Օրվա լրահոսը

ՃԻՇՏ՝ ԻՆՉՊԵՍ ԱՐԹՈՒՐ ԹԱԳԱՎՈՐԻ ՍՈՒՐԸ՝ ԵՐԿԱՐ ՈՒ ՏԱՓԱԿ

500 միլիոն, 500 միլիոնն էլ՝ հայ Այս ցնցող եւ չպատճառաբանված լավատեսության հեղինակը հեղինակն է նաեւ «Ուշ երեկոյան» ծրագրի։ Ազգային հեռուստատեսության ողջ «Ուշ երեկոն» զբաղեցնող Հրաչ Քեշիշյանի հյուրը օրերս «Միր» հեռուստաընկերության լրագրող Սերոբ Օհանյանն էր, որը զրույցի ընթացքում հպարտորեն նշեց, թե OPT-ի լսարանը 500 միլիոն է։ Չփորձելով թաքցնել հայերիս քանակի մասին իր դեմոգրաֆիկ թյուր պատկերացումը՝ պրն

Վլադիմիր Նազարյան՝ խելքին աշեցեք

Թեպետ Ազգային ժողովում հարաբերական հանգստի ժամանակաշրջան է, չեն գումարվում նիստեր, սակայն, ըստ էության, խմբերում ու խմբակցություններում որոշակի աշխատանք կատարվում է։ «Օրինաց երկիր» խմբակցությունը ներկայացրել է մի շարք օրենքների նախագծեր, որոնց վերաբերյալ իր եզրակացությունն է ներկայացնում ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավար Վլադիմիի Նազարյանը։ – Ես իբրեւ ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավար ընդամենը մեկ լիազորություն ունեմ։ Իմ խնդիրը շատ

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ ՔՆՆԱԴԱՏԱԲԱՐ

Ընդդիմախոսում է Վահագն Խաչատրյանը Անկեղծ ասած, ԱԺ նախկին պատգամավոր Վահագն Խաչատրյանի խոսքն էականորեն համառոտել ենք, քանի որ նա բավական դրական գնահատականներ էլ ասաց Վազգեն Սարգսյանի կառավարության գործունեության ծրագրի հասցեին (խոսքը մասնավորապես ծրագրի 1998-ին եւ 1999-ի առաջին հինգ ամիսների տնտեսական քաղաքականության արդյունքներին վերաբերող հատվածի մասին էր)։ Նման գնահատականներով լեփ-լեցուն է մամուլը, փոխարենը լուրջ եւ հիմնավորված քննադատության

ԿԱՊՏԱԾ ԱՉՔԵՐԻ ԵՎ ՕՐԵՆՔԸ ՉԻՄԱՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մայիսի 20-ին «Օրագիրը» մի փոքրիկ լուր հրապարակեց, թե թիվ 3 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Նորիկ Այվազյանի որդին ծեծկռտուքի մեջ է ներքաշվել, որի արդյունքում նրա աչքերի տակ կապտուկներ են առաջացել. «Ընտրողների մեջ տարածվել է, որ կռվից առաջ խոսք է գնացել ԵՊՀ-ում նրա հոր վերցրած կաշառքների մասին»։

ԴԵՌ ԿԳԱ ԱՐՄԵՆԸ

Որ մտնի «դաչայի պոլիտբյուրո» Հիշո՞ւմ եք 90 թվականին իշխանության եկած դեմոկրատների վարդագույն հեղափոխական կոչերը: Կորչի՛ Կենտկոմի քարտուղարներին սպասարկող ամառանոցը: Մենք ժողովրդական Շարժման ծնունդ ենք՝ կապրենք մեր նախահեղափոխական, 2-3 սենյականոց բնակարաններում: «Դաչան» /խոսքը «Հրազդան» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող մի քանի առանձնատնից կազմված կառավարական ամառանոցի մասին է/ կտանք երեխաներին: Մի քանի ամիս էր պետք, որ հօդս ցնդեին ռոմանտիկ

ԼԱՎ ԼՈՒՐ

«Առաջին անգամ ձեզնից եմ լսում, երեւի հետո են սարքել»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Մասիս Բաղդասարյանը, երբ «Առավոտը» հետաքրքրվեց, թե արդյոք իրոք Սյունիքի մարզի թիվ 71 ընտրատարածքում իր քարոզչությունը հայտնի երգի վերափոխված տարբերակով են իրականացրել։ Չնայած հերքմանը՝ նկատի առնելով վերափոխման հումորը եւ գեղարվեստական արժեքը՝ այնուամենայնիվ, հրապարակում ենք այն։ 1999 թվականի չքնաղ մայիսին մենք պետք է ընտրենք

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ, ԴԱՏԱՐԱՆ, ԿԱՄ՝ «ԳԺԻ ԹՈՒՂԹ»

Երեկ «Առավոտ» զանգահարեց կապի նախկին նախարար Գրիգոր Պողպատյանը եւ հայտնեց հետեւյալը. «Եթե Արշակ Սադոյանը երկու օրվա ընթացքում հրապարակայնորեն ներողություն չխնդրի իր զառանցանք-զրպարտությունների համար՝ կապված «ԱրմենՏելի» գործարքի հետ, «Պողպատյան եւ Քոմփանի»-ի կողմից 77 միլիոն դոլարի հափշտակության մասին, ապա կհրավիրվի դատարան՝ պատասխան տալու։ Իրավիճակը կարող է փոխել նաեւ Ա. Սադոյանին տրված նրա հոգեկան անբավարար առողջական վիճակը հաստատող

ՕՂԱԿԸ ՄԵԿ ԲԱՑՎՈՒՄ Է, ՄԵԿ՝ ՍԵՂՄՎՈՒՄ

«Օրագրի» վերաբերյալ մի լավ լուր կա, որ երեկ վերադարձվեցին այն համակարգիչները, որոնցով իրականացվում էր թերթի հրատարակությունը եւ երկու վատ լուր, որ դատախազությունը գործ է հարուցել Արտաշես Գեղամյանի կնոջն առնչվող հրապարակման առնչությամբ ու նաեւ պատգամավորության ձախողակ թեկնածու Նորիկ Այվազյանն է փորձում ընտրարշավում իր տանուլ տված փողերը թերթի միջոցով վերականգնել։ Վերջինիս հայցի մասին կարդացեք 2-րդ էջում։ ՆԱԶԱՐՅԱՆԻ

Для прорыва нужны комиссары

Թերեւս «Կոմիսարներ» հասկացությունը շատերի մոտ առաջացնի վատ մտազգացողություններ՝ բոլշեւիկների մասին այսօրվա մեկնաբանությունների եւ ընկալումների պատճառով, բայց դա արդյունք է իրականության չիմացության եւ նրա, թե մենք ինչպես ենք տեսնում պատմության ընթացքը եւ նրանում տեղի ունեցող գործընթացները։ «Կոմիսարները» որպես դասական կերպարներ եւ կոնկրետ գործող անձինք այն ժամանակների եւ բոլշեւիկյան խնդիրների համար ամենաճիշտ լուծումն էին։ Իսկ ինչո՞ւ հատկապես

ՌՈՒՍԱԿԱՆ ՓՇԱԼԱՐԵՐ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Ռուսաստանի նոր կառավարությունը ամենայն լրջությամբ փորձում է զբաղվել Կովկասով։ Դա բնական է՝ իր ծառայողական կենսագրության որոշ ժամանակահատվածն այստեղ անցկացրած վարչապետը կարող էր ենթադրել, որ տարածաշրջանում ձեռք բերած փորձը նրան առավելություն է տալիս Կովկասի նրբություններին անտեղյակ նախորդների հանդեպ։ Ստեպաշինը երկրի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուն պես ռուս գեներալներին բնորոշ եռանդով ու պատրաստակամությամբ թեւերը քշտեց ու անցավ գործի՝

ԱՄԵՆ ՍԵՐՈՒՆԴ ՆԱԽԵՎԱՌԱՋ ՄՏԱԾՈՒՄ Է ԼՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ…

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում (հունիսի 18-20-ը) տեղի ունեցավ գիտագործնական կոնֆերանս՝ «Հայ լրագրության սերնդափոխությունը» թեմայով։ Միջոցառումը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 80-ամյակին։ Այն կազմակերպել էր ԵՊՀ լրատվական ծառայությունը եւ միացյալ արհմիության մշակութային հանձնախումբը։ Վերջիններս, ճշմարիտն ասած, խիստ վրդովված էին երիտասարդ լրագրողների, այսպես ասած, «տգետ» բազմության դեմ։ Ժուռնալիստների «սով». 18 հունիսի ԵՊՀ լրատվության ծառայության ղեկավար Ժաննա Մխիթարյանն իր ելույթում

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱ ԿԱՄ՝ ՄԵԾ ԱՂՄՈՒԿ ՈՉՆՉԻՑ

Պետական կոնսերվատորիային կից գործում է երաժշտական թերապիայի՝ կրթական եւ գործնական ծրագրերի կենտրոն։ Անունը պատկառելի է հնչում։ Ավելի խոստումնալից թվաց այդ կենտրոնի գիտաժողովը՝ սկզբում ներկայացված որպես միջազգային, հետո՝ համահայկական։ Սակայն համահայկական էլ չստացվեց, որովհետեւ բոլոր հայ զեկուցողները Երեւանից էին։ Իսկ գիտաժողովը, որպես մեկ տարվա աշխատանքային ձեռքբերումները ներկայացնելու փորձ, նույնպես ձախողվեց։ Մասնակցելով գիտաժողովի առաջին, այսպես ասած՝ գիտական

«Ես քոնն եմ, երկիր, քոնը հավիտյան»

Օրեր առաջ «Առավոտում» տպագրվել էր մի ինֆորմացիա այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանը դիմել է Առողջապահական համաշխարհային կազմակերպություն՝ այնտեղ աշխատելու համար։ Նշված էին նաեւ կոնկրետ ժամկետներ։ Երեկ առողջապահության նախարարության հերթական Կլոր սեղանի ժամանակ այս կապակցությամբ պարզաբանումներ տրվեցին։ Պրն Նիկողոսյանը հայտնեց, որ ինքը չի պատրաստվում տեղափոխվել ԱՀԿ աշխատանքի։ Այլապես իմաստ չէր ունենա կառավարության նոր

ՓԱԿ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ

Ադրբեջանական «Зеркало» թերթի թղթակից Նիգյար Մեջիդովան Առողջապահության եւ բնապահպանության նախարարների երրորդ կոնֆերանսին հարմար գտավ իրեն հուզող հարցերի պարզաբանման համար դիմել ՀՀ առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանին։ Ինչ արած, հարեւան մարդիկ ենք, բայց իրար հարցեր տալու համար լոնդոններ ենք հասնում։ -Ադրբեջանում ասեկոսեներ են պտտվում այն մասին, որ Հայկական ատոմակայանի ռադիոակտիվ թափոնները թաղվում են Ադրբեջանի բռնազավթված տարածքներում։ Ինչպե՞ս

ՀԻՆ ՕՐԵՐԻ ՈԳԻՆ

Ոչ մի կերպ չի հաջողվում բաժանվել հին օրերի մտածելակերպից։ Նաեւ՝ չափանիշներից ու բարոյական նորմերից։ Խորհրդային տարիներին մեծ պետության կազմում անհաշտ մրցակցության մեջ էինք։ Չափվում էինք ու համեմատվում աշխարհի մեծերի հետ։ Հետո մեծ պետությունը գնաց։ Գնաց դեպի պատմություն, մեզ ժառանգություն թողնելով բազում պիտանի ու անպիտան ցուցանիշներ։ Քառակուսի կիլոմետրին բաժին ընկնող ակադեմիկոսների թվով մինչեւ հիմա էլ «ծալած

Բարի լույս, կամ էլ՝ բացեք ձեր աչքերը

Բարի լույս, կամ էլ՝ բացեք ձեր աչքերը Նորընտիր Ազգային ժողովում ասուլիսաշրջանը, ինչպես եւ սպասվում էր, բացողը ոչ այլ ոք՝ Արշակ Սադոյանը եղավ։ Ինչպես հասկացվեց ասուլիսի ընթացքից, պարոն Սադոյանը մեկ հիմնական նպատակ ուներ՝ բացել բոլորի աչքերը, իսկ թե ի՞նչ հարցերի շուրջ՝ դեռեւս տարածություն ու ժամանակ կունենանք ծավալվելու։ Բայց այն էլ ասենք, որ Արշակ Սադոյանն այս անգամ

ԴՈՒ ՀՆՉԱԿ ՉԵ՛Ս, ՍՈՂՈՄՈՆՅԱ՛Ն ԷՌՆԵՍՏ

«Վերջերս տարբեր լրատվամիջոցներով հնչակյան կուսակցության շարքերից վտարված Էռնեստ Սողոմոնյանը հանդես է գալիս որպես Հայաստանի սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) նախագահ։ ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը հայտարարում է, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից «Հայաստանի ՍԴՀԿ» անունով գրանցված կուսակցություն գոյություն չունի։ Հայաստանում կա եւ գործում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից 14.10.1991 թ. թիվ 53 որոշմամբ գրանցված Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը»։ Սա

Երբ պաշտպանված չենք մարզպետից

Բաց նամակ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կ. Դեմիրճյանին եւ վարչապետ Վ. Սարգսյանին «Կառուցենք եւ պաշտպանենք» թեզը առավել քան մոտ էր իմ սրտին, քանի որ չորս տարվա իմ գիշեր-ցերեկ քրտնաջան աշխատանքի, խելքի, մտքի, էնտուզիազմի շնորհիվ ստեղծածն այսօր ես չեմ կարողանում այլեւս պաշտպանել մարզպետ Հերոյանի եւ փոխմարզպետ Մխիթարյանի ոտնձգություններից։ Բանն այն է, որ 1995-ին գործադիր կոմիտեի եւ

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ ՔՆՆԱԴԱՏԱԲԱՐ

Ընդդիմախոսում է Կարապետ Ռուբինյանը Լուրջ եւ հիմնավորված քննադատությունը միշտ ինչ-որ չափով զգաստացնող նշանակություն է ունենում։ Ուստի ցավալի է, որ մեծ մասամբ խորհրդարանական աշխատանքի փորձ եւ բավարար պատրաստվածություն չունեցող նորընտիր ԱԺ-ն ունակ չէր որեւէ կերպ ընդդիմախոսել կառավարության գործունեության ծրագրին։ Այդ բացը լրացնելու համար դիմեցինք նախորդ խորհրդարանի առավել իրազեկ պատգամավորներին։ Նախ ներկայացնում ենք Կարապետ Ռուբինյանի խոսքը։ Նորանշանակ

Հրեական անեկդոտ

Հրեական անեկդոտ Լեւոն թագավորը դարեր առաջ 500 հրեա է բերել Հայաստան եւ բնակեցրել։ Հրեաներն ու հայերը խառնվել են իրար եւ արդյունքում՝ մեր մեջ հրեան է քնած։ Վերջերս հանրապետության հոգեբան-նյարդաբաններից մեկն իր աշխատանքային պրակտիկայից օրինակ բերելով ասաց. «Ինձ մոտ հիվանդներ են գալիս, որոնք իրենք էլ չգիտեն իրենց հրեա լինելը»։ Սույն փաստն, իհարկե, այդպես էլ գաղտնիք է

«ՉՈՌՆԻ ՆԱԼԸ» ՈՐՊԵՍ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ

Մեզ սպասո՞ւմ է սեփականության նոր վերաձեւում Նոր կառավարությունից, նրա ներկայացրած ծրագրից խորհրդարանում ներկայացված եւ չներկայացված քաղաքական ուժերը ակնհայտորեն գոհ են: Հիրավի, քիչ բան է պետք երջանկության համար. մեկ-երկու քաղցր խոսք, մեկ-երկու միջին պաշտոն, հինգ-վեց «Նիվա», եւ հեղափոխական-արմատական ընդդիմադիրը դառնում է ձեռնասուն-իշխանամետ: Եւ քանի որ վերջերս պարզ դարձավ, որ կուսակցություններն օգտագործում են ոչ թե սապոն, այլ

ԱՆՆԱԽԱԴԵՊ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 19-ին խորհրդարանում կառավարության ծրագրի հավանությանն արժանանալուց հետո համատեղ նիստ գումարեցին «Միասնություն» խմբակցությունը եւ «Կայունություն» պատգամավորական խումբը։ Թե դա ինչ հիմքի վրա տեղի ունեցավ եւ ինչու, պարզաբանում է «Միասնություն» խմբակցության նախագահ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը։ – ԱԺ կանոնակարգը չի արգելում պատգամավորական մի քանի խմբերի եւ խմբակցությունների համատեղ նիստերը։ Այսպիսով, մենք, փաստորեն, նոր ավանդույթ ենք մտցնում

ԱԿՆ ԸՆԴ ԱԿԱՆ

«Առավոտին» դատի տված պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչվեց Կոտայքի մարզի թիվ 56 ընտրատարածքն այն տարածքն էր, որի «հաղթող» թեկնածուն՝ Աղասի Սիմոնյան անվանյալը, դեռ մայիսի կեսերին քաղ. հայցով դիմեց Կենտրոն, Նորք-Մարաշ Առաջին ատյանի դատարան, պահանջելով նվաստիցս 50 հազար դոլար այն բանի համար, որ ես հանդգնել էի գրել ընտրությունների նախապատրաստական փուլում առկա խախտումների մասին։ Բնականաբար, ներքաշվելով դատական գործընթացների

ԼԱՎ ԼՈՒՐ

Վազգեն Սարգսյանն այժմ երթեւեկում է ոչ նախկին վարչապետի սպիտակ «Ջիփ»-ով, ոչ էլ պաշտպանության նախարար եղած ժամանակվա իր կանաչ «Ջիփ»-ով, այլ մի բաց գույնի «31»-ով։ Ի դեպ, Կարեն Դեմիրճյանն էլ Խոսրով Հարությունյանի ժամանակ ձեռք բերված ԱԺ նախագահի «Ֆորդից» հրաժարվել եւ «24»-ով է երթեւեկում։ ԱԺ-ում այս առնչությամբ կատակեցին. «Թե տեղական մեքենա էր ուզում՝ պիտի «Երազ» նստեր»։ ՎԱՏ

ՀՆԱՐԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Ըստ ամենայնի, Էդվարդ Սանդոյանը կվերադառնա այնտեղ, որտեղից եկել էր՝ Կենտրոնական բանկ, այս անգամ որպես փոխնախագահ։ Երեւանի քաղաքապետի ամենահավանական թեկնածուն Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանն է։ ԵՐԿԱԹՅԱ «ԼԵԴԻ» ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ է դարձել «Եվրոստան-Ույուտով» հայտնի դարձած Մանվել Բադեյանը։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահը Վիկտոր Դալլաքյանն է։ Բայց ամենաշատը բերել է Վահան Հովհաննիսյանի բախտը,

ՍԿՍԻՐ ՔԵԶՆԻՑ

ԱԺ նախկին պատգամավոր Կարապետ Ռուբինյանը Վազգեն Սարգսյանին կոչ արեց չսահմանափակվել պաշտոնյաներից եկամուտների տարեկան հայտարարագրեր պահանջելով եւ դրանք համեմատելով տարեկան ծախսերի հետ. «Ասենք, լավ կլիներ, որ վարչապետը տասնօրյա ժամկետում հրապարակեր իր եկամուտները եւ ծախսերը։ Լավ կլիներ, որ ներկայացվեին նաեւ իր բարեկամների եկամուտներն ու ծախսերը, որից հետո պարտադրեր ողջ կառավարությանը նույնն անել»։ Պրն Ռուբինյանը նաեւ նշեց. «Սա

«Ախպերության ֆոնդի» համար

«Ախպերության ֆոնդի» համար Շարունակվեց Արմեն Տեր172Սահակյանի եւ մյուսների նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Դատարանը տեխնիկապես դարձյալ անպատրաստ է։ Լսելիություն գոյություն չունի, իսկ պաշտպանական կազմի աթոռի միալար ճռռոցը պարզապես նյարդեր է սղոցում։ Չկան խոսափողներ եւ, փաստորեն, շատ172շատ հարցեր մնում են առկախ… Երեկ դատարանը ամբաստանյալ Ալիկ Գրիգորյանի նախորդ նիստում արված միջնորդության կապակցությամբ ընթերցեց ՆԳ կալանավայրերի վարչության պատասխանը,

ՍՏԵՓԱՆ ԶԱՏԻԿՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ՆՇՎԵՑ. ՈՉ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ

«Գուցե հիմա, երկու տասնամյակ անց, արժե նորից վերադառնալ պայթեցնողների գործին, եթե պարզվի դրա անհրաժեշտությունը, ռեաբիլիտացիայի ենթարկել, արդարացնել անմեղներին»։ Բորիս Սոկոլով. «Անխուսափելի պատի՞ժ, թե՞ ողբերգական ֆարս» Պատմության վրա մենք շատ բաներ ենք թողնում։ Չխնայելով ժամանակը եւ ժամանակակիցներին։ Չգնահատելով երեւույթը։ Փորձում ենք գտնել արդարացումներ, երբ արդեն ուշ է։ Փորձում ենք մեղանչել, երբ դրա կարիքը չպիտի զգացվեր։ Ստեփան

Խաչապուրին՝ դպրոցական նախաճաշի միավոր

Ամեն անգամ երեխաներին դպրոց ուղարկելիս կինս նրանց պայուսակի մեջ է դնում պանրով, մեղրով, ջեմով, հազվադեպ՝ կոտլետով բուտերբրոդներ՝ երկու մասի կիսված։ Աղջնակներս տրտնջում են, չեն ցանկանում վերցնել, բայց մայրը խիստ է ու անհողդողդ. «Բա չէ, ուզում եք այնտեղ անպետք մի բա՞ն ուտել»։ «Անպետք բանը» կարկանդակն է, խաչապուրին, բուլկին կամ թխվածքը։ Այդքանը. այսօր դպրոցական բուֆետներն ուրիշ բան

Հինգշաբթին ձկան օր, 21-ը՝ բրուցելյոզի

Հինգշաբթին ձկան օր, 21-ը՝ բրուցելյոզի Մեր թերթի հունիսի 18-ի համարում հրապարակված «Ուշադրություն, տագնապ է» հոդվածում ներկայացված էր անասնաբուժության վիճակը Նաիրիի շրջանում։ Բարձրացված էր չափազանց լուրջ հիմնահարց, սակայն հրապարակման մեջ տեղ էին գտել մի շարք անճշտություններ։ Նախ սխալ էր նշված վաստակաշատ անասնաբույժ Համլետ Հարությունյանի սպասարկած տեղամասը։ Նրա սպասարկած տարածքում այդ հիվանդության դեպքեր չեն արձանագրվել։ Շրջանի անասնաբուժական

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031