Օրվա լրահոսը

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ՉԻՐԱԿԱՆԱՆԱԼԻՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ

Հաշված ժամանակ է մնացել Ազգային ժողովին։ Օգտվելով այդ հանգամանքից, փորձեցի պարզել՝ պատգամավորները երբ են հասկացել, ինչ ասել է պատգամավոր, դրա կարեւորությունն ու իմաստը։ Եվ, ընդհանրապես, փոքր ժամանակ նրանցից որեւէ մեկը երազե՞լ է պատգամավոր դառնալ։ Անցկացրածս հարցումից պարզվեց, որ թեպետ մեկ-երկուսը մանկուց գիտեին, ինչ ասել է ՃԽ եւ ընտրություններ, բայց նրանցից ոչ ոք չի երազել պատգամավոր

Բերեզովսկի, Աղանբեկյան, Կովալյով…

Եթե Հայաստանում իշխանությունները փորձում են իրենց ներկա անհաջողությունների համար վարագույր ստեղծել «նախկինների» հետ հարցերը լուծելով, ապա Ռուսաստանը փորձում է հարցերը լուծելով՝ ներկաներից զատել «նախկիններին»։ Դեռեւս օգոստոսին, երբ Եվգենի Պրիմակովը դարձավ Ռուսաստանի վարչապետ, Ռուսաստանի ողջ քաղաքական վերնախավը զգաստության նոպա ունեցավ, որովհետեւ բոլորն էլ հասկանում էին, որ արտաքին հետախուզության նախկին ղեկավարն ունենալով ՊԱԿ-ում աշխատելու երկարամյա փորձ, իր

ԳԻՐ ՍԻՐԵ, ՂԱԼԱՄ ՍԻՐԵ, ԴԱՇՆԱԿ ՍԻՐԵ

Կրթական շաբաթ՝ ազգային խտացումներով Առանց վարանելու անցնող շաբաթը կարելի է կրթական որակել։ Նույնիսկ ազգիս «ընտրյալները» պատիվ արեցին խոսել կրթության մասին։ Ու քանի որ այդպես հազարից մեկ է լինում, ասենք Կրթության մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովի քննարկմանն արժանանալիս, հարկ է պատմական պահն անմահացնել։ Իսկ կրթության եւ գիտության նախարարի հարազատ կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, պահն այդ առավել ընդգծելու ցանկությամբ

ԱՆՕԺԻՏԸ

Տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքը առողջապահության մեջ … Ուղիղ մեկ տասնամյակ տեւած փորձը ցույց տվեց, որ միջազգային օրենքներն էլ սին ու փուչ բաներ են, մեկմեկու հակասող ու դրանով իսկ՝ ոտնահարելի։ Ի՞նչ օրենք, ի՞նչ բան, հարկավոր է միայն կամենալ ու կարենալ, մնացածն, ինչպես ասում են, ենթաօրենսդրական ակտերով, հրամաններով ու հրահանգներով լուծվող խնդիր է։ Եվ ոչ միայն

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՆԱԿ Է ԹՈՂԵԼ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ…

Տարվա բոլոր ժամանակներին եւ գրեթե բոլոր ոլորտներում «անզեն աչքով» անգամ նկատելի է այս հանգամանքը։ Եթե գարնանն ու ամռանը գյուղացիները մեն-մենակ են մնում, ավելի ճիշտ՝ հենց իրենք են իրենց գլխի ճարը տեսնում տնտեսության հետ կապված բոլոր հարցերում (պարարտանյութերի, դիզ. վառելանյութի, բուժանյութերի, ավտոպահեստամասերի եւ այլն), ապա ձմռան ամիսներին, մանավանդ նախալեռնային ու լեռնային գյուղերում, հոգսառատ խնդիր է դարձել

Մի լուծարեք Ազգային ժողովը

Բաց նամակ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Amnesti international միջազգային հեղինակավոր կազմակերպությունը հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ: Այդ փաստաթղթում, մասնավորապես, մտահոգություն է հայտնվում «չափահաս տղամարդկանց միջեւ փոխադարձ համաձայնությամբ կատարվող համասեռական հարաբերությունների քրեականացմամբ»: ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեին ուղղված պարբերական զեկույցի մեկնաբանություններում նույն կազմակերպությունը դիմում է մեր նախագահին հետեւյալ կոչով. «Անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել

ԻՆՔՆԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԲԱՐԴՈՒՅԹ

Լիբերալներն ընդդեմ լիբերալների «Եվ ազատ կլինեն փոքր ժողովուրդները եւ թող որ օգնի նրանց այդ հարցում հետախուզությունը» Չարլզ Պրոտեուս Ստեյմեց (վերաձեւակերպված արտահայտություն «Կաբալայից») Լիբերալներին միավորելը գերբարդ խնդիր է: Առավել եւս մի երկրում, ուր ընդամենը կարելի է խոսել այս կամ այն քաղաքական հոսանքի լիբերալ երանգավորման մասին եւ ուր անգամ անցած հարյուրամյակը լիբերալ-դեմոկրատական հաստատուն ավանդույթներ չի ստեղծել, իսկ

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Երեկ «Արմենպրեսի» մամուլի սրահի հյուրն էր Ռոբերտ Գրինը։ «ԱրմենՏելի» հետ կապված գործարքների մասին մամուլի հրապարակումներին հետեւողները կհիշեն, որ արտասահմանյան գործարարը (թե՞ մասնագետը) դատական խնդիրներ ունի այդ կազմակերպության հետ։ Պրն Գրինը 1995 թ. աշխատում է Հայաստանում։ Նա ինքն իրեն ներդրող է համարում, ասում է, որ մինչ այդ խիստ բեղմնավոր (շահութաբեր) աշխատել է Կանադայում։ Վերջին տարիներին իր

Ոչ միշտ է փնտրողը գտնում

Ազգային ժողովի նիստի ավարտից հետո, որն ընդունեց Ընտրական օրենսգիրքը, նիստերի դահլիճի նախասրահում հայտնված պատգամավորների մի մասն անմիջապես ստիպված եղավ վերադառնալ, քանի որ ներսից երկրապահ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը իրենց խմբի բոլոր անդամներին նիստերի դահլիճ համենալու հրավեր արեց։ Նիստերի դահլիճի նախասրահն անմիջապես դատարկվեց եւ դրանով միանգամից նկատելի եղավ, որ ժամանել է եւ «Երկրապահի» նիստին է մասնակցում վարչապետ

ԶՈՒՐ ԿՐՔԵՐ. ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

Կոմունիստների քավորությամբ Նախ՝ թե խորհրդարանը ինչպես արտահայտեց իր վերաբերմունքը Ընտրական օրենսգրքի վերաբերյալ։ «Կողմ» քվեարկեց 88, «դեմ» ու «ձեռնպահ» 5-ական պատգամավոր։ Դա լիովին բավարարեց, որպեսզի Ընտրական օրենսգիրքը համարվի ընդունված։ Չքվեարկեց 46 պատգամավոր, որոնց, եթե 3-ն էլ միանային, այսինքն 96 հոգուց պակաս մարդ մասնակցեր քվեարկությանը՝ Ընտրական օրենսգիրքը կհամարվեր չընդունված՝ քվորում չլինելու պատճառով։ «Հայրենիք» պատգամավորական խմբակցությունը քվեարկությանը չմասնակցածների

ԼԱՎ ԼՈՒՐ

«Կրթության մասին» օրենքը խորհրդարանում ստացավ 100-ից ավելի «կողմ», ոչ մի «դեմ» քվե եւ ընդունվեց։ Այս առումով գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանն «Առավոտին» ասաց. «Իր քվեարկությամբ պառլամենտն ապացուցեց, որ մեր հասարակության մեջ կան արժեքներ, որոնք ենթակա չեն քաղաքական շահարկումների եւ ընդհանուր մտահոգության առարկա են»։ ՎԱՏ ԼՈՒՐ «Որպեսզի մենք հաղթենք առաջիկա խորհրդարանական ընտրություններում՝ պետք է հավաքենք

Մեր հոգսերի փետրվարը

ԱԺՄ-ի երեկվա հրավիրած հանրահավաքն ակնհայտորեն միտում ուներ վերականգնել հին, բարի ավանդույթը եւ 88-ի փետրվարյան հիշողությունները վերակենդանացնելով, ժողովրդին տանել դեպի նոր, լուսավոր հաղթանակներ։ Հանրահավաքը 88-ի որոշ օրերի հուշեր արթնացրեց։ Անկախության հրապարակը իրոք բազմամարդ էր։ Հանրահավաքն իրենց ներկայությամբ պատվել էին մի խումբ ԱԺ պատգամավորներ Դավիթ Շահնազարյանի եւ Վահագն Խաչատրյանի գլխավորությամբ։ Ներկա էին նաեւ բազմաթիվ հայտնի եւ անհայտ

«ՀԻՇԵՔ, ՈՐ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻ ԵՓԱԾ ՃԱՇՆ ԵՔ ԿԵՐԵԼ»

ՀԿԿ Երեւանի քաղաքային կոմիտեն սկսեց իր հերթական նարոդնիկական շարժումը քաղաքի Սովետական շրջանից (այժմ՝ Խորհրդային)։ Հավաքվածներն ինչպես միշտ գործազուրկներն ու կենսաթոշակառուներն էին։ Լեգենդար Գայի արձանի հովանու ներքո իրար հետեւից բարձրախոսին էին մոտենում նախկին մանկավարժները եւ իրենց բողոքն ու դժգոհությունն էին արտահայտում այս իշխանություններից, նախագահից, «Վանոյին փախցնողներից» եւ բոլորից-բոլորից։ Ելույթ ունեցողները նախօրոք էին պատրաստել իրենց հատուկ կարծիքը,

Ազգային մտավորականները

Իրենց ազգասիրությունը ցուցադրելու լավ պատրվակ գտած մտավորականները հավաքվեցին Գրականության ինստիտուտում եւ, հետեւելով իրենց առաջնորդ Սիլվա Կապուտիկյանի բարի օրինակին, պահանջեցին Վանո Սիրադեղյանի գանգամաշկը: Ենթագիտակցական մակարդակով նրանք, հավանաբար, նախանձով եւ կարոտախտով էին հիշում այն երանելի ժամանակները, երբ փառապանծ սովետական չեկիստները կարողացան գտնել նախկին խորհրդային ղեկավար, ԲՀՇ-ի /բոլշեւիկյան համազգային շարժման/ նախկին առաջնորդ Լեւ Տրոցկուն հեռավոր Մեխիկոյում: Որտե՞ղ ես

«ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ՄՇԱԿԵԼ ԵՆ ՍԱԴԻՍՏ ՊԵԴԱՆՏՆԵՐԸ»

Որոնք, ամեն դեպքում, պատգամավորության թեկնածուներից արյան եւ, հատկապես, մեզի անալիզներ չեն պահանջել: Ընտրական օրենսգիրքը կազմողների մասին վերոհիշյալ կարծիքը հայտնեց ՌԱ(ԼԴ) կուսակցության նախագահ Վիգեն Խաչատրյանը։ Երեկ նա Ընտրական օրենսգրքի շուրջ բանավիճելու էր հրավիրել խորհրդարանական խմբերի ու խմբակցությունների նախագահներին։ Նաեւ՝ Աշոտ Բլեյանին։ Բանավեճի սկզբում հիշեցվեց ստալինյան շրջանի այն կարգախոսը, թե՝ «Կարեւոր չէ՝ ինչպես են ընտրում, կարեւոր է՝

ԱԺ-Ն ՉԻ ԼՈՒԾԱՐՎԻ

Խիստ իրազեկ աղբյուրները «Առավոտի» հետ զրույցում, իրենց ինքնությունը չբացահայտելու պայմանով հայտնեցին, որ Ազգային ժողովը չի լուծարվելու՝ համենայնդեպս առաջիկա ժամանակահատվածում։ ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԴԻՎԱՆԲԱՇՈՒՆ Ս/թ հունվարի 30-ի «Հայոց աշխարհ» օրաթերթի թղթակցի հարցերին պատասխանելով՝ ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը հայտարարել է բառացիորեն հետեւյալը. «Օրագրի» վերաբերյալ միանգամից ասեմ, որ տպագրված բոլոր նյութերը հերյուրանքներ են»։ «Օրագիր» օրաթերթի համբավին

Գ. ՊՈՂՊԱՏՅԱՆԸ ԵՎ Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՆ

Երեկ կայացավ 1996 թ. «ԱրմենՏելի» նախագահի խորհրդական Ռոբերտ Գրինի ասուլիսը։ Նա պնդեց, որ կապի նախկին նախարար Պողպատյանի հայտարարությունը, թե ամերիկյան TWT կազմակերպությունը 100 մլն դոլարի ներդրում է արել Հայաստանում, չի համապատասխանում իրականությանը։ Նույնպիսի որակավորում ստացավ բարեփոխումների նախարար Վ. Ավանեսյանի հայտարարությունը՝ 9 մլն դոլարի մասին։ Մանրամասները՝ էջ 4: «ԱՅՍ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՝ ՎԻՃԱԿԸ ՎԱՏԱՑԱՎ» «Հայաստանում այս

ՊԱՇՏՊԱՆՎԵՔ, ՔԱՆԻ ԴԵՌ ՈՒՇ ՉԷ…

Երազած եւ անցանկալի երեխաներ… Տարիների սպասումներից, տառապանքներից, այս ու այն հեղինակավոր բժշկական հիմնարկների, հայտնի ու անհայտ հեքիմների, էքստրասենսների եւ այլ իրական ու հեքիաթային բժիշկ-բուժակների դռները մաշելուց, հանդիմանանքներից ու արտասուքներից, բացահայտ ու թաքուն վիրավորանքներից հետո, վերջապե՜ս… վե՛րջ տառապանքներին: Ահա նա՛, այն պստլիկը՝ առավելագույնը, ինչ կարող էր տալ Աստված… Եվ փոխարենը… Հանրապետության կլինիկական հիվանդանոցներից մեկի գինեկոլոգիական բաժնում

ԿՐՔԵՐ ՖԻԼՄԱԴԱՐԱՆԻ ՇՈՒՐՋ

Այսօրվա դրությամբ, Հայաստանի ազգային ֆիլմադարանում պահպանվում են 2776 անուն ֆիլմ, դրան գումարած 1900 ֆիլմ, որը ժառանգություն է ստացվել «Կինոպրոկատից»։ Շուրջ 2029 ֆոտոփաստաթուղթ, 23 հազար 331 տուփ ձայնադարան, 6000 ժամ տեսագրական նյութ (վիդեո), 726 ֆիլմի մոնտաժային թերթեր ու սցենարներ։ Հրատարակել է 12 անուն մասնագիտական գրականություն, կազմակերպել բազմաթիվ փառատոններ եւ վերջերս էլ հիմնել մասնագիտական գրադարան եւ կինոյի

Արտաքնոց կամ…

 Զուգարան լսելիս հաճույք չես ստանում, սակայն ավելի տհաճություն ես զգում այնտեղ մտնելիս, որը գտնվում է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում։ Խոսքս միայն մեկի մասին չէ, այլ այս ֆակուլտետի բոլոր զուգարանների (համենայնդեպս, մյուս մասնաշենքերի զուգարանները առավել բարեկարգ վիճակում են գտնվում), որտեղ ոտք դնողը զզվանքից բացի ուրիշ ոչինչ չի զգում։ Մի՞թե մասնաշենքի հավաքարարները կոչված են միայն լսարանների

ՆՈՐ «ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ», ՆՈՐ «ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ»

Դժվար է ապրել մի հասարակության մեջ, որտեղ արժեքային համակարգը գլխիվայր շրջված է։ Որտեղ ազնվության, բարության, մեծահոգության, վեհանձնության տարրական դրսեւորումները բացակայում են։ Հասարակություն, որի անդամները չգիտեն, որ անպարկեշտ է ընկածին հարվածելը, վերեւում կանգնածին քծնելը, գործընկերոջը խաբելը, դավաճանելը, աջուձախ ստելը։ Մարդկային բարձր որակները մեզանում պահանջարկ չունեն, հարգանքի ու ընդօրինակման չեն տրվում։ Ընդհակառակը՝ չարության, կեղծիքի, ստորաքարշության նկատմամբ ոչ

ԱՆՆՊԱՍՏ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայփոստ» պետական ձեռնարկությունից տեղեկացանք, որ ամփոփվել են Երեւանում եւ մարզերում ընտանեկան նպաստների վճարումները։ Մնացորդային գումարները նստում են բանկային հաշիվների վրա եւ կավելանան փետրվար ամսվա գումարներին։ 1. Արագածոտն մարզ 57.669.100 Ֆինանսավորում 53.781.250 Փաստացի վճարում 2. Արարատ 127.643.850 101.961.480 3. Արմավիր 93.554.500 84.679.850 4. Գեղարքունիք 111.239.450 107.418.950 5. Լոռի 264.361.650 239.631.000 6. Կոտայք 121.523.200 102.634.700 7. Շիրակ

ԲԺՇԿԻՆ «ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» Է ՊԵՏՔ

Առողջապահության բարեքանդումներից հետո առողջապահության նոր նախարարի հետ լրագրողների հանդիպման ժամանակ նորից բարձրացվեց բժիշկների «կաշառակերության» հարցը, այդ մասին ինֆորմացիա տպագրվեց «Առավոտ» օրաթերթում։ Ոչ մի անգամ չի մանրամասնվում, թե ինչ ասել է բժիշկների կաշառակերություն։ Այս թեմայով հոդվածներ գրող, բժիշկներին մրոտող հարգարժան լրագրողները գիտե՞ն, արդյոք, թե ինչպես է աշխատում բժիշկը, յուրաքանչյուր ծանր, մահամերձ հիվանդին կյանքի կոչելու համար ի՞նչ

Ոսկու տենդ

ՀՀ կառավարության 1998 թ. նոյեմբերի 9-ի թիվ 697 որոշման համաձայն, Սոթքի եւ Մեղրաձորի հանքերն ու համալիրները, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան միավորվել են «Արարատ» ոսկու արդյունահանման ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվության ընկերության մեջ։ Որոշումն արդեն սկսել է իրագործվել։ Կառավարության որոշումից ուղիղ 2 օր հետո ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարը ստորագրել է իր թիվ 500 հրամանը։ Այնուհետեւ, նոյեմբերի 27-ին,

ԼՈՐԴԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՔՆՆԱՐԿՄԱՆ

Արտգործնախարարության մամուլի ծառայությունից ստացված տեղեկությունների համաձայն, ԼՂՀ արտգործնախարար Ն. Մելքումյանը փետրվարի 3-ին ընդունել է կարճատեւ այցով Ղարաբաղ ժամանած Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Ջոն Ֆորբսին։ Ներկայացնելով տարածաշրջան կատարած իր այցելության նպատակը՝ Ֆորբսը տեղեկացրել է, որ նախատեսվում է մարտին Լորդերի պալատում քննության առնել Ղարաբաղի հիմնախնդիրը, որի առնչությամբ իրեն անհրաժեշտ է ամբողջական տեղեկատվություն ունենալ բանակցային գործընթացի ներկայիս

ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ

Սենեգալի մայրաքաղաք Դաքարում 1998 թ. նոյեմբերի 28-29-ը կայացավ ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ծրագրերում ընդգրկված երկրագնդի շուրջ 120 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների (RIOD-ցանց) աշխատանքային հանդիպումը։ Հայաստանը ներկայացնում էին բնապահպանության փոխնախարար, կոնվենցիայի բյուրոյի անդամ Սամվել Բալոյանը եւ «Տապան» էկո-ակումբ հասարակական բնապահպանական կազմակերպության նախագահ Հրանտ Սարգսյանը։ Փետրվարի 4-ին «Ամերիկայի հայկական համագումար» կազմակերպությունում տեղի ունեցավ հանդիպում Հրանտ Սարգսյանի հետ,

Բաց նամակ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան զեկուցող Դմիտրու Վոլչիչին Հարգարժան պրն Վոլչիչ Ձեզ եմ դիմում ՀՀ Ազգային ժողովի օրաթերթ «Հայաստանի Հանրապետութիւնից» հեռացված տասներկու լրագրողների եւ նախկին գլխավոր խմբագրի անունից։ Այս նամակը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովին կարող էր հղվել դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերին, երբ ԱԺ նախագահի կամայական ու անհիմն որոշմամբ աշխատանքից հեռացվեց «ՀՀ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, եւ խմբագրության տասնութ

ՄԻ ԲԱԺԱԿ ԼԻՄՈՆԻ ՀՅՈՒԹ՝ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ՄՏԱՀՈԳ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

Հին անեկդոտ կա այն մասին, թե ինչպես մեկն իր գերերջանիկ, ինքնագոհ ընկերոջը տեսնելով խորհուրդ է տալիս. «Գնա մի հատ լիմոն կեր, էդ դավոլնի ռոժդ չտեսնեմ»։ Թվում է, թե տիպիկ հայկական մտածողություն է։ Պարզվում է՝ այնքան էլ չէ։ Ճիշտ եւ ճիշտ այդ անեկդոտի մոտիվներով միջազգային մի մրցանակ կա, որը տրվում է լավագույն ժպիտի համար։ Այդ մրցանակին

Այսօր ես տեսա 37 թվականը եւ զրպարտիչներին

Մեր խմբագրություն այցելած Հայաստանի ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանին շատ են վրդովեցրել Վանո Սիրադեղյանի անձի շուրջ վերջերս արվող բազմաբնույթ հայտարարությունները։ Նա մտահոգված է, որ 50 տարի հետո, ուսումնասիրելով հայաստանյան մամուլը, մարդիկ կզարմանան, որ չի եղել որեւէ մեկը, որն իր քաղաքացիական կեցվածքով կարողանա օրինակ լինել մյուսների համար։ Պարոն Հարությունյանի կարծիքով, ընդօրինակման արժանի է հենց իր կեցվածքը,

ԴԱՌՆԱ՞ՆՔ ԶՈՂՈՐՄԻ ՏԻ ՏԱՆՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ

Մի՞թե վերջին ճեպազրույցներն էին Այս նստաշրջանի առաջին ճեպազրույցները գուցե վերջինը դառնան։ Համենայնդեպս, այս ենթադրության համար պարարտ հիմք էր խմբերի եւ խմբակցությունների ներկայացուցիչների տրամադրությունը, որոնց մեծ մասն արդեն իսկ գնահատում էին լուծարման անհրաժեշտությունը եւ ներկայացնում, թե ինչպես են մտադիր մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին։ Նաեւ նշենք, որ լրագրողներին իրենց ներկայությամբ ընդհանրապես չպատվեցին «Հանրապետության», Հայկոմկուսի եւ «Բարեփոխումների» խոսնակները։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031