Օրվա լրահոսը

ՉԵՆ ԿՈՐՉԻ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՁԱՅՆԵՐԸ

Հարցազրույց Հայաստանի Սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանի հետ։ -Անցյալ տարի ձեր կուսակցությունը պաշտպանում էր հաղթելու լուրջ հնարավորություններ ունեցող Կարեն Դեմիրճյանին, իսկ այս տարի, խորհրդարանական ընտրություններում, կարծես թե, ՀՍԿ-ն ընդհանրապես դուրս է քաղաքական գործընթացներից։ -Նախ ասեմ, որ, այո, անցյալ տարի մենք առաջադրել եւ պաշտպանել ենք Կարեն Դեմիրճյանին, որն, ինչպես հայտնի է, հաղթեց ընտրություններում, ինչը մենք ընդգծել

ԼԱՎ ԼՈՒՐ

Ապրիլի 16-ին «Առավոտը» տպագրեց մի հոդված, որում խոսվում էր Ռոսվնեշտորգին «Դվին» կոնցեռնի կողմից անորակ կոնյակ առաքելու եւ Կենտրոնական բազայի տնօրեն Վանո Դավթյանի ապօրինությունների մասին։ Ապրիլի 23-ին ստացանք պրն Դավթյանի կրքոտ հերքումը՝ «ակնհայտ սուտ», «սուտ տեղեկություն» սովորական ձեւակերպումներով: Երեկ «Առավոտին» դատախազությունից հայտնեցին, որ Վանո Անդրանիկի Դավթյանը ապրիլի 29-ին ձերբակալվել է, իսկ մայիսի 3-ին՝ կալանավորվել՝ 90 հոդվածի

ՊՈԼԵ ՉՈՒԴԵՍ

«Միասնություն» դաշինքի Սյունիքում ընթացող քարոզարշավը բավական հետաքրքիր ասոցիացիաներ է առաջացնում։ Տեղի բնակչությունը, չգիտես ինչու, ավելի շատ պետական նշանակություն ունեցող հարցերով դիմում են Կարեն Սերոբիչին, իսկ նեղ անձնական հարցերով՝ Վազգեն Սարգսյանին։ Վերջինիս ուղղված բոլոր անձնական հարցերը, հիմնականում նամակների ձեւով, խոստացվել են, որ կկատարվեն։ Նախարարն անընդհատ շեշտել է, թե տվյալ պահին կկատարի ոչ թե որպես պաշտպանության նախարար,

Աղքատ չեմ, թեեւ ժլատ եմ

«Ես աղքատ չեմ։ Բոլորից միշտ հարուստ եմ եղել՝ միշտ ամենաբարձր աշխատավարձն եմ ստացել։ Բայց ես բավական ժլատ մարդ եմ»,- երեկ «Արմենպրեսի» սրահում նման ինքնախոստովանանք արեց ԱԺ պատգամավոր, ակադեմիկոս Գրիգոր Ավագյանը։ Թեեւ քիչ անց էլ ավելացրեց, որ 28 մլն դրամի օգնություն է ցույց տվել կարիքավոր ու առաջավոր ուսանողներին։ «Իմ այս գործունեությունը անափ գոհունակություն է պատճառում ինձ»,-

ՀՅԴ-Ի ԱՐԻԱՆ ՄԱՍԻՍՈՒՄ

«Միասնություն» դաշինքի գիշերով անցած ճամփան դաշնակցությունը ցերեկով անցավ։ Բայց դաշնակցության ոտքերի տակ ոչխար չմորթեցին։ Ասենք այստեղ նախորդ օրը Դեմիրճյանի ոտքերի տակ էլ ոչխար չէին մորթել։ «Կարգազանց» Մասիս քաղաքի այդ աններելի բացթողումը մի դաշնակցական բացատրություն ուներ։ Տեղի դաշնակցական ընկերներից մեկի (չբացահայտվեց) վարկածով Մասիսի քաղաքապետը մի քիչ նեղացել է «Միասնությունից», որի պատճառով «փոզմիշ» են եղել պատգամավոր դառնալու

ՄԵՐ ԿՌԻՇԸ ՁԵՐ ԿՌԻՇԻՑ ԲԱՐՁՐ Ա

«Արարատ-Լադա» ձեռնարկության փոխտնօրեն Գագիկ Բեգլարյանի կողմնակիցներից մեկը «Առավոտին» հայտնեց, որ իրենց պաշտպանյալի, ասել է, թե՝ Չոռնի Գագոյի լուսանկարները փակցնելիս իրենք միշտ աշխատում են, որ այն ավելի բարձր լինի, քան Գռզոյի լուսանկարներն են։ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀԵՌԱԽՈՍՈՎ Պատգամավորության թեկնածուների ստորագրահավաքի առանձնահատկություններից մեկը Վանաձորում մասնակիորեն դրանց հեռախոսային բնույթն էր։ Ստորագրություն հավաքողները երբեմն դռնեդուռ ընկնելու նեղություն չէին կրում եւ սահմանափակվում

Մուրադիկը

Բանտային փիլիսոփայության գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, գեներալ Մուրադ Պետրոսյանը «խփնված» համարվեց Ղարաբաղի տիրակալ Սամվել Բաբայանի կողմից եւ հաջորդ իսկ օրը պաշտոնանկ արվեց ԼՂՀ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Ամեն ինչ տրամաբանական է. երբ Մուրադիկը փառաբանում էր պրն Բաբայանին՝ իր շողոքորթության մեջ՝ հասցնելով նրան Բոնապարտի մակարդակին, նա «խփնված» չէր, բայց երբ սկսեց կպնել մեր նախագահին, իսկույն «խփնվեց»: Կիմ Բալայանը

«ԿԽՈՍԵՆՔ ԵՐԵՔՇԱԲԹԻ»

Այսպես էր պատասխանում փոքր-ինչ նիհարած, բայց բավական լավ տեսք ունեցող Վանո Սիրադեղյանը լրագրողների գրեթե բոլոր հարցերին։ Բացառությունը թերեւս հերթապահ «ո՞նց եք» հարցն էր, որին հերթապահ պատասխան էլ տվեց՝ «ոչինչ»։ Իր լռությունը մի պահ փորձեց բացատրել. «100 օր քաղաքական իրավիճակին ծանոթ չեմ եղել։ Տեսնենք, ինչպես են պատրաստվել ընտրություններին»։ Բայց հետո պարտիզանի համառությամբ լռում էր կամ անընդհատ

ԱՍԱ՛, ՈՎ Է ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԴ…

ԱԺ թիվ 17 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Ռաֆիկ Պետրոսյանի բուկլետում նշված է, որ նրա վստահված անձն է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լեւոն Եզեկյանը։ Հիշեցնենք, որ վերջինս էլ պատգամավորության թեկնածու է առաջադրված թիվ 3 ընտրատարածքում։ Այսինքն, սա ԿԸՀ-ի մայիսի 4-ի որոշման խախտումն է, ըստ որի՝ մի թեկնածուն չի կարող մյուսի վստահված անձը լինել։ ԿԵՂԾՈՒՄ ԵՆ

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Սպանվել է ԳԽ պատգամավոր, նախկինում Բյուրեղավանի բյուրեղապակու գործարանի տնօրեն Սաշա Եղիազարյանը։ Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանում եւ խոսք կա, որ արդյունք է ներհայկական միջավայրում ծայր առած «ռազբորկաների»։ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԱՐԵԼ «Միասնություն» դաշինքի ընտրացուցակներից վտարվելուց հետո Հանրապետական կուսակցության անդամ չդարձած երկրապահ Արամազդ Զաքարյանը վերցրել է «Երկրապահ» պատգամավորական խմբին հատկացված եւ վերջինիս սպասարկող ավտոմեքենան եւ մեկնել քաղաքից

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱԶՈԽԻԶՄ

Հանճար արվեստագետներ-կերպարներ կան, որոնց մահվանից հետո իրենց կյանքը, գործունեությունը եւ ստեղծագործությունները թեմա են դառնում ուրիշ արվեստագետների համար։ Սերգեյ Փարաջանովի կերպարը, ստեղծագործություններն ու կյանքը օտարազգի եւ հայ կինոգործիչների համար բազմաթիվ ֆիլմերի նյութ դարձան (հատկապես՝ կալանքի, հետապնդումների, թմրամոլության, խենթ կյանքի դրվագները)։ Նրա կյանքի սուր դրվագներն ու աշխարհով մեկ աղմուկ հանած ստեղծագործությունները վերապատմելու ու ցուցադրելու հրապուրանքին չդիմացան շատ

ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԱԲԱՆԸ

Շեփորահարվող այն կարծիքը, թե սփյուռքահայերին հնարավոր է շնորհել հայաստանյան քաղաքացիություն, միակ խոչընդոտը ՀՀ սահմանադրական արգելքն է, մոլորություն է։ Որքան էլ ցավալի է, սփյուռքահայերը երբեք ձեռք չեն բերի հայաստանյան քաղաքացիություն։ Առաջինը, որովհետեւ, ի տարբերություն պաղեստինյան արաբների, սփյուռքահայերը a-patrit չեն, այլ որեւէ երկրի քաղաքացի։ Իսկ երկրագնդի վրա հատուկենտ պետություններ գոյություն ունեն, որոնք թույլ են տալիս սեփական քաղաքացիներին

ԳԻՐՔԸ ՍԻՐԵ, ՂԱԼԱՄՆ ԷԼ*

Բայց մի գողանա 1995 թ. Երեւանի Մյասնիկյան շրջանի ներքին գործերի բաժինը ուսումնասիրություններ է կատարել Ազգային գրադարանում, հայտնաբերել գրադարանային ֆոնդի մեծ պակաս, պատրաստել համապատասխան նյութեր։ Դրանցով մերժման որոշում է կայացվել, այսինքն՝ քրեական գործ չի հարուցվել՝ համաներման ակտի հիման վրա։ Սակայն քանի որ խախտումների դեպքեր կային արձանագրված, այս նյութերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը 1996 թվականին միջնորդագիր

Տիֆը, խոստումը եւ փչացած խողովակաշարը

Հանրապետության երբեմնի թիվ երրորդ քաղաքն այսօր անմխիթար վիճակում է։ Արդյունաբերական հսկաներով հպարտացող Վանաձորում երկրաշարժից հետո հսկայական կորուստներ գրանցվեցին, դրանցից կարեւորագույնը աշխատատեղերի կորուստն էր։ 17 հազարից ավելի ընտանիքներ նպաստներ են ստանում։ Գործազրկության պաշտոնական թիվը մոտ 14 հազար է, սակայն սա իրականությունը չի արտացոլում այնպես, ինչպես որ կա։ Վանաձորում աշխատող ձեռնարկությունները կարելի է մատների վրա հաշվել, այն

ԹԱԹԱՆ ՉԻ ԼՍՈՒՄ, ՆՈՒՆԵՆ ՉԻ ԽՈՍՈՒՄ

Ամբողջ աշխարհում ընդունված են նախընտրական քարոզարշավի ընթացքում այս կամ այն արտիստի (կամ արտիստների) համերգները՝ պատգամավորության որեւէ թեկնածուի օգտին։ Մեզ մոտ՝ Հայաստանում, այս պրակտիկան հատկապես մուտք գործեց 1996-ի նախագահական ընտրությունների ընթացքում։ Արվեստի հայտնի դեմքերն ու շոու-բիզնեսի աստղերը ջերմեռանդորեն 1996-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին ելույթներ ունենալուց հետո՝ 1998-ին նույն ջերմեռանդությամբ ելույթ ունեցան Ռոբերտ Քոչարյանի օգտին։ Խորհրդարանական այս ընտրություններում

Լոռեցիները դեպի ապագա խորհրդարան

Լոռու մարզում են գտնվում թիվ 46, 47, 48, 49, 50, 51, 52, 53 ընտրատարածքները։ Այս մարզում մեծամասնական ընտրակարգով իրենց թեկնածությունն են առաջադրել 76 քաղաքացի։  Քիչ թե շատ հայտնի թեկնածուներ են Արտաշես Թումանյանը, Վիկտոր Դալլաքյանը (որպես ԱԺ պատգամավոր), Հովհաննես Քոչինյանը (որպես Լոռու մարզպետի եղբայր), Դավիթ Լոքյանը (ՀՅԴ անդամ, փոխմարզպետ)։ Լոռու մարզում մեծամասնական ընտրակարգով առաջադրվածներից գործազուրկ են

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԻ «ՀՈՒՍԱՐԱԿԱՆ ԲԱԼԼԱԴԸ»

Ինչ է նշանակում «ուժայինների աջակցություն» Գաղտնիք չէ, որ ուժային կառույցների ղեկավարների մասնակցությունը նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում արդեն դարձել է հայկական ազգային քաղաքական ավանդույթ: Այդ երեւույթը մաս է կազմում մեկ այլ «հասարակության կողմից ընդունված» ֆենոմենի՝ ընտրական պրոցեսին պետության, ավելի ճիշտ, պետական ապարատի միջամտության: Տպավորություն է ստեղծվում, որ պետությունը ու այն մարմնավորող քաղաքական դեմքերը ինչ-որ ճակատագրական անվստահություն

«Իրենք ձեզ են խաբել, դուք էլ՝ իրենց խաբեք»

Վանաձորի «Արցախ» պուրակում կոմունիստական հանրահավաքի ցուցապաստառներն այս անգամ պատերի վրա «զմռսված» չէին, այլ՝ ժամանակավոր հարմարեցված, որի պատճառով կարգախոսները հստակ չէին երեւում, քանի որ մայիսյան քամին ծածանում էր։ Ըստ երեւույթին, քաղաքային իշխանությունները հանձնարարել էին հանրահավաքից հետո ոչինչ չթողնել «հիշատակ», քանի որ հանրահավաքներից հետո երբեմն ամիսներով պատերին փակցված էին մնում կարգախոսները։ Սկզբում մասնակիցների թիվը մեծ էր, սակայն

ՀՅԴ-Ն ԿՈՒՆԵՆԱ ԵՐԿՈՒ ԼԱՎ ԹԵՐԹ

Հարցազրույց ՀՅԴ պաշտոնաթերթ «Երկիրի» գլխավոր խմբագիր Շաղիկ Մարուխյանի հետ, որը, երրորդ օրն է արդեն, ստորագրում է պարբերականը։ Ըստ էության, թարմացվել է խմբագրակազմը՝ գրեթե ամբողջությամբ։ Բազմաթիվ հարցեր կային, որոնց շուրջ եւ զրուցել ենք «Երկիրի» գլխավոր խմբագրի հետ։ -Օրիորդ Մարուխյան, շնորհավորում եմ Ձեզ՝ գլխավոր խմբագիր նշանակվելու առիթով, եւ ցանկանում իմանալ, թե հատկապես ի՞նչ հողի վրա տեղի ունեցավ

«ՄԵՆՔ ՄԻՇՏ ԷԼ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՆԵՐԱՐԿՈՒՄՆԵՐԻ»

«Իրավունք եւ միաբանություն» նախընտրական դաշինքը շարունակում է իր հանդիպումները ընտրողների հետ։ Այսօր Գետաշենի անկման 8-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին կմասնակցեն նրանք՝ Արզնիում։ Նախընտրական դաշինքի մամուլի պատասխանատու Վիգեն Հակոբյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ ռադիոհեռուստատեսային գովազդների համար իրենք կնքել են 3000 դոլարի պայմանագիր, որի կեսն արդեն օգտագործվել է։ Այս պահին դաշինքի տեխնիկական զինվածությունն այսպիսին է. ունեն 2

ԼԱՎ ԼՈՒՐ

Ինչպես հայտնի է, Սերգեյ Փարաջանովի 75-ամյա հոբելյանական հանդիսությունների շրջանակներում այսօր ՀՀ մշակույթի, երիտասարդության եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանը «Ոսկե նուռ» Փարաջանովի անվան հետմահու հուշամրցանակ է հանձնելու Սերգեյ Փարաջանովին։ Հայաստանի ֆիլմ արտադրողների (կինոպրոդյուսերների) ասոցիացիայից «Առավոտին» հայտնեցին, որ պրն Շառոյանի «Ոսկե նուռը» իրականում արծաթյա է։ Բացի այդ, իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարին եւ հատկապես կինոյի

ԽՈՐՈՎԱԾԻ ԲԱՍՏՈՒՐՄԱՅԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆ ԻՐՈՔ 96 ԺԱՄ ԷՐ

Երեկ ՀՀՇ վարչության շենքի դիմաց դարձյալ հայտնվեց Վանո Սիրադեղյանի «Grand Cherokee»-ն եւ դարձյալ խորովածի փայտերը դարսվեցին։ Խնդիրն այն է, որ առավոտյան ՀՀՇ վարչության փոխնախագահ Արարատ Զուրաբյանին էր զանգել գլխավոր դատախազը եւ առաջարկել, որ միջնորդագիրը ու գրավը բերեն Վանո Սիրադեղյանի խափանման միջոցը փոխելու համար։ Դե, ՀՀՇ-ն էլ պատրաստվեց «Քրիստոսի երկրորդ գալստյանը», շենքում միանգամից երկու նախկին արտգործնախարար

Նախկին նախագահի լավատեսությունը

Երեկ երեկոյան ՀՀՇ վարչություն էր այցելել հանրապետության նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀՇ ղեկավարության հետ մոտ 1 ժամ տեւած առանձնազրույցից հետո հավաքված լրագրողները միջանցքում հնարավորություն ունեցան մի քանի հարց տալ Տեր-Պետրոսյանին. – Մտադիր ե՞ք պաշտպանել Վանո Սիրադեղյանին։ – Նրան ես միշտ պաշտպանել եմ։ – Ի՞նչ ձեւով է դրսեւորվելու ձեր պաշտպանությունը։ – Ես կարծում եմ՝ Վանո Սիրադեղյանն

ԴՈՒՔ ՎՏԱՆԳԱՎՈ՞Ր ԵՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Այս նախընտրական ծրագրում բումերանգի պես մի հայտարարություն կա. «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը հասարակության համար վտանգավոր է համարում երեսպաշտ ամբոխավարական խոստումները կենսամակարդակի աճի վերաբերյալ, երբ չի բացատրվում, թե ինչ կերպ է դա արվելու»։ Այս դաշինքը բնավ միակը չէ, որ ընդհանրական, որոշակիությունից զուրկ խոստումներ է ամրագրել։ Կուսակցությունների նախընտրական ծրագրերում հատուկենտ են այնպիսի խոստումները, որոնց համար ընտրողները հետո

Էվրիկա՜

Մայիսի 6-ին հեռուստաքարոզարշավին հետեւելով «Առավոտն» արձանագրեց, որ … Քարոզչական գյուտ է արել ՀՌԱԿ-ը, հնչեցնելով այս կարգախոսը. «Հայրենակիցներ, եթե ուզում եք ունենալ հզոր հայրենիք, օրինաց երկիր եւ արժանապատիվ ապագա՝ ձեր ձայնը տվեք Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցությանը»։ Թերեւս հեռուստաեթերի ծավալը սուղ են համարել, որ նաեւ նշեն, թե նույն պարագայում մենք նաեւ ազատություն կունենանք, Հայքն ազատ կլինի, ամեն հայ

ՍԵՄԻՆԱՐԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԱՆԿԵՂԾ» ԿԱՏԵԳՈՐԻԱ

Լիբերալ արժեքների ջատագովները երեկ դարձյալ սեմինար էին հրավիրել։ Թեման՝ «Լիբերալ արժեքները հասարակական գիտակցությունում»։ Զեկուցողը Էմիլ Երիցյանն էր (նրա ով լինելը մոռացա ճշտել- Լ. Ա.)։ Վերջինս մանրակրկիտ ներկայացրեց իր ռեֆերատը այս թեմայով՝ օրինակներն ու ցիտատները բերելով հիմնականում բանավեճին ներկա քաղաքական գործիչներից։ Հասցնելով լրջագույնս եւ ողջ խորությամբ ուսումնասիրել հայ ժողովրդի հասարակական գիտակցությունը, մինչ այդ կարդալով տարբեր գրքեր,

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՉՔԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչ պրն Վուլչանովը, որը ընդհանրապես խուսափում է լրագրողների հետ շփումներից, շուրջ մեկ ամիս է Հայաստանում է իբրեւ դիտորդական առաքելության ղեկավար։ Մայիսի 6-ին նա հանդիպել է ԿԸՀ նախագահ Սահրադյանին, իսկ մայիսի 7-ին էլ հանդիպելու է հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։ Ենթադրվում է, որ քննարկումների թեման Վանո Սիրադեղյանն է։ ԱԿՆԿԱԼՈՒՄ

«ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՊԱՏԺԵԼՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԼԱՎ ՆԱԽԱԴԵՊ ՉԷ»

Այս հայտարարությունն արել էր նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ անցած տարվա մարտին, Լեւոն Տեր-Պետրոսյանին անպայման պատժելու վերաբերյալ Վահան Հովհաննիսյանի հայտարարությունների առնչությամբ։ Այժմ, երբ ՀՅԴ-ն պատրաստվում է առաջին նախագահի վերաբերյալ քաղհայցով դիմել դատարան, փոխվե՞լ է արդյոք երկրորդ նախագահի դիրքորոշումը։ «Առավոտի» այս հարցին ի պատասխան, նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանն ասաց. «Նախագահը համարում է, որ անհատները եւ օրենքով

ԱԼԷՔՍԱՆԴՐ ՊՈՒՇԿԻՆԻ ՀԵՏ ԿԱՊՈՒԱԾ ՄԻ ԹԻՒՐԻՄԱՑՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Ալ. Պուշկինի ծննդեան 200-ամեակի առիթով վերջին ժամանակներս շատ է հոլովւում այս հսկայ բանաստեղծի անուանը յանիրաւի կապուած մի հին ու տարածուած թիւրիմացութիւն: Իբր թէ Ալ. Պուշկինը եղել է հայատեաց եւ նոյնիսկ իր գրական երկերում անարգական խօսքեր է գրել Հայերի մասին: Ի «հիմնաւորումն» այս ասուածի, վկայակոչւում են Պուշկինի յայտնի խօսքերը. «Ты трус, ты раб, ты армянин» («Վախկոտ

Քլինթոնի հաղթանակը, կայունությունը եւ առաջընթացը

Երբ Վիկտոր Չեռնոմիրդինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը առաջին անգամ խոսեց Հարավսլավիայի ռմբակոծումների ընդհատման հնարավորության մասին, նա ուրվագծեց Կոսովոյի շուրջ տեղի ունեցող ռազմական ակցիայի ավարտը: Քլինթոնի այդ խոսքերը, որքան անսպասելի էին, այնքան էլ՝ խորհրդանշական: Չեռնոմիրդինի ինքնաթիռն արդեն Վաշինգթոնի ճանապարհին էր այն ժամանակ, երբ Քլինթոնը եւս մեկ անգամ հայտարարեց ՆԱՏՕ-ի դիրքորոշման անփոփոխության մասին եւ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031