Օրվա լրահոսը
ԵՎ ՈՐՏԵՂ Է ՆԱ ՀԻՄԱ
ԵՎ ՈՐՏԵՂ Է ՆԱ ՀԻՄԱ Իշխանափոխությունը միշտ էլ մոգական ծխածածկույթով է ծածկված։ Եվ դա ստեղծագործելու լուրջ թեմա է դառնում։ Շեքսպիրի շրջանից է հայտնի, որ դանիական թագավորությունում ինչ որ բան այն չէ՝ իշխանափոխություն էր տեղի ունեցել։ Կառավարությունը Հայաստանում պարբերաբար փոխվելու սովորություն ունի։ Փոխվում է հնարավոր ու անհնար բոլոր առիթներով։ Երբեմն էլ առանց առիթ։ Երեւի Հանրապետության հրապարակի
Ղարաբաղ. ասում են լուրջ բան չի պատահել
Ղարաբաղյան հարցն ավանդաբար եղել է ներհայաստանյան քաղաքական իրականության ամենակարեւոր առանցքներից մեկը։ Սակայն, այս փուլում, դեռեւս մինչեւ վերջ չպարզաբանված տրամաբանությամբ, անտարբերության մի հսկայական «ամպ» է նստել խնդրի վրա։ Որպեսզի դիտարկումս սուբյեկտիվ չլինի, ներկայացնեմ, թե վերջին օրերի շրջայցի արդյունքում ինչ պատասխաններ եմ ստացել կուսակցական ամենատարբեր, նույնիսկ հակոտնյա գրասենյակներում։ Ասել են՝ ասելու նոր բան չունենք, կամ՝ վերջին օրերի
ԱԺՄ-Ն՝ ԻՆՔՆԱՓԼՈՒԶՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ
Հարցազրույց նախկին ԱԺՄ-ական Արամ Մայիլյանի հետ -Լինելով ԱԺՄ վարչության անդամ, մայիսի սկզբին խզեցինք կապերը ԱԺՄ-ի հետ։ Պատճառն ա՞յն էր, որ ձեր կինը՝ մամուլի Ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանն, իր թեկնածությունն առաջադրել է Դավիթ Վարդանյանի հետ նույն ընտրատարածքում, թե՞ որ դուք ԱԺՄ ցուցակում 16-րդն էիք։ – Այդ դեպքերը իրար հետ փոխկապակցված են։ Հայաստանում ցուցակներ կազմելիս բոլոր
«ՀԱՅԵՐՈՒ ԱՐԺԱՆԹԱՅՆԸ»
Արգենտինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանին հանդիպեցինք «Երեւան-Լոնդոն» ինքնաթիռում։ «Հիթրոու» օդանավակայանից մինչեւ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն ընկած ճանապարհին պրն Այվազյանի հետ կարճատեւ զրույց ունեցանք արգենտինահայ համայնքի մասին։ Պարզվում է, որ ընդհանուր առմամբ համայնքն այդքան էլ լավ վիճակում չէ, հատկապես վերջերս Հայաստանից մեկնածները։ Իսկապես այնտեղ ո՞ւմ կզարմացնես օտար լեզուների իմացությամբ կամ խորհրդային ինժեներների
ՀԱՏԻԿԱ ՏՈՊՐԱԿԸ ԹԱՓ ՏՎԵՑԻ
Երեկվա ասուլիսը հրավիրելու նպատակի բացատրությունը շշմելու էր. Կինոգործիչների միության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Իսրայելյանի ասելով ստացվեց, որ նա եւ ԿՄ վարչության անդամներ Սուրեն Հասմիկյանը, Միքայել Դովլաթյանը, Ռուբեն Գեւորգյանցը, Սուրեն Առաքելյանը եւ Ալբերտ Յավուրյանն ասուլիսը կազմակերպել էին, որպեսզի հունիսի 17-ին Կինոգործիչների համագումարին չմասնակցած լրագրողներին «из первых рук» ինֆորմացիա տան՝ ինչ եղավ այդ օրը։ Երկրորդ պատճառը
ԻՆՉՈՒ ՉՈՒՆԻ ՈՐԴԻ… … ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ
Մեր 8-րդ կառավարության գրեթե բոլոր անդամների պաշտոնական կենսագրությունները նույն կերպ են ավարտվում՝ ամուսնացած է եւ ունի 2 կամ 3 երեխա։ Բացառությունը Գագիկ Շահբազյանն է, որն ունի միայն մեկ զավակ, եւ Ռազմիկ Մարտիրոսյանն ու Լեոնարդ Պետրոսյանը, որոնցից յուրաքանչյուրը 4 երեխա ունի։ Պաշտոնական կենսագրության այդ ավանդական վերջին տողը միայն մի դեպքում պահպանված չէ՝ վերոհիշյալ «գրեթե»-ն վերաբերում է
Խորհրդարանն առանց Թռչունիչի եւ հակառակը
Հարցազրույց նախկին պատգամավոր, կոմունիստ Խորեն Թռչունիչ Սարգսյանի հետ – Պարոն Սարգսյան, ընտրություններից բավականին ժամանակ է անցել։ Թեեւ հին դարմանը քամուն տալը ճիշտ չէ, բայց ձեր տեղամասը՝ Երեւանի թիվ 2-ը ինչ-որ չափով ավելի էր ուշադրության կենտրոնում։ – Որտեղ որ խոսվում է արդար ընտրությունների մասին, այնտեղ իրական արդարություն չի կարող լինել։ Դուք հիշում եք, երբ ՀՀ նախագահը
ՍԱ ՄԻ ՈՒՐԻ՜Շ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԷՐ
ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը երեկ ի վերջո ընդունեց մի դարակազմիկ փաստաթուղթ՝ առ ՀՀ նախագահը։ Փաստաթուղթը խիստ իրատես լինելու դեպքում կարելի է համարել մանանեխ ճաշից հետո։ Սակայն, քանի որ գոնե արտաքուստ բոլորս իմիտացիա ենք ստեղծում, թե անչափ կարեւոր են նախագահին կից հանձնաժողովներն ու նրանց ընդունած որոշումները, Սահմանադրական դատարանը արդարադատության դարբնոց է եւ այլն,
ՆՈՐԸՆՏԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՉՊԻՏԻ ԷԼ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱՅԻՆ
Այլ է «հին» պատգամավորների պարագան ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Բախշյանը վիճարկեց հունիսի 19-ի «Առավոտում» հրապարակված լուրում պարունակվող պնդումը, թե Վազգեն Սարգսյանի կառավարության ծրագրի առնչությամբ խորհրդարանում մտքերի փոխանակություն չկազմակերպելով՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը խախտել է 1998-ի ապրիլին ընդունված ԱԺ համապատասխան որոշումը։ Յուրի Բախշյանը պարզաբանեց. «Երկու դեպք կա, երբ ԱԺ-ում ներկայացվում է կառավարության գործունեության ծրագիրը։
«ԲԱՑԻ ԻՆՁՆԻՑ ՈՒՐԻՇ ՄԱՐԴ ՉԵՄ ԷԼ ՏԵՍՆՈՒՄ»
Ասում է Հմայակ Հովհաննիսյանը, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպան դառնալու հայտ է ներկայացնում «Եթե հաստատվեն պտտվող այն լուրերը, թե Մոսկվայում նոր դեսպան է նշանակվելու քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, ապա արդեն այժմ կարելի է դեսպանատան բակում Գագիկ Շահբազյանի կիսանդրին կանգնեցնել՝ որպես բոլոր ժամանակների եւ ժողովուրդների լավագույն դեսպանի»,- գրել էր «Ազգի» Մոսկվայի թղթակից, «Армения и мир» ամսագրի գլխավոր խմբագիր
ԼԱՎ ԼՈՒՐ
«Մենք ամե՛ն բան կանենք, որ երկրի կյանքում, տնտեսության եւ բարոյականության մեջ էական փոփոխություններ տեղի ունենան»,- խոստացավ Վազգեն Սարգսյանը ԱԺ հունիսի 19-ի նիստում, երբ սպասվածի պես պարզ դարձավ, որ կառավարությանն անվստահություն հայտնելու նախագիծ չի ներկայացվել։ Վարչապետի խոստմանը «Միասնության» մյուս առաջնորդը՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, հավելեց. «Ինձ թվում է, որ խոսքը գործից այս հարցում բացառվա՛ծ է, որ
ՄԵՐՈՆՔ՝ ԴՐՍԵՐՈՒՄ
Կիրակի օրը՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար Ստրասբուրգ է մեկնել հայկական պատվիրակությունը՝ բաղկացած ԱԺ նախկին պատգամավորներից։ Եվրոպայի մայրաքաղաք են ժամանել Արմեն Մարտիրոսյանը, Գայանե Սարուխանյանը, Ֆրունզե Խառատյանը եւ պատվիրակության քարտուղար, ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության պետ Շմավոն Շահբազյանը։ Իսկ այսօր Սեւծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովին մասնակցելու համար Թուրքիա կմեկնեն ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Մանուկյանը, Յուրի Բախշյանը, Գագիկ
ԹԱՑ ՈՒ ՉՈՐ՝ ՄԵԿ ԵՆ
Երեկ ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում օրակարգային էր նաեւ Հայաստանում ազգային փոքրամասնությունների հարցը։ Հանձնաժողովի եզդի մասնակիցներից մեկը չդիմացավ ներքին խռովքին ու թե՝ «Ես կարող եմ գոռալ, ճչալ, որ Հայաստանում քուրդ գոյություն չունի, բոլորը եզդի են»։ Ներկաները չառարկեցին, քանի որ իրենք էլ լավ չէին պատկերացնում՝ ով՝ ով է։ Մանրամասները՝ էջ 3։ ԲԱՑԱՀԱՅՏ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆ «Ես
ԱՅՍ ՖԻԼՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ Է «ՕՍԿԱՐԻ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ
Ֆիլմը կոչվում է՝ «Համագումար» Անոնս Հայ կինոյի ներկա վիճակի մասին ցնցող պատկերացում տվեց Հայաստանի կինոգործիչների համագումարը։ 120-ից ավելի կինոգործիչներից շատ քչերին էր հետաքրքրում հայ կինոյի ճակատագիրը։ Զարմանալի չէր։ Ստեղծված շոու տեսարանը կողքից դիտելով եւ Հայաստանի կինոարտադրության, կինոմթնոլորտի, առհասարակ կինոյի բնագավառի խնդիրներին փոքր-ինչ տեղյակ լինելով արդեն իսկ կարելի էր գիտակցել ու հասկանալ համագումարի անհրաժեշտությունը։ Հավաքվածների մոտ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒԺԱՅԻՆՆԵՐԻ, ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
Ընդամենը մի քանի օր առաջ նշանակվեցին Ազգային անվտանգության, ՆԳ, պաշտպանության նախարարները։ Այս նախարարություններին առնչվող խնդիրներին, գործունեությանն է պարբերաբար անդրադառնում «Առավոտի» իրավական բաժինը, գումարած դատախազություն, դատարաններ, արդարադատությունն իրականացնող մարմիններ, մարդու իրավունքների պաշտպանության խնդրով զբաղվող ինստիտուտները։ Սակայն տեղին կլինի երեւի սկսել այս «հաշվետվության» հրապարակումը 1997 թ. նոյեմբերի 10-ի ՆԳ եւ ԱԱՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի այս սղագրությունից. Ռուզան
SOS ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԻՑ
Հայաստանի Հանրապետության հոգեկան խանգարում ունեցող քաղաքացիները զրկված են ընտրելու եւ ընտրվելու իրավունքից։ Հոգեկան հիվանդները զրկված են նաեւ բազմաթիվ ամենամարդկային եւ ամենասովորական իրավունքներից։ Նրանց է թողնված միայն շնչելու, ուտելու եւ հոգեբուժարանի աշխատակիցների հետ շփվելու իրավունքը։ Թույլատրելի այս իրավունքներից հոգեկան հիվանդները կարող են օգտվել միայն, եթե շնչելու օդ կա, ուտելու բան եւ հոգեբուժարանի աշխատակիցների կամքը։ Վարդենիսի նեյրոհոգեկան
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը առանձնահատուկ վերաբերմունք ունի շինարարության նկատմամբ։ Տնտեսական թեմաներով համարյա բոլոր հրապարակային ելույթների ընթացքում նա հպարտությամբ է նշում, որ իր վարչապետական եւ նախագահական պաշտոնավարման շրջանում զգալիորեն աճել է շինարարության ծավալը։ Հատկապես՝ բնակարանաշինության։ Ահա թե ինչպես է վերլուծված այս փաստը երեկ ԱԺ պատգամավորներին ներկայացրած «ՀՀ կառավարության գործունեության ծրագրում» (բավական հյութեղ մեջբերումը մեկնաբանության կարիք չունի). «Կապիտալ
Տրոլեյբուսից մինչեւ եղջերակառք
80-ական թվականներին, երբ հայոց լեզուն առավելագույնս հայացնելու փորձեր էին կատարվում, ականավոր լեզվաբաններից մեկն առաջարկեց «տրոլեյբուս» օտարածին, անհարկի բառը փոխել «եղջերակառքով»։ Բայց այն տրոլեյբուսները տրոլեյբուս էին, այդ պատճառով էլ լեզվաբանական նորամուծությունը չընկալվեց ժողովրդի կողմից, թեպետ ամենեւին չի բացառվում, որ առաջիկայում երեւանյան բառապաշարում հայտնվի նույնիսկ «կոտոշակառք» տարբերակը։ Մեղավորը ոչ թե ժողովրդի լեզվաընկալման անբավարար զարգացածությունն է, այլ՝ տրոլեյբուսների
ԸՆԴ-ՄԻՇՏ ԿՈ-ԿԱ ԿՈ-ԼԱ
«Կոկա-Կոլայի» որակը կասկածի տակ դնող եւ ընկերության հեղինակությունը սասանող, ըմպելիքից Բելգիայում թունավորման հարյուրավոր դեպքերը Հայաստանում լուրջ արձագանք դեռեւս չեն գտել։ Դա են վկայում «Առավոտի» կատարած հարցումները։ Հարցման ենթարկվածների մեծ մասն առհասարակ տեղյակ չէր թունավորումների դեպքին, մի մասը տեղյակ էր, բայց առանձնապես ազդված չէր։ Միայն փոքր տոկոսն էր որոշել, որ այլեւս չի գնի այդ ֆիրմայի արտադրանքը։
Ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն
Հարցազրույց Արթուր Բաղդասարյանի հետ – «Օրինաց երկիրը» Հայաստանի ամենաբազմաքանակ կուսակցությունն էր, սակայն դժվարությամբ հաղթահարեց 5% արգելքը։ Ինչո՞ւ չարդարացան ձեր ակնկալիքները։ – Մենք մեծ ակնկալիքներ չենք էլ ունեցել, քանի որ հունիսի 20-ին լրանում է կուսակցության մեկ տարին։ Ընտրություններից հետո կուսակցության տարածքային կազմակերպություններում տեղի են ունենում հետընտրական ժողովներ, մի շարք կազմակերպությունների նախագահներ կհեռացվեն աշխատանքները ձախողելու համար։ 30
«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՉԱՆԵԼԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ Է ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՒՆ»
Ասաց Վազգեն Սարգսյանը Անցած տարի ահագին աղմուկ եղավ, երբ Արմեն Դարբինյանը կառավարության վաղօրոք բաժանված ծրագրից տարբեր ելույթ ունեցավ խորհրդարանում։ Երեկ Վազգեն Սարգսյանը կառավարության ծրագիրը ներկայացնելու փոխարեն մի գերակշիռ մասով քաղաքական ելույթ ունեցավ եւ որեւէ մեկը դրա մասին ծպտուն էլ չհանեց։ «Վիճակն իսկապես ծանր է, բայց ամենեւին ոչ անհուսալի» Ելույթում Վազգեն Սարգսյանը հստակեցրեց իր մոտեցումները որոշ
ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՎԱՏ ՉԷՐ
Վստահ է ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը -Նախկին իշխանությունները, որոնց Դուք մաս եք կազմել, անընդհատ անվանվում են «հանցավոր, ապազգային, թալանչի» եւ այլն։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ որակումներին։ -Ինձ համար ցավ է, որ նման որակումներ կան։ Վերջին հաշվով, նախ փաստ է, որ այդ մասին խոսվում է, քանի որ այդպիսի երեւույթներ կային մեր հասարակության մեջ։ Եվ ցավ է
«Սա անցումային կառավարություն չէ»
ԱԺ մայիսի 18-ի նիստի ավարտից հետո ամենից շատ սպասված երկու դեմքերը՝ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանն այդպես էլ անմատչելի մնացին մամուլին՝ ամենակարճ ճանապարհով հեռանալով դեպի ԱԺ նախագահի աշխատասենյակ։ Մի խումբ լրագրողներ այդ պատճառով ստիպված էին շուրջ 1,5 ժամ պահակել Կարեն Դեմիրճյանի ընդունարանում, որպեսզի կարողանան մի քանի հարցի պատասխան ստանալ վարչապետ Վազգեն Սարգսյանից։ Դուրս գալով, լրագրողների
ԴԱՇՆԱՄՈՒՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Ինչո՞ւ եք քննադատում այս նոր իշխանությանը, թողեք, որ աշխատեն։ Չէ որ, աշխարհում ընդունված է 100 օրվա կարգը։ Չենք թողնելու, որովհետեւ այդ կանոնը տարածվում է օրինական իշխանության վրա։ Իսկ այս իշխանությունն օրինական չէ եւ որեւէ հույս պետք չէ կապել այս կառավարության հետ»։ Սա հատված է հունիսի 18-ին Մատենադարանի հարեւանությամբ տեղի ունեցած հանրահավաքում «21-րդ դար» ժողովրդավարական-ազգային կուսակցության
«ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱԿԱԴՐՎԵԼՆ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ԿԼԻՆԵՐ»
Ասում է Դավիթ Վարդանյանը -Ո՞րն էր պատճառը, որ կառավարության ծրագիրը որեւէ լուրջ ընդդիմախոսության չարժանացավ, թեկուզ հենց ԱԺՄ-ի կողմից։ Սա նշանակում է, որ ընդունո՞ւմ եք այս ծրագիրը, թե՞ անիմաստ էիք համարում քննադատելը։ -Դե, եթե ծրագրում գրված լիներ «քանդել, թալանել, քայքայել» եւ այլն՝ իսկապես դեմ կլինեինք եւ կփորձեինք կառավարությանն անվստահության հարց արծարծել։ Բայց ծրագրում գրված է «ծաղկեցնել,
ՀՀ նոր կառավարությունը
Ստանձնելով ճգնաժամային իրավիճակում կառավարության ղեկը, երեւանյան 26 սամուրայները գիտեն, թե ինչի են գնում: Մեկ-մեկուկես տարում նրանցից շատերն էլ ավելի կբարելավեն իրենց նյութական կացությունը, նույն ժամանակահատվածում, զուտ օբյեկտիվ պատճառներով, իրենց կամքից անկախ, էլ ավելի կվատթարանա սոցիալ-տնտեսական վիճակը, որից հետո այդ կառավարությանն էլ կասեն. «Տեսնո՞ւմ եք, տղաներ, ձեզ մոտ էլ ոչինչ չստացվեց»: Ենթադրում եմ, որ հաջորդ «պատասխանատվություն
ԼԱՎ ԼՈՒՐ
Ամիսներ առաջ ՆԳ եւ ԱԱ նախարարության տարանջատման կողմնակիցների մասին Սերժ Սարգսյանն ասում էր, թե այդ համակարգի մասին նրանց գիտելիքները սահմանափակվում են այնքանով, որ մի երկու անգամ անցել են Նալբանդյան փողոցով եւ իրենց թաղայինին էլ ձեռքով են բարեւել։ «Առավոտի» այս հիշեցմանն ի պատասխան, Սերժ Սարգսյանն ասաց. «Այո, այդպիսի բան կար։ Ես այն ժամանակ նկատի ունեի կոնկրետ
ՎԵՐ ԿԱՑ ԸՆԴՀԱՏԱԿԻՑ
«Առավոտում» տպագրվել էր, որ Թամանյան 9 եւ 11 հասցեներում օբյեկտ եք կառուցում, որը խիստ անհանգստացնում է շենքի բնակիչներին։ «Օրինաց երկրում» այդպես է լինելու» հարցին, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Ես, ինքս եմ վրդովված այդ փաստով։ Այդ մարդիկ ինձ էին դիմել իբրեւ պատգամավոր, որ ես էլ չունեմ, նույնիսկ իմ որեւէ ընկերը չունի։ Կարծում եմ, որ նյութի տպագրումից հետո
ՄՏՔԵՐ ՈՒՆԵ՞Ն, ՈՐ ՓՈԽԱՆԱԿԵՆ
Երեկ կոպտորեն ոտնահարվեց անցած տարվա ապրիլին խորհրդարանի ընդունած որոշումը «Կառավարության գործունեության ծրագիրն Ազգային ժողովի նիստում ներկայացնելու ու քննարկելու կարգի մասին»։ Ըստ այդ որոշման 3-րդ կետի՝ «Ծրագիրը ներկայացնելուց եւ վստահության հարցը դնելուց հետո կանոնակարգով սահմանված կարգով վարչապետին տրվում են հարցեր եւ կազմակերպվում է մտքերի փոխանակություն»։ Մինչդեռ Վազգեն Սարգսյանին ուղղված մի քանի հարցերից հետո ԱԺ նախագահ Կարեն
Ինչո՞ւ այսպես եղավ
Ինչո՞ւ այսպես եղավ Խորհրդային միությունը, մեր մեծ հայրենիքը քանդվեց։ Արձանագրենք, որ ոչ միանգամից, ոչ անսպասելի։ Ուղղակի Խորհրդային Հայաստանի քաղաքական-կուսակցական- մտավորական էլիտան անպատրաստ էր։ Շարքային հայաստանցիների նման նա էլ Հայաստանը չէր պատկերացնում անկախ պետության տեսքով, առանց ռուսական մեծ եղբոր։ Ինչո՞ւ։ Այսպես էլ այս հարցադրումը լուրջ վերաբերմունքի չարժանացավ մեզանում։ Ճշմարտությունը պահանջում է, որ մի մեծ մեղքից զերծ