Օրվա լրահոսը

ԴՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Կառավարությունները փոխվում են բոլոր երկրներում: Կայուն քաղաքական եւ տնտեսական համակարգեր ստեղծած երկրներում՝ իրենց քաղաքական օրենսդրությանը համապատասխան, անկայուն եւ թերզարգացած պետություններում՝ ըստ իրավիճակի փոփոխության: Մեր երկիրը, թեեւ միանշանակ երկրորդ տիպի պետությունների շարքում է, մինչ 1998-ի փետրվարը ջանում էր կայուն համակարգեր ունեցողներին նմանվել եւ ներքին կյանքը ենթարկել սեփական օրենսդրության: Այդ շրջանը պայմանականորեն բացասական հերոսների ժամանակ կարելի է

ԱՄՆ-ՈՒՄ ԸՆՏՐԱՐՇԱՎԸ ԹԵԺԱՆՈՒՄ Է

Միացյալ Նահանգներում թափ է հավաքում նախընտրական արշավը: Չորեքշաբթի օրը Սպիտակ Տան իր գրասենյակից նախագահական «Օվալ օֆիս» տեղափոխվելու մտադրության մասին վերջապես հայտնեց ներկայիս փոխնախագահ Գորը: Դրանով իսկ նշանավորվեց «Նախագահական 2000» երկարատեւ ու գրավիչ քաղաքական ներկայացման առաջին ակտի սկիզբը: Այժմ արդեն բոլոր ֆավորիտները զբաղեցրել են իրենց վազքուղիները՝ մեկնարկը տրվեց: Համաձայն ռուսական մի ասացվածքի, հիմնարար տերը պետք է

Թուրքական տեսականու եւ հայ տեսակի մասին

Հայ-թուրքական հարաբերությունները որակական առումով փոփոխություններ են կրում հատկապես տնտեսական դաշտում։ Հայկական շուկան բերնեբերան լցված է ոչ միայն թուրքական աման-չամաններով, այլ հիմնականում՝ սննդամթերքով՝ անուշեղեն, ոգելից եւ ոչ ոգելից խմիչքներ (Սկյուտարը հիշեցնող)։ Ավելորդ չէ նշել, որ մեր շուկան ողողված է նաեւ թուրքական գրենական պիտույքներով, մենաշնորհային տետրակներով, որոնց թե գինն է մատչելի, թե որակն է, ինչ խոսք, բարձր։

ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է…

Շատ ուրախալի է, որ մենք արդեն կարողանում ենք ստեղծել ու արտադրել իսկապես գովազդի արժանի ապրանքներ ու սննդամթերք։ Ցանկալի է սակայն, որ դրանց որակական հատկանիշներն ավելի բարձր լինեն։ Բացառիկ հաջողություններ ունենք զովացուցիչ ըմպելիքների արտադրության ասպարեզում. «Կոկա-կոլա», «Հայ-կոլա», «Ֆանտա», «Սփրայթ» ըմպելիքները շատերին են արդեն հրապուրում։ Ափսոս է, սակայն, որ մենք դեռեւս չենք ցանկանում կամ ձգտում մեր սեփական

ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

Բոլորը զբաղված են կառավարության կազմի վերլուծությամբ։ Առայժմ պակաս հետաքրքիր է համարվում կառավարության կառուցվածքային վերլուծությունը։ Կառուցվածքային առումով հետաքրքրության թիվ մեկ խնդիրը ՆԳ եւ ԱԱ համակարգերի համատեղելիությունն էր։ Պարզվեց, որ դրանք անհամատեղելի են։ Սահմանադրությամբ կառուցվածք որոշելը ՀՀ նախագահի մենաշնորհն է։ Սակայն այս անգամ նկատելի է կառուցվածքային հարցերում վարչապետի լուրջ միջամտությունը։ Նախկին ուժեղ ուժային նախարարի համար շատ ավելի

Ձուկը գլխից է փտում

Ձուկը գլխից է փտում Հայաստանի կինոգործիչների միության ձգձգվող ու երկար սպասված արտահերթ համագումարը ի վերջո երեկ սկսվեց։ Սկսվեց ու նույն օրն էլ վեց ամսով՝ մինչեւ նոյեմբերի 5-ը հետաձգվեց։ Համագումարի հենց սկզբում, կես րոպե չանցած, ռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը նշանակվեց համագումարի վարող, որին միացան Յուրի Հարությունյանը եւ Դավիթ Մուրադյանը։ Կարծես ամեն ինչ նախապես պլանավորված լիներ։ Ռ. Գեւորգյանցն

ՉԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ ՆՈՒՅՆԻՍԿ ՊԱՏԵՐԻՆ

ՀՀ առաջին նախագահական ընտրությունների օրերին ծնվեց մի ասացվածք. «Հայաստանում ինչ ծառ էլ տնկես, սոսի է աճում»։ Այն ժամանակ ՀՅԴ-ն պարզաբանեց, որ Սոս Սարգսյանի պատկերով որակյալ ցուցապաստառները պատրաստված են արտասահմանում, եւ բնականաբար, դրանք պատերին ու ծառերին փակցվել են շատ որակյալ սոսնձով եւ ընտրություններից հետո դրանք պատերից քերելը գրեթե անհնար էր։ Ինչեւէ, մեկ տարվա ընթացքում անձրեւները մի

Էռնեստ Սողոմոնյանը՝ խորհրդարանի զարդ

1990 թ. արդարադատության նախարարությունում իբրեւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի եւ ներքին սփյուռքի մասնաճյուղ գրանցված կուսակցությունը, 1998 թ. նոյեմբերին վերագրանցվեց որպես Հայաստանի սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցություն։ Վերագրանցման արդյունքում կուսակցության ղեկավարումը Եղիա Նաճարյանից անցավ Էռնեստ Սողոմոնյանին։ Սակայն 1999 թ. փետրվարին տեղի է ունենում Էռնեստ Սողոմոնյանից հեռացած հնչակների համագումար, որը կազմակերպել էր լոնդոնաբնակ Վազգեն Կասեմջյանը։ Համագումարի արդյունքում որոշում է

ՄԵՂԱՎՈ՞Ր ԵՄ ՄԻԹԵ ԵՍ

ԼԱ-ԼԱ-ԼԱ՜-ԼԱ, ԼԱ-ԼԱ-ԼԱ՜ «Բայց ինչո՞ւ այսքան աղմուկ բարձրացավ ընտրություններից հետո քաղաքացիների՝ ընտրացուցակներից դուրս մնալու կապակցությամբ»։ Այս հարցը երեկ պարբերաբար կրկնում էր ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ղեւոնդ Իսպիրյանը՝ ընտրացուցակներից քաղաքացիների դուրս մնալու փաստերի ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնելիս։ 20-րդ դարի վերջին պրն Իսպիրյանն՝ իր գործընկերների հետ, այն եզրակացությանն է հանգել, որ ընտրացուցակների մեջ եղած անճշտությունների միակ մեղավորը

Հմուտ դերձակներ

Փառք Աստծո, նորընտիր խորհրդարան ունենք, նորանշանակ կառավարություն ունենք։ Հիմա ի՞նչ է պակասում՝ ճիշտ է, կառավարության գործունեության ծրագիր։ Այ, այդ ծրագիրն էլ կառավարությունն այսօր կներկայացնի Ազգային ժողովին։ Ներկայացնելը՝ կներկայացնի, բայց դե ծրագիր է պետք։ Ծրագիրն էլ, ասում են, կա, բայց սա էլ նախկին կառավարության կազմած ծրագիրն է, նորն էլ կազմելու համար ախր նախարարներն են շատ նոր։

ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ՝ ՆԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՁԵՌԱՄԲ

Հունիսի 17-ին, երեւանցիների կողմից Շրջանային կոչվող հատվածում, բնակարանամուտ տոնելու առիթ ունեցավ մի քանի տասնյակ ընտանիք, որոնց բնակարանների բանալիները հանձնեց ընդհուպ մինչեւ վերջին օրերը՝ քաղաքապետ, իսկ վերջին օրերին՝ ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանը։ Երբ նա դուրս եկավ շենքից, «Առավոտը» նրան ուղղեց երկու հարց. -Ի՞նչ է, այլեւս ներքին գործոց նախարարությունն է զբաղվում շենքերի ու բնակարանների հանձնման գործով։ -Ի՞նչ

ՍԱ ԴԵՌ ՀԵՔԻԱԹԻ ՆԱԽԱԲԱՆՆ Է։ ՀԵՔԻԱԹՆ ԱՌՋԵՎՈՒՄ Է

Այսօր խորհրդարանին ներկայացվելիք կառավարության գործունեության ծրագրի հեղինակներն այն անվանել են միջնաժամկետ տնտեսական ծրագիր։ Տարեվերջին 6 ամիս է մնացել եւ գուցե իրոք կարող էր խոսք լինել միայն ժամանակավոր ծրագրի մասին։ Նախաբանում էլ նշել են, թե ծրագիրն «այս փուլում չի հավակնում լինել երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը մանրամասնորեն նկարագրող ծրագիր։ Վերջինս համալիր միջոցառումներով եւ միջնաժամկետ տնտեսական քաղաքականության ուղղություններով կներկայացվի

ИБД

Ո՞վ ասաց, որ դատախազությունը պաշտպան չի կանգնել օրինականությանը, կարգուկանոնին եւ, լայն իմաստով, հայոց պետականության ամրապնդմանը: Ո՞ւմ լեզուն է պտտվել պնդել, թե նա չի ուզում պատժել ընտրակեղծիքներով զբաղվողներին: Սուտ է, դատախազությունն այս առիթով հարուցել է ամբողջ 7 /պատկերացնո՞ւմ եք, յոթ/ քրեական գործ: Բայց դա դեռ քիչ է. նա ուշի ուշով հետեւում է մամուլի հրապարակումներին եւ ընտրություններից

Մենք ենք, Եվրոպան

Մենք ենք, Եվրոպան Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայության հարեւանությամբ գտնվող Էլիզաբեթ երկրորդ թագուհու անվան կոնֆերանսների կենտրոնում տեղի ունեցող ԱՀԿ եվրոպական գրասենյակում կազմակերպված Առողջապահության եւ բնապահպանության նախարարների երրորդ կոնֆերանսը հունիսի 17-ին սկսվեց «Շրջակա միջավայրին եւ առողջապահությանն առնչվող տնտեսագիտական հեռանկարները» թեմայի ներկայացմամբ։ «Տնտեսագիտական հեռանկարների» նիստը նախագահող Ֆրանսիայի բնապահպանության նախարարի այն հայտարարությունը, որ ինքն անընդհատ կախման մեջ է ֆինանսների նախարարից

ԴԻԼԵՏԱՆՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Եվ կամ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը, որ իմ պես ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետն է ավարտել ու հիմա, փաստորեն, հանրապետության գլխավոր հետախույզն է։ Գուցե ես էլ այդ վեհ առաքելությունն իրականացնեի, եթե պրն Սարգսյանի պես բուհն ավարտելուց հետո մի 4 տարի էլեկտրատեխնիկական գործարանում խառատ աշխատեի եւ հետո մի ինը տարի (մինչեւ 1988-ը) պաշտոնավարեի կոմերիտական եւ կուսակցական մարմիններում։

ԼԱՎ ԼՈՒՐ

«Առավոտի» նախորդ համարում տպագրվել է ՀԺԿ անդամ Մանվել Բադեյանի տեսակետը նոր կառավարության վերաբերյալ, ուր նշված է, որ նա դժգոհություն է արտահայտել։ Սակայն խոսքն ունեցել է շարունակություն, եւ պրն Բադեյանը մասնավորապես ասել է. «Բայց դժգոհություն կարող է լինել ցանկացած կառավարության դեպքում։ Դժգոհությունները գրեթե անխուսափելի են։ Ինչ վերաբերում է այս կառավարությանը, ապա թող այն աշխատի եւ հետո

ԱՄԵՆԱԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԱԽԱՐԱՐԸ

Ամենաժամանակավոր նախարարն այս կառավարության կազմում, ըստ «Առավոտ» հասած լուրերի, առողջապահության ոլորտը տնօրինող Հայկ Նիկողոսյանն է։ Նա դիմել է առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ այդ մարմնում աշխատանքի անցնելու համար։ Հարցը, ըստ երեւույթին, կլուծվի սեպտեմբերին եւ նախարարը կհեռանա։ Ի՞նՉ ԵՆ ԱԿՆԱՐԿՈՒՄ Երկար ժամանակ «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթը տպագրում էր դռներ, լուսամուտներ, հեռուստացույցի պատվանդաններ պատրաստող «Վա-Նո» ՍՊԸ-ի գովազդը, իսկ երեկ էլ

Ո՞Վ Է ԿԱԶՄԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

«Առավոտին» հայտնի էր, որ կառավարության գործունեության ծրագրի հեղինակներից մեկը Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն է եւ նա էր կառավարության նիստում հիմնականում պատասխանել ծրագրին առնչվող հարցերին։ Այնուամենայնիվ, վարչապետի մամուլի ծառայությունից ծրագրի հեղինակի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան ասացին, որ այն միասնական աշխատանքի, համատեղ քննարկումների արդյունք է եւ հեղինակային որեւէ հարց չկա։ Կարդացեք նաեւ էջ 3։ ՑԱՅՏՈՒՆ

ԱՀԱ՛, ՆՐԱՆՔ, ԱՐԵ՛Ք ՆՐԱՆՑ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երեկ նորանշանակ գործադիր մարմինը թափ վերցրեց ու գումարված կառավարության անդրանիկ նիստն ընթացավ եզակիորեն համերաշխ ու բարի մթնոլորտում։ «Հզոր թիմ է»՝ ասին նախագահն ու վարչապետը։ «Կարծում եմ կառավարությունում այսօր հավաքվել են լավագույնները։ Կառավարությունն իմ սրտովն է։ Եթե երբեւէ վեճեր-բաներ եղել են՝ մոռանում ենք, ու նոր էջ ենք բացում։ Նախարարներն ի՜նչ լավ բան ձեռնարկեն, թիկունքներին կանգնած եմ։

ՄԻՋԱԴԵՊԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Մարտակերտի տեղամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԼՂՀ ԱԳ նախարար Ն. Մելքումյանի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Օ. Լարսենի հետ։ ԼՂՀ ԱԳ նախարարը միջադեպի իրական պատկերը ներկայացրել է Լարսենին։ Նա նաեւ հաղորդել է, որ ԼՂՀ ԱԳՆ-ն մտադիր է դիմել ԵԱՀԿ գործող նախագահին, շփման գծի

Յո երթաս…

Կառավարությունը ձեւավորված է։ Նրանք, ովքեր դեռ երեկ ներկա էին՝ դարձան անցյալ, անհայտները դարձան հայտնի եւ հայտնիները՝ ապառնի։ Այս կառավարությունը եւս հրաշքներ չի գործելու, բայց շախմատի տախտակին ֆիգուրների վերադասավորում էր հարկավոր։ Զինվոր ու գեներալ շարված են, յուրաքանչյուրն իր քառակուսու մեջ աթոռատեր է։ Բայց նորեկների մասին դեռ խոսելու ժամանակ կլինի։ Խոսքը նոփ-նոր հներին է վերաբերում։ Իրենց նախարարական

«ԵՍ ԱՌԱՅԺՄ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՎԱՅԵԼԵԼ ԻՄ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ»

Ասում է ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը -Տիկին Հակոբյան, նորաթուխ այս խորհրդարանում, ըստ որոշ տեսակետների, հարմար էր, որ դուք ընդգրկվեիք սոցիալական, առողջապահական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովում։ Հավանաբար, նկատի էր առնվում ձեր նախորդ աշխատանքը որպես սոցապ նախարար, սակայն դուք այսօր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ եք։ -Ես չորրորդ անգամ եմ ԱԺ-ում եւ երեք անգամ զբաղվել եմ սոցիալական խնդիրներով։

ՄԵՂԱԴՐՈՂՆԵՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Վերջերս ՀՀ Վճռաբեկ դատարանում իր աշխատանքները սկսեց Նոր Նորք եւ Ավան համայնքների առաջին ատյանի դատարանը (նախագահող՝ Պողոսյան) «Արմեն Տեր-Սահակյան եւ մյուսներ» գործի դատաքննությամբ։ Տրամաբանության տեսակետից բնականաբար կարող է հարց առաջանալ, թե ինչու ոչ թե համայնքի դատարանում, այլ ոչ ավելի, ոչ պակաս՝ ՀՀ Վճռաբեկ դատարանում սկսվեց այդ դատավարությունը։ Բայց չի ծագում այդ հարցը, քանի որ մեղադրողների

«ԱԺ-ՈՒՄ ՄԵՂՐԱՄԻՍ Է»

Հարցազրույց Դավիթ Շահնազարյանի հետ -Պարոն Շահնազարյան, ընտրությունները բոյկոտած քաղաքական ուժերն, ըստ էության, համախմբվել են եւ միասնաբար, բայց ձեր կուսակցության կոչով, սկսել քաղաքական գործողություններ, մասնավորապես՝ հունիսի 18-ին հրավիրելով հանրահավաք։ Ի՞նչ ունեք ասելու։ -Որոշ քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ, ԱԺ նախկին պատգամավորներ հենց սկզբից հայտարարեցին, որ բոյկոտում են խորհրդարանական ընտրությունները։ Պատճառների մասին շատ է խոսվել. սկսած ընտրական օրենսգրքի

Վարչապետի վարժապետական այցը

«Բերեցի՞ն»: «Բերեցի՞ն»: «Բերեցի՛ն»: Առավոտից մինչեւ ժամը 15-ը անընդհատ այս հարցն էր հնչում ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում (ենթադրում եմ՝ նաեւ մյուս նախարարություններում)։ Սովորաբար հարսանիքներում հնչող այս հարցն իհարկե ոչ թե հարսին, այլ, բնականաբար, նախարարին էր վերաբերվում։ Կրթության նորանշանակ նախարար Էդվարդ Ղազարյանին բերել էին ներկայացնելու նախարարության աշխատակիցներին։ Բազմաթիվ նախարարներ տեսած այս անձնակազմն իհարկե գիտի ինչպես դիմավորել

«ՕՐԱԳԻՐՆ» ԻՐԱՎԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

«Օրագրի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն արդարադատության նախարարին էր դիմել թերթին իր կանոնադրական գործունեությունը շարունակելու հնարավորություն տալու խնդրանքով։ Նախարարն էլ խորհրդակցության էր հրավիրել՝ գործի ընթացքին ծանոթանալու համար։ Փաստաբան Տիգրան Ջանոյանը մեզ նախօրոք հայտնել էր, թե խորհրդակցության ընթացքում պիտի քննարկվեն համակարգիչներն արգելանքից հանելու եւ «Օրագրին» վերադարձնելու ու նաեւ խմբագրության հաշվի վրա կալանք դնելու միջոցով դրամական միջոցների շարժի

ԿՈՆՖԵՐԱՆՍ ԼՈՆԴՈՆՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտական գրասենյակը հունիսի 16-18-ը Լոնդոնում անցկացնում է առողջապահության եւ բնապահպանության նախարարների երրորդ կոնֆերանսը։ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է նախարար Հայկ Նիկողոսյանը, թեեւ նախատեսվում էր նաեւ բնապահպանության նախարար Գեւորգ Վարդանյանի մասնակցությունը։ Մինչ հունիսի 15-ին ՀՀ-ում հաստատվում էր կառավարության կազմը, Լոնդոնում Միացյալ թագավորության կառավարության ընդունելության տունը հյուրընկալեց կոնֆերանսի շուրջ 100 մասնակիցներին, որոնք շոշափեցին ԱՀԿ Եվրոպական

«ՀԱՐՄԱՐ Է ԵՎ ՈՐ ԿԱՐԵՎՈՐ Է՝ ՉՈՐ»

Այն, որ երեկվա հանրապետական բոլոր թերթերից մեզ նայող կառավարության նոր անդամներից միայն Խոսրով Հարությունյանն է ուրախ (եւ այդ առիթով ժպտում է), չի նշանակում, թե մյուսները պակաս երջանիկ են՝ համալրելով Վազգեն Սարգսյանի կառավարությունը։ Թեեւ բնապահպանության նախարար Գեւորգ Վարդանյանի տագնապած-անորոշ եւ ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանի կասկածամիտ եւ փոքր-ինչ խորամանկ հայացքները վկայում են, որ այս նոր նախարարներն իրենց

ԼԱՎ ԼՈՒՐ

Արդարադատության նախարարն ի պատասխան «Առավոտի» հարցի ասաց, թե չունի նման տեղեկություններ, որ կառավարությունում է մնացել Ռոբերտ Քոչարյանի կամքով, մինչդեռ Վազգեն Սարգսյանը ցանկանում էր այս պաշտոնում էլ փոփոխություն անել (այս մասին նաեւ հրապարակում է եղել)։ «Մոտակա 1-1,5 տարիներին դեռեւս լուրջ բարեփոխումներ պիտի իրականացնենք։ Եվ, ճիշտն ասած, որեւէ մտահոգություն չեմ ունեցել՝ կմնա՞մ, թե՞ ոչ»։ Իսկ ինչպե՞ս կիրագործվեին

ԴԵՄԻՐՃՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Նորանշանակ կառավարությունում ընդամենը երկուսն են, որ նախարար են նշանակվել Կարեն Դեմիրճյանի առաջարկությամբ։ Խոսքը միայն փոստի եւ հեռահաղորդակցության նախարար Ռուբեն Տոնոյանի մասին չէ։ Նրա երաշխավորությունն է վայելել նաեւ քաղաքաշինության նախարար 68-ամյա Հրայր Հարությունյանը։ Խոսվում է, թե Կարեն Սերոբիչն ունեցել է նաեւ կրթության ու գիտության նախարարի իր թեկնածուն։ ՄԵՐ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԱԺ փոխնախագահի ընտրության ժամանակ մեկ քվեաթերթիկ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031