Օրվա լրահոսը

Փոխզիջումների ժամանակը

Միգուցե, իրոք, ֆինանսական առողջացման քաղաքականությունը (մոնետարիզմը) այլընտրանք չունի, սակայն քաղաքականությունը փոխզիջումների արվեստ է։ Նախկին կոմունիստական երկրներում անցման առաջին փուլին բնորոշ էր հին (կոմունիստական) եւ նոր (հեղափոխական) ուժերի կոնֆլիկտը։ Երկրորդ փուլին բնորոշ է բարեփոխումներ իրականացնող կառավարության եւ տնտեսական շրջանակների միջեւ կոնֆլիկտը։ Հեղափոխական կարգախոսների ժամանակն անցնում է եւ գալիս է կոնկրետ շահերի ժամանակը։ Վերջին խորհրդարանական ընտրություններով Հայաստանը,

Ձերբակալվածի հարազատները բողոքում են.

Երեկ, ժամը 11:00, կառավարության շենքի առջեւ հայտնվեցին կանայք եւ երեխաներ՝ արդարության կոչող ճերմակ ցուցապաստառներով եւ ազատամարտիկի նկարներով։ Պարզվեց, որ նրանք ուրբաթ գիշերը ձերբակալված «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի ազգակիցներն են եւ հարեւանները, շուտով նրանց միացան նաեւ մի քանի երիտասարդներ։ Մենք զրուցեցինք ձերբակալվածի կնոջ, քրոջ եւ մի քանի հարեւանների հետ։ Բողոքողները պահանջում էին թույլ տալ Մանվել

Սերը Երեւանի փողոցներում

Մամուլի ազատականացմամբ հնարավոր դարձավ հասարակության մութ ու ցավոտ հարցերի լուսաբանումը, նրանց մասին սկսեցին խոսել որպես իրողություն՝ ժխտելով մեր հասարակության մասին եղած կաղապարված պատկերացումները։ Այդպիսի մութ ու դժվար խնդիրներից մեկը պոռնկության տարածումն է։ Տարիների ընթացքում զանգվածային լրատվության միջոցների համար սա փակ թեմա էր։ Չէին խոսում՝ ստեղծելով տպավորություն, թե մեզ մոտ նման խնդիր չկա։ Վերջին շրջանում հայկական

Ծաղկանց ու փշերի այս ճանապարհով

Մեկ տարի եւ 152 համար: Կենսագրության մի համեստ հատված, որ անհամեստորեն մտորումների է մղում։ Ինչպե՞ս կշարունակվեր ստեղծագործական կյանքս, եթե ռադիոյի ճահճացող միջավայրից արձակուրդային փախուստ տալուս 12-րդ օրը Վլադիմիր Զադայանը տուն չզանգահարեր ու իրեն բնորոշ անզիջում ոճով աշխատանք չառաջարկեր։ Ամենահամոզիչ կռվանը ապագա խմբագրի անձի վկայակոչումն է՝ բանաստեղծ-արձակագիր-հրապարակախոս- ուղնուծուծով հայ՝ Իգնատ Մամյան։ Ծանոթանում ենք «Հայ զինվորի» խմբագրատանը,

Կյանքը խաղաղության ճանապարհին

Մեքենան ԼՂՀ մայրաքաղաք հասավ ուշ երեկոյան։ Շրջակա գերիշխող բարձունքներից երեւում էր լույսերի մեջ կորած Ստեփանակերտը։ Փաստ, որի կողքով անտարբեր չէին կարող անցնել Երեւանից ժամանած մարդիկ։ Այս բարձունքներից մի քանի տարի առաջ անընդմեջ գնդակոծվում էր քաղաքը, ավեր ու մահ սփռելով այստեղ։ Հիմա կռիվ չկա ու պայմանները, բնականաբար փոխվել են։ Ռազմական գործողությունների դադարեցմամբ, հիմա մարդիկ շատ ավելի

Չեչենական հանգույց

Պալատական խարդավանքներ Կրեմլում  Չգիտես ինչու, հայաստանյան մամուլը, չեչենական իրադարձությունների մեկնաբանությունները հիմնականում պարփակեց քաղաքագիտական կանոնիկ կաղապարների մեջ՝ ամեն ինչ լուսաբանելով անջատողականության կամ անկախության համար մղվող պայքարի նկատմամբ ռուսաստանյան հասկանալի հակազդեցության համատեքստում։ Իհարկե, անիմաստ է ժխտել նշյալ գործոնի առկայությունը, սակայն, մյուս կողմից էլ անիմաստ է ամեն ինչ պայմանավորել դրանով, քանի որ մեր խորին համոզմամբ, Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը

Առաջին դաշնակը ԱԺ-ում

Կրկնակի քվեարկությունները Երեւանում հանգիստ անցան  Շաբաթ օրը կայացան ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածուների կրկնական քվեարկությունները, որոնցից ընտրողների գերակշիռ մեծամասնությունը ակնհայտորեն մեծ ակնկալիքներ չուներ։ Հուլիսի 5-ի ընտրությունները արդեն լավագույնս արդարացրել էին մի ճամբարի հույսերը՝ միաժամանակ լավագույնս ձախողելով հակառակ կողմի նպատակները, համայնապատկերը գունային ամբողջական ձեւավորում էր ստացել, ուստի հնարավոր փոփոխությունները լոկ նրբերանգներին կարող էին վերաբերել՝ մի քիչ ավելի

Խնայեցեք ձեր նյարդերը. կարդացեք «Սպիդ-ինֆո»

Այսօր մամուլի ազատության միջազգային օրն է։ Չգիտեմ, ինչպես են այդ օրը նշում աշխարհի քաղաքակիրթ եւ ժողովրդավար երկրներում, Հայաստանը, համենայնդեպս, այդ բարձր կոչումներին արժանանալու համար դեռեւս անցնելու ճանապարհ ունի։ Մամուլը հասարակության հայելին է ոչ միայն այն առումով, որ արտացոլում է հասարակական գործընթացները։ Մամուլի հանդեպ քաղաքական ուժերի՝ թե իշխանավորների եւ թե ընդդիմադիրների վերաբերմունքը ցույց է տալիս մեր

Ի՞նչ է գուժում հեռագիրը

Հայ ժողովուրդը ձեւավորվել եւ հազարամյակներ շարունակ ապրում է մի լեռնաստանում, որի աշխարհագրական կերտվածքը հիշեցնում է բնական անջրպետներով զատված ինքնուրույն աշխարհների յուրօրինակ ամբողջություն։ Այդ պատճառով էլ հայը բացառիկ նշանակություն է տվել հաղորդակցման ուղիների շինարարությանը, ապառաժների միջով ճամփա է բացել, անհատակ վիհերի վրայով կամուրջ ձգել, իրար կապել արարչի բաժանած բնաշխարհները։ 1918-ին, երբ 6-դարյա ընդմիջումից հետո ազգային պետություն

Կտրիճ Սարդարյանը հրաժարվում է

Ս.թ. մայիսի 13-ին ՀՀ նախագահը հրամանագիր էր ստորագրել ՀՀ կառավարությանն առընթեր Կրոնի գործերի պետական խորհրդի նախագահի պաշտոնից Լյուդվիգ Խաչատրյանին ազատելու եւ Կտրիճ Սարդարյանին նշանակելու մասին։ Հայտնի էր, որ Կ.Սարդարյանն այդպես էլ չի ստանձնել իր պարտականությունները։ Կ. Սարդարյանը «Նոյյան տապանի» թղթակցին տեղեկացրել է, որ շուրջ 2 շաբաթ է, ինչ դիմում է ներկայացրել կառավարություն աշխատանքից ազատվելու համար,

Լավատես Սամվել Սեւադան

Քանդակագործ Երվանդ Քոչարի տուն-թանգարան. երեք գողտրիկ սրահ, որ հյուրընկալորեն տրամադրվել է նկարիչ Սամվել Սեւադային։ Ուսում եմ անպայման իրեն տեսնել եւ նվիրել իմ «Ռիկի շան պատմությունը», որ ինքն է ձեւավորել, բայց որի լույս տեսնելուց հետո չեմ հանդիպել նկարչին։ Լավ էր, որ մի քիչ ուշացավ։ Ցուցահանդեսը ես դիտեցի նախքան նրան հանդիպելը։ Կտավից կտավ տեղափոխվում եմ գույների, լռության

Հայրիկ, ո՞վ է… քանդել երկաթուղին

Կհարցնեն մեզ երեխաները 10 տարի հետո, եթե շարունակվի բարձրամակարդակ անտարբերությունը երկաթուղու նկատմամբ… Վերջերս Սադախլո կայարանի մոտակայքում պայթեցվել է երկաթգիծը, 40 դատարկ վագոններ դեպի Մառնեուլի տանող շարժակազմի երկու մեքենավարները եւ օգնականները վիրավորվել են եւ տեղափոխվել հիվանդանոց։ Սանահինի շրջադարձային դեպոյի պետ Ռոբերտ Ճուղուրյանի հայտարարությամբ՝ Ալավերդու հիվանդանոցում չկան անհրաժեշտ դեղամիջոցներ։ Առողջապահության նախարարությունը խոստացել է անհապաղ օգնել վիրավորներին։ Այս

Արցախը վախկոտների երկիր չէ

«Առավոտի» զրուցակիցն է Ստեփանակերտի քաղաքագլուխ Սերգեյ Միրլոյանը – 1988-ից ի վեր, հասկանալի պատճառով, Ստեփանակերտում ոչ մի բնակելի շենք չի կառուցվել, բայց հիմա, գրեթե ամեն օր, քաղաքի տարբեր թաղամասերում բնակարանամուտ է լինում… – Այո, այս տարվա առաջին կիսամյակում 158 ընտանիք նոր բնակարան է տեղափոխվել, բայց, իհարկե, ոչ նորակառույց շենքերում։ Դրանք մեր նախկին՝ Արցախը լքած քաղաքացիների բնակարաններն

Մի՞թե դարձյալ փակուղի…

Մեր թղթակցի հարցերին պատասխանում է ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեւոն Մելիք- Շահնազարյանը – Անցնող հունիս ամիսը ինչո՞վ էր առանձնահատուկ Արցախի համար։ – Վերջին երեք տարիների ընթացքում այն, թերեւս, միակ ամիսն էր, որ անցավ առանց պատերազմի, ռումբեր չէին պայթում, չէին զոհվում մեր երիտասարդները։ Այս հանգամանքը, բնականաբար, իր բարերար ազդեցությունը թողեց հանրապետության բնակչության կյանքի վրա՝

Անհարազատ արյունը

1980 թվականի փետրվարն է։ Համարյա ամեն օր Մատենադարան եմ գնում։ Հայկական ձեռագիր մատյանների մասին հոդված պետք է գրեմ։ Ընթերցասրահում կամ միջանցքներում հաճախ եմ հանդիպում Ասատուր Մնացականյանին։ Ծովն եմ ընկել, ասում եմ, նյութի այս ի՜նչ հեղեղ է։ Նա թե՝ մի վախենա, դա այն խարդախ ծովը չէ։ Քո ընկած ծովը աղի շատ թանձր շերտեր ունի։ Հետո ինձ

Եթե աղքատ ես՝ չես կարող ազատ ապրել

Հայաստանը տարանցիկ առեւտրի կարեւոր կենտրոն է եղել, իսկ հայ վաճառականությունը, որպես սոցիալական հատուկ խավ, ունեցել է իր հարուստ ավանդույթները։ Հնարավո՞ր է վերականգնել դրանք։ Ի՞նչ հիմնահարցեր կան։ Այս խնդրի շուրջ իր տեսակետն է արտահայտում Հայ վաճառականների միության նախագահ, «Համաստեղություն» միության պրեզիդենտ Մկրտիչ Դեմիրյանը: Մեր միությունն իր հիմնադրման ժամանակ՝ 1993 թ. հոկտեմբերին, ուներ ընդամենը 65 անդամ (ըստ

Դպրոցում՝ միայն նվիրյալները

«Առավոտի» հարցերին պատասխանում է ՀՀ լուսավորության նախարար Հայկ Ղազարյանը – Դպրոցներում պարապմունքները վաղուց ավարտվել են, բայց առջեւում նոր ուսումնական տարին է, որն ավելի տանելի անցկացնելու համար հարկավոր է խորազնին քննարկել նախորդ դասերը։ Որո՞նք էին դրանք։ – Անմիջապես ասեմ, որ եկող, ինչպես նաեւ առաջիկա մի քանի տարում մենք չպետք է էական բարելավման հույս ունենանք։ Մեր հիմնական հոգսը

Բատրակն ի՞նչ իմանա՝ կուլակն ինչպես է ծնվում

Որ հողի սեփականաշնորհումը Հայաստանում արդարացված է, փաստ է։ Բայց փաստ է նաեւ, որ սեփականաշնորհումից հետո հայ գյուղացու առաջ ծառացել են մի շարք խրթին, դժվար լուծելի հարցեր, որոնք պահանջում են միայն ու միայն կառավարական հատուկ որոշումների կիրարկում։ Այլապես ի՞նչ անի այն գյուղացին, որ հասկացել է, գիտի հողի նշանակությունը, ոգեւորությամբ մասնակցել է սեփականաշնորհմանը, իր բաժին հողակտորն է

Հակոբականներ

Ընդդիմության մեջ սիրում եմ մտահոգ լայնախոհությունը։ Դրա պատճառով կամ դրա շնորհիվ այսօրվա մեր ընդդիմադիրները ինձ կռվազան տղերք են երեւում, որոնց ուշքը գնում է աղմուկ-աղաղակի համար։ Այնինչ՝ նրանք անձնուրաց լինելու չափ անձնամոռաց պիտի լինեին։ Հազար ափսոս. այդպիսին չեն։ Նրանց ընդդիմությունը կռվի կերպ ու տեսք է առել՝ ուղղված որոշակի անձի դեմ եւ որոշակի անձի համար մղվող։ Բայց

«Մենք իշխանություն փոխելու փորձ ունենք…»

ԱԺՄ-ն՝ հանրահավաքների հանրագումարի փորձ 1988 թվի ընդդիմությունը այսօր երկփեղկված է։ Մի մասը ներկայացնում է իշխանական թեւը, մյուսը դարձյալ մնում է՝ ընդդիմադիր ուժ։ Իշխանություններն անընդհատ հիշեցնելով, որ չունենք կառուցողական ընդդիմություն, հաճախ են շեշտել, թե Այսրկովկասում ամենակայուն պետությունը Հայաստանն է։ Ֆրանս դը Հարթինգը «Ազգ»-ին տված հարցազրույցում նշում է. «Պարզապես, միայն անկախություն հռչակելով հնարավոր չէ անկախության հասնել, որովհետեւ

Բարի լույս, ժողովուրդ

Ահա եւ առաջին համարն «Առավոտ» օրաթերթի, որի ծննդի մասին արդեն տեղյակ եք լրատվական միջոցներից: – Ո՞ւմ թերթն է,- կհարցնի քաղաքական խաղերից հազար անգամ խաբված ընթերցողը: Պարզ ու բարձրաձայն, մտախոհ ընթերցողի աչքերի մեջ նայելով, հայտարարում ենք. – «Առավոտը» այն մարդկանց թերթն է, ովքեր ուղիներ են փնտրում Հանրապետությունը տնտեսական ծանր վիճակից հանելու համար: «Առավոտը» այն «սրահն» է,

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930