Օրվա լրահոսը

ՃԳՆԱԺԱՄԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ

ԼՂՀ քաղաքական ու պետական գործիչները, պաշտոնյաները այս օրերին չշտապեցին որեւէ մեկնաբանությամբ հանդես գալ հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ, զգուշությունը հիմնավորելով նրանով, որ կարիք չկա քաղաքական գնահատականներով սրել առանց այն էլ լարված իրավիճակը։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Աշոտ Սարգսյանը, համենայնդեպս, «Առավոտին» հայտնեց սեփական տեսակետը վերջին շաբաթվա անցուդարձի վերաբերյալ։ -Ներկայումս ստեղծված իրավիճակը բնութագրվում է որպես քաղաքական ճգնաժամ։

Գրասենյակային ծանր դեպք

Վերջին շրջանում միջազգային վարկատու կազմակերպությունների հետ հարաբերությունները, մեղմ ասած, ինչ-որ այն չեն։ Հատկապես դժվար են ընթանում բանակցությունները Միջազգային արժութային հիմնադրամի հետ։ Ենթադրվում էր, որ այս տարվա հունիս ամսին ՄԱՀ-ը տրամադրելու է վարկի հերթական չափաբաժինը։ 1998 թ. այս կազմակերպության հետ համաձայնություն էր ձեռք բերվել ու այն փաստաթղթավորվել էր «Ընդլայնված կառուցվածքային բարեփոխումների վարկ. քաղաքականության ուղղությունների փաստաթուղթ» անունով։

ՄԱՀ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ

Սակայն խոսեց ֆինանսների նախարարը Հայաստանում է գտնվում Միջազգային արժութային հիմնադրամի պատվիրակությունը։ ՀՀ կառավարության եւ ՄԱՀ-ի ներկայացուցիչների միջեւ սկսված բանակցությունները կշարունակվեն մինչեւ այս ամսի 19-ը։ Հիմնադրամի ներկայացուցչի եւ ՀՀ վարչապետի հանդիպումից հետո սպասվում էր, որ վերջիններս դուրս կգան հանդիպման սրահից եւ լրագրողներին մի երկու խոսք կասեն։ Սակայն դուրս եկողը նրանք չէին, այլ ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը։

ԿԱՐՄԻՐ ԼՈՒՐԵՐ ՂԱՐԱԲԱՂՑԻ ԲԱՐԵԿԱՄԵՍ

Բժի՛շկ, բժշկեա զանձն քոյ Այս ամենն արդեն զավեշտի է վերածվում։ ԼՂՀ ՆԳ նախարարի օգնականը, «Նոյյան տապանի» համաձայն, հերքում է, որ հուլիսի 5-6-ին Ստեփանակերտում ՆԳՆ աշխատակիցները վերահսկողության տակ են առել կառավարական հաստատությունները, իսկ ԼՂՀ ՆԳ նախարար Արթուր Աղաբեկյանը հաստատում է հերքված տեղեկությունը եւ պարզաբանում, որ իրենք հնարավոր սադրանքի մասին ահազանգ էին ստացել։ Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը

ԱԼԵԿՈԾՈՒՄՆԵՐ ԼՂՀ ՆԳ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

«Առավոտի» հարցին, թե արդյոք ԼՂՀ ՆԳ նախարար դարձած Արթուր Աղաբեկյանի նկատմամբ 1993-ին քրեական գործ կար, որը կարճվել էր ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համաներմամբ՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը պատասխանեց. «Իրոք, ինչ-որ միջադեպ ժամանակին, ռազմական դրության պայմաններում եղել է եւ պետք է եղել խիստ միջոցներ ձեռնարկել։ Եվ Արթուր Աղաբեկյանը կիրառել է դրանք։ Բայց նրա նկատմամբ

ԼՂՀ ԲԱՆԱԿԻ ՀՐԱՄԿԱԶՄՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

«Ազատություն» ռ/կ-ի երեկվա հաղորդման համաձայն, հուլիսի 7-ին մինչեւ գիշերվա ժամը 1-ը ԼՂՀ բանակի բոլոր զորամասերի հրամանատարները զրուցել են Արկադի Ղուկասյանի հետ։ ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունում ձեռնպահ են մնացել այդ հանդիպման մասին որեւէ լրացուցիչ տեղեկություն տրամադրելուց։ «Ազատության» Ստեփանակերտի թղթակիցը, սակայն, զրուցել է հանդիպման մասնակիցներից մեկի հետ, որը ԼՂՀ բանակի բարձրաստիճան սպաներից է։ Վերջինս շեշտել է, որ

ԼԱՎ ԼՈՒՐ

Բուռն շինարարական աշխատանքներ են ծավալվում Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Հանված է ամբողջ մանրահատակը, որպեսզի հարմարավետ աթոռներ տեղադրվեն պատգամավորների աշխատանքի համար անհրաժեշտ սեղաններով եւ խոսափողերով, բայց՝ ընդամենը 130-ի համար։ ՎԱՏ ԼՈՒՐ Նախկին Մասիսի շրջանից ԱԺ պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանը բողոքում է, որ «Առավոտը» կեղծ տեղեկություններ է տպագրել իր մասին։ Նրա մասին «Առավոտը» գրել էր, թե պահեստապետ

ՍԱՍՏԻԿ ԱՌԱՍՊԵԼՆԵՐ

«Առավոտին» մի լուր էին փոխանցել, թե ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի կնոջ տունը կողոպտելով՝ այնտեղից շուրջ 50 հազար դոլար են տարել։ Սակայն ԿԲ մամուլի ծառայությունը մեր հարցմանն ի պատասխան հերքեց այդ լուրը։ ՆՐԱ ԴԵՄ ԻՐՈ՛Ք ԽԱՂ ՉԿԱ Հուլիսի 6-ի «Առավոտում» տպագրված «Նրա դեմ խաղ չկա» լուրի կապակցությամբ խմբագրություն դիմեցին մաքսային համակարգի նոր աշխատակիցներ։ Նրանք ասացին, որ

«ԱՆՏԱՐԲԵՐ ՄԻ ԵՂԻՐ…»

«Առավոտի» հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են ԼՂՀ-ից ստացվող այն լուրերը, թե Ռոբերտ Քոչարյանն էլ է միջամտել առկա ներքաղաքական լարվածությունը թուլացնելու համար, նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը պատասխանեց. «Միջամտություն չի եղել։ ԼՂՀ ղեկավարների հետ հեռախոսային խոսակցություն է եղել, որի իմաստը հետեւյալն է. Հայաստանը ԼՂՀ-ի հանդեպ անտարբեր դիտորդի, կողքից նայողի կամ չեզոք ականատեսի դիրք չի գրավի եւ

ԿՐԾԿԱԼԴ ԲԱՑ, ՆԵՐՍ ԳԱՄ ԵՍ

Իր առաջին հենարանը կնոջ կուրծքը ձեռք է բերել դեռեւս Հին Եգիպտոսում։ Կանայք այն ժամանակ փորձեցին ճիշտ ուղու վրա դնել անընդհատ դեպի ներքեւ ձգվող կրծքերը՝ յուրահատուկ էլաստիկ ժապավենների օգնությամբ։ Իսկ Կրետե կղզու ժամանակակից մոդայամոլ պչրուհիները կրծքի տակ հագնում էին հատուկ մետաղե օղեր, որոնք թեպետ սարսափելի ծանր եւ անհարմար էին, սակայն պատվով էին կատարում իրենց հաճելի դերը։

ԽՈՍՔ ԸՆԿԵՐՈՋՍ ՄԱՍԻՆ

Երկար մրսելուց հետո, կյանքի 42-րդ տարում իր մահկանացուն կնքեց Երեւան քաղաքի հիմնական մարդկանցից մեկը՝ համոզված ուտոպիստ, ռոմանտիկ կնամոլ, խորապես խմող, մտածող եւ լրագրող Օ՜Ջալոյանցը։ Մինչ նրա անունը հոլովելը կդառնա մոդայիկ, իրենց մահախոսականները կտպեն աշխարհի բոլոր թերթերը, եւ քաղաքում ասեղ գցելու տեղ չի մնա նրա արձանների եւ կիսանդրիների առատության պատճառով, ես ցանկանում եմ մի քանի խոսք

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐՎԵԼ Է ԱՋԱՓՆՅԱԿԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Այդպես էլ կընտրվի թաղապետը Զանգվածային լրատվության միջոցներից տեղեկանալով, որ ԱԺ ընտրություններում տեղ գտած հազարավոր սխալների ու կեղծիքների մեջ հանկարծ մեղավոր են ճանաչվել համակարգիչները, որոշեցինք Ձեր թերթի միջոցով հանրությանը ներկայացնել աղաղակող մի շարք փաստեր՝ արձանագրված տեղական ու միջազգային դիտորդների, վստահված անձանց, կուսակցությունների ներկայացուցիչների կողմից, մայիսի 30-ին, Երեւանի Աջափնյակի թիվ 1 ընտրատարածքում։ Որպեսզի մեղքը համակարգիչների վրայից թոթափվի,

Պաշտպանեք մեր որդու դատը

Մոտ 3 ամիս առաջ Շահումյանի շրջանի ՆԳ (Չարբախի) բաժնի աշխատակիցների կողմից բռնությունների եւ դաժան ծեծի զոհ դարձան Ստեփան Գեւորգյանը եւ Օլեգ Արիշինը։ Երկուսն էլ մահացան հիվանդանոցում՝ այդպես էլ գիտակցության չգալով։ Այս կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, փաստաբանների պնդմամբ՝ հայտնի են հանցագործության հեղինակները, սակայն գործին ընթացք չտրվեց «ապացույցների անբավարարության պատճառով»։ Անպատժելիության մթնոլորտը, խոշտանգումների եւ բռնությունների միջոցով

ՁԿՆԱՊՈՒՐ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍՈՎ

Սոցիալական քաղաքականություն ասվածը, որպես կանոն, հասկանում ենք այսպես՝ քաղաքականություն սոցիալապես անապահովների համար։ Սոցիալական ապահովության նախարարությունն էլ, ըստ այդմ, համարվում է «աղքատների նախարարություն»։ Մի ամբողջ տարի սոցապ նախարարությունը տարածքային սոցիալական ծառայությունների հետ շունչ քաշելու ժամանակ չուներ. ընտանեկան նպաստի մի ամսվա պատմությունից չէր հասցնում դուրս գալ, մյուս ամսվա ցուցակների հետեւից էր ընկնում։ Կառավարությունը փոխվեց (գոնե մի մասը),

Կրկնօրինակած արժեթղթեր

Անցյալ շաբաթ Երեւանի ֆոնդային բորսան հրավիրել էր լրատվամիջոցներին՝ ծանոթանալու իրենց ստեղծած համակարգին։ Հանրապետության ցանկացած բնակավայրից կարելի է զանգահարել ԵՖԲ, գնել կամ վաճառել շրջանառության մեջ գտնվող ցանկացած արժեթուղթ։ Հայաստանում գրանցված են եւ այս կամ այն չափով գործում են չորս բորսաներ։ Ասել, որ նրանցից ամենակազմակերպվածը եւ ամենաաշխույժը ԵՖԲ-ն է, նշանակում է արձանագրել փաստը։ Բայց մյուսները նման հայտարարությունը

«500 ՕՐ» ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

«Միասնություն» դաշինքը, որպես իշխող ուժ օրենսդիր եւ գործադիր իշխանության օղակներում, Հայաստանի տնտեսական ինքնուրույնության հաստատման ճանապարհին հիմնական կարգախոս է հռչակել՝ «Կառուցենք եւ պաշտպանենք»։ Այս «500 օր» ծրագրի շրջանակներում դաշինքը իր հիմնական կարգախոսն իրագործելու հիմնաքարը պետք է դարձնի հայ մարդու, անհատի, Հայաստանի Հանրապետության քաղաքացու ազատ եւ ապահով ապրելու, արարելու ու ստեղծագործելու իրավունքը։ Եթե ավելի կարճ ձեւակերպենք այդ

Ջրհոս + Կույս

«Մարդիկ կհորինեն հրաշալի հայելիներ, որոնց օգնությամբ կկարողանան մեծ տարածության վրա խոսել միմյանց հետ եւ տեսնել իրար» Նոստրադամուս Ցավով պիտի արձանագրեմ, որ երեկվա դրությամբ չկային այդ հայելիները, բայց դա չխանգարեց ինձ «խոսել» մեկի հետ, որին «տեսնում» էի։ Ուրեմն այսպես. ուսումնասիրությանս կին-օբյեկտը ծնվել է 1954 թ. հունվարի 31-ին։ Ըստ արեւելյան, մասնավորապես՝ ճապոնական հորոսկոպի, ծնվել է ձիու տարում։

ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ

Ցանկացած պետության անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորը տվյալ պետության նախագահն է։ Սա հայտնի ճշմարտություն է՝ ամրագրված սահմանադրությամբ։ Սակայն ճշմարտություններ կան, որ երբեք էլ որեւէ օրենքով չեն սահմանվում։ Տվյալ դեպքում խոսքս պետության նախագահի տիկնոջ մասին է, որը՝ ուզենք, թե չուզենք, միեւնույն է՝ որոշակի ազդեցություն է (կարեւոր չէ դրական, թե բացասական) գործում իր ամուսնու վրա (այնպես,

«ՕՐԱԳՐԻ» ԳՈՐԾՆ ԷԼ ԳՈՐԾ ՉԷ

Ամբողջ օրը դատարաններում Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների Առաջին ատյանի դատարանում երեկ պիտի լսվեր ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Նորիկ Այվազյանի հայցն ընդդեմ «Օրագիր» օրաթերթի։ Հիշեցնենք, որ պրն Այվազյանը թերթից ակնկալում է ստանալ 16 մլն 634 հազար դրամ փոխհատուցում՝ նախընտրական շրջանում իրեն վարկաբեկող լուր տպագրելու եւ դրա հետեւանքով պատգամավոր չդառնալու համար։ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105 հոդվածի

Նրանք ոչնչացրել են «ժողովուրդ» հավաքականությունը…

Նրանք ոչնչացրել են «ժողովուրդ» հավաքականությունը… Նախընտրական եռուն ժամանակաշրջանում բազմաթիվ բնակավայրերում շփումներ ունեցանք ժողովրդի տարբեր խավերի հետ։ Շատ ընտանիքներում հյուրընկալվեցինք, ուր սուր վիճաբանություններ եղան քաղաքական եւ ոչ քաղաքական զանազան հարցերի շուրջ։ Մեկ բան նկատելի էր ամենից առավել։ Այս ժողովուրդը այլեւս առաջվանը չէ (ինչպիսին էր դիցուք մի տասը տարի առաջ) բառիս բացասական իմաստով։ Ժողովուրդը, գյուղերում թե քաղաքներում,

ԵԹԵ ՈՉ ՈՒՍ-ՈՒՍԻ, ԱՊԱ ԿՈՂՔ-ԿՈՂՔԻ

Խորհրդային ժամանակահատվածի յուրաքանչյուր փուլն, ըստ էության, մինչեւ օրս էլ սպիտակ էջեր ունի պետություն-եկեղեցի հարաբերությունների շրջանակում։ Իսկ թե ի՞նչ ընթացքներ են եղել հատկապես 70-80-ական թվականներին, կփորձենք ներկայացնել այդ տարիներին Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանի հետ զրույցով։ Նախկին վարչապետը սկսեց նրանից, որ այսօր էլ դեռեւս շատերի մեջ սխալ կարծիք կա, թե պետության եւ եկեղեցու միջեւ հարաբերությունները

ԼՂՀ վարչապետը պարզաբանում է իր մասին լուրերը

Ներկայացնում ենք հատվածներ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի հարցազրույցից, որը հնչել է երեկ «Ազատություն» ռ/կ-ով։ Ղրիմում իր քրեական անցյալի շուրջ Ստեփանակերտում լուրեր տարածողների վերաբերյալ պրն Դանիելյանն ասել է. «Ճիշտն ասած, դա ինձ համար շատ մեծ անակնկալ էր։ Եվ ինձ համար դժվար է անուններ տալը՝ ես նոր մարդ եմ Ղարաբաղում։ Բայց կարող եմ մեկնաբանել, որ դա երեւի

ՍՅԱՄՈՆԱՓԱԿՈՒՄ

Երեւանում շատ վատ ենք պատկերացնում, թե ինչ է կատարվում Ղարաբաղում։ Ապացույցն օրինակ այս է, որ հայաստանյան մամուլի թերեւս լավագույն քաղաքական մեկնաբաններից երկուսն էլ սխալվել էին, երբ մի ռադիոհաղորդման ժամանակ կանխատեսել էին, թե ԼՂՀ-ում եւս կգործի Հայաստանի սցենարը եւ կառավարությունը վերջապես կղեկավարի տարիներ շարունակ ամենամեծ ազդեցությունն ունեցող նախարարը։ Խորախորհուրդ Հետո նույն քաղաքագետներից մեկը հրապարակեց իր վերլուծությունը,

ԼՂՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Վերջին շրջանում Հայաստանի մի շարք լրատվամիջոցներ տարածում են մտացածին եւ հակասական տեղեկություններ ԼՂՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ, ինչը որոշ դեպքերում չի կարելի գնահատել այլ կերպ, քան ԼՂՀ իշխանությունների վարկաբեկմանն ուղղված քարոզարշավ: Այսպիսի լուրերի թվին կարելի է դասել ԼՂՀ վարչապետ Ա.Դանիելյանի՝ Ղրիմում գործունեության մասին հրապարակված ստահոդ պնդումները: Այդ կապակցությամբ, ԼՂՀ ԱԳՆ խնդրանքով, ՀՀ ԱԳՆ-ն դիմել

ՏԻՊԻԿ ՀՐԵԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ

Եղեռնի զոհերի հուշահամալիրը երբեք այցելուների պակաս չի զգացել։ Բայց ամեն անգամ հայավարի ոգեւորվում ենք, երբ որեւէ երկրի որեւէ պաշտոնական խումբ «պատիվ է անում» այցելել մեր նախնիների գերեզմանին։ Այս անգամ հուշահամալիր էր այցելել ԱՄՆ-ի հրեական կոմիտեի անդամներից կազմված մի բազմանդամ պատվիրակություն։ Այցելության մասին պաշտոնական որեւէ ինֆորմացիա չկար, պարզապես լրագրողական անքննելի ճանապարհներով իմացանք եւ որոշեցինք լուսաբանել այցը։

ԼԱՎ ԼՈՒՐ

ԱԺՄ վարչության նախագահ Վազգեն Մանուկյանը խոսելով ադրբեջանական բանակի մասին, ասել է, որ այն բավականին թույլ է եւ չի փորձի ուժային ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այս փուլում, ասել է ԱԺՄ նախագահը, առաջնային մրցակցության ասպարեզներն են տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը։ ՎԱՏ ԼՈՒՐ Ականատեսի վկայությամբ, ամենեւին էլ Ազգային ժողովի եւ վարչապետի ճանապարհ անցածի պես չի պահում իրեն

ԵԹԵ ՈՉ ԿՈՆՅԱԿ, ԱՊԱ՝ ԳԻՆԻ

Թեպետ կոնյակի գործարանը հայտարարել է, որ այս տարի չի նախատեսում խաղողի անսահմանափակ մթերում, եւ, ի տարբերություն նախորդ տարվա, քվոտաներ են լինելու, սակայն դա չի կարող դառնացնել հայ գյուղացուն։ Բանն այն է, որ վրացի գործարարները սկսել են հետաքրքրություն ցուցաբերել հայկական խաղողի նկատմամբ, ինչը մտադիր են օգտագործել իրենց գինեգործության մեջ։ ՉԼԻՆԻ, ԹԵ Ադրբեջանական «Զերկալո» թերթը գրել է,

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՉԻ ԵՂԵԼ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա Վեհափառը, ըստ «Առավոտ» հասած լուրերի, չի թողել կտակ, ուր մատնանշեր այն թեկնածուի անունը, ում կցանկանար, որ զբաղեցներ կաթողիկոսի պաշտոնը։ Իսկ թե ի՞նչ հարաբերություններ են գոյություն ունեցել Հայ Առաքելական եկեղեցու եւ ՀՍՍՀ-ի միջեւ՝ մանավանդ 70-80-ականներին, կարող եք կարդալ 4-րդ էջում։ ՈՐՏԵ՞Ղ Է ԾՆՎԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԸ Անուշավան Դանիելյանի պաշտոնական կենսագրության մեջ նշված է

Ընտրությունները՝ քաղաքական մարկետինգի համատեքստում

Վերջին տարիներին Հայաստանը դարձել է պերմանենտ ընտրությունների երկիր։ Ընտրությունից ընտրություն քաղաքակիրթ նախընտրական արշավ կազմակերպելը դառնում է անհրաժեշտություն։ Պատմություն դարձան նաեւ Ազգային ժողովի այս ընտրությունները։ «Արեգ-73» գիտամշակութային ասոցիացիան փորձել է դիտարկում կատարել, թե որքանո՞վ այս կամ այն քաղաքական ուժերի անցկացրած քարոզարշավներում կիրառվեցին վերը նշված մոդելները, տեխնոլոգիաները։ Հարցերին պատասխանում է ասոցիացիայի նախագահ Գերասիմ Բարսեղյանը։ – Ըստ Ձեր

ՀԱՆՈՒՆ ԲՈՐԻՍ ԿԱՅՍԵՐ ԵՎ ԱՎՍՏՐՈ-ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ

Յարոսլավ Հաշեկի հերոսները Բրուկ կայարանում երեք օր են սպասում մինչեւ ռազմաճակատ մեկնելը։ Սպասման այդ ծանր պահերին նրանք ինչ ասես որ չեն անում, քանի որ տենչում են ժամ առաջ հասնել ռազմաճակատ եւ շրապնելից կտոր-կտոր լինել՝ հանուն կայսեր եւ Ավստրո-Հունգարիայի։ Գրեթե նմանատիպ իրավիճակ է ստեղծվել Պսկովի դեսանտային դիվիզիայում, որտեղ արդեն մի քանի օր է, առավոտյան տալիս են

Լրահոս
Հո զոռով չի՞

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031