Օրվա լրահոսը
ՍՐԱՆԻՑ ՀԵՏՈ ԵՐԿՈՒ ՄԻՏԻՆԳ, ՄԻ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
Քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը կատակում է, թե միտինգները Երեւանի համար քիչ թե շատ օգտակար դարձնելու ճանապարհ է մտածել՝ կուսակցություններին առաջարկվելու է պայմանավորվածություն՝ երկու միտինգի թույլտվության դիմաց պարտավորվում են քաղաքում մի շաբաթօրյակ անցկացնել։ Մինչդեռ խորհրդարանում տարակուսանքի եւ սրամտությունների առիթ էր տվել քաղաքապետի ստորագրությամբ ԱԺ հասած 01/190 գրությունը, որը, հենվելով Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն Սովետի նախագահության 1988
ՃԱՆԱՉԵԼ ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել դաշնակցական պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, որպեսզի մայիսի 19-ը ճանաչվի Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների նկատմամբ ցեղասպանության օր։ ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավար Վլադիմիր Նազարյանը դա համարել է ՀՀ օրենսդրությանը համապատասխանող, իսկ խորհրդարանի մեկ այլ ծառայության ղեկավար՝ Վ. Բոստանջյանը նշել է, թե դա ՀՀ օրենսդրությանը չի համապատասխանում։ Արդյունքում ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Բալայանը եզրակացրել
Ի ՉԱՐԸ
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Գուրգեն Ամբարյանն «Առավոտին» հայտնեց, որ Աշոտ Բլեյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օր.-ի 90 հոդվածով (գույքի հափշտակում՝ յուրացնելու, վատնելու կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով) եւ 182 հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը ի չարը գործադրելը)։ Կարդացեք նաեւ էջ 4։ ՊԱՏԱՀԵՑ Ըստ որոշ լուրերի, մի քանի օր առաջ, «Երկրապահ» պատգամավորական
«ՎԻԱԳՐԱ» ՈՒՆԵՆԱՄ՝ ՍԻՐՈՒՀԻ ԷԼ ԿՊԱՀԵՄ, ՀԱՐԵՄ ԷԼ
Այնքան է քաղաքականացված մեր կյանքը, որ հաճախ մոռանում ենք, ավելի ճիշտ, չենք էլ հիշում, որ պատգամավորն ու իշխանավորն էլ մարդ է եւ մեզ նման ապրելու, սիրելու ու սիրվելու իրավունք ունի։ Հավանաբար, վերջերս մեր թերթում տպագրված «Իշխանավորը սեքսի ժամանակ չունի» հոդվածն էր առիթ հանդիսացել Ազգային ժողովի պատգամավորներից մեկի անկեղծ խոստովանությանը։ Օրեր առաջ հանդիպեցի պատգամավոր X. X.-յանին,
«ԵՍ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՍՏԱՑԵԼ»
Հայաստանի նկարիչների միության խնդիրների հետ կապված հարցերին սպառիչ պատասխաններ ստանալու նպատակով, դիմեցինք Նկարիչների միության նախագահ, նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ, պրոֆեսոր Կարեն Աղամյանին։ -Նկարիչների միությունն ունի մոտ 950 անդամ, որոնցից 300-ը ինչ-ինչ պատճառներով բացակայում են։ Հայաստանում մշտապես ապրող եւ ստեղծագործող շուրջ 600 անդամից կարեւորում եւ նշանավորում եմ այն արվեստագետներին, ովքեր իսկապես զբաղված են կերպարվեստով։ Ես ցանկանում
Ընտրազանգված
Մոտենում են 1999 թ. խորհրդարանական ընտրությունները եւ վստահաբար կարելի է արձանագրել. հանրապետության ներքաղաքական կյանքը շուտով վերածվելու է յուրօրինակ կաթսայի, որի մեջ «եփվելու» են ինչպես արդեն հայտնի, այնպես էլ նոր քաղաքական ուժեր, դեմքեր։ Թե ի՞նչ «կեփվի» եւ ինչպիսի՞ն կլինի նոր խորհրդարանը, ժամանակը ցույց կտա։ Անդրադառնանք ընտրողներիս. ինչպիսի՞ն է հայաստանյան ընտրազանգվածը, որի շուրջ խոսակցությունները, բնականաբար, հաճախակիանում են
«ԵՐԿԳԼԽԱՆԻ» ՀՐԵՇՏԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԵՔԻԱԹ ՉԷՐ ԿԱՐԴԱՑԵԼ
Նիկոլ Փաշինյանը նախորդ դատական նիստից դուրս էր եկել Բաբկեն Արարքցյանի հետ «Օրագրի» վաղօրոք ծրագրած հանդիպման կապակցությամբ։ Պետական լրատվամիջոցների եւ դատարանի կողմից այն որակվել էր որպես «ոչ հարգալից վերաբերմունք», ինչի կապակցությամբ միաժամանակ եւ հայցվոր եւ պատասխանող կողմ ճանաչված «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիրը պահանջեց. «որակումը փոխել»։ Դատավոր Ժ. Վարդանյանը հայտնեց. «Մենք ի գիտություն կընդունենք» եւ անցավ հակընդդեմ
ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բայց առայժմ դատարկ կլինիկա Առողջապահության ազգային ինստիտուտի դիմածնոտային վիրաբուժության ամբիոնին կից ստեղծվել է համապատասխան կլինիկա, որը հայ-սերբական համագործակցության արդյունք է։ Կարելի է ասել՝ բազմաչարչար համագործակցության։ Այսօր կարիք չկա մեկ անգամ եւս ներկայացնել պրոֆեսոր Սարգիս Անանյանի՝ զանազան ատյաններով կատարած ոդիսականը. թերթի 16 էջը չի բավականացնի, բացի այդ, շատ էլ գրվել է այդ մասին։ Վերջերս այդ համագործակցության
ԻՆՉՊԵՍ ՆՈՒՅՆ ԳՈՒՄԱՐՈՎ ՕԳՆԵԼ 10 ՏԱՐԻ
Սփյուռքի հետ հարաբերությունների ոլորտը, թերեւս, ամենանուրբն է։ Հայկական համայնքների հետ գործնական բոլոր ծրագրերը, համարյա առանց բացառության, ձախողվել են։ Սա բավականաչափ տարօրինակ ու անհասկանալի արդյունք է, որովհետեւ երկուստեք համագործակցության ցանկություն կա։ Իսկ մինչ համագործակցության ծրագրերը՝ սփյուռքում հիմնականում հակված էին հայրենիքի աջակցության կոմիտեներ ու հանձնախմբեր ստեղծել։ Դրանք հատկապես ակտիվ էին գործում 88-ի երկրաշարժին հաջորդող մի քանի տարում։
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿՐՔԵՐ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ՍԱՌԸ ՀԱՅԱՑՔԻ ՆԵՐՔՈ
ՀԺԿ վարչության քարտուղար Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունները Արտաշատում եւ Էջմիածնում արդեն իսկ արձանագրված ընտրախախտումների մասին բավական լուրջ ահազանգ էին։ Էջմիածնի տեղական հեղինակության՝ Ճոյտին առնչվող պնդումների իսկությունը փոքրիշատե ակնհայտ դարձավ։ Փորձեցինք պարզել նաեւ Արտաշատի եւ դրան հարակից գյուղերի վերաբերյալ հայտարարությունների հիմնավորվածությունը, պատկերացում կազմել տեղի նախընտրական գործընթացների վերաբերյալ։ Անհանգստության նշաններ ՀԺԿ վարչության անդամ եւ Արտաշատի կազմակերպության խորհրդի քարտուղար
«Ռուսական ռուլետկա»՝ ԱՄՆ վարչակարգի կատարմամբ
Աշխարհը սարսափած սպասում է։ Փարիզում համաձայնության գալ չհաջողվեց, եւ Կոսովոյի ալբանացիները, գոյություն չունեցող փաստաթղթի տակ ի հիշատակ թողնելով իրենց ստորագրությունը, խրախուսական ուղեւորության մեկնեցին անսահմանափակ հնարավորությունների երկիր։ Սերբերը ուղեւորվեցին տուն, սպասելու, թե երբ են նրանց գլխին թափվելու ՆԱՏՕ-ի ռումբերը։ Պատժող մատը դրվեց մեկնարկային կոճակին։ Ցարական հուսարները, երբ խմած էին, մի խաղ էին խաղում «ռուսական ռուլետկա» անվանմամբ։
ՋՐԲԱԺԱՆ, ԶԻՆԱԴԱԴԱՐ, ՌՈՒԲԻԿՈՆ
«Հայրենիք» պատգամավորական խմբի նախաձեռնությամբ ԱԺ-ում հավաքվել են ստորագրություններ՝ առաջիկա եռօրյայում լսելու համար ՆԳ եւ ԱԱ նախարարի եւ գլխավոր դատախազի հաղորդումները հասարակական հնչեղություն ստացած սպանությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Սույն հոդվածը անդրադարձ է երկրի քաղաքական զարգացումների վրա սպանությունների այդ շարքի թողած հետեւանքներին։ Ջրբաժան, գուցե դեմարկացիոն գիծ 1998-ի փետրվարին Տեր- Պետրոսյանը ներկայացրեց իր հրաժարականը եւ երկրում
Շնորհակալությո՛ւն, մարզպետ
1987-1990 թթ. Աշոցքի շրջկոմի առաջին քարտուղար աշխատած Արարատ Դվինի Գոմցյանը վեց տարի անց 1996 թ. փետրվարի 21-ին կրկին վերադարձավ Շիրակ, այս անգամ՝ մարզպետի կարգավիճակով։ Երեք տարի անց, 1999 թ. մարտի 11-ին, պրն Գոմցյանն ազատվեց աշխատանքից՝ իր դիմումի համաձայն, արժանանալով կառավարության ջերմ շնորհակալությանը։ Մարզում կուտակված բազմաթիվ չլուծված խնդիրների, լայն դժգոհության պայմաններում այդպես էլ պարզ չդարձավ, թե
ԼԱՎ ԼՈՒՐ
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանի գլուխը խառն է. հայկական դեսպանատունը հիմնովին վերանորոգվում է։ Գումարը, որի չափը ճշտել չհաջողվեց, հատկացրել է Առաջնորդարանը։ Շենքի հիմնական վերանորոգման աշխատանքները կավարտվեն 15-20 օրից։ Թեեւ շատերիս գլուխը խառն է, բայց այս օրինակը հերթական անգամ հաստատում է տարածված այն կարծիքը, որ մենք շինարար ազգ ենք։ Եվ պատրաստ
«ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
Անցյալ շաբաթ հայաստանյան երկու կուսակցություն, որոնցից մեկը Դավիթ Շահնազարյանի գլխավորած «21-րդ դար. ժողովրդավարական ազգային կուսակցությունն» է, հայտարարեցին, թե բոյկոտելու են ԱԺ խորհրդարանական ընտրությունները։ Իսկ դրանից առաջ էլ, Դավիթ Շահնազարյանը տեսակետ էր հայտնել, թե նպատակահարմար է, որպեսզի այդ նախաձեռնությունը հանդես բերի քաղաքական դաշտի ամբողջ աջ թեւը։ Մինչդեռ կարծես այնքան էլ այդպես չի ստացվում, մանավանդ որ ՀՀՇ-ում
Ս. ԲԱԴԱԼՅԱՆԻ ԱՉՔԸ ԼՈՒՅՍ
ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի անմիջական միջամտության շնորհիվ, հնարավոր է, որ շատ շուտով չինական կողմին հանձնվի մանկավարժական ինստիտուտի ռեկտորատի շենքը։ Այդ շենքում է գտնվում նաեւ «Լեզվի տեսչությունը»։ Թե ինչ նպատակներով է այն օգտագործվելու՝ դեռեւս հայտնի չէ, սակայն հաստատ է, որ դրանով ավելի կվատթարանան ինստիտուտի շենքային պայմանները։ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՒՃԱՊ Ժամը 17.00-ին խմբագրությունն ահազանգ ստացավ այն մասին, որ
ՓՈՔՐ ԱՐԿՂՈՎ, ԲԱՅՑ ՄԵԾ ՍՐՏՈՎ
Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կարոլա Մյուլլերի մարտի 23-ին ՀՀ նախագահի նստավայրում հնչած ելույթի «փոքր արկղով շա՜տ մեծ նյութեր» քանիցս կրկնված արտահայտությունը շատ նման էր վերնագիր դարձած բաժակաճառին։ Նման ելույթի առիթ էր հանդիսացել Գերմանիայի արտաքին գերատեսչության քաղաքական արխիվում պահպանված, Ստամբուլում Գերմանիայի դեսպանատան 1889-1920 թթ. ընդգրկող ժամանակահատվածի արխիվային փաստաթղթերի եւ վավերաթղթերի մանրալուսապատճեններից կազմված ժողովածուի հանդիսավոր
ԾԱՆՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Հանրապետական կուսակցությունը քննարկել է Աշտարակում իր կողմից պաշտպանվելիք թեկնածուի հարցը։ Նախապատվությունը տրվել է Հանրապետական կուսակցության մարզային կառույցի ղեկավարներից Գագիկ Խաչատրյանին, որի հայրը երկար ժամանակ ղեկավարել է Աշտարակի շրջանը։ Մյուս երկու երկրապահները, որոնք ԱԺ պատգամավորներ են՝ Ժորա Գեւորգյանը եւ Սիմոն Գրիգորյանը, Հանրապետականի պաշտպանությանը չեն արժանանա։ ԱՅՍ ՄԻ ՄԱՐԳԱՐԵՆ ԷԼ ՀԱՐԳԻ ՉԷ ՍԵՓԱԿԱՆ ԳԱՎԱՌՈՒՄ Արտաշատում Դեմիրճյանի կուսակցության
ԲԼԵՅԱՆԸ՝ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Մարտի 23-ին դատախազություն է հրավիրվել Աշոտ Բլեյանը։ Նրա նկատմամբ հարուցվել է մեղադրանք՝ «Մխիթար Սեբաստացի» կրթօջախում կատարված ստուգումների տվյալների առնչությամբ։ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ՞ «Իշխանությունները պարզորոշ եւ հստակորեն հայտարարում են՝ օրինական ընտրություններ չեն լինելու։ Դա ասում են ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ նրա խորհրդականները, ե՛ւ Վազգեն Սարգսյանը, ե՛ւ թե, այսպես կոչված իշխանության կուսակցությունների առաջնորդները»,- «Առավոտին» տված հարցազրույցում հայտարարեց
ՀԱՅ ԿՆՈՋ ՈԴԻՍԱԿԱՆԸ՝ ՕՐՈՐՈՑԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԵՐԵԶՄԱՆ
Ծնունդ Չէ՛, այսպես շարունակել չի կարելի։ Որտե՞ղ է գրված, ո՞ր օրենքով, ամեն նոր ծնված տղա երեխայի համար ուրախանում են, աշխարհով մեկ լինում, դեռ վրադիր՝ կրկնակի ավելի «մաղարիչ» են անում գինեկոլոգին ու տատմորը, քան՝ աղջիկ ունենալիս։ Այս դեպքում տխրում են ոչ միայն հայրը, տատն ու պապը («Թո՜ւ, բախտի տերը թաղեմ, էդ ինչի՞ հարեւան Օնոն վրա- վրա
ԱՐՎԵՍՏԻ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՇՈՒԿԱ ՄԵԶԱՆՈՒՄ ՉԻ ՍՏԵՂԾՎԻ
Այսքան ու անընդհատ լսում ենք՝ մշակութային արժեքներ արտահայտությունը։ Այնքան է ծեծվել այդ արտահայտությունը, որ կորցրել է իր նշանակությունը։ Եվ կորցրել ենք մշակութային արժեք հասկացության սահմանները։ Մշակույթի նախարարության ենթակայության տակ կա «Մշակութային արժեքների պահպանության վարչություն», որը զբաղվում է մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման թույլատրման, գնահատման հարցերով։ Վարչության պետ Դայան Նորան մի հարցազրույցում խոստովանել էր, թե փորձում
Ճանաչված ազատամարտիկի սպանության գործը չի բացահայտվում
Ավելին՝ փակվել է Լեւոն Մայսուրյանի մարտական ընկերներից շատերը զոհվեցին ռազմի դաշտում։ Նրանցից շատերն այսօր ամփոփված են Եռաբլուրում եւ Եռաբլուրից էլ հսկում են մեզ։ Լեւոնն ինքն էլ հաստատ կլիներ Եռաբլուրում, եթե ճակատագիրն այս դեպքում խնայեր նրան եւ որ 1996 թ. հունիսի 19-ին էլ չսպանվեր մայրաքաղաքի Շահումյանի շրջանի՝ Հարավ-Արեւմտյան զանգվածի շենքերից մեկում (ճակատագրի հեգնանքն է նաեւ, որ
ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
Հայաստանի Աֆղանստանի վետերանների միության գործունեությանն ու վետերաններին հուզող խնդիրներին մեր թերթն առիթ ունեցել է անդրադառնալ։ Վերջերս տեղեկացանք, որ միությունը մտադիր է, ի դեմս միության նախագահ Արմեն Մխիթարյանի, իր ներկայացուցչին առաջադրել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում։ Աֆղանստանի վետերանների միության հովանավորությամբ՝ Արմեն Մխիթարյանը առաջադրվելու է քաղաքացիական նախաձեռնությամբ, մեծամասնական ցուցակներով, «Երկրապահ» կամավորական միության աջակցությամբ։ Այդ կապակցությամբ տեղի ունեցած զրույցի
ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ՝ ԴՈՒՅԼԵՐՈՎ
Հայաստանում «մարմնամարզական» մի շատ տարածված վարժություն կա, եւ դժվար թե գտնվի մեկը, որ դրանով մարզված չլինի՝ դույլերով, կաթսաներով եւ այլ նմանատիպ տարաներով ջուր կրելը։ Բնակիչների համար սովորական դարձած այս վարժության մեջ, կարծես, արտառոց ոչինչ չկա, եթե, իհարկե, նկատի ունենանք, որ այն կրում է ժամանակավոր բնույթ։ Իսկ ահա, թե ինչպես են վերաբերվում այս երեւույթին Էրեբունու համայնքի
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԸ ՉԱՆՑԱ
Մեկի փորձաշրջանը ավելացնում են եւս վեց ամսով, իսկ մյուսին, ընդամենը մեկի օրով աշխատեցնելով, արդեն համարում են ոչ պիտանի։ Մեր ընտանիքի սոցիալական վիճակը գոնե մի քիչ թեթեւացնելու նպատակով, մտածեցի մի տեղ աշխատանքի անցնել։ Համ ապրել չի լինում, համ էլ գնալով մեջս նախանձն է գլուխ բարձրացնում։ «Ռուբլի-դոլար առնեմի» պուզատի տղաների լավ տռզած գրպանները, ձեռքերի դոլարներն ու հինգհազարանոցները
Կենացները քաղցրանում են
Կա՛ այդպիսի կուսակցություն՝ «Օրինաց երկիր»։ Ստեղծվեց այն գրեթե աննկատ. այսպես ասած՝ հերթական «կաբինետային» կուսակցության պես մի խմբավորում էր։ Ոչ նրա առաջնորդի, ոչ քիչ թե շատ ճանաչված օրինացերկրականների հանդեպ ժողովրդի սիրո ու հավատի համեստ նշույլն անգամ մինչեւ վերջերս չի նկատվել, իրենք էլ, եթե ինչ-որ բանով աչքի են ընկել, ապա ընդամենը հարմարվողականությամբ։ Եվ հանկարծ՝ շաբաթ օրվա համագումարից
ՍՊԻԴ-ը եւ Զորի Բալայանը
Մամուլի եւ հեռուստատեսության աշխատավորները ուժ ու եռանդ չեն խնայում հանրապետության եղած-չեղածը հասարակությանը ներկայացնելու համար։ Բայց հաճախ մեր հասարակությունը մեզ սխալ է հասկանում։ Օրինակ՝ Միջազգային բժշկագիտական «Ինտերնացիոնալ» կենտրոնի տնօրեն Թիմոթի Միդին դիմավորելու համար օդանավակայան ժամանած բժիշկ, գրող, հրապարակախոս եւ լրագրող Զորի Բալայանին ցույց տալիս հեռուստալրագրողները այդպես էլ չկարողացան բացատրել վերջինիս կապը «Արմենիկումի» կամ ՍՊԻԴ-ի հետ, ինչը
ՆԳ եւ ԱԱ նախարարության շները թմրանյութեր են որոնում մաքսավորների համար
Առայժմ ապարդյուն «Առավոտին» տեղեկություն էին փոխանցել, որ մաքսային վարչությունը հատը 70 հազար դոլար արժողությամբ երկու շուն է գնել ՆԳ եւ ԱԱ նախարարությունից, որոնք հատուկ վարժեցված են թմրանյութեր գտնելու համար (ամեն մեկը՝ մի տեսակի, կոկաին եւ օպիում)։ Այս լուրը ճշտելու համար դիմեցինք մաքսային վարչության լրատվական կենտրոնի ղեկավար Սյուզան Սիմոնյանին։ «Անցյալ տարվա նոյեմբերին մաքսային վարչության ու ՆԳ
Բոլորս դեպի ընտրություններ
Հայաստանի կոմունիստական կուսակցության գրասենյակում մարտի 22-ին տեղի ունեցավ մամլո ասուլիս, որտեղ ներկայացվեցին մարտի 20-ին տեղի ունեցած կուսակցական պլենումի արդյունքները եւ ՀԿԿ-ի դիրքորոշումը ԱԺ խորհրդարանական ընտրություններին։ ՀԿԿ առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը ներկայացրեց պլենումի օրակարգային հարցերը, որոնցից թերեւս ամենակարեւորը մեծամասնական եւ համամասնական ընտրություններով առաջադրվող թեկնածուների հաստատումն էր։ Նա նշեց, որ հանրապետության 50 ընտրատարածքներում, բացի Երեւանից, մեծամասնական ընտրակարգով
«ԼՂՀ-Ի ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՐԴԱՐ՝ ԲԱՎԱՐԱՐԻ ԲՈԼՈՐԻՆ»
Կիպրոս-Հունաստան եւ Բրիտանական միացյալ թագավորություն կատարած իր այցերի մասին երեւանյան անձրեւից թրջված լրագրողներին չորությամբ պատմեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Ինչպես ասվում է նման դեպքերում, երեկ էլ ասվեց, թե այցը բավականին արդյունավետ էր։ Հանդիպումների մանրամասներին չենք անդրադառնում, քանի որ այդ մասին արդեն գրվել է։ Պրն Օսկանյանին ուղղված հարցերն ու դրանց պատասխանները ավելի հետաքրքիր էին։ Բրիտանական ընկերությունների՝