Օրվա լրահոսը
ԱՊՏԱԿ
Անկախ պատգամավոր Դավիթ Մաթեւոսյանը ԱԺ-ում հայտարարեց, թե Արծրուն Մարգարյանն իր մտերիմ ընկերն էր, եւ ինքը մասնակցել էր նրա որոնման աշխատանքներին: Նա դատախազությանը մեղադրեց դեպքի վերաբերյալ «անտրամաբանական մոտեցում» ունենալու մեջ. «Այնքան էին ոգեւորված ինքնասպանության վարկածով, որ շատ-շատ հանգամանքներ անտեսվեցին»։ Դավիթ Մաթեւոսյանի գնահատականով նման տրամաբանություն եւ բարոյականություն ունեցող մարդիկ չպիտի ԱԺ-ին միջնորդություն ներկայացնեն. «Ուստի, պրն դատախազ, Ձեզ
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ փէտրուարին հայոց արքան հրաժարական տուեց, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մէջ էին, ահա այդժամ վէրստին ազատ արձակուեց Դաշնակցութիւնը, եւ Հայոց մէջ վէրստին աշխուժացավ կուսակցական կեանքը, եւ յատկապէս վէրածնունդ ապրեցին այն կուսակցութիւնները, որոնք շէփօրում ու տարփօղում էին Նալբանդեանի եւ Զեյնալվանդեանի, Փարամազի եւ Արամազդի գաղափարները։ Դորանք մօտաւորապէս այն ժամանակներն էին,
Էս էն տարածքն է, որ ԱԺՄ-ին է տվել ուսուցչի տունը
Դեռեւս 1998 թ. գարնանը ԱԺՄ Վանաձորի կազմակերպության գրասենյակում, որ այն ժամանակ նոր էր հիմնադրվել Թումանյան – 5 հասցեում եւ ընդամենը նախընտրական շտաբի դեր էր կատարում, իբրեւ քարոզչության գլխավոր միջոց կարելի է տեսնել միայն կուսակցության պաշտոնաթերթի տարբեր համարներ։ Այս տարվա հունվարից գրասենյակը սկսել է ստանալ հանրապետական մի քանի օրաթերթեր եւ շաբաթաթերթեր։ Փաստորեն, ինչ-որ չափով վերածվելով նաեւ
ՓԱՍՏԱԲԱՆՆԵ՛Ր, ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փետրվարի 12-ին տեղի էր ունեցել փաստաբանների որակավորման հանձնաժողովի անդրանիկ նիստը, որտեղ որոշվեց, թե ի՞նչ կարգով են անցկացվելու փաստաբանների քննությունները. որտե՞ղ, ե՞րբ։ Նիստի աշխատանքներին մասնակցել է նաեւ արդարադատության նախարարը։ Մենք դիմեցինք ՀՀ փաստաբանների կոլեգիայի նախագահության նախագահ Միշա Փիլիպոսյանին։ Զրուցակիցս ասաց, որ այս քննություններն ինչ-որ ձեւով պետք է տարբերվեն դատավորների թեստային քննություններից, դարձյալ համակարգիչների միջոցով։ Մ. Փիլիպոսյանը
ԱՄԵՆԱՄԵԾ ՄԵՂԱՎՈՐԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է
Ով հաճախակի զբոսնում է Օղակաձեւ այգում, հնարավոր չէ, որ տեսած չլինի մուրացկան, թափառաշրջիկ երեխաների խումբ, որոնց բարեհամբույր ժպիտով մի աղջիկ ինչ-որ բան է բացատրում։ Աղջիկը «Նոր Հայաստան» հումանիտար աջակցության կենտրոնի տնօրեն Էլեոնորա Մանանդյանն է։ Կենտրոնը ոչ կառավարական հասարակական կազմակերպություն է եւ ստեղծվել է 1995 թ.։ 1996 թ. զբաղվում է խնամազուրկ եւ թափառաշրջիկ երեխաների դաստիարակությամբ։ Աշխատանքների
ԱՍՈՒԼԻՍ՝ ԱՌԱՆՑ ԿԱՆՈՆՆԵՐԻ
Կամ համարյա «բիրիքով» հարցազրույց Երկշաբաթյա ընդմիջումից հետո առողջապահության նախարարությունում երեկ նյարդեր քայքայելու հերթական օրն էր։ Իհարկե, դրան մամուլի ասուլիս անունն էր տրված։ Արդեն երրորդ անգամն է լրագրողներով հավաքվում, դժգոհում ենք ասուլիսների կազմակերպման եւ անցկացման նման կարգից, հետո գնում եւ գրում ենք ամեն ինչի մասին, միայն թե ոչ դրա։ Երկու շաբաթ հետոյի հեռանկարը աչքի առաջ ունենալով՝
ԲԼՈԿՈՎ ՍՏՈՒԳՎԱԾ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԸ
Հայոց աշխարհում ավարտվեց եւս մեկ դարակազմիկ ստուգում։ 1997 թ. ՀՀ հերթական վարչապետի որոշմամբ չորրորդ անգամ հանձնաժողով էր ստեղծվել Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշխատանքների ստուգման համար։ Ուժային ու ֆինանսական նախարարությունները բլոկով ստուգում էին էներգաբլոկը։ Ի տարբերություն նախորդ ստուգումների, այս անգամ կարծես ստուգող կազմակերպությունները որոշակի եզրակացության են հանգել։ ՀՀ վարչապետի որոշմամբ, հանձնաժողովը ստեղծվել է «ՀՀ դատախազության գլխավորությամբ»։
Էռնեստ Սողոմոնյանը «ուտող-ուրացող է»
Վազգեն Կասեմջյանին խիստ վրդովեցրել էին Էռնեստ Սողոմոնյանի հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներին տված հարցազրույցները։ Նրան խնդրեցինք պատասխանել նաեւ «Առավոտում» հնչած մեղադրանքներին: -1995 թ. հոկտեմբերից-նոյեմբեր Հայաստանում տեղի ունեցավ Հնչակյան կուսակցության համագումար, որի կազմկոմիտեի նախագահն էի։ Դա միջազգային համագումար էր, որի կազմակերպման վրա միայն ես ծախսեցի 65 հազար դոլար։ Համագումարում ընտրվեցի ՍԴՀԿ առաջին փոխատենապետ։ -Ըստ պրն Սողոմոնյանի, Դուք հեռացված
Արդարադատության հնարավորությունները անսահմանափակ չեն
Պատժի մեջ ամենակարեւորը նրա անխուսափելիությունն է, ասում են իրավաբանները: Հրաշալի բացատրություն է: Մնում է պարզել, անխուսափելի՞ է արդյոք պատիժն այն անձանց, որոնց հանցագործությունները հնարավոր չէ /ոչ մի կերպ հնարավոր չէ/ բացահայտել: Վերաբերմունք անցյալի հանդեպ Զարմանալի չէ, որ ցանկացած նոր երեւույթ կարիք ունի իր գրաված դիրքերի հաստատման: Այլ բան է զարմանալի. նորին սովորաբար հատուկ է այն
Ի ՎԵՐՋՈ, ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ՀԱՎԱՏԱԼՈ՞Ւ Է ԱՅՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՅԻՆ
Անկախությունը լուրջ փորձություն է ցանկացած ժողովրդի համար: Դա ոչ թե պատմականորեն թելադրված վիճակ է, այլ տվյալ ժողովրդի կամքը՝ ազատ ապրելու եւ ստեղծելու սեփական կուլտուրա: Այսինքն՝ տեր Աստծո ամենամեծ պարգեւը։ Ինչո՞ւ փորձություն: Որովհետեւ, երբ այլեւս ոչ ոք չի որոշում քո փոխարեն, երեւում է քո իսկական դեմքը՝ սկսած կենցաղի կազմակերպումից մինչեւ աշխարհի հետ հարաբերությունները: Սրանով է որոշվում
«Մեր տղանե՛րը չեն սպանել Արծրուն Մարգարյանին»
Բոլոր հիմնավորումներն ունեն այսպես կարծելու սպանված Արծրուն Մարգարյանին ուղեկցող Արմեն եւ Արսեն Խաչատրյանների մայրերը։ Արծրուն Մարգարյանի սպանությունից անցել է մեկ շաբաթ։ Նրան ուղեկցող տղաներին մեկուսացման 3-րդ օրն արդեն պետք է մեղադրանք ներկայացվեր։ Հակառակ պարագայում պետք է ազատ արձակեին։ Երեկ լրագրողներիս հրավիրած Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը հայտարարեց. «Արմեն եւ Արսեն Խաչատրյաններին խոշտանգում են քննչական մեկուսարանում։
ՔՐԴԵՐԸ ՈՏՔԻ ԵՆ ԵԼԵԼ ՀԱՆՈՒՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՋՆՈՐԴԻ
Ըստ քրդական աղբյուրների, Աբդուլլահ Օջալանի ազատագրության համար վերջին երկու ամսում աշխարհում 65 մարդ է ինքնահրկիզվել։ Երեկ աշխարհի գրեթե բոլոր երկրներում քուրդ ժողովրդի ներկայացուցիչները կազմակերպել էին բողոքի ցույցեր։ Հայաստանում հունական դեսպանատան շենքը եւս երեկ առավոտ շրջապատվել էր քրդերով։ Ականատեսների վկայությամբ՝ նրանցից մի քանիսը ներխուժել են հունական դեսպանատուն, այնտեղից նրանց դուրս են արել եւ մի քանիսին ձերբակալել
Ստվերային իրավահայրը
Ժամանակին Ստենդալը գրել է. «Արդեն 200 տարի է Ֆրանսիայում նախարար են անվանում այն պաշտոնյային, ով օրական 400 փաստաթուղթ է ստորագրում եւ հրավերք-ճաշկերույթ տալիս»։ Մենք առայժմ չենք ճշգրտել, թե գործունեության ինչ քանակի կամ ծավալի դեպքում է պաշտոնյան Հայաստանում նախարար համարվում։ Հնարավոր է նաեւ այն պատճառով, որ նախարարները մեզանում իրենց գործունեության ողջ ընթացքում չեն հասցնում 400 փաստաթուղթ
ՆԳ եւ ԱԱ նախարարի պարզաբանումները
Փետրվարի 16-ին Ազգային ժողով էր եկել ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը, որին միջանցքում անմիջապես շրջապատեցին լրագրողները։ Ակտիվ էր հատկապես «Ա1+» հեռուստաընկերության թղթակցուհին, որը ՆԳ եւ ԱԱ նախարարից հետեւողականորեն պարզաբանումներ էր ջանում ստանալ Արծրուն Մարգարյանի թիկնապահներից մեկի փաստաբանի հայտարարությունների վերաբերյալ։ Սերժ Սարգսյանն ասաց, որ Արմեն եւ Արսեն Խաչատրյանները որեւէ ֆիզիկական ներգործության չեն ենթարկվել եւ չեն
ՕՐՎԱ ՀԱՐՑԸ. ԿՏԱ՞Ն, ԹԵ՞ ՉԵՆ ՏԱ
Արդեն հայտնի է, որ դատախազի միջնորդությանը «կողմ» են քվեարկելու «Երկրապահը», ՀԿԿ-ն, ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, «Հայրենիքը», «Բարեփոխումները»։ «Շամիրամն», ըստ ամենայնի, քվեարկությանը չի մասնակցի։ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդության մեջ խիստ էական փոփոխություններ կան, որոնք հնարավոր են դարձնում, որ խորհրդարանն այս անգամ մեծ մասամբ «կողմ» քվեարկի։ Նախ, իր սկզբունքային դիրքորոշմանը հակառակ, թե նման հանցագործությունների կատարման մեջ կասկածվողն անպայման
ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԶՈՀԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԻԲՐԵՎ ՉԱՐԱԳՈՐԾՆԵՐ»
-Ցանկանում եմ, որ զրույցն սկսենք Վազգեն Սարգսյանի անցյալ տարվա ասուլիսից, երբ նա ասաց, թե ձեզ նույնպես զգուշացրել են հնարավոր մահափորձի մասին։ Ո՞վ է ձեզ զգուշացրել։ – Վազգեն Սարգսյանը, որքան հիշում եմ, լրագրողներից մեկի հարցին հարցով պատասխանեց։ – Այո, նա օգտագործեց Աստվածաշնչյան հնարքը՝ լրագրողին ասելով՝ դուք ասացիք։ Իսկ դրանից առաջ հնչել էր Ռոմեն Ղազարյանի անունը։ Դուք
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊՆԴՈՒՄՆԵՐԻՆ ՀԱԿԱՌԱԿ
Արծրուն Մարգարյանի թիկնապահ Արսեն Խաչատրյանի փաստաբան Մարինա Հալաբյանի վկայությամբ՝ իր պաշտպանյալին 4-5 հոգով դուբինկաներով ծեծել են, որից վատացել է իր պաշտպանյալի տեսողությունը եւ երիկամների աշխատանքը։ Փաստաբանի վկայությամբ, 24-ամյա Արսեն Խաչատրյանի նկատմամբ ոչ միայն ֆիզիկական բռնություն է իրականացվել, այլեւ հոգեկան ճնշում։ Նշենք, որ Արսեն Խաչատրյանն արդեն իսկ մեղադրվում է Արծրուն Մարգարյանի սպանության մեջ ՀՀ Քր. օր-ի
ԱՐԾՐՈՒՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՓՆՏՐԵԼ ԵՆ
«Ես գիտեմ, որ Արծրուն Մարգարյանին ամբողջ գիշեր փնտրել են ե՛ւ նրա օգնականը, ե՛ւ ԳԱԻ-ի աշխատակիցները, ե՛ւ նրա մտերիմ ընկերներից մեկը՝ գեներալ Օհանյանը։ Բոլորիս մեջ վախի զգացում առաջացավ ավելի ուշ, երբ արդեն ակնհայտ էր, որ թիկնապահների պատմածի մեջ կան կասկածելի մտքեր։ Արծրունին փնտրել է նրա ողջ ընկերությունը՝ թե՛ բանակից, թե՛ ՆԳ համակարգից»,- Առավոտին» տված հարցազրույցում ասաց
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ փէտրուարին հայոց արքան հրաժարական տուեց, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մէջ էին, եւ երբ անզէն աչքով անգամ նկատելի էր առաջընթացը, եւ 98-ի հունվարն ու փէտրուարը ոչ մի կէրպ չէիր համէմատի 99-ի հունվարի ու փէտրուարի հէտ, քանզի վէրջիններս անհամէմատ տաք էին։ Եւ առաջընթացը նկատէլի էր ոչ միայն բնութեան երեւոյթների
ԲԱ՛ՐԵՎ, ԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ ՊՐԻՎԱՏԻԶԱՑԻԱՆ ԵՄ
Չի կարելի չընդունել, որ մարդու կյանքում անունն ունի անգնահատելի դեր։ Խոսքն այն մասին չէ, որ անունն իր որոշակի ազդեցությունն է թողնում տիրոջ բնավորության, սովորույթների, գործողությունների վրա։ Անհերքելի է, որ Արմեն, Անի, Կարեն, Լիլիթ, Վարդան գեղեցիկ եւ հնչեղ անունները կրող մարդիկ երբեւէ չեն տառապել թերարժեքության այն բարդույթով, որը սեփական ծնողների կողմից պարտադրված է Ֆայտոն, Շեւրոլետ, Գանգրենա,
Մարդուն չի կարելի ենթարկել խոշտանգումների
Ավելորդ չէ հիշեցնել, որ վերոնշյալը Սահմանադրության 19-րդ հոդվածից է ընտրված, «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները» գլխից։ Խորհուրդ կտայի բացել եւ կարդալ նաեւ հոդված 20-ը, ուր սեւով սպիտակի վրա գրված է՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական եւ ընտանեկան կյանքը անօրինական միջամտությունից պաշտպանելու իրավունք»։ Դեռ գործող Սահմանադրությունից կարելի է մեջբերումներ անել այնքան ժամանակ, քանի դեռ
ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Մեղադրյալը ծեծել է տուժողին՝ «նրա օգտին» Մեղադրողի ճառից Գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում տեղեկացանք, որ ստեղծվել են հինգ՝ պետական շահերի պաշտպանության, նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող, դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության, պատիժների-հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող եւ քննչական վարչություններ։ Թե ինչպես է իրականացվում դատախազական վերահսկողությունն այս վարչությունների կողմից, 1998 թ. հաշվետվությամբ
ԻՆՉՊԵՍ Է ԾՆՎՈՒՄ ԱԲՍՈՒՐԴԸ
Իմաստունները սովորեցնում են, որ ոչինչ նոր չէ, ոչինչ չի լինում ու չի եղել, որ արդեն եղած չլինի… Եվ, այնուամենայնիվ, այդպես չէ։ Կյանքի անվերջ բազմազանության մեջ անմահ մի իրողություն կա, որ նույնքան էլ անվերջ նորոգվում-նորանում է՝ աբսուրդը։ Բառարանային բացատրության չդիմենք, աբսուրդը ամեն քայլափոխի է։ Եվ եթե իրապես ինչ-որ բան այս երկրում կատարելագործվում է, հենց աբսուրդն է։
ՀԱՑԻ ԽՆԴԻՐ՝ ՄԵԾ ՀԱՇՎՈՎ
Հարցազրույց ՀՀ տարածքային կառավարման նախարար, ընտանեկան նպաստի ներդրման հանրապետական շտաբի պետ Դավիթ Զադոյանի հետ։ -Համայնքապետերը դժգոհում են, որ ինֆորմացիա չունեն իրենց համայնքների անապահովների մասին, քանի որ բոլոր լիազորությունները տրված են սոցիալական ծառայություններին։ Ինչպես եղավ Աբովյանի քաղաքապետի դեպքում։ -Իր հետ համաձայն չեմ։ Իրենք ունեն բոլոր լծակները։ Եթե համայնքապետը չգիտի՝ իր համայնքում ովքեր են ավելի աղքատ, երբեք
ԱԴԱՄԱՆԴ ՈՐՈՆՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐՔԵՐԸ
Բելգիան եւ Իսրայելը՝ աշխարհի ադամանդագործության խոշորագույն կենտրոնները, թե՛ տարածքով, թե՛ բնակչության քանակով շատ չեն տարբերվում Հայաստանից։ Ճիշտ է, կան աշխարհագրական, պատմական, քաղաքական, էթնիկական եւ այլ շատ տարբերություններ, բայց փաստը մնում է փաստ, Հայաստանն ունի եւ արդյունաբերական հզորություններ, եւ ավանդույթներ։ Թանկարժեք քարերի շուկան շատ կոնսերվատիվ է. գիտելիքները, փորձը, կապերը եւ կապիտալը՝ ամեն ինչ փոխանցվում է ժառանգաբար։
ՀՍԴՀԿ-ն համագումարով հակադրվեց կենտրոնին
Փետրվարի 14-ին գումարված Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության հայաստանյան կազմակերպության չորրորդ համագումարը կրկին ներկուսակցական պառակտումների եւ անհամաձայնությունների արդյունք էր։ Դեռեւս 1998 թ. փետրվարյան իշխանափոխությունից հետո կուսակցության ցկյանս նախագահ Եղիա Նաճարյանը, որն անվերապահորեն նվիրված էր «ազգընտիր նախագահ» Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա վարած քաղաքականությանը, առժամանակ կասեցրեց կուսակցության ակտիվ քաղաքական գործունեությունը, եւ կազդուրվելու նպատակով մեկնեց Լիբանան։ Իրավիճակը հօգուտ իրեն օգտագործեց
ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՉԷ, ՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՍԿԻ Է
ՀՀ գլխավոր դատախազության դիմաց 10-15 եզդի էին հավաքվել։ Ասում են՝ մեր գյուղից 9 անասուն են գողացել։ Ամբողջ գյուղը գիտի, թե ով է տարել։ Գողացողն ասում է, որ ինքն է տարել, բայց դատախազության կարծիքով, գողը նա չէ։ Երեւի դա են պահանջում նախաքննության շահերը Նախաքննության շահերի ձեռքից, մեղմ ասած, կրակն ենք ընկել։ Այս 10 տարվա մեջ մի
Որտե՞ղ են ձմեռում եւ ժողովվում ՌԱԿ-երը
ՀՌԱԿ-ի բազմացման գործընթացը շարունակվում է։ Վերջին տաս օրերի ընթացքում առավել բեղմնավոր աշխատանք թերեւս այլ ոլորտում նախանձ կշարժեր։ ՀՌԱԿ նախկին ատենապետ (մինչեւ երեկ առավոտ՝ նախկին) Հարություն Կարապետյանը եւ նրա կողմնակիցները Պետական կոնսերվատորիայի դահլիճում հրավիրել էին ՀՌԱԿ 9-րդ արտահերթ պատգամավորական ժողով։ Թեպետ այս մեկում, ի տարբերություն ՀՌԱԿ մյուս թեւի (չգիտեմ՝ աջ, թե՝ ձախ), կուսակցության գլխին կախված նավսի
ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ՓՈՒԼ ԱՌ ՓՈՒԼ ԵՎ ԶՈՒԳԱՀԵՌ
Երեկ լրագրողների հետ հանդիպեցին ՀՌԱԿ հանրապետական վարչության նորընտիր ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, փոխատենապետ Հարություն Առաքելյանը, վարչության անդամներ Հակոբ Ավետիքյանը եւ Շամիրամ Աղաբեկյանը՝ պատմելու շաբաթ օրը գումարված 9-րդ արտահերթ պատգամավորական ժողովի արդյունքների մասին։ Հանրապետական վարչության ատենապետ ընտրված Ռուբեն Միրզախանյանն այդ նույն պաշտոնում աշխատել է 1991-ի դեկտեմբերից մինչեւ 1996-ի հուլիսը։ 96-ի հուլիսին պրն Միրզախանյանը հրաժարական է տվել, երբ
ԱՐՁԱՆԱԳՐԵՆՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ինչպես էր կոփվում «Երկրապահը» «Առավոտում» այս տարվա փետրվարի 4-ին հրապարակվել էր Կարապետ Ռուբինյանի հարցազրույցը, որտեղ նա 1998-ի փետրվարին ԱԺ-ում տեղի ունեցածը «ներքին հեղաշրջում» էր որակել. «Մի ամբողջ խումբ պատգամավորներ տարբեր մեթոդներով, թե՛ քաղաքական, թե՛ այլ, ենթարկվեցին զանգվածային մշակման՝ ուժային կառույցների անմիջական մասնակցությամբ եւ տեղափոխվեցին «Երկրապահ» պատգամավորական խումբ»։ Այս հայտարարության առնչությամբ ԱԺ փոխնախագահ, «Երկրապահ» խմբի ղեկավար