Օրվա լրահոսը
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ Հաշված ժամեր են մնում, որ ժողովրդի բախտով հանկարծ մտահոգված այրերի նախընտրական ելույթներից մեր հեռուստացույցներից ծուխ դուրս գա։ Նախկին ու ներկա պատգամավորների եւ պատգամավորության նոր թեկնածուների անխախտ բլոկը հերթական անգամ հիշել է, որ Հայաստանում 18 տարեկանից բարձր բնակչություն կա, այսինքն՝ ընտրողներ։ Նույնիսկ այն պատգամավորները, որոնց փոխարեն Ազգային ժողովում կարելի էր քար դնել, վերջին
կժՀԹյԾ ԺժխԿԾ հձ-31
կժՀԹյԾ ԺժխԿԾ հձ-31 Ամեն անգամ, երբ ռուսները ինքնաթիռներ են բերում Հայաստան, մեծ աղմուկ է բարձրանում։ Այժմ ռուսաստանցիներն առաջարկում են հենց տեղում՝ Հայաստանում կազմակերպել CY-երի արտադրությունը։ Քանի դեռ ադրբեջանցիները աղմուկ չեն բարձրացրել, միանգամից ասենք՝ խոսքը մարզական ինքնաթիռների մասին է։ Հինգշաբթի օրը Հայաստանի վարչապետի եւ խորհրդարանի խոսնակի հետ հանդիպեցին Մոսկվայի «Սոյուզ» մոտորաշինական կոնստրուկտորային բյուրոյի գլխավոր տնօրեն Հովհաննես
Որտեղի՞ց այդքան դաժանություն
Որտեղի՞ց այդքան դաժանություն Ապրիլի 12-ին առանձնակի դաժանությամբ ծեծի արդյունքում կյանքից զրկվեց Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի երրորդ կուրսի ուսանող, 21-ամյա Արսեն Դարբինյանը։ Դեպքը, որը ցնցել է Նորքի 9-րդ զանգվածի բնակիչներին՝ ճնշող է այն իմաստով նաեւ, որ սպանությանը մասնակից են դարձել հիմնականում անչափահասներ (խոսվում է, որ՝ մինչեւ 16 անձ)։ Չնայած այսօր հետախուզման մեջ է գտնվում մեկը, իսկ երեք
Հայ կոնյակ, հայ ձու, Հայ(պետ)ստանդարտ
Երեկ «Հայպետստանդարտի» նոր պետ Արմեն Ազիզյանի առաջին ասուլիսն էր։ Սկզբում ծանոթացնելով իր ղեկավարած հիմնարկության առաջնահերթ խնդիրների եւ իրենց առջեւ ծառացած հարցերի տեսական մոտեցմանը, պարոն Ազիզյանը այնուհետեւ նշեց, որ առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում նույն օրը առավոտյան մշակված մի շարք ստանդարտների հարցը։ Երեկ առավոտյան մշակվել էին հայկական կոնյակների, հավի, ձվի եւ անվադողերի ստանդարտները։ Ի դեպ, որպես ստանդարտացման
ՊԱՐԶՎՈՒՄ Է՝ ԿԻՊՐՈՍԻ ՉՎԵՐԹԸ ԱԽՈՐԺԱԼԻ ՊԱՏԱՌ Է
«Ազգ» օրաթերթի համարներում անդրադարձել էի Երեւան-Կիպրոս-Երեւան անդրանիկ չվերթի բացմանը եւ միաժամանակ նկատել, որ Կիպրոս մեկնող ուղեւորը կնախընտրի ճամփորդել ոչ թե «Էրեբունի», այլ «Զվարթնոց» օդանավակայանից, առավել եւս ոչ թե ՅԱԿ-40, այլ առավել հարմարավետ օդանավով։ Սակայն մեր անդրադարձը, մեղմ ասած, խիստ բացասական ընդունվեց «Արարատ ավիա» ՊՓԲԸ կողմից, որին, ի դեպ, անվանել ենք «Արարատ» մասնավոր ընկերություն։ «Ազգի» ռեպլիկը
«ԵՍ ԱՅՍՕՐ ԷԼ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ, ՈՐ ԻՆՁ ԱԶԱՏԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ»
Հարցազրույց ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի հետ -Մեր խոսակցությունն սկսենք բոլորի կողմից ընդունված այն ճշմարտությունից, որ մենք մի ազգ ենք, մի թիմ ենք, եւ տարբեր հատվածների, տեղայնականության հետ կապված բոլոր խոսակցությունները սին են եւ վնասակար: Բայց երբեմն Հայաստանից եւ Ղարաբաղից այնպիսի ձայներ են հնչում, որ տպավորություն է ստեղծվում, թե մենք իրար խանգարում ենք: – Ոչ,
«ԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ ԹԱՆԿ ԾԱԽՎԱԾՆԵՐԻՆ…»
Կարդալով «Առավոտ» օրաթերթի թղթակից Լիլիթ Ավագյանի անձնական մեկնաբանությունները իմ տված մամուլի ասուլիսի վերաբերյալ, ես այն տպավորությունը ստացա, որ նրա ուշադրությունը մամուլի ասուլիսի ամբողջ ընթացքում սեւեռված է եղել իմ դրամապանակին, որով եւ թելադրվել են թե՛ հոդվածի վերնագիրը, թե՛ հեղինակի թունոտ եւ սուբյեկտիվ մեկնաբանությունները։ Լավ եմ հասկանում թանկ ծախված մարդկանց հոգեբանությունը, որոնք մթագնած աչքերով են տեսնում ամեն
ՀԱՅՑ ԸՆԴԴԵՄ ԿԸՀ-Ի
Մի քանի օր առաջ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարեց «Հայրենիք» խմբի պատգամավոր, նոր ԱԺ-ում էլ հայտնվելու հավակնություն ունեցող Արմենակ Մկրտչյանի ընդդեմ ԿԸՀ ներկայացրած հայցը։ Վերջինովս պահանջվում էր Արագածոտնի մարզի Փարպի եւ Բազմաղբյուր գյուղերը թիվ 27 ընտրատարածքում ընդգրկելու մասին որոշումը անվավեր ճանաչել։ ԿԸՀ քարտուղար Արմենուհի Զոհրաբյանն այս կապակցությամբ ասաց, որ սխալը մեխանիկական
ԼԱՎ ԼՈՒՐ
«Հայաստան» թերթը, հավաստի տվյալներ վկայակոչելով պնդել էր, թե Վանո Սիրադեղյանը վերադարձից հետո կազմավորելու է ժողովրդական անհնազանդության ճակատ ու նաեւ քաղաքացիական անհնազանդության կոչ է անելու։ ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը կտրականապես հերքեց այս լուրը։ ՎԱՏ ԼՈՒՐ Վազգեն Սարգսյանը հայտարարեց, թե ընտրություններից ուղիղ մեկ տարի հետո «Միասնություն» դաշինքն անդրադառնալու է իր պատգամավորների գործունեությանը, եւ հետ են կանչվելու
Հերթական մտահոգվածները
Ընտրությունների ազատ, անկախ եւ թափանցիկ անցկացումն այս անգամ էլ մտահոգել էր հանրապետության մի քանի հասարակական կազմակերպությունների։ Ու իրենց մտահոգությունը կիսելու համար Կանանց հանրապետական խորհրդի, Կին ընտրողների լիգայի, «Ֆեմիդայի», Մարդու իրավունքների Սախարովի հիմնադրամի Շիրակի տարածաշրջանի ներկայացուցիչները ապրիլի 29-ին հանդիպեցին լրագրողների հետ։ Կարգապահորեն տեղավորվելով իրենց հատկացված 7 րոպեում՝ վերը նշված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, բնականաբար, ընտրությունների ազատ, անկախ
ԱՐԺԱՆԱՀԻՇԱՏԱԿ ՄՏՔԵՐ
Խորհրդարանական խմբերի եւ խմբակցությունների երեկվա ճեպազրույցից «Հանրապետություն» խմբակցության նախագահ Բաբկեն Արարքցյանի խոսքից մեջբերենք հետեւյալ մեկնաբանությունը «Միասնություն» դաշինքի ղեկավարների համատեղ ելույթի վերաբերյալ. «Բացարձակապես չեմ նայել ոչ մի հոլովակ, ոչ մի հանդիպում։ Մոտավորապես կարող եմ ենթադրել։ Դե, պատկերացրեք, կոմսոմոլի ռայկոմում մարդը երիտասարդ ժամանակ երազել էր կենտկոմի առաջին քարտուղարի հետ միասին նստի վիճի։ Հիմա երազանքն իրականացել է»։ Պրն
Միջնադարյան աշուղները ղալաթ են արել
Ապրիլի 28-29-ին հեռուստատեսությամբ քարոզարշավին հետեւելով՝ «Առավոտը» տեղեկացավ, որ … «Ար» հեռուստաընկերությունը «ընտրարշավը» փոխարինել է «մրցարշավ» բառով, որի տառերը արշավում են հատ-հատ ու միաբանվում էկրանին։ «Արը» նաեւ ազդարարում է. «Մեր հեռուստաընկերությունը կողմ է արդար ընտրություններին»։ Քանի որ մյուս հեռուստաընկերությունները նման խոստովանություն չեն արել՝ տրամաբանող հեռուստադիտողը տրամաբանում է, որ մյուս հեռուստաընկերությունները դեմ են, ուրեմն, արդար ընտրություններին։ …
«ԵՐԿՐԱՊԱՀԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ԷՐ ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ
Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ էր ընտրվել ՀՀՇ ներկայացուցիչ Հուսիկ Մելտոնյանը։ «Նրա նկատմամբ իշխանությունները լուրջ ճնշում են կիրառել,- հայտնեց ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը,- նրան անգամ առաջարկել էին, թե թող նախագահ մնա, բայց տեղակալ ու քարտուղար ընտրելիս, իր ձայնը տա իշխանության թեկնածուներին։ Բայց Հուսիկ Մելտոնյանը պայմանավորվածություններ ուներ իրեն ձայն տված կուսակցությունների ներկայացուցիչների հետ, եւ նաեւ
ՉՈՒԶԵՑԻՆ ՄԻ ԿԻՍԱԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹՈՂՆԵԼ, ԱՅՆ ԷԼ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
Մարզային ընտրական հանձնաժողովների ղեկավարներն այլեւս բոլորը վերահսկելի անձինք են։ Սյունիքում համառորեն հրաժարական չտվող ԻՄ ներկայացուցչի դիմադրությունն ի վերջո դատարանը կոտրեց։ Այժմ, եռօրյա ժամկետում, կառավարությունը կորոշի Սյունիքի մարզային ընտրական հանձնաժողովի ղեկավարին։ Բնականաբար, Սյունիքի ՄԸՀ-ում «Միասնության» ներկայացուցիչ Զավեն Գրիգորյանի հայցը բավարարելով՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Համլետ Դավթյանի նախագահությամբ) երեկ վճռեց ԻՄ ներկայացուցիչ Սլավիկ Հովհաննիսյանին չընտրված
Ս. ԲԱԲԱՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՇՏՈՆԱԶՐԿՄԱՆ
Պատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե արդյոք Սամվել Բաբայանի՝ քաղաքականության մեջ մտնելը չի՞ նպաստի իր՝ ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելուն, պրն Բաբայանն ասաց, որ ժամանակին ինքն է դիմում ներկայացրել՝ իրեն այդ պաշտոնից ազատելու խնդրանքով, եւ այսօր նույնպես այդ դիմումը մնում է ուժի մեջ։ Սամվել Բաբայանի հետ «Առավոտի» հարցազրույցը կարդացեք 5-րդ էջում։ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՊԱԿԱՍ ԼԻՆԻ ԱՅՆ
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ վէրստին առաջինները դարձան վէրջիններ, եւ վէրջինները՝ առաջիններ, եւ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մէջ էին, ահա այդժամ Հայոց աշխարհում սկսուեցին աւէլի քան արտասօվօր ընտրութիւններ, եւ բօլօրը սրտատրօփ սպասում էին, որ սոյն ընտրութիւնները կարող են ուղէկցուել բազում վտանգներով, քանզի ընտրութիւնների հէնց սկզբում մրցապայքարից դուրս մղեցին
ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ԶՐՈՒՅՑ
Ֆիլմից դեպի գուլպաներ, հետո՝ Կոսովո Մի քանի անգամ արդեն տարբեր թերթերում խոսվել է Հայաստանում քրդերի վերաբերյալ ֆրանսիացիների կողմից նկարահանվող ֆիլմի մասին։ Շուտով կավարտվեն հայաստանյան նկարահանումները եւ խումբը կմեկնի Վենետիկում ու Փարիզում շարունակելու։ Որոշեցի հանդիպել ֆիլմի երկրորդական դերակատարներ Ժակի Ներսիսյանի եւ Անեմոնի հետ։ Ֆիլմն արեւելյան սիրո տխուր պատմություն է. Ժ. Ներսիսյանը ֆիլմում Փարիզում ապրող քրդի դերում
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒՄ ԵՐԵՔ ՄՈՒՐՃ ԿԱՐ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒՄ ԵՐԵՔ ՄՈՒՐՃ ԿԱՐ Դատավորները հաճախ են դատական նիստերի ժամանակ անցնում խորհրդակցական սենյակներ՝ միջնորդություններ քննարկելու, բացարկներ ընդունելու-չընդունելու, վճիռներ-որոշումներ կայացնելու համար։ Այս փակ, արգելված սենյակների համար ասում են, որ հավքն իր թեւով, օձն իր պորտով, լրագրողն իր գրչով չի կարող մտնել։ Հատկապես նիստերի ժամանակ, նիստերի օրերին։ Սակայն վերջապես ինձ հաջողվեց մտնել, օրինակ, ՍԴ խորհրդակցական սենյակ։ ՍԴ
ՓՈՔՐԻԿ ՍԱՇԱՆ ԱՐԴԵՆ ԽՈՍՈՒՄ Է
«Եթե տասը բալանոց համակարգով գնահատելու լինենք այս աշխատանքը, ես տասնմեկ կգնահատեմ»,- ասաց մոսկվաբնակ Ելենա Դեմիդյուկը։ Չորսամյա Ալեքսանդրա Դեմիդյուկը ծնվել է քիթ-ըմպանային անբավարարություն ախտորոշված խոսակցական ֆունկցիոնալ խանգարումով։ Երեխայի քիմքն ի ծնե պարալիզված է եղել։ Սա նշանակում է, որ խոսելիս քիմքն ու ըմպանն իրար չեն դիպչում, ի տարբերություն այդ արատը չունեցողների, եւ օդը բերանից քիթ է անցնում։
Արարատի մարզի մարզպետ Հովիկ Աբրահամյանին
Դիմում 1997-ի մայրամուտին գյուղում սկսվեց իրարանցում։ Անհայտ անձինք ցանել էին Ա. Մովսիսյանի հողակտորը։ 1998-ի օգոստոսին պարզվեց, որ ցանողը Սիսական գյուղի բնակիչ Գուրգենն է, իսկ դատարանում պարզվեց, որ թիվ 2 հողակտորի ակտը գտնվում է Գուրգենի մոտ Վ. Ա. Կարապետյանի անունով, որի անձը այդպես էլ չպարզվեց, ով է՝ կենդանի է, թե մեռած։ Մի բան պարզ դարձավ, որ
Ջուրը կյանք է
Ոչ հոդված գրելու մտադրություն եմ ունեցել, ոչ էլ ռեպլիկին պատասխանելու ցանկություն։ Բայց ապրիլի 23-ին բոլորի կողմից սիրված եւ շատ կարդացվող «Առավոտ» օրաթերթի 4-րդ էջում տպագրված «Ընտրակաշառքը ջրագիծ» ռեպլիկը ինձ այն աստիճան զայրացրեց, որ չպատասխանել չէի կարող։ Խեղաթյուրված անուն-ազգանուններով հանդես եկող Գուրգեն Ափեյան եւ Դերենիկ Սաֆարյան հորջորջվածները «Երեւի ծնված Աբաս-թուման կայարանում, կամ էլ գրական կեղծանուններն են,
ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԻ ԹԱԼԱՆՈՒՂԻՆԵՐԸ
Ապրիլի 24-ին գնացել էի «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Սանկտ Պետերբուրգ-Երեւան N 976 չվերթը։ Ինքնաթիռը 21.30-ին վայրէջք կատարեց, եւ քիչ անց ապակե պատից այն կողմ երեւացին ուղեւորները, որոնց մեջ էր եւ տղաս։ Ուղեբեռներն ստանալով՝ մարդիկ մի քանի անգամ ստուգման էին ենթարկվում եւ պարտադիր անցնում «կարմիր» գոտիով (կանաչը փակել էին), էլեկտրոնային ստուգումներով ու պայուսակներ բացելով։ Բոլոր ուղեւորներն անցան,
ՉԱՓԴ ՃԱՆԱՉԻՐ
Հավանաբար մեղքերը քավելու նպատակով (նախորդ օրը մամլո ասուլիսին «ընտրովի» լրագրողներ էին հրավիրվել) ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանը ԱԺ-ում կամավոր ցանկություն հայտնեց մի խումբ լրագրողների հարցերին պատասխանել նախարարական իր առանձնասենյակում։ Ավելին՝ Էդվարդ Սանդոյանը ջենթլմենաբար իր մեքենան առաջարկեց լրագրողներին ԱԺ-ից ֆինանսների նախարարություն հասնելու համար։ Իսկ «Առավոտին» պարոն Սանդոյանն առանձնահատուկ վերաբերմունք խոստացավ. «Վաղվա ամբողջ օրս քեզ
Ընտրակաշառք կհասնի
Ընտրակաշառք կհասնի նաեւ հանգուցյալներին որոնց տրված ձայներն են որոշելու ընտրությունների արդյունքները Մեր ժողովրդին անշահախնդրորեն եւ մինչեւ վերջ ծառայել փափագող հարյուրավոր բարերարներ վերջապես տեսան այդքան սպասված կանաչ լույսը (այլապես ստիպված էին կարմիրի տակով անցնել)։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը ոչ մի վատ բան չի տեսնում ժողովրդին օգտակար լինելու ցանկության մեջ։Պատգամավորության թեկնածուների վճարունակ զանգվածն էլ սկսեց
ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՆՑԱ՞Ծ Է
ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՆՑԱ՞Ծ Է «Հզոր Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Ստեփան Մարգարյանի եւ Վահան Վարդապետյանի ասուլիսի հենց սկզբում ՄԱԱ-ում երկար-բարակ պարզաբանումներ գնացին, թե ով ում բարեկամն է, ինչ է իրենից ներկայացնում «բաջանաղ» ասվածը, Վահան Վարդապետյանը նախագահ Վարդապետյանի ի՞նչն է։ Եվ հենց տեղում, առանց փաստերն աղավաղելու ասվեց, որ հորեղբոր տղան է։ Քաղաքական թատերաբեմում նոր-նոր հայտնված այս կուսակցությունը
«Էժան կտամ, լավը կտամ»
ԱԺ պատգամավորության թեկնածուները՝ գործի դնելով իրենց ողջ հնարամտությունը, փորձում են նախընտրական գովազդի ՕԳԳ-ն հնարավորինս բարձրացնել։ Նրանք, ում բառապաշարը գրական խոսքերով այնքան էլ հարուստ չէ, չեն ընդունում ասուլիսի ժանրը։ Փոխարենը նպաստում են լուսանկարչական արվեստի ծաղկմանը՝ դրա համար զոհելով մեծ գումարներ եւ չխնայելով իրենց՝ որպես բնորդի։ Թեկնածուները նախընտրում են Ռոդենի «մտածողի» դիրքը։ Թեկնածուների «ոսկեբերան» մասը նախընտրում է
ԳԵՆԱԴԻ ԶՅՈՒԳԱՆՈՎ. «ՎԱՏ Է, ՈՐ ԿՈՂՔԻԴ ՌԱԶՄԱԿԱՅԱՆ ԵՆ ԴՆՈՒՄ»
«Առավոտի» հարցը Զյուգանովին -Գենադի Անդրեեւիչ, ինչպես եք վերաբերվում Ադրբեջանի նախագահի խորհրդական Վաֆա Գուլիզադեի այն հայտարարությանը, թե պետք է Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ռազմակայաններ տեղակայել,- սա վերջին հարցն էր, որ տրվեց Ռուսաստանի կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովին ապրիլի 28-ին Ստրասբուրգում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ։ -Վատ եմ վերաբերվում, որովհետեւ միշտ էլ լրացուցիչ վնաս է հասցնում այն հանգամանքը, որ սեփական
Ահազանգ կառավարությանը
Որպես կանոն, կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանին աշխատում ենք չանդրադառնալ, քանզի նախորդ օրն արդեն այդ նիստի ամբողջական տեսագրությունը հեռուստատեսությամբ ցուցադրված է լինում։ Սակայն երեկ, չգիտես ինչու, չցուցադրվեց Պարույր Հայրիկյանի՝ վարչապետին հասցեագրած հարցադրումը, ուստի եւ հարկ համարեցինք ներկայացնել այն։ Պարույր Հայրիկյանը հիշեցրեց, որ ընտրական օրենսգրքի ընդունման ժամանակ մտահոգություն կար, որ կուսակցությունները կարող են բոյկոտել ընտրական հանձնաժողովների աշխատանքը
ԼԱՎ ԼՈՒՐ
Կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանից առաջ Մերուժան Տեր-Գուլանյանը որոշեց, իր բնորոշմամբ, մի անսովոր առաջարկ անել. «Մի ամիս հետո նախարարների մեծամասնությունը հաստատ նախարար չի լինի, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորների մեծամասնությունը պատգամավոր չի լինի։ Ուրեմն, եկեք ինչ անենք։ Եկեք անջատենք էս կամերաները, խոսափողները, նստենք, խելք-խելքի տանք՝ ընկերական։ Ու որոշենք, թե ոնց անենք, որ էս ժողովրդին էս դժվար վիճակից
Օրինակելին ինքդ ես
Օրինակելին ինքդ ես Երեւանի թիվ 11 ընտրատարածքում պատգամավորության մի քանի թեկնածուներ պայմանավորվեցին, որ քաղաքի կենտրոնում գտնվող այս ընտրատարածքը պետք է օրինակելի լինի։ Այս հարցում պայմանավորվածության հասնելու նպատակով օրեր առաջ նույն ընտրատարածքում թեկնածու առաջադրված Ռուբեն Թորոսյանի կողմից հրավիրվել էին բոլոր 11 թեկնածուներն էլ, սակայն հինգը չէին ներկայացել։ Նրանցից մեկը ԱԺՄ վարչության անդամ, համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով