Օրվա լրահոսը

ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԽԱՆԳԱՐԵՑ «ԱՐՄԵՆՏԵԼԸ»

Նաեւ մեծամասնական ընտրահամակարգով առաջադրվելու համար Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավար, ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյանն «Առավոտին» այսպես ներկայացրեց մեծամասնական ընտրահամակարգով պատգամավոր՝ իր չառաջադրվելու դրդապատճառները։ «ԱԺՄ վարչությունում այս հարցը քննարկվել էր եւ միայն Վազգեն Մանուկյանն էր ազատվել մեծամասնականով առաջադրվելուց։ Իմ ցանկությունն էր՝ առաջադրվելու դեպքում ուժերս փորձել կամ Աջափնյակում կամ Շիլաչիում, քանի որ հորս տունն այնտեղ է։

Լինում է, չի լինում, մի վարչապետ է լինում

Որն ասում էր, թե հացադուլը լավ բան չի Էս վարչապետը մի օր առանց դերվիշի շոր հագնելու, իր վարչապետական «կոստյում-շալվարով», փողկապ-վերնաշապիկով եւ վարչապետական կեցվածքով, ՀԱՄԽ-ում տեղի ունեցած մի միջոցառումից դուրս գալով, վարչապետական արքունիքը (ՀՀ կառավարության շենք) մտնելիս իր աչքով տեսավ եւ ականջով լսեց, որ շենքի մոտ բազմություն է հավաքվել։ Իր ուղեկիցների շվաքի ներքո վարչապետ Արմեն Դարբինյանն

Опять двойка?

(Վերնագիրը բուն նյութի հետ անմիջական առնչություն չունի) Ըստ լուրերի՝ ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը հեռուստատեսությամբ պետք է ելույթով հանդես գար։ Թեման՝ Արծրուն Մարգարյանի սպանության գործով կալանված Արմեն եւ Արսեն Խաչատրյանների խափանման միջոցի երկարաձգումն էր 2 ամսով։ Սակայն, ինչպես ճշտեցի ՆԳ եւ ԱԱ հասարակության հետ կապի վարչության պետ Միքայել Գրիգորյանից, ինքը այս մասին չգիտի

ԼԱՎ ԼՈՒՐ

Կյանքը ցույց է տվել, որ գոյություն ունի ընտրության 3 տարբերակ. կամովի, ստիպովի, ձայն առնովի։ Առաջինը դուրս է եկել գործածությունից։ Երկրորդը՝ գլխացավանք է, ուստի ամենաանցավն ու հուսալին ձայն առնովին է։ Հենց այդպես էլ անում էին գրեթե բոլոր «ազնիվ» թեկնածուները մինչեւ Արշակ Սադոյանի ելույթը, ուր նա առաջարկում էր ժողովրդին վերցնել, ինչ տալիս են, բայց հետո քվեարկել ըստ

ԵՐԿՈՒ ԿԵՏԵՐԸ ՄԻԱՑՆՈՂ ՈՒՂԻՂԸ

Դավիթաշենի կամուրջը դեռեւս պատրաստ չէ։ Անցած տարվա վերջին կամրջի շինարարությունն այնքան թափով էր առաջ գնում, որ դավթաշենցիները սկսեցին մտածել՝ կարո՞ղ է ավելի շուտ պատրաստ լինի։ Բայց արդեն երկար ժամանակ է՝ կամրջի շինարարությունը փակուղի է մտել, առաջվա աշխույժ եռուզեռը չկա, տեխնիկան կանգնած է, բանվորներն ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել։ Փող տվեք, որ կամուրջը լինի Անցած տարվա

Ա՜Յ ՔԵԶ ԹՌՉՈՒՆԻՉ

«Շատ լավ էր, որ Կարապետ Ռուբինյանը թողեց ԱԺ փոխխոսնակի պարտականությունը եւ էս օրենքի նախագիծը մտցրեց։ Ու հույս ունեմ՝ շատ նախագծեր կմտցնի։ Բայց նույնը չեմ ցանկանում ներկայիս մեր նախագահին ու տեղակալներին, որ գնալուց հետո մտցնեն։ Այլ կցանկանայի՝ էս պաշտոնում մտցնեին նման օրենքի նախագծեր, որ էս ժողովրդի համար մի քիչ դուրեկան լինի»,- կոմունիստ Խորեն Սարգսյանի երեկվա ելույթից

ԸՆԴՈՒՆՎԵ՞Ց, ԹԵ՞ ՉԸՆԴՈՒՆՎԵՑ՝ ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ

Խոսրով Հարությունյանը հայտարարեց, թե էլեկտրաէներգիայի սակագների սառեցման մասին օրինագիծը չի ընդունվել։ Քվեարկության արդյունքներն էին՝ 88 «կողմ», 4 «դեմ», 5 «ձեռնպահ»։ ԱԺ նախագահը պնդում էր, թե 96 ձայնով պիտի ընդունվեր, քանզի բյուջեի եկամուտներն է նվազեցնում։ Մինչդեռ կառավարությունը երկրորդ ընթերցումից առաջ բյուջեում փոփոխությունների օրենքով պահանջվող նախագիծը չէր ներկայացրել։ Եվ Էդվարդ Եգորյանը պնդում էր, որ օրենքն ընդունվել է։

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱ՞Ջ, ԹԵ՞ ՀԵՏՈ

Այս էր գերխնդիրը Մաս 1 Փաստ է այն, որ Հայաստանի բոլոր ստեղծագործական միությունները կոմունիստական մնացուկներ են։ Ու բոլոր այդ միությունները ռեֆորմի, էական փոփոխությունների, գործունեության նոր մեխանիզմների մշակման կարիք են զգում։ Հայաստանի կինոգործիչների միության անդամների ստվար մի զանգված (ինչպես նաեւ կինոգործիչներ ու կինոգետներ, որոնք միության անդամ չեն) համախմբվել են միությունը մնացուկային վիճակից հանելու, կինոյի ոլորտի բարեփոխման

Եթե բոլորը մեկի դեմ են, ապա այդ մեկը կա՛մ հիմար է, կա՛մ Աստված

Լրջանալու հերթական պահը Հայ պահպանողականները պաշտպանեցին Իրաքի արաբներին, հայ դաշնակցականները՝ Թուրքիայի քրդերին, հայ կոմունիստները՝ Հարավսլավիայի սերբերին, թեեւ նրանք հայերիս զորակցող հայտարարությունների կարիքը թերեւս չունեին։ Պահպանողականներս դեմ արտահայտվեցինք երկակի ստանդարտների կիրառմանը, դաշնակներն արտահայտեցին իրենց ատելությունը թուրքերի հանդեպ, իսկ կոմունիստները՝ հավատարմությունը Խորհրդային Միության հավերժ հիշատակին։ Մեծ հաշվով վերջին երկու մեծաթիվ կուսակցությունների առնվազն այդ քայլերում քաղաքականության փոխարեն նացիոնալ-ռոմանտիզմն

ՄԹՆՈԼՈՐՏԸ ԼԻՑՔԱԹԱՓՎԵՑ

Նշումներ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության մեկ տարվա առթիվ Համոզված եմ. ով էլ լինի երկրի նախագահը, նրա մասին պետք է խոսել կամ գրել հարգանքով: Եթե ես Հայաստանի առաջին կամ երկրորդ նախագահի հանդեպ կիրառում եմ «Հրապարակ» հաղորդաշարի լյումպենի բառապաշարը, նշանակում է, ես չեմ հարգում ոչ թե այդ անձանց, այլ իմ պետությունը եւ ինքս ինձ՝ որպես այդ պետության քաղաքացի:

Մեղավոր է գազատա՞րը

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ա. Իշխանյանը, փաստաբաններ Ա. Կիվիրյանը եւ Լ. Սահակյանը երեկ ցանկություն էին հայտնել հանդիպել լրագրողների հետ, կապված 1998 թ. դեկտեմբերի 3-ին Ջերմուկում մոր եւ մանկան առողջարանում գազի կուտակման հետեւանքով տեղի ունեցած պայթյունի, դրան հաջորդած դատաքննության ընթացքի հետ։ Ա. Իշխանյանի գնահատմամբ «անօրինականություն է կատարվել կոնկրետ անձի՝ Կարապետ Եղոյանի նկատմամբ»։ Ի դեպ, իրենք փաստարկներ եւ

ՀԱՄԱՏԵՂԻ ՀԱՄԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ

Օտարերկրյա ներդրումները եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը շատ հիմնավոր պատճառաբանություն ունեին. դրանք ոչ միայն պիտի մեղմեին սոցիալական լարվածությունը, այլեւ անշեղորեն բարձրացնեին ժողովրդի կենսամակարդակը։ Բայց ստացվեց՝ հակառակն այն խոսքը չէ։ Իրենց բողոքը մոտավորապես այսպես ձեւակերպեցին «Ֆըրսթ Դայնսթի Մայնզ-Արմենիա» հայ-կանադական (տվյալ դեպքում թերեւս ավելի ճիշտ կլիներ ասել՝ կանադա-հայկական) համատեղ ձեռնարկության Սոտքի մասնաճյուղի աշխատակիցները (բնականաբար՝ հայ)։ Ձեռնարկության երկար-բարակ անունից

Մուրճ ու զնդանի արանքում

Հարցազրույց ՀՀ տրանսպորտի նախարար Երվանդ Զախարյանի հետ -Պարոն Զախարյան, օդանավակայանային ծառայություններից՝ ավիասնունդ, վերգետնյա սպասարկում, որոնք գործում էին «Հայկական ավիաուղիներ» (ՀԱՈՒ) ՊՓԲԸ կազմում, առանձնացվեցին։ Ո՞րն էր նպատակը, եթե այսօր ակներեւ է դրանց վերամիացման անհրաժեշտությունը։ – Նշեմ, որ «Ավիասնունդ» ձեռնարկությունը խորհրդային ժամանակներից ի վեր գործել է առանձին։ Այն ՀԱՈՒ-ի կազմում էր առժամանակ։ Վերգետնյա սպասարկման համար կատարվում են

ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ՀՈՍՔԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՆ ԱՆԻՄԱՍՏ Է

Վերջին շրջանում ակտիվ խոսակցություններ են սկսվել Ալավերդու պղնձաձուլարանի հնարավոր սառեցման մասին։ Հարցն առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում: Գործարանի փակմամբ անգործության է մատնվում քաղաքի բնակչությունը: Վերջին շրջանում ինվեստորներ հրավիրելու կոչերի հետ մեկտեղ եկած ինվեստորը հերթական անգամ հրաժարվում է Հայաստանում աշխատելուց։ «Առավոտն» այս հարցին անդրադարձել է եւ նշել, որ հարցը ոչ թե առաջացել է օբյեկտիվ պատճառների հետեւանքով, այլ

1000 ստորագրություն՝ 5 ժամում

Սովորաբար բոլորից տարբեր բնավորություն է դրսեւորում լրագրող Աղվան Վարդանյանը։ Իբրեւ պատգամավորության թեկնածու, նա էլի տարբեր էր բոլորից։ Եթե մյուսները մի քանի օր շարունակ հավաքում են իրենց անհրաժեշտ 500 ստորագրությունը ու այդպես էլ չեն հավաքում, ապա այդ հարցը Աղվան Վարդանյանը լուծեց հաշված ժամերի ընթացքում։ Նրա թիմը գործունեություն սկսեց ծավալել շաբաթ օրը՝ հավաքվելով կեսօրին մոտ։ Բաժանելով ընտրատարածքն

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ» ՇՏԱԲԸ ԳՈՐԾՈՒՄ Է

Նախընթաց օրերին մի քանի նիստ է գումարել Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի ստեղծած «Միասնություն» դաշինքը եւ կազմավորել նախընտրական շտաբ։ Այն ղեկավարվելու է հավասարությամբ՝ Ժողովրդական եւ Հանրապետական կուսակցությունների համարժեք ներկայությամբ։ Կենտրոնական շտաբն, ասենք, բաղկացած է 16 անդամից, որում ընդգրկված են ութական հանրապետական եւ ժողովրդական։ Շտաբի աշխատանքներն էլ կազմակերպվելու են համանախագահությամբ՝ ՀԺԿ-ից վարչության քարտուղար Արմեն Խաչատրյանի եւ

«Միասնություն» դաշինքի ճակատագիրը

Ըստ աստղագուշակ Զառա Մալոյանի ՀՀԿ-ՀԺԿ միավորումն ու «Միասնություն» դաշինքի ծնունդը այն դեպքն է, որը քննարկվում է քաղաքական բոլոր շրջանակներում։ Կանխատեսումներ էլ են արվում՝ դաշինքը երկար չի դիմանա, կլուծարվի։ Կամ՝ ասենք, հայ ժողովրդի միակ փրկությունը սույն դաշինքն է։ Իմանալով բոլորի տեսակետը, հետաքրքիր են նաեւ աստղագուշակ- մասնագետի պրպտումները երկնքում եւ ըստ այդմ՝ նրա եզրակացությունները։ Դաշինքի մասին հրապարակման

ՀԱՐՑԵՐ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Խնդրվում է Ձեր թերթի միջոցով պարզաբանել հետեւյալ հարցերը պրն Վահան Հովհաննիսյանի միջոցով. 1. Որտեղ է գտնվում Հայաստանի այն փողերը, որոնք Հայ դաշնակցության կողմից տարան Հայաստանից, պայմանով, որ Հայաստանը երբ անկախանա այն ժամանակ նոր հետ բերեն եւ կօգտագործեն անկախ Հայաստանի բարգավաճման համար։ Արդեն քանի տարի է Հայաստանը անկախ եւ թշվառ վիճակում է ինչու չեն բերում եւ

ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՇԱՀԵԼ «ԵՐԿՐԱՊԱՀԻ» ՀԱՄԱԿՐԱՆՔԸ

Ակնհայտորեն՝ դարձյալ ապարդյուն «Էլեկտրաէներգիայի սակագների սառեցման մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվելուց առաջ վարչապետ Արմեն Դարբինյանի ստորագրությամբ մի տեղեկանք բաժանվեց պատգամավորներին, որտեղ նշված էր. «ՀՀ կառավարությունը էներգակիրների ծախսի հետ կապված բնակչության սոցիալական վիճակի մեղմացման գլխավոր ճանապարհը համարում է արդյունաբերական մի շարք ձեռնարկությունների վերագործարկումը, գյուղատնտեսական մթերքների կազմակերպված գնումների իրականացումը (…), լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը»։ Թերեւս միայն «էներգակիրների ծախս»

Նա եկավ որպես խորհրդական

Քարոզարշավին մնացել են հաշված օրեր Ապագա բժիշկներին քաղաքականությունն այնքան է հետաքրքրում, որքան կույր աղիքի վիրահատության տեխնիկան՝ քաղաքական գործիչներին։ Բժշկական համալսարանում երեկ ուսանողներին հանդիպեց ՀՀ նախագահի խորհրդական (արտաքին հարաբերությունների գծով), Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանը։ Առաջին տպավորությունն այն էր, որ ուսանողներին դահլիճ էին բերել «զոռով», քանի որ ժամը 15-ին (հանդիպման նախօրոք նշանակված ժամին) դահլիճը լրիվ դատարկ էր։

«Իրավունքի եւ միաբանության» շուրջ

Երեկ տեղեկացանք, որ դաշինքը հավաքել է շուրջ 100 հազար ստորագրություն, որը կհանձնվի հավանաբար վաղը։ Ստորագրահավաքի ժամանակ, ըստ մամուլի պատասխանատու Վիգեն Հակոբյանի, դժվարություններ կամ արգելքներ չեն առաջացել։ Վ. Հակոբյանից տեղեկացանք նաեւ, որ դաշինքի կենտրոնական շտաբը տեղավորվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի 5-րդ հարկում եւ շտաբի պետն էլ Ալեքսանդր Կարապետյանն է։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների նկատմամբ դաշինքի

ԼԱՎ ԼՈՒՐ

Երկու ականատեսներ վկայեցին, որ շաբաթ օրը, ցերեկվա ժամը 4-ի կողմերը, մի մուրացկանի հաջողվել է դեմ առ դեմ հանդիպել կառավարության շենքից դուրս եկող ՀՀ Սոցապ նախարար Գագիկ Եգանյանին եւ նրանից փող մուրալ։ Բայց, ավա՜ղ, մուրացկանի ջանքերն ապարդյուն են անցել, քանզի նա տեղյակ չի եղել, որ վերոհիշյալ արհեստավարժ պարոնը ի պաշտոնե պարտավոր է օգնել կարիքավորներին։ ՎԱՏ ԼՈՒՐ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱԶՈԽԻԶՄԻ ԳՐԿՈՒՄ

1998-ին տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում իշխանությունը կաշառակեր եւ ապազգային հհշականներից անցավ անկաշառ սիմականներին եւ ազգային դաշնակցականներին։ Մեր ժողովրդի վիճակը օր-օրի սկսեց լավանալ։ Հայաստանում 100 միլիոն դոլարի ծրագիր սկսեց իրականացնել ամերիկահայ Հովնանյանը, նույնքան գումարի վարկային ծրագիր սկսեց Քըրք Քըրքորյանը, Հայաստանում հայտնաբերվեցին նավթի եւ գազի հանքեր (դրանց մասին գիտեին նաեւ նախկինում, սակայն նախկին իշխանությունները թաքցնում էին), «Ջեներալ

«ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ ԶԶՎԱՑՐԵՑ ԷՍ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

ՀՀՇ-ն ստորագրահավաքների նպատակով ԿԸՀ-ից 150 տետր էր վերցրել։ Երեկվա տվյալներով արդեն հավաքվել էր 65000 ստորագրություն։ Ըստ ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանի՝ կարող էին ավելի շատ ստորագրություններ հավաքել, եթե համոզված լինեին արդար ընտրությունների հարցում։ Բայց, «եթե 5 մլն ստորագրությունների թերթիկ ես բաժանում, ու 500000 պարտաճանաչ քաղաքացիներ կան, որոնք ուզում են ստորագրել կամ մասնակցել այս պրոցեսներին, ուրեմն

«ԽԺ»-Ն «ԽՈՍՐՈՎԻ ԺԱՄԸ» ՉԷ

ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանը հերքեց այն հայտարարությունները, թե «Խորհրդարանական ժամ» հաղորդման վրա գրաքննություն է հաստատվել. «Ընդունված պայմանավորվածությունների շրջանակներում յուրաքանչյուրն ազատ է արտահայտելու իր տեսակետը»։ «Առավոտին» հիշեցրեց, որ այդ հաղորդմանն առնչվող հարցերն ի սկզբանե կանոնակարգված են եղել եւ սահմանված, որ «ԽԺ»-ի թեման որոշվում է ԱԺ նախագահի հրավիրած խորհրդակցության ընթացքում, որին պիտի մասնակցեն խմբերի եւ խմբակցությունների ներկայացուցիչները։

ԷԼ ՎԱՏԱՌՈՂՋ ՉԻ՞

«Ռոյթըր» գործակալության հաղորդման համաձայն՝ Գառնիկ Նանագուլյանն ընդգրկվել է «Ինտերգոլդի» տնօրենների խորհրդում։ Հիշեցնենք, որ արդյունաբերության, առեւտրի եւ զբոսաշրջիկության նախարարի պաշտոնից Գառնիկ Նանագուլյանն անցած տարի հրաժարական էր տվել՝ մասնավորապես պատճառաբանելով առողջական խնդիրները։ ԷՍ Ի՜ՆՉ ԵՔ ԱՆՈՒՄ ԱԽՊԵՐՆԵՐՈՎ «Ազատություն» կուսակցության ցուցակը գլխավորում է, բնականաբար, Հրանտ Բագրատյանը, որը ներկայացված է նաեւ որպես 1995 թ. տարվա մարդ, 1999 հազարամյակի մարդ

ՆԱԽԱՐԱՐԻ ԵԼՈՒՅԹԻՑ

Ապրիլի 10-ին տեղի է ունեցել «Միասնություն» դաշինքի համատեղ նիստ, որին մասնակցել են թե ՀՀԿ-ի, թե ՀԺԿ-ի անդամները։ Ելույթ է ունեցել Վազգեն Սարգսյանը, որի խոսքը 6 անգամ ընդմիջվել է ծափահարություններով։ Պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է՝ գիտեմ, որ հետաքրքրվում եք, թե ինչպես է, որ ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին էի, հետո Ռոբերտ Քոչարյանի, իսկ հիմա էլ՝ Կարեն Սերոբիչի։

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ

Մի ուրվական է շրջում Հայաստանում, ազգային գաղափարախոսության ուրվականը Հայաստանում ազգային գաղափարախոսության շուրջ ծավալված առաջին բուռն բանավեճը տեղի է ունեցել 1991թ-ին, երբ փորձ արվեց ԳԽ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀ վարչապետ Վազգեն Մանուկյանի մրցակցությունը տեղափոխել գաղափարախոսական դաշտ: Ազգային գաղափարախոսության մասին եղած առաջին բանավեճը պայմանավորված էր իշխանության համար ծավալված պայքարով: Փորձագիտական տեղեկանք. «Իմացության սոցիոլոգիայի» հիմնադիրներից մեկը՝ գերմանացի

Խայթոցները սկսվեցին

Մամուլի ազգային ակումբի երեկվա հյուրը զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանն էր։ Հանդիպումը հրատապ հարցադրումներ էր ենթադրում, որոնք չեղան եւ ստացվեց այսպես. մեր բանակը մարտունակ է, մեր բանակում 1998 թ. 1-ին եռամսյակի համեմատ 53%-ով նվազել են մահվան դեպքերը եւ այլն։ Գործընկերներիցս մեկի այն հարցին էլ, թե ինչ պատճառներով չի հայտնվում մահվան ելքերով ավարտված դեպքերի թիվը բանակում, զինդատախազն

ՈՐ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՈՒՆԵՄ ՇԱՏ ԲԱՆ, ՄԻՏՔ ԵՄ ԱՆՈՒՄ՝ ԷՍ, ԹԵ ԷՆ

Ռուսաստանի շարունակական ճգնաժամերն անդրադարձան ոչ միայն մեր ֆինանսական շուկայի, այլեւ Հայաստանում ընթացող միգրացիոն գործընթացների վրա։ Հայ ժողովուրդը մինչեւ 1995 թիվը հիմնականում ռուսամետ էր։ Մեկնում էին հիմնականում տղամարդիկ՝ աշխատանք գտնելու։ 1995-ից սկսեցին մեկնել Եվրոպա, առավելապես Գերմանիա, Բելգիա, Հոլանդիա։ Երկրներ, որոնք գաղթականներին ժամանակավոր կացության իրավունք էին տալիս։ Բայց՝ ոչ ավելին։ Քաղաքական ապաստան կամ քաղաքացիություն ստանում էր մեկնածների

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031