Օրվա լրահոսը
ՎԵՐՋԸ ԼԱՎ ԼԻՆԻ
Երեկ Վանո Սիրադեղյանը դիմել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովին անդամակցելու համար։ Հաշվի առնելով, որ նրա պես Սուրեն Աբրահամյանն էլ զբաղեցրեց քաղաքապետի եւ ՆԳ նախարարի պաշտոնները, ընթացքում մեկը նկատել է. «Ուր գնում ես՝ Ջհանգիրիչը հետեւիցդ գալիս է»։ «Սենց որ գնա՝ կարող է բերդում էլ հայտնվի»,- ենթադրել է Սիրադեղյանը։ «ՄԻԿԱ-ԱՐՄԵՆԻԱՅԻ» ՕԳՏԻՆ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԲՈՂՈՔԱՐԿՎԵԼՈՒ Է «Այս դատավճռում արհեստականորեն խիստ
ՈՎ ՈՒՄ Է ԾԱՓԱՀԱՐՈՒՄ
Արդեն որերորդ անգամ Տիգրան Լեւոնյանը փորձում է համոզել հայ ժողովրդին, որ Հայաստանի սահմաններից դուրս ինքն աշխարհի լավագույն ռեժիսորներից եւ երգիչներից մեկն է։ Օպերային թատրոնի տարեսկզբին ԱՄՆ-ում կայացած բոլորին հայտնի խայտառակ շրջագայությունից հետո (որի մասին շատ գրվեց հանրապետական մամուլում, ես գրեցի «Օրագիր» օրաթերթում 4.02.98 թ.) Տիգրան Լեւոնյանը զրկվեց թատրոնի տնօրենի պաշտոնից, բայց այս անխոնջ մարտիկը շարունակում
Ոչ միայն նավթիվ, այլեւ խելքիվ
Հեռակա բավական հետաքրքիր ու խորհրդանշական բանավեճ ծագեց անցյալ շաբաթվա վերջում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի եւ երկրում գործող խոշորագույն նավթային ընկերության «BP-Amoco» /«Բրիթիշ- պետրոնեում- Ամոկո»/ ներկայացուցիչների միջեւ: Պետության ղեկավարը, անդրադառնալով վերջերս Կասպիական ծովի Շահ Դենիզ կոչվող հանքավայրում անցկացվող փորձարկումներին, նշեց, որ դրանց արդյունքները երկու անգամ գերազանցում են ակնկալիքները եւ Շահ Դենիզում հայտնաբերված բնական գազի պաշարները կազմում
Ի՞նչ են երազում մեր երեխաները
Երեւանի թիվ 148 դպրոցում է սովորում Վլադիմիր Շաթիրյան անուն-ազգանունով մի դպրոցական։ Մեկը, որը դպրոցական տարիներից երազում է «Հոբալական Արքայություն»-պետություն ստեղծելու մասին։ Եվ ստեղծել էլ է։ Նա Արքա է եւ ունի իր արքայության անդամները՝ իշխանապետ (վարչապետի փոխարեն), խորհրդատու, սպարապետ, առողջապահության, սննդի նախարարներ, ՍԴ նախագահ, դատավորներ, բարձրաստիճան իշխաններ։ Հետո գալիս են արքայության շարքային՝ X դասի անդամները։ «Արքայության
Թումանյան 21. հասցե առանց հասցեատիրոջ
Երբ մարդուն ուզում են վատություն անել, ասում են՝ տունդ քանդվի։ Մեր տունը քանդվեց ոչ մեր մեղքով։ Նախ վթարային դարձան 1-ին եւ 2-րդ հարկերը, որտեղ տեղավորված էր Հայ երիտասարդ նկարիչների միությունը, մի գեղեցիկ օր էլ փլվեց պետական հատվածի առաստաղը։ Վտանգի տակ էր վերեւի բնակելի հատվածը։ Քաղխորհուրդը ընդունեց այդ պահի համար ամենաճիշտ որոշումը։ Բնակիչներին շտապ էվակուացրին։ Իրերը,
ՈՉԻՆՉ ՆՈՐ ՉԷ ԱՅՍ ԼՈՒՍՆԻ ՏԱԿ
Հասարակությունը սովորել է զսպել իր զգացմունքները։ Ոչ այն պատճառով, որ արդեն մի քանի տարի ամեն պատահած առիթով միտինգի դուրս չի գալիս։ Պարզապես հասարակությունը սովորել է ինքնարժեքից մեծ հույսեր չկապել քաղաքական դաշտում ընթացող փոփոխությունների հետ։ Սա էլ կարելի է համարել շուկայական կացութաձեւի միակ իրական նվաճումը հասարակական կյանքում։ Որքան փոքր է ինչ-որ գործընթացի հետ կապած հույսը, նույնքան
ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՆՇԱՆԱԿՎԵՑԻՆ
Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ Ազգային անվտանգության նախարար Այնուամենայնիվ, զարմանալի բան է քաղաքական կոնյունկտուրան: 97-98 թվերին իշխանության բոլոր օղակները հայտարարում էին, թե հայ ժողովրդի միակ փրկությունը ՆԳ եւ ԱԱ նախարարությունները միաձուլելու մեջ է: 98-ի աշնանից այդ նույն վերեւներում գերակայում էր այն տրամադրությունները, թե պետական շահերը խստորեն պահանջում են այդ նախարարությունները բաժանել: Իրականում ամեն մի 4-րդ դասարանի երեխա հասկանում
Ո՞Վ Է ԱՊԱԳԱ ԽԱՆՈՒԹԻ ՏԵՐԸ
Որ այդքան իրավունքներ է իրեն վերապահում Թումանյան փողոցի 9, 11 ա, 11 շենքերի բնակիչների բողոքները դեռեւս անպատասխան են մնացել։ Քաղաքապետարանի թույլտվությամբ ինչ-որ մարդիկ սննդի խանութ են սկսել կառուցել։ Ապագա խանութի շենքը խանգարում է վերոնշյալ շենքերի անցուդարձին, իսկ այդ շենքերում ապրում են բազմաթիվ միայնակ թոշակառու ծերեր։ «Առավոտը» քանիցս անդրադարձել է շենքերի բնակիչների բողոքներին։ Ապագա խանութի տերերը
Բոլորը հրեշտակ են, խախտումներ չեն եղել, «Առավոտը» սխալ է
Հարգելի պարոն Աբրահամյան, «Առավոտ» օրաթերթի 1999 թվականի հունիսի 8-ի համարում տպագրված Ա. Բաբաջանյանի «Դանակահարվել է վստահված անձ» հոդվածում բերված փաստերը, որոնք առնչվում են Շիրակի մարզի 63, 64 եւ 66 ընտրատարածքների առանձին տեղամասերում ԱԺ պատգամավորների ընտրության օրը (30.05.99 թ.) տեղի ունեցած խախտումներին, ՀՀ դատախազության կողմից մանրամասնորեն ստուգվել են։ Կատարված ստուգումներով պարզվել է, որ ընտրախախտումների մասին հիշյալ
ԻՆՁ ԴԱՍՈՒՄ ԵՄ ԱԶՆԻՎՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Ռազմիկ Մարկոսյանը 49 տարեկան է։ 1969 թ. զինվորագրվում է Հայաստանի անկախությանը ձգտող Ազգային միացյալ կուսակցությանը։ 1974 թ. որպես «վտանգավոր պետական հանցագործ» կալանավորվում է, դատապարտվում 4 տարվա ազատազրկման եւ 2 տարվա աքսորի։ Անհնազանդության համար ազատազրկումն ավելացվում է եւս 3 տարով, որն անցկացնում է քրեական ճամբարում։ Այդ ամենին հաջորդում է եւս 2 տարվա տնային կալանքը։ 1987 թ.
ՎԻԿՏՈՐԻ ՆՎԵՐԸ «ԱՌԱՎՈՏԻՆ»
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ոչ մի կերպ չի հաշտվում հունիսի 8-ի «Առավոտում» տպագրված տեղեկատվությանը, որ «թիվ 47 ընտրատարածքում Վիկտոր Դալլաքյանին նորից ԱԺ հասցնելու վեհ գործին լծվել էին ոչ միայն ոստիկանությունն ու բանակը, այլեւ Ճաճոյանց Էդոն»։ Երեկ պրն Դալլաքյանը տեղեկացրեց, որ «թիվ 47 ընտրատարածքում քվեարկությանը մասնակցել է առավելագույնը 260 զինվոր»։ Այնուհետեւ, կարճատեւ մաթեմատիկական հաշվարկից հետո պրն
ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը
Վերջին ժամանակներս Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ է տարածում այն մասին, թե իբրեւ ԼՂՀ զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել կողմերի շփման գծի՝ Մարտակերտի հատվածում։ ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ տվյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ ղարաբաղյան կողմի մեծ կորուստների մասին տվյալները չեն համապատասխանում իրողությանը։ Իրականում, 1999թ. հունիսի 14-ին ադրբեջանական զորամիավորումները, խախտելով կրակի դադարեցման ռեժիմը, հերթական
ՄՈՌԱՑԵ՞Լ ԵՆ, ԱՐԴՅՈՔ, ՂԱՐԱԲԱՂԸ
Փետրվարյան իշխանափոխությունից հետո Ղարաբաղի հարցի նկատմամբ, կարծես, այնքան էլ մեծ ուշադրություն գոյություն չունի։ Այդ իրողությունն ինչ-որ տեղ ի չիք դարձավ անցյալ աշնանը, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները տարածաշրջան ժամանեցին իրենց առաջարկներով, մասնավորապես՝ բերելով «քոմըն սթեյթի», ասել է թե՝ ընդհանուր պետության գաղափարը։ Մայիսյան ընտրարշավի ժամանակ եւս, խնդիրն, ըստ էության, կուսակցությունները խորքով չկարեւորեցին, եւ հայտնի էլ չէ,
Փողի քսակը չբարձրացրեց հասակը
Երեկվա «Առավոտում» ներկայացրել էինք խորհրդարանական ընտրություններին մասնակցած եւ 5%-ը հաղթահարած կուսակցությունների նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը՝ ըստ Կենտրոնական բանկ կատարած նրանց մուտքերի։ ԿԸՀ-ին առընթեր վերահսկիչ եւ վերստուգիչ ծառայությունից ճշտեցինք նաեւ 5%-ից պակաս ձայն հավաքած կուսակցությունների նախընտրական ծախսերը։ Դրանք ակնհայտորեն քիչ են արդեն խորհրդարանական կուսակցությունների՝ նույն նպատակով կատարած ծախսերից։ Ընդ որում՝ հիմնականում ծախսվել է
ԻՆՉՊԵՍ ԷՐ ԸՆՏՐՎՈՒՄ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ
Չնայած ընտրությունների օրը Տավուշի մարզում անցկացրած բազմաթիվ լրագրողների վկայություններին՝ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը հերքեց, թե իր ղեկավարած համակարգը փորձել է խոչընդոտել Վանո Սիրադեղյանի ընտրությանը։ Այս հայտարարությունից հետո թիվ 75 ընտրատարածքում ծավալված իրադարձությունները եւս մեկ անգամ ներկայացնելու անհրաժեշտություն առաջացավ։ Պատմում է ՀՀՇ վարչության անդամ, Վանո Սիրադեղյանի նախընտրական շտաբի Նոյեմբերյանի պատասխանատու Վարդգես (Վահագն) Հայոցյանը։ -Ընտրական
ԼԱՎ ԼՈՒՐ
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդը, տեսնելով, որ ժողովուրդն անցած ընտրություններում ավելի շատ է վստահել թաղային հեղինակություններին, քան իրեն, որոշեց ընդօրինակել հաղթողներին։ Երբ դիմեցինք նրան հարցազրույցի խնդրանքով, նա պատասխանեց, որ դեռ իր հարցերը չի պարզել «Առավոտի» հետ։ Պետք է ենթադրել, որ «Առավոտի» հարցերը պարզելուց հետո, նա իր հարցերը կպարզի նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, իր թաղի տղերքի, բենզին
ԲԱՌԱԴԻ ՀԱՄՈ
Պրոֆեսիոնալ այս խորհրդարանում անհարմար էլ կլիներ, եթե «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը սեփական «կլիչկայակիրը» չունենար։ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահի աթոռին տենչացող Համլետ Հարությունյանը հավանաբար մոռացել էր իր ելույթում նշել, որ ժամանակին կրթության նախարարի խորհրդական լինելուց զուտ՝ ամբողջ կյանքում փառաբանվում է «Բառադի Համո» մականունով։ ԳՅՈՒՂԻ ՃԱՄՓԻՆ Հունիսի 15-ին ՍԻՄ-ում, իմանալով, որ Երեւանի
ՎԱԶԳԵՆԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է
«Իմ կարծիքով, Վազգեն Սարգսյանն այլընտրանք չունի, քան ամբողջ ուժով, իր լծակներով նպաստել ստվերայնության վերացմանը, որի ակունքներում նաեւ իր թիմակիցներն են կանգնած։ Այդ առումով, կարծում եմ, լավագույն լուծմանն ենք հանգել»,- հայտարարեց ԱԺՄ վարչության անդամ Ֆիլարետ Բերիկյանը՝ Ղարաբաղի հարցի շուրջ այլ գործիչների շարքում զրուցելով «Առավոտի» հետ։ Տեսակետներից մի քանիսը ներկայացնում ենք այսօր, որոնք կարող եք կարդալ 4-րդ
ՇՈՒՐԱՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼ
Շատերը նրան ծաղրածու են համարում, որն իր առողջությունը զոհաբերում է հանուն բեմական իմիջի, միաժամանակ զարմանում են նրա հնարամտության վրա։ Մյուսները նրան խենթ են համարում, ավելին… Իսկ նա այդ ամենը լուրջ չգտնելով, մի տեսակ մանկական անմիջականությամբ ջանում է մնալ նույն «բարին, ազնիվն ու զուսպը»: Շնորհիվ պրոդյուսերներ Դավիթ Մանուկյանի եւ Մայիս Հովհաննիսյանի, որոնք Երեւան են հրավիրել երիտասարդության
ԿՅԱՆՔՈՒՄ ԱՌԱՋԻՆԸ ՋՈՒԹԱԿԻ ՁԱՅՆՆ Է ԼՍԵԼ
Սաթի Սպիվակովան՝ աշխարհահռչակ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կինը (հայ երաժիշտ Զարեհ Սահակյանցի դուստրը) երբեք տանը չի նստում։ Մի պարզ պատճառով՝ Սպիվակովները երեք տուն ունեն՝ Ռուսաստանում, Իսպանիայում եւ Ֆրանսիայում։ Բայց Սաթի Սպիվակովային կարելի է, այսպես ասած, տան, օջախի կին համարել. նա երջանիկ է՝ սիրած ամուսին ունի եւ երեք աղջիկ։ Ընտանիք Վլադիմիր Սպիվակովի համերգներից մեկի ժամանակ մի հանդիսատես
ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Մինչ մենք՝ «ՀՀ»-ից քշվածներս ցկյանս մեզնից «վարկաբեկված» նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանին եւ ԱԺ ինստիտուտին խոստացել էինք համալսարանի կարգավիճակ տալ, այն վերածվեց ծխական դպրոցի։ «Յոլագալմազները» Նոր, ազգընտիր ԱԺ-ն իր գործունեությունը ծավալեց մի քիչ շփոթված, մի քիչ անհարմարավետ զգացողությամբ, այնուհանդերձ պարզ դարձավ, որ, ինչպես միշտ, «Առավոտը» չափազանցեցրել է փաստերը։ Անզեն աչքով իսկ պարզ երեւում էր, որ դահլիճում
ՄԱՆՐ ԽՈՒԼԻԳԱՆՆԵ՞Ր ԵՆՔ, ԹԵ՞…
Երեկ մեզանում նշվեց խորհրդային համակարգի անմեղ մեղավորների՝ բռնադատվածների օրը։ Սույն հրապարակումը նվիրվում է բոլոր ժամանակների բռնադատվածներին, նրանց, ում ժամանակը չներեց եւ հիմա մեր կողքին չեն, նրանց, ում գաղափարներն ու պայքարը չսրբագրվեցին իրադարձային խմբագրումների մեջ անգամ։ 1966 թվականի ապրիլի 24-ին, ժամը 11-ի սահմաններում, մի խումբ ուսանողներով, այդ թվում՝ սփյուռքահայերով, հավաքվեցինք Կոմիտասի գերեզմանի մոտ։ Սփյուռքահայերը եկեղեցական երաժշտություն
ԲՅՈՒՋԵՆ ՉԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ
Սույն թվականի հունիսի 8-ի «Հայոց Աշխարհ» օրաթերթում ՀՀ ֆինանսների նախարարությունը լրատվական վարչության միջոցով ցանկացել էր հերքում տալ իմ մայիսի 28-ի «Հայոց Աշխարհ» – հունիսի 1-ի «Առավոտ» օրաթերթերում տպագրված հոդվածներին: Ներկայացրել էի բանկերի կողմից պետական նշանակության վարկերի բաշխման, ինչպես նաեւ ներքին ռեսուրսների ոչ լիարժեք օգտագործման եւ արտաքին ներդրումներին խոչընդոտող գործարքների մասին: Հոդվածում ինձ մեղադրում են, որ
ԵԿԵԼ ԷԻՆ ԼՈՒՐԸ ՀԵՐՔԵԼՈՒ
«Առավոտ»-ի հունիսի 10-ի համարում տպագրված «Նման լուրերն անհնար է ճշտել» լուրը տեղեկացնում էր, որ «դեռ նախընտրական շրջանում դանակահարվել, ծեծի ենթարկվել եւ այժմ հիվանդանոցում է Սեւանի «Հացամթերքների արտադրական միավորում» ԲԲԸ խորհրդի նախագահի տեղակալ Ռաֆիկ Սմբատյանի տղան։ Ասում են, թե այս միջադեպի հետ առնչություն ուներ թիվ 44 ընտրատարածքում պատգամավոր դարձած Սեւանի ձկնաբուծական գործարանի նախագահ Ալեքսան Պողոսյանը՝ Լոբի
Մեծ երաժիշտ, Հայաստանին նվիրյալ եւ վերջապես՝ հայի փեսա
Երկրաշարժի օրերին, հայ մշակույթի կյանքում աշխարհահռչակ Վլադիմիր Սպիվակովի նվիրաբերումները գնահատելով, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեծ երաժշտին շնորհեց Հայաստանի հանրապետության գերագույն պարգեւը՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը։ Նույն օրը, երեկոյան, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի եւ Վլադիմիր Սպիվակովի մենակատարմամբ համերգ։ Հնչեցին Անտոնին Դվորժակի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի սերենադները եւ Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները» կոնցերտաշարը։ «Մոսկվայի
ՆԱՊՈԼԵՈՆ ԱԶԻԶՅԱՆ ԵՎ ՎԱՐԴԵՎԱՆ ՖԱԲՐԻՑԻՈՒՍԻՉ
Շարունակելով ներկայացնել ԱԺ նորընտիր պատգամավորներին, այսօր զրույցի ենք հրավիրել Նապոլեոն Ազիզյանին եւ Վարդեւան Գրիգորյանին։ Ծանոթությունը սկսենք պարոն Ազիզյանից, հնարավորություն տալով, որ ինքն իրեն ներկայացնի. – Ես շատ տեղերում եմ աշխատել։ Մասնագիտությամբ ապրանքագետ եմ։ Աշխատել եմ պիտակ-փաթեթների կոմբինատում՝ որպես տնօրեն, Բջնիի հանքային ջրերի գործարանում՝ որպես տնօրեն, Երեւանի հագուստ-կոշիկառում՝ որպես տնօրեն, «Հայկոոպի» միջշրջանային ունիվերսալ բազայում՝ որպես տնօրեն,
Ո՞վ տվեց առաջին ապտակը
Շանթ Հարությունյանի գործի մասին մի հրապարակումից հետո Երեւանի դատախազ Արամ Թամազյանը առաջարկեց ծանոթանալ նախաքննության նյութերին, ինչը, այլ դատախազներ, այլ դեպքերում լրագրողներին կտրուկ արգելում են։ Նախքան այդ նյութերին անցնելը, ասենք, որ գործը կիսված է երկու մասի։ Առաջին մասում ներկայացված է զինվորական դատախազության քննիչ Գրիգոր Էլիզբարյանի, նրա եղբոր եւ Ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի վիճաբանություն-ծեծկռտուքը եւ դրան
«ԱՅՍՏԵՂ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՕԳՈՒՏ ԲԵՐԵԼ»
Ասում է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը Խորհրդարանը ձեւավորեց իր մշտական հանձնաժողովները եւ չնեղացնելով կոմունիստներին «ամենակոմունիստական» հանձնաժողովի նախագահի պորտֆելը հանձնեց կոմկուսի խմբակցության անդամ Գագիկ Թադեւոսյանին։ Կոմունիստական կուսակցությունն այն ուժն է, որը համակարգի փոփոխության թիվ մեկ ջատագովներից մեկն է, եւ բազմիցս շեշտվել է, թե քանի դեռ համակարգը լուրջ վերաձեւումների չի ենթարկվել, կոմկուսն իշխանական վերեւներում ոչ
Փող սիրե, ԱԺ սիրե, պաշտոն սիրե
Խորհրդարանական ընտրություններին մասնակցած 21 կուսակցություններն ու դաշինքները՝ ի թիվս ազգի առաջ ունեցած պարտավորությունների, մինչեւ ամսվա վերջ մի այլ՝ ոչ պակաս կարեւոր գործ էլ ունեն. մինչեւ ամսվա վերջ պետք է ԿԸՀ ներկայացնեն իրենց նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը։ Ցայսօր կուսակցություններից եւ ոչ մեկը իր այդ պարտականությունը վաղաժամկետ կատարելու բուռն ցանկություն չի դրսեւորել։ Միայն «Միասնություն»
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ԻՍԿ ՕՐՎԱՆԻՑ
ԱԺ-ի առաջին իսկ նիստից երեւաց, որ ի տարբերություն իր այլ մրցակիցների՝ «Միասնությունն» առանձնահատուկ, մեղմ ասած, ոչ բարեկամական վերաբերմունք ունի մեծությամբ երրորդ՝ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության նկատմամբ։ Եվ Կարեն Դեմիրճյանի համագործակցության առաջարկից հուսավառ՝ «Իրավունք եւ միաբանության» պարզած ձեռքն օդում մնաց։ Պատճառները փորձեցինք պարզել ՍԻՄ-ի նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանից։ -«Իրավունք եւ միաբանությունը» դուրս մնաց խորհրդարանական «կարկանդակների