Օրվա լրահոսը
ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԱԲՈՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հարկադրված աբորտը նպաստում է մայրերի մահացության միջազգային չափերին եւ շարունակում է մնալ կանխելի հիվանդությունների գլխավոր պատճառը այն կանանց մոտ, ովքեր գտնվում են ռեպրոդուկտիվ տարիքում։ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում, ինչպես նաեւ Հայաստանում աբորտի չափերը հասնում են աշխարհում ամենաբարձր տոկոսի։ Ըստ վերջին տվյալների, ամեն տարի այս երկրներում կատարվում են մոտ 6-ական մլն լեգալ եւ անլեգալ աբորտներ։
ԵՎՐՈՊԱՅԻ ԴՌՆԵՐԸ ՄԵՆՔ ԴԵՌ ԿԹԱԿԵՆՔ
«Անկախություն» գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումից հետո, զրուցելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Աբրահամյանի հետ, ուզում էինք իմանալ նրա կարծիքը «Ցեմենտի» ու «Շիրակի» ցուցադրած խաղամակարդակի եւ ընդհանրապես հանրապետությունում ֆուտբոլի դրվածքի մասին։ Բայց քանի որ մոտ օրերս մեր ազգային հավաքականին երկու լուրջ փորձություն է սպասվում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Իսլանդիայի եւ Ուկրաինայի հետ, հասկանալի է, անդրադարձանք նաեւ
Խդոյի «շնորհակալությունը» Հակոբից
Նախեւառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ կնոջը՝ Էլզա Խոջաբեկյանին, որ հասցնելով տեսնել եւ ճանաչել Հակոբ Մարտիրոսյանին, հրաժարվեց ներքին գործերի բաժնում ցուցմունք տալուց, հույս ունենալով, որ Հակոբը եւ իր գործընկերը կվերադարձնեն արնաշաղախ ականջների օղերը։ Այդպես էլ չվերադարձրին։ Բազմիցս «իր աշխարհի» հեղինակավոր անձինք դիմել են իրեն, իր ընկերներին եւ եղբայրներին, որպեսզի վերադարձնեն ականջօղերը։ Շուրջ երեք տարի անտեսեց
Ծխելը շատ ավելի թանկ արժե, քան պարզապես ծխախոտը
Մինչ մենք ծխելը համարում ենք ընդամենը վատ սովորույթ, պարզվում է, այն համաճարակ է եւ դրա դեմ պայքարն էլ համապատասխան ուժգնությունը պիտի ունենա։ ՀՀ առողջապահության նախարարությունում կազմակերպված հերթական կլոր սեղանը նվիրված էր Առողջապահական համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված Ծխելու դեմ պայքարի միջազգային օրվան։ Ինչքան էլ անհատները աղմկեն, թե դրա դեմ պայքարել է անհրաժեշտ, առանց պետական հոգածության եւ
Միջազգային դիտորդների զարմանքը խորացավ։ Բա ոնց։
Հայաստանի նման քաղաքականապես էկզոտիկ երկիր երեւի թե ամբողջ հողագնդի վրա դժվար է գտնել։ Քաղաքականության մեջ այնպիսի յուրօրինակ աճպարարությունների ենք ընդունակ, որ ամենաքաղաքակիրթ եւ դաստիարակված ժողովուրդները որքան էլ գլուխ կոտրեն՝ չեն հասկանա։ Նոյի տապանից ով ասես դուրս չեկավ, հայերը՝ առաջին հերթին։ Դուրս եկան մի քիչ խառը-մառը ապրեցին, մի քիչ խորհրդային ապրեցին ու հիմա խելքներին փչել է
«ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԼԻՆԵԼ»
ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը քննարկում է ընտրությունների արդյունքները -Ընկեր Բադալյան, այսպես թե այնպես, ընտրություններն անցկացվեցին։ Ձեր կարծիքով, դրանք արդար ու ազնիվ անցա՞ն։ -Իհարկե, ընտրությունները չեն անցել ազատ եւ արդար։ Երբեմն մենք փորձում ենք ասել, որ ծեծկռտուք չի եղել, չի եղել բյուլետենների լցոնում, բայց այս անգամ այնպիսի մի հնարամիտ վերաբերմունք դրսեւորվեց, որ երեւի համաշխարհային
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է. ՎԵՐԱԴԱՐՁՐԵՔ ԻՄ «ՈՐԴՈՒՆ»
1999 թ. մայիսի 1-7-ը «Իրավունք» թերթի 41 համարում տպագրվել է. «Կրակոցները որպես ընտրական փաստարկ» վերնագրով հոդվածը, որը մտացածին է եւ նպատակ ունի ի օգուտ ինչ-որ անձանց շահերի, վիրավորել իմ անձն ու հեղինակությունը։ Հոդվածում մասնավորապես նշված է. «Նորքի զանգվածների շուկայի մատույցներում տեղի է ունեցել ընդհարում Շանթ Հարությունյանի կողմնակիցների եւ անհայտ խմբերի միջեւ եւ շտաբի ներկայացուցիչները հարձակվողներից
ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԸՍՏ ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ
Ազգային ժողովի այս ընտրություններում մասնակցած 21 կուսակցություններից եւ դաշինքներից 9-ը չեն հատել նույնիսկ 1%-ի պատնեշը, իսկ 3 կուսակցությունների հաջողվել է անցնել «հաղթական» 1%-ը։ Այս տվյալներն, իհարկե, մայիսի 31-ի ԿԸՀ-ի հրապարակած տվյալներն են։ Մինչ կհրապարակվեն ԿԸՀ-ի վերջնական տվյալները, որոշեցին իմանալ պարտված կուսակցությունների գնահատականն ընտրությունների վերաբերյալ։ «Կոմունիստական եւ սոցիալիստական կուսակցությունների միություն» դաշինքում (1,68%) ընդգրկված Հայաստանի առաջադիմական միացյալ
ՉԱՐԺԵ ԹԱՂԱՊԵՏԵՐԻՆ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ ԴԱՐՁՆԵԼ
Ինչո՞ւ է ՆԳ եւ ԱԱ նախարարությունը հրաժարվում պատասխանատվությունից Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենաանկազմակերպ ընտրությունների պատասխանատուները կարծես տեղական իշխանություններն են դիտվում, չնայած ընտրական գործընթացների ամբողջ պատասխանատվությունը կառավարությունն էր ստանձնել։ Ցուցակային այս խառնաշփոթի համար քաղաքական գործիչները եւ լրատվամիջոցները միաբերան մեղադրում են համայնքապետերին։ Վերջիններից երկուսի հետ զրույցում փորձեցինք պարզել, թե ինչ հակափաստարկներ ունեն նրանք։ Ոչ թեկնածու թաղապետի տեսակետ
Ռոբերտը, Վանոն, ԵԱՀԿ-ն
ԵԱՀԿ դիտորդները երեկ հանդես եկան նախնական հայտարարությամբ՝ ընդհանուր առմամբ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները գնահատելով նորմալ, նշելով, որ 1995, 96, 98 թվականների ընտրությունների համեմատ այս անգամ դրական առաջընթաց նկատվեց եւ իշխանություններն իրավական ճանապարհով չխոչընդոտեցին որեւէ կուսակցության մասնակցությունը։ Ավելի ուշ, դիտորդներից մեկն առանձին զրույցի ժամանակ պնդում էր այս գնահատականները եւ իբրեւ իր ասածների ապացույց, մի խումբ թերահավատ տեղացիներիս
Ա. Մարգարյան. «Սխալ ցուցակները առավելագույն վնասը հասցրին դաշինքին»
Մայիսի 31-ի վաղ առավոտյան, երբ դեռեւս խիստ նախնական արդյունքներից արդեն ակնհայտ էր, որ խորհրդարանական մեծամասնությունը կազմելու է «Միասնություն» դաշինքը, հաջողվեց գրեթե նույն հարցերով դիմել դաշինքի շտաբի համանախագահներ Անդրանիկ Մարգարյանին եւ Արմեն Խաչատրյանին։ Անդրանիկ Մարգարյան – Պարոն Մարգարյան, ընտրությունների ընթացքից սպասվող արդյունքներից բավարարվա՞ծ եք։ – Ուղղակի բավարարվածությունն այնքանով է, որ ընտրություններն անցան շատ նորմալ մթնոլորտում։ Կուսակցությունների
ԼԱՑՈՒՄ Է ՈՒ ԼԱՑԱՑՆՈՒՄ
«Այն, որ Հայրիկյանի վարկանիշն ընկել է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելու պատճառով, ճիշտ չէ»,- ընտրություններին ԱԻՄ-ի տապալումից հետո իր առաջին ասուլիսին ասաց Պարույր Հայրիկյանը եւ ճշտեց, որ եթե իրոք այդ համագործակցությունը պիտի իջեցներ ԱԻՄ-ի վարկանիշը, ուրեմն զրո ձայն պիտի հավաքեին ՀՅԴ-ն, «Օրինաց երկիրը», «Արժանապատիվ ապագան» եւ «Միասնությունը», քանի որ «Կարեն Դեմիրճյանն էլ ընկավ նախագահ Ռոբերտ Քոչարյանի
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 7 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրության քարոզարշավի ընթացքում ստացված բողոքների, մամուլի հրապարակումների հիման վրա ՀՀ դատախազության կողմից հարուցվել է 7 քրեական գործ, մյուս դեպքերով նյութերի նախապատրաստումը եւ ստուգումները ընթացքի մեջ են, 2 դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառով։ Մայիսի 30-ին՝ ՀՀ ԱԺ պատգամավորների ընտրության օրը, դատախազությունում ստացված հաղորդումներով եւ ահազանգերով նյութեր են նախապատրաստվում,
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. «ԲՆԱԿԱՆ Է, ՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՂԱԿԱՆ ԵՐԱՆԳ Է ՍՏԱՆՈՒՄ»
Ըստ էության, մանավանդ մեծամասնական ընտրակարգով, զգալի փոփոխություններ եղան Ազգային ժողովում եւ խորհրդարանի կազմը բավականին թարմացվել է։ Մեծամասնական ընտրակարգով շատ քչերն են իրենց տեղը պահպանել պառլամենտում։ Նրանց թիվը մեծ չէ եւ կարող էինք թվարկել, սակայն, քանի որ տվյալ դեպքում գործ ենք ունենալու բացառապես Վանո Սիրադեղյանի հետ, միանգամից սկսենք ընտրված խորհրդարանի վերաբերյալ նրա ունեցած տպավորություններով։ «Առանձնապես սուր
ՁԱՅՆԵՐԸ ԲԱԺԱՆՎԵՑԻՆ
Շիրակի մարզում Հայկոմկուսը ստացել է 21 տոկոս ձայն, «Միասնություն» դաշինքը՝ 25 տոկոս։ «Ազդեցությունը համարյա թե նույնն է, բայց Սյունիքում, որը սահմանամերձ գոտի է, կա Ղարաբաղի ազդեցությունը, հակամարտության որոշ ուժերի միջեւ, այստեղ մեր ազդեցությունը շեշտակի իջել է»,- ասում է Սերգեյ Բադալյանը։ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի հետ հարցազրույցը կարդացեք 5-րդ էջում։ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԷԼ ԵՐԵՎԻ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐԸ» ՁԱՅՆ
ՈՉ ԽՈՍՏԱՑԵԼ ԷՐ, ՈՉ ԷԼ ԵՐԵՎԻ ԸՆԴՎԶԵԼ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ պաշտոնաթերթի երեկվա խմբագրականում նշված էր, որ Ռոբերտ Քոչարյանը «ընդվզել է, թե Դաշնակցությունը գոնե 15% չի բերել»։ «Առավոտը» նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանից փորձեց պարզել, թե որտեղ եւ ինչպես է տեղի ունեցել այդ ընդվզումը։ «Ինձ բացարձակապես հայտնի չէ, թե ինչի վրա են հիմնված այդ ենթադրությունները»,- ասաց պրն Գաբրիելյանը։ Մեր հաջորդ հարցին էլ, թե
ՓԱՐԻԶՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ
Տիկնայք հրավիրում են պարոններին Ֆրանսիայի մայրաքաղաքի պատմական կենտրոնում գտնվում է մի փողոց (պարդոն՝ բուլվար), որի անունը յուրատեսակ հեղինակություն է վայելում մարդկանց մեջ, իսկ ավելի ճշգրիտ՝ տղամարդկանց շրջանում։ Սեն-Դենի բուլվարը փարիզյան «գիշերային թիթեռների» սիրելի աշխատավայրն է։ Այստեղ գնում են եւ վաճառում «սպիտակ ստրկուհիներին» եւ, իհարկե, ոչ միայն սպիտակ։ Ըստ «գնորդի» ճաշակի եւ ցանկության, այստեղ կանգնած են
ՆԿԱՐԻՉԻ ԴԵՖԻՑԻՏ ՉՈՒՆԵՆՔ
Իսկապես, մենք «էն գլխից» մի տեսակ վարժված ենք դեֆիցիտի։ Նախկին հարվածային հնգամյակներին, երբ թեւքերս քշտած «պայծառ ապագա» էինք կառուցում, մեզ համար սովորական բան էր լայն սպառման ապրանքների պակասը։ Այս երեւույթի շնորհիվ նույնիսկ «Սալյուտ» մակնիշի սիգարետները «տակից» էինք գնում։ Հիմա էլ, երբ իրավական պետություն ենք կառուցում, սովորական է դարձել փողի պակասը։ Ասում են, թե այս դեֆիցիտը
ՍԿՍՎԵՑ ՕՋԱԼԱՆԻ ԴԱՏԸ
Երեկ առավոտյան Թուրքիայի Իմրալի կղզում գտնվող բանտի կինոդահլիճում սկսվեց Քրդական աշխատավորական կուսակցության հիմնադիր եւ նախագահ, քրդական ազատագրական շարժման առաջնորդ, Թուրքիայում քրդերի անջատողական պայքարի ղեկավար Աբդուլլահ Օջալանի դատավարությունը։ Թուրքիայի թիվ մեկ ահաբեկչին դատելու համար բառացիորեն ոտքի է կանգնեցվել երկրի անվտանգության ամբողջ համակարգը։ Իմրալի կղզուն ամենամոտ քաղաքի՝ Մուդանիայի բոլոր ճանապարհներին անցակետեր են տեղակայված, եւ քաղաք կարելի է
Կոսովոյի առասպելը
Ինչո՞ւ են սերբերը հանդուրժում այս ամենը։ Ինչպիսի՞ աննյութական գաղափարի համար։ Կոսովոյի առասպելը մասամբ հիմնված է պատմական փաստի վրա, որ 1389 թ. հունիսի 28-ին Կոսովոյի դաշտում ահեղ մարտ է տեղի ունեցել՝ սերբերի ու օսմանլիների միջեւ։ Անհայտ ժողովրդական բանաստեղծը պատմում է, որ մարտից առաջ իշխան Ղազարին այցելել է հրեշտակապետը հետեւյալ հարցով. ցանկանում է երկրայի՞ն իշխանությունը, թե՞ երկնայինը։
ՉԸՆՏՐՎԱԾՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ
Որ այս երկրում չկա իշխանություն, այլ կան միայն տարբեր մակարդակի իշխանավորներ, կասկածում էի վաղուց։ Հիմա համոզվեցի, որ այս երկրին պետք էլ չէ իշխանություն։ Ընդ որում՝ ոչ ժողովրդին է պետք իշխանություն, ոչ իշխանությանն է պետք ժողովուրդ։ Մտքովս էլ չէր անցնում, որ այսքան դառն է լինելու այս գիտակցելն ու գրելը։ Որ այս երկրում աղավաղված է իշխանության էությունը,
Քվեատուփ չգողացան, բայց ձայներ փախցրին
Հայաստանի ընտրական օրենսգրքի հոդվածներից 139-ը ամբողջությամբ «հատկացվել» է պատասխանատվության մեխանիզմների կիրառմանը, օրենքը խախտելու ժամանակ։ Պատասխանատվության կարող են ենթարկվել նրանք, որոնք կքվեարկեին այլ անձի փոխարեն, «տեղամասային կենտրոն» կմտնեին՝ զինված, նրանք, ովքեր քվեարկության նախորդ օրը քարոզչություն էին իրականացրել եւ կամ հափշտակել էին քվեատուփ։ Պատասխանատվություն էր նախատեսված այն դեպքերում, երբ «քվեաթերթիկն ինքնուրույն լրացնել չկարողացող անձին» խաբում են կամ
ԴՊՐՈՑԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
«Կրթությունը պատիվ է՝ ստացած կրթության պատիվը, մասնագիտության պատիվը, կրթություն ստացած անձի պատիվը»։ Մայրաքաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցի տնօրեն տիկին Ռիմա Ալավերդյանի աշխատասենյակի պատին վերոնշյալի հետ կան նաեւ երկու այլ մտքեր, որոնք տնօրենինն են։ Տարիներ առաջ, ըստ տնօրենի, բուհ ընդունվելը շատ ավելի ազնիվ ճանապարհով էր կատարվում։ Նա եւս համաձայն է վերջերս հաճախակի արտահայտվող այն կարծիքների հետ,
ՀԱ՛, ՍԵՆՑ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ
Հայաստանում ծխողներն ահռելի քանակ են կազմում եւ տարեկան միջին հաշվով 150 մլն դոլարի ծխախոտ է օգտագործվում։ Այն դեպքում, երբ ՀՀ առողջապահության տարեկան բյուջեն կազմում է ընդամենը 25 մլն դոլար։ Ծխում է բժիշկը, ինժեները, ուսուցիչը, ծխում են բոլոր բնագավառների աշխատողները։ Զարմանալի է, բայց փաստ, որ ծխող է երիտասարդության ճնշող մեծամասնությունը։ Շատերն աշխատանք էլ չունեն, հանապազօրյա հաց
Ո՞վ կվարի առաջին նիստը
11 տարի անց Երկու շաբաթից մենք ականատես կլինենք նոր Ազգային ժողովի առաջին նիստին։ Ակնհայտ է, որ առաջին հարցը, որ քննարկվելու է, դա նոր վարչապետի ու նախարարների կաբինետի հարցն է լինելու։ Մինչ այդ, ԱԺ-ն կընտրի նախագահ ու նախագահություն։ Բայց մինչ այդ դեռեւս պետք է վարվի խորհրդարանի առաջին նիստը։ Ո՞վ է վարելու այն։ Ըստ կարգի, խորհրդարանի առաջին
Գիշերն անույշ էր
Երբ մայիսի 30-ին, ժամը 17-ի կողմերը բանից անտեղյակ հայտնվեցի «Միասնություն» դաշինքի շտաբում, օդում ակտիվորեն թեւածում էր խուճապը։ Սկզբից այն տպավորությունն էր, թե խուճապի հիմնական պատճառը տարբեր տեղամասերում տեղի ունեցած միջադեպերն էին։ Սակայն քիչ անց պարզվեց, որ խոսքը այն միջադեպերի մասին է, որոնք համատարած էին բոլոր տեղամասերում. ընտրացուցակների սխալները, ընտրազանգվածի մի զգալի մասին պարզապես զրկում էին
«ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ԴԵՌ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ»
Դեռեւս ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի չեն, բայց ակնհայտ է, որ «Միասնություն» դաշինքը գրավելու է ապագա խորհրդարանի մեծամասնությունը, գուցեեւ՝ 2/3-ը։ Առաջին հարցը, որ քննարկելու է խորհրդարանը, լինելու է նոր կառավարության ծրագրի քննարկման հարցը։ Այս առումով, ըստ երեւույթին, առաջիկա 15-20 օրերին թիվ 1 հարցը, որ անհանգստացնելու է հանրապետության քաղաքական գործիչներին եւ հասարակ մահկանացուներիս զգալի մեծամասնությանը, այն է,
ՔՈՒՅՐԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԻ ՏՎԵԼ
Երեկ «Օրագիր» օրաթերթում տեղի ունեցավ ասուլիս, որը նվիրված էր Շանթ Հարությունյանի վրա կատարված հարձակմանը։ Ասուլիսում նրա քույր Սյուզի Հարությունյանը սաստիկ հուզված պատմեց, որ հարձակումը միտումնավոր է եղել։ Պատմեց, որ դեպքից 20 օր առաջ նրանց տուն զանգում եւ Շանթ Հարությունյանին էին կանչում հեռախոսի մոտ։ Երբ նա պատասխանում էր, որ եղբայրը տանը չէ, խնդրում էին փոխանցել, որ
Հասկանալի տխրություն շտաբներում
Մայիսի 30-ին կայացած ընտրությունները սառը ցնցուղի դեր են խաղացել գրեթե բոլոր ընտրական միավորումների ու կուսակցությունների համար։ Ամեն ինչ հաշվարկված էր ջախջախիչ հաղթանակ ձեռք բերելու համար։ Հաշվարկված էին անգամ ձայները, հաշվարկված էր ընտրական հանձնաժողովների «մերային» գործունեությունը։ Սակայն, ըստ երեւույթին հաշվարկված չէին շատուշատ խոչընդոտներ, որոնք արհեստականորեն (թե՞ գուցե հակառակը) դրվեցին ընտրական միավորումների ընտրազանգվածի ուսերին։ Երեկ մենք այցելեցինք
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՆՁԻՆ ՎԵՐՑՐԱԾ ՄԵԿ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ
Գիշերային դիտարկումներ Ինչպես, հավանաբար, ողջ հանրապետությունում, այնպես էլ Աջափնյակում գտնվող թիվ 014/2 ընտրատեղամասում, ընտրողների հոսքը դադարեցվեց ժամը ուղիղ 20։00-ին։ Դրսում էլ ընտրողներ չկային, որոնց քվեարկությանը մասնակցելու հերթ չհասներ։ Եվս մի 15-20 րոպե անցավ, մինչեւ վերջին ընտրողն իր քվեաթերթիկը բաց թողեց արկղի անցքից ներս ու հետո մի փոքր, կարծես, մեղմվեց օրվա ընթացքում նկատելի թե աշխատանքային եւ