Օրվա լրահոսը
Աջափնյակում թեժ մրցակցություն է ընթանում
Հուլիսի 11-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ այն բոլոր համայնքներում, որոնց թաղապետերն ընտրվել են ԱԺ պատգամավորներ։ Պարույր Կարապետյանի՝ պատգամավոր ընտրվելուց հետո, Աջափնյակի թաղապետի թափուր պաշտոնի համար միանգամից մի քանի թեկնածուներ կան, որոնցից մեկը բոլորիս հայտնի Աշոտ Աղաբաբյանն է, մյուսը՝ թաղապետի տեղակալ Արծրուն Խաչատրյանը։ Վերջիններս են հենց, որ թաղապետ ընտրվելու լուրջ հավակնություններ ու հնարավորություններ ունեն։
«ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՆՍՏԵՄ ՈՐՔԱՆ ՊԵՏՔ Է»
Ասում է Աշոտ Բլեյանը՝ մեկուսարանից գրավոր պատասխանելով «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանի հարցերին: -Ձեզ առաջադրված մեղադրանքների առնչությամբ ի՞նչ հակափաստարկներ ունեք: – Անհիմն ու անօրինական են ինձ առաջադրված մեղադրանքները՝ ներկայացման պահից առ այսօր: Ոչ թե այն պատճառով, որ դատախազության՝ ինձ մեղսագրած հանցանքները ես այնպես եմ գործել, որ դժվար ապացուցելի են, այլ որովհետեւ դրանք մոգոնած են: Ամենալավը դա
Այս խմորը շատ ջուր կվերցնի
«Վերածնունդ» հասարակական կազմակերպության եւ Միսակ Մկրտչյանի՝ կազմակերպության նախկին տնօրենի, բախումները դեռ շարունակվում են։ Մ. Մկրտչյանն արդեն 21 ամիս դատական պրոցեսներով «Վերածնունդի» ղեկավարությունից՝ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանից, Ռազմիկ Դավոյանից, Հայկ Ղազարյանից (նախկին կրթության նախարար) պահանջում է իր սեփական գույքը (համակարգիչ, պատճենահանող մեքենա եւ այլն)։ Ընդ որում, «Վերածնունդի» վերոնշյալ ղեկավարությունը չի խառնվում դատական գործընթացին։ Նրանց փոխարեն դատարանում
«ԼՂՀ ՀԱՐՑՈՒՄ ԴԵՌ ԼՈՒՐՋ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ ՉԿԱՆ»
ՀՀ նոր կառավարության կազմում ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն իր պաշտոնում մնացած փոքրաթիվ նախարարների բանակից է եւ որպես նոր կառավարության ներկայացուցիչ, ըստ էության, երեկ առաջին անգամ էր ասուլիս հրավիրել։ Մնացած ամեն բան՝ ե՛ւ պրն Օսկանյանն ինքը, եւ այն, ինչ ասաց՝ հին էին ու ծանոթ։ Վարդան Օսկանյանը չմոռացավ շնորհավորել Սահմանադրության օրվա առթիվ, այնուհետեւ, անցնելով բուն գործին, ասաց
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի հայրենակիցներ, Հուլիսի 5-ը Սահմանադրության օրն է։ Հայաստանի Հանրապետությունն ունի իր Հիմնական օրենքը, որն ամրագրում է մեր ժողովրդի ավաքական կամքն ու հստակ դիրքորոշումը՝ կերտելու սոցիալական, իրավական եւ ժողովրդավարական ինքնիշխան պետություն։ Սահմանադրության ընդունումն ու անշեղ կիրառումը յուրաքանչյուր ժողովրդի եւ պետության կյանքում ունի բացառիկ եւ պատմական նշանակություն։ Հայաստանի Սահմանադրությունն իրավունքի մեր ազգային համակարգի հիմքն է եւ օրինականության,
ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀՆ ԸՆՏՐՎԵՑ
Հուլիսի 4-ին, երեկոյան ժամը 8-ին, Մայր Աթոռ սբ. Էջմիածնում կաթողիկոսական տեղապահ ընտրելու նպատակով գումարվեց Գերագույն հոգեւոր խորհուրդ եւ եպիսկոպոսաց համատեղ ժողով՝ ատենապետությամբ Երուսաղեմի Հայոց պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի եւ Կ. Պոլսո Հայոց պատրիարք Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի։ 53 հրավիրյալներից ժողովին ներկա էին 36 անդամներ։ Փակ գաղտնի քվեարկությունից հետո կաթողիկոսական տեղապահ ընտրվեց Մայր Աթոռ սբ.
ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀԸ
Երեկ Մայր աթոռ սբ. Էջմիածնի Վեհարանում հանրապետության լրատվամիջոցներին ընդունեցին Կաթողիկոսական տեղապահ Ներսես արք.Պոզապալյանը եւ Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանը։ Լրագրողներին փոխանցվեց Մամլո դիվանի հաղորդագրությունը՝ տեղապահի ընտրության մասին։ Եպիսկոպոս Պետրոսյանը ներկայացրեց արք. Պոզապալյանի կենսագրությունը։ Տեղապահն իր խոսքում նշեց, որ իր խնդիրն է համարում Մայր աթոռի եւ Հայ առաքելական եկեղեցու գործերը բնական հունի մեջ պահելը։ Եկեղեցու կանոնադրության համաձայն, Ազգային
ԼԱՎ ԼՈՒՐ
Սենատը 53/45 ձայների հարաբերությամբ պահպանել է 907 սահմանափակումը Ադրբեջանի նկատմամբ։ Նախորդ տարիներին 907-ի վերացման առաջարկությունը միշտ էլ անցնում էր եւ Հայաստանին միայն Ներկայացուցիչների պալատում էր հաջողվում կասեցնել այս առաջարկը։ Արդեն դրական տեղաշարժ է այն հանգամանքը, որ 907-ի վերացման առաջարկն այս տարի կասեցվել է հենց ԱՄՆ Սենատում։ ՎԱՏ ԼՈՒՐ Մոսկվայում հրատարակվող «Մարդը եւ օրենքը» մատենաշարի հերթական
ԸՆԴԴԵՄ ԼՂՀ ՆԳ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԻ
ԼՂՀ ՆԳ համակարգը, մեղմ ասած, դժկամությամբ է ընդունել նորանշանակ նախարար Արթուր Աղաբեկյանին։ Թերեւս դրա վկայությունն է երկու փոխնախարարների՝ Ալեքսանդր Աղասարյանի եւ Գարիկ Գրիգորյանի հրաժարականը։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Ստեփանակերտում լուրեր են տարածվել, որ ոստիկանության մի զգալի մասն անհնազանդություն է արտահայտում եւ պահանջում Արթուր Աղաբեկյանի հրաժարականը։ ԼՂՀ դատախազությունում նյութեր կան, որոնք ապացուցում են, որ 1993-ին
ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
1991-ից ի վեր առաջին անգամ, հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը Ստեփանակերտի կենտրոնական հրապարակը շրջափակվել է զինված ոստիկաններով։ Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ՆԳ նախարարի հրամանով տագնապ է հայտարարվել, ոտքի են հանվել բոլոր ծառայությունների պետերն ու պարեկային խմբերը։ Ոստիկաններին բաժանվել են մարտական ավտոմատներ։ Տրվել է նախագահի եւ կառավարության նստավայրերը, ռադիո-հեռուստատեսության շենքը եւ առանձին կարեւորության մի շարք այլ օբյեկտներ
ՇԱՆՍ ՄԱՍԻՆ՝ ԿԱՄ ԼԱՎ, ԿԱՄ ՈՉԻՆՉ
Տիկին Նարգիզի տունը սուգ էր ընկել… Կորել էր նրա սիրելի, անկրկնելի ու անփոխարինելի շնիկը։ Տիկին Նարգիզը լալիս էր ու անվերջ լալիս, ամբողջ շենքի հարեւանությունը, տիկին Նարգիզի սգին սգակից, ոչ մի կերպ չէր կարողանում հանգստացնել ու մեղմել նրա վիշտը։ – Ախր չեք պատկերացնի, է,- ասում էր տիկին Նարգիզը,- առավոտյան մի դիլիմ ձմերուկ ուզեց՝ չտվեցի։ Լեզուս չորանար,
Հաղթանակը դեռ պետք է իմաստավորվի
«Կիսաքանդ տան մատույցներում տանտերերն անիմաստ վիճում են: Իսկ ատաղձագործները, զինված քանոններով եւ ներկերով, չեն կարողանում սկսել իրենց գործը»: Քվան Խոման (1532-1587) 1999-ի խորհրդարանական ընտրությունները, ի տարբերություն նախորդների, անցան բավական իներտ մթնոլորտում: Նման դեպքերում մեծ Կոմբինատորը կասեր՝ չկա նախկին էնտուզիազմը, իսկ շարքային հայը կասի՝ ժողովուրդը հոգնել է: Նշենք, որ հայրենական «դիտորդները» նույնպես հոգնել են եւ չեն
ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կրթության եւ գիտության նախարարությունը մեր այն գերատեսչություններից է, ուր սովորաբար շունը տիրոջը չի ճանաչում։ Տարին մեկ գալիս է նոր նախարար եւ փորձում իր «թիմը» ստեղծել, խաղի իր կանոնները կիրառել։ Մինչեւ թվում է, թե ամեն ինչ տեղն է ընկնում, չարաբաստիկ տարին լրանում է։ Այդ պատճառով էլ նախարարության գործունեությունն անհետեւողական է, չկա ազգային (կամ պետական) կրթական նպատակասլաց
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ «ԱՌԱՎՈՏ»-ԻՆ
Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ՀՀ վարչապետին ուղղված նամակս տպագրելու համար (թաղման ծախսերի վերաբերյալ)։ Իմ բարձրացրած հարցը արժանացավ ՀՀ ՆԳ նախարար Ս. Աբրահամյանի, Երեւանի քաղաքապետի տեղակալ Վ. Վարժապետյանի, քաղաքապետարանի բնակչության սպասարկման հատուկ ծառայությունների վարչության տնօրեն Համլետ Ավետիսյանի ուշադրությանը։ Այն օպերատիվ կարգով քննարկվեց եւ մեր ընտանիքին գոհացնող լուծում ստացավ։ Ես իմ գոհունակությունն եմ արտահայտում եւ հավատում, որ
ՔԱՅԼԱՐՇԱՎ՝ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐՈՎ
Յուրաքանչյուր, հերթական ՀՀ կառավարության հրաժարականից հետո ժողովուրդը հիասթափություն է ապրում։ Ի՞նչ կարելի է սպասել զինվորական վարչապետից։ Կա՞ն արդյոք համապատասխան հնարավորություններ, որոնք կարդարացնեն սպասելիքները։ Որքանո՞վ են դրանք իրատեսական։ Մենք միշտ հպարտացել ենք մեր տաղանդներով։ Հայտնի է, որ յուրաքանչյուր ժողովրդի հարստությունը ոչ այնքան հումքային ռեսուրսներն են, որքան կադրային ներուժը։ Տարրական տրամաբանության տեսանկյունից նոր կազմավորված կառավարությունում ընդգրկված են
Ապօրինությունների հովանավորը, դարձյալ մարզային դատախազն կամ ընտրությունները խեղաթյուրելը մասնագիտություն է
Շիրակի մարզում տիրող իրավիճակը, խորացող ճգնաժամային սոցիալ-տնտեսական հիմնահարցերը առիթ հանդիսացան բնակչության մասսայական արտագաղթի։ Այս բոլորի վերլուծությամբ կարելի է գնահատել կամ որակել ամենաթողության եւ անպատժելիության հետեւանք եւ մարդկանց ճակատագրերի նկատմամբ անտարբերության դրսեւորում, որի մեջ իր մեղքի բաժինն ունի նաեւ Շիրակի մարզային դատախազ Վ. Ավագյանը։ Դատախազն իր տեղում երկար պաշտոնավարելու ցանկության պատճառով չի կարեւորում օրինականության պահպանումը։ Նրա
ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ «ՕԳՆՈՒԹՅԱՆ» ԳԻՆԸ
Բնակարանի առք ու վաճառքի գործարքի ձեւակերպումի հապճեպությունից հաճախ փաստաթղթային բացթողումներ ու անճշտություններ են լինում։ Եվ մարդիկ հայտնվում են իրավական անպաշտպան վիճակում։ Եվ այդ անպաշտպանությունից միշտ ինչ-որ մարդիկ օգտվում են։ Անվանի մաթեմատիկոս Արամ Սարիբեկյանի դուստրը՝ դաշնամուրի դասատու Մայա Սարիբեկյանը, դիմել էր խմբագրություն հետեւյալ բողոքով. «1989-ի օգոստոսին Կարապետյան 22 հասցեի տան համար վճարելով գումարի կեսը, ստացանք այդտեղ
ՇԱՏ ԱՆՆՇԱՆ ԾԱՎԱԼՆԵՐ
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, «ամփոփելով կառավարության նիստը, վարչապետ Վազգեն Սարգսյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեց ՀՀ-ից ապրանքների արտահանման եւ ներմուծման ծավալների եւ կառուցվածքի վրա։ Նշվեց, որ արտահանման ծավալները շատ աննշան են ներմուծման ծավալների համեմատ»։ Վերջապես կառավարությանը հայտնի դարձավ այն, ինչ գիտեին բոլորը։ Նախորդ բոլոր կառավարությունները արտաքին ապրանքաշրջանառության ոլորտում ունեին իրենց թուլությունները։ Հրանտ Բագրատյանի կառավարությունն, օրինակ, մեծ ծավալներ
ՄԱՆՈՒՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԼՌԵԼԸ ԵՎՍ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎ Է»
Շուրջ մեկուկես տարի է անցել Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնաթողությունից։ Նրա հետ հեռացած սակավաթիվ գործիչների շարքում է նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Մանուշակ Պետրոսյանը, որն, ի տարբերություն մյուս հեռացածների, նախընտրեց լռել։ Այսպես՝ որովհետեւ քաղաքականություն ասվածը, տիկին Մանուշակի կարծիքով, ամենեւին էլ չի նշանակում՝ ստեղծել կուսակցություն, հանդես գալ թերթերի էջերում, գովաբանել կամ փնովել այս կամ այն կողմին.
…ԳՈՒՄԱՐԱԾ ԱՄԲՈՂՋ ԵՐԿՐԻ ԳԱԶԻՖԻԿԱՑԻԱՆ
ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանին խնդրեցինք ճշտել, թե արդյոք իրոք կառավարությունը մտադի՞ր է վերանայել ջեռուցման եւ էլեկտրաէներգիայի սակագները եւ անցնել գազաջեռուցման։ Վարդան Խաչատրյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այս տեղեկությունը, այլ միայն ասաց. «Ես մի բան գիտեմ, որ բնակարանների գազաջեռուցումը մի քանի անգամ ավելի էժան է էլեկտրաէներգիայով ջեռուցումից։ Եվ մի
«Հըբը Սահմանադրության դրակա՞նը»
Մինչ երեկ սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը պատրաստվում էր ներկայացնել իր զեկույցը՝ «ՀՀ Սահմանադրության ընդունման 4 տարին» թեմայով, «21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը հայտարարեց. «Հայաստանում լրջորեն վտանգված է սահմանադրական կարգը»։ Դա ամենեւին չխանգարեց պրն Պողոսյանին սեմինարին մասնակից «Սահմանադրության հայրերին» հանգամանալից եւ երկար ներկայացնել 95 թվականին ընդունված Սահմանադրության ոչ լեգիտիմությունը։ Թեեւ ինքը՝ պրն Պողոսյանը, 95-ին
ԻՆՉՈՒ ԵՆ ԱՅՍՔԱՆ ԱՆՄԵՂ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ, ՆՈՐԻԿ ԱՅՎԱԶՅԱՆՆ ՈՒ ՄՅՈՒՍՆԵՐԸ
Հանրապետության որոշ պաշտոնյաներ թյուրիմացաբար կարծում են, թե իրենց մութ անցյալի, ապօրինի գործարքների, կաշառակերության կամ անլուրջ համբավի մեղավորները մամուլում դրանք արձանագրող ժուռնալիստներն են։ Նման թյուրիմացության մեջ են նաեւ «Օրագրին» դատի տված Արտաշես Գեղամյանը, Նորիկ Այվազյանը, կամ, ասենք, դատական ակտերի մի հարկադիր կատարող։ Դատախազությունն այդ թյուրիմացությունը հարթելու միակ միջոցը համարում է իր մասնագիտական պարտքը կատարած լրագրողին քրեական
Տիգրան Հակոբյանը
Բոլշեւիկյան սկզբունքայնություն դրսեւորեց մեր գործընկերների մի մասը, երբ իմացավ, որ պրն Հակոբյանը նշանակվեց կառավարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ: Այդ երկրորդական նշանակմանը տալով դարակազմիկ նշանակություն, նրանք դա համարեցին ՀՀՇ-ի դիրքերի ամրացում: Հավանաբար, այդ մեկնաբանները կողմ էին 90-98 թվականներին վարվող կադրային քաղաքականությանը, երբ գործնականում բացառված էր, որ, ասենք, որեւէ դաշնակցական նշանակվի նույնիսկ երկրորդական մի
ՎՏԱՆԳՎԱԾ Է ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Շուրջ կես տարի է՝ հանրապետության իրավական կյանքը ծաղկում եւ բարգավաճում է դատական համակարգի բարեփոխված տարբերակով։ Ամեն մի բարեփոխում, որքան էլ օբյեկտիվ, բայց զուրկ չէ նաեւ սուբյեկտիվ կողմերից։ Մեր երկրի դատական համակարգի բարեփոխումները օբյեկտիվ են այնքանով, որքանով օբյեկտիվ են դրանց հեղինակները։ Մեր հասարակությունը, նույնիսկ դատական համակարգն ինքը, չի հասցրել ամբողջովին ընկալել դատապաշտպանի ինստիտուտի կարեւորությունը։ Երեկ «Ֆեմիդա»
ԼԱՎ ԼՈՒՐ
ՀՀ կառավարության հուլիսի 1-ի նիստում վարչապետ Վազգեն Սարգսյանը ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի եւ իր անունից ցավակցություն հայտնեց Վեհափառ Հայրապետի վախճանի կապակցությամբ, նշելով, որ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսն իմաստուն եւ վեհ անձնավորություն էր, եւ ողջ հոգեւոր աշխարհն ու հայ ժողովուրդը ծանր կորուստ կրեց։ Նույն նիստի ժամանակ կառավարությունը որոշեց համապատասխան գումար
ԵԳՈՐՅԱՆԸ ԳՈՀ Է
ՆԳ եւ ԱԱ նախարարության տարանջատման նախաձեռնությամբ նախորդ ԱԺ-ում «Հայրենիք» խումբն էր հանդես եկել եւ կատաղի դիմադրության արժանացել։ Այժմ, երբ թերեւս իրենց ներկայացրածից տարբեր դրդապատճառներով, բայց այդ նախաձեռնությունն իրականացվեց՝ ինչպե՞ս է կատարվածը գնահատում Էդվարդ Եգորյանը։ «Առավոտի» այս հարցին նա պատասխանեց. «Կարեւորը փաստն է, որ դա իրականացվեց։ Ես դա ճիշտ եւ ողջունելի քայլ եմ համարում։ Ինձ համար
ՀԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԽԵԼՔՈՎ
– Ես համարում եմ, որ վերջին 10 տարում մենք, իրոք, հայի վերջին խելքին հատուկ ճիշտ ճանապարհի վրա ենք եղել պետության կառուցման եւ զորացման եւ մեր պետական ամենակարեւոր խնդրի՝ Արցախի հիմնահարցի լուծման առումով։ Կա ասացվածք, որ ճշմարտության ճանապարհ դուրս գալու համար պետք է նախեւառաջ մոլորության ճանապարհով անցնել։ Կուզենայի սխալված լինել գնահատականիս մեջ, որ 88-98-ը եղել է
ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐ ԿԱՄՔԸ ԹԵԼԱԴՐԵԼ
Վերջապես երեկ, ժ. 13.25-ին շարունակվեց Արման Դանգոյանցի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Նախագահող դատավոր Տ. Սահակյանը ներողություն խնդրեց նիստն ուշ սկսելու համար (նիստերի դահլիճի հերթ էր – Ռ.Մ.)։ Նախագահող դատավորը հարցրեց ամբաստանյալին, թե տեղյա՞կ է գործի նյութերում առկա իր բացատրությունների մասին (քննիչ Մաթեւոսյանին որպես վկա տված)։ Ամբաստանյալն ասաց, որ ինքը սպանություն չի կատարել եւ այդ
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱՐՈՒՄ Է «ՌԵՖԼԵԿՏՈՐԱՅԻՆ» ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
Հարցազրույց «21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանի հետ -«Ընդհանուր պետության» բանաձեւի պահպանումն, ըստ ՀՀ դիվանագետների, մեր արտաքին քաղաքականության մեծագույն հաջողությունն է, քանի որ չի լինելու ուղղահայաց կախվածություն, այլ կլինեն հորիզոնական հարաբերություններ։ Գործնականում որքանո՞վ է իրատեսական։ -Ես բազմիցս նշել եմ, որ առաջարկներն, ըստ էության, իրարից չեն տարբերվում։ Փուլային եւ փաթեթային բաժանումները խիստ պայմանական են։ Վերջերս դա
ԵՐԵՎԱՆԻ ՈՒՂՂԻՉ ՏՆԻՑ
… Շնորհակալ եմ խորհրդային իշխանությունից … Ըստեղ սովորեցի կարթալը, շկոլումը … ըստեղ նստում գազեթ եմ սաղ օրը … Շեն կենան իրանք. ես խորհրդային իշխանությունից գանգատ ունեմ ոչ … «Երեւանի ուղղիչ տնից» Եղ. Չարենց, 1927 թ. Կեցցե 1998-ի Հայաստանի իշխանափոխությունը, ինձ դատարանի որոշումով, հատուկ մեքենայով, պահակախմբի ուղեկցությամբ (որ չփախչեմ) բերեցին մեկուսարան՝ արձակուրդ հարկադրեցին… Համ էլ ի՜նչ