Օրվա լրահոսը

ՕԼԲՐԱՅԹԻ ՆԱՄԱԿԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթն ուղերձ է հղել նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Վաշինգթոնում կայացած Կովկասյան պետությունների ղեկավարների հանդիպումը գնահատելով խիստ օգտակար, նա ընդգծել է, որ այն տարածաշրջանային խաղաղության եւ տնտեսական համագործակցության կարեւոր առաջընթաց է: «Այս հաջողությունը,- նշված է ուղերձում,- ինչպես նաեւ իմ երկկողմ հանդիպումները Ձեր եւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ, ցույց են տալիս, որ առաջընթացի համար

«ՁԵԶ ԿԱՐԳԻՆ ՊԱՀԵՔ՝ ԿԱՐՈՂ Է ՄԵԶ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ»

«Ազատություն» ռ/կ-ի հունիսի 28-ի հաղորդման համաձայն, Արկադի Ղուկասյանի աշխատասենյակում լսող սարք հայտնաբերելու փաստը հաստատել են ԼՂՀ նախագահի աշխատակազմում եւ չեն հերքել նաեւ ԼՂՀ Ազգային անվտանգության վարչությունում։ ԼՂՀ նախկին վարչապետն «Ազատությանը» հայտնել է, թե «ժուչոկի» մասին ոչինչ չի լսել, ոչ մի տեղեկություն չունի եւ ուստի որեւէ մեկնաբանություն չի կարող տալ (ի դեպ, Ժիրայր Պողոսյանը նաեւ ասել

ՎԱՂՕՐՈՔ ՎՃՌՎԱԾ

Երեկվա Սահմանադրական դատարանի նիստի սկսվելուց առաջ ԿԸՀ անդամ «Հզոր հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ, ընտրական գործընթացներում հսկայական փորձ ունեցող Սերգեյ Պողոսյանը մի մասնավոր զրույցի ընթացքում հերթականությամբ ասաց, թե քննարկվելիք երեք հարցերի կապակցությամբ բարձր դատարանը ինչ վճիռներ է կայացնելու։ Այսպես՝ ըստ մեր վկայակոչած աղբյուրի, չեղյալ է հայտարարվելու Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովի որոշումը եւ թիվ 15 ընտրատարածքում հաղթած պատգամավորության

ԼԱՎ ԼՈՒՐ

Կառավարության մամուլի եւ հասարակայնության կապերի վարչության պետ է նշանակվել հանրահայտ լրագրող Տիգրան Հակոբյանը, որն առ այսօր տեղեկատվության տարբեր ոլորտներում իրեն դրսեւորել էր նաեւ որպես հմուտ կազմակերպիչ։ Գործադիր իշխանությունն ընդհանրապես եւ կառավարությունը մասնավորապես կարիք ունի հասարակության համար հասկանալի եւ բացատրելի դարձնել իր գործողությունները։ Համապատասխան իրավասություններ ունենալու դեպքում պրն Հակոբյանն ի վիճակի է կատարել այդ դժվարին աշխատանքը։

ՎՈԼՉԻՉԸ՝ ՄԵԶ ՀԱՎԱՏԱՐԻՄ

Այն բանից հետո նույնիսկ, երբ Եվրոպայի խորհրդում Հայաստանի անդամագրության հարցով զեկուցող իտալացի Դեմիտրեո Վոլչիչը ընտրվել է Եվրախորհրդարանի անդամ, պահպանվել են նրա լիազորությունները՝ իբրեւ Հայաստանի հարցով զեկուցողի։ Սպասվում է, որ պրն Վոլչիչը Հայաստան կժամանի հուլիսին։ ԿԻՍԱՏ ՄՆԱՑԱԾ ԼԱՎ ԳՈՐԾ Երեկ համոզված էինք, թե այսօր «Օրագիրը» նորից լույս է տեսնելու եւ իր եկամուտների միջոցով կամաց-կամաց փակելու «Միկա

ՄԵՐ ՓՈՂՈՑՈՒՄ ԷԼ ՏՈՆ ԿԼԻՆԻ

2000 թվականի մայիսին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը կստանձնի Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնը՝ ռոտացիոն հիմունքով։ Մինչեւ վերջերս այդ պաշտոնը զբաղեցնում էր Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Ելդիրիմ Ակբուլուտը, որի հետ ՍՏՀԽՎ շրջանակներում հայկական պատվիրակության ունեցած հանդիպման մասին կարդացեք 4-րդ էջում։ ԵՎՍ ՄԻ «ՀՈՒՆԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ» Երեկ սկսվեց նաեւ Արմեն Տեր-Սահակյանի ցուցմունքների ունկնդրումը։ Նա

ՄՈՌԱՆԱԼ ՀԱՅՐԻԿՅԱՆԻՆ

ՄՈՌԱՆԱԼ ՀԱՅՐԻԿՅԱՆԻՆ Նոր իշխանությունը կատարեց իր խոստումը եւ հիմա Հայաստանում աշխատում է Ղարաբաղի քաղաքական մոդելը, իսկ Ազգային ժողովի նիստը Մետաքսի կոմբինատի կուսժողով է հիշեցնում: Էլ դիսիդենտներ չկան, ու նոր իշխանությունները դիսիդենտներին էլ թոշակ չի նշանակի: Դիսիդենտները ծախեցին իրենց պայքարը «Նիվա»-ների դիմաց: Էլ մտավորականներ չկան, քանի որ սրանք սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի արդարացմամբ սկսեցին կանաչի ծախել: Էլ

ՈՏՔԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ԱԿԱՆՋԻ ԹՔԱԳԵՂՁԸ

1997 թ. փետրվարի 10-ին մայրաքաղաքի թիվ 12 պոլիկլինիկա այցելեց աշխարհի ամենաերջանիկ մարդը։ Ճակատագրի ցանկությամբ այդ մարդու անունն էլ… Երջանիկ էր։ Երջանիկ Ալեքսանյանը պոլիկլինիկա էր եկել, որպեսզի վիրաբույժ Կոնստանտին Սնխչյանի հետ «քննարկեր» Միքայելյանի ինստիտուտից վերցրած եզրակացությունը՝ իր ոտքերի հիվանդության, դրանց բուժման կապակցությամբ։ Ոտքերի խոսակցությունից կամա-ակամա երկուսով «հասան տեղ»՝ մինչեւ պարոն Երջանիկի ականջների թեման։ Բժիշկ Սնխչյանը տեսնելով

«ԲՐԱՅԱՆԸ ԲՈՒԺՎԻ ՆԵ»

Ամերիկահայ բժիշկ Քերոլայն Նաջարյանը այն մարդն է, որ Հայաստան է ուղեկցել Բրայան Շիեն անուն-ազգանունով ամերիկացի երիտասարդին։ Վերջինս սպիդով հիվանդ է եւ հույս ունի հիվանդությունից ազատվել «Արմենիկումի» օգնությամբ։ Այն կարճ զրույցը, որ ունեցանք տիկին Նաջարյանի հետ, ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ -Տիկին Նաջարյան, ինչպե՞ս ստացվեց, որ այդ հիվանդը եկավ Հայաստան եւ Դուք էլ ուղեկցում եք նրան։ –

Վստահիր ծարավիդ, հավատա ոռոգմանը

Գյուղատնտեսական աշխատանքների թունդ սեզոնին Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը հայտարարեց, որ հաստատվել է «26,6 մլն ԱՄՆ դոլարի արժողությամբ Հայաստանի ջրամբարների անվտանգության բարելավման ծրագիրը»։ Ոռոգման համակարգի վերականգնման հերթական վարկը, փաստորեն, իրականացավ։ Վարկի շրջանակներում վերականգնվելու է ջրամբարների մի մասը։ Այս ծրագիրը երեկ ՀԲ-ի գրասենյակում ներկայացրեցին Հայաստանի արտակարգ եւ լիազոր ներկայացուցիչ Օուեյս Սաադաթը, ոռոգման համակարգի վերականգնման գրասենյակի պատասխանատու Ադիբեկ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԱՂԱՓԱՐԻ ՇՈՒՐՋ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԱՂԱՓԱՐԻ ՇՈՒՐՋ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել ղարաբաղյան հակամարտության համապարփակ եւ ընդունելի կարգավորման տարբերակի մշակման նպատակով բանակցություններ վարելուն ուղղված ջանքերը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի նորանկախ պետությունների հարցերով ստորաբաժանման ներկայացուցիչ Ն. Ջոնսոնը։ Համաձայն ԼՂՀ արտգործնախարարության տրամադրած տեղեկատվության, Ջոնսոնի խոսքերով այս տարվա ապրիլին Վաշինգթոնում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ հարցի քննարկումների ժամանակ իրենք կողմերին հավաստիացրել

Կեղծիքներն ապացուցված են

Կեղծիքներն ապացուցված են Դեռեւս նախընտրական շրջանում անդրադառնալով Արմավիրի թիվ 39 ընտրատարածքին, մայիսի 25-ին հրապարակված հոդվածում նշել էինք, որ արդեն ուրվագծվում են տեղական իշխանական թեկնածուի օգտին կատարվող հակաօրինական քայլերը։ Իշխանության թեկնածուն՝ Տարոն Սահակյանը, որին պաշտպանում էր քաղաքապետարանի եւ մարզպետարանի ողջ համակարգը, ՄԸՀ-ի կողմից հաղթող ճանաչվեց։ Նույն ընտրատարածք պատգամավորության թեկնածուներ Կիմ Մարտիրոսյանը եւ Արայիկ Աղաբաբյանը, որոնք համապատասխանաբար

ԱՊՀ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Վերջին օրերին Հայաստանում էր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Միխայիլ Կռոտովը, որի այցը, սակայն, կարծես, պատշաճ լուսաբանման չարժանացավ։ Այդ հիմքով էլ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Խաչատրյանին խնդրեցինք, որպեսզի մանրամասնություններ հաղորդի. -Ռուսաստանի քաղաքական վերնախավի հարգված ներկայացուցիչներից է Միխայիլ Իոսիֆովիչ Կռոտովը, որը Հայաստան էր այցելել մի շարք հանդիպումներ ունենալու նպատակով։ Այս աշխատանքային այցի ժամանակ

«Հնդիկ, հնդիկ, հնդկացի, ճաղերից դուրս մնացի»

Հայերի անհավանական արկածները Հնդկաստանում Երբ Չերչիլը 24 տարեկանում դարձավ բրիտանական խորհրդարանի անդամ, երիտասարդ լրագրողուհիներից մեկը նրան հարցրեց. «Դուք ամենաերիտասարդ պատգամավորն եք, ինչպե՞ս եք ձեզ զգում»։ Երիտասարդ Չերչիլն առանց երկար-բարակ մտածելու պատասխանել է. «Մտածում եմ, թե ես ի՞նչ գործ ունեմ այստեղ»։ Տարիներ անց, երբ Չերչիլն արդեն ամենատարեցն էր, նույն լրագրողուհին, որին դժվար էր երիտասարդ համարել, նույն

ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹՆ ԷԼ ՉԻ՞ ԶԱՐԳԱՆԱ…

Ռոլանդ Շառոյանը ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար նշանակվելուց (առաջին անգամվա մասին է խոսքը) հետո աշխարհում չտեսնված ու չլսված նորարարություն փորձեց. նախարարությունում բացվեց Ազգային մշակույթի եւ արվեստի տարածման եւ զարգացման վարչությունը։ «Առավոտն» իր վերաբերմունքն արտահայտել էր այդ անունը կրող վարչության դեմ. ինչի՞ համար է այդ վարչությունը, «մինի» նախարարությո՞ւն է «մաքսի» նախարարության մեջ։ Կամ ինչ

ԱՌԱՆՑ ԲԺՇԿԻ ԹՂԹԻ

Ընդունված կարծիքը, թե բուհական քննություններին հիմնականում փող են աշխատում միայն կրթության եւ գիտության նախարարության պատասխանատուներն ու բուհերի «ակտիվիստները», այս տարի արդեն հնացած է։ 1999 թ. պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կանոններում դիմորդներից պահանջվող փաստաթղթերում այլեւս բժշկական տեղեկանքը նշված չէ։ Հիմնավորումը տրամաբանական է. բժշկի թղթերն, ըստ էության, իրենց նպատակին չեն ծառայում։ Ինչպես հայտնի է, մեր բուժհիմնարկներում

«Ալո, ալո, Դավիթաշեն»

Պատասխանը՝ տո՜ւ-տո՜ւ-տո՜ւ Երեւանի Դավիթաշեն թաղամասը խորհրդային վերջին շինարարական կառույցն է, որը մի կերպ գլուխ բերվեց երկրաշարժից աչքը վախեցած Հայաստանում։ Թաղամասի ապագա բնակիչները 89-91 թթ. խիստ անհանգստացած էին, որ ստիպված են լինելու բնակվել անիմաստ դեպի երկինք խոյացող բարձրահարկերում։ Բայց թաղամասը կանգնած է չոր ու ցամաք մի տարածքում։ Քիչ-քիչ կանաչն ուզում է հաղթել։ Բայց թաղամասը, բազմաթիվ այլ

ԶԱԴՈՅԱՆԸ ՔԱՇԵՑ HSBC-ԻՆ

Մայրաքաղաքի շքեղ հյուրանոցներից մեկում պայմանագրի հանդիսավոր կնքման հրավիրված լրագրողներս հոգեբանորեն պատրաստ էինք հերթական ձանձրալի (հետաքրքիրը, նման դեպքերում, միայն բանկետն է լինում) արարողությանը հերոսաբար դիմանալ։ Հաճելի անակնկալների հույսեր չներշնչող հրավերքը չոր ու պաշտոնական տոնով հայտնում էր, որ «Դասագրքերի շրջանառու հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը, որը նախագահում է ՀՀ էներգետիկայի նախարար պրն Զադոյանը, հրավիրում է ձեզ մասնակցելու կազմակերպության եւ

Ա՜Խ. ԼՍՎՈՒՄ ԷՐ ԽՈՍԱՓՈՂԻ ՄԻՋԻՑ

Այս տարվա ընտրությունների (համամասնական ընտրակարգով) արդյունքների վիճարկման հարցով պաշտոնապես ՍԴ դիմած միակ կուսակցությունը «Ժողովրդավարական հայրենիքն» էր, որի ՍԴ ուղղված դիմումը քննարկվեց երեկ։ Աշխատակարգային որոշումով զեկուցողն էր ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։ Դիմումատուները երեքն էին՝ Է. Եգորյան, Ա. Խոջոյան եւ Վ. Մկրտչյան, իսկ պատասխանող կողմն էր ԿԸՀ-ն՝ նախագահի տեղակալ Վ. Մխիթարյանը, Ա. Սարգսյանն ու Հ. Աբրահամյանը։ Լրագրողական

Արմեն Դարբինյանը

Էկոնոմիկայի նախարարը այնպիսի բուռն եւ անզիջում պայքար է ծավալել կառավարական ամառանոցներում մնալու համար, որ նրան անչափ համակրող հասարակությանը պարզ դարձավ՝ առանց «դաչայի» Դարբինյանների ընտանիքն իր կյանքն այլեւս չի պատկերացնում: Հաշվի առնելով, որ այդ ամառանոցում կա ընդամենը 16 առանձնատուն, որոնցից 4-ում պարտադիր պետք է ապրեն ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը եւ Սամվել Բաբայանը, հավանաբար, նպատակահարմար կլինի

ԼԱՎ ԼՈՒՐ

Օրերս «Առավոտում» տպված «Կապիկը հարձակվել է երեխայի վրա» լուրի կապակցությամբ խմբագրություն եկավ կապիկի տերը՝ Սամվել Մանուկյանը։ Նա հայտնեց, որ ոչ թե կապիկն է հարձակվել երեխայի վրա, այլ երեխային են բարձրացրել ավտոտնակի տանիք (ուր իր համար նստած էր կապիկը), երեխան քարով հարվածել է կապիկին, վերջինս էլ անցել է ինքնապաշտպանության։ Ե՛վ երեխայի, ե՛ւ կապիկի առողջությանը որեւէ վտանգ

ԴՐՈՅԻ ԱՃՅՈՒՆԸ ԿԲԵՐՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որի նպատակն է, որպեսզի Հայաստանի առաջին հանրապետության պաշտպանության նախարար Դրաստամատ Կանայանի աճյունը տեղափոխվի Հայաստան։ Հանձնաժողովում ընդգրկված է Դրոյի որդին՝ պրն Մարտիրոս Կանայանը եւ ԱԺ պատգամավոր, նախկինում բանակի սոցիալական ծառայության ղեկավար Մյասնիկ Մալխասյանը։ «ԿԱՆԻԿՈՒԼԻ», ՈՉ ԹԵ ԱՐՁԱԿՈՒՐԴ Շատ է խոսվում, թե Ազգային ժողովն արձակուրդի մեջ է։ Մինչդեռ, իրականում, հանձնաժողովներում աշխատանքներն ընթացքի մեջ

ԳՈՒԼՈՒԶԱԴԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է

Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վաֆա Գուլուզադեն հայտարարել է, թե Հայաստանի իրավիճակը վերահսկվում է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի կողմից։ ՀՀ նոր պաշտպանության նախարարն էլ այնտեղից է նշանակվել, ինչի վկայությունը, Գուլուզադեի կարծիքով, Ռուսաստանից նախարարին հապշտապ 4 ինքնաթիռ ուղարկելն էր՝ իբրեւ ժեստ։ Գուլուզադեն Լյուքսեմբուրգում հանդիպել է նաեւ նախագահ Քոչարյանի հետ եւ մեր երկրի ղեկավարից տպավորություն ստացել, որ

«ԲԼԱՆԴԻՆԿԱՆ» ԷԼ ՕՋԱԽԻ ԱՂՋԻԿ Է

Հիշո՞ւմ եք, հայտնի մի անեկդոտ կա, մեկն ասում է ընկերոջը. «Ապե, ինչ լավ բլանդինկա է»։ «Արա, ինչի ես ըտենց ասում, կարող ալավ աղջիկ ա»,- պատասխանում է ընկերը։ Այս անեկդոտը, կարծում եմ, ճիշտ եւ ճիշտ բնորոշում է հայերիս վերաբերմունքը շիկահերների նկատմամբ։ Որքան էլ մեր պատմաբանները պնդեն, թե հայերը դարեր առաջ կապուտաչյա եւ շիկահեր են եղել, միեւնույն

ԿԱՆԽԱՏԵՍՈ՞ՒՄ, ԹԵ ՍՊԱՍՈՒՄ. ԼՐՋԱՆԱԼՈՒ «ՊԱՀԸ»

Ապագան տեսնելու համար ներզգացության տագնապ է պետք Տիգրան Հայրապետյանին հաճախ եմ հիշում։ Շատ հաճախ։ Իր վերջին նյութերում նա անվերջ խոսում էր արյունահեղությունից։ Անվերջ։ Ներքին տեսողությամբ նա ինչ-որ բան էր զգում։ Ու տագնապում էի։ Մարդը փոքրիկ տիեզերք է, եւ եթե նրա ներսում փոքր-ինչ ներդաշնակություն ու անանձնականություն կա, այնտեղ կատարվում է նույնը, ինչ ողջ հասարակությունում ու աշխարհում։

ՌՈՒՍԱԿԱՆ «ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՊԱԳԱ»

ՌՈՒՍԱԿԱՆ «ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՊԱԳԱ» Ռուսաստանի երեկվա քաղաքական առօրյան ավելի քան սովորական էր։ Սովորական էր Ելցին-Ստեպաշին հերթական հանդիպումը, որտեղ Ելցինը նշելով, որ իրենք հանուն Հարավսլավիայի արեցին «ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ», հայտարարեց, որ այսօր կարեւորագույն խնդիրը Հարավսլավիայի վերականգնումն է եւ դրան Ռուսաստանը պետք է ամեն կերպ աջակցի։ Մի քիչ հարցական մնաց, թե Հարավսլավիային աջակցելուց հետո ո՞վ է

Կոնդեցիները սոցիալական կոմայի մեջ

ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ պարոն Կարեն Դեմիրճյանին եւ նոր վարչապետ պարոն Վազգեն Սարգսյանին Կոնդ թաղամասը վերակառուցելու պայմանով 1989 թ. ապրիլի 24-ի թիվ 218 պետական որոշումով եւ մայիսի 29-ի թիվ 275 կանոնադրության համաձայն, Կոնդի առաջին եւ երկրորդ թաղամասերի բնակիչների սեփական բնակարանները քանդեցին եւ կազմեցին օրենքով սահմանված պայմանագրեր բնակիչների հետ, որպեսզի երկու տարվա ընթացքում մի մասի

ՁԵԶ ԿԱՆՉԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈ՞ՒՆ

Վերջերս բոլորովին կողմնակի հարցով այցելել էի Երեւանի դատախազություն։ Սպասումս կրճատելու համար հետուառաջ էի անում միջանցքում, երբ Մուրադյան ազգանունով մի քննիչ կիսաբաց դռան արանքից գոռաց. «Աղջի, մի անկյունում կանգնիր, այստեղ քայլելն ընդունված չէ»։ Պատկերացրի՞ք այդ պարոնի մոտ կանչված հանցագործի կամ կասկածյալի վիճակը։ Պատկերացրի՞ք ինչ տոնով է նա խոսում իր մոտ հրավիրվածների, հարցաքննվողների հետ։ Այս փոքրիկ դիպվածը

ՈՒՐԻՇԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ

Բարոյակա՞ն զբաղմունք է արդյոք ուրիշի նամակները կարդալը։ Այս հարցը ինձ միշտ տանջել է։ Գիտակցական ողջ կյանքում փորձել եմ հակադրվել ուրիշի նամակներ կարդալու պարտադրանքին։ Բայց կրթական համակարգն անողոք էր։ Ուսուցչուհիները խոսքները մեկ արած պարտադրում էին կարդալ դրանք։ Նրանցից մեկ-երկուսը նույնիսկ ծայրահեղության էին հասել։ Գրականության ուսուցչուհին օրինակ ստիպում էր անգիր անել Տատյանայի նամակը Օնեգինին։ Պատմության ուսուցչուհին լրիվ

Շնորհակալ եմ ինձ հեռացնողներից

«Բարի լոտոն» հաղթեց բոլորին։ Յուրաքանչյուր խաղարկությանն ավելի ու ավելի շատ տոմսեր են վաճառվում, քան նախորդ անգամ։ Պատճառը չեմ կարող ասել, որովհետեւ հիմա «Բարի լոտոյից» էժան տոմսեր էլ կան։ Երեւի անունն է մարդկանց դուր եկել կամ այն, որ մարդիկ տեսնում են, որ իրենց գումարները դպրոցներ են հասնում»,- այսպես սկսվեց մեր զրույցը վիճակախաղի տոմսեր տարածող տիկին Մեդեայի

Լրահոս
Հո զոռով չի՞

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031