Օրվա լրահոսը
ALMA MATER
Կամ ինչո՞ւ է լռում համալսարանը Այսօր համալսարանում գործում են բազմաթիվ երիտասարդական կազմակերպություններ՝ Երակ, Երիտասարդական Հայաստան, Ուսանողական խորհուրդ, Երթ, Երիտասարդ իրավաբանների միություն եւ այլն։ Այդ կազմակերպությունների կանոնակարգերում անպայման կհանդիպեք ուսանողների շահերին ու իրավունքներին սատար կանգնելու ամպագոռգոռ ձեւակերպումների։ Հեռացվեց ուսանող, իսկ նրանք լռում են (չհաշված 1-2 կիսավախվորած հայտարարությունների): Այս կազմակերպությունները չկարողացան օրենքի սահմաններում կազմակերպել «ընդդիմություն-հակազդեցություն» կամայական ընդունված
Ճշտում
«Առավոտ» թերթի խմբագրություն ներկայացավ Գ. Խուդինյանը եւ հայտնեց, որ «Առավոտի» թիվ 243 համարում տպագրված «Դաշնակցության բազեներ ու աղավնիներ» հոդվածում տեղ է գտել թյուրիմացություն, ինքը մեկնաբանություն չի տվել ՀՅԴ Ընդհանուր ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ, իսկ արաբական մամուլում տպագրված հոդվածի արտահայտությունը սոսկ տվյալ թերթի կարծիքն է եւ չի արտահայտում իր տեսակետը։ Ընդհանրապես ինքը ինտերվյու չի տվել «Առավոտին»։
Նենգափոխության սպասում
Ընթացիկ շաբաթվա սկզբին ամերիկա-ռուսաստանյան փորձագիտական խմբի կողմից անցկացված հասարակական հարցմանը մասնակցել է մի քանի հազար ռուսաստանցի։ Ըստ հարցախույզի տվյալների, հարցման մասնակիցների շուրջ 52 տոկոսը այն կարծիքին է, որ առաջիկայում կայանալիք ընտրությունների արդյունքները կնենգափոխվեն։ Այս տվյալն իբրեւ հիմք ընդունելով, բարեփոխական թեւի որոշ կուսակցություններ ու նրանց հարող լրագրեր արդեն իսկ սկսել են լրջորեն «կասկածել» հրապարակվելիք արդյունքների իսկությանը։
Հակասություն դպրոց-բուհ ճանապարհին
Երեւանի Պետական համալսարանում ուսումնասիրվող արեւելյան լեզուների ցանկում պարսկերենը «հնաբնակներից» է: Դիմորդները ռոմանագերմանական որեւէ լեզվից քննություն են հանձնում եւ ընդունվելով բուհ, հինգ տարում դառնում պարսկերենի մասնագետ։ Տասնամյակներով ձգված այս անհամապատասխանությունը որոշ չափով շտկվեց միայն մի քանի տարի առաջ, երբ որոշվեց մայրաքաղաքի թիվ 59 եւ Աշտարակի շրջանի Կարբիի դպրոցներում որպես օտար լեզու՝ պարսկերեն ուսուցանել։ Նախասիրական մի խումբ
ՀՅԴ-ն կապ չունի «Դրո»-ի հետ
ՀՅԴ 26-րդ Ընդհանուր ժողովը դեկտեմբերի 8-ին հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասված է. ա. ՀՅԴ ոչ մի առնչություն չի ունեցել «Դրո» խմբակի կազմության եւ գործունեության հետ։ բ. ՀՅԴ գաղափարական եւ բարոյական արժեչափերը, նրա կազմակերպական կանոնները բացառում են քրեական բնույթ ունեցող որեւէ գործի հետ կազմակերպական որեւիցէ կապ։ ՀՅԴ դատապարտելի է համարում նմանատիպ ամեն մի գործունեություն։ գ. Այդպիսի
Պետությունը ամուր է պետական ծառայողներով
Կարճատեւ դասընթացների կազմակերպման իր փորձով Հայաստանի Հանրապետության Կառավարման դպրոցը հասցրել է դառնալ մեր պետականության բաղադրիչներից մեկը։ Երկարատեւ ուսուցման երկամյա ուստարվա սկիզբն այդ իմաստով առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում, ուստի հավուր պատշաճի է թվում հանդիսավորության այն չափը, որ երեկ հաղորդվեց բացման արարողությանը։ Միայն այն փաստը, որ հիմնադրումն իր ներկայությամբ նշանավորել էր ՀՀ նախագահը, իսկ առաջին դասախոսությունը
Արքաներն ամեն ինչ կարո՞ղ են
Խեղճ, երկարասրունք Դիանա արքայադուստրին՝ ժառանգական արքայազն Չարլզի տիկնոջը այնքան են ճնշել, որ նա ստիպված եղավ հրապարակավ, հեռուստատեսությամբ խոստովանել իր ամուսնական անհավատարմությունը։ Մեկ տարի առաջ նույն անկեղծությամբ իր արկածների մասին պատմեց եւ ինքը՝ արքայազն Չարլզը, որը հրապարակեց Քամիլլա Փարքեր-Բոլզի հետ իր երկարատեւ սիրային կապի փաստը, որը սկսվել էր դեռեւս ամուսնությունից առաջ։ Բրիտանական բոլոր իրենց հարգող թերթերը,
Ընտրական պետական հոգածություն
Այսօր Հայաստանում մշակութային ճգնաժամի շուրջ բազում սրեր են խաչաձեւվում։ Շուկայական հարաբերությունների թելադրանքով մեր կյանքի թե՛ նյութական, թե՛ հոգեւոր ոլորտները պարտադրված են անցնելու ինքնածախսածածկման։ Այս հարվածը, այսինքն՝ պետական ֆինանսական հոգածության կորուստը, ամենից ցավագին են տանում արվեստագետները։ Կյանք է մտել նոր սկզբունք՝ պատվիրատու-պատվիրակատար, առաջարկ-պահանջարկ։ Սակայն գրական շուկայում հաճախ հայտնվում են միջին, միջինից էլ ցածր որակի արձակի ժողովածուներ,
Առասպել եւ պատմություն
Անկախության տարողությունը միայն քաղաքական կարգավիճակ ստանալու մեջ չէ. անկախության պահը նաեւ որոշումների պահ է, հանգուցային ժամանակ: Որպեսզի որոշումը վճռական լինի, այն պետք է քննարկման նյութ դարձնի առկա կյանքի իր պատկերացումը։ Վճռական որոշումի պահը որոնումն է։ Վճռականությունը կասկածի է ենթարկում նախկին որոշումները եւ լուծումները: Այն վերաիմաստավորման պահ է։ Վերաիմաստավորում, որը վճռաբեկ է այնքանով, որ հարցականի տակ
Պարն ինձ համար անկրկնելի պատկեր է կտավի վրա…
Մեր աշխատակից Սարո Գյոդակյանը «Առավոտի» խմբագրատուն հրավիրեց Հայաստանի պարարվեստի միության նորընտիր նախագահ Կարեն Գեւորգյանին եւ հարցազրույց ունեցավ նրա հետ։ – ֊Որպես միության նորընտիր նախագահ՝ ո՞րն է լինելու Ձեր առաջին քայլը։ – Կուզենայի թվարկել առաջնայիններից մի քանիսը, աջակցել հայկական ժողովրդական եւ ազգագրական պարարվեստի հետագա զարգացման եւ պրոպագանդման գործին, միավորել պարարվեստի գործիչների ուժերը, նպաստել ժողովրդական եւ ազգագրական
Լավագույն տարիները
Ամեն հանդիպում ու ամեն տպավորություն չէ, որ շտապում է թերթային հրապարակման ատաղձ դառնալ։ Հաճախ թեմաները աննկատելիորեն խույս են տալիս մտքիդ վերին շերտերից, կարծես զգուշացնելով, որ աշխարհինը դառնալու չափ դեռ չեն հասունացել։ Այդպիսի հոգեվիճակում ամենաճիշտը փիլիսոփայական սպասմանը անձնատուր լինելն է՝ թող նյութը բնական փուլերով հասունանա, այդ ընթացքը միշտ էլ պայթյունով է հղի։ Դռնոյան ամուսինների հետ հանդիպումս
Հարգարժան խմբագիր «Առավոտ» թերթի՝ Արամ Աբրահամյան
Նիկոլին թախտից գցել են, բայց Սիլվային ինչո՞ւ եք կպնում
«Քանդենք հինը, սարքենք նորը»
Քանդենք հինը, քանդենք նորը Պատգամավորակարոտախեղդ հայ ժողովրդին վերջերս բախտ է վիճակվել երբեմն-երբեմն հանդիպելու իր սիրելի «միաձայն» ընտրյալներին: Անշուշտ, եթե խավարը չիշխի հայոց օջախներում, որովհետեւ աստվածահաճո այդ հանդիպումները կայանում են «հեռուստաընտրյալ-հեռուստադիտող» կարգավիճակով: Դեկտեմբերի 6-ը այդ երջանկահիշատակ օրերից մեկն էր: Եվ երբ ամբիոն բարձրացավ ՆԳ նախարարը, հեռուստադիտող հայ ժողովուրդը մի պահ մոռացավ, որ մեր երկիրը բազմաթիվ մեծ
Հավատի գործընթաց
Արտասահմանյան դիտորդներին ու գործընկերներին անընդհատ զարմանք է պատճառում հայ պաշտոնյաների աշխատասիրությունը: Դրան երկու բացատրություն են տալիս՝ ջահել են եւ զբաղված են հոգեմոտ աշխատանքով։ Մենք չենք էլ նկատում, որ ամենաքչախոս խորհրդարանականից մինչեւ վարչապետը իրենց առանձնասենյակներում մնում են օրվա մեծ մասը, հանգստյան օրեր ու տոներ չեն ճանաչում: Եթե նկատում էլ ենք, ապա ասելու համար՝ իսկ ինչու են
Հայաստանը դառնում է համադաշնությո՞ւն
Եվ այսպես, իշխանության միջանցքներում վերջերս հասունացած կոնֆլիկտը Վարչատարածքային կառավարման օրենքի վերաբերյալ ստանում է, ըստ երեւույթին, միանգամայն ձեւավորված եւ անկեղծորեն արտահայտված տեսք։ Համենայնդեպս, ոստիկանական գերատեսչության ղեկավարի վերջին հայտարարությունը, որով նա մերժեց կառավարության ծրագիրը եւ հրաժարվեց դրան մասնակից դառնալ, վերջնականապես բացահայտեց կողմերի դիրքորոշումները։ Եթե դրան ավելացնենք նաեւ նախարարի զգուշացումը, թե այդ ծրագրի ընդունումը կարող է սկիզբ դնել
Դաշնակցության բազեներն ու աղավնիները
ՀՅ Դաշնակցության 26-րդ Ընդհանուր ժողովն արդեն ավարտվել է, եւ հայաստանյան պատվիրակներն ու հրավիրյալները վերադառնում են։ Ընդհանուր ժողովի հայտարարությունը տպագրվել է մամուլում, հայտնի է նաեւ նորընտիր Բյուրոյի կազմը։ Ձեւային տեսանկյունից հաղթել է մեկ՝ միացյալ Բյուրոյի գաղափարը, այսինքն՝ երկու կամ ավելի գլխադաս կառույցներ ստեղծելու գաղափարը, որի շուրջ լուրջ խոսակցություններ էին ծավալվել թե՛ ժողովից առաջ, թե՛ ժողովի ընթացքում,
«Մայերը Հայաստանում» քանդակը
19-ամյա Սամվելը եւ 73-ամյա Գերհարդ Մայերն այսօր արդեն բարեկամներ են։ Իսկ նրանց բարեկամությունը ծնվեց պատահական, անսպասելի։ Երբ կործանարար երկրաշարժի լուրը հասավ Արեւմտյան Գերմանիա՝ անմիջապես Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին ԳՖՀ-ի կառավարությունը, երկրի խոշորագույն կոնցեռնները, բազմաթիվ քաղաքացիներ։ Անմասն չմնաց նաեւ արեւմտագերմանական Շվեբիշ Գմունդ քաղաքի հասարակությունը։ Անմիջապես ստեղծվեց աղետներից տուժածների օգնության քաղաքային խորհուրդ, որը գերմանա-խորհրդային բարեկամության ընկերության աջակցությամբ
«Հայաստանը՝ հայերին…»
Հունվարի 1-ին լրանում է դարասկզբի հայ ազատամարտի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Գարեգին Նժդեհի ծննդյան 110-ամյակը։ Մի մարդ, որ զենքի ու մտքի ներդաշնակությամբ էր փորձում լուծել մեր ազգային խնդիրները… Սակայն ի՞նչ է արվել եւ արվելու այդ մեծ հոբելյանը պատշաճ ձեւով նշելու ուղղությամբ… – Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի գաղափարախոսության հիմքում ընկած են Նժդեհի եւ իր զինակիցների կողմից հիմնադրված
Չկան հոգեկան հիվանդների ամբոխներ
Ստորեւ հարցազրույց ենք ներկայացնում հանրապետության գլխավոր փսիխոթերապեվտ Ցոլակ Հակոբյանի հետ, որը նաեւ Երեւանին մերձակա Քասախ ավանում գտնվող Նեւրոզների հանրապետական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկն է։ Հետաքրքիր է լսել մասնագետի կարծիքը, թե երկրաշարժը ինչ ազդեցություն է ունեցել հայ ժողովրդի հոգեկան վիճակի վրա։ – 88-ի կործանարար երկրաշարժը մեծ հետք թողեց մեր ժողովրդի կյանքում եւ նույնիսկ մենք՝ բժիշկներս, ականատես
Երկրակեղեւը միշտ նույնն է մնալու
Նույնիսկ այնպիսի երկիր, որպիսին երկրակեղեփ ցնցումներից հանգիստ չունեցող Ճապոնիան է, Կոբեի սեյսմիկ վտանգը սխալ էր գնահատել։ Այդ «անմեղ» սխալի հետեւանքով քաղաքը պարզապես սուզվեց հողում։ Խորհրդային կայսրությունում սեյսմիկ վտանգի խնդիր ընդհանրապես չկար, կար միայն երկրաշարժերի ուսումնասիրման գիտական ոլորտ։ Դրա զոհն էլ Հայաստանի տարածքի զգալի մասը դարձավ։ Ուստի եւ, երբ 1991-ին հիմնադրվեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը (ՍՊԱԾ),
«Առավոտի» գլխավոր խմբագիր պրն Ա. Աբրահամյանին
Հարգելի պրն Աբրահամյան Կապված ձեր թերթի վերջին շրջանի մի քանի հրապարակումների, ինչպես նաեւ մամուլի այլ միջոցներով ու քաղաքական շրջանակներում դրանց վերաբերյալ տեղ գտած արձագանքների հետ, ստիպված եմ հրապարակելու ակնկալիքով դիմել ձեզ սույն պարզաբանումներով. Ս/թ նոյեմբերի 2-ին ինձանից հարցազրույց վերցրեց «Սնարքի» թղթակիցը։ Այն ընդգրկուն ծավալ ուներ եւ վերաբերում էր քաղբանտարկյալների, ընտրություններում իշխանությունների կատարած անօրինականությունների, ինչպես նաեւ
Թոշակի տարիքը 65 եւ 63
2011 թվին մենք լավ կապրենք 1996թ. բյուջեի նախագիծը ուղարկելով բարեփոխման՝ ԱԺ-ն եռօրյայի վերջին աշխատանքային օրը սկսեց միամյա վաղեմության բյուջեի կատարողականի քննարկմամբ։ Ֆինանսների նախարար Լ. Բարխուդարյանը ներկայացրեց 1994 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ 1994-ը ազգային դրամի առաջին տարին էր, եւ նախարարը նաեւ այս գործոնով պայմանավորեց բյուջեի մեծ դեֆիցիտը՝ ծախսերի առաջանցիկ աճով, եկամուտները գերազանցել են ծախսերը 11495497
Խնդիրները դեռ չեն էլ ձեւակերպվել
Որքան էլ տարօրինակ է, Հայաստանում՝ ձախերի ու աջերի, հների ու նորերի պայքար չկա։ ՀՅԴ-իշխանություններ հակասությունը շատ այլ երկրների քաղաքացիների կարող է անհասկանալի, նույնիսկ էկզոտիկ թվալ։ Այս հակասությունը դեռ երկար կտեւի, քանի որ այն պայմանավորված է թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի հայության մենթալության հիմնարար սկզբունքներով, իսկ այս ոլորտում փոփոխությունները ժամանակ են պահանջում։ Որքան էլ զարմանալի է՝ պարզվեց,
ՆԳ նախարարը չի մասնակցի պետության քայքայմանը
Երեկ կայացավ պատգամավորներ-կառավարություն երկրորդ հանդիպումը, որի ընթացքում օրենսդիր մարմինը փորձեց ճշտել իր հարաբերությունները գործադիր կառույցների հետ։ Ի տարբերություն նախորդ հարցուպատասխանների՝ այս դեպքում գերիշխում էին համապետական մտահոգությունները՝ կապված ներքին գործերի, պաշտպանության եւ կազմակերպված հանցագործության հետ։ «Շամիրամ» խմբակցությունից Շողեր Մաթեւոսյանը պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին խնդրեց հրապարակավ հայտնել 1996թ. պետբյուջեի վերաբերյալ պետականության հիմքը հանդիսացող բանակի գնահատականը։ Պաշտպանության նախարարը
Ողորմություն սպասելով տունդ չի կառուցվի
Այսօր, երկրաշարժի 7-րդ տարելիցի առթիվ, բարձրաստիճան պետական պաշտոնյաները, ինչպես միշտ, կուղեւորվեն աղետի գոտի, իրենց ներկայությամբ պատվելով հերթական ավարտված օբյեկտների շահագործման արարողությունը։ Յոթ տարին երեք տարի չէ, որոնց ընթացքում դեռ կարելի էր հուսալ, թե առատ խոստումներն իրականություն կդառնան։ Սակայն այսօր հանդիսավոր տրամադրության, կարծես թե, ավելի շատ առիթներ կան։ Ճիշտ է, շինարարության ծավալների ավելացման համար մենք պարտական
Ստեփան Լուսիկյան (ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարի տեղակալ, երգահան). Արվեստագետը պետք է ապացուցի, որ ինքը արժեք ունի
Այսօր գոյություն ունի պետություն՝ արդեն կայացած պետություն, եւ նրա մեջ ծավալվող մշակութային գործունեություն։ Դա նշանակում է նաեւ, որ կա մարդկանց մի մեծ խումբ, որ գործում են այս բնագավառում։ Բնական է, որ մարդիկ ունեն սպասելիքներ իրենց պետությունից, իբրեւ հովանավորություն։ Պրոբլեմը հետեւյալն է. շուկայական հարաբերությունները պե՞տք է մուտք գործեն այս ասպարեզ, թե՞… Այս հարցի մեջ հոգեբանական մի
Այլ հեռուստատեսության մասին
Փարիզի մեծ բուլվարներով քայլում են մարդիկ, որոնք նման են մեզ։ Գուցե փոքր-ինչ ավելի ժպտերես եւ բարեհամբույր, իսկ, ընդհանուր առմամբ ինչպես մենք։ Նրանք, ինչպես մենք, փող աշխատելու հնարավորություններ են փնտրում, հոգնած վերադառնում են տուն աշխատանքից հետո եւ նստում հեռուստացույցի առջեւ։ Ի դեպ, հեռուստատեսության մասին։ Ֆրանսիացիների վերաբերմունքը հեռուստատեսության նկատմամբ բավականին բարդ է: Եթե նրանց հարցնեք հավանում են
Նախասիրական պարտադրանք
Արդեն հաստատված ավանդույթ է՝ գների հերթական բարձրացումը վազանցում է աշխատավարձերի բարձրացմանը։ Շուկայական տնտեսաձեւը ներդնողները ծանոթ դիմախաղով կբացատրեն, որ մի անմեղ ամսվա համար չարժե աղմկել, որովհետեւ շուկան ողջ աշխարհին է տիրել, մենք ոչ մեկից առավել չենք։ Երաժշտական դպրոցների վարձաչափը ընդհանուր ծախսերի 20 տոկոսից 50 դարձնելը եւս կմեկնաբանվեր նույն օրենքների տրամաբանությամբ։ 20 տոկոսանոց դպրոցները կդասվեին պետության վզին
Խնայեք գոնե մատաղ շիվերը
Եռաբլուր… ասում ենք՝ մեր սրբավայրը։ Այստեղ ննջում են անմահությունը գրկած մեր քաջորդիք, ամեն մեկը մի մատաղ շիվ, շատերը չհասցրին ընձյուղվել։ Կրկին ձմեռ է, ու կրկին ծառահատ կացինը հատո՛ւմ է, հատո՛ւմ։ Հասել է սրբազան շիրիմներն օղակող ծառաշերտին։ Ավելի ներքեւ՝ վերջին տարիների անտերությունից այդպես էլ գաճաճ մնացած փշատերեւներին է հասել հերթը։ Ինչ էլ լինի՝ վառելիք է, թեկուզ
Մուրճ եւ մանգաղ
Ռուսաստանի կոմունիստները խորհրդային ժամանակներից ժառանգած իրենց եւ ոչ մի խորհրդանիշից չեն հրաժարվել։ Նրանք դեռեւս շարունակում են ընթանալ լենինյան ուղիով եւ նախընտրական այս փուլում նրանից վերցված ցիտատներով առատորեն «կերակրում» ընտրողներին։ Դրանք, ինչպես հայտարարում է կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը, մյուսներից տարբերվելու եւ սեփական ծրագրային սկզբունքները ներկայացնելու համար՝ որոնք այլոց մոտ հիմնված են հայհոյանքների վրա։ Կոմունիստները շարունակում են