Օրվա լրահոսը
Պտույտ մը Ժիրինովսկուն շրջապատին մեջ
Հավանաբար, քչերն են կարողանում զսպել հեռուստացույցին գամվելու գայթակղությունը, որքան էլ անհետաձգելի ու կարեւոր գործեր ունենան, երբ էկրանին Վլադիմիր Ժիրինովսկին է հայտնվում։ Երեւանյան բնակարաններում էլեկտրաէներգիայի եւ հեռուստատեսությամբ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) ղեկավարի միաժամանակյա հանդես գալը հավասարազոր է, ասենք, Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնում մեկ ճաշակով բեմադրված ներկայացում դիտելուն։ Որքան դրական լիցքեր են կուտակվում, որոնք հազիվհազ են հասցնում
Գիտությունը շարադրություններում
Եթե կառավարությունը որեւէ որոշում է ընդունում եւ սկսում նրա իրագործումը, հետագա քննարկումներն անիմաստ են դառնում։ Ըստ երեւույթին, գիտական հետազոտությունների պետական, թեմատիկ ֆինանսավորումն այդ կարգից դուրս է, որովհետեւ չորս տարուց հետո վեճերն ու հակադրությունները առօրեական «կարգավիճակը» չեն թոթափում: Դա երեւաց նաեւ վարչապետի հրավիրած խորհրդակցության ժամանակ, երբ կրկին շոշափվեցին բազային ֆինանսավորումից չհրաժարվելու եւ փորձագիտության կազմակերպման հարցերը։ Բացի դրանից,
«Կարկանդակային» պատմության շարունակությունը
Չորեքշաբթի օրվանից սկիզբ առած քվեաթերթիկով փաթաթված կարկանդակների պատմությունը, իրոք, ընթացք ստացավ։ Երեկ ԱԺ նստաշրջանում ելույթ ունեցող կառավարության նախարար-քարտուղար Ս. Մանասարյանը հավաստեց, որ կառավարությունը նախաձեռնել է հատուկ քննություն, որի արդյունքները անմիջապես կհայտնվեն հասարակայնությանը՝ փոխանցվելով դատախազություն։ Չկամենալով կանխորոշել քննության արդյունքները՝ նա, այնուհանդերձ, փաստեց, որ հիշյալ քվեաթերթիկները կառավարության ճաշարանում հայտնվեցին այն պահից, երբ Արշակ Սադոյանը սկսեց հաճախել այնտեղ։
Ո՞վ է «ամենաճիշտ» ռամկավարը
Հայրենական ռամկավարների «անջատողականները», կարծես թե իսկապես, սկսել են մտածել միավորման հնարավորությունների մասին՝ միասնական գաղափարական ծրագրերի շուրջ։ Համենայն դեպս, մամուլից կարելի է դատել, որ «ժողովրդական կազմակերպության» նախաձեռնած բանակցությունները, որոնց նպատակն էր միավորել ՀՌԱԿ-ից անջատված խմբերին, կազմակերպություններին եւ անձերին, հաջողությամբ են ավարտվել։ Կողմերը որոշել են գործել համատեղ եւ մտածել մոտ ապագայում «միաձուլող» համագումարի մասին։ Ճիշտ է, ամենահեղինակավոր
ԱԺ նախագահը փոխզիջում է գտել. Խնդրի լուծումը հետաձգվեց
Դեկտեմբերի 15-ին ԱԺ արտահերթ նիստի եզրափակիչ օրն էր, եւ աշխատանքային առավոտը բացվեց «Բարեփոխումներ» խմբի նախագահ Արմեն Մարտիրոսյանի զգուշացում-ելույթով։ Երեկվա դասից հետո նա հորդորեց պատգամավորներին՝ այսուհետ իրենց պահել օրենքի սահմաններում՝ յուրաքանչյուրը գրանցվելով եւ քվեարկելով միայն իր փոխարեն։ Այս խոսքից հետո, որին աջակից եղավ նաեւ ԱԺ նախագահի տեղակալ Արա Սահակյանը, խորհրդարանը սկսեց փաստական աշխատանքը։ «Տեղական ինքնակառավարման, տարածքային
Գործուղումները Իսպանիայով չեն անցնում
Կան աչքեր, որ չեն տեսնում, կա սիրտ, որ չի զգում։ Սա 1979-ին Փարիզում ստեղծված «Միջազգային ակցիա սովի դեմ» կազմակերպության մերժումն է: 23 երկրում գործող նրա մասնաճյուղերը տեսնող աչքեր են եւ զգացող սրտեր։ Դրանց կրողներն են նաեւ Պեդրո Լուիս Ռոխոն եւ Նիկոլաս Բեռլանգան։ Օրերս նրանք հյուրընկալվեցին խմբագրությունում եւ մեր զրույցի հիշարժան պահերից մեկը թարգմանչուհի Մերի Սուքիասյանի
Ինչու են առաջանում երկրաշարժերը
Ըստ այս վարկածի երկրաշարժերը ընդերքում տեղի ունեցած էլեկտրական պարպումների արդյունք են։ Տիեզերքում պտտվող Երկիր մոլորակի նյութի յուրաքանչյուր մասնիկի վրա ազդող թե կենտրոնախույս ուժը եւ թե գրավիտացիոն ուժը ուղղված է երկրին պտույտ հաղորդող ուժի ուղղությունից դեպի ետ։ Այդ ուժերն էլ ընդերքի խորության աճման զուգընթաց կուտակվելով ավելի ստորին շերտերի վրա, նրանց կստիպեն արգելակել իրենց պտույտի արագությունը եւ
Կամ քարն է մեղավոր, կամ քարագործը
Երեւան-Սեւան մայրուղով անցնող հյուրերը մշտապես ուշադրություն են դարձնում աջ ու ահյակ սփռված սեւ քարերի կույտերին։ Իմանալով, որ դրանք ամենաիսկական օբսիդիան են, նրանք նախանձոտ զարմանք են ապրում։ Միաժամանակ կասկածում են՝ գուցե չգիտե՞ք դրանց արժեքը։ Իհա՛րկե գիտենք, այն էլ՝ հնուց անտի։ Ազգային զարդարվեստի շատ գործեր պատրաստված են տեղական օբսիդիանից, որն աչքի է ընկնում ոչ միայն բացառիկ բազմերանգությամբ,
Այսպիսի կարկանդակներ
Երեկ Արշակ Սադոյանը նախ միջանցքում հավաքված պատգամավորական եւ լրագրողական հասարակայնության եւ ապա կենտրոնական ամբիոնից բոլորի ուշադրությունը կենտրոնացրեց մի զարմանահրաշ փաստի վրա: Կառավարության բուֆետ այցելած ԱԺՄ անդամներին՝ որպես թխվածքի եւ կարկանդակի փաթեթավորման նյութ, առաջարկվել էր իսկական քվեաթերթիկ՝ վավերացված ընտրական հանձնաժողովի ստորագրությամբ եւ կնիքով։ Սույն քվեաթերթիկը 26-րդ ընտրատարածքի սեփականությունն էր, ընդ որում ձեռք բերված քվեաթերթիկները ոչ թե
Հյուրանոցները փողո՞վ, թե՞ վաուչերով
Մի քանի օրից ավարտվելու է մրցույթի (այսպես կոչված «թենդերի») ժամկետը, որի նպատակն է ընտրել սեփականաշնորհման հարցերում մեզ օգնող կազմակերպությունը։ Այն պետք է Հայաստանի համար գտնի արտասահմանյան ինվեստորների եւ կողմնորոշի մեզ միջազգային շուկայում։ Ինչպես հայտնի է, սեփականաշնորհվող օբյեկտների թվում են «Արմենիա», «Դվին» եւ «Անի» հյուրանոցները: Ըստ ամենայնի, կառավարությունը հույս ունի էական շահույթ ստանալ այդ հյուրանոցները արտասահմանյան
Աղբահանությունը շատ կարեւոր գործ է
Չորեքշաբթի՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ն արտահերթ նստաշրջան գումարեց՝ օրակարգում ունենալով կարեւորագույն հարցեր։ Բոլորի հետաքրքրության կիզակետում գտնվող եւ աղմկահարույց «Տարածքային կառավարման մասին» օրենքի փոխարեն՝ պատգամավորներին հրամցվեց բավականին մշուշապատ եւ ոչ հայեցի ձեւակերպումներ ունեցող «Տեղական ինքնակառավարման, տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների հարաբերությունների կարգավորման անցումային դրույթներ» օրենքի նախագիծը։ Դրան զուգահեռ՝ «ՀՀ 1996թ. պետբյուջեի մասին» օրենքի լրամշակված նախագիծը, «ՀՀ
Պետությունը ստեղծվում է, բայց ինչպիսի՞
Հարցազրույց ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյանի հետ – Այսօր Հայաստանում ձեւավորված խմբավորումների մասին շատ է խոսվում, բայց ո՞րն է դրանց վտանգավորության աստիճանը, չէ՞ որ գրեթե բոլոր երկրներում զարգացումն ընթանում է տարաբնույթ խմբավորումների միջեւ մրցապայքարով։ – Իհարկե, դա բնութագրական է շատ երկրների համար, բայց այնտեղ կա մրցապայքարի ներքին սահման, կա քաղաքացիական հասարակություն եւ իրավական պետություն։ Այսինքն՝
Եթե պակասում է՝ միայն առողջանալու ցանկությունը
Հայ քերթողական արվեստի թիվ 1 թշնամին հռչակված հյուծախտը երկար ժամանակ 20-րդ դարի պարտվածների ցանկում էր։ Դժբախտաբար, համաշխարհային առողջապահությունն այդ ստորջրյա հրեշի դեմ հայտարարած պայքարում հաղթելուց հետո ընկավ բերկրաթմբիրի մեջ, որին զուգընթաց՝ հիվանդությունը դարանակալ ուռճացավ, աշխարհամասերն ու ընկերային շերտերը խառնեց իրար եւ, ի վերջո, տեղիք տվեց համամոլորակային բռնկման։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տուբերկուլոզի գծով գլխավոր մասնագետ,
«Մեր» ռուսները կցված են Կոլոմնային
Վիճակագրության արդյունքով ընդունված որոշման համաձայն, Հայաստանում ապրող ռուսաստանցիները կցված են մոսկովյան մարզի թիվ 106 Կոլոմնայի միամանդատ ընտրատարածքի ցուցակներին։ Այդ ընտրատարածքի ցուցակով քվեարկվում են Պետդումայի պատգամավորության 17 թեկնածուներ։ Նրանց թվում կա երկու կին՝ Ռաիսա Բայդիկովան «Առաջ, Ռուսաստան» բլոկից եւ Հարկերի իջեցման կողմնակիցների կուսակցությունից Սվետլանա Վոլկովան, որն, ի դեպ, Կոլոմնայի բնակչուհի է։ Տղամարդիկ ներկայացնում են Ռուսաստանի գրեթե
«Իմ լավատեսությունը պակասում է». Հարցազրույց ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի հետ
– Դուք Ազգային ժողովում 5 րոպե պահանջեցիք, ստացաք (ըստ կանոնակարգի) 3+1 րոպե, ի՞նչ էիք ասելու 1 րոպեում։ – Եթե այդ 1 րոպեն էլ լիներ, գուցե հասցնեի ասել եւս մեկ-երկու նախադասություն, որ թերեւս բացառեր հաջորդ օրվա թերթերի վերնագրերը՝ այսինչը ընդդեմ այնինչի։ Սկանդալայնության թոնրածխի մեջ չի երեւում խնդրի լրջությունը։ Եվ նույնիսկ Շանթ Հարությունյանը, որը «Լրագրում» առավելագույնս էր
«Երբ կսկիմ նկարել՝ կպատահի հրաշքը…»
– Մինչեւ 1920թ. կնկարեի հիմնականում ծաղիկներ, բնանկարներ, փարիզյան տեսարաններ,- մի առիթով խոստովանել է Գառզուն,- իսկ 1935թ. սկսած «Գառզուական կինը», ինչպես սովորաբար ասում են, մուտք է գործում իմ ստեղծագործություններում, ժամանակի ընթացքում այն իր մշտնջենական ներկայությամբ դարձավ իմ աշխարհը խորհրդանշող գլխավոր դեմք։ Իմ աշխարհը եւ իմ հոգին։ Մեծանուն նկարիչը մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների, արժանացել՝ Հոլմարկի
Մեզ կարելի՞ է
Եվրոպացի ինչ-որ մի ազգագրագետ այցելում է Հայաստան ու իր երկիրը վերադառնալուց հետո տպավորություններ գրում։ Երեւի «պայծառ» երեւակայություն է ունենում՝ այսպիսի պատմություն է հորինում, իբր հայ ընտանիքներում հյուրերի համար հատուկ անկողիններ են պահում։ Ոչ ասպնջական դրդումներով, այլ որ հյուրը կենակցի իրենց զոհված որդու այրու հետ՝ նրան երեխա թողնելու ակնկալությամբ։ Այդ երեխան իբր ընտանիքի ապավենն է, միաժամանակ՝
Ելցինը ուշացել է
Մեկ շաբաթից պակաս է մնացել Ռուսաստանի ընտրություններին: Թեեւ իշխանության որոշիչ լծակները կենտրոնացած են նախագահական համակարգերում, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դեկտեմբերի 17-ը «լակմուսյան թուղթ» կհանդիսանա 1996-ի ամռանը նախատեսված նախագահական ընտրությունների համար։ Այս իմաստով ներկա քաղաքական սպեկտրի ցրվածությունը 43 կազմակերպություններով լիովին կարելի է հասկանալ. ներկա իշխանությունները ապահովագրված չեն ոչ դեկտեմբերի 17-ին, ոչ էլ 96-ի ամռանը։
Տվյալ դեպքում
Լուծարվել է երկարատեւ եւ ծանր հոգեվարք ապրող Սունդուկյանի անվան թատրոնը։ Երկարատեւ եւ ծանր հոգեվարք ապրող, Մայր կոչվող թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Վահե Շահվերդյանը։ Կարճ տեղեկանք. Վահե Շահվերդյան՝ Ազգային ժողովի պատգամավոր, Երեւանի թատերական ինստիտուտի (նույնպես երկարատեւ եւ ծանր հոգեվարք ապրող) ռեկտոր, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Հետեւություն. Դժվարությամբ, ցավագին դժվարությամբ, սակայն ուզած-չուզած, հայ
Պրագմատիզմը եւ քաղաքական իրատեսությունը
Ոչ աշխատանքային շաբաթ-կիրակի օրերը Համազգային թատրոնի բեմահարթակում եւ դահլիճում քաղաքական երկխոսություններ էին ու կրքեր։ ԱԺՄ-ն գումարել էր իր հերթական 6-րդ համագումարը՝ հրավիրելով այսօր ընդդիմադիր բոլոր կուսակցություններին, անկախ մտավորականների եւ հասարակական գործիչների։ Շուրջ 500 կուսակցականներից ընտրված էին 158 պատգամավորներ։ Համագումարը բացվեց ճերմակ մեխակների փնջով, իսկ գործնական աշխատանքը բաժանված էր երեք մասի. ա) ներքաղաքական իրավիճակը՝ զեկուցումներ եւ
Տեղաշարժ՝ ըստ վիճակագրության
Հողի սեփականաշնորհումը նշանավորվել էր հողատեր դարձածների հրճվագին բացականչություններով։ Հրճվանքը հոգսերի տակ պահ տվածները հիմա «բացատրում» են. պետությունը հողը տվեց գյուղացուն՝ երկուսի բեռից էլ ազատվելու համար։ Ամենադժվար գործը նրանց տարհամոզելն է, որովհետեւ լավ են հիշում, որ ե՛ւ այդ դարակազմիկ իրադարձության նախօրյակին, ե՛ւ այժմ, Հայաստանում գյուղատնտեսության նախարարություն կա, ու այն պետական կառույց է, ասել է թե՝ կոչված
Հայրական հորդորները տեղ կհասնե՞ն
Ինչպես եւ սպասվում էր, օրերս Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հակամարտությունների կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերը, ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հերթական հանձնարարականը: Չնայած կողմերի բուռն ցանկությանը՝ արագացնել կարգավորման գործընթացը, դժվար էր սպասել, որ արտգործնախարարների մակարդակով բուդապեշտյան հանդիպումը կարող էր նպաստել որեւէ հստակ որոշման (կամ նույնիսկ ուղենիշների) մշակմանը Այնպես որ, հանդիպման
Ժամանակն է կողմնորոշվելու
Արեւմտյան մամուլում հաճախ կարելի է հանդիպել հրապարակումների, որոնք փաստում են, թե Հայաստանը (ինչպես եւ ԱՊՀ մնացած երկրները) չի համապատասխանում ժողովրդավարության եւ ազատ շուկայի արեւմտյան ստանդարտներին, որ այստեղ ճնշում են ընդդիմությանը, որ սեփականաշնորհումը հաճախ վեր է ածվում սեփականության պարզ վերաբաժանմանը եւ այլն։ Կարդացեք, օրինակ, այսօրվա մեր համարի 5-րդ էջը: Ինքնին այդ պնդումները, կարծում եմ, հիմնականում համապատասխանում
Պարտության դասերը
ԱԺՄ համագումարի երկրորդ օրը Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով իր կուսակցական գործունեության վերլուծությանը, ամենից առաջ փորձեց վերականգնել 1995 թվականի հուլիսի 5-ի ԱԺ ընտրություններում եւ Սահմանադրության հանրաքվեում ընդդիմության պարտության պատմությունը, ԱԺՄ-ի պարտությունը, իրոք, անբաժանելի էր մյուս ընդդիմադիր կուսակցությունների ձախողումից, եւ պատճառը ոչ միայն հերթական չկայացած դաշինքն էր։ Այդ պարտությունը սկսվեց Գերագույն խորհրդում ընտրությունների մասին օրենքի ընդունմամբ։ Որքան մոտենում
Ծխելը՝ տղամարդկության չափանի՞շ…
Դպրոցի հիմնահարցերը բազմիցս են ուշադրության արժանացել մամուլի էջերում։ Դրանք տարբեր են ու բազմազան, սակայն որպես կանոն, այդ հրապարակումների մեջ տեղ են գտնում լոկ առերես երեւացող խնդիրները… Իսկ թաքնվածնե՞րը… զուգարաններում, շենքի պատերի տակ… Խոսքս դպրոցահասակ երեխաների ծխելու երեւույթի մասին է, որը թերեւս մնում է ստվերում, սակայն միանգամայն խոստանում է շատ շուտով լուրջ սպառնալիք դառնալ Հայաստանի առողջապահության
«Ես ինձ արտահայտեցի մինչեւ վերջ…»
Անվանի կինոռեժիսոր եւ օպերատոր Միքայել Վարդանովի եւ Սերգեյ Փարաջանովի տարիների բարեկամությունը բոլորին է հայտնի։ Այդ բարեկամությունից է ծնվել «Փարաջանով։ Վերջին գարուն» ֆիլմը։ Մեր աշխատակից Սարո Գյոդակյանը խնդրեց կինոռեժիսորին վերհիշել Մաեստրոյի հետ իր ծանոթություն-բարեկամությունը։ Սովորում էի համամիութենական կինոինստիտուտում։ Հետստալինյան «ձնհալի» ժամանակներն էին եւ հանկարծ, պատկերացրեք, թե ինչ հրաշք կատարվեց։ Էկրանին հայտնվեց Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները»
Մեր հասարակության խորթ զավակները
Նախկին քաղբանտարկյալ եւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանին ճանաչում եմ համեմատաբար վաղուց, մոտ 7 տարի: Մարդ, որ կարող է իր տեսակետը պաշտպանել մինչեւ բերանին փրփուր հայտնվելը, մարդ, որի գիտակցական կյանքի 8 տարին անցել է խորհրդային կալանավայրում: Եվ շատ զարմացա, երբ մոտ 9 ամիս առաջ Վարդան Հարությունյանը հայտնվեց բարձր պաշտոնում մի համակարգում, որը նրան միշտ հալածել էր՝ Երեւանի
Շատ պարզ պատճառով
Ինչո՞ւ, այնուամենայնիվ, համալսարանի ղեկավարությունը համարձակվեց Նիկոլ Փաշինյանին զրկել ժուռնալիստիկայի բաժնում «անբավ» գիտելիքներ ստանալու «երկնային պարգեւից»։ Ինչպիսի՜ սրբապղծություն. գրեցի՝ «համարձակվեց»։ Բայց դե փաստ է՝ գրեցի-կարդացիք։ Ըստ տրամաբանության, «Լրագիր» թերթի առաջատար, տաղանդավոր լրագրողի հետ նման հաշվեհարդարը առանց մեծ աղմուկի պիտի որ չանցներ պատմության գիրկը։ Սակայն, քանի որ «ըստ տրամաբանության»-ը մեր օրերում ընդամենը իմաստազուրկ տառակույտ է դարձել, սպասվելիք
ALMA MATER
Կամ ինչո՞ւ է լռում համալսարանը Այսօր համալսարանում գործում են բազմաթիվ երիտասարդական կազմակերպություններ՝ Երակ, Երիտասարդական Հայաստան, Ուսանողական խորհուրդ, Երթ, Երիտասարդ իրավաբանների միություն եւ այլն։ Այդ կազմակերպությունների կանոնակարգերում անպայման կհանդիպեք ուսանողների շահերին ու իրավունքներին սատար կանգնելու ամպագոռգոռ ձեւակերպումների։ Հեռացվեց ուսանող, իսկ նրանք լռում են (չհաշված 1-2 կիսավախվորած հայտարարությունների): Այս կազմակերպությունները չկարողացան օրենքի սահմաններում կազմակերպել «ընդդիմություն-հակազդեցություն» կամայական ընդունված
Ճշտում
«Առավոտ» թերթի խմբագրություն ներկայացավ Գ. Խուդինյանը եւ հայտնեց, որ «Առավոտի» թիվ 243 համարում տպագրված «Դաշնակցության բազեներ ու աղավնիներ» հոդվածում տեղ է գտել թյուրիմացություն, ինքը մեկնաբանություն չի տվել ՀՅԴ Ընդհանուր ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ, իսկ արաբական մամուլում տպագրված հոդվածի արտահայտությունը սոսկ տվյալ թերթի կարծիքն է եւ չի արտահայտում իր տեսակետը։ Ընդհանրապես ինքը ինտերվյու չի տվել «Առավոտին»։