Օրվա լրահոսը
ՄԻ ԲԱԺԱԿ ԼԻՄՈՆԻ ՀՅՈՒԹ՝ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ՄՏԱՀՈԳ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ
Հին անեկդոտ կա այն մասին, թե ինչպես մեկն իր գերերջանիկ, ինքնագոհ ընկերոջը տեսնելով խորհուրդ է տալիս. «Գնա մի հատ լիմոն կեր, էդ դավոլնի ռոժդ չտեսնեմ»։ Թվում է, թե տիպիկ հայկական մտածողություն է։ Պարզվում է՝ այնքան էլ չէ։ Ճիշտ եւ ճիշտ այդ անեկդոտի մոտիվներով միջազգային մի մրցանակ կա, որը տրվում է լավագույն ժպիտի համար։ Այդ մրցանակին
Այսօր ես տեսա 37 թվականը եւ զրպարտիչներին
Մեր խմբագրություն այցելած Հայաստանի ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանին շատ են վրդովեցրել Վանո Սիրադեղյանի անձի շուրջ վերջերս արվող բազմաբնույթ հայտարարությունները։ Նա մտահոգված է, որ 50 տարի հետո, ուսումնասիրելով հայաստանյան մամուլը, մարդիկ կզարմանան, որ չի եղել որեւէ մեկը, որն իր քաղաքացիական կեցվածքով կարողանա օրինակ լինել մյուսների համար։ Պարոն Հարությունյանի կարծիքով, ընդօրինակման արժանի է հենց իր կեցվածքը,
ԴԱՌՆԱ՞ՆՔ ԶՈՂՈՐՄԻ ՏԻ ՏԱՆՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ
Մի՞թե վերջին ճեպազրույցներն էին Այս նստաշրջանի առաջին ճեպազրույցները գուցե վերջինը դառնան։ Համենայնդեպս, այս ենթադրության համար պարարտ հիմք էր խմբերի եւ խմբակցությունների ներկայացուցիչների տրամադրությունը, որոնց մեծ մասն արդեն իսկ գնահատում էին լուծարման անհրաժեշտությունը եւ ներկայացնում, թե ինչպես են մտադիր մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին։ Նաեւ նշենք, որ լրագրողներին իրենց ներկայությամբ ընդհանրապես չպատվեցին «Հանրապետության», Հայկոմկուսի եւ «Բարեփոխումների» խոսնակները։
«Փողի թալակներ» Երեւանի խանութներում
Ինչպես արդեն հայտնել ենք, կառավարության համապատասխան որոշման համաձայն, փետրվարի 1-ից Երեւանի խանութների մի մասում պետք է տեղադրվեն հսկիչ դրամարկղային մեքենաներ։ Սպառողի գրպանի համար մեքենաների վնասակարության մասին արդեն գրել ենք, Հայաստանի վաճառականների միությունն էլ իր բողոքն է ներկայացրել։ Բայց այս ամենը քիչ է։ Հայկական ճկուն ուղեղը երեւույթներին անմիջապես գտնում է համապատասխան անվանում, որը թերեւս ավելի է
ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանի մասնակցությամբ «Հետագիծ» հաղորդաշարի հերթական հաղորդումը հեռարձակելուց հետո «Ար» հեռուստաընկերությունը հարկ համարեց նշել, որ բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել, որոնցում հեռուստադիտողներն անհամաձայնություն են հայտնում պրն Շահնազարյանի արտահայտած մտքերի հետ, եւ այդ անհամաձայնությունը կիսում է նաեւ «Արը»: Դա հիշեցրեց մի «մորուքավոր» անեկդոտ: Հրեան պարբերաբար զանգում է ՊԱԿ եւ հարցնում. «Իմ թութակը ձեր կողմերում չի՞
ԼԱՎ ԼՈՒՐ
Հասարակական կյանքը մտնում է նախընտրական փուլ։ Իսկ դա մամուլի աստեղային ժամն է։ Նոր թերթեր են ծնվում։ Հները ավելացնում են տպաքանակը։ Հասարակությունը թերթ է կարդում, անգամ սկսում է տեղական հեռուստահաղորդումներ դիտել։ Ընթերցասեր հասարակության առաջամարտիկները, հարկավ, քաղաքականությամբ զբաղվող դեմքերն են, բնականաբար, նաեւ պատգամավորները։ Երեքշաբթի օրը ԱԺ նիստի հայտարարությունների ժամին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը խրոխտ ձայնով ընթերցեց տեքստ Սեւանի
ՕՐԵՆՍԳԻՐՔ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԵԽԱՆԻԶՄՈՎ
Այսօր խորհրդարանում, հավանաբար, երրորդ եւ վերջին ընթերցմամբ կքննարկվի ընտրական օրենսգիրքը, որով եւ հստակություն կմտնի քաղաքական որոշ հարցերում։ Խորհրդարանը կարող է նաեւ խորամանկել։ Քանի որ ընդամենը երկու նիստ է գումարվելու, ընդհանուրը՝ 3 ժամ տեւողությամբ, ապա շատ էլ հնարավոր է կիսատ թողնել քննարկումները եւ երկուշաբթի արդեն արտահերթ նիստի ներկայանալ միանգամայն այլ օրակարգով։ Ինչեւիցե, այսօրվա քաղաքական իրադարձությունների առանցքում
Եթե շոուն ճիշտ կազմակերպվի
Ընտրություններից բյուջեն կշահի Թեեւ այս Ազգային ժողովը դեռեւս չի երգել իր Կարապի երգը եւ չի ընդունել Ընտրական օրենսգիրքը, սակայն իրեն հաճելիորեն լուծարված է զգում։ Առջեւում աննախադեպ արդար ընտրություններն են՝ նոր ինտրիգներով։ Անկախ իրադարձությունների այսքան արագ (բայց սպասելի) զարգացումից՝ ՀՀ 1999 թվականի պետբյուջեն արդեն որոշակի գումարներ է նախատեսել ԱԺ եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար։ «Ընտրությունների
10 ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՆԴԱՏ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ԳՐՊԱՆՈՒՄ
Կոմունիստները ջանում էին ջնջել քաղաքի եւ գյուղի միջեւ եղած տարբերությունները: Ցավոք, թե բարեբախտաբար, այդ աշխատանքը կիսատ մնաց: Նշված տարբերությունն իր ազդեցությունն է թողել բոլոր ոլորտների վրա: Մասնավորապես, քաղաքագիտության մեջ հայտնի է, որ թե զարգացած եւ թե չզարգացած երկրներում քաղաքն ավելի «ընդդիմադիր» է եւ քաղաքականացված, քան գյուղը: Այդ ունիվերսալ օրինաչափության հետ մեկտեղ ճորտատիրական եւ կոլխոզային թրի
Ո՜Հ, ՓՇՈՏ Է ՃԱՆԱՊԱՐՀԴ
«Շա՞տ է դժվարացել Ռոբերտ Քոչարյանի գործն այն բանից հետո, երբ նրան այլեւս խորհուրդներ չի տալիս Պարույր Հայրիկյանը»,- «Առավոտի» այս սրտացավ հարցին ի պատասխան նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանն ասաց. «Թեեւ Պարույր Հայրիկյանն այլեւս նախագահի խորհրդական չէ՝ նա շարունակում է ղեկավարել սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովները, որոնք երկուսն էլ խորհրդակցական մարմիններ են եւ գործում
ԱԺ-ՈՒՄ ՇՐՋՈՒՄ Է ԼՈՒԾԱՐՄԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ
Սահմանադրության մեջ միայն մեկ տող է գրված ԱԺ-ի լուծարման մասին. «Հանրապետության նախագահը՝ խորհրդակցելով ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ, կարող է արձակել Ազգային ժողովը»։ «Հայրենիք» խմբի անդամ Սոս Գիմիշյանի հայտարարության համաձայն, երեկ առավոտյան Ռոբերտ Քոչարյանը հանդիպել էր Արմեն Դարբինյանի, Խոսրով Հարությունյանի եւ Վազգեն Սարգսյանի հետ, բայց բանակցության արդյունքում դեռեւս որոշում չէր կայացվել ԱԺ-ն լուծարելու վերաբերյալ։ Նախագահի
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մէջ էին եւ, ուրէմն, իրականացնում էին ազգային արժէքների վէրարժէքաւորման գօրծընթացը, եւ երբ որոշեցին հաշվիչներ տէղադրել ազգային հեռախօսների վերա, որպէսզի 4 (չօրս) րօպէից աւէլ խօսողներից որօշակի գումար գանձեն, ահա այդժամ, հասկանում եք, թէ ով ամէնաուժգին աղմուկը բարձրացրեց։ Բայց երբ Սադօյեանին յանգամանորեն բացատրեցին, որ չօրրորդ խօսափօղի
ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԻՐԵՆՑԸ ՉԷ
Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները՝ պատերազմները, հեղաշրջումները, տեխնիկայի անհավանական թռիչքները ոչ մի կերպ չեն անդրադառնում Հայաստանի հեռավոր գյուղերի տարիներով միօրինակ, միապաղաղ կյանքի վրա։ Ասենք՝ ինչի մասին եմ խոսում. անգամ Երեւանի փոքրիկ ցնցումներն ու քաղաքական իրարանցումները, ասենք՝ Ազգային օպերայի շռնդալից հաջողությունների լուրերը գյուղեր են հասնում կամ ուշացումով, կամ էլ ամենեւին չեն հասնում։ Գյուղի կանայք Նորաձեւություն, էկոլոգիապես մաքուր
ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍԸ ԵՎ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԸ
Ո՞ւմ ծանոթ չէ հայ գնչուի խորհրդավոր ու անմոռաց կերպարը Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպից։ Վեպի հայ գնչուի մասին պատմող հատվածից դժվար չէ համոզվել, թե ինչ անսահման խոր տպավորություն է թողել այդ զարմանալի անձնավորությունը դեռեւս մանուկ Գաբրիելի վրա։ Հայ գնչուի ով լինելու գաղտնիքը, հավանաբար, դեռ երկար պետք է հուզեր հայ ընթերցողին, եթե ինքը՝ մեծ
ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԻ ԴԻՄԱՑ
Իր որդու սպանությունից հետո (1998 թ. սեպտեմբերի 1) քաղաքացին դիմել է գրեթե բոլոր բարձրագույն ատյաններին՝ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին, նախագահի խորհրդականներ Պ. Հայրիկյանին, Վ. Հովհաննիսյանին, ԱԺ դատաիրավական հանձնաժողովին։ Պատասխան չկա։ Հրապարակելով որդեկորույս հոր հարցադրումները, մի բանի վրա ենք զարմանում, ինչպե՞ս է, որ բարձրացրած հարցադրումները չեն նկատել ոչ նախաքննական մարմինը եւ ոչ
«ՄԱՐԶ»ԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ
Մայրաքաղաքի դպրոցներում ձմեռային արձակուրդները դեռ չավարտված՝ նորից սկսվեցին։ Շնչառական սուր վիրուսային հիվանդությունների արհեստական օջախներ չստեղծելու մտահոգությամբ՝ Երեւանի քաղաքապետը դպրոցներում դասերը մինչեւ փետրվարի 8-ը հետաձգելու որոշում է կայացրել։ Մարզպետարանների կրթության վարչության պետերին մի տեղում գտնելու բարեբախտությունից օգտվելով՝ փորձեցինք ճշտել նաեւ մարզերի դպրոցների «սուր վիրուսային» վիճակը եւ ոչ միայն այդ։ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Սիլվա Խրիմյանը,
ՔԱՐԱԲԱՂՆԻՍ՝ ՓՈՂՈՑՈՒՄ
Տողերս անհավանական կարող են հնչել այսօր, սակայն եթե նույնիսկ մեկ անգամ լինեք «Երեւան» կինոթատրոնի դիմացի փողոց-շուկայում (Ֆիրդուսու փող.), ապա կհամաձայնեք ասածիս հետ։ Շուկա-փողոցի երկարությունը մոտ 100 մետր է, լայնությունը… 2 մետր, տեղ-տեղ էլ 1,5 մետրանոց անցումներով, որտեղով անընդհատ երթեւեկում են գնորդները, ինչպես նաեւ ապրանք տեղափոխող սայլակները։ Գնորդները քիչ է մնում ընկնեն կամ բարձրանան վաճառասեղանների վրա։
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆԴԴԵՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ
Մեր օրերում սովորական երեւույթ է դառնում որեւէ չաշխատող հիմնարկի փակվելը։ Որպես օրենք դրանից հետո սկսվում է վերոնշյալ հիմնարկի տարածքի եւ ունեցվածքի «սեփականաշնորհման» գործընթացը։ Ըստ շենքի քաղաքի կենտրոնին մոտ գտնվելու՝ սեփականաշնորհողը լինում է ավելի հզոր որեւէ քաղաքական գործիչ կամ նրան ենթակա պետական որեւէ այլ հիմնարկ։ Նման երեւույթների մասին եթե մամուլում գրվում է, ապա այդ հրապարակումը ստանում
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵԳԱՍԸ՝ ԹԵՎԵՐԸ ԿՏՐԱԾ ՁԻ
Երբ Վիետնամի պատերազմի ժամանակ ծերուկ Սթայնբեքը ամերիկյան ռմբակոծիչներից խորհրդանշական կրակեց Վիետնամի վրա, աշխարհի առաջավոր մտավորականները, այդ թվում նաեւ խորհրդայինները, որոնց համար հարմար առիթ էր եւս մեկ անգամ հայհոյելու «կապիտալի աշխարհի կամակատարներին», խորհրդայինների թվում նաեւ Հայաստանի պետական մտավորականները քննադատեցին ցնդած ծերուկին՝ ախր վիետնամցիներն էլ մարդ են: Վիետնամցիներն էլ, ամերիկացիներն էլ, հայերն էլ, թուրքերն էլ, Աստծո ստեղծած
Սադամը եւ նրա ժողովուրդը
Եթե ճիշտ է, որ մարդուն չի կարելի զոռով լավություն անել՝ բռնանալով բարու եւ չարի նրա պատկերացումների վրա, ապա ինչպես կարելի է հակաժողովրդական կոչել նրա ռեժիմը, որը մոլեգնորեն պաշտպանում է Իրաքի ժողովրդի ճնշող մեծամասնությունը: Հեռավոր հակամարտությունը Համաձայնեք, որ Երեւանում գտնվելով դժվար է դատել, թե ինչ է տեղի ունենում հարավսլավական Կոսովո երկրամասում: Ով է այդ հակամարտության մեջ
«Քաղաքաշինության նախարարը կատարում է քաղաքական պատվեր» Ռուբեն Եգորյան
Քաղաքաշինության նախարար Ֆ. Փիրումյանի ներկայացմամբ եւ վարչապետի որոշմամբ հաստատվեց ՀՀ քաղաքաշինության նախարարության նոր կառուցվածքը, ըստ որի կազմալուծվում է նախարարության Զարգացման եւ արտաքին կապերի վարչությունը, որը ղեկավարում էր պատգամավոր Էդվարդ Եգորյանի կրտսեր եղբայր Ռուբեն Եգորյանը։ Վերջինս «Առավոտին» հայտնեց, որ իր ղեկավարությամբ մշակվել են Հայաստանի համար կարեւոր, ստրատեգիկ նշանակություն ունեցող հայտնի մի շարք ծրագրեր՝ «Հայաստանի Հանրապետության սահմանների
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ
Մեկ տարի առաջ, ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ նրա պատերից դուրս ծայր առավ հրաժարականների շքերթ, որն ակնկալվածից ավելի կարճ ընթացք ունեցավ։ Նրանցից ոմանց «Առավոտը» հրավիրել է զրույցի՝ բոլորին ուղղելով նույն հարցերը։ 1. Մեկ տարվա հեռավորությունից Ձեզ էլի Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարակիրն ու քաղաքական գծի հետեւորդը համարո՞ւմ եք։ 2. Այս մեկ տարվա ընթացքում հանրապետությունում տեղի ունեցածի վերաբերյալ
ԼԱՎ ԼՈՒՐ
«Առավոտ» օրաթերթը անդրադարձել էր Երեւանի Դավիթաշեն համայնքում կառուցվող շքեղ առանձնատներից մեկին, որն, ըստ լուրերի, պատկանում է համայնքապետի տեղակալին։ Հիշեցնենք, որ առանձնատունը շրջապատող քարե պարիսպը խանգարում էր երթեւեկությանը։ Գոհունակությամբ փաստում ենք, որ վերոհիշյալ հրապարակումից բառացիորեն երկու օր անց փողոցի այդ մասում շինարարական աշխատանքը եռում էր։ Բուն փողոցը տանտերը իրենով է արել, նրան զուգահեռ մի նոր փողոց
Ո՞վ է կերել 13000 տոննա ցորենը
Վերջերս ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Արա Ասլիկյանն ասուլիս էր հրավիրել։ Առիթը «Առավոտի» մի հրապարակումն էր, ուր պատգամավոր Վահագն Խաչատրյանը ներկայացրել էր «Միկա Արմենիա» ընկերության հացի (եւ բենզինի) մոնոպոլիստ դառնալու վտանգները։ Պրն Խաչատրյանի խոսքը Ասլիկյանը նախընտրական արշավին էր վերագրել։ Վահագն Խաչատրյանից փորձեցինք այս «գործի» կապակցությամբ այլ մանրամասներ էլ իմանալ եւ ըստ այդմ էլ դատել՝ նա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ ԻՐԵՆ ԱՌՆՎԱԶՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Է ԶԳՈՒՄ»
Սոցիալ-տնտեսական այլ պայմաններում ապրող երկրներում մարդիկ սիրտ ու հավես չունեն քաղաքականությամբ հետաքրքրվելու, քաղաքական գործիչների ելույթները վերլուծելու։ Ինչպես նաեւ հավակնություն չունեն քաղաքականապես հասուն երեւալ։ Սովորական երկրներում մարդիկ ապրում են նորմալ մարդկային կյանքով։ Մեր երկիրն այս իմաստով եւս կտրուկ տարբերվում է ուրիշներից։ Մեզ մոտ յուրաքանչյուր երկրորդ հայը խիստ քաղաքականացված է, կարող է ժամերով խոհափիլիսոփայել ցանկացած հարցի շուրջ
ԹԵՐԹԸ ՄԻՆՉԵՎ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
Մինչեւ փետրվարի 19-ը նախատեսված Ժողովրդական կուսակցության համագումարը՝ լույս կընծայվի այդ կազմակերպության պաշտոնաթերթի առաջին համարը։ Կարեն Դեմիրճյանի կուսակցության պարբերականը կկոչվի «Ձայն ժողովրդի» եւ լույս կընծայվի Նարեկ Մեսրոպյանի խմբագրությամբ՝ իբրեւ շաբաթաթերթ։ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՉԻ ՎՃԱՐՈՒՄ «Հայրենիք» խմբի հայտարարության համաձայն, թիվ 1 հիվանդանոցը 1998-ի օգոստոսի 1-ից «եւ ոչ մի լումա չի ստացել, իսկ հանրապետական հիվանդանոցին կառավարությունը պարտք է
ՈՉ ԿՏՐՈՒԿ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Իրեն հարգող որեւէ օրաթերթ մի քանի օրվա վաղեմության իրադարձություններին չի անդրադառնա, մանավանդ, եթե հեռուստատեսությունն արդեն օր օրի դրանց անդրադարձել է։ Եվ քանի որ «Առավոտն» ինքն իրեն ոչ միայն հարգում է, այլեւ սիրում՝ չենք լուսաբանի նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանի երեկվա ճեպազրույցի այն հատվածը, որ վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանի՝ Շվեյցարիա այցին։ Կմեջբերենք միայն առավել օրախնդիր հարցադրումների
ՓՈԽԱՆՈՐԴԸ
Իր մեկնելուց առաջ թողած գրության մեջ Վանո Սիրադեղյանը ՀՀՇ վարչության նախագահի պաշտոնակատար է նշանակել Արարատ Զուրաբյանին։ ՀՀՇ վարչության որոշ անդամների վրդովվեցրել է այս քայլը։ Նրանք պնդում են, թե այս հարցը պիտի վարչության նիստում որոշվեր։ ԱՐԱՄԱԶԴԻ ԲԱԽՏԸ Առայժմ հաջող չի դասավորվում երկրապահացած նախկին ԱԻՄ-ական Արամազդ Զաքարյանի պետական կարիերան։ Մոտ մեկուկես տարի առաջ Արամազդ Զաքարյանը հանրապետության զինկոմի
ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ ՆԱԵՎ ԱԶԱՏՈՒՄ ԵՆ
«Ես Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո հրաժարական չեմ տվել, ինձ ազատել է Ռոբերտ Քոչարյանը»,- այսպես արձագանքեց նախագահի նախկին խորհրդական Կտրիճ Սարդարյանը «Առավոտի» խնդրանքին՝ խոսք ասել փետրվարյան իրադարձություններից մեկ տարի անց։ Իսկ նրանց գնահատականները, ովքեր հեռացան Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, կարդացեք 4-րդ էջում։ ՈՀՄԱԿԻ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ Հրանտ Մաթեւոսյանի հետ վաղեմի հաշիվներ ունեցող, նրա տեղը զբաղեցնել փափագող եւ այժմ պատեհ
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ Հայոց աշխարհում վէրջիններն արդէն դարձել էին առաջիններ, եւ առաջինները՝ վէրջիններ, ահա այդժամ ամէն երեւոյթ նէրկայանում էր գլխիվայր շուռ եկած։ Զօրօրինակ՝ օվքեր առաջներում փօղօցներում ցոյցեր էին անում, այժմ արդէն, յուրեանց յարմարավէտ աշխատասէնեակներում նստոտած, պաշտօններ էին վարում։ Եւ յակառակը՝ օվքեր առաջներում յարմարավէտ պաշտօններ ունեին, այժմ արդէն սրտատրօփ գարնան գալստեանն էին