Օրվա լրահոսը
ՀՌՈՄԻ ՊԱՊԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԿԳԱ
Հռոմի Կաթոլիկ եկեղեցու պետ Նորին Սրբություն Հովհաննես-Պողոս Բ Պապը Լեհաստան կատարած պաշտոնական այցի ավարտին, Հռոմ վերադառնալուց առաջ ս.թ. հունիսի 18-ին մի քանի ժամով զուտ անձնական այցելություն է տալու իր հոգեւոր եղբայր Նորին Սուրբ Օծություն Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ որպես եղբայրական սիրո արտահայտություն Վեհափառ Հայրապետի ծանր հիվանդության պահին։ Նկատի ունենալով, որ սույն այցը չի
ԵՎ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՂԾՎԵԼ ԵՆ՝
Պնդում է Հայկոմկուսի առաջնորդը «Առավոտը» կարծես ստանձնել է քաղաքական գործիչներին իրենց նախընտրական հայտարարությունները հիշեցնողի դերը։ ՀՅԴ-ին իր 31 որոշված մանդատների մասին պնդումները հիշեցնելուց հետո՝ այժմ էլ Հայկոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանին հիշեցրինք իր այն հայտարարությունը, որ եթե ՀԿԿ-ն առաջին տեղը չգրավի, ուրեմն ընտրությունները կեղծվել են։ «Հիմա արդյունքները կեղծվե՞լ են»,- հարցրինք Սերգեյ Բադալյանին։ «Շնորհակալ եմ,
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԻ ԱՍՎԱԾ, ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԱՅԻՆ ԵՐԿԻՐ Է
Երեկ ԱԻՄ-ի գրասենյակում տեղի ունեցավ նախկին ԱԺ պատգամավոր, նախկին ԱԺ պատգամավորության թեկնածու Պարույր Հայրիկյանի մամուլի ասուլիսը։ Պ. Հայրիկյանը գնահատելով 1999 թ. մայիսի 30-ին տեղի ունեցած ընտրությունները, արձանագրեց, որ «բազմահազար ընտրողներ չեն կարողացել իրականացնել իրենց ընտրելու իրավունքը»։ Կեսօրին, ըստ ԱԻՄ-ի նախագահի, ընտրողների ցուցակներից դուրս մնացածների հերթեր են գոյացել դատարանների առաջ, իսկ ԱԻՄ-ի նախընտրական կենտրոնում չեն լռել
ԼԱՎ ԼՈՒՐ
ԱՄՆ պետքարտուղարության հունիսի 7-ի հայտարարության մեջ Հայաստանի իշխանություններին կոչ է արված հրապարակել ընտրական տեղամասերի արձանագրությունները՝ «արդյունքների թափանցիկության նկատմամբ բնակչության վստահությունը բարձրացնելու նպատակով»։ «Առավոտի» հարցին, թե մտադի՞ր են արդյոք հետեւել այս կոչին, ԿԸՀ-ի նախագահ Արտակ Սահրադյանը դրական պատասխանեց. «Արձանագրություններն անպայման կհրապարակվեն բոլոր թերթերում, կլինեն նաեւ «Ինտերնետում»։ ՎԱՏ ԼՈՒՐ Երեկ Քանաքեռ կայարանից մի ջերմաքարշ, հեղուկ գազի 5
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ՞Ն
Փաստաբան Տիգրան Ջանոյանը հաստատեց «Առավոտի» ունեցած այն տեղեկությունը, որ արդեն 3 շաբաթ է, ինչ ավարտվել է «Վանո Սիրադեղյան, Վահան Հարությունյան եւ մյուսներ» անվանյալ գործի նախաքննությունը։ Դատապաշտպաններն այժմ դատախազությունում ծանոթանում են 39 հատոր կազմող գործի նյութերին, որի համար սահմանված ժամկետը հուլիսի 20-ն է։ ԿԵՆՏԿՈՄԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ Կարեն Սերոբիչի կարգադրությամբ՝ ԱԺ վերելակներից մեկը նախատեսված կլինի միմիայն խորհրդարանի նախագահի
«ՄԵՆՔ ՀԱՍՏԱԲԵԻՆ ՉԵՆՔ»
«Մենք նոր կուսակցություն ենք, մենք նորացված կուսակցություն ենք, մենք կեղտից ազատված կուսակցություն ենք։ Մենք հասկանում ենք, որ վերադարձ չկա անցյալին, մենք լավն ենք վերցրել, դրա համար մեզ դժվար է մեղադրել, թե կոնսերվատորներ ենք եւ «հաստաբեին»։ Բայց առանց վերականգնման մոդելի մենք երբեք չենք վերականգնի մեր երկիրը։ Ցավոք սրտի, երեւում է, որ չորս տարի էլ է պետք»։
Եթե Կարեն Սերոբիչը պատիվ աներ ինձ որպես բանաստեղծի…
Հարցազրույց բանաստեղծ, պատգամավոր Դավիթ Հովհաննեսի հետ, որը Կարեն Դեմիրճյանին խորհուրդ է տալիս կարդալ իր պոեզիան։ – Պարոն Հովհաննես, բանաստեղծի ձեր կարգավիճակը ինչպե՞ս եք համատեղելու պատգամավորի կարգավիճակին։ – Բանաստեղծությունն իր տեղն ունի, պատգամավորի աշխատանքը՝ իր տեղը, իր նրբությունները։ Իմ ներկայությունը խորհրդարանում, քաղաքական տեսակետից որ նայենք, ինձ համար նորություն չէ, քանի որ ինքս միշտ քաղաքականացված եմ եղել։
«ԱՐՄԵՆԹԵԼԻ» ԳՈՐԾԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՄՈՒԹ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԻՑ
«Վերջապես նրանք բոլորն ուզում են, որ անգլիական բարոյականությունը միակի իրավունքը ստանա, ինչքանով որ հենց նա է ամենալավը ծառայում մարդկությանը, կամ «ընդհանուր օգտին», կամ «մեծամասնության երջանկությանը», ո՛չ Անգլիայի երջանկությանը…»: ՖՐԻԴՐԻԽ ՆԻՑՇԵ. «ՉԱՐԻՑ ԵՎ ԲԱՐՈՒՑ ԱՆԴԻՆ» Երկրորդ աշխարհամարտում հաղթանակած դաշնակիցների կոալիցիան շատ բան փոխ առավ պարտված գերմանացիներից: «Ֆաու» հրթիռից եւ նեյրոազդեցության տեխնոլոգիայից զատ, Միացյալ Նահանգներն ու Խորհրդային
«Բլեյանի գործը դատական հեռանկար չունի»
Անշուշտ ասուլիսում չէր կարող շրջանցվել «Օրագրի» հարցը։ Օրաթերթի հետ կապված իրադարձությունները Տիգրան Ջանոյանը գնահատեց որպես Աշոտ Բլեյանի գործի օրգանական շարունակություն եւ ապացույց, որ վերջինիս գործը քաղաքական է։ Միակ դաշտը, որտեղ Աշոտ Բլեյանը կկարողանա իր օրինական շահերը պաշտպանել եւ իր անմեղությունն ապացուցել՝ «Օրագիրն» էր եւ նրա փակվելով, փաստորեն, փորձ է արվում լռեցնել «այդ խոսափողը»։ Մռայլ տեսարան ներկայացրեց փաստաբանը՝ վերջում չժխտելով, որ հաշվեհարդար իրականացնող ձեռքը կարող է հասնել ինչպես մյուս լրատվամիջոցներին, այնպես էլ իրեն՝ Տիգրան Ջանոյանին։
«ԳԱՂՏՆԻ» ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՄՆԱՑ ԳԱՂՏՆԻ…
Քրեական գործերով Վերաքննիչ դատարանի երեկվա նիստը կարող էր դրամատիկական ժանրով զբաղվողների համար ստեղծագործական ներշնչանքի աղբյուր դառնալ, նախագահող դատավոր Տիգրան Սահակյանի, դատավորներ Եվա Դարբինյանի եւ Ժորա Հովսեփյանի մասնակցությամբ։ Չնայած դատաքննությունն ինքնին ողբերգական աղերսներ ունի. Լեհաստանում սպանվել է երիտասարդ Արայիկ Պետրոսյանը, եւ ամբաստանյալի աթոռին է նրա երբեմնի ընկերը՝ Արման Դանգոյանցը։ Սենսացիա՞, թե՞ իրականություն Դատական նիստը սկսվեց ամբաստանյալի
ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարանում սկսվեց Անահիտ Ֆերջուլյանի հայցը ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու։ Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ նիստի նախագահողն էր դատավոր Մ. Դրմեյանը, մասնակցում էին դատավորներ Դ. Խաչատրյանը եւ Ա. Հունանյանը։ Նիստը սկսվեց հավուր պատշաճի։ Դատավորներն իրենց պատմուճանով խիստ ազդեցիկ էին եւ թվաց լուրջ էին տրամադրված։ Նիստն սկսվեց ինչպես որ պետք է սկսվեր։ Հայցվոր կողմի փաստաբան Հայկ
ՎԱՏ ԼՈՒՐ-ԴԱ-ԼՈՒՐ
Երեկ «Պեռնո Ռիկարի» ղեկավարությունը հավաքել էր լրագրողներին վատ լուր հաղորդելու։ Ամեն ինչ սկսվեց ճիշտ ու ճիշտ «Ռեւիզորի» նման. «Եկել ենք ձեզ հայտնելու տհաճագույնս լուրը»։ Վատ լուրը հաղորդեցին ներկայացուցչական կազմով՝ Պիեռ Լառեչը (նախագահ), Ժան-Ֆրանսուա Ռուկոն (գործադիր տնօրեն), Իշխան Մանուկյանը (արտադրության տնօրեն), Արա Հովհաննիսյանը (գիտխորհրդատու)։ Նման լուրի հաղորդումն առանց Հրանտ Բագրատյանի (փոխտնօրեն), բնականաբար, թերի կլիներ։ Այսինքն՝ կիսատ-պռատ։
ՎԵՐՋ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
Հինգշաբթի ուշ երեկոյան, ստանալով Կոսովոյի տարածքից սերբական զորքի դուրսբերման հավաստիքները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան հրամայեց դադարեցնել Հարավսլավիայի ռմբակոծումները: Այսպիսով ավարտվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում տեղի ունեցած խոշորագույն ռազմական գործողությունը: ՆԱՏՕ-Հարավսլավիա չհայտարարված օդային պատերազմը տեւեց 78 օր: Հարավսլավիայի վրա արձակվեց 23 հազարից ավելի ռումբ եւ հրթիռ: Սերբական կողմը, իր տեղեկությունների համաձայն, կորցրեց շուրջ 600
Փախստականներ. 10 տարի անց
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կազմակերպության փախստականների հարցերով պատասխանատու Ստելլա Ղուկասովան եւ հեռուստալրագրող Էդիկ Բաղդասարյանը լրագրողներին կրկին ներկայացրեցին փախստականների խնդիրները։ «Որքա՞ն կարելի է ձգել փախստականների խնդիրը։ Այսօր ունենք նոր խորհրդարան, կունենանք նոր կառավարությունը։ Ես հասկանում եմ, որ նորերը «նորովի» կլուծեն փախստականների խնդիրները, նորովի կընկալեն փախստականներին։ Եթե փախստականների հարցը շարունակվի այսպես ձգվել, ապա 10 տարի անց եւս կհավաքվենք
ԱԳՆ-Ն ԿՐԿԻՆ ՆԱՅՈՒՄ Է ԱՐԱՐԱՏԻՆ
Էս խառը օրերին, երբ ԱԺ նախագահ են ընտրում, ՀՀ վարչապետ հանում-նորը նշանակում՝ արտաքին գործերի նախարարությունը վերակառուցված շենքի հանդիսավոր բացում է անում։ Արդեն 3 տարի է, Հանրապետության հրապարակի կառավարության թիվ 2 շենքում վերանորոգում էր ընթանում եւ պետության արտաքին հարաբերությունների թիվ 1 գերատեսչության աշխատակիցներն ու հյուրերը ստիպված էին շենք մտնել Ամիրյան փողոցից։ Այսօրվանից նախարարության մուտքը ճիշտ այնտեղից
Հրանտ Խաչատրյանը
Նորընտիր ԱԺ-ի առաջին իսկ նիստը ցույց տվեց, որ Սամվել Բաբայանի «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը այս իշխանության եւ, հետեւաբար, խորհրդարանական մեծամասնության սրտովը չէ։ Խոհեմաբար ԱԺ հանձնաժողովների նախագահների տեղեր հատկացնելով ԱԺՄ-ին, Դաշնակցությանը եւ Կոմկուսին, մեծամասնությունը ցուցադրաբար մերժեց նույն ձեւով «հարգել» նաեւ «Իրավունքն ու միաբանությունը»՝ ի դեմս Հրանտ Խաչատրյանի, եւ «Օրինաց երկիրը»՝ ի դեմս Արթուր Բաղդասարյանի։ Մնում է
ԱՅՍ ԱՆԳԱՄ Է՞Լ ՍԴ ԴԻՄԵԼՆ ԱՊԱՐԴՅՈՒՆ ԿԼԻՆԻ
ԱԻՄ-ի կենտրոնական գրասենյակից «Առավոտին» հայտնեցին, որ խոստացվածի պես իրենք հունիսի 10-ին դիմել էին ՍԴ։ «Հայրենիք» դաշինքի ներկայացուցիչները, որոնք երեկ ժամը 18-ին ներկայացրել էին իրենց հայցադիմումը՝ այդ մասին չգիտեին ու վստահ էին, թե միայն իրենք են դիմել։ «Առավոտի» տրամադրության տակ միայն այն հայցադիմումն է, որ ՍԴ-ին է ներկայացրել Էդվարդ Եգորյանը։ Վկայակոչելով ընտրությունների արդյունքների վրա էականորեն ազդած
Խաղում ենք ընտրություն-ընտրություն
Նոր խորհրդարանում անակնկալներ առայժմ չկան Շատ առաջավոր փորձ կիրառվեց նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի ընթացքում՝ մեկուկես օր շարունակ հանձնաժողովների նախագահների ծրագրեր լսեցին, հարցեր տվեցին, ելույթներ ունեցան եւ հետո ընտրեցին նրանց, որոնց վերաբերյալ ի սկզբանե էլ պայմանավորվել էին։ Թերեւս կարելի էր յոլա գնալ առանց ձեւականությունների՝ ժամանակ չվատնելով քննարկումների վրա։ Բայց Նիցշեն գրել էր, որ յուրաքանչյուր տղամարդու մեջ
Իսկ դուք «Վազգեն Սարգսյանի» անվան շքանշանակի՞ր եք
Կարապետ Ռուբինյանը, որը առանձնապես սրախոսություններով կամ աշխարհացունց մտքերով աչքի չէր ընկել, մի հետաքրքիր դիտարկում արեց։ Դա տեղի ունեցավ երեկ, Էբերտի անվան հիմնադրամի միջոցներով կազմակերպված «ԱԺ ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, քաղաքական համակարգի զարգացման հնարավոր ուղղությունները» թեմայով սեմինարի ժամանակ։ Եվ այսպես, Կարապետ Ռուբինյանն այն կարծիքը հայտնեց, թե կա արդեն «Վազգեն Սարգսյանի անվան» նախագահ, արդեն ձեւավորվեց
ՈՐՈՇ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԾԻԾԱՂԸ ԼԱՑԻ ԿՓՈԽՎԻ, ԵԹԵ…
Ընտրությունների արդյունքների վերաբերյալ բողոքներով Սահմանադրական դատարան դիմելու վերջին ժամկետը երեկ էր։ Այս առիթով Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հրավիրել էր լրատվամիջոցներին՝ ներկայացնելու եղած բողոքները։ Օրենքով սահմանված կարգով ընտրությունների արդյունքները պաշտոնապես հրապարակելու պահից 7-օրյա ժամկետում պատգամավորության թեկնածուները կարող են դիմել ՍԴ, վիճարկելու ընտրությունների արդյունքները։ Առայժմ վիճարկվում են մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները։ Առաջինը ՍԴ է դիմել Երեւանի
«Ես չեմ ուզում դառնալ վարչապետ։ Ես ուզում եմ պաշտպանության նախարար մնալ»
Ամիսներ առաջ ասում էր Վազգեն Սարգսյանը Բայց նաեւ վերապահում էր արել, որ եթե նախագահը որոշի, թե ինքն այլ ոլորտում է հարկավոր՝ պատրաստ է որպես զինվոր կատարել իր պարտքը։ Տեսնենք, թե կուսակցություների ղեկավարներն ինչպես են գնահատում այս իբր պարտադրված նշանակումը։ Նրանց գնահատականով, արդյոք նոր վարչապետը բավարար ներուժ ունի Հայաստանի տնտեսության մեջ դրական փոփոխությունների հասնելու համար։ Վազգեն
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ
Հունիսի 11-ին ԱԺ-ում առաջին ընդմիջման ժամանակ տեղի ունեցավ «Միասնություն» դաշինքի նիստ, որի վերաբերյալ որեւէ մանրամասն լրագրողներին չհաղորդվեց։ Նիստերի դահլիճից դուրս եկած Վազգեն Սարգսյանը ձեռքի շարժումով պարզապես ողջունեց լրագրողներին եւ հեռացավ խորհրդարանից։ Իսկ ներսում նա հայտնել էր իր համախոհներին, որ ժամը 15-ին տեղի է ունենալու վարչապետի նշանակում, եւ՝ ի պատասխան հարցերի էլ ասել՝ թե, իրոք, ՆԳ
ԼԱՎ ԼՈՒՐ
Երեկ խմբագրություն զանգահարեց ԱԺՄ վարչության անդամ եւ հայտնեց հետեւյալը. «Հայ ժողովուրդը չափազանց հուսահատ է, որովհետեւ ԱԺՄ-ի մոտ կանգնած անառակ աղբյուրները հերթական ստահոդ լուրն են հաղորդել՝ փորձելով ազդել մեր ներկուսակցական հարցերի վրա։ Ախորժակներդ քացախ՝ մեր դրոշին գրված է «բարոյականություն», որը չար աչքից մեզ հեռու կպահի»։ ՎԱՏ ԼՈՒՐ Եվս մեկ անգամ համոզվեցինք, թե քանի լումա արժեն մեր
ՌՈՒԲԵՆ ՄԻՐՈՅԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԻ՞ «ՀՀ»-Ի ՓՈՂԵՐԸ
ԱԺ նորընտիր փոխնախագահ Ռուբեն Միրոյանը «Հայմամուլի» երբեմնի տնօրենն է։ Մեծ է նրա ավանդը «Հայմամուլի» այսօրվա պարտքախեղդ վիճակի հարցում։ Միայն «Հայաստանի Հանրապետութիւն» պաշտոնաթերթին «Հայմամուլը» միրոյանական ժամանակներից պարտք է 50 միլիոն դրամ։ Որպես ԱԺ փոխնախագահ, պարոն Միրոյանն, անշուշտ, լուրջ լծակներ կունենա հին պարտքերը մարելու։ ՁՈՆ՝ ԱՌ ՊՊԶԵԼԸ ԱԺ նորընտիր պատգամավորներից Ալվարդ Պետրոսյանը թերեւս միակն է, որ հանգիստ
ԱՐԴԵՆ ԻՍԿ ՍՊԱՌՎԵ՞Ց
«Երեւի թե մեր ելույթներից պիտի երեւար, որ պատրաստ ենք համագործակցել։ Բայց համագործակցության դաշտ չենք տեսնում»,- ասաց «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի թիվ 2 դեմքը՝ Հրանտ Խաչատրյանը։ ԱԺ վերջին զարգացումների շուրջ նրա հետ զրույցը՝ «Առավոտի» հաջորդ համարում։ ՊԱՅՔԱՐԻ ՈԳԻՆ ՄԵՌԱ՞Վ Հավանաբար վերջին ընտրությունների սուպեր արդար, ազնիվ, թափանցիկ, ավելացնենք նաեւ՝ սահուն ընթացքի մասին է խոսում այն փաստը, որ
ԱՐՎԵՍՏԸ ԶՈՀԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
Եթե ուզում եք հասկանալ, թե ովքեր են կաստրատները, ապա վերնագիրը պետք է ընդունել բառի բուն իմաստով։ Այս տղամարդիկ կամա թե ակամա զոհաբերում են ամենաթանկն ու անփոխարինելին։ Բոլորս գիտենք, որ սեռական հասունացման ընթացքում փոխվում է անձի ձայնը, հատկապես՝ տղամարդկանցը։ Սովորական մարդկանց համար դա խնդիր չէ, բայց մեծ պրոբլեմ է երգիչների համար, մանավանդ՝ օպերային եւ եկեղեցական։ Մինչ
ԵՐԱԶՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ
Հիշողություններ Կաննի կինոփառատոնից. Ատոմ Էգոյան Ինձ, որպես «Առավոտ» թերթի թղթակից, բախտ վիճակվեց ներկա լինել 1999 թ. 52-րդ Կաննի կինոփառատոնին։ Ուղեւորությունս հնարավոր դարձավ Չիլիից մեր հայրենակից Արմեն Կույումջյանի հովանավորության շնորհիվ։ Ամեն բան, իհարկե, կազմակերպված էր գերազանց։ Փառատոնում ընդգրկված էին մոտ 8 հազար կինոռեժիսորների ֆիլմեր։ Գլխավոր մրցույթին ներկայացված էր 22 ֆիլմ, որոնց մեջ նաեւ կանադահայ ռեժիսոր Ատոմ
ՈՎ ՈՎ Է
Հարգելի խմբագրություն. Թախանձագին խնդրում եմ ձեր թերթի (իմ ամենահավանած թերթի) էջերում տպագրել ստորեւ բերված հոդվածը, քանզի կարծում եմ՝ այն հետաքրքիր կլինի ընթերցողների համար, իսկ որոշ մտքեր կհամընկնեն իրենց կարծիքին։ Ինչպես եւ սպասվում էր, այն կուսակցությունները, կամ դրանց մեծամասնությունը, որոնք չհաղթահարեցին 5 տոկոսանոց արգելքը, խորհրդարանական անցած ընտրությունները համարեցին ոչ արդար։ Եվ դա իրոք սպասելի էր, քանի
“МАФИЯ БЕССМЕРТНА”
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում ամեն ինչ շատ վատ էր: Պարզապես սարսափելի էր: Հանցագործները վխտում էին ողջ Հայաստանում: Փողոցներում ով ում ուզում-սպանում էր: Պատահում էր նաեւ, որ սովահար մարդասպանը ուտում էր իր զոհին: Մամուլը ճնշված էր, վախեցած ու խեղճուկրակ, ոչ մի ազատ թերթ չկար: Լրագրողները զօրուգիշեր փառաբանում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա հանցագործ մերձավորներին: Ու ընդհանրապես,
ԱՆԿԱՊ, ԱՆՆՅՈՒԹ, ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
Ժամանակակից գժություն Շոգ է։ Ես որ չասեմ երկնքից կրակ է թափվում, դուք հո սեփական մաշկի վրա զգում եք, որ թափվում է։ Սակայն գործողությունները կատարվում են ոչ թե երկնքում կամ կրակի ծովում, այլ ամենասովորական երեւանյան «մարշրուտկայի» մեջ։ Նորքի բարձունքներից իջնում ենք քաղաք։ Չմոռանաք՝ շոգ է։ Ոչ մի նորմալ մարդ այս պարագայում չի հանդուրժի, որ իրեն կպնի