Օրվա լրահոսը
Հակոբականներ
Ընդդիմության մեջ սիրում եմ մտահոգ լայնախոհությունը։ Դրա պատճառով կամ դրա շնորհիվ այսօրվա մեր ընդդիմադիրները ինձ կռվազան տղերք են երեւում, որոնց ուշքը գնում է աղմուկ-աղաղակի համար։ Այնինչ՝ նրանք անձնուրաց լինելու չափ անձնամոռաց պիտի լինեին։ Հազար ափսոս. այդպիսին չեն։ Նրանց ընդդիմությունը կռվի կերպ ու տեսք է առել՝ ուղղված որոշակի անձի դեմ եւ որոշակի անձի համար մղվող։ Բայց
«Մենք իշխանություն փոխելու փորձ ունենք…»
ԱԺՄ-ն՝ հանրահավաքների հանրագումարի փորձ 1988 թվի ընդդիմությունը այսօր երկփեղկված է։ Մի մասը ներկայացնում է իշխանական թեւը, մյուսը դարձյալ մնում է՝ ընդդիմադիր ուժ։ Իշխանություններն անընդհատ հիշեցնելով, որ չունենք կառուցողական ընդդիմություն, հաճախ են շեշտել, թե Այսրկովկասում ամենակայուն պետությունը Հայաստանն է։ Ֆրանս դը Հարթինգը «Ազգ»-ին տված հարցազրույցում նշում է. «Պարզապես, միայն անկախություն հռչակելով հնարավոր չէ անկախության հասնել, որովհետեւ
Բարի լույս, ժողովուրդ
Ահա եւ առաջին համարն «Առավոտ» օրաթերթի, որի ծննդի մասին արդեն տեղյակ եք լրատվական միջոցներից: – Ո՞ւմ թերթն է,- կհարցնի քաղաքական խաղերից հազար անգամ խաբված ընթերցողը: Պարզ ու բարձրաձայն, մտախոհ ընթերցողի աչքերի մեջ նայելով, հայտարարում ենք. – «Առավոտը» այն մարդկանց թերթն է, ովքեր ուղիներ են փնտրում Հանրապետությունը տնտեսական ծանր վիճակից հանելու համար: «Առավոտը» այն «սրահն» է,