Օրվա լրահոսը
Չճանաչե՞նք մեր իշխանավորներին
Մարդկությունը, ինչպես հայտնի է, բաժանվում է հետիոտների եւ մեքենավարների։ Վերջիններս նույնպես իրենց հերթին չխուսափեցին ավանդույթից, հիերարխիական սանդուղքում յուրաքանչյուրը գրավելով իր աստիճանը՝ պայմանավորված սեփական «շարժման միջոցի» մակնիշով, գույնով եւ մաշվածության աստիճանով։ Թեեւ ավտոմոբիլային բարձր խավին պատկանելու բարձրագույն նշանը բացառապես համարանիշն է, որը հայրենի վայրերում վկայում է դրա տիրոջ պատկանելությունը իշխանական կառուցվածքներին։ Այդպիսի մեքենաները, որպես կանոն, օժտված
Վահե Գոդել
Ֆրանսիական արդի քնարերգության ականավոր ներկայացուցիչ, հայ գրականության երախտաշատ, թարգմանիչ-քարոզիչ Վահե Գոդելն իր հոգու եւ մոր կողմից՝ նախնիների հայրենիք է եկել տասներկուամյա ընդմիջումից հետո։ Մեր հանրապետության անկախության չորրորդ տարելիցին նա իբրեւ ընծա է բերել գեղարվեստական գրականության ֆրանսերեն մի պարունակ, որի գանձերից են Նարեկացուց, Քուչակից, Չարենցից, Վարուժանից իր կատարած բարձրարժեք թարգմանությունների հատորյակները։ Հայաստանի գրողների տան մեծ դահլիճում
Արդարադատության նախարարը պարզաբանում է
Երեկ, արդարադատության նախարար Վահե Ստեփանյանը ԱԺ դռնփակ նիստից հետո մի քանի պարզաբանումներ կատարեց արդեն ընդունված, սակայն փոփոխության ենթարկվող Համաներման որոշման կապակցությամբ։ – Պրն Ստեփանյան, ինչո՞վ էր պայմանավորված նոր անդրադարձը Համաներման որոշմանը, որի արդյունքում արդեն ընդունված 5-րդ կետի ա. ենթակետում «185 հոդվածի 2-րդ մասով» արտահայտությանը հավելվել է «3-րդ»-ը: – Փոփոխության պատճառը այն է, որ մենք, պարզապես,
Կանոնակարգ եւ լեզվաշինարարություն
Երեկ ԱԺ հերթական եռօրյան բացվեց նիստերի օրակարգի հրապարակմամբ, որտեղ կատարված էին կարեւորագույն լրացումներ։ Ըստ այդմ պատգամավորներին սպասվում է գերլարված աշխատանքային շաբաթ: Նախորդ եռօրյայից ժառանգություն մնացած ԱԺ կանոնակարգի (2-րդ ընթերցում) եւ «ՀՀ քաղաքացիության» օրենքի նախագծերին ավելացան. ա) «Պաշտպանության», բ) «Հեղինակային իրավունքի», գ) «ՀՀ Սահմանադրության ընդունման կապակցությամբ համաներում հայտարարելու» ՀՀ ԱԺ որոշման մեջ փոփոխություն կատարելու որոշման, դ)
Գործարանը դուրս է եկել փակուղուց
«Նաիրիտը» փակելուց հետո ծանր կացության մեջ ընկավ Ջերմուկի հանքային ջրի գործարանը։ Չէ՞ որ ածխաթթու գազը ստանում էին «Նաիրիտից», իսկ առանց ածխաթթու գազի անհնար է պատկերացնել հանքային ջրի արտադրությունը։ Ստիպված ածխաթթու գազը պետք է բերեին Կիրովականի քիմիական կոմբինատից։ Բայց հույսի ու հնարավորության այդ ճանապարհն էլ փակվեց։ Հարցը շատ էր մտահոգում գործարանի ղեկավարությանը, հնարավոր չէ՞ տեղում, հենց
Հանդիպում բանաստեղծի հետ
«Գրել, ասել է՝ չարի դեմ կռվել, իսկ գրել կա որ… վատ է, քան՝ լռել: Այս դարում գրել լոկ ծաղկի մասին, ասել է՝ լռել նոր արկի մասին։ Հիանալ միայն մրրիկի թափով, նույնն է՝ մոռանալ կրկին Գեստապոն…»։ Իր բանաստեղծական ճանապարհին այս կերպ հավատարիմ Գեւորգ Էմինը այսօր 75 տարեկան է։ Ոչ վաղ անցյալում նման հոբելյաններն արձանագրում էին շքեղ
Ծնունդդ շնորհավոր, Առավոտ
Լույս աշխարհ եկավ «Առավոտի» 200-րդ համարը։ Իհարկե, այն որոշակի փուլ է թերթի կենսագրության մեջ, նրա խմբագրակազմի՝ բարեկամներիս ու գործընկերներիս համար։ Ի տարբերություն մերօրյա բազմաթիվ նորածին ու շատ հաճախ ոչ այնքան հաջող պարբերականների, «Առավոտը» գտավ իր ընթերցողին, իր ուրույն տեղը գրավեց հայաստանյան մամուլի խայտաբղետ համաստեղության մեջ։ Անշուշտ, դա չի նշանակում, որ թերթն անթերի է. այն մշտական
«Դրո»-ի գործ. Զեկույցներ գրում էր, բայց «Քերոբին» չգիտեր
Երեկ «Դրո»-ի դատավարության նիստում շարունակվում էր ամբաստանյալ Էդիկ Սիմոնյանի ցուցմունքների քննարկումը։ Երեքօրյա ընդմիջումը, որը հայտարարվել էր Սիմոնյանի վատառողջության պատճառով, ակնհայտորեն օգտակար էր ամբաստանյալի համար։ Նիստի սկզբում նրա տրամադրությունը մարտական էր: Է.Սիմոնյանը հրաժարվում էր պատասխանել դատախազի հարցերին եւ մերժում էր նախնական քննությանը տված իր ցուցմունքները։ «Ճիշտ չէ»,- հակիրճ եզրակացնում էր նա հերթական արձանագրության ընթերցումից հետո։ Դատավոր
Հարկահավաքություն՝ կոոպերատիվ սկզբունքով
Թեեւ «Հանրապետություն» միավորումը ժողովրդին հղած իր նախընտրական զեկույցներում լավատեսորեն խոստանում էր բնակչությանը օրական 18 ժամանոց լուսավոր բարեկեցություն՝ սկսած սույն տարվա օգոստոսից մինչեւ նոյեմբեր, այդ վիթխարի ծրագիրը, մեղմ ասած, դեռեւս հեռու է իր իրագործումից։ Էներգետիկների փորձարարական խանդավառությունը՝ կապված 2000 դրամ նախավճարի հետ, հետզհետե հանգում է։ Հավանաբար, պատճառներից մեկը բնակչության անվճարունակությունն է։ Արդյունքում նախընտրական խոստումը չկատարելու հոյակապ
Քաղաք ո՞ւմ համար
Քարուքանդ փողոցների ու բազմատեսակ տնակների քաղաք Գյումրին վերջերս վերածվել է ընտանի կենդանիների բնակավայրի։ Շանն ու կատվին, թերեւս, կարելի է դասել քաղաքի նախկին փողոցային բնակիչների թվին, սակայն խոզերը նորություն են։ Նորակառույց «Անի» թաղամասի ճանապարհին, չգիտես ինչ արտոնություններից ելնելով, խոզեր են բազմացնում։ Ընդ որում, նույն փողոցի ամբողջ տարածքում նկատվում են նաեւ կովերի ոտնահետքեր։ Պատճառը հասկանալի է՝ անասունները
Հիշել Մալյանին
Դժվար է հավատալ, բայց արդեն յոթ տարի է, ինչ Հենրիկ Մալյանը մեզ հետ չէ։ Յոթ տարին, այն էլ այնպիսի տարիներ, որ մենք ապրեցինք, մեծ ժամանակահատված է։ Մեծացել է արդեն մի սերունդ, որի համար Հենրիկ Մալյանը կինոյի պատմության մեջ նույնքան հեռու է, որքան Համո Բեկնազարյանը։ Եվ դա իրավացի է։ Ինչպես ճիշտ նկատեց Լեւոն Հախվերդյանը սեպտեմբերի 29-ին
Չուկչաները հացին բագրատ են ասում
Իսկ հայե՞րը Չար, երբեմն նաեւ բարի ու բարեխառն լեզուներն ասում են, որ չուկչաները հացին բագրատ են ասում: Միանգամից ասեմ, որ սա ոչ մի կապ կամ աղերս չունի Հայաստանի վարչապետի հետ, որի ազգանունը Բագրատյան է, իսկ անունը Հրանտ։ Կարծում եմ, որ չուկչաների՝ հացին բագրատ ասելու գաղափարը էնէնէն Զորի Բալայանի հերթական սադրանքն է, ինչը նախապատրաստվել է Հայաստանի
Չին տղամարդիկ՝ հայ կանանց աչքերով
Երեկ Երաժշտահանների տանը Կանանց համահայկական միությունը կազմակերպել էր իր ասուլիսը՝ նվիրված պեկինյան Կանանց միջազգային համաժողովին։ Ասուլիսը բացեց ԿՀՄ-ի համակարգիչ խորհրդի անդամ Ինեսա Գաբայանը, որը հաջորդաբար խոսք տրամադրեց իրենց պատվիրակության անդամներին։ Պեկինի համաժողովի բնույթի, կառուցվածքային յուրահատկությունների վերաբերյալ տեղեկություններ տվեց Նատալյա Մարտիրոսյանը։ Կանանց այս միջազգային շարժումն արդեն 20-ամյա պատմություն ունի, առաջին համաժողովը գումարվել է 1975-ին, ապա 80,
Միտինգային դիվանագիտություն
Երեկ ԱԻՄ-ի ագիտմեքենան շրջելով քաղաքում՝ կոչ էր անում մասնակցել հանրահավաքին, որի թեման է լինելու ոչ ավել, ոչ պակաս՝ այսօր Հելսինկիում սկսվող ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները։ ԱԻՄ-ը պատրաստվում է բացահայտել «Ղարաբաղին Հայաստանի կողմից դավաճանելու փաստը», քանի որ, ըստ նրա, «գոյություն ունի փաստաթուղթ, որով Հայաստանը թողել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»։ Հենց դրա դեմ է պատրաստվում ԱԻՄ-ը բարձրացնել
Խաբել, թե չխաբել
Երկու շաբաթ առաջ մոսկովյան հեռուստաալիքով ցուցադրում էին մի ծրագիր, որը կոչվում է «Բաց խաղ»։ Այդ հաղորդումը խոստանում է հեղափոխական ցնցումներ ոչ միայն հեռուստալրագրության, այլեւ մեծ քաղաքականության մեջ։ Խնդիրն այն է, որ հեղինակն առաջարկել է հանճարեղ քայլ՝ հրավիրվածի հետ զրույցի ժամանակ օգտագործել, այսպես կոչված, «ստի ցուցիչ», գիտական լեզվով ասած՝ պոլիգրաֆ։ Առաջինը (եւ, որքան հայտնի է, վերջինը)
Մի ժողովրդի պատմություն
Սկիզբը Մենք ազատասեր չենք։ Մեծ ազգերի ու մեծ արշավանքների ճանապարհին մենք, իհարկե, խոչընդոտ ենք եղել, բայց, ցավոք սրտի՝ հեշտ հաղթահարելի խոչընդոտ։ Իսկ վերջին հազարամյակում ամեն մի խոշոր պատերազմի ու պարտության հետեւել է նաեւ զանգվածային արտագաղթը։ Արտագաղթողների դրոշին գրված է եղել հազար ու մի արդարացում, բայց մտքներում կրկնել են միայն մի՝ «Որտեղ՝ հաց, անտեղ՝ կաց» կարգախոսը։
Հոգեկան սատարն առաջնային
Ութերորդ ամիսն է՝ Զոհված ազատամարտիկների ընտանիքների միությունը գործում է իբրեւ Արդարադատության նախարարությունում գրանցված կազմակերպություն։ Որքան էլ անսպասելի է՝ ո՛չ բարեգործականի կարգավիճակով։ Երեկ մամուլի ասուլիսի հրավիրված լրագրողներին Միության նախագահ Մարսել Վարդանյանը հայտարարեց, որ իրենք «հեռուն գնացող նպատակներ ունեն», որոնք չեն սահմանափակվի հիշյալ ընտանիքներին նյութական օգնություն հատկացնելով։ Նա բազմիցս կրկնեց, որ կերակրողին կամ զավակին կորցրած ընտանիքները հանապազօրյա
Քննարկում նորից չստացվեց
«Դրո»-ի դատավարության երեկվա նիստին սպասում էին անհամբերությամբ։ Փաստաբան Չերքեզյանի հիվանդությունը ընդհատեց գործի քննությունը վճռական փուլում՝ ամբաստանյալ Էդիկ Սիմոնյանը խոստովանեց, որ Արմենակ Զաքարյանի ցուցումով հետեւում էր Աշոտ Ներսիսյանին («Քերոբ» օպերացիա) եւ այդ մասին զեկույցներ էր գրում, որտեղ Աշոտի անվան փոխարեն օգտագործում էր «02» ծածկագիրը, իսկ իր ստորագրության փոխարեն՝ «3102»։ Այդ խոստովանությունը, ինչպես նաեւ ամբաստանյալ Ալավերդյանի լրացրած
Կանոնավոր խաղ
Հոկտեմբերի 1-ից էլեկտրաէներգիայի վարձի բարձրացումը որեւէ սոցիալական ցնցում չառաջացրեց, չնայած այս անգամ թանկացումը չէր ուղղորդվում նվազագույն աշխատավարձերի ինդեքսավորմամբ։ Հաճախակի է շոշափվում եւ չափազանց խոսուն է այն փաստը, որ բնակչության 94 տոկոսը աղքատության սահմանագծից ցածր է, բայց դրանով հանդերձ ոչ միայն սոված չի մնում, այլեւ բավականին հաճելի տեսք ունի։ Մեր երկրի ազգաբնակչությունն ավելի քան հանգիստ է
Մի ժողովրդի պատմություն
Ռուս ժողովրդի ամենամեծ մեղքն այն է, նա միշտ անմեղ է իր աչքին։ ՅՈՒՐԻ ՆԱԳԻԲԻՆ Ռուս ժողովրդին տարբեր ժողովուրդներ տարբեր մակդիրներով են բնութագրել։ Ամենավիրավորական որակումից՝ «խոզից», որը գերմանացիներն էին օգտագործում պատերազմի ժամանակ, մինչեւ ամենատարածվածը՝ «արջը»։ Դեռեւս Շեքսպիրի գործերում հիշատակվող այս վերջին պիտակը ցույց է տալիս, որ աշխարհն իրեն ծանոթ է համարում ռուսների բնավորությանն ու զգուշանում է
Համառում
Մեռած եւ արդեն ծիծաղելի: Կուռքերի համառ ճանաչմամբ … ուզում ենք մեզ ազատել գալիքի ստեղծման նեղությունից։ Վահան Տերյան «Հայ գրականության աննկատելի մահը» վերնագրով իմ հեռուստահաղորդումը, որի գրական հենքը օգոստոսի 11-ին եւ 12-ին որպես հոդված լույս տեսավ «Առավոտ»-ում, մի արդյունք գոնե տվեց: Երկարամյա ընդմիջումից հետո սեպտեմբերի սկզբին վերջապես Հայաստանի գրողների միությունը զուտ գրական խնդիրներին նվիրված ընդլայնված պլենում
Հաջորդական ներողություն՝ հերքմամբ
Հասարակայությանն արդեն հայտնի է «Գոլոսի» հրապարակային ներողությունը «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպությունից եւ ԱԺ նրա պատգամավորներից: Իսկ այսօր ներողությունների շարքը համալրվում է, դատարանի որոշմամբ՝ «Գոլոսը» պարտավորվում է մեկ ամսվա ընթացքում բացի ՀՀՇ վարչությանն ուղղված ներողությունից (ի դեպ, Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածում ներողության վերաբերյալ կետ չկա)՝ հերքել իրենց բերված գումարի մոտավոր թիվը, որը ենթադրաբար պիտի ծախսած լիներ վերոհիշյալ
Նույնիսկ ավանակն է հասկանում
Թե ինչու են նրան հարսանիքի կանչում Վերջին ժամանակներս Հայաստանը սկսել է նմանվել գեղանի հարսնացուի, որի շուրջը պտտվում են երկրպագուները եւ հաճոյախոսություններ են շռայլում։ Մի քանի օր առաջ, օրինակ, մեզ գովել է Ժիրինովսկին, որը կանխատեսեց Հայաստանի ապագան՝ որպես տարածաշրջանային մեծ տերություն։ Մենք, իհարկե, ուրախացանք մարգարեի խոսքերից, սակայն լիակատար հրճվանքին խանգարում էր նրա «փլեյբոյական» համբավը։ Զգացվում էր
Խոչընդոտները հաղթահարելի են
Երեքշաբթի օրը ավարտված կառավարական պատվիրակության այցը Թուրքմենստան կարելի է, ընդհանուր առմամբ, հաջող համարել: Ստորագրված փաստաթղթերի փաթեթը, այդ թվում՝ երկու երկրների միջեւ ազատ առեւտրի եւ 1996թ. թուրքմենական գազը Հայաստան մատակարարելու մասին, կասկած չեն թողնում, որ կողմերը կարողացան փաստարկներ գտնել հօգուտ փոխշահավետ տնտեսական համագործակցության։ Գլխավոր չլուծված խնդիրը կարելի է համարել այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի պարտքը թուրքմենական
Ոչ մի կապ չունի
Մեր ներքին կյանքում կան երեւույթներ, որոնք կարող են տարընթերցումներ առաջացնել, խթանել կոնստրուկտիվ եւ ոչ կոնստրուկտիվ բանավեճեր։ Սակայն գոնե մի բան պարզ է եւ միանշանակ. եթե մամուլի որեւէ օրգան անախորժությունների է հանդիպում, ապա դա քաղաքականության հետ ոչ մի կապ չունի։ Օրինակ, երկու օր է լույս չի տեսնում «Լրագիրը»: Կարծում եք, պատճառները քաղաքակա՞ն են։ Ամենեւին։ Պարզապես պետական
Գերադասում ենք «Կարապի լիճը»
Վերլուծելով իշխանություններ-մամուլ-հասարակություն հարաբերությունները, կարելի է առանձնացնել դրանց 4 տարբերակը. տոտալիտար, արեւմտյան, ավտորիտար եւ, այսպես կոչված, «Կարապի լճի» (եթե հիշում եք, Չայկովսկու այդ բալետը օրեր շարունակ ցույց էր տրվում Կենտրոնական հեռուստատեսությամբ՝ ԳԿՉՊ-ի խռովության ժամանակ): Տոտալիտար տարբերակ Սրան մենք շատ լավ ծանոթ ենք եղել ԽՍՀՄ-ի տարիներին։ Այն ժամանակվա համակարգում լրատվության միջոցները ունեին իրենց յուրահատուկ տեղն ու դերը։
«Կամ… կամ…». խաղ, որ հանդիսատեսի համար չէ
Երկարատեւ թմբիրից հետո հայկական հեռուստատեսությունում կարծես թե աշխուժության նշաններ են երեւում։ Անցյալում փորձարկված բազմաթիվ շոուներից հետո, որոնք կոչված էին հեռուստախաղի «ժանրը» ներմուծել հայկական եթեր (ցավոք, որպես կանոն, իրենց պրիմիտիվության պատճառով դրանք բոլորն էլ տապալվեցին ու երկար կյանք չունեցան), հոկտեմբերի առաջին օրը հեռարձակվեց սերիալի հերթական հաղորդումը։ Այս անգամ «Կամ… կամ» անվանումով։ Երբ հաղորդավարը բացատրում էր խաղի
Հարցերը 2 րոպե, պատասխանները՝ 3
Անցած եռօրյայի եզրափակիչ նիստի առանցքը Ազգային ժողովի կանոնակարգի բարեփոխյալ տարբերակի քննարկումն էր, այն առաջին ընթերցմամբ ի վերջո ընդունվեց, սակայն տարակարծությունների դաշտը բավական մեծ է, ընդսմին առաջին ընթերցման դեմ առարկողները զգալի թիվ էին կազմում, ի վերջո համերաշխություն բերեց Խ. Հարությունյանի առաջարկը, որով ամրագրվեց երկրորդ ընթերցման ժամանակ վիճահարույց հոդվածների շահագրգիռ քննարկումը։ Շտապողականությունն այս հարցում անհարկի է, ինչպես
Երեւանը՝ նախամարզային հանգրվանում
Խորհրդային հասարակարգի հարստություններից մեկը՝ կենտրոնական ջեռուցումը, այս ձմռանն էլ կմնա մայրաքաղաքի իշխանությունների գլխավոր գործը, այն այլընտրանք չունի։ Հիմնավորումը հաշվարկներն են. դրանք ցույց են տալիս, որ ջեռուցման ծախսերը անհամեմատ զիջում են գազի, նավթի ու փայտի դիմաց պետության եւ բնակչության վճարելիք գումարները։ Հրատապության հնչերանգ ունի նաեւ ծառահատումների վերսկսման վտանգը, որի պարագիծն այս անգամ անչափելի կդառնա։ Կենտրոնական ջեռուցմանն
Դրամի կուրսը քաղբյուրոն չի հաստատում
Վերջին ժամանակներս, երբ դրամը ոչ միայն կայունացավ, այլեւ մի քանի մրցամարտ շահեց դոլարից,. սոցիալիզմի քաղտնտեսության մի շարք մասնագետների մեջ կարծիք առաջացավ, որ այդ երեւույթի հետեւում իշխող վերնախավի կապիտալիստական դավերն են։ Այդ դավերի նպատակն է իբր իջեցնել առանց այդ էլ ցածր կենսամակարդակը։ Քանզի այդպիսին է մեր տնաթուխ կապիտալիզմի գազանային էությունը։ Դա, անշուշտ, մարքսիստական մոտեցում է, բայց