն անընդհատ հետաձգվում էր: «Մենք ինչպես եւ հայտարարեցինք, կողմ ենք քվեարկել։ Խորհրդարանում ստեղծված այս մթնոլորտն ինձ համար տհաճ է։ Իհարկե, ասածս բոլորին չէ, որ վերաբերում
ՕՐԻՆԱՑ ԵԶԴԻ
Ըստ եզդիական մտավորականության ներկայացուցիչների եւ մի քանի համայնքների ներկայացուցիչների՝ «Օրինաց երկիր» կուսակցությունն ակտիվ քարոզարշավ է կազմակերպել եզդիների շրջանում։ Նրանց բաժանվել է քարոզչական թերթիկներ, որոնցում կոչ է արվում անդամագրվել կուսակցությանը։ ՀԱՅԻ ԲԱԽՏ Սերգեյ Բադալյանի վերջերս արած հայտարարությունը, թե Նոյեմբերյանում, մասնավորապես՝ Կոթիում, լարված են Վանո Սիրադեղյանի դեմ, իրականությանն այնքան էլ չի համապատասխանում։ «Առավոտի» թղթակիցը ուրբաթ եւ շաբաթ
ՎԵՏՈ
«Երկրապահը» որոշում է ընդունել, ըստ որի խմբի անդամները չպիտի նստաշրջան հրավիրելու որեւէ նախաձեռնության իրենց ստորագրություններով միանան՝ առանց խմբի համապատասխան որոշման։ ԻՆՉՊԵՍ ԱՆՑՅԱԼՈՒՄ «Առավոտին» հայտնի դարձավ, որ «Արմենիա» հեռուստաընկերության մեկնաբան Ռոբերտ Մավիսակալյանը հրաժարվել է ընդգրկվել «Եվրոուղի» կազմակերպության մեջ, թեպետ նախապես դա համարել է հրաշալի գաղափար եւ համաձայնվել։ Փոխարենը պարոն Մավիսակալյանը ներկա էր Վազգեն Սարգսյանի՝ հանրապետականների համագումարում
Չալաղաջի հայց
Վահրամ Ավանեսյանի մտքով հաստատ չէր անցնի, որ օրերից մի օր քաղաքացիական հայց գրելու ուղտը իր դռանն էլ կչոքի։ Որ ինքն էլ ծանոթ-անծանոթ կխառնի, միայն իրեն լսել տալու, իր շահերը դատարանում անկաշառ ներկայացնելու համար։ Էլ չենք նշում այն մասին, որ քաղաքացին, որի գրպանում մկներ են վազում, պիտի դիմեր խնամի-բարեկամների, պարտքով դրամ ճարելու՝ պաշտպան «բռնելու» ծախսերը հոգալու
ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԴԻՄԱՓՈՇԻ ԿԱՐ
Ա. Քամյու, «Ժանտախտը» Որեւէ քաղաք ճանաչելու ամենաճիշտ ձեւերից մեկն էլ իմանալն է, թե ինչպես են այնտեղ աշխատում, ինչպես են մեռնում։ Դեկտեմբերի 15-ից հետո երեկ առաջին անգամ միմյանց հանդիպեցին ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի 8 անդամները (15-ից)։ Նրանց մեջ տեսանք Օմար Մամոյանին, որը, եթե հիշում եք, «քրդական գրոհայինների» մասին իր հայտարարության դիմաց «պատժվել» էր
ՊՆ-Ն ԱԶԱՏԱԳՐԵԼ Է ԴԴՄԱՇԵՆԸ
ՊՆ-Ն ԱԶԱՏԱԳՐԵԼ Է ԴԴՄԱՇԵՆԸ Սեւանը հար եւ նման է հանրապետության մյուս ծուլացած ու գորշ շրջկենտրոններին։ Առաջին հանդիպած խանութպանը՝ «ինչպե՞ս է առեւտուրը» հարցիս, բռնում է թեւիցս ու ներս քաշում։ «Ինչքա՞ն առեւտուր ունենք»,- հարցը երկրորդում է նա՝ դիմելով նույն ծուլացած դեմքով 20-ամյա վաճառողուհուն։ «Մոտ ութ հազար»,- տեղից չշարժվելով պատասխանում է աղջիկը։ Ապա ստիպում է, որ ես իր
«Այս անգամ Վանոյին բռնելու ցանկություն չկար»
«Այս անգամ Վանոյին բռնելու ցանկություն չկար» Երեկ Աղասի Արշակյանը լրագրողներին հայտնեց, որ վերջին, ծայրահեղ դեպքում՝ նախավերջին անգամ է նրանց հանդիպում։ Որպես քաղաքական գործիչ։ Պատճառն այն է, որ նա այսուհետեւ իր մեջ «դժվար թե ուժ գտնի պայքարելու ապօրինությունների դեմ»։ Երեկվա ասուլիսի առիթը, ըստ Աղասի Արշակյանի, «հունվարի 25-ից մեր կյանքում սկսված նոր գործընթացներն են, ԱԺ-ի ապօրինի, բայց
Ո՞վ օգտվեց «ստեղծված վիճակից»
Մեկ տարի առաջ, այս օրերին 1998-ի հունվարի վերջում էլ քրեական հանցագործությունները (ՀՀ նախագահի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց պահպանության վարչության պետ Ռոմեն Ղազարյանի մեքենայի գնդակոծում, Ավանի թաղապետ Ռուբեն Հայրապետյանի եւ ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի նկատմամբ մահափորձեր)՝ քաղաքական իրավիճակի կտրուկ սրման առիթ դարձան։ Այդ օրերի «Առավոտում» բազմաթիվ էին այն հայտարարությունները, որոնք բոլորովին նոր լույսի ներքո են
ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
1995-ի հունվարին, երբ ՀՅԴ կուսակցության կասեցման պատճառով փակվեց դաշնակցական մամուլը, «Հայք»-ում մի ընդարձակ հոդված տպագրեցի՝ «Թող լսվի եւ մյուս կողմը»։ Բողոքի ձայնն էր բարձրացրել ոչ միայն ՀՀՇ-ական մամուլը։ Այսօր «Երկիր» թերթում դժվար թե նման վերնագիր կարդաք։ 1997-ի աշնանը, երբ «Երեւան» տեղեկատվական կենտրոնից խնդրեցին ի պաշտպանություն Արցախի ազատամարտիկ Հրանտ Մարգարյանի խոսք գրել՝ անմիջապես գրեցի։ Այն ժամանակ
Գյումրիի ՆԳ վարչության «տարեգրությունից»
Հայաստանի նման փոքր երկրում, առավել եւս որեւէ մարզում կամ էլ ինչ-որ համայնքում, իսկ հատկապես Գյումրի քաղաքում, յուրաքանչյուր ղեկավարի գործունեությունը հասարակության տեսադաշտում է եւ որեւէ բան թաքցնելն՝ անհույս գործ է։ Ժողովուրդը լավ գիտի, թե որ պետական կառույցը ինչպես է աշխատում, ինչպես է պաշտպանում պետության եւ ժողովրդի շահերը։ Այս առումով չեն կարող հասարակության աչքից վրիպել հատկապես ՆԳ
Մեկ ժողովուրդ, երկու լեզու
Մեկ ժողովուրդ, երկու լեզու Երիտասարդությանս տարիներին ես բավականին ուղղակի էի հասկանում միտքն այն մասին, որ Երեւանը բոլոր հայերի ձգողականության կենտրոնն է: Ինձ թվում էր, որ երբեւէ, թեկուզ ոչ մոտ ապագայում աշխարհի բոլոր հայերը կվերադառնան իրենց նախնիների հողը: Եվ գուցե հենց այդ պատճառով էլ կարծում էի, որ արեւելահայերենը կդառնա ողջ հայության լեզուն: Այսօր ինձ այդպես չի
«ԵՐԿՐԱՊԱՀԻ» ԳՈՐԴՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑԸ
1998-ի փետրվարյան արքայադավության հիմնական արդյունքը տեր-պետրոսյանական ցուգցվանգի ժառանգական փոխանցումն էր նրանց, ովքեր ակնհայտորեն հեռու են քաղաքական շախմատի խորիմաստություններից: Խաղատախտակի վրա բացահայտ քաոս է, իսկ ֆիգուրների անխնա զոհաբերությունը, գոնե պարզ քաղաքացուն, իրավիճակը հեքիմական վիրաբուժությամբ շտկելու հուսահատ փորձ է հիշեցնում: Քիչ թե շատ կենտրոնացած իշխանական-հասարակական համակարգի բացարձակ ապակենտրոնացումն այլեւս քաղաքական բարձր գիտակցության դրսեւորում է պահանջում բոլորից՝ գործող
Վազգեն Սարգսյան. «Քվեարկել են խղճի մտոք»
Բնականաբար, Հանրապետական կուսակցության համագումարում լրագրողական շրջանակի հետաքրքրության առանցքը Վազգեն Սարգսյանն էր։ Նա պատասխանեց մի քանի հարցի։ Նախ, թե ինչպե՞ս կքվեարկեր պաշտպանության նախարարը Վանո Սիրադեղյանի վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդության ժամանակ. «Իմ դիրքորոշումը հետեւյալն է՝ ամեն մարդ պետք է քվեարկի իր խղճի մտոք»։ Ինչ վերաբերում է 15 հազար զորակոչիկի պատանդ պահելուն, ապա «այս ամբողջ գործընթացի մեջ Ղարաբաղ-Հայաստան
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՆՈՐ ԴԵԲՅՈՒՏԸ
Ինչպես եւ ամեն համագումար, Հանրապետական կուսակցության 5-րդ արտահերթը եւս սկսվեց ողջույնի խոսքերով։ Ու թեպետ բազմաթիվ քաղաքական կառույցների ներկայացուցիչներ էին ներկա, սակայն նրանցից քչերը խոսք ասացին։ Ավելորդ չի լինի նշել, որ իրենց մասնակցությունն էին բերել Դավիթ Շահնազարյանը, Կարեն Դեմիրճյանի կուսակցության առաջատար դեմքեր, Սերգեյ Բադալյանը, Արտաշես Գեղամյանը եւ այլք, բայց ողջույնի խոսք կուսակցություններից ընդամենը 2-ն ասացին՝ «Օրինաց
«Ասանկ փաներ»
Հայրենասիրական եւ կուսակցական սպեկուլյացիան ամենաարդյունավետ ու եկամտաբեր բիզնեսն է։ Հատկապես Սփյուռքում։ Սփյուռքահայերը հայրենիքից իրենց կարոտն առնելու համար պատրաստ են նյութականացնել իրենց սերը։ Տեղացիներն էլ՝ շահագործել այն։ Սիրիայում հայկական համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ իմ զրույցը դրա եւս մեկ ապացույցն է։ 1998 թվականի ձմռան վերջին Սիրիայի հայկական դեսպանատան հասցեով վիճակախաղի տոմսերի մի կապոց է ուղարկվել՝ 400
…Երկրի մի կերպ հավաքած շրջանակը չփլելու համար
Վերջին շրջանում հանրապետության ներքին քաղաքական կյանքի ձեւախեղումները խոր տագնապ են հարուցում։ Առկա է փոխադարձ անվստահության, թշնամանքի, ատելության մթնոլորտ, որ միտում ունի սեպ խրել հայ ժողովրդի տարբեր հատվածների միջեւ։ Վտանգվում են այն արժեքները, որոնց շուրջ համախմբվել է ժողովուրդը իր ազգային-ազատագրական պայքարի բոլոր այս տարիներին։ Այս մթնոլորտում քաղաքական անհեռատեսության նորագույն դրսեւորում է հաշվեհարդարը ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից մեկի
Հրաժեշտ երջանկության տասնամյակին
Կյանքիս ամենաերջանիկ տարիները եղել են վերջին 10 տարիները, այն, ինչ կոչվում է նախորդ իշխանությունների տարիներ։ Բոլոր այն մարդիկ, որոնք ինձ շրջապատեցին այդ 10 տարիների ընթացքում, նախորդ շրջանում ընչազուրկ եւ թշվառ մարդիկ էին։ Եվ հաղթեցին… Եվ հաղթեցին հանուն իմ, իմ զավակների եւ թոռների երջանկության։ Եվ հիմա, երբ խեղճուկրակ մարդիկ ձեռք են բարձրացնում հայ ժողովրդի ամենապայծառ տասնամյակի
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՄՈՏ՝ ԺԱՄԸ 11-13-Ը
Հերթական անգամ ՀՀ գլխավոր դատախազն իր վրա հրավիրեց լրագրողների եւ հասարակության ուշադրությունը։ Պարոն Աղվան Հովսեփյանը ցածրաձայն եւ հատիկ-հատիկ փորձեց պատասխանել լրագրողների հարցերին, իսկ մինչ այդ խոսելով հանցագործությունների բացահայտման, դրանց պատճառած վնասների մասին, մասնավորապես ասաց. «… 97 թվականին վերականգնվել էր պետությանը պատճառված 8 միլիոն դրամի վնաս, իսկ 98-ին վերականգնվել է, միայն քննչական մասի տվյալներով՝ հարյուր անգամ
Պարույր Հայրիկյանը
Հինգշաբթի ԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտնեց «Առավոտին», որ Հայաստանի բոլոր քաղաքացիները ՀՀ նախագահի խորհրդականներ են: Եթե դա այդպես է, ապա այստեղից բխում են չափազանց հեռու գնացող կազմակերպչական հետեւանքներ. ՀՀ բոլոր քաղաքացիներին հասնում է ծառայողական «31», առանձնասենյակ նախագահի նստավայրում եւ, ամենակարեւորը, սեփական բիզնեսով անարգել զբաղվելու իրավունք: Սիլվա Կապուտիկյանը Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը հիշելով, հավանաբար, իր երիտասարդության տարիները,