Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՍԻՆ

Կիրակի, հուլիսի 11-ին, Աջափնյակի համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում բռնության եւ անկարգությունների գրանցված դեպքերը վարչապետ Վազգեն Սարգսյանը համարում է ամոթալի եւ վտանգավոր երկրում իրականացվող ռեֆորմների համար։ Քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքի ոտնահարումը մի խումբ անպատասխանատու անձանց կողմից հարված է հասցնում երկրի, նորաստեղծ կառավարության եւ վարչապետի վարկանիշին, քանի որ Վազգեն Սարգսյանն ԱԺ-ում արտասանած ելույթում հայտարարել էր ընտրությունների օրինականության

ԵՂՎԱՐԴԻ «ԵՂՆ ՈՒ ՎԱՐԴԸ»

Եղվարդի ընտրական չորս տեղամասերում հուլիսի 11-ին թիվ 56 ընտրատարածքի ընտրություններն էին։ Քվեաթերթիկում յոթ թեկնածուի անուն կար, բայց իրականում պայքարում էին երկուսը՝ Աղասի Սիմոնյանը եւ Արամ Հարությունյանը։ Եղվարդում ում խոսեցնում էինք, Ա. Հարությունյանի անունն էին տալիս իբրեւ իրենց ընտրյալի, սակայն ասում էին, որ մյուս տեղամասերում, ասենք, Զովունի գյուղում, Ա. Սիմոնյանն ավելի «ուժեղ» է։ Թիվ 53 ընտրական

ԼԱՎ ԼՈՒՐ

Հուլիսի 10-ին Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի, ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանի եւ գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ ԼՂՀ էր ժամանել։ Ստեփանակերտի հասարակայնության հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահը նշել էր, թե առկա խնդիրներն ավելի հեշտ կկարգավորվեն, քան ենթադրվում էր։ Նաեւ ակնարկել էր, որ ներքաղաքական վեճը հնարավոր է կարգավորել զինված ուժերի համակարգում կառուցվածքային փոփոխություններ իրագործելու եղանակով։ ՎԱՏ

ՊԱՏԵՐԱԶՄՈՂ ԵՐԿՐՈՒՄ ԶԵՆՔԻ ՀԱՄԱՐ ՄԵՂԱԴՐԱ՞ՆՔ

ԼՂՀ նախկին վարչապետ Ժիրայր Պողոսյանը ձերբակալված է եւ գտնվում է քննչական մեկուսարանում։ Երեկ լրացավ նրան նախնական կալանքի տակ պահելու 72 ժամը։ Ըստ ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանի, Ժիրայր Պողոսյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվելու ապօրինի զենք կրելու համար։ Որեւէ խոսք չկա «ժուչոկի» կամ փոքրիշատե ավելի լուրջ եւ ոչ ծիծաղելի մեղադրանքների մասին, սակայն չի բացառվում, որ քննության

ԱՆՀԱՎԱՏ ՉԵՆ, ՊԱՐԶԱՊԵՍ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում գործող եկեղեցի որպես այդպիսին, չկա. պատարագ կամ եկեղեցական այլ ծեսեր եղած եկեղեցում չեն կատարվում։ Շրջանի բնակիչներին իրենց հոգսերը թույլ չեն տալիս հայացքը հողից կտրել եւ հառել առ երկինք։ Բայց մեծահարուստներն իրենց տնամերձերում կառուցում են սեփական եկեղեցիներ։ Լիլիթ Ավագյանի ռեպորտաժը Նոյեմբերյանից՝ վաղվա համարում։ «02»-Ի ՆՄԱՆԱԿՈՒՄ   Աջափնյակ համայնքում հուլիսի 11-ին տեղի ունեցած

ՀՈՐԻՆԱԾ ՔԱՂԱՔԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Երկու տարի առաջ Մոսկվայի դատական հոգեբուժության ինստիտուտում օրդինատուրա ընդունվելիս, հրեա պրոֆեսորը նայելով փաստաթղթերս, հարցրեց. -У вас что то изменилось? Հարցը վերաբերում էր Երեւանին։ Սակայն այն ժամանակ ես այդպես էլ չկարողացա հասկանալ հարցի իմաստը։ Հաստատ հիշում եմ, 1997 թվականի հուլիսի 7-ի մնացած ամբողջ ժամանակը տրամադրեցի հարցի էությունը հասկանալուն. հատկապես ինչը նկատի ուներ նա։ Իրենց Մոսկվան փոխվել

ՀԱՅԱՍՏԱ՞ՆԸ, ԹԵ՞ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ

Սկիզբը՝ թիվ 128 Ուրեմն մենք ի՞նչ անենք Թուրքիային կոնկրետ պահանջներ ներկայացնենք։ «Մենք տարածքային պահանջներ չունենք Թուրքիայից» (Ռ. Քոչարյան) եւ պատրաստ ենք նրա հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծել՝ սահմանները բացելու եւ առեւտրի համար, «սակայն ցեղասպանության միջազգային-իրավական ճանաչումից չենք հրաժարվի». Հայաստանի սույն արդի քաղաքականությունը հանդիսանում է փոխադարձաբար բացառողակա՞ն։ Թուրքիայի համար դա մի կողմից տոտալ սպառնալիք է (ցեղասպանություն), մյուս

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԻՏԻ ՄԻՇՏ ՇԱՀԻ՞

«Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի 22.06.1999 թ. թիվ 118 համարում տպագրված հոդվածը («Թուրքական ինվոյսը ավարտվեց օճառե պարտքով») ընթերցելով ինձ՝ որպես այդ քաղգործի դատաքննությանը անմիջական մասնակցություն ունեցած անձի, զարմացրեց փաստական հանգամանքների խեղաթյուրումն ու այդ հենքով կատարված ընդհանրացումների շրջանակը: Դրանք դուրս են մի գործի հանգամանքների շարադրանքի սահմաններից, ուստի եւ դրան արձագանքելն անհրաժեշտություն է: Հոդվածն ընթերցողի մոտ ստեղծվում է այնպիսի

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՐԱՄԿԱԶՄԻ ՀՈՒՍԱՐԱԿԱՆ ԿՐՔԵՐԸ

Հայոց ֆինանսական տունը ակնհայտ կռիվ է ընկել։ Այսօր դժվար է պարզել՝ կռիվը բյուջեում անակնկալ հայտնված 20 մլրդ դրամանոց դեֆիցիտի՞ արդյունք է։ Թե՞ դեֆիցիտն ինքն է կռվի արդյունք։ Կարեւորն ամենեւին էլ սա չէ։ Կարեւորը պետական ֆինանսների ոլորտի հրամկազմի իրարամերժ հայտարարություններն են։ Կռիվ-կռիվ խաղի մեջ կամաց-կամաց ներքաշվում է լրատվության ոլորտը։ Նախ, Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Երիցյանը «Բիզնես

Գյուղում ճեղքվածք կա

Վերին Ծաղկավանը սահմանամերձ գյուղի կարգավիճակ չունի։ Սակայն գյուղի դիրքը եւ ապրած կյանքը սահմանամերձ է եւ մի բան էլ ավելի։ Այս գյուղը հարեւան է հայտնի Պառավաքարին եւ կիսում է սահմանամերձ գյուղի ճակատագիրը։ Վերին Ծաղկավանը նախկին Շամշադինի շրջանում է։ Գյուղում 300 ընտանիք է ապրում, 1063 մարդ, որոնցից մինչեւ վերջերս նպաստառու էր 99 մարդ, փոխհատուցում էր ստանում 44-ը։

ՏԱՎՈՒՇԻ ՀՈԳՍԵՐԻՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ

Տավուշի մարզն ընդգրկում է երեք շրջաններ՝ Շամշադինը, Նոյեմբերյանը, Իջեւանը, եւ Դիլիջան քաղաքը։ Մարզի բնակչությունը 157 հազար 500 մարդ է։ Մարզում են գտնվում չորս քաղաքներ՝ Իջեւան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ։ Տավուշի մարզն ունի 62 համայնք, որից 58-ը գյուղական համայնքներ են։ Տավուշի մարզում ընտանեկան նպաստի համակարգից օգտվողները 15300 են։ Կենսաթոշակ է ստանում 30000 մարդ։ Մարզում գործազուրկների պաշտոնական թիվը

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ՉԱՐԺԵ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻՆ ԴԱՎԱՃԱՆԵԼ»

Հովհաննես Սերգեյիչը, ինչպես նրան ընդունված է դիմել, «Կայունություն» պատգամավորական խմբի (ունի 21 անդամ եւ զիջում է միայն «Միասնությանը») ղեկավարն է նորընտիր ԱԺ-ում։ Նա պատգամավորական մանդատ ուներ նաեւ 1995-99-ի ԱԺ-ում, նաեւ՝ 1990-95-ի ԳԽ-ում, բայց խորհրդարանական գործունեություն առանձնապես չէր ծավալում, քանի որ զբաղված էր գործադիր իշխանությունում։ Մամուլի հետ նույնպես չէր շփվում։ Ինչո՞ւ։ «Եթե դրական արտահայտվեի կառավարության մասին,

Բլեյանին – ноль внимание

Հուլիսի 15-ին լրանում է Աշոտ Բլեյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու ժամկետը։ Այս առիթով «Առավոտը» զրուցեց պրն Բլեյանի փաստաբան Տիգրան Ջանոյանի հետ։ «Օրենքի պահանջի համաձայն՝ կալանքի ժամկետը լրանալուց 10 օր առաջ նախաքննություն իրականացնող մարմինը, եթե նպատակ ունի երկարացնել կալանքի տակ պահելու ժամկետը, պետք է միջնորդությամբ հանդես գա։ Մենք հաշվարկեցինք ամսի 15-ից 10 օր. դա

«ՄԵՆՔ ՄԻ ԹԻՄԻ ՄԵՋ ԵՆՔ»

 Երեկ ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո ասաց ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը «Մենք ԼՂՀ վարչապետի հետ խոսեցինք հիմնականում տնտեսական խնդիրների շուրջ։ Բնականաբար, չէինք կարող շրջանցել քաղաքական խնդիրները։ Աջակցություն լինելու է ե՛ւ ԼՂՀ նախագահի քաղաքական ծրագրին, ե՛ւ վարչապետի տնտեսական ծրագրին։ Մենք ամեն կերպ աջակցելու ենք, որ Ղարաբաղի կառավարությունն իր առջեւ դրված խնդիրները լուծի։ (…) Քաղաքական

ՇՔԱՆՇԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ ԵՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվի հուլիսի 8-ի գիշերը ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը եւ ԼՂՀ պաշտպանության բանակի բարձրաստիճան մի խումբ հրամանատարներ նախագահի կողմից իրենց շնորհված բոլոր շքանշանները ետ են վերադարձրել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին, որպես բողոքի ու զայրույթի նշան։ «Հուլիսի 8-ի երեկոյան ԼՂՀ եւ ՀՀ ազգային հեռուստատեսությունների լրատվական ծրագրերը

ԼՂՀ իշխանությունները

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն անցած շաբաթ փորձեց, վերջապես, որոշ քայլերի դիմել՝ դաշտային հրամանատարների եւ «տղերքի» իշխանությունը պետական կարգուկանոնով փոխարինելու ուղղությամբ: Բնականաբար, այդ քայլերն արժանացան դաշտային գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանի փոխազդեցությանը, որն ասպարեզ նետեց մեծ քանակով վարկաբեկիչ նյութեր իր մրցակիցների հասցեին: ԼՂՀ իշխանավորները, հավանաբար, պատրաստ չլինելով «կոպրոմատի» նման դոզայի, համապատասխան հակաքարոզչություն չկազմակերպեցին: Բուռնաշը «Հրազդանի» տոնավաճառի տնօրեն

«ԿԾԱՌԱՅԵՄ ԵՎՍ ՀԻՆԳ ՆԱԽԱՐԱՐԻ»

Հարցազրույց ՆԳ փոխնախարար Հովհաննես Վարյանի հետ Բնականաբար, մեր զրույցը սկսեցինք հարցով, թե ինչպես է պարոն Վարյանը վայելում Գետառի վրա կառուցած սրճարանը։ – Ապացուցելի տեղեկություններով եմ ասում, Լաս Վեգասում կա «Վարյան քորփորեյշն» ֆիրմա։ Ավստրիայում կա պանիր՝ «Վարյան», եւ կաթի գործարան՝ «Վարյան»՝ Սիդնեյում։ Ես չեմ կարող այդ ամբողջի տերը լինել, քանի որ 1943 թվականին, երբ ստեղծվել է

ԼԱՎ ԼՈՒՐ

– Պարոն Ջիլավյան, Վանո Սիրադեղյանը ձեզ մի շատ լուրջ մեղադրանք է ներկայացրել, որ ձեր բոյը 1,55 սմ է։ Ինչո՞վ կպատասխանեիք մեղադրանքին։ – Ինչպես տեսնում եք, իմ բոյը ոչ թե 1,55 է, այլ 1,74,- պատասխանեց Սերժ Ջիլավյանը, որի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Առավոտի» առաջիկա համարներից մեկում։ Ըստ որոշ աղբյուրների, պրն Ջիլավյանի բոյը քաջ հայտնի է,

ՆԱԽԿԻՆՆԵՐԻՑ ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԿՈՒՍԸ

Գարեգին Ա Վեհափառ Հայրապետի հոգեճաշի արարողությանը, որը տեղի է ունեցել հուլիսի 8-ի երեկոյան՝ ով ասես հրավիրված էր, բայց Ազգային ժողովի նախկին ղեկավարությունն այս առումով անհարգալից վերաբերմունքի էր արժանացել։ Տեր-Պետրոսյանի հետ հեռացած թիմից ընդամենը Բաբկեն Արարքցյանն էր, որ հոգեճաշի հրավեր էր ստացել։ Նույն հրավիրատոմսից ստացել էր նաեւ Հայաստանի առաջին նախագահը։ ԿԱԴՐԱՅԻՆ ԶՏՈՒՄ   Հայաստանում աշխատանքից ազատում

Ո՛Չ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՊԱԼԻՆ

ԼՂՀ-ում արդեն կարծես ընտանեկան զույգերով են հեռացնում բոլոր նրանց, ովքեր Սամվել Բաբայանի առավել սերտ աջակիցներն են։ Ասենք, Ժիրայր Պողոսյանին պաշտոնանկելուց հետո ԱՄՆ-ից հետ կանչեցին նրա որդուն՝ Թեւան Պողոսյանին, որը ԼՂՀ-ի մամուլի ներկայացուցիչն էր։ Կամ, ԼՂՀ հեռուստառադիոյի վարչության պետ Ռազմիկ Ղեւոնդյանին հեռացնելուց առաջ նրա եղբորն էին ազատել՝ Էռնեստ Ղեւոնդյանին, որ ՀՀ կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչության

ՀԱՆՎԵՔ՝ ՄԻԱՅՆ ԹԵ ԳԵՂԵՑԻԿ

Ծփում է Սեւանը, կանչում է Սեւանը, Ծով ալիքների մեջ ծփում է Սեւանը։ Այ, այսպես ամեն ամառ շոգից-կրակից «վառված» հայաստանցիներիս (հատկապես մայրաքաղաքաբնակներիս) անվերջ կանչում է Սեւանը։ Կանչելը լավ է, որ կանչում է, բայց դե մենք էլ ամեն տարի հո նույն լողազգեստով չենք գնալու։ Պարզ բան է, լողափը ոչ միայն հանգստի ու հաճույքի վայր է, այլ նորաձեւության

ԱՆՑԱԾ-ՉՄՈՌԱՑՎԱԾ ՕՐԵՐԻ ԴԱՌԸ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Բոլոր ժողովուրդներն էլ ունեցել են եւ ունեն իրենց ցեցերը՝ ազգը ներսից ուտողները։ Այդ է պատճառը, որ առաջադիմության հայելու մեջ ինքնավստահ եւ հաստատակամ կեցվածքով արտացոլվում են այն ժողովուրդները, որոնք կարողացել եւ կարողանում են դիմակայել իրենց ցեցերին, այսինքն՝ կարողանում են ինքնամաքրվել, ինչպես ինքնամաքրվում է Մեծ բնությունը։ Ինքնամաքրումը պետք է լինի հարատեւող գործընթաց։ Այն ապրելու եւ առաջադիմելու թիվ

ՀԱՅԱՍՏԱ՞ՆԸ, ԹԵ՞ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ

Ահա արդեն ութ տարի է անցել Հայաստանի անկախացումից, սակայն մեր մտածողությունը, նախեւառաջ քաղաքական մտածողությունը դեռեւս պատրաստ չէ ընդունելու այդ փաստը եւ գիտակցելու հայի ամբողջ կենսաշխարհի այն փոփոխությունները, ինչը բխում է առկա փաստից։ Առավել վառ այն դրսեւորվում է Թուրքիայի հետ ունեցած հարաբերություններում։ Այս տողերի հեղինակն ինքը մի անգամ իրեն բռնեց այն բանում, որ մամուլում, գեղարվեստական գրականության

ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՃԻՌԸ՝ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ

ՀՀ դատախազությունը «տղա» է բերել Վերաքննիչ դատարանի վրա 1999 թ. ապրիլի 13-ին Վայքի Առաջին ատյանի դատարանում ավարտվեց Ջերմուկ քաղաքում գազատարի պայթյունի հետ կապված դատաքննությունը։ Դատարանի նախագահ Լեւիկ Պողոսյանը Հայաստանի անկախացումից ի վեր առաջին արդարացման դատավճիռը կայացրեց ամբաստանյալներից մեկի՝ Կարապետ Եղոյանի նկատմամբ, որին դատախազությունը հանիրավի մեղադրանք էր առաջադրել։ Մյուս երկու ամբաստանյալները՝ Գագիկ Ստեփանյանն ու Կնյազ Մովսիսյանը

ՓՈԽԱԴՐՈՒՄ՝ ՓՈԽԱԴՐՈՒԹՅԱՄԲ

Հայտնի բան է, որ ուսուցման արդյունավետությունն ուղիղ համեմատական է հետաքրքրաշարժությանն ու խաղայնությանը: Շարադրությունն ու փոխադրությունը հետաքրքիր են նրանց համար, ովքեր գրել գիտեն: Այսօրվա մեր դպրոցներում քանի՞ աշակերտ կա, որ շարադրություն կամ նույնիսկ փոխադրություն գրել գիտի: Ամեն դպրոցում՝ միջին հաշվով 2-3 հոգի: Մի քսանհինգ տարի առաջ էլ այդ թիվը մեծ չէր. ամեն դպրոցում՝ 5-6 հոգի: Մի

«Հայհիդրոէներգա- նախագիծ» ՊՓԲԸ պարզաբանում է

«Հայհիդրոէներգա- նախագիծ» ՊՓԲԸ այլ ոչ «Երհիդրոնախագիծ ինստիտուտ» Տնօրինությունը զարմանքով ընդունեց Դերենիկ Մովսիսյանի հոդվածը «Գործազուրկ չեն, բայց աշխատավարձ չեն ստանում» վերնագրով, «Առավոտ» թերթի 03.07.99 թ. համարում։ Նախ ցանկանում ենք տեղեկացնել, որ կրճատվել կամ ազատվել են ոչ թե փորձառու երիտասարդ մասնագետներ, այլ թոշակառուներ՝ 68-75 տարեկան աշխատակիցներ, որոնց կրճատմամբ ընկերության գործունեությունը ոչ թե խաթարվել, այլ ընդհակառակը՝ նախագծա- հետախուզական

ԵՐԿՈՒ ՕՐԻՑ ԾԽԱԽՈՏԸ ԿԷԺԱՆԱՆԱ

ԵՐԿՈՒ ՕՐԻՑ ԾԽԱԽՈՏԸ ԿԷԺԱՆԱՆԱ Վերջին օրերին Երեւանի շուկաներում կտրուկ բարձրացել է «Գրանդ-Տոբակո»-ի արտադրած սիգարետների գինը։ Առանձնապես մեծ պահանջարկ ունեցող «Գառնի» եւ «Երեւան» սիգարետները մի քանի օրում դարձան դեֆիցիտ։ Իրավիճակը ճշտելու համար հեռախոսով կապվեցինք «Գրանդ-Տոբակո»-ի գործադիր տնօրեն Սամվել Սահակյանի հետ։ Պարզվեց, որ իրոք վերջին չորս օրերին գործարանը ծխախոտ չի առաքել վաճառքի կետեր, թեպետ գործարանն աշխատել է

Ընդդիմությունը կեղծ կատեգորիա էր

Ընդդիմությունը կեղծ կատեգորիա էր Հարցազրույց «Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանի հետ -1998 թվականի նախագահական ընտրություններից հետո «Առավոտ», իսկ ապա «Այժմ» թերթերում հայտարարել էիք, որ այսօրվա քաղաքական իրողությունների պայմաններում անհեթեթ է խոսել նոր ընտրությունների մասին, առավել եւս՝ պատրաստվել դրանց, քանի որ պատգամավորներն այլեւս նշանակվելու են։ Այդ դեպքում ինչո՞ւ մասնակցեցիք թե մեծամասնական, թե համամասնական (ԱԺՄ ցուցակով) ընտրակարգով

ԿԱՐԴԻՆԱԼ ԿԱՍԻԴԻԻ ԽՈՍՔԸ

Գարեգին Ա Վեհափառի հուղարկավորության արարողությունից հետո «Առավոտը» բացառիկ հարցազրույց ունեցավ Վատիկանի քրիստոնեական միասնության խորհրդի նախագահ, կարդինալ Կասիդիի հետ։ Նա մասնավորապես ասաց հետեւյալը. «Մենք շատ հեշտ ենք բարեկամացել Գարեգին կաթողիկոսի հետ։ Մենք հիմա այստեղ ենք, սբ. Էջմիածնում, որովհետեւ շատ մոտ եւ ջերմ հարաբերություններ էին ստեղծվել Հայ առաքելական եկեղեցու եւ կաթոլիկ եկեղեցու միջեւ։ Ի դեպ ասեմ, որ

ՆԱ ՓՈՐՁՈՒՄ Է ԳՏՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՈՒ ՍՏԱՆՈՒՄ Է ՆՈՐ ՀԱՐՑԵՐ

Ծրագրել էինք նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանի հետ Ռոբերտ Քոչարյանի ներփակվելու նկատվող միտումների, մամուլի հետ աշխատանքի սկզբունքների եւ նման հարցերի շուրջ զրուցել, բայց հրատապ հարցը՝ Ղարաբաղում առկա ներքաղաքական ճգնաժամը, փոքր-ինչ փոխեց խոսակցության նախատեսված հունը։ «Կյանքը կտա ղարաբաղցին» – Նախագահը մտավախություն չունի՞, որ իր միջամտությունը (նախապես ասվել էր, որ Հայաստանը մտադիր չէ ԼՂՀ-ի հանդեպ չեզոք դիտորդի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031