Օրվա լրահոսը
ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՎԻՃԵԼ
Հակոբ Գասպարյանի գլխավորած ՌԱԿ կենտրոնական վարչությունը (մրցակից ռամկավարների բնորոշմամբ՝ «Բեյրութի խմբակ») դիմել է նամակով այն ՀՌԱԿ-ին, որի ատենապետն է Հարություն Կարապետյանը՝ հայտնելով իր աջակցությունը։ «Առավոտի» կանխատեսմամբ, մոտ օրերս մեկ այլ ՌԱԿ կենտրոնական վարչություն, որը ղեկավարում են Երվանդ Ազատյանը եւ Հայկաշեն Ուզունյանը նույնատիպ նամակով կդիմի այն ՀՌԱԿ-ին, որի ատենապետն է Ռուբեն Միրզախանյանը։ ԱՆՀԱՇՏ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅՈՒՆ Նոր հասցեում
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑ
Վանո Սիրադեղյանին Հայաստան բերելու հարցի վերաբերյալ բացատրություններ տալով «Առավոտին», ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավար Վլադիմիր Նազարյանն ասաց, թե խնդիրը կանոնակարգված չէ։ Անցյալում նման գործողությունների դիմելու կարիք չի եղել, ուստի օրենսդրությունը չի անդրադարձել խնդրին։ Այսօրվա օրենսդրությամբ, Վանո Սիրադեղյանը Հայաստան կարող է բերվել միայն դատարանի վճռի դեպքում։ ՀՀՇ-Ն ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ Երեկ կայացած ՀՀՇ վարչության նիստում վարչության փոխնախագահ Սեդրակ
ՀՀՇ-ն, խեցգետինը եւ գայլաձուկը
1999 թ. փետրվարի 16-ին մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Արամ Մանուկյանը երեկոյան ժամը 19.30-ին վերադարձել է իր աշխատասենյակ եւ… սեղանի վրա դրված է եղել ՀՀ վարչապետի՝ Ա. Մանուկյանին փոխնախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանի պատճեն։ Ա. Մանուկյանը ՀՀ կառավարության կառուցվածքում ՀՀՇ վարչության վերջին անդամն էր։ Երեկ Ա. Մանուկյանը ասուլիս էր հրավիրել իր վրդովմունքն արտահայտելու վարչապետի
ԿԱՖԿԱՅԻ ԵՎ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը Ռուբեն Անգալադյանն էր։ Ռ. Անգալադյան. «52 տարեկան։ Մշակութաբան-գրող, 15 գրքի հեղինակ։ Թարգմանվել է 10-ից ավելի լեզուներով։ Զբաղվում է համաշխարհային մշակույթի համակարգման եւ 20-րդ դարի ամբողջացման պատկերով։ «Գարուն» ամսագրում տպագրել է 20-րդ դարի հայ մշակույթի նոր դասակարգման հոդվածաշար։ Հորոսկոպով՝ խեցգետին։ 20 տարի ապրել եւ ստեղծագործել է Սանկտ-Պետերբուրգում։ Ներկայումս ՀՀ վարչապետի խորհրդական
Լիզա Ճաղարյանին էլ դեռ տիկ չեն հանել Անհուշ բերդում
Խոսրով Հարությունյանը եկավ դատարան Դատական նիստի սկիզբը խոստումնալից էր։ Վահագն Մկրտչյանը ներկայանալով Արաբկիրի համայնքի դատարան, սպասասրահում կանգնած Լիզա Ճաղարյանին հաճոյախոսեց այսպես. «Ես գիտե՞ս, չէ, քեզ ինչքան եմ սիրում»։ Հետեւեց Լիզայի պատասխանը. «Ես էլ ինձ դժբախտ էի զգում, կարծում էի, չես սիրում»։ Պատասխանող կողմ ճանաչված ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը, Վլադիմիր Նազարյանը, Վահագն Մկրտչյանն անմիջապես հրավիրվեցին դատավոր
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է «ԱՌԱՎՈՏԻՆ»
Մենք անդրադարձել ենք անցյալ տարվա սեպտեմբերի 1-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքին, որի արդյունքում կյանքից զրկվեց Ալբերտ Ոսկանյանը։ Ինչպես վերոնշյալ դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի դատաքննության լուսաբանմամբ, այնպես էլ Ալբերտի հոր՝ Ռեխնիկ Ոսկանյանի դիմում-բողոքների համար թերթը էջեր տրամադրել է։ Ձեզ ենք ներկայացնում նաեւ ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ
Հեռախոսահաշվեհարդար
Հայ ժողովրդի գլխին փորձանք են դարձել ոչ միայն ավանդական պաշտոնյաները՝ ոստիկաններն ու հարկային տեսուչները, գործադիր ապարատի չինովնիկները, դատական մեծավորները։ Ժողովրդին նվաստացնող ու արհամարհողների այս հոծ բանակին միացել են նորերը, որոնց թվում են էլեկտրիկներն ու հեռախոսային ցանցի սպասարկուներն ու պաշտոնյաները։ Առաջներում «լույսի» մարդուն ու «հեռախոսի» մարդուն ո՞վ էր լուրջ նշանակություն տալիս, իսկ այսօր նրանք ժողովրդի համար
ՆԵՐԴՐՈՂ
ՆԵՐԴՐՈՂ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՁԵՎ Նախորդ տարվա նոյեմբերի 13-ի «Առավոտում» տպագրված «Սրետենկա»-ին ուզում են խաբե՞լ» հոդվածում խոսքը գնում էր Վանաձորի քիմիական համալիրի վերականգնման եւ աշխատեցնելու հնարավորության մասին։ Հիշեցնենք. «Սրետենկա Պետրոլիում» ֆիրմայի գլխավոր տնօրեն Գասպար Պետրոսյանը, որը «Սրետենկա» ասոցիացիայում ղեկավարում է էներգետիկայի եւ քիմիայի բնագավառներին առնչվող հարցերը, իր անհանգստությունն էր հայտնում Վանաձորի քիմիական համալիրի սեփականաշնորհման մրցույթում հնարավոր անհավասար
ՀԵՌԱԽՈՍԻ ՎԱՐՁԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ Է
Հեռախոսավարձի (սակագների) բարձրացման եւ րոպեավճարի համակարգի ներդրման առնչությամբ «Առավոտին» իր մեկնաբանությունները ներկայացրեց իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանը։ «Եթե շուկա է, գույքիդ ինչ գին ուզես, կարող ես դնել։ Եթե շուկա չէ եւ անկախ «ԱրմենՏելի» հետ ունեցած իր հարաբերություններից պետությունն իր անունից է սակագինը որոշում, ապա գործում է ՀՀ Սահմանադրության 46-րդ հոդվածը։ Եթե շուկայում ինչ-որ մեկը շվեդական սառնարաններ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՃԳՆԱԺԱՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Այն ընդգրկել է հասարակության բոլոր շերտերը 1996թ. նախագահական ընտրությունները եւ դրանց հաջորդած իրադարձությունները Հայաստանում սկիզբ դրեցին լուրջ ճգնաժամի, որը մինչ օրս ոչ միայն լուծում չունի, այլեւ խորանում է եւ ընդգրկում հասարակության նորանոր շերտեր: Այն ժամանակ խոհեմության եւ հանդուրժողականության կոչերն անիմաստ ու նույնիսկ վտանգավոր էին. նույնիսկ իրադարձությունների մեջ ներքաշված շարքային քաղաքացին դիրքավորվել էր այս կամ այն
ԿԵՆՍԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արտահերթ նիստ հրավիրելու համար երեկ այդպես էլ պատգամավորների անհրաժեշտ քանակ չապահովվեց եւ առայժմ առկախ են ե՛ւ նախագահի պաշտոնանկության հարցը նախապատրաստող, ե՛ւ կոնյակի գործարանի, «Արմենիա» եւ «Անի» հյուրանոցների, «Հայկական ավիաուղիների» սեփականաշնորհման ու գործունեության ուսումնասիրող հանձնաժողովների ստեղծման հարցերը։ Փոխարենն այս եւ խորհրդարանական վերջին բուռն իրադարձությունները խմբերն ու խմբակցությունները ճեպազրույցներում մեկնաբանեցին։ Ասպետների կյանքից Հայկոմկուսի կենտկոմի քարտուղար Գագիկ Թադեւոսյանի
ԼԱՎ ԼՈՒՐ
Երեկ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացանք, որ Յուրի Սենկեւիչի «Հայաստանի ոսկին» հաղորդման շնորհանդեսը տեղի կունենա դեսպանատան շենքում եկող ուրբաթ օրը։ Հաղորդումն ինքնին ներկա փուլում շատ կարեւոր է, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ Ռուսաստանի հեռուստատեսությամբ ողջ ԱՊՀ-ին Հայաստանը ներկայացվում է ոչ որպես պատերազմական կամ քաղաքական բուռն իրադարձությունների գոտի։ Դրանից բացի, հաղորդումը Հայաստանը ԱՊՀ-ին ներկայացնելու եւ
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
Վարչապետ նշանակվելուց եւ կառավարություն կազմելուց անմիջապես հետո Արմեն Դարբինյանը ձեռնամուխ եղավ կադրերի (ենթադրաբար՝ արհեստավարժ) բանկի ձեւավորմանը։ Նման բանկը վարչապետին հնարավորություն էր տալու կատարել հաջողված եւ արդարացի կադրային նշանակումներ։ 1998-ի նոյեմբերին արդյունաբերության արհեստավարժ նախարար Գառնիկ Նանագուլյանը փոխարինվեց առավել արհեստավարժ Հայկ Գեւորգյանով։ Վերջինս էլ իր հերթին համակարգը թարմացրեց իրեն հայտնի արհեստավարժներով։ Այսպես, նախարարության արդյունաբերության օրենսդրության զարգացման վարչության
«Խրախուսանքը վատ բառ է, ավելին՝ «խուժանական»
Պետական կառավարման մարմինների կենտրոնական ապարատի աշխատակիցների աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով այս տարվա բյուջեով ծրագրավորված է աշխատավարձի 20 տոկոս բարձրացում։ Ենթադրվում է, որ աշխատավարձի որոշակի բարձրացումը անհրաժեշտ է հատկապես վերահսկողություն իրականացնող մարմինների աշխատողներին։ Մասնավորապես՝ ՀՀ հարկային տեսչության, մաքսային վարչության եւ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության աշխատողների ժրաջանությունը տեղը պահելու համար։ Տվյալ դեպքում տրամաբանությունը, թե յուրաքանչյուր հիմնարկ ամեն
ԵՂԱՆԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՀԱՅՐԻԿՅԱՆՆ Է ԵՐԳՈՒՄ
Ազատության օրվան՝ փետրվարի 18-ին նվիրված ամբողջ բեռն ու հոգսը ԻՄ դիվանը եւ ԻՄ անդամները վերցրել էին իրենց ուսերին։ Երեկ առավոտյան 22-25 ավտոմեքենաներից կազմված շարասյունն ուղեւորվեց Գառնիի տաճար, այցելեց Գառնիում գտնվող փետրվարյան նահատակների գերեզմանին, իսկ օրվա երկրորդ կեսին Ազատության հրապարակում արդեն թնդում էր Պարույր Հայրիկյանի խրոխտ երգը. «Դե, եկեք, եղբայրներ, մենք միանանք»։ Եղբայրներն իհարկե միացան, սակայն
ՀԱՑԱԴՈՒԼԻՆ ՄԻԱՑԱՎ ՆԱԵՎ ՄԻ ԵՐԵԽԱ
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց 24 քրդեր բողոքի հացադուլի են նստած ի պաշտպանություն ՔԲԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի։ Հացադուլավորներին երեկ միացավ նաեւ տասներեք տարեկան Ռոստամ Համզոյանը։ Այն հարցիս, թե ինչո՞ւ երեխային չի արգելվել նման քայլ կատարել, քրդական պայքարի ղեկավարներից մեկը պատասխանեց. «Այս պայքարում երեխա եւ մեծ չկա, մենք մեր Աստծուն ենք պաշտպանում»։ Առայժմ հացադուլը շարունակվում է ըստ
ԸՆՏՐԱԿԱՆ ԻՆՔՆԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Լույս է ընծայվել ՀՀ «Պաշտոնական տեղեկագրի» 2-րդ (68) համարը, 18 փետրվար թվագրությամբ, որով ընտրական օրենսգիրքը օրենքի ուժ է ստացել։ Այս առիթով ասելու խոսք ունեցան ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Արամ Մկրտչյան (ԱԺ մշակույթի, գիտության, կրթության եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ). – Ասեմ, որ առաջին իսկ հայացքից, ընտրական օրենսգիրքը նույնիսկ թռուցիկ աչքի անցկացնելով, ակնհայտ երեւում է,
ԻՆՔՆԵՐԴ ՊԱՇՏՊԱՆՎԵԻՔ
«Բարեփոխումներ» խմբի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ճեպազրույցում հայտարարեց, որ Հայաստանի միջազգային մեկուսացումը սկսվել էր 1994-ից, երբ կասեցվել էր ՀՅԴ-ն։ «Առավոտն» առանձին հետաքրքրվեց, թե արդյոք պրն Մարտիրոսյանը որեւէ անգամ հրապարակավ բողոքե՞լ է դրա դեմ։ Հետեւեց բացասական պատասխան եւ այս պատմությունը. «1995-ին իմ ընտրության ժամանակ դաշնակցական ընկերներիցս մեկը հարցրեց. «Ինչո՞ւ ՀՅԴ-ին չպաշտպանեցիր կամ Գերագույն խորհրդում այդ մասին գոնե
ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԻՆՆ ԱՄԻՍ
Երկար տարիներ ապագա մայրերին հասարակության եւ հենց իրենց կողմից պարտադրված էր ճգնավորի, կյանքի բոլոր ուրախություններից մի կողմ քաշված անճոռնի ճուտիկի դերը, որն ամաչում էր սեփական չափսերից ու անշնորհք տեսքից։ Եվ շատ իզուր։ Հղիությունն ամենեւին կնոջը չի բաժանում հասարակությունից, չնայած չի երաշխավորում նաեւ անպրոբլեմ կյանք։ Թեեւ ծնելիության աճն այսօր բավական անկում է ապրում Հայաստանում, սակայն ապագա
Զորավար Անդրանիկի ծննդյան 134-ամյակին ընդառաջ
Բաց նամակ «Առավոտի» խմբագրությանը եւ Բանգլադեշի թաղապետին Ամսի 9-ի լրագրում աչքիս զարնեց հաղորդագրություն՝ վերնագրված ԱՆԴՐԱՆԻԿԸ ԲԱՆԳԼԱԴԵՇՈՒՄ։ Վրիպո՞ւմ է, թերեւս… շտապ կարդացի նյութը։ Ապշեցի նախ վերնագրի համար։ Մենք մանկուց սովոր ենք եղել լսելու՝ քաջ Անդրանիկ, զորավար Անդրանիկ, ազգային հերոս Անդրանիկ, ժողովրդական հերոս Անդրանիկ, հայազգի փրկիչ Անդրանիկ եւ էլ ինչպիսի մակդիրներ, որոնք անպայման շաղկապում էին մեր մեծերը
ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔ
Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Արամ Մանուկյանին Ռ. Շառոյանը հեռացրեց աշխատանքից։ Պատճառը ստույգ հայտնի չէ, մանավանդ, որ Ռ. Շառոյանը կամ որեւէ պետական պաշտոնյա հրապարակավ չեն դժգոհել Ա. Մանուկյանի՝ նախարարությունում կատարած աշխատանքներից։ Այդուհանդերձ, պատճառը բացատրվում է քաղաքական մոտիվներով. Ա. Մանուկյանը պաշտոն զբաղեցնող միակ ՀՀՇ-ականն էր եւ, ինչպես արդեն նշել ենք, Ա. Մանուկյանն աշխատանքից ազատվելու փաստը
ԱՆՍՊԱՍԵԼԻ ԿԱՄ ՍՊԱՍԵԼԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Վ. Սիրադեղյանի մեկնումը Հայաստանից թեժացրեց նրա վերաբերյալ վերջերս ծայր առած ասեկոսեների առանց այդ էլ հրաբորբ կրակը։ Հնչում են բազմաբնույթ կարծիքներ ու ենթադրություններ։ Ստորեւ ընթերցողին ենք ներկայացնում այդ խնդրի շուրջ իրավաբան Նորիկ Եղիազարյանի մտորումները։ Իրարամերժ տեսակետներից յուրաքանչյուրը բովանդակում է երկու հարցադրում՝ ունե՞ր Վ. Սիրադեղյանը տվյալ պահին Հայաստանից մեկնելու իրավունք, կարո՞ղ էին, արդյոք, ՀՀ իշխանությունները չթույլատրել նրա
ԱԱՆ աշխատակիցները դռնփակ նիստ են պահանջում
Արաբկիրի 1-ին ատյանի դատարանում (դատավոր՝ Սիմիզար Հովսեփյան) երեկ շարունակվեց ՆԳ եւ ԱԱՆ աշխատակիցներ Աշոտ Խաչատրյանի եւ Լեւոն Աբրահամյանի նկատմամբ հարուցված քր. գործի դատաքննությունը։ Վկաներից մեկի համար բերման որոշումը դարձյալ չգործեց։ Դատարանը հրապարակել սկսեց վկա Գրիշա Առաքելյանի նախաքննական ցուցմունքները, որի մեքենայով էլ (չնայած մեքենան անձնագրով պատկանելիս է եղել Հրաչ Քոլոզյանին) տեղի էր ունեցել անցյալ տարվա մայիսին
«Արաբո» ջոկատի անհայտ կորածների ծնողները խմբագրությունում
Երեկ խմբագրություն էին եկել «Արաբո» ջոկատի անհայտ կորածների ծնողներից՝ Շամիրամ Մովսիսյանը (Հրաչյա Մովսիսյանի մայրը), Ժենյա Էվանյանը (Ռոմա Միքայելյանի մայրը), Սոֆիկ Հարությունյանը (Արտյոմ Հակոբյանի), Ալվարդ Ղարիբյանը (Արթուր Ղարիբյանի), Սուրեն Ավետիսյանը (Գոռ Ավետիսյանի հայրը), կապված ջոկատի տղաների ծնողներից՝ Մաքսիմ Գալստյանի «Ոմանք հաշտվեցին՝ կարիքից դրդված» (28 հունվարի, 99 թ.) հրապարակման հետ։ Ահա թե ինչ ասացին նրանք. – Հրապարակման
ՍՏԵՓԱՆԸ ՀԱՏՈՒՑԵՑ ԿՅԱՆՔՈՎ
Տասնհինգ հազար դրամ չեղած պարտքի դիմաց Տասնութամյա Ստեփան Կարապետյանին տասը օր էր մնացել բանակ զորակոչվելու համար։ Ծանուցագիր էր նույնիսկ ստացել եւ կարող էր բանակում լինել՝ բարեխղճորեն կատարելով հայրենիքի նկատմամբ իր պարտքը։ Սակայն դաժան ծեծի արդյունքում նա սպանվեց 1998 թ. հոկտեմբերի 7-ին։ Սպանությունից մեկ շաբաթ առաջ Ստեփանը տուն եկավ ընկճված ու խեղճ։ Հանդիպել էր Արտյոմ Աշուղյանին,
300 ՀԱԶԱՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՐ
Հայկական սփյուռքը վերջին տարիներին Հայաստանին տրվող օգնությունը հիմնականում կատարում էր զանազան հիմնադրամների միջոցով։ Գործողությունների մեծ մասը հիմնականում իրականացվում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։ Հիմնադրամների մի մասը փորձում է հնարավորին չափ հեռու կանգնել քաղաքականությունից։ Սակայն միշտ չէ, որ դա հաջողվում է։ Հունահայ համայնքը տարիներ առաջ 300 հազար դոլար գումար էր հավաքել Հայաստանին տրամադրելու համար։ Քաղաքական պատճառներով
ԻՆՖԼՅԱՑԻՈՆ ԽԱՂԵՐ
Ֆինանսական կայունությունը Հայաստանում այսօր հանգեցվում է ինֆլյացիայի լինել-չլինելուն։ Մի կողմից՝ կառավարությունը բյուջեն ֆինանսավորելու համար դիմում է ԿԲ-ի վարկերին, որի հետեւանքով տեղի է ունենում էմիսիա։ Մյուս կողմից՝ կոշտ դրամավարկային քաղաքականությունը հակաինֆլյացիոն արդյունքների համար զոհաբերում է տնտեսական աճը եւ բնակչության գնողունակությունը։ Ասա ի՞նչ ինֆլյացիա ունես… Ինֆլյացիան Հայաստանում 1993 թ. կազմել է 10800%, 1994 թ.՝ 1700%, 1995 թ.՝
ԱԲԴՈՒԼԼԱՀ ՕՋԱԼԱՆ. «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԹՈՒՐՔ ՄԻ ՌՈՒՄԲ Է»
Քուրդ ժողովրդի պայքարը հանուն ՔԲԿ հիմնադիր եւ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) շարունակվում է։ Կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես հայտնվում է, թե քուրդ ժողովուրդը շարունակելու է իր քայլարշավները եւ բողոքի ցույցերն աշխարհի բոլոր երկրներում։ Երեկ, Երեւանի քրդական կենտրոնում հրավիրված ասուլիսում Սաբրի Թաշը, որն այլեւս ներկայացավ որպես կուսակցության ներկայացուցիչ, հայ լրագրողներին հայտնեց, որ իրենց պայքարում