Օրվա լրահոսը

«ՆՐԱՆՔ ԳԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿԱՏԱՐԱԾ ՍՏՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԻՄ-ի 20-րդ համագումարում Պարույր Հայրիկյանը խոսելով, իր բնորոշմամբ՝ նորաձեւ մի երեւույթի՝ Ռոբերտ Քոչարյանին ապօրինի նախագահ հայտարարելու մասին, նկատեց. «Տարօրինակ է, որ այդպես են համարում հհշածին կազմակերպությունների ներկայացուցիչները, նրանք, ովքեր Ռոբերտ Քոչարյանին հրավիրել էին ՀՀ որպես վարչապետ, այլ խոսքով՝ փոխնախագահ»: Եթե նախագահի համար Սահմանադրության 50-րդ հոդվածով որոշակի պայմաններ առաջադրված են,

Վերաթաղում՝ ազգային տոն Մայիսի 26-ին Դրոյի աճյունին իրենց հարգանքի տուրքը մատուցել կամեցողների մի մասը ժամը 15-ից հետո դա անելու հնարավորությունը չունեցավ, քանի որ Մարզահամերգային համալիրի դռներն արդեն փակվել էին։ «Ինչո՞ւ ներս չեք թողնում, ինչո՞ւ եք մեզ զրկում այդ հաճույքից»,- բղավում էր մի ծերուկ՝ ենթագիտակցորեն հաստատելով, որ սգի, մահվան, թախիծի հանդեպ հայերս առանձնահատուկ ակնածանք ենք տածում։

ԱՅՍ ԱՆԳԱՄ ԴԺԳՈՀ ԵՆ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ «Առավոտին» էր դիմել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի կատարման մեջ մեղադրվող Սասուն Աղաջանյանի քույրը։ Ռուզաննա Աղաջանյանը նախ պատմեց, որ ժամանակին Շուշիի գաղութից Սամվել Բաբայանին ազատելու համար, իր եղբայրը ադրբեջանցի մի դատախազ էր գերեվարել, հետո նրան փոխանակել «կոմանդույուշչու» հետ։ Հետագայում նրա թիկնազորի պետն էր (ինչպես ներկայացվեց պաշտոնապես) կամ հատուկ նշանակության

ԲԼԵՅԱՆ, ԽՈՍՏՈՎԱՆԻ՛Ր Ա. Բլեյանի քրեական գործի 5-6-7-րդ դրվագներով անցնող չորս գլխավոր վկաները, որոնց ցուցմունքների հիման վրա կազմվել են այս դրվագները, բացակայում են Երեւանից։ Փոխարենը դատարան են հրավիրվում միանման ցուցմունքներ տվող ոչ էական բազմաթիվ վկաներ։ Դատը ձգձգելու այս եղանակի դեմ բողոքող Բլեյանի կասկածները երեկ հիմնավորեց մեղադրող Տիգրանյանը՝ դատարանում բացահայտորեն հայտարարելով. «Շարունակելու ենք այնքան, մինչեւ խոստովանես, Բլեյան»։

ԱՄՆ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՃՆՇՈԻՄԸ Մայիսի 28-ի «Նեզավիսիմայա գազետայում»՝ Արման Ջիլավյանի հոդվածում, քննության են առնվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Ստորեւ բերում ենք հրապարակման առավել հետաքրքիր հատվածները: «Կիսապաշտոնական մակարդակով Վաշինգթոնում ընդունում են, որ «Միացյալ նահանգները վճռականորեն տրամադրված են հասնել ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորմանը՝ մշակված ամերիկյան ծրագրերով»: Հրաժարվելով կոնկրետացնել այդ ծրագրերի էությունն ու մանրամասները, ամերիկացիները նշում են, որ

«ՀԱՆԳՍՏԱՑԵ՛Ք, ՀԺԿ-Ն ԻՐ ԱՆԵԼԻՔԸ ՇԱՏ ԼԱՎ ԳԻՏԻ» Հարցազրույց ՀԺԿ վարչության անդամ, կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Կանդայանի հետ – ՀԺԿ վարչության վերջին նիստից առաջ եւ դրանից հետո շատերը ժողովրդական կուսակցությունից կտրուկ հայտարարություն էին ակնկալում։ Ենթադրվում էր նույնիսկ, որ ՀԺԿ-ն դաշինքից դուրս կգա։ Այդպես չեղավ. ինչո՞ւ։ – «Միասնության» գաղափարը Կարեն Սերոբիչի եւ Վազգեն Սարգսյանի գաղափարն էր։

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արել հետեւյալ հայտարարությունը. «Կար գործադիր կառույցներում մի օղակ, որ մոտ էր թե՛ իմ բնավորությանը, թե՛ իմ հոգուն։ Դա պետանվտանգությունն էր»։ Վիկտորինայի պատասխանը գուշակողներին, ինչպես միշտ, խոստանում ենք դրամական մրցանակ։ ՆԱԽՈՐԴ Հայաստանի Հանրապետության բոլոր 10 կառավարությունների բոլոր նախարարները վստահ էին եւ հիմա էլ թերեւս վստահ են, թե իրենք օգտակար գործունեություն

ՉԿԱՐԴԱԼ, ՉԻՄԱՆԱԼ-ՉՀԱՅՏՆԵԼ… Մարտի 22-ի գործով մեղադրյալների պաշտպաններն «Առավոտի» թղթակցին հայտնեցին, որ Արցախի իշխանություններին քննադատող եւ մասնավորապես մարտի 22-ի ահաբեկչության վերաբերյալ սուր հրապարկումներ պարունակող հայաստանյան թերթերը Ղարաբաղում անհնար է հայթայթել։ Դրանք կամ առհասարակ չեն վաճառվում, կամ վաճառվում են առանց նման հրապարակում պարունակող էջի։ ԱՐԵՅԱՆԸ՝ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ Վերջին զանգի արարողությունը կազմակերպելուց առաջ, Երեւանի քաղաքապետարանում հերթական դիսպետչերականի ժամանակ,

ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ «ՈՒՉԱՍՏԿՈՎԻԻ» Ըստ «Առավոտին» հասած լուրերի՝ Նաիրի Հունանյանը հրաժարվել է հոկտեմբերի 27-ի գործով իր այն ցուցմունքներից, որոնք վերաբերում են ահաբեկչությունն անմիջականորեն չկատարածներին՝ դրդիչներին կամ աջակցողներին, այդպիսով կամենալով հաստատել թիկունքում որեւէ ուժ չունենալու վարկածը։ Թերեւս այս էր ենթադրում քաղաքական իրավիճակի փոփոխությունը։ ՀԱՅԿՈՄԿՈՒՍԸ ԴԱՐՁՅԱԼ ՓՈՇՄԱՆԵԼ Է ՀԿԿ խմբակցության պատգամավոր Խորեն Սարգսյանը ասուլիսում մայիսի 24-ն էր

Հին ընկերները չեն դավաճանում, իսկ նորե՞րը

2000թ. փետրվարի 2-ին լրացավ հանրահայտ «Դրո» գործով մահապատժի բռնադատված, քաղբանտարկյալ Արմենակ Մնջոյանի բանտային կալանքի 5-րդ տարին ԱԱՆ քննչական մեկուսարանում Ինչպես հայտնի է, նախօրոք կազմած շոու ծրագրով 1994թ. դեկտեմբերի 3-ից սկսվեցին «Դրո» կոչված խմբի թվով 12 դաշնակցական ազատամարտիկների ձերբակալությունները, Արսեն Արծրունի- Հրանտ Մարգարյանով եւ 1995թ. փետրվարի 2-ին ավարտվեց Արմենակ Մնջոյանով, ինչը տեղի ունեցավ Ուկրաինայի Օդեսա քաղաքում,

Ի գիտություն ԼՂՀ դատախազության

Մարտի 22-ին ժ. 14.20-ին «Առավոտի» թղթակից Սաթիկ Սեյրանյանին Ստեփանակերտի Երեւանյան փողոցից ՆԳ աշխատակիցները տարան ՆԳ նախարարություն։ Լրագրողը գտնվում էր Լեռնային Ղարաբաղում եւ նախորդ օրը երեկոյան ժ. 21.30-ից մինչեւ 00.40-ը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, նախնական պայմանավորվածության համաձայն, հարցազրույց էր վարել նրա հետ։ Ինչպես հայտնի է, հարցազրույցն ավարտելուց հետո, երբ Ս. Սեյրանյանը հեռացել էր նախագահի նստավայրից,

«ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՄԵԽԱՆԻԿՈՐԵՆ ԿԴԱՌՆԱՆՔ ԲԵԼԱՌՈՒՍ»

Ասաց ծանոթ պաշտոնյաներից մեկը, այսօրվա հանրահավաքի առնչությամբ հիշելով հայտնի անեկդոտը, թե մեխանիկորեն ինչ է դառնում թեթեւաբարո կնոջ որդին։ Իսկ ահա թե երեկ խորհրդարանական ճեպազրույցներում ինչպես էին արձագանքում «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» նախաձեռությանն առնչվող հարցադրումներին անկախ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները։ ԱԺՄ վարչության անդամ Արշակ Սադոյանը հայտարարեց, թե այդ միությանը Հայաստանին անդամակցելու ջատագովների փաստարկը փաստորեն հետեւյալն է. «Մենք անշնորհք ենք։ Մենք

ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՄԵԿՄԵԿՈՒ, ՄԵՆՔ ԻՄԱՑԱ՞ՆՔ, ԹԵ՝ ԻՆՉՈՒ

ՀՀԿ խորհուրդ-ՀՀ նախագահ ամենամսյա հանդիպմանը մասնակցում էին հանրապետական խորհրդի բոլոր անդամները, բացի երկու նախարար անդամներից՝ Դավիթ Զադոյանից եւ Սմբատ Այվազյանից, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանից։ ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արա Կետիկյանը մեր հեռախոսային զրույցի ընթացքում ներկայացրեց հանդիպման որոշ մանրամասներ։ Բացակա ստացածների մասին մենք հարցրինք, եւ թվարկելով վերը նշված անունները, պրն Կետիկյանը մոռացավ կամ

– ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈ՛ՒՆ, – THANK YOU, ՄԱ՛ՏԱՂ

Հանրապետության նախագահի՝ ՀԱՀ-ին երեկ տված բացառիկ հարցազրույցը նոր հարցերի եւ տարակուսանքների տեղիք տվեց։ Նախագահը կտրուկ հակադարձեց իր դեմ հնչող այն մեղադրանքները, թե ինքը խոչընդոտում է հոկտեմբերի 27-ի գործի նախաքննությանը։ Նա նախաքննության վրա ճնշում գործադրելու մեջ, փաստորեն, մեղադրեց «Միասնություն» դաշինքին, անձամբ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին։ Իր անմեղությունը նախագահը ինքնախարազանումով փորձեց հիմնավորել. «Ինձ մեղադրում են, որ ինչու ես

ԼԱՎ ԼՈՒՐ

ՀՅԴ ԱԺ խմբակցության քարտուղար Ռուբեն Հակոբյանը նշանակվել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոս եւ իր պարտականություններին կանցնի հունիսի 1-ից։ Դաշնակցության համամասնական ցուցակում հաջորդը արձակագիր Ռուբեն Հովսեփյանն է։ ՎԱՏ ԼՈՒՐ Դիտավորյալ սպանություն կազմակերպելու մեղադրանքով կալանավորվել է ԼՂՀ պաշտպանության բանակի գնդապետ Վանյա Մեհրաբյանը, որը զորահավաքային կենտրոնի պետն էր։ Ավելի վաղ, Վանյա Մեհրաբյանը ԼՂՀ ռազմական ոստիկանության ղեկավարն էր։ Նա

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԲԱՐՈՅԱԿԱ՞Ն ԷՐ

«Ազատություն» ռ/կ-ի Ստեփանակերտի թղթակիցը, վկայակոչելով ԼՂՀ դատախազությունը, հայտնել է, թե մարտի 22-ի գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել մի շարք փաստեր, որոնք վկայում են Սամվել Բաբայանի կողմից Հայաստանի ԱԺ-ի որոշ պատգամավորների ապօրինաբար ֆինանսավորելու մասին։ Խոսքը վերաբերում է «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի ներկայացուցիչներին, որոնք, ըստ ԼՂՀ դատախազության աշխատակցի՝ «Փորձում են տապալել Ստեփանակերտում հրապարակային դատավարության անցկացումը, քանի

38 ԴԱՎԱՃԱՆ ԵՎ 1 ՊՐՈՎՈԿԱՏՈ՞Ր

«Անկախությունը սուրբ գաղափար է եւ ամեն մեկը, որը ոտնձգություն է անում անկախության դեմ՝ ազգի դավաճան է»,- ճեպազրույցում հայտարարեց ԱԺՄ վարչության անդամ Արշակ Սադոյանը։ Երբ «Առավոտը» նրա այս տեսակետը փոխանցեց «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» նախաձեռնող խմբի անդամներին, Աղասի Արշակյանը հակահարված տվեց. «Ով որ Աղասի Արշակյանին կմեղադրի դավաճանության մեջ՝ անկախ դեմքից ու դիրքից՝ նա, ուրեմն, պրովոկատոր է»։ Կարդացեք էջ 3։

ԳՏԵՔ ՄԱՐԴՈՒՆ

Ցավով պետք է նշել, որ այսօրվա Հայաստանի իշխանական եւ քաղաքական վերնախավը այլասերված է եւ անբարոյական: Այդ բանը բացահայտ զգացվեց հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո: Բացառությամբ վարչապետ Արամ Սարգսյանի /քանի որ նա նոր մարդ է/, այսօր չեմ տեսնում մի մարդ, որը լինի ազնիվ, սկզբունքային, շիտակ իր ներկա գործելակերպով եւ անցյալով: Իմ համոզմամբ, դա վերաբերում է թե Քոչարյանին,

«Որոշումներից մեկն անպայման ապօրինի է»

Հարցազրույց Վլադիմիր Նազարյանի հետ Հոկտեմբերի 27-ի գործով նախաքննությունը շարունակվում է։ Արաբկիր- Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը, որը մինչ այդ երկու անգամ բավարարել էր զինդատախազության միջնորդությունը, առաջինով՝ Ալեքսան Հարությունյանին կալանելու, երկրորդով՝ այդ կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, երրորդ անգամ զինդատախազության միջնորդությունը մերժվեց նույն առաջին ատյանի դատարանի կողմից։ Վերաքննիչն էլ իր հերթին այդ որոշման բողոքարկումը մերժեց։ Արդյո՞ք դատարանի

ԱԺ-ՈՒՄ ՍԱՍՏԿԱՑԵ՞Լ ԵՆ ՀԱԿԱԱՆԿԱԽԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ռուսաստան-Բելառուս միության խորհրդարանական նստաշրջանին Հայաստանի 6 հոգանոց պատվիրակության մասնակցությունն առիթ դարձավ, որ երեւան գան այս խնդրի շուրջ «Միասնության» երկու թեւերի միջեւ առկա գաղափարական տարակարծությունները։ Խորհրդարանի եւ ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Ժամանակին» տրված հարցազրույցում հայտարարել էր, թե այդ միությանն արագ ինտեգրվելու անհրաժեշտության վերաբերյալ ՀԺԿ քաղաքական խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արամայիս Բարսեղյանի հայտարարությունները ոչ մի կապ չունեն

ՏԻԿԻՆԸ ՎԱՐԿԱԲԵԿԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻ ՍՊԱՅԻՆ

«Առավոտի» ապրիլի 18-ի համարում՝ որպես սեփական լրատվություն, տպագրել էինք «Ազատություն Վահրամ Աղաջանյանին» նյութը (այն պատրաստել էր Լիլիթ Ավագյանը)։ Ապրիլի 17-ին, Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ՝ ի պաշտպանություն լրագրող Վահրամ Աղաջանյանի, հավաքված հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների մեջ էր նաեւ Ամերիկայից 7 տարի առաջ Հայաստան եկած մի կին (նրա տվյալները խմբագրությունում են)՝ մի ցուցապաստառ ձեռքին։ Այնտեղ ասվում էր, որ

ՎԻՐՏՈՒԱԼ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

«Հայոց աշխարհ» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթերը տպագրել են հոդվածներ, որոնց նպատակն է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին լրագրողների «վայրագ» հարձակումներից: Դրանք եւս մեկ անգամ ապացուցում են, որ մենք պատրաստ ենք ճշմարտությունն իմանալ միայն կատարված փաստից հետո: Մեր վիրտուալ երեւակայությունը թույլ է տալիս պատկերացնել Լեռնային Ղարաբաղի աշխատավորության ներկայացուցիչ Դ.Մ.-ի «Հայոց աշխարհ» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերին ուղղած նամակն

«ԶԵՐԿԱԼՈՆ» ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՎԱՀՐԱՄԻՆ

Ի պաշտպանություն Վահրամ Աղաջանյանի հայաստանյան ԶԼՄ-ների ցույցի՝ հաջորդ օրն իսկ, ապրիլի 18-ին ադրբեջանական «Զերկալո» օրաթերթը «Հայ լրագրողները կմերկացնեն կոռուպցիոներին» հոդված էր տպագրել, ուր անհանգստություն էր հայտնում իրենց խմբագրությունում մեկ տարի առաջ հյուրընկալած հայ լրագրող Վահրամ Աղաջանյանի մասին: Երկու շաբաթ առաջ «Զերկալոին» Երեւանից տեղեկացրել էին, որ «Խանկենդիի դատարանը լրագրողին դատապարտել է մեկ տարվա ազատազրկման»: Թերթը ադրբեջանցի

«ԱՌԱՋ ԳՆԱՄ՝ ՄԵՐՈՆՔ ԵՆ, ԵՏ ԳՆԱՄ՝ ՄԵՐՈՆՔ ԵՆ»

Որեւէ միության կամ խորհրդի մեջ մտնելու անզուսպ ցանկություն ունեցողներին պարզապես առաջարկում ենք կրկին թերթել 1709 թվականից սկսած Իսրայել Օրիի հայտնի պատմությունը, երբ նա այցելել էր Ռուսաստանի կայսր Պետրոս Առաջինին եւ նրան ներկայացնելով հայ ժողովրդի դառը ճակատագիրը, օգնություն էր խնդրում։ Պետրոս Առաջինն էլ իր կայսերական մեծությունից փորձում էր հասկանալ, թե ի՞նչ են ուզում հայերը՝ պետություն են

ԼԱՎ ԼՈՒՐ

«Նման բան չի կարող լինել»,- ասաց արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Վահան Շիրխանյանն «Առավոտի» այն հարցին ի պատասխան, թե որքանո՞վ են իրական իր մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերը։ Ի դեպ, նախարարը նաեւ նշեց, թե հակառակ պարագայում ինքն ուրախ կլիներ։ ՎԱՏ ԼՈՒՐ ՀԺԿ-ական պատգամավոր Ստեփան Զաքարյանը երեկ ԱԺ-ում հնչեցրեց այս հարցը. «Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրվող Ալեքսան Հարությունյանի

ԵՏ ՏՎԱԾ ՓՈՂԵՐ

Ռուսաստան-Բելառուս միության խորհրդարանական ժողովի 14-րդ նստաշրջանին մասնակցելու համար ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ Աղասի Արշակյանի եւ Հրանտ Ոսկանյանի գլխավորությամբ, ճանապարհածախսի համար ստացել են 2170$, որից 830-ը տնտեսել եւ ետ են վերադարձրել ԱԺ-ի հաշվապահություն։ Ինչպե՞ս են կարողացել տնտեսել, արդյո՞ք միութենական բարեկամների հաշվին են ապրել Մոսկվայում։ ՄԵԾ ՊԱՍ Մեծ պասի վերջին շաբաթն է ավարտվում։ Նրանք, ովքեր իրենց

ՀԱՐՑԸ ՊԻՏԻ ԳՐԱՎՈՐ ՁԵՎԱԿԵՐՊՎԻ

ԵԿՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում փորձեց պարզաբանել, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են տարածված այն լուրերը, թե Ռոբերտ Քոչարյանն է արդարադատության նախարարի միջոցով ճնշում գործադրել դատարանի վրա՝ իր խորհրդական Ալեքսան Հարությունյանին կալանքից արձակելու որոշում պարտադրելու համար։ «Թող մնա հաջորդ անգամ»,- ի պատասխան տեղից ասաց վարչապետը։ ԴԱՇԻՆՔՈՒՄ ԽՓԵԼԸ ՉԵ՞Ն ԱՐԳԵԼՈՒՄ Երեկ

Հայերը Եվրախորհրդի մուտքի մոտ

Աշխարհագրությունը շատ հետաքրքիր բան է, ոչ մի կերպ չի կողմնորոշում՝ Հայաստանը ասիական երկիր է, թե եվրոպական։ Թերեւս սույն փաստն ավելի հստակեցնելն այնքան էլ կարեւոր չէ, քանզի հայերը կողմնորոշված ժողովուրդ են՝ արագ թափով ձգտում են Եվրախորհրդի անդամ դառնալ։ Եվրախորհուրդն էլ իր հերթին հայերի նկատմամբ բարյացակամ է տրամադրված, գիրկը բաց է՝ «եկեք, հայեր, կընդունեմ ձեզ իմ գիրկը

«ՂԱՐԱԲԱՂԸ ՈՉ ՁԵՐՆ Է, ՈՉ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»

Ղարաբաղը դեռ ո՜ր թվից Ռուսական կայսրության տարածք է Այս մտքի հեղինակը ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանն է։ Այն ասվել է Հայկոմկուսի ղեկավար Վլադիմիր Դարբինյանի հետ երեկ կայացած հեռախոսազրույցում։ Զրույցի թեման Հայաստանի անդամակցությունն էր Ռուսաստան- Բելառուս դաշինքին, եւ ըստ այդմ՝ Ղարաբաղի հետագա ճակատագիրը։ Ըստ Վլադիմիր Դարբինյանի տվյալների՝ Ղարաբաղի իշխանություններն իրեն հայտնել են, որ միությանն անդամակցելու նպատակով հանրաքվե

ԴՈՒՐՍ ՄԻ՛ ԵԿԵՔ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՑ

Վտանգավոր է կյանքի համար «Առավոտն» իր ապրիլի 13-ի համարում տպագրել էր տեղեկատվություն, որ ըստ թերթին հասած տվյալների՝ 1999 թվականի հոկտեմբերի 20-ին Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել էր տարածքների փոխանակման վերաբերյալ առաջարկը, նիստի կեսից հեռացել էին Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը եւ Ալբերտ Բազեյանը։ Երեւանի քաղաքապետ պրն Բազեյանից էլ փորձեցինք ճշտել՝ որքանով է ստույգ այս լուրը. տարածքների փոխանակման

Լրահոս
Անդին (պատմվածք)

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728