Օրվա լրահոսը
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՕՐԱԳԻՐ՝ ԼԵՀԱԿԱՆ ԱՌՈԳԱՆՈՒԹՅԱՄԲ
Արդեն երրորդ օրն է, շարունակվում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջին պաշտոնական այցը Լեհաստան։ Հուլիսի 14-ին նախագահ Քոչարյանին եւ նրա տիկնոջը ԼՀ նախագահի նստավայրի մուտքի մոտ դիմավորեց ԼՀ նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկին՝ տիկնոջ հետ։ Դիմավորումից անմիջապես հետո «Ռոկոկո» սրահում հյուրերն ու տանտերերը նվերներ փոխանակեցին, այնուհետեւ նախագահ Ռ. Քոչարյանը եւ նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկին առանձնազրույց ունեցան։ Այս երկու
ԿՐԿԻ՞Ն Է ՓՈՐՁՈՒՄ
«Ազատություն» ռ/կ-ը հաղորդել է, թե ըստ որոշ տեղեկությունների, ԼՂՀ դատախազը պատրաստվում է ԱԺ-ին միջնորդություն ներկայացնել ավելի վաղ կատարած հանցագործությունների համար Մուրադ Պետրոսյանին պատասխանատվության ենթարկելու համաձայնություն ստանալու համար։ 1997-ին դատախազի համանման միջնորդությունը ԼՂՀ խորհրդարանը մերժել էր։ ԲԱԲԱՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՆԱԵՎ ԵՐԿՈՒ ՔՈՒՅՐ ՈՒՆԵՆ Ստեփանակերտի քաղաքապետ Կարեն Բաբայանը «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հետ զրույցում իրենց սեփականության վերաբերյալ հարցին ի
ՇԱՏԵՐԸ ԿԳԱՆ ԻՄ ԱՆՈՒՆԻՑ
Արդեն գրվել է, որ Աշոտ Աղաբաբյանը օգտագործվել է բոլոր իշխանությունների կողմից։ Նրան հանձնարարվում էին ամենակեղտոտ եւ աղմկահարույց գործերը՝ կրակել ժողովրդի վրա, ջարդել քվեատուփը կամ ծեծել վստահված անձանց։ Նա հանձն էր առնում կատարել առաջադրանքը, այդ ամբողջ ընթացքում բավարարվելով «Հրազդան» մարզադաշտի տարածքում գործող տոնավաճառով։ Նա շատերին պատգամավոր դարձրեց, բայց ինքը պատգամավոր չդարձավ։ Այսօր, երբ պետք է ցուցադրաբար
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ
Անցյալ շաբաթ հայ խորհրդարանականների եռանդամ պատվիրակությունն իր մասնակցությունը բերեց Սանկտ-Պետերբուրգում հերթական նստաշրջանը գումարող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին։ Տավրիկյան պալատում տեղի ունեցած միջխորհրդարանական այդ ատյանի աշխատանքներին մեր պատգամավորներից մասնակցել են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Միրոյանը, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Բախշյանը եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, որին եւ այսօր հրավիրել
ԼԱՎ ԼՈՒՐ
ԼՂՀ դատախազության քննչական բաժնի դատախազ Յուրի Ստեփանյանը հայտնել է, որ նախկին վարչապետ Ժիրայր Պողոսյանը քննության ընթացքում իրեն դրսեւորում է որպես օրինապահ քաղաքացի, ցուցմունքներ է տալիս եւ «իր կեցվածքով նախաքննության համար որեւէ խոչընդոտ չի ստեղծում»։ ՎԱՏ ԼՈՒՐ Աջափնյակի ընտրությունների կապակցությամբ խմբագրությանը դիմեց Աջափնյակի բնակիչ Լուսինե Ղազարյանը՝ բոլոր բնակիչների անունից խնդրելով, որ իրենց ազատեն «տեռորիստներից»։ Իր հասցեն
ԱԺՄ-Ն՝ ՄԻԱՅՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԺԵՔ
Նախորդ ԱԺ-ի աշխատանքի վերջին օրը խորհրդարանի ճաշարանում վերջին անգամ Արշակ Սադոյանը հանդիպեց օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովի անդամներին, որոնց հետ էր նաեւ Դավիթ Շահնազարյանը։ Վերջինս Արշակ Սադոյանին ընդամենը մի քանի նախադասություն ասաց, որոնցից մեկն էլ այս էր. «ԱԺՄ-ն իրենից այլեւս հնագիտական արժեք է ներկայացնում»։ ՔՑՈՑԻ Պրոբլեմներ են առաջացել «Հայ
ՔՈՉԱՐՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈ՞ՒՄ
Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Վարշավայի բիզնես-ֆորումի միջանցքներում խոսակցություններ են պտտվում, որ այս օրերին հնարավոր է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Այլ աղբյուրները պնդում են, թե նման հանդիպում կարող է տեղի ունենալ այս շաբաթվա վերջին՝ Ժնեւում։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի Լեհաստան այցելության մասին մեր թղթակցի ռեպորտաժը կարդացեք 3-րդ էջում։ ՄԵՐՈՆՑ ԲԱՐԻ ԿԱՄՔԸ «Մենք ԵԱՀԿ ԽՎ-ում Ղարաբաղի հարցի վերաբերյալ բարի
ԷԹԻԿԵՏԻ՞, ԹԵ՞ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տեղից ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության երկարահունչ անվանումն ու բովանդակությունը կասկածանք է առաջացնում։ Ու այդ ոլորտում ամեն նշանակվող եկող-գնացող նախարար իր ձեւով էր մեկնաբանում մշակույթի նախարարության դերը կամ թե առհասարակ մշակույթը։ Ռոլանդ Շառոյանը խորհրդային շրջանի եւ երրորդ նորանկախ հանրապետության մշակույթի գլխով անցած բոլոր նախարարներին գերազանցեց մշակույթի եւ այդ նախարարության մասին իր դատողություններով։ Այդ
ՓՂԵՐՆ ՈՒ ԷՇԵՐԸ ՆՈՒՅՆ ՆԱԽԻՐՈՒՄ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՏԱՐԲԵՐԵԼ ՄԱՔՈՒՐՆԵՐԻՆ ԱՆՄԱՔՈՒՐՆԵՐԻՑ
«Ազատության ծառը պետք է ոռոգվի հայրենասերների արյունով» Թոմաս Ջեֆերսոն Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում: Ինչպե՞ս կարող է պատահել, որ աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը խաղաղության թզատերեւի հովանու տակ մարդակործան ռմբակոծությունների կազմակերպիչը լինի: Միաժամանակ, ուսանողական տարիներին «սեր եւ ոչ պատերազմ» քարոզած, հիպիական ազատականությամբ ոգեւորված, թմրախոտի բույրը շնչած ժամանակակից քաղաքական սերնդի մոտ որտեղի՞ց այդքան պուրիտանական կիրք եւ ավյուն՝ տխրահռչակ Մոնիկապատումի
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԹՇՆԱՄԻ ՉԷ
Հիշենք սպորտը։ Սխալը դեռեւս հանցանք չէ։ Միայն հետեւանքներով եւ նաեւ վնասի չափով կարելի է որակավորել սխալը, եւ այդ իրավունքը տրված է միայն ու միայն դատարանին, իհարկե՝ անկախ դատարանին։ Սխալի որակավորումն արդարացի է միայն համեմատության մեջ։ Իրադարձությունների բուռն զարգացման ժամանակաշրջանում հնարավոր են բացթողումներ, որոնք հետագայում կարող են ստանալ ավելի, նույնիսկ առավել խիստ որակավորումներ։ Այսօր հասարակությունից մեկուսացված
ՇԻՐԱԿԸ, ՍՈՒՆԿԸ, ԽՈԶՈՒԿԸ՝ ՄԻ ԱՄԱՆՈՒՄ
ՀՀ առողջապահության նախարարությունում կազմակերպվող կլոր սեղաններին ավանդույթ է դառնում մի քանի շաբաթվա ինֆորմացիան առավել մանրամասնությամբ ներկայացնելը։ Այս անգամ Շիրակի մարզի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Խաչատրյանը ամենայն մանրամասնությամբ պատմեց Գյումրիում բացված մարդասիրական օգնության դեղատան մասին։ Այժմ այնտեղ 20 մլն դրամ արժողությամբ 81 անուն դեղորայք կա, որն անապահով մարդիկ կստանան անվճար։ Շիրակի մարզն ապահովվել
ԳՈՇԱՎԱՆՔԸ ՔԱՆԴՎՈՒՄ Է
Երկրի թագավորը ճնշում ու հալածում է ժողովրդին։ Ժողովուրդը թագավորին չի սիրում, անիծում է եւ դժգոհում։ Միայն մի այրի կին, առավոտից-իրիկուն օրհնում է թագավորին եւ նրա գովքն է անում։ Այս բանը թագավորին շատ է զարմացնում։ Նա հրամայում է իր մոտ բերել կնոջը եւ հարցնում է, թե ինչո՞ւ է կինն իրեն օրհնում, երբ բոլորը դժգոհ են։ Կինը
ՈՎՔԵՐ ԵՆ ԽՄԵԼՈՒ «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՋՈՒՐԸ»
Մեր թերթի հուլիսի 7-ի համարում հրապարակել էինք Արմենպրեսի տարածած տեղեկատվությունը։ Այնտեղ նշված էր Վրաստանի գյուղատնտեսության նախարարության պատասխանատու աշխատակցի հայտարարությունը, թե «Վրաստանն Անդրկովկասում առաջինն է քաղցրահամ ջուր արտահանում»։ Այս հարցը մի փոքր ցավոտ է մեզ՝ հայերիս համար։ Բոլորս էլ հիշում ենք տաս տարվա վաղեմություն ունեցող ջուր արտահանելու եւ դրանով երկիր պահելու ռոմանտիկ ծրագրերը։ Հետո ջրի արտահանման
ՆԱՄՈՒՍԸ ԼԱՎ ԲԱՆ Է
Համաշխարհային պրակտիկայում ընդունված կարգ է, երբ կառավարության նախագահը հրաժարական է տալիս, նա բնականաբար այլեւս չի մտնում նոր կաբինետ՝ նախարարի եւ անգամ փոխվարչապետի պաշտոնով։ Նրա չմտնելը ոչ թե օրենքով է արգելվում, այլ ցանկալի չէ զուտ բարոյական, ոչ նպատակահարմարության տեսակետից։ Հեռու չգնանք, վերցնենք մեր մեծ հարեւան եւ դաշնակից Ռուսաստանի օրինակը։ Երբ վարչապետ Վ. Չեռնոմիրդինը հրաժարական տվեց, նա
ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ՆՍՏԱՇՐՋԱՆ
Հուլիսի 9-12-ը Մայր Աթոռ Սբ Էջմիածնում կաթողիկոսական տեղապահ Տ. Ներսես արք. Պոզապալյանի նախագահությամբ, Երուսաղեմի Հայոց պատրիարք Տ. Թորգոմ արք. Մանուկյանի եւ Կ.Պոլսո Հայոց պատրիարք Տ. Մեսրոպ արք. Մութաֆյանի ատենապետությամբ գումարվել է Գերագույն Հոգեւոր Խորհրդի նստաշրջան: Ժողովի ընթացքում քննարկվել են Ամենայն Հայոց 132-րդ Կաթողիկոսի ընտրություններին վերաբերող հարցեր: Գերագույն Հոգեւոր Խորհրդի որոշմամբ կաթողիկոսական ընտրությունները կկազմակերպվեն Ազգային-եկեղեցական ժողով
Շուկա՝ բազարների հետեւում
Շուկայի ու բազարների միջեւ մի շատ զգալի տարբերություն կա. շուկան տեր ունի՝ պատասխանատու, բազարը՝ ոչ։ 1980-ին, երկար կառուցվելուց հետո, շահագործման հանձնվեց ՊՀԽ-ի հարեւանությամբ գտնվող կոլտնտեսային շուկան։ Շահագործման հանձնվելուց անմիջապես հետո այն ստացավ լավագույն շուկայի համբավ։ Դրա համար պատճառները շատ էին. մյուս շուկաների համեմատությամբ ավելի լավ կահավորված, լուսավոր ու փակ շինություն, մթերքի մեծ ընտրանի, երկրորդ հարկում
… ԹԵ ՉԷ ՀՐԵՆ՝ ԿԱՑԻՆՍ ՍՐԱԾ
Մինչ ամառվա «հերոսներին»՝ բուհերի ընդունելության քննությունների առարկայական հանձնաժողովների նախագահներին ի գործ ուղարկելը, ՀՀ նախագահն ու վարչապետը, արդեն ավանդաբար, հորդոր-սպառնալիքներով «ամրապնդում են» արդար քննություններ անցկացնելու նրանց ցանկությունը։ Բայց պատմությունը ցույց է տալիս, որ այդ սպառնալիքների ազդեցության ՕԳԳ-ն մոտ է զրոյի։ Անկախ այս հանրահայտ իրողությունից, երեկ ավանդական սպառնալիքներ հաղորդելու էր հրավիրել ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը։ Վերջինիս սպառնալիքների
ԱՆՎՏԱՆԳ ԹՌԻՉՔՆԵՐ
Վերջերս Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացման ճակատագրով մտահոգված են ոչ միայն ՀՀ իշխանությունները, այլեւ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ԻԿԱՕ)։ Այս առիթով, պաշտոնական այցով Երեւանում էր ԻԿԱՕ-ի խորհրդի նախագահ Ասադ Կոտայդը եւ տարածաշրջանային տնօրեն Քրիստիան Այգլը։ ՀՀ նախագահի, վարչապետի, տրանսպորտի նախարարի հետ հանդիպելուց հետո պրն Կոտայդը պարզեց, որ օդային տրանսպորտը Հայաստանի համար կարեւորություն է, քանի որ Հայաստանը
Սոցիալական հանձնաժողովը կին չէ
Ոչ մեկին չի հրապուրում Խորհրդարանական ընտրություններից հետո հիմնական ցիտատները քաղաքական գործիչները բերում են միմիայն ՀՀ վարչապետից եւ ԱԺ նախագահից։ Ընդ որում, նրանց անունները տրվում են միշտ միասին, իսկ մեջբերումները հիմնականում բերվում են բերանացի (անգիր)։ Ճիշտ այդ կերպ վարվեց երեկ նաեւ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանը։ Հանձնաժողովում այժմ ընդգրկված է
…ԻՍԿ ԴԱՎԻԹ ԲԱՅՐԱՄՅԱՆԸ ՍՈՎԻՑ ԿԱԽՎԵԼ Է
Ժամանակակից գյուղի խրոնիկա Ինքնասպանությունը սովի դեմ պայքարի ամենահուսալի միջոց համարելով՝ օրերս Նոյեմբերյանի շրջանի Բերդավան գյուղում կախվել է անասնաբույժ Դավիթ Բայրամյանը։ Նույն գյուղի բնակիչներից մեկ ուրիշը հինգ օր քաղցած է մնացել ու մահացել։ Նոյեմբերյանում, հարակից գյուղերում, ինչ խոսք, կան նաեւ սովից չմահացածներ, չկախվածներ։ Նրանց կարելի է բնութագրել մեկ բառով՝ ընտրազանգված։ Սահմանամերձ գյուղերում (որոնց ստրատեգիական նշանակության մասին
ՀՀ նախագահը այցելեց Լեհաստան
Հուլիսի 13-ին, Երեւանի ժամանակով ժամը 21։00-ին, ՀՀ նախագահի անձնական օգտագործման ինքնաթիռը վայրէջք կատարեց Վարշավայի ռազմական օդակայանում։ Այդ ժամանակ Վարշավայում ժամը 18։00-ն էր։ ՀՀ նախագահին ուղեկցում էին տիկին Բելա Քոչարյանը, ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, մի խումբ գործարարներ Արամ Վարդանյանի գլխավորությամբ, «Կայունություն» պատգամավորական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը եւ այլ պաշտոնատար անձինք։ Լեհաստան այցելողների
«ԴԱՂՍՏԱՆԻՑ ՀԵՏՈ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱԶԱՏԱԳՐԵԼ ՂԱՐԱԲԱՂԸ»
Մովլադի Ուդուգովի բացառիկ հարցազրույցը «ՄԵԴԻԱՄԱՔՍ» գործակալությանը Մովլադի Ուդուգովը այսօր չի ներկայացնում «պաշտոնական Գրոզնին», սակայն շարունակում է մնալ Չեչնիայի ամենաազդեցիկ գործիչներից մեկը: Նա քաղաքականություն մտավ, դառնալով Ջոհար Դուդաեւի մամլո քարտուղարը: Նոր կառավարությունում առաջին փոխվարչապետի եւ արտաքին գործերի նախարարի պաշտոնները ստանձնելուց որոշ ժամանակ անց բաժանվեց Ասլան Մասխադովից եւ ներկայումս Չեչնիայի ընդդիմադիր կառույցի՝ Շուռայի առաջնորդներից մեկն է: –
ՓՈԽՎԵԼ Է ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ
1999 թ. հունիսի 28-ին կառավարության ֆինանսատնտեսական գործունեության ստուգման արդյունքներով քրեական գործ է հարուցվել եւ այժմ տարվում է նախաքննություն։ ԼՂՀ նախկին վարչապետ Ժիրայր Պողոսյանը 1999 թ. հուլիսի 9-ին որպես կասկածյալ ձերբակալվել էր։ Հուլիսի 12-ին Ժ. Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քր. օրենսգրքի 232 հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու), ինչպես նաեւ քր. օրենսգրքի
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ
Հուլիսի 11-ին Աջափնյակում տեղի ունեցածի նկատմամբ մամուլի վերաբերմունքը երկար սպասեցնել չտվեց։ Արդեն իսկ մեկնաբանություններ կան, թե Երկրապահ կամավորականների միությունը ճեղքեր է տվել կամ նրա ներսում իշխանական կարկանդակները չեն կարողանում բաժանել եւ այլն։ Այս ամբողջի, ինչպես նաեւ նախորդած իրադարձությունների վերաբերյալ ԵԿՄ-ի դիրքորոշումները պարզելու համար զրույցի հրավիրեցինք ԱԺ եւ ԵԿՄ փոխնախագահ Ալբերտ Բազեյանին. «Երկրապահ կամավորականների միությունը, իբրեւ
ԼԱՎ ԼՈՒՐ
Սեպտեմբերի 11-ին Երեւան է ժամանելու Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսոնը։ Պարոն Ջոնսոնը ելույթ կունենա ԱԺ նստաշրջանի բացմանը, որը, հիշեցնենք՝ Կարեն Դեմիրճյանի ղեկավարած խորհրդարանի առաջին մեկնարկելիք նստաշրջանն է։ Իսկ առհասարակ, եվրոպական մայրաքաղաքներում որոշակի վերաբերմունք կա Կարեն Դեմիրճյանի նկատմամբ, ինչի վկայությունն է նաեւ հուլիսի 20-ին Ֆրանսիայի Սենատի նախագահ պարոն Պոնսլեի այցելությունը Երեւան։ ՎԱՏ ԼՈՒՐ
ՇԱՆ ԲԱԽՏԸ ԹԱԹԻ ՏԱԿ Է
«Ռոյթըր» գործակալությունը հաղորդել է, որ «Բրիթիշ Փեթրոլիում-Ամոկո» ընդհանուր կոնսորցիումը հայտարարել է, թե Կասպից ծովում նավթային «Շահդենիս» ավազանում հայտնաբերվել է 400-700 մլրդ խմ գազ, ինչը շատ ավելի մեծ քանակություն է, քան Թուրքմենստանի ունեցածը։ «ԱՌԱՎՈՏԸ» ՊԱՏՐԱՍՏ Է «ՕՐԱԳՐԻ» ՆԱԵՎ ՀԵՐՔՈՒՄՆԵՐԸ ՏՊԱԳՐԵԼ Անցած շաբաթ դատավոր Ժորա Վարդանյանը որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանից 200 հազար դրամ բռնագանձելու մասին՝ դատավճիռը
ՈՉ ՄԻ ԿԱՐՃՓԵՇ ՈՒՂԵԿՑՈՐԴՈՒՀԻ
ՀՀ նախագահի վերջին այցի ժամանակ ինքնաթիռի ուղեկցորդուհու կարճ փեշն այնքան էր բարձրացել, որ ցուցադրվել էին նրա ոտքերն ամբողջ երկարությամբ։ Երեկվա ինքնաթիռը սպասարկող ուղեկցորդուհիների փեշերը երկարացված էին եւ ամրացված։ Իսկ երկարաոտք ուղեկցորդուհին աշխատանքից ազատված է։ ՀՀ նախագահի Լեհաստան այցելության մասին կարդացեք էջ 3։ ԱՌԱՋ ԷԼ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԷԻՆ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ «Առավոտը» ստույգ տեղեկություններ ունի, որ մեր հնարամիտ հայրենակիցներն
ՀՐԱԺԵՇՏ
Իմ սիրելի, համբերող հայ ընթերցող, Սերբիայի ռմբակոծություններն ավարտված են։ Երկու ամսից ավելի քեզ հասնում էին իմ խոսքերը եւ հիմա գուցե պահն է, որ անցկացվի վերջնագիծը… Ողջ եմ, չնայած այն բանին, որ ՆԱՏՕ-ի ռումբերից ես երբեմն տարանջատված էի նեղ տարածությամբ եւ փոքր ժամանակահատվածով, հաջորդաբար։ Ժամեր, րոպեներ, քայլափոխեր, մետրեր… Դա վերաբերվում է ոչ միայն ինձ, որի դեպքում
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՅՈՒՐՊՐԻԶԸ…
Ըստ Ա. Ղարիբյանի 1958 թ. խմբագրած ռուս-հայերեն բառարանի, անակնկալը թարգմանվում եւ նաեւ խոսքի մեջ օգտագործվում է սյուրպրիզ բառով։ Դատաիրավական բարեփոխումներով դեռ շատ սյուրպրիզների կհանդիպենք։ Անակնկալը թարգմանաբար սյուրպրիզ անվանելով, հայերս, լինելով լավատես, այդ սյուրպրիզ-ի (երեւի նաեւ «յ» կիսաձայնավորի՝ բառի մեղմացված հնչեղության շնորհիվ) տակ լավ, բարի, ինչ-որ բան ենք ակնկալել։ Սակայն դատաիրավական բարեփոխումներով անակնկալ սյուրպրիզները առայժմ միայն
ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ
Ավանդաբար ամռան ամիսներին կրթական ասպարեզի «մեխը» դառնում են ընդունելության քննությունները։ Ստորեւ կխոսվի մի կրթական գործընթացի մասին, որը պակաս կարեւոր չէ, քան ընդունելության քննություններն են։ Խոսքն ատեստավորման մասին է։ Սկզբից եւեթ նշենք, որ ըստ ՀՀ «Կրթության մասին» օրենքի, նախատեսվում է իրականացնել հանրապետությունում գործող բոլոր բուհերի հավատարմագրում եւ պրոֆեսորադասախոսական կազմի ատեստավորում։ Այս հոդվածում կփորձենք անդրադառնալ ուսուցիչների ատեստավորման