Օրվա լրահոսը

ՍՈՒՐԲ ՏԵՂԸ ԹԱՓՈՒՐ ՉԻ ՄՆԱ

Մնում է՝ եկողը սուրբ լինի Վախճանվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն։ Համայն հայության համար հոգեւոր հովվի վախճանը ծանր եւ ցավագին կորուստ է։ 1995-ի ապրիլի 4-ին Գարեգին Բ Կիլիկիո կաթողիկոսը դարձավ Ամենայն Հայոց կաթողիկոս, ընդունելով Գարեգին Ա անունը։ Այս փաստն ակնհայտորեն ոգեւորեց հայ հավատավոր ժողովրդին, քանզի հույս ներշնչեց, թե 1956 թվականից ավելի բարդացած Մայր աթոռ սբ.

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՇՏԿԵԼ ԾՈՒՌ ԴՐՎԱԾ ՔԱՐԵՐԸ

Կառավարության հունիսի 24-ի նիստում վարչապետ Վազգեն Սարգսյանն իր մոտեցումներն էր հստակեցրել կառուցվածքային, կազմակերպչական ու նաեւ բարոյական մի շարք սկզբունքային խնդիրների վերաբերյալ, որոնց վրա խարսխվելու է հետագա աշխատանքային ողջ գործընթացը։ Փոխվարչապետների փոխարեն՝ առայժմ կոմիտեներ «Իմ խորին համոզմամբ, մեծ սխալ էր փոխվարչապետների ինստիտուտի վերացումը։ Դա ծանրացնում է ե՛ւ կառավարության, ե՛ւ վարչապետի աշխատանքը»,- Վազգեն Սարգսյանի այս տեսակետը նոր

ՉՈՒԳՈՒՆԸ ԱԶՆԻՎ ՄԵՏԱՂ ՉԷ

«Պատկերացրեք ժուռնալիստի մակարդակը, որը գրում է՝ իբր գիտության դոկտոր-պրոֆեսորին ուսանողներն ասում են՝ Չուգուն։ Դոկտոր-պրոֆեսորին ինչպե՞ս կարելի է Չուգուն անվանել»։ Ի պատասխան «Օրագիր» եւ «Առավոտ» օրաթերթերի հրապարակումների՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների Առաջին ատյանի դատարանում երեկ իր կրած վնաս 16 միլիոն 634 հազար դրամ փոխհատուցումը պահանջելիս՝ ասում էր ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Նորիկ Այվազյանը։

ԼԱՎ ԼՈՒՐ

Խոշոր շահեց Աղասի Արշակյանը՝ մեծամասնական ընտրահամակարգով պատգամավոր չընտրվելով։ Այլապես թիվ 2 ընտրատարածքի ընտրողներն անմիջապես կարող էին նրան խաբեբա անվանել եւ արձանագրել, որ նա արդեն իսկ չի կատարել իր նախընտրական ծրագրի թեկուզ այս հիմնադրույթը. «Բացահայտ, թե ծպտյալ՝ ոչ մի ՀՀՇ-ական Ազգային ժողովում»։ Եթե մի կողմ թողնենք, որ խորհրդարանում, եւ անգամ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունում ՀՀՇ բազմաթիվ

ՓԱԹԵԹԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորանշանակ վարչապետ Անուշավան Դանիելյանը հունվարին դեռեւս, մինչեւ Հայաստանում գործարանի տնօրեն նշանակվելը, այսինքն՝ Ղրիմից վերադառնալուց հետո, առաջարկությունների փաթեթ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին՝ Ղարաբաղի տնտեսական վիճակի բարելավման, ինչպես նաեւ քաղաքական որոշ խնդիրների առնչությամբ։ ԶԻԼ ԳՈՐԾԸՆԹԱՑ Երբ ավարտվում է աշխատանքային օրը, պետության ղեկավարները, պարզվում է, շատ ավելի ինտենսիվ են սկսում աշխատել։ Հունիսի վերջին օրը ժամը

ԵԶՈՎՊՈՍՅԱՆ ԼԵԶՎՈՎ

«Չպետք է վախենալ ՄԱՀ-ից, Համաշխարհային բանկից, պետք է հարգել նրանց եւ նրանց խորհրդատվությունը։ Մենք կարծում ենք, թե այդ մարդկանց հետ պիտի ամուսնանանք։ Այդ մարդիկ մեզ հետ ամուսնանալ չեն ուզում, այլ մեզ խորհուրդ տալ։ Քանի որ չենք ամուսնանալու հետները, ուրեմն ոչինչ, որ մի քիչ էլ, մի տեղ կաղ լինենք։ Կամ կարող է այդ օրը մի քիչ

ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅԼ ԱՆՁԻՆՔ

Խորհրդային շրջանում մի հայտնի անեկդոտ կար. երբ մեկին հարցնում են, թե կարո՞ղ ես կոլտնտեսության նախագահ աշխատել, նա պատասխանում է. «ինչո՞ւ չէ, հո «Վիլիսից» չեմ ընկնի»։ Գրեթե նույն վիճակում են աշխարհի բոլոր պետությունների նախագահները (կարեւորը «Վիլիսի» մեջ նստել կարողանալն է), որոնց յուրաքանչյուր քայլը կազմակերպում է մի ամբողջ անձնակազմ(եր)։ Սովորաբար, հասարակությանը ներկայացվում է, թե ինչպես է պետության

ԽԹծ+ամենաճշգրիտ

ԽԹծ+ամենաճշգրիտ խմբային խաղ=հպարտություն Հունիսի 2-ին եւ 3-ին Հայաստանում տապալվեց Ռուսաստանի Դաշնության աստղի՝ Իրինա Ալեգրովայի համերգը, համերգի կազմակերպիչ ոմն Նյու-շոու ձեռնարկության կազմակերպիչ Արման Մկրտչյանը համերգի գումարները վերադարձնելու պրոբլեմ ունեցավ։ Ո՞վ է Արման Մկրտչյանը։ Հարցը պարզաբանում է ԽԹծ-«Նոր հայեր» խմբի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը։ – Միանգամից պատասխանեմ, որ 1998-ի մայիս ամսից անկարգապահ աշխատանքի եւ այլ նկատառումներով ԽԹծ-ի թիմից

ԳՈՌԸ ՀՈՂԸ ԳՐԱՎ ՉԻ ԴՐԵԼ

«Նարգիզ» ՍՊԸ նախագահ Գոռ Մարտիրոսյանը որոշեց զբաղվել անասնապահությամբ, զբաղվել մորթու վերամշակման գործով, կաթնամթերքների արտադրությամբ։ Կարճ ասած՝ գործարարությամբ։ – 1995 թվականին որոշեցի գրավ դնել Նաիրիի շրջանի ինձ պատկանող շենքերը, անասնագոմերը՝ 1087 քմ ընդհանուր մակերեսով,- ասում է Գ. Մարտիրոսյանը (ի դեպ, առկա է սեփականության վկայագիրը՝ անասնագոմի համար, ստորագրված 12.07.88 թ. ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ տեխնիկական գույքագրման

ՏԵՂ-ՏԵՂ ԿԱՏԱՐԱԾ ՈՒ ԹԵՐԱԿԱՏԱՐԱԾ ԲՅՈՒՋԵՆ

ՏԵՂ-ՏԵՂ ԿԱՏԱՐԱԾ ՈՒ ԹԵՐԱԿԱՏԱՐԱԾ ԲՅՈՒՋԵՆ Արդեն առիթ եղել է նշելու, որ ՀՀ բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը վերջին տարիներին իր բնույթով ավելի շատ փիլիսոփայական տրակտատ է հիշեցնում։ Ոչ ոք լուրջ չի վերաբերվում հին կառավարության հաշվետվությանը։ Արմեն Դարբինյանի կառավարությունը ապրիլի 30-ին ներկայացրեց 1998-ի բյուջեի կատարողականը։ Ազգային ժողովի հին կազմը այդպես էլ ժամանակ ու քվորում չգտավ այդ փաստաթուղթը

ԳԵՂԱՄՅԱՆԻ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ՀԻՄՆԱՎՈՐ ԷՐ

ԳԵՂԱՄՅԱՆԻ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ՀԻՄՆԱՎՈՐ ԷՐ Մայիսի 20-ին «Օրագիրը» մի պատմություն էր հրապարակել, թե 1993-ին Արտաշես Գեղամյանի կինն ինչպես էր փորձել ներքնաշորի մեջ, մաքսանենգ ճանապարհով իրենց ոսկեղենն արտասահման տանել եւ բռնվել էր։ Այս հրապարակմանը հերքում հաջորդեց եւ դատախազությունն էլ քրեական գործ հարուցեց։ Սակայն երեկ մաքսային համակարգի եւս մի նախկին աշխատակից հաստատեց այդ տեղեկությունը՝ այդ տարիներին

ՕՐԵՐ ԱՌԱՆՑ «ՕՐԱԳՐԻ»

ՕՐԵՐ ԱՌԱՆՑ «ՕՐԱԳՐԻ» Հույսեր ենք փայփայում, որ այսօր, ի թիվս այլ թերթերի, կտպագրվի նաեւ «Օրագիր» օրաթերթը։ Համենայնդեպս, երեկ՝ նախորդ օրերի նման, «Օրագրի» խմբագրակազմը նորմալ աշխատանքային վիճակում էր եւ պատրաստում էր թերթի հերթական համարը։ Բայց, ինչպես նշեց թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, թերթը տպագրվելու արգելքի մասին իմանում են միայն գիշերը։ Պարոն Փաշինյանը տեղեկացրեց նաեւ, որ թերթի

Քանի՞ անգամ հաղթեմ

Ընտրություններին հաջորդած մի քանի օրերի ընթացքում պատգամավորության բազմաթիվ թեկնածուներ հայտարարեցին Սահմանադրական դատարան դիմելու իրենց պատրաստակամության մասին։ Մինչդեռ պարզվեց, որ նրանց մի չնչին մասն է պատրաստ իրական քայլերի դիմել։ Ի վերջո, ՍԴ հանձնվեց 9 դիմում, որոնցից մեկն էլ հետ վերցվեց։ Քանի որ ընտրությունների վերաբերյալ հասարակական կարծիքը խիստ բացասաբար է տրամադրված, եւ յուրաքանչյուր ընտրված թեկնածուի մասին մենք

ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԿԵՐՏԵԼ

ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԿԵՐՏԵԼ Օրերս մամուլում մի ժլատ հաղորդագրություն հայտնվեց, որ աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը հարգանքի այցելություն է տվել Ազգային ժողովի նորընտիր նախագահ Կարեն Դեմիրճյանին։ Օգտվելով առիթից, որ նա այս օրերին Երեւանում է, հարցազրույցի հրավեր արեցինք, նախեւառաջ իմանալու, թե ինչով էր առհասարակ զբաղվում Յուրի Վարդանյանը Հայաստանից իր բացակայության տարիներին։ Պարզվեց, որ վերջին

«ԵՍ ՎԱՐՉԱՊԵՏ ԵՄ ՆՇԱՆԱԿԵԼ ՄԻ ՄԱՐԴՈՒ, ՈՐԻՆ ՉՊԻՏԻ ՆՇԱՆԱԿԵԻ»

Ա. Ղուկասյանն այս միտքը քանիցս ընդգծել է հունիսի 29-ին ԼՂՀ ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում։ «Մեր հանրապետության կյանքում ամենակարեւոր հանդիպումներից մեկն է. ի՞նչ ճանապարհով ենք ընտրելու մեր ապագան»,- ԼՂՀ նախագահն այդ ներածականով սկսեց իր ելույթը եւ ապա նշեց, որ ժողովուրդը սկսել է չհավատալ իր իշխանություններին, կորցրել է

Ծրագրի մասին՝ քննադատաբար

Ընդդիմախոսում է Ալեքսանդր Աղամալյանը Կառավարության գործունեության ծրագրին որոշ ուշացումով անդրադառնալու պատճառը ԳիԱրՔՄի-ի ղեկավար Ալեքսանդր Աղամալյանն այսպես պատճառաբանեց, որ տնտեսական ուղղվածություն ունեցող իրենց կազմակերպությունը պիտի առավել մանրամասն անդրադառնար ու վերլուծեր այդ ծրագիրը, որի համար ժամանակ է հարկավոր։ Նշենք նաեւ, որ մեր նախորդ ընդդիմախոսներից պրն Աղամալյանն առանձնանում է նրանով, որ նրա կազմակերպությունը նախագահական ընտրություններում պաշտպանել էր Ռոբերտ

ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ

«Մի բուռ հայ ենք» շարքից Բոլորովին այլ առիթով արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ զրույցի ժամանակ «Ազատություն» ռ/կ-ի թղթակցուհին հետաքրքրվեց Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Ռուբիկ Ներսիսյանի վերաբերյալ մամուլում հրապարակված նյութերով (այս դատավորն էր Աշոտ Բլեյանին կալանավորելու որոշում կայացրել)։ Հիշեցնենք, որ ըստ հրապարակումների, իշխանություններն այս դատավորի վրա «կոմպրոմատ» ունեն, որը շահարկելով կարող են օրինական դարձնել

Սիմուլյացիա՞, թե՞ հոգեկան հիվանդություն

Արմեն Տեր-Սահակյանի եւ նրա խմբի անդամների նկատմամբ հարուցված քրեական գործի դատավարությունը հետաքրքիր փուլ է թեւակոխել: Խմբի որոշ անդամներ իրենց տված ցուցմունքները հետ են վերցնում, իսկ անձամբ Արմեն Տեր-Սահակյանը դատարանում տարօրինակ պահվածք է դրսեւորում։ Նրա անառողջ հոգեկան դրսեւորումները դատական նիստերի ընթացքը չեն խաթարում։ Սա ենթադրել է տալիս, թե Տեր-Սահակյանի անմիտ արտահայտությունները չհաջողված խաղ են։ Թեեւ չի

ԹԱՂԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ԸՆՉԱԶՈՒՐԿ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ

Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովը երեկ գրանցեց քաղաքի չորս համայնքներում թաղապետի թափուր տեղերի համար արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուներին։ Թե ինչո՞ւ էին այս չորս համայնքները՝ Դավիթաշեն, Նորք-Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, մնացել անթաղապետ, վաղուց հայտնի է։ Վերոհիշյալ համայնքների թաղապետերը հալումաշ էին լինում ԱԺ պատգամավոր դառնալու անզուսպ ցանկությունից։ Նրանք հասան իրենց մուրազին, ու համայնքները մնացին անտեր։ Ինչպես որ

ՎԱԽՃԱՆՎԵՑ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ

Հունիսի 29-ին Սբ Էջմիածնում, կյանքի 67-րդ տարում, երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո վախճանվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը (ավազանի անունով՝ Նշան Սարգսյան): Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը ծնվել է 1932 թվականի օգոստոսի 27-ին, Քեսաբում (Սիրիա): Ուսանելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքում, 1949 թվականին ձեռնադրվել է սարկավագ, 1952 թվականի սեպտեմբերի 28-ին՝ կուսակրոն քահանա, անվանակոչվելով Գարեգին

ԽԱՎԻԵՐՆ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ

Լոլիկն ու խաղողը վաճառվեցին ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը երեկ (թեեւ զգալի ուշացումով) լրագրողներին ներկայացրեց հանրապետության նախագահի լյուքսեմբուրգյան այցելության նախապատմությունն ու արդյունքները։ Քանի որ այցն արդեն հնարավորինս լուսաբանված է (ընդ որում՝ նույնքան ընդհանուր ֆրազներով, որքան պրն Գաբրիելյանինն էին), ուստի բրիֆինգի առաջին հատվածը չենք ներկայացնում։ Պարզապես նշենք, որ հատկապե՛ս կարեւոր էր Քոչարյան-Սոլանա հանդիպումը. ի վերջո,պրն

ԼԱՎ ԼՈՒՐ

«Խեղդենք մեր կոմունիստներին՝ հետո պոկենք թուրքերի գլուխները»,- երեկ Մոսկվայում քրդերի հանրահավաքի ժամանակ իր այս ծրագիրն է հռչակել Վլադիմիր Ժիրինովսկին։ Ըստ ամենայնի, այս հայտարարությունը Հայաստանի քաղաքական որոշ ուժերի սրտով կլինի։ ՎԱՏ ԼՈՒՐ Երեկ «Օրագրի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Կենտրոն համայնքի դատախազություն՝ որպես վկա։ Ըստ ամենայնի, այսօր նրա կարգավիճակը կփոխվի, քանի որ նախապատրաստվել են նրան

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՉԻ ԴԱՌՆԱ ՔԱՂԱՔԱՊԵՏ

«Ես չեմ հասկանում, թե որտեղից են առաջացել ինձ քաղաքապետ նշանակելու մասին լուրերը եւ չեմ հասկանում, թե ինչու, եթե նույնիսկ այդ պաշտոնն ինձ առաջարկվեր, ես պիտի դրան համաձայնվեի»,- այսպես «Առավոտի» համար հերքեց քաղաքում տարածվող ասեկոսեները ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։ «ՊՊԶՈՂԻ ԳՐԱԴԱՐԱՆ» Լույս է տեսել «Պպզողի գրադարան» մատենաշարի առաջին գրքույկը։ Նորընտիր պառլամենտի անդամներից ոմանց նկատի առնելով, հավանաբար,

ԾԱՆՈԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Երեկ «Առավոտի» խմբագրություն զանգահարեց «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանը եւ հերքեց «Օրագիր» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի պնդումն այն մասին, թե ՀՀ նախագահի աշխատակազմից երբեւէ հրահանգ է ստացել՝ «Օրագիրը» չտպագրելու վերաբերյալ։ Պրն Մարկոսյանը վկայակոչեց Արդարադատության նախարարության նամակը, ըստ որի թերթի տպագրումից ստացած բոլոր եկամուտները պետք է անցնեն պետական գանձապետարան։ Ի դեպ, պրն Մարկոսյանը հայտնեց, որ

ԿԱՍՅԱ ԱԲԳԱՐՅԱՆ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐ ՉԿԱՆ»

Հանրապետության նախագահի խորհրդական Կասյա Աբգարյանի եւ Ռոբերտ Քոչարյանի համատեղ աշխատանքը 1996-ից է սկսել։ Մասնագիտությամբ իրավաբան-քաղաքագետ, լիբանանյան ծագումով ամերիկաբնակ հայուհին այդ ժամանակ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հատուկ օգնականն էր եւ ԼՂ Հանրապետության նախագահի ԱՄՆ այցելության ընթացքում ստանձնեց ուղեկցող-թարգմանչի դերը։ Մինչ այդ, Կասյա Աբգարյանն արդեն հասցրել էր լինել Հայաստանում։ 1992-ին ԱՄՆ-ի Հայկական համագումարի տնօրենն էր եւ, երբ որպես

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ ԿՈՍՈՎՈՅԻ ՍՑԵՆԱՐՈՎ

Ամերիկյան քաղաքագետ եւ վերլուծաբան Փոլ Գոբլի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը -Պարոն Գոբլ, ինչպե՞ս եք պատկերացնում Ղարաբաղյան կարգավորման ապագան, եթե Ադրբեջանը շարունակի մերժել միջնորդների վերջին առաջարկները: – Բարդ հարցերի շուրջ բանակցությունները միշտ էլ բարդ են ընթանում: Յուրաքանչյուր մասնակից ձգտում է ներկայացնել իր դիրքորոշումը որպես միակ ընդունելին եւ փորձում է առաջ քաշել սեփական շահերը: Բայց եթե բոլոր

«ՀԱՅՐԵՆԻՔԸ ՎՏԱՆԳԻ ՄԵՋ ԷՐ»

«ՀԱՅՐԵՆԻՔԸ ՎՏԱՆԳԻ ՄԵՋ ԷՐ» Երեկ շարունակվեց Արմեն Տեր172Սահակյանի եւ մյուսների նկատմամբ հարուցված քրեական գործիդատաքննությունը։ Նախորդ նիստում ամբաստանյալ Ալիկ Գրիգորյանը «խոստացել» էր ճիշտ ցուցմունքներ տալ։ Նա ասաց, որ իր նախաքննական ցուցմունքները «ճիշտ չեն գնացել» եւ հայտնեց, որ այն պետք է «չեղյալ համարվի»։ Նշենք, որ երկար ձգվող վանդակաշարի ետեւում Ալիկի հորաքրոջ որդին է՝ Տեր172Սահակյանը, եղբայրը՝ Մարզպետը։ Ամբաստանյալն

ՈՒՂԵՑՈՒՅՑ՝ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

ՈՒՂԵՑՈՒՅՑ՝ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ «Մենք ինքներս ենք ուղեցույց»,172 ասում են մեր պատգամավորները։ Վիճելու տեղ էլ, կարծես, չունենք։ Մարդիկ դատարկ տեղում չեն ընտրվել, ինչ172որ բան են ասել ու խոստացել, շատերը՝ մեր բարեկեցիկության երաշխիք՝ նախկին բազմաճյուղ արդյունաբերության վերականգնում։ Ասում են՝ պատմությունը ժամանակ առ ժամանակ կրկնվում է, միայն երբեմն՝ զավեշտի տեսքով։ Կանցնի 4 տարի եւ այս ԱԺ172ն էլ այս

«Եթե պետք է, ուրեմն պետք է անել»

Աշնանը Հենրիկ Սենկեւիչի Հայաստանի մասին պատմող հաղորդումից հետո բացահայտորեն սկսեցին խոսել այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանի հանրությանը իր նոր տեսքով ներկայանալու կարիք ունի։ Ստեղծվեցին մի շարք ծրագրեր, որոնք հիմնականում մնացին թղթի վրա։ Պատճառն այն է, որ նման ծրագրերի իրականացումը խիստ թանկ արժե, պահանջում է լուրջ մոտեցում, ֆինանսական մեծ միջոցներ։ Մայիսի 28-ին PTP-ով ցուցադրվեց «Լսեք Հայաստանի

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ, ՈՐ ՎԱՏ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ

Հայաստանում երբեք գյուղացիական ապստամբություն չի լինի։ Եթե որեւէ հեղաշրջում լինի, կլինի այնպես, ինչպես լինում է։ Վերեւներում գզվռտոց կսկսվի, ու «վլաստը» կփոխվի։ Հայ գյուղացին երբեք չի ընդվզի։ Գլուխը կախ կհնձի (եթե հնարավորություն ունի) իր բաժին խոտը ու քթի տակ կփնթփնթա։ Սակայն ընդվզելու, բողոքելու եւ մի կուշտ հայհոյելու առիթ ու պատճառ հայ գյուղացին այնքա՜ն շատ ունի։ Հողի

Լրահոս
Հո զոռով չի՞

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031