Օրվա լրահոսը
Նմանն զնմանս գտանէ
Հանցագործությո՞ւն ընդ հանցագործության, անբարոյականությո՞ւն ընդ անբարոյականության, դիկտատուրա՞ ընդ դիկտատուրայի, Գեւորի՞կ ընդ Գեւորիկի Հարգարժան խմբագիր, Ձեր թերթի մայիսի 6-ի համարում տպագրվել է Նաիրա Հովհաննիսյանի՝ չակերտներում մեջբերված «Վերցրե՛ք ընտրակաշառքը, բայց ձեր ձայնը տվեք Դաշնակցությանը» հրապարակումը։ Եթե հրապարակման մեջ եղած մտքերը չի արտասանել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը, ապա, կարծում եմ, որ լրագրողին պետք
ՀԱՐԱՎ-ԱՐԵՎԵԼՅԱՆ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵՑ
«Միասնություն» դաշինքի կողմից քարոզարշավը հարավ-արեւելյան ուղղությամբ սկսելը, ըստ երեւույթին, պատահական չէ։ Այս ուղղությունը, թերեւս այն ուղղությունն է, որտեղ դաշինքի ղեկավարներից միայն Դեմիրճյանը չէ, որ մեծ հեղինակություն է վայելում։ Առաջին փուլում դաշինքի ղեկավարներն ու պատվիրակությունը այցելեցին Արարատի, Վայոց ձորի եւ Սյունյաց մարզի քիչ թե շատ մեծ բնակավայրերը։ Թեպետ դա ամենեւին էլ չի նշանակում, որ Վազգեն Սարգսյանին
ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ՉՄԱՐՍԱԾ՝ ԳՆՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Դատարաններն ինչպե՞ս կլուծեն ընտրավեճերը «Բոլոր նախադրյալները կան քավության նոխազ դարձնել դատական համակարգը»,- մայիսի 8-ին հրավիրված սեմինարի ժամանակ ասաց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Քննարկման նյութ էին դարձել ընտրական իրավունքի դատական պաշտպանության, ընտրավեճերի իրավական կարգավորման եւ ընտրական օրենսգրքի կիրառության հարցերը։ Վիճակն այսպիսին է ընտրություններից 20-21 օր առաջ. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ մնացյալ հանձնաժողովները հաստատեցին, փաստորեն, այն ցուցակները,
Արագիլներին ուտում են…
Արտաշատ-Երեւան տանող ճանապարհին մեկ-երկու տարի առաջ շատ էին արագիլների բները։ Այս տարի այդ քանակությամբ այլեւս չտեսանք։ Հազիվ մեկ-երկու արագիլների բներ կային։ Մեքենայում, որտեղ Արարատի մարզպետարանի աշխատակիցներ էին, հարցրին՝ ի՞նչն է պատճառը, ի՞նչ է, արագիլները նեղացե՞լ են Հայաստանից։ Պատասխանը հետեւյալն էր։ Արագիլներին ուտում են։ Ուտում են՝ չգիտես սովի մատնվածնե՞րը, թե՞ հերթական դելիկատեսի սիրահարները։ Ի դեպ, մեքենայի
ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐՆ, ԻՆՉՊԵՍ ԲԱԼԶԱԿՅԱՆ ՏԱՐԻՔԻ ԿԱՆԱՅՔ՝ ԼԱՎ ԵՆ ՊԱՀՊԱՆՎԱԾ
ՀՀ արդյունաբերության (եւ այլն) նախարար Հ. Գեւորգյանը այցելեց Վայոց ձորի մարզ։ Նպատակը՝ տեղի արտադրական ձեռնարկություններին ծանոթանալն էր։ Իսկ մինչ այդ, նախարարն այցելեց Արենի եւ ծաղիկներ դրեց Հայրենական պատերազմում զոհվածների հուշակոթողին։ Այնուհետեւ Վայոց ձորի մարզպետ Պանդուխտ Մանուկյանի աշխատասենյակում հանդիպեց մարզի ձեռնարկատերերի եւ արտադրական հիմնարկությունների տնօրենների հետ։ Նախ ներկայացվեցին մարզի տնտեսական ցուցանիշները։ Վայոց ձորում կա 46 ձեռնարկություն,
«Պահանջեք, ինչքան կարող եք»
Պատգամավորության թեկնածուները մեջլիս են դուրս եկել։ Մեկը ուտելիք է բաժանում, մյուսը՝ կոշիկի «թայ» (երկրորդն՝ ընտրվելուց հետո), երրորդը խոստումներ է շռայլում… Ընդհանրապես, ով ավելի շատ բան խոստանա ու տա, նա էլ կընտրվի։ Չնայած մեր ժողովուրդը իր դառը փորձից գիտի, որ ընտրվելուց հետո այդ նույն թեկնածուները ոչինչ չեն անելու, միեւնույն է, գնում են հանդիպումների, հարցեր ու խնդրանքներ
ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ՀԱՅԵՐԻՍ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է
Հաղթանակի, Շուշիի ազատագրման 7-րդ տարեդարձի ու պաշտպանության բանակի օրվան նվիրված ԼՂՀ ԱԺ եւ կառավարության համատեղ նիստը հրավիրվել էր մայիսի 8-ին։ Ներկա էին ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանը, վարչապետ Լ. Պողոսյանը, ԱԺ նախագահ Օ. Եսայանը, ՊՆ Սամվել Բաբայանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը։ ԱԺ նախագահը բացելով նիստը՝ երախտագիտություն հայտնեց Մեծ Հայրենականի Արցախի այն անվանի զորավարներին, ովքեր պատվով
ԳՈՐԻՍ. ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Երբ «Միասնություն» դաշինքի պատվիրակության հետ օրերս փոշոտ, անսպասելիորեն շոգ, գրեթե կիսաքանդ ու անհրապույր դարձած Սիսիանից լրագրողներիս ավտոմեքենան շարժվեց Գորիսի ուղղությամբ, առաջին տհաճ անակնկալը, որ մեզ սպասում էր, դա մառախուղն էր՝ Գորիսի հայտնի քշաթոխպը։ Աստիճանաբար մտնելով քաղաք, սկսեցինք հիացած զննել Գորիսի անկրկնելի ճարտարապետությունը, եւ, չնայած ցրտին, Գորիսը, ինչպես միշտ բարվոք էր, կոկիկ, մաքուր ու խնամված։ Թերեւս
«Մի հավատացեք անգամ ի՛մ ասածներին»
Պոպուլիզմով տարվելով՝ իր խոսքերն այսպես անխնա ջուրը գցեց դաշնակցական նախարար Ռոլանդ Շառոյանը։ Բայց մինչ կոչ անելը, թե մի՛ հավատացեք նախընտրական խոստումներին ու սիրուն-սիրուն խոսքերին՝ ինքն արդեն հասցրել էր ճոխ ու շքեղ մակդիրներ շռայլել իր կուսակից ընկերոջ, թիվ 2 ընտրատարածքի (Աջափնյակ) պատգամավորության թեկնածու Աղվան Վարդանյանի հասցեին։ Ու չնայած իր առաքելությունը հենց համոզելն էր թիվ 2 ընտրատարածքի
«ԵԿԵԼ ԵՄ ԱՀԱ, ԴԵ, ԿՐԱԿԵՑԵՔ»
Աջափնյակի ժողովրդի հետ հանդիպման ժամանակ կոմունիստ Խորեն Թռչունիչ Սարգսյանն իհարկե, այսպիսի խոսքեր չասաց, բայց՝ ժողովուրդը կազմ ու պատրաստ սպասում էր։ Ու հենց որ Թռչունիչը իր մինի-ելույթն ավարտեց, բնակիչները պատգամավորին եւ պատգամավորության թեկնածուին թիրախ դարձնելով, հարց-հարցի հետեւից, առանց դադարի կրակահերթ սկսեցին։ Թռչունիչը դրանից դժգոհ չէր։ Նրա պարագայում են ասում՝ եկավ, ժողովրդի հետ խոսեց ժողովրդի լեզվով, իրեն
ԼԱՎ ԼՈՒՐ
Թեժ ընտրապայքար է ծավալվել թիվ 41 ընտրատարածքում (Գավառ), որտեղ գրանցված է պատգամավորության 7 թեկնածու։ Սոցապ նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը անապահով խավերին խոստացել է հետ պտտեցնել էլեկտրաէներգիայի հաշվիչները՝ ասելով, որ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերել էլեկտրացանցի հետ։ Իսկ սոցապ նախարարության ներկայիս աշխատակազմի ղեկավար Ռուբեն Տիտանյանը ժամանեց Գավառ եւ տիտանական ջանքեր գործադրեց հանուն «Եվրոստան ույուտի» տնօրեն, դեմիրճյանական
«ՁԵՐԲԱԿԱԼԵՔ ՄԵՐ ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ»
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի գյուղապետ Աբով Գրիգորյանից գյուղացիներն իրենց դժգոհությունը այս էլ քանի տարի է արտահայտում են ՀՀ կառավարության շենքի մոտ։ Միտինգների համար այս աշխարհագրական վայրը գյուղացիները պատահական չեն ընտրել. ըստ Աբով Գրիգորյանի՝ իր հովանավորն ու «տանիքը» նստում է այս շենքում եւ նրա անունը Դավիթ Զադոյան է։ Գյուղացիները ձայնագրիչս տեսնելով եւ միմյանց ընդհատելով սկսեցին իրենց
«Փրկեք մեզ մեր մարզպետից»
«Արարատի մարզի ողջ ժողովրդի» անունից «Առավոտը» մի հաստափորնամակ է ստացել։ Նամակի գլխավոր թեման Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանն է։ Ինչպես նամակագիրներն են նշել (ի դեպ, վերջիններիս տվյալները խմբագրությունում են), պրն Աբրահամյանն «ամեն տեղ պարծենում է, որ դոլարով բոլորին առնում է»։ Իբր, գնվածների թվում է նաեւ «Առավոտը»։ Ամենեւին չկասկածելով պրն Հովիկ Աբրահամյանի գնողունակության մասշտաբներին, մարդկայնորեն հասկանալով նման
ՆԱԽԱԳԱՀՆ՝ ԻՄ-ԻՆ, ԻՄ-Ը՝ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հիմնավորելով՝ թե որքան տեղին ու հայ ժողովրդի համար շահեկան է «ԱԻՄ+» դաշինքի գոյությունը, ԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը երեկ լրագրողներիս ասաց նաեւ, որ «Հայրենիք-Սփյուռք միության» գոյությունն իրենց համար հայտնության պես մի բան էր։ Էլ ո՜ւր մնաց, թե նրա հետ դաշինք կազմելու հնարավորությունը։ Իսկ ընդհանրապես Հայրիկյանը լավատես է։ «Եթե Հայաստանում այսօր լինեին ընտրություններ, մենք շահեկան վիճակում կլինեինք,
ՀԻՇԻՐ ՔՈ ԱՆՈՒՆԸ… ԵՎ ՆՐԱ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Վերջին օրերի գովազդային հոլովակներին հետեւելով «Առավոտը» գտավ, որ այս կոչը խիստ այժմեական կհնչեր այսօր, քանի որ … «Արժանապատիվ ապագայի» տեսահոլովակի դիրիժորին շատերն էին շփոթել Լորիս Ճգնավորյանի հետ։ Բայց իրականում դա կուսակցության համամասնական ցուցակի 33-րդ հորիզոնականը զբաղեցնող Զավեն Վարդանյանն է՝ օպերայի եւ բալետի դիրիժոր։ Նրան այլեւս որեւէ մեկի հետ չշփոթելու նպատակով՝ հենց էկրանին հայտնվում է այդ
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՓՈՇՄԱՆԵ՞Լ Է
Թե ինչպես են փոխվում ընտրություններում կառավարության դերի մասին դիրքորոշումները վարչապետից նախագահ դառնալու հետեւանքով՝ որեւէ լուրջ դերակատարությունը բացառելուց հասնելով ամբողջական պատասխանատվությանը։ «Կառավարությունն ամբողջապես պատասխանատվություն է կրում ընտրական գործընթացների կազմակերպման, անցկացման եւ արդյունքների ամփոփման՝ օրենսդրությանը համապատասխանելու համար»,- ԱԺ ապրիլի 28-ի նիստում հանդիսավոր ազդարարեց վարչապետ Արմեն Դարբինյանը։ Դրան նախորդել էր մարզային բոլոր հանձնաժողովներում կառավարության ներկայացուցիչներին նախագահ նշանակելը։ Վերոհիշյալ
ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԸՍՏ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ
Հայերենի նոր ուղղագրություն է սահմանել թիվ 60 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Վրեժ Շահգելդյանը։ Նրա բուկլետում գրված է՝ «… հողի տերը դարձաց հայ գյուղացին»։ Առաջարկում ենք ռեբուս, թե ինչ նկատառումներով է պրն Շահգելդյանի մոտ դարձածը դարձել դարձաց։ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՏՎԵՑԻ Վերջին օրերին բոլոր նրանք, ովքեր հայտնվում են «Ազատություն» կուսակցության գրասենյակում, դուրս գալուց առաջ անպայմանորեն մի
ՊԱՇՏՈՆՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ՊԱՀՊԱՆՎԵ՞Լ ԵՆ
Բրիտանիայի խորհրդարանի ներկայացուցիչների հետ մայիսի 10-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱԻՄ-ի նախագահ Պարույր Հայրիկյանը, հակառակ մի շարք պաշտոններից հրաժարված լինելու հանգամանքին, ներկայացել է իբրեւ նախագահի խորհրդական, սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի նախագահ, ինչպես նաեւ՝ նախագահին կից Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ։ Հայրիկյանն ասել է, թե ինքը կարող է վկայել, որ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ անում է
a քառակուսի+b քառ.=c
Իհարկե, ավելորդ չարամտություն է անընդհատ դիտավորություն գտնել նախընտրական իրականության գործընթացների, կատարվող դեպքերի, ասված հայտարարությունների, հրապարակված խոսքերի մեջ, առավել եւս՝ փնտրել դրանց ներքին փոխպայմանավորվածությունն ու տրամաբանական պատճառները՝ աշխարհաքաղաքական իրադարձությունների եւ դրանց հետ Հայաստանի արտաքին հարաբերությունների ենթատեքստում: Թվում է՝ ինչ կապ կարող է լինել ԱՄՆ դեսպան Մայքլ Լեմոնի ասուլիսում արտահայտված մտքի, տարածաշրջանում Հայաստանի քաղաքական դերի մասին մեր
Թողության թղթի որոնումներում
Ո՞ւմ մտքով կանցներ, որ 21-րդ դարի շեմին մենք պետք է լրջորեն խոսենք ֆրանսիացի մտածող Բեզանսոնի՝ պետության քաղաքատնտեսական համակարգի փուլային հաջորդափոխության գաղափարի՝ «Հայաստանի Հանրապետության մոդելի», իրագործման հնարավորության մասին: Այն ենթադրում էր, որ պետական համընդհանուր կարգավորման համակարգին բավական արագ փոխարինում է անհատական նախաձեռնության համակարգը: Փոխարինում է, ոչ թե փոխում, սա է իմաստը, իսկ հետագայում վերադարձ է լինում
ՆԱԽԱԲԱՆ
…Իմ խորին համոզմամբ՝ նոր աշխարհամարտն անխուսափելի է, եւ ոչ մի դեպքում սա չի կարելի գնահատել որպես դատավճիռ կամ տուրք ճակատագրապաշտությանը։ Գոյություն ունի պատմության ընթացքի տրամաբանություն, եւ սպասվող իրադարձությունների կանխատեսումը լոկ համապատասխան գործողությունների դրսեւորման եւ տվյալ իրադարձություններին առավելագույնս պատրաստ լինելու հնարավորությունն է։ Ողջ աշխարհի զորականների համար յուրաքանչյուր պատերազմ վերջինն է, համենայն դեպս՝ իրենց համար։ Քաղաքական գործիչների
ԳԵՆԵՐԱԼՆԵՐՆ ԸՆՏՐՎՈՒՄ ԵՆ ԵՎ ԸՆՏՐՈՒՄ
Իր վերջին ելույթներից մեկում Սահմանադրական Իրավունքի Հրանտ Խաչատրյանը հպարտորեն հայտարարեց, որ իրենք կարողացան Վազգեն Սարգսյանին հանել ստվերից: Նույն «Իրավունք եւ Միաբանությամբ» ստվերից դուրս եկավ նաեւ մյուս գեներալը՝ Սամվել Բաբայանը: Գերագույն հրամանատարը՝ նախագահ Քոչարյանը, թեեւ երկար ժամանակ Հայաստանում չէր, բայց հենց վերադարձավ, սկսեց լավ-լավ բաներ պատմել Եղեռնից, ՆԱՏՕ-ից, ՎԱՆՈ-ից՝ այս անգամ միայն հայերեն ու ռուսերեն: Զարմանալի
Դատարանին ուր քարշ տաս
Կարինե Հովհաննիսյանը 1982 թվականից աշխատում էր բանվորական կադրերի պատրաստման տեխնիկական դպրոցում՝ որպես քարտուղար-մեքենագրուհի։ Կարծես ամեն ինչ նրա համար եղել է բարեհաջող՝ աշխատանքային փոխհարաբերությունների առումով։ Կ. Հովհաննիսյանը ստացել է մինչեւ 6000 դրամ աշխատավարձ եւ գոհացել նրանով, որ աշխատանք ունի։ 1996 թ. տեխնիկական դպրոցը ձեռք է բերում նոր կարգավիճակ՝ դառնում բաց բաժնետիրական ընկերություն (նախագահ՝ Վ. Վարդանյան)։ Կ.
ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԵՖԻՑԻՏ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Ցանկացած հրապարակում հիվանդագին է ընդունվում մայրաքաղաքից դուրս գտնվող դատարաններում։ Թեեւ առիթը բաց չի թողնվում, շեղվելով բուն նյութից խորհուրդներ տալ լրագրողներին։ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահը դժգոհեց, որ հանրապետությունով մեկ եմ արել, թե գրապահարան է տեղափոխվել իր աշխատասենյակ։ Այդ պահին այնտեղ էի եւ եթե ծաղկաման կամ գրատախտակ տարվեր, ծաղկաման ու գրատախտակ պիտի գրեի։ Գրիգոր Մկրտչյանի
ՃԿՈՒՆ, ԲԱՅՑ ՉՊԱՅԹՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
Հայաստանում առողջության պահպանման քաղաքականության զարգացմանը նվիրված ազգային գիտաժողովին, ինչպես ասաց ՀՀ առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանը, հրավիրված էին «մարդիկ, որոնցից, մեր կարծիքով եւ ոչ միայն մեր կարծիքով, կախված է» առողջության պահպանման հարցերի բարելավումը։ Հրավիրված էին իսկապես բոլորը, որոնցից այս առումով շատ բան է կախված, սակայն ներկա էին ոչ բոլորը։ Առողջապահության նախարարն ըմբռնումով մոտեցավ ֆինանսների եւ էկոնոմիկայի,
«ԷՍ ՁՄԵՌ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ ԷՐ»
Այդպես է կարծում մեկ տարեկան կառավարությունը Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ՀՀ կառավարությունը ամփոփել է այս տարվա առաջին եռամսյակի արդյունքները։ Առանց չարախնդության որեւէ նշույլի ասենք՝ ոչ ոք չէր էլ կասկածում, որ ամփոփիչ փաստաթղթում տնտեսական աճ կարձանագրվի։ Հենց այդպես էլ գրված է. «1999 թ. առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ տնտեսությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առանձնացավ առավել ցածր տնտեսական
Ֆինանսական մացառուտներում
1994-ի սեփականաշնորհման ծրագրի արդյունքում հանրապետության բնակչության 95%-ը դարձավ (թե՞ համարվեց) սեփականատեր։ Սա աներեւակայելի ցուցանիշ է։ Շվեդիայում, օրինակ, նույն թիվը 40%-ի սահմաններում է։ «Հոմոսովետիկուսը» հոգեբանորեն պատրաստ չէ իրեն սեփականատեր զգալու. իր բնակարանի, հողակտորի սեփականատեր։ 1994- 98 թթ. սեփականաշնորհվել են 1460 խոշոր, 6620 մանր օբյեկտներ։ Վաուչերային սեփականաշնորհումից հետո հայտնվեց արժեթուղթ տերմինը։ Այս ընթացքում բնակչության կենսամակարդակը կտրուկ ընկել
«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱՎՈՐՈՒՄԸ ՌԱՑԻՈՆԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ԷԺԱՆԱԳԻՆ ՄԵԹՈԴ Է»
Ժիրայր Լիպարիտյանի հարցազրույցը AIM-ամսագրին։ -Ձեր հրաժարականի օրերին բամբասանքներ էին շրջում, որ դուք հեռանում եք՝ տեղի տալով կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Հայաստանի ներքին ընդդիմությանը։ Այդպե՞ս է։ -Իհարկե՝ ոչ։ Ես Հայաստան գնացի վեց ամսով, մնացի յոթ տարի։ Ես քաղաքական ամբիցիաներ չունեի եւ չէի սիրում պաշտոնականությունը։ Յոթ տարին ավելին է, քան ի վիճակի էի։ Հրաժարական եմ տվել՝ կրկին ընտանիքիս
ԻՆՉՈ՞Ւ ԱԼԱՎԵՐԴԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՉՈՒՆԻ
Արձագանքելով «Լոռեցիները դեպի խորհրդարան» հրապարակմանը, մի լոռեցի հարկ համարեց զանգահարել խմբագրություն եւ հայտնել մի քանի այլ մանրամասներ եւս։ Խոսքը Լոռու մարզի 52 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից մեկի մասին է։ Հիշեցնեմ, որ այս ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված է պատգամավորության 14 թեկնածու։ Նրանցից մեկն էլ Ալավերդու քաղաքապետ Վախթանգ Լալայանն էր։ Սակայն պարզվեց, որ դեռեւս ապրիլի 15-ին, թեկնածու առաջադրվելու
Ով ինչ գույնի
Ով ինչ գույնի կուսակցություն է Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ Ռուբեն Միրզախանյանը մինչ կհյուրընկալվեր Հայաստանի Վաճառականների միությունում, ականատես եղավ տեսարանի, որ երկու հոգի՝ ձեռքները սրտներին, ազնիվ վաճառական լինելու երդում էին տալիս պարոն Մակիչին։ Պարոն Մակիչը Վաճառականների միության նախագահն է, ազգանունը՝ Դեմիրյան, եւ բնականորեն հենց սկզբից կողմերին միմյանց ներկայացրեց։ Ասվեց, որ Բագրատյանի հետ են հանդիպել շուրջ 3,5