Օրվա լրահոսը
ԱՆՈՒՇՈՒԹԵՆԵՆ ՋԱՆՍ ԽՈՒՏՈՒՏ ՊԻՏԻ ԳԱ
Երեկ կենցաղային տեխնիկայի վերանորոգման «Լազուր» նախկին միավորման տարածքում տեղի ունեցավ «Բուլվինոս քեմիքըլզ» ՍՊԸ-ի ավելի շատ պաշտոնական, քան հանդիսավոր բացումը։ Պաշտոնական, որովհետեւ բացմանը մասնակցեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ներկա էին պատգամավորության թեկնածու, սփյուռքահայ ռամկավարներ։ «Բուլվինոս քեմիքըլզը» վարձակալությամբ երկու հարթ տարածք է վերցրել եւ կենցաղային քիմիայի արտադրատեսակներ է թողարկելու՝ շամպուններ, լվացող միջոցներ եւ այլն։ Սկզբում թողարկվելու է 19
ԱԻՄ-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐԱԾ ՍԽԱԼՆԵՐԸ ՔԱՆԻ՞ՍԸ ԿՀԱՎԱՏԱՆ
«ԱԻՄ+» դաշինքն իրենից բացի ոչ մեկին չի հավատում։ Աիմականները քարոզարշավի ընթացքում չհավատացին սոցիոլոգների եզրահանգումներին եւ իրենք իրենց սոցհարցումն արեցին՝ ճշտելու, թե որ կուսակցություններն ու դաշինքները կհավաքեն 5% ձայներ։ Սոցհարցումն արեցին, բայց արդյունքները վերջնականապես ստույգ չամփոփվեցին՝ վերացական հայտարարություններ եղան միայն։ Նույն ընթացքում աիմականները Երեւանի տարբեր համայնքներում շենք առ շենք եւ բնակարան առ բնակարան շրջեցին՝ ստուգելու ընտրացուցակները։
Ընտրակաշառքների հաղթարշավ
Մարտունու թիվ 43 ընտրատարածքին անդրադառնում ենք երրորդ անգամ։ Այսքան հետեւողական լինելու պատճառն այն է, որ այս ընտրատարածքը աչքի է ընկնում չտեսնված առատ ընտրակաշառքներով եւ ընտրակաշառք բաժանողներով, որոնք մրցության մեջ են մտել՝ թե իրենցից ով եւ որքան կբաժանի։ Մայիսի 20-ը հետաքիքիր սրբագրումներ մտցրեց այս ընտրատարածքում։ Ամենաակտիվ ընտրակաշառքներ բաժանող պատգամավորության թեկնածու Վազգեն Պողոսյանը, որ Սեւանից ջրատար էր
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՈՒՆԵՑԱԾ ԾԱԿԱԾ ԱՎՏՈՄԱՏՆ Է»
Մայիսի 25-ին «Միասնություն» դաշինքի քարոզարշավի վերջին էտապն էր եւ, կարելի է ասել, ամենատխուր եւ անհաջող օրը։ Տխրության պատճառները շատ էին. նախ ճանապարհի տեսարանը, բնապատկերը ամենաանհրապույրն էր՝ համեմված տասնամյա վաղեմության երկրաշարժի անխոս վկաներով, իսկ այս տարածաշրջանում մարդկանց հույս տալը՝ ամենադժվարը։ Քարոզարշավը սկսվեց Աշոցքում, որտեղ, թերեւս, թե Դեմիրճյանի, թե Սարգսյանի ճառերն ամենաուժեղներից էին։ Կարեն Սերոբիչը սկզբից իսկ
ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԱՋՈՂՎԵՑ ՍՏԵՂԾԵԼ ԳՐՊԱՆԱՅԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
Ընտրությունները բոյկոտող ուժերը «21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցության նախաձեռնությամբ երեկ հրավիրել էին իրենց նախընտրական վերջին հանրահավաքը։ Հաջորդ հանրահավաքը նշանակվեց հունիսի 18-ին, Մատենադարանի մոտ։ Փոքր-ինչ առարկայական եթե գնահատելու լինենք հանրահավաքը, ապա փաստենք, որ ներկա էին 88-ը հիշեցնող դեմքեր, մոտ 1000 միտինգավորներ։ Բացելով հանրահավաքը «21-րդ դար» ԺԱԿ նախագահ Դավիթ Շահնազարյանը նկատեց, որ իշխանությունները ազատական պատրանքի տակ սկսել
Չքնաղ մայիսի քսան եւ վեցին
Մինչ երեկ պատվածս ՀՅԴ-ի միջոցառումները մի տեսակ անորոշ էին, դաշնակցական համուհոտ չունեին։ Երեկվա համերգ-հանրահավաքը ուրիշ էր. ՀՅԴ-ն ծնունդ էր նշում, Առաջին հանրապետության ծնունդը։ Ու քանի որ այն իր ձեռքբերումն է համարում, Ազատության հրապարակն էլ երեկ իրենով էր արել։ Նույնիսկ վերջին օրերին քմահաճ եղանակին էին տոնի տրամադրել ու տոների կարոտ մի բո՜լ ժողովուրդ հավաքել։ Ու փուչիկներով,
ՄՈՒՐԹՈՒԶ ԱԼԵՍՔԵՐՈՎ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃՆՇԵԼ Է ԵԱՀԿ-ԻՆ»
Մայիսի 25-ին Եվրոպայի մայրաքաղաք Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի շրջանակներում տեղի են ունեցել լսումներ, որոնց հիմնական թեման եղել է Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցելու դիմումի քննարկումը։ Լսումներին ներկա է եղել նաեւ Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը, որի հետ եւ կապվելով հեռախոսով, մանրամասնություններ իմացանք լսումների ընթացքի մասին։ Այսպես՝ ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է Ադրբեջանի խորհրդարանի
ԼԱՎ ԼՈՒՐ
Պատգամավորացուների հնարավոր ու անհնար խոստումների պաշարները երեւի սպառվել են, որ սկսել են արդեն կատարված բաներն էլ խոստանալ։ Մի հեռուստաելույթում Կարեն Դեմիրճյանը, վրդովված այն դաժան իրողությունից, որ ծնողը չի կարողանում առաջին դասարանցու համար «Այբբենարան» գնել, խոստացավ, որ իրենք տարրական դասարանի աշակերտներին դասագրքերն անվճար կտան։ Բայց պետք չէ յուրացնել նախորդների դափնիները. այս ԱԺ-ի վերջերս ընդունած «Կրթության մասին»
ՀԻՄԱ ԵՐԿՈՒՍՈՎ ՊԻՏԻ 1% ՀԱՎԱՔԵ՞Ն
«Իրավունք եւ միաբանություն» նախընտրական հոլովակները դիտելով միայն մի տարակույս է մնում։ Եթե ժողովուրդն իրենց այսքան սիրում եւ պաշտում է, ինչո՞ւ էր անցած տարի նախագահական ընտրություններում Արտաշես Գեղամյանը 0,45% ստացել, իսկ Հրանտ Խաչատրյանը՝ 0,21%։ Եվ երկուսն էլ խախտումներից չեն բողոքել ու պաշտպանել են Քոչարյանին։ ՆՐԱՆՔ 2-ՈՎ, ՄԵՐՈՆՔ՝ ՄԵՆԱԿ ԿԸՀ-ն մայիսի 26-ին գումարած նիստում որոշեց արտասահմանյան դիտորդներին
Ամենաակտիվ ընտրողները հանգուցյալներն են
«Ես տասը տարի դարձել եմ քաղաքական դիակ. իշխանությունները, իմ գործընկերներն ինձնից քաղաքական դիակ են դարձրել, եւ այսօր իրերի բերումով ես նորից փորձեցի մտնել քաղաքական ասպարեզ»,- երեկ լրագրողներիս մոտ անկեղծացավ ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանը։ Երբ նա նախորդ խորհրդարանական ընտրություններին պատգամավորության թեկնածու էր, ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոսում էր «խիստ գրագետ, ամենաբարձր մատերիայից, արտաքին
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՔՈՒՆԸ
Խորհրդարանական ընտրությունները չեն շրջանցել նաեւ Ապարանը։ Ավելին, այստեղից առաջադրվել են բազմաթիվ թեկնածուներ։ Այնպես որ, դեպի Ապարան «Առավոտի» ուղեւորությունը խիստ հիմնավորված էր։ Ապարանում նախորդ խորհրդարանական ընտրություններում հաղթանակել էր (բառիս առաձգական իմաստով- Լ. Ա.) Մելս Հակոբյանը։ Նրա որդեգրած աշխատանքային հանդարտ ոճը (Վարդաբլուրի գյուղացիները նրան ԱԺ-ի նիստերում տեսել են հիմնականում քնած վիճակում) ապարանցիներին հիասթափեցրել է։ Իսկ նախագահական ընտրություններում
ՀԱՄԱՐԱՆԻՇ ՉՓՈԽԱԾ ՎԱՐՈՐԴՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ՉԵՆ ՊԱՏԺՎԻ
Վերջին շրջանում հանրապետության վարորդները բավական տհաճ իրավիճակում են հայտնվել։ Բոլորին հայտնի է, որ մայիսի վերջին ավարտվում է հին համարանիշներով ավտոմեքենա վարելու ժամկետը։ Այս կապակցությամբ ՆԳՆ-ն համապատասխան հայտարարություն էր արել։ Սակայն վերջին երկու ամսում համարանիշ փոխել ցանկացողներին սպասում էր տհաճ անակնկալ. համարանիշներ չկան։ Օրերս դիմեցինք ՆԳ եւ ԱԱՆ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն՝ ճշտելու համար,
Վատ եք, հա՞
Որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան քարոզչությանը հեռուստատեսության հատկացված ժամանակահատվածն առավել է ձգվում։ Երեկ, օրինակ, սովորական 1,5-2 ժամի փոխարեն շուրջ 3 ժամ տեւեց հոլովակների եւ ելույթների ցուցադրումը։ … ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն ավետեց. «Այսօր առավել լավ տրամադրություն ունեմ»։ Հաստա՛տ տրամադրությունը կփչանար, եթե իրենց կուսակցության ամենամեծ արժանիքների մասին հարցնեին ոչ թե ՀԴԿ անդամներին, այլ սովորական քաղաքացիներին։
ԱՐԴՅՈ՞Ք ՀԻՇՈՒՄ ԵՍ…
Այս ընտրությունների ընթացքում ԱԺՄ-ն առանձնակի կարեւորություն չտվեց քարոզարշավին։ Եվ իրենց նախընտրական ծրագրի մեջ էլ նշել են. «Կարելի՞ է արդյոք անհատներին եւ կուսակցություններին գնահատել միայն այն հանգամանքով. թե ինչ են նրանք ասում։ Մի՞թե առավել կարեւոր չէ նրանց անցած ուղին եւ կեցվածքն անցած վճռորոշ իրադարձությունների ժամանակ»։ ԱԺՄ-ն այժմ չի էլ փորձել ընտրողներին գայթակղել խոստումներով։ Ասենք, նախընտրական ծրագրում
ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ԱՎԱՐՏ
ԱԺ այս մի եռօրյա նիստերն էլ ամբողջությամբ տապալվեցին։ Երեկվա 3 ժամյա սպասումն էլ էր ապարդյուն՝ գրանցվել էին շուրջ երկու տասնյակ պատգամավորներ։ Սակայն այս խորհրդարանին եւս մի եռօրյա է մնում։ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ ՉԻ՞ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԲԼԵՅԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ Աշոտ Բլեյանի կալանավորման դեմ հայտարարությունը բոլոր ստորագրողները կուսակցությունների առաջին դեմքերն են, բացառությամբ ՀՀՇ-ի, որի փոխնախագահն է ստորագրել հայտարարության տակ։ Հիշեցնենք, որ
ՄԻԱԾԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
«Այս ընտրությունները փորձում են դարձնել ժողովրդից թալանած փողերի վրա հիմնված մրցույթ,- իր նախընտրական ծրագրում արդեն իսկ կանխատեսել է ԱԺՄ-ն։- Մեր երկրում վերջնականապես կձեւավորվի այն ավանդույթը, երբ իշխանությունն ինքն է ծնում իրեն։ Առանց ժողովրդի»։ Կարդացեք նաեւ՝ էջ 2։ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՄԵԿԻԿ-ՄԵԿԻԿ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ Վայոց ձորի թիվ 72 ընտրատարածքում պատգամավորության թեկնածուները կամաց-կամաց լքում են նախընտրական ճակատամարտի դաշտը։ Այս
ԼՈՐԻՍԸ ՍԱՔՍՈՖՈՆ ՉԻ ՍԻՐՈՒՄ
Գրիչ վերցնելու առիթը վերջերս հեռուստատեսությամբ Օհան Դուրյանի ելույթն էր, որտեղ արդեն որերորդ անգամ տաղանդաշատ դիրիժորը խոսում է իր եւ իր կողմից ղեկավարած ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի խնդիրների մասին, որոնցից մեկն էլ մամուլից մեզ հայտնի մշակութային կյանքում Ճգնավորյանի մոնոպոլիան է։ Պատահաբար վերոհիշյալ հաղորդման նույն օրը մի առիթով որոշեցինք անցկացնել Թամանյան փողոցում գտնվող սրճարաններից մեկում։ Դեպքից-դեպք է լինում,
ՔՍԻՖՆԵՐԻ ԱՆՏԻՊ ՀԱՎԱՔԱԾՈՒԻՑ
Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի խոսելու, իր կարծիքը հայտնելու, իր ապրածը վերարտադրելու, իր կյանքը հասարակությանը «մատուցելու»։ Չդատենք նրանց։ Չդատապարտենք նրանց խոսքի ազատությունը, նրանց ապրածին ոչինչ չավելացնենք, նրանց կյանքը տեղավորենք այն շրջանակների ներսում, որոնք իրենք են նախագծում։ Չփորձենք նրանց ներկայացնել ավելիից դուրս, իրենցից դուրս։ Բայց թույլ տանք, որ նրանք երբեմն-երբեմն խոսեն ազատազրկվածների իրենց մենախցերից ու հեռավորությունից։ Սա
ՄԵՐ ԱՊԱԳԱՆ ՈՐՈՇՈՂԸ ԱՅՍՕՐՎԱ ԴՊՐՈՑՆ Է
Արդեն վեց տարի է, Հայաստանում իր գործունեությունն է ծավալում «Պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը, որի առաջնային նպատակը ապագա սերնդի դաստիարակությունն է։ Այս հարցում, անշուշտ, մեծ են կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանի՝ ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի տիկնոջ ներդրումն ու ջանքերը։ -Տիկին Հովհաննիսյան, ինչպե՞ս առաջացավ այս ծրագրի մտահղացումը եւ ի՞նչ միջոցներով է այն իրագործվում։ – Այս ծրագիրը Միացյալ Նահանգների
ԼԱՎ ԷԼ ԴԵԲԱՏ ԷՐ
ԼԱՎ ԷԼ ԴԵԲԱՏ ԷՐ Որն իսկապես նման էր մտքերի քննարկման, վիճաբանության եւ էլի նման բաների Կազմակերպման հեղինակը Հայաստանի կին ընտրողների լիգայի Էրեբունու տարածքային կազմակերպությունն էր։ Էրեբունու թիվ 9 ընտրատարածքում գրանցված պատգամավորության թեկնածուները եկել էին թիվ 6 դպրոց՝ հանդիպելու իրենց ընտրողների հետ։ Վեց թեկնածուներից մասնակցում էին չորսը։ Դեբատին չմասնակցեց թեկնածուներից միայն մեկը։ Էրեբունու տարածքային կազմակերպության ղեկավար
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՎԱՆԱՁՈՐ
Խաբուսիկ հանդարտություն Սկսենք դեռեւս ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի խոսքով, որ այս անգամ էլ լոռեցիներն իրենց տեսակի մեջ են, ուստի նախընտրական այս եռուն փուլում էլ, ի տարբերություն մանավանդ Երեւանի, մեծ լարումներ չկան, չեն եղել նաեւ հանձնաժողովների կազմավորման փուլում եւ հիմա ինչպես Վանաձորում, այնպես էլ Լոռու մարզում կացությունը շատ ավելի հանգիստ է։ Միգուցե այդպես է։ Վանաձորն, առհասարակ,
Արարատյան դաշտի երեկոն
Արարատյան դաշտի երեկոն Մայիսի 24-ի ԱԺՄ-ի քարոզարշավն անցավ Արարատյան դաշտավայրով։ Ազգային ժողովրդավարների միությունը քարոզարշավի էր ուղարկել ԱԺ պատգամավոր եւ պատգամավորության թեկնածու Արշակ Սադոյանին։ Երեկոյան «Առավոտը» հնարավորություն ունեցավ մասնակցել նախընտրական հանդիպումներին՝ Կիրովի սովխոզում (Տափերակ), Փոքր Վեդի, Վանաշեն գյուղերում եւ Վեդի քաղաքում։ Բոլոր նշված բնակավայրերում պարոն Սադոյանին բնակչությունն ընդունում էր ինչպես կարելի է ընդունել ժողովրդական տրիբուն Արշակին։
Բոյկոտողների հայտարարությունը
Բոյկոտողների հայտարարությունը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղիների հարցը պատրվակ դարձրած, անիրականանալի խոստումներ շռայլած եւ կեղծիքներով իշխանությունը զավթած վարչախումբը լծվել է Ազգային ժողովի «ընտրությունների» գործին։ Ներկա ընտրությունները եւ դրանով ձեւավորվող Ազգային ժողովի նոր կազմը անօրինական են ի սկզբանե, քանի որ դրանց հիմքը Սահմանադրության եւ օրենքների կոպիտ խախտումներով անցկացված «Ընտրական օրենսգիրքն» է։ Այդ ապօրինի օրենսգրքում տեղ գտած հակասությունները
ՏԱՐԱ՛Ն, ՏԱՐԱ՛Ն, ՏԱՐԱ՜Ն
ՏԱՐԱ՛Ն, ՏԱՐԱ՛Ն, ՏԱՐԱ՜Ն Ավելի ստույգ՝ ՀՀ նախագահի նստավայրում ստորագրվեց Պեռնո Ռիկարի կողմից «Երեւանի կոնյակի գործարանի» գնման վերաբերյալ վերջնական (այսպես կոչված՝ closing) համաձայնությունը։ Սույն փաստը «թրջվեց» կոնյակի գործարանում։ Իսկ եթե ավելի ստույգ՝ համաձայնության ստորագրումը, ըստ Պավել Ղալթախչյանի, տեխնիկական պատճառներով պետք է լիներ օրվա երկրորդ կեսին, իսկ առաջին կեսին արդեն տոնվում էր։ Բոլոր հրավիրվածներին եւ լրագրողներին դեռեւս
ԱՆՁՐԵՎ ՄԻ ՏԽՈՒՐ ԱՌԻԹՈՎ
Գարունը տարօրինակորեն համընկավ ընտրարշավի հետ։ Համընկավ ու հեչ չսիրեց միտինգավորներին։ Երեկ էլ անձրեւ անելով էր ԱԺՄ-ին բացատրում, որ գարնանը լրիվ ուրիշ գործով է պետք զբաղվել։ Երեկ օպերայի հրապարակում մի քանի հազար միտինգավորների առաջ ելույթ ունեցան ԱԺՄ լիդերները։ Համակիրներ էին ժամանել Չարենցավանից, Էջմիածնից։ Ավտոբուսների ապակիներին ԱԺՄ-ական նախընտրական պլակատներն էին։ Հանրահավաքը անակնկալ ընդհատված ելույթով սկսեց Շավարշ Քոչարյանը։
«ՇԱՄԻՐԱՄԸ» ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ ՉԻ ԱՆՈՒՄ
Մայիսի 25-ին Ժուռնալիստի տանը հերթական ասուլիս կայացավ։ «Շամիրամ» կուսակցությունն էին ներկայացնում Անժելա Բակունցը, Շողեր Մաթեւոսյանը եւ Մարիամ Կիրակոսյանը։ Այն հարցին, թե ինչ կասեիք «Շամիրամ»-ի սինդրոմի վերաբերյալ, տիկին Անժելան պատասխանեց. «Կանանց մուտքը խորհրդարան շատ կարեւոր է, ոչ այն բանի համար, որ սոսկ կին լինի, այլ որովհետեւ նրանք շատ գործեր ու ասելիքներ ունեն։ Եվ չնայած, որ այս
«Բոլորին հոգնեցրած բաներ են սրանք»
Զարմանալիորեն ըմբռնում ցուցաբերելով բազմատանջ ընտրողներիս հանդեպ՝ իր իսկ ասածներն այսպես արժեզրկեց ընտրվող Վահան Հովհաննիսյանը։ Բայց իր գովելի ինքնաքննադատությունն էլ շատ շուտ արժեզրկեց՝ ՀՊՃՀ-ի ուսանողների ու դասախոսների հետ հանդիպմանը լիքը «հոգնեցրած բաներ» ասելով։ Ի փառս երեկվա լսարանի՝ արձանագրենք, որ ՀՅԴ-ի Հայաստանի ԳՄ-ի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանին ու փոխներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին բավականին համբերատար լսեցին, ու հարցերն էլ քչություն
Աղասու արիան՝ քյարփինջ օպերայից
Ընտրարշավի վերջին օրերն են, պատգամավորության բազմաթիվ թեկնածուներ միայն իրենց մրցակիցներից են դժգոհ։ Իրենք սուրբ են, գրեթե Մարիամ Աստվածածին (մեղա-մեղա), իսկ մրցակիցները պարզապես նողկալի են, ստոր, «յախկ»։ Ու որքան գլուխգովանության օրերի վերջը գալիս է, այնքան թեկնածուներն ավելի «հունարով» են դառնում եւ ճարը կորցրած ձեռքի տակ ընկած աղյուսն ու բետոնն են օգտագործում։ Այս միջոցները ուզեց օգտագործել նաեւ
«Մեր հասցեն է՝ Հայաստան, հայ ժողովուրդ»
Մայիսի 25-ին հեռուստատեսությամբ ազդարարեց պատգամավորության անհայտնի թեկնածուներից մեկը։ … Սույն հայտարարության հեղինակը Միքայել Ապրեսյանն էր, որի թեկնածությունը պաշտպանում է «Սոցուժերի եւ մտավորականների միություն» դաշինքը։ Սույն պատգամավորացուն, ըստ ամենայնի, «ընտրական օրենսգրքին» բնավ ծանոթ չէր, քանզի ընտրողներին խորհուրդ տվեց թեկանածու չունենալու դեպքում ջնջել բոլորին։ Ի դեպ, եթե այդ կոչին հետեւելով էլ այդպես վարվեն՝ քվեաթերթիկն անվավեր կհայտարարվի։ Մինչդեռ
ՍՊԻՏԱԿ ՆԵԳՐ
Դուրեկան է այդ հեռանկարը, թե ոչ՝ այնուամենայնիվ բոլոր ծրագրերից ամենակարեւորը «Միասնությանն» է, քանզի թերեւս հիմնականում այս դաշինքի հետ խորհրդակցելով է նախագահը պատրաստվում ձեւավորել ապագա կառավարությունը։ Այս առումով առավել տարօրինակ էր այն հայտնագործությունը, որ «Միասնությունն», ըստ էության, նախընտրական ծրագիր չունի։ Ապրիլի 28-ին «Ժամանակ» օրաթերթը հրապարակեց դաշինքի «նախընտրական ծրագրի հիմնադրույթներ» կոչվող մի փաստաթուղթ։ «Միասնության» նախընտրական շտաբին դիմեցինք՝