Օրվա լրահոսը
Հայ լրագրողական մակարդակն ավելի բարձր է, քան նախորդ ընտրություններում
Զանգվածային լրատվության միջոցների Եվրոպական ինստիտուտը (ԶԼՄԵԻ), Հայաստանում խորհրդարանական ընտրություններից 30 օր առաջ (մայիսի 1-ին) սկսեց իր դիտարկումները «ԶԼՄ-ները եւ ժողովրդավարությունը» ծրագրի շրջանակներում։ Սա նրանց կողմից Հայաստանում անցկացվող 4-րդ առաքելությունն էր։ Դիտարկումն անցկացվել է քանակական եւ որակական մեթոդներով։ Ուսումնասիրվել են Երեւանի, Գյումրիի եւ Աշտարակի ութ հեռուստաալիքները, ինչպես նաեւ հանրապետությունում տպագրվող 12 թերթերը։ Քանակական վերլուծությունն իրականացրել է
Կոնդը՝ բողոքողների «կոնդին»
«Պահանջում ենք դատի տալ նրանց, ովքեր մեզ դատարանով տարան ընտրությունների»,- երեկ երեկոյան ՀՀ նախագահի նստավայրից այս եւ համանման լոզունգներով ԿԸՀ արշավեցին ԱԺ պատգամավորության այդպես էլ թեկնածու մնացած Վանուշ Թորոսյանի նախընտրական շտաբի նախաձեռնությամբ կազմակերպված երթ-միտինգի մասնակիցները։ Նրանց պլակատների վրա, ինչպես ընտրացուցակներում, մոռացության չէին մատնված հանգուցյալները. «Հանգստություն մահացածներին», իսկ ընտրելու իրավունքը, բնականաբար, վերապահվում էր ողջերին։ Մինչ միտինգավորների
HAY, EVROPARLIAMENT
Ի տարբերություն 1995, 96 եւ 98 թթ. ընտրությունների, որոնք ԵԱՀԿ դիտորդները գնահատել էին որպես «ազատ, բայց ոչ արդար», մայիսի 30-ի խորհրդարանական ընտրությունները որակվեցին արդեն որպես «հանդուրժողական, բայց ոչ թափանցիկ»։ ԵԱՀԿ դիտորդները՝ հաշվի առնելով մեր ազգային ամոթխածությունը եւ սերը առ ամեն ոչ թափանցիկը, հայտնեցին, որ հունիսի վերջին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կքննարկվի Հայաստանի՝ Եվրախորհրդին անդամակցելու
ԱԺՄ՝ ՄԻԱՅՆ ՀԱՃԵԼԻ ՀՈՒՇԵՐ
ԱԺՄ-ում մեռելային լռություն է, որի նմանը այս կուսակցությունը չի տեսել իր ստեղծման պահից հետո։ Հատկապես ընտրությունների հաջորդ օրը։ Նույնիսկ 1995-ին վիճակը շատ ավելի լավ էր։ Այն ժամանակ ընդդիմությանը ԱԺՄ-ի ղեկավարությամբ «ջարդեցին» թե՛ նախընտրական փուլում եւ թե՛ հատկապես ընտրությունների օրը։ Արմատական ընդդիմության դիրքերից հանդես եկող, եւ Հայաստանում որեւէ բան ընտրությունների ճանապարհով փոխելու հնարավորություն տեսնող այս կուսակցությունը
ՀԱՐԳԵԼՈՎ ՆԱԵՎ ՎՆԱՍՈՒՄ ԵՆ
Բազմաթիվ քվեաթերթիկներ, որոնցով ձայն է տրված «Միասնություն» դաշինքին, անվավեր են ճանաչվել, որովհետեւ նրանցում հատկապես ընդգծված է եղել սերն ու հարգանքը Կարեն Դեմիրճյանի նկատմամբ։ Նրա անվան տակ երբեմն հատուկ ընդգծվել է, երբեմն էլ կողքին գրվել՝ ցավդ տանեմ։ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՅՀՈՅԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ 2-րդ ընտրատարածքի թիվ 23 տեղամասում մայիսի 31-ի առավոտյան հետաքրքիր պատգամավորական «բանավեճ» է տեղի ունեցել։ Միմյանց հայհոյել են
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆՑՆ Է
«Մայիսի 30-ի Հայաստանի խորհրդարանական ընտրությունները նշանակալից քայլ են դեպի Եվրախորհրդի չափանիշները։ Սա հաստատում է, որ Հայաստանը կարող է դառնալ Եվրախորհրդի լիարժեք անդամ»։ Այսպիսի եզրակացության են հանգել մայիսի 30-ի ընտրությունները «դիտելուց» հետո ԵԱՀԿ դիտորդները։ Ավելի մանրամասն՝ էջ 3։ ՃՈՅՏԸ, ՆԱՊՈՆ ԵՎ ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ Ինչպես հայտնի է, փայլուն հաջողությունների են հասել այս ընտրություններում թաղային հեղինակությունները։ Պատգամավորներ են
Որքա՜ն խնդուն է կյանքը
Նախեւառաջ՝ Երրորդ մասի թիվ 20 եւ 21 ընտրատարածքների մասին, ուր այդքան էլ հետաքրքիր չէր։ Պրոբլեմներ, իհարկե, կային. ընտրողները չէին գտնում իրենց անունները ցուցակներում եւ գնում էին դատարան։ Իսկ մի կոմունիստ տարեց կին հայտնեց, որ դատարաններում ավելի շատ մարդ կա, քան ընտրատարածքներում։ Ցուցակներում չկային ամբողջ փողոցների բնակիչների անուններ, ինչի վերաբերյալ պատգամավորների վստահված անձինք ասում էին, որ
ՀԱՅՐԵՆԻՔԸ ԲՌՆԱԲԱՐԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ
ՀԱՅՐԵՆԻՔԸ ԲՌՆԱԲԱՐԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ Երեկ Երեւանի փողոցներում առանձնապես ընտրական տրամադրություն չէր նկատվում։ Բայց հենց մոտենում էիր ընտրատեղամասերին կամ դատարաններին՝ անմիջապես փչում էր շատ ծանոթ՝ ընտրությունների հոտը։ Բողոքող, խառնված ընտրողներ, քաոսային իրավիճակներ. հիմնականում բողոքում էին իրենց ընտրելու իրավունքից զրկելու համար։ Տարածված խախտումներից էին՝ մահացած մարդկանց, անչափահասներին, քաղաքից բացակայողներին, գրանցում չունեցողներին՝ ցուցակներում ընդգրկելը, ինչպես նաեւ գրանցում ունեցողներին ընտրացուցակներում
ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ՝ ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ
ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ՝ ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ Մայիսի 29-ին Լոռու մարզային ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստ գումարեց։ Ընտրացուցակներում եղած բազմաթիվ անճշտություններից ներկայացվեցին միայն մի քանիսը, որոնք պետք է դատական կարգով լուծում ստանան։ Նշվեց, թե ընտրությունների ժամանակ տեղամասային հանձնաժողովներում դրանց նախագահները, անդամները, թեկնածուների վստահված անձինք, դիտորդները եւ ԶԼՄ ներկայացուցիչները որտեղ պետք է նստեն։ Հետաքրքիր հանգամանք էր այն, որ նիստի ընթացքում
Մեզ այսպիսի ընտրություններ պետք չեն
Յուրաքանչյուր ընտրությունից հետո մենք կրկին ու կրկին համեմատում ու ցավով համոզվում ենք, որ նախորդն ավելի ազատ, արդար ու թափանցիկ էր, քան այն, ինչ տեղի ունեցավ այսօր։ Պատճառներից մեկն էլ այն է, որ մենք կամաց-կամաց մոռանում ենք նախորդ ընտրության խախտումների ու կեղծիքների ահռելի չափերը, մինչդեռ այսօրը մեզ հետ է, թարմ ու տպավորիչ։ Եվ նաեւ այն պատճառով,
ԸՆՏՐՈՂՆԵՐԸ ՍԿՍԵՑԻՆ ՎԱՏ ՏԵՍՆԵԼ
Որ Արարատի մարզի թիվ 30 ընտրատարածքում գրանցված պատգամավորության 6 թեկնածուներից պայքարը հիմնականում ընթանալու էր «Միասնություն» դաշինքի կողմից երաշխավորված ՀԺԿ անդամ Վիկտոր Իսրայելյանի եւ «Հանրապետական» կուսակցության Արտաշատի տարածքային խորհրդի նախագահի տեղակալ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանի միջեւ, դժվար չէր կռահել։ Ենթադրում էինք նաեւ, որ ընտրության օրն էլ այստեղ բավականին հետաքրքիր իրադարձություններ կծավալվեն։ Ու չէինք սխալվել։ Երեկ, վաղ առավոտյան,
«Քաղաքակիրթ» խախտումներ
Ընտրությունից ընտրություն «քաղաքակրթվում» ենք. բացահայտ բռնությունները, քվեատուփեր խրձերով քվեաթերթիկներ լցնելը, քվեատուփեր գողանալն ու իրար ծեծելն այլեւս մոդա չեն։ Հո բռի կովկասցի չե՞նք մնալու։ Եվրախորհուրդ մտնելու խնդիր կա, հո սեւերես չե՞նք մնալու, արդար ու ազատ ընտրությունների մասին մեծ ու փոքր չինովնիկների խոստումները հո գետնով չե՞նք տալու։ Հեշտ ու հանգիստ մի ճանապարհ կա. պարզապես կարելի է այնպես
«ՔԱՐԻՆ ՉՆՍՏԵՍ, ԿԱՐԿԱՆԴԱԿ ՉՈՒՏԵՍ»
«ՔԱՐԻՆ ՉՆՍՏԵՍ, ԿԱՐԿԱՆԴԱԿ ՉՈՒՏԵՍ» Թիվ 10 ընտրատարածքից ստացված ահազանգը ձեւակերպվեց մոտավորապես այսպես. Իշխանությունները բոլոր լծակները գործադրում են ԱԺ պատգամավորության թեկնածու Անդրանիկ Մարգարյանին անցկացնելու համար»։ Ահազանգը նույն ընտրատարածքում քվեարկվող Գրիգոր Սարգսյանի շտաբից էր։ Այստեղ մեզ թվարկեցին մի շարք խախտումներ, որոնց ինքներս ականատես լինելու համար եղանք նույն ընտրատարածքի ընտրական երկու տեղամասերում։ Շտաբից դուրս եկանք այն պահին, երբ
ՓԱԹԱԹԵԼ, ԶՄՌՍԵԼ, ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ՊՏՏԵԼ
Լճափ հասանք ժամը 20-ից 15 րոպե առաջ։ Ամբողջ գյուղն էր հավաքվել դպրոցի բակում։ Մեր ներկայությունից էր, թե վստահված անձինք էին ակտիվ, բայց ուղիղ ժամը 20.00-ին ընտրատարածքը փակվեց։ Վերջին քվեաթերթիկը գցվեց, տուփի անցքը թղթով սոսնձվեց։ Մարդիկ թեպետ հոգնած էին, բայց երբ հանձնաժողովի նախագահն ասաց. քվեատուփը բերեք առաջ, մեկը նույնիսկ կատակեց. «Էդ յաշիկը երեք անգամ փռացրեք, դեմքը
Ո՞նց թե, իմ կինը մենակ մտնի խո՞ւցը…
Եթե կհանդիպեք որեւէ չխմած քյավառցու, որն օրը ցերեկով թույլ կտա սեփական կնոջը մտնել երբեմնի պետական ծածկույթով («ադյալ») փակված խուցը, ուրեմն հաստատ ընտրություններ են։ Բայց քյավառցիք մի քիչ կող ունեցող ժողովուրդ են։ Ընտրությունների կգան, բայց ո՞նց օրը ցերեկով, առանց «բարի լույսի» թողնեն, որ կինը մտնի խուցը։ Էն էլ, հաստատ չես կարող իմանալ, խցում մարդ-մուրդ կա, թե՝
ԸՆՏՐԱԿԱՆ ԿՈԿՏԵՅԼ «ՔՅԱՎԱՌԱ ՔՅՈՒՖԹԱ»
Ընտրությունների օրը եւ դրան նախորդածը լավ է նրանով, որ այդ օրերին ընտրազանգվածների ականջները եւ աչքերը դինջանում են թեկնածու գրվածների քարոզներից, սեփական գլուխը գովելուց եւ համայն ժողովրդի գլուխն արդուկելուց։ Ընտրության օրը թեկնածուներից ամեն մեկն իր նախընտրական շտաբում նստած, շունչները պահած, բայց այլեւայլ լծակներ գործի դրած, սրտի թրթիռով սպասում էին պատգամավոր դառնալու պատմական պահին։ Այս խիստ անձնական
Էս ընտրություններն էլ «դորդուբեշ» արինք
Ռեպորտաժ Կոտայքի մարզից Թվում էր, թե նախընտրական մրցապայքարն ավարտվելուց հետո երեկ ԱԺ պատգամավորների ընտրությունները կանցնեն ավելի գրագետ եւ կազմակերպված։ Թվում էր նաեւ, որ այդքան ջուր վերցրած ընտրացուցակները կպատրաստվեին եւ կներկայացվեին ստուգված ու ճշտված։ Սակայն այս ընտրություններին էլ համոզվեցինք, որ սխալներն ու անճշտությունները այդպես էլ չեն ուղղվել, ավելին, այն առիթ դարձավ պարզապես ձայներ կորցնելուն։ Ինչո՞ւ եմ
ՄԵՌԵԼՆԵՐԸ ՔՎԵԱՐԿՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ՈՂՋԵՐԸ՝ ՈՉ
Միջազգային դիտորդների տեսակետը Իմ անունը Արմեն է, ազգանունս՝ Զաքարյան։ Սակայն, այսօր, մայիսի 30-ին, ՀՀ հերթական խորհրդարանական ընտրությունների օրը, արթնանալուցս ընդամենը մեկ ժամ անց, պարզեցի, որ ազգանունս փոխվել է եւ դա տեղի է ունեցել քվեարկելու համար ինձ հատկացված ընտրատեղամասի ցուցակներում։ Մի քանի րոպե իսկ չէր անցել՝ արդեն պարզել էի՝ բազմաթիվ են իմ վիճակում հայտնվածները։ Անմիջապես դիմեցինք
Ցուցակների այս խառնաշփոթը միտումնավոր էր
Այսպես են կարծում ընդդիմադիրները Ընտրությունների նկատմամբ ավելի քննախույզ հայացք, որպես կանոն, ընդդիմադիրներն են ունենում։ Ուստիեւ, միայն այդ կուսակցությունների ներկայացուցիչներին դիմեցինք՝ խնդրելով գնահատել մայիսի 30-ին կատարվածը եւ ներկայացնել իրենց հայտնի առավել ակնառու խախտումները։ Անդրանիկ Հովակիմյան (ՀՀՇ նախընտրական շտաբի ղեկավար)– Համատարած խախտումը ցուցակների անճշտություններն են։ Իբր փորձել են նախորդ փորձը հաշվի առնելով փոխել ցուցակները. «ունքը շինելու տեղն
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՌԺԱՄԱՆԱԿ ԴԱՐՁԱ ԿԱԲԱՅԵԼՅԱՆ
Այժմ արդեն պարզ է, որ նախընտրական շրջանում ամենալուրջ գործով ԱԻՄ-ն էր զբաղված։ Եվ ափսոս, որ ցուցակներ ստուգելը կիսատ թողեցին։ Բայց նախապես արդեն ԱԻՄ-ի պատասխանատուները նշել էին, որ մի 20-30%-ի անճշտություններ կան ցուցակներում։ Չէի պատկերացնի, որ դրանցից մեկն էլ ինձ է վերաբերելու։ Այս՝ թիվ 102 դպրոցում տեղակայված ընտրատարածքում արդեն երրորդ ընտրությանն էի մասնակցում եւ որեւէ անգամ
ՆՐԱՆՔ ՉՀԱՍՑՐԻՆ ԸՆՏՐԵԼ
Վանաձորի թիվ 49 ընտրատարածքի 0864 տեղամասում մայիսի 30-ի ժամը 20-ի դրությամբ, մեծ թվով ընտրողներ, ներառյալ վաղ առավոտից սպասող զինվորները զրկվեցին ընտրելու հնարավորությունից, քանի որ նշված ժամանակահատվածը չհամապատասխանեց ընտրող քաղաքացիների թվին։ Նշված պատճառով, վերջին պահին, այդ տեղամասում անասելի աղմուկ եւ խառնաշփոթ սկսվեց։ Ժամը 20-ից հետո թույլ տվեցին ընտրել միայն նրանց, ովքեր այդ պահին գտնվում էին այդ
Շիլաշփոթը թաղապետերն են սարքել
Ընտրությունների ավարտից մեկ ժամ առաջ արդեն կոմկուսի պատասխանատու ներկայացուցիչներն այնքա՜ն խախտումներ էին արձանագրել, որ նույնիսկ հավանական էին համարում հանդես գալ ընտրությունները չեղյալ հայտարարելու առաջարկով։ Սակայն, ավելի ուշ ճշտեցինք, որ կոմկուսն, իրեն հատուկ զգուշավորությամբ, ձեռնպահ կմնա նման քայլից։ Կոմունիստների գլխավոր բողոքը եւս ընտրացուցակներին էր առնչվում։ Ընդ որում՝ նրանց պնդմամբ էլ մինչեւ մայիսի 25-ը փակցված ընտրացուցակները շատ
«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԻ ԱՐՄԱՏԸ «ԸՆՏԻՐԸ» ՉԷ
Արմավիրի մարզի թիվ 35 ընտրատարածքի պլակատն ավետում էր, որ «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»։ Մարզի թ. թ. 35, 36 եւ 37 ընտրատարածքներում մեր երեկվա դիտարկումները միայն մասամբ հաստատեցին պլակատի բովանդակությունը. ընտրացուցակներում չէր մոռացվել եւ ոչ մի նոր հանգուցյալի անուն։ Ողջերից շատերն իրենց կենդանության օրոք, սակայն, արդեն հասցրել էին մոռացվել։ Արմավիրի մարզում այս խորհրդարանական
ՎԵՐՋԻՆՆ ՈՒ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կամքով վերջին՝ թիվ 75 ընտրատարածքը բաժին էր ընկել Տաուշի մարզին։ Սա զուտ մարդկային հետաքրքրասիրության տեսանկյունից թերեւս ամենահետաքրքիրն է։ Իր ծննդավայրում քվեարկվում էր Վանո Սիրադեղյանը։ Հյուսիսային ընտրատարածքը Թիվ 75 ընտրատարածքը ընդգրկում էր Նոյեմբերյանի նախկին շրջանը եւ մի քանի գյուղեր Իջեւանի շրջանից։ Նախօրոք գրանցված 17 թեկնածուներից վեցը մինչեւ ընտրությունները հանել էին իրենց թեկնածությունը։ Մնացած
SOS, ԿԸՀ, SOS
Առավոտյան ժամը 8.00-ին ընտրություններն սկսվելուն պես սկսվել են նաեւ բողոք-ահազանգերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Թեեւ դատելով ԿԸՀ-ում դրանց ընդհանուր քանակից, խախտումներն ավելի ինտենսիվությամբ են արվել, քան ահազանգերը։ Երեկոյան, 21.30-ի տվյալներով դրանք 100-ից ավելին էին։ Ընդամենը։ Բողոքների մեծ մասը վերաբերում է չճշտված ընտրական ցուցակներին։ Մարդիկ մայիսի 25-ին իրենց անունները ցուցակներում տեսել են, իսկ ընտրության ներկայանալիս անուններն արդեն
ԴՎԻՆԻ ՎԱՆԻԿԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ Է
Թիվ 11 ընտրատարածքի 105 տեղամասում, Ռոբերտ Քոչարյանի քվեարկելուց մի 10 րոպե անց, հայտնվել է «Դվին» հյուրանոցի գլխավոր տնօրեն Վանուշ Թորոսյանը եւ խախտելով օրենքը, սկսել հենց տեղամասում հակաքարոզչություն իրականացնել, շուրջ 40 րոպե շարունակ խոչընդոտել է քվեարկությանը։ «Առավոտի» տրամադրության տակ է իր մրցակցի հասցեին նրա «ելույթի» ձայնագրությունը. «Սա թաղապետարանի եւ թեկնածու, թաղապետ… ո՞նց էր… Արարատ Զոհրաբյանի արածն
ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ժամը 3։30-ին ԿԸՀ-ից ստացած նախնական տվյալներով մեծամասնական ընտրակարգով պատգամավոր են ընտրվել Հարություն Փամբուկյանը, Լեւոն Սարգսյանը, Արմեն Մխիթարյանը, Ռուբեն Գեւորգյանը, Էդվարդ Մադաթյանը, Անդրանիկ Մարգարյանը, Խաչիկ Սուքիասյանը, Արշակ Սադոյանը, Վահան Զատիկյանը, Մարտին Հովհաննիսյանը, Ղուկաս Ուլիխանյանը, Ալեքսան Հակոբյանը, Համլետ Հակոբյանը, Վահագն Գրիգորյանը։ Համամասնական ընտրակարգով առջեւում է «Միասնությունը», որին հաջորդում են Կոմկուսը, ՀՅԴ-ն, ԱԺՄ-ն եւ «Իրավունք եւ միաբանությունը»։ ՏԵՂԱՅԻՆ
ՍՏԱՄԲՈՒԼԸ ՔՈՒՅՐԱՆՈՒՄ Է ՍՏՐԱՍԲՈՒՐԳԻՆ
Ստրասբուրգի դարպասների առջեւ 20-րդ դարավերջին Ֆրանսիայի եւ Գերմանիայի սահմանագլխին գտնվող Ստրասբուրգ քաղաքն այսօր ավելի քան 800 մլն եվրոպացիների ամենօրյա ուշադրության կենտրոնում է ամենեւին էլ ոչ նրա համար, որ այստեղ են միախառնվում Հռենոս ու Լիլ գետերը։ Ստրասբուրգն այսօր այլ իմաստ ու բովանդակություն ունի՝ այն գրեթե դարձել է Եվրոպայի մայրաքաղաքը եւ այդ որակով ավելի է աճում նրա
ԼՐԱԳՐՈՂԸ ԱԼԱՐՈՒՄ Է ԴԱՏԻ ՏԱԼ ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ
Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան համալսարանում տեղի ունեցավ հանդիպում առաջին անգամ ընտրողների հետ։ Այն կազմակերպել էր «Օգոստոսի 23, ազգային դաշինք» իրավապաշտպան միությունը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Հանդիպմանը ներկա էին նաեւ ԱԺ պատգամավորության թեկնածուներ, մարզպետարանի, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։ Մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ Մերուժան Մկրտչյանը մանրամասնորեն ներկայացրեց ընտրական աշխատանքների կազմակերպման վիճակը, իսկ ԿԸՀ իրավաբանական ծառայության ղեկավար Պատվական Հովակիմյանը
ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱ՞Ն, ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀ
«Առավոտը» ահազանգ ստացավ այն մասին, որ Երեւանի թիվ 3 ծննդատանը ծննդաբերությունից քիչ առաջ մահացել է մի կին։ Մեր աղբյուրը պնդում էր, որ մոր եւ երեխայի մահը տեղի է ունեցել բուժանձնակազմի ակնհայտ անփութության պատճառով։ Պարզելու համար ահազանգողի հայտնած տեղեկությունների ստույգ լինելը, մենք ինքներս փորձեցինք փոքրիկ հետաքննություն անցկացնել։ Իհարկե պարզվեց, որ դա ընդամենը «նախաքննություն» պիտի լիներ, քանի