Օրվա լրահոսը
ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՇԱՐԺՈՒՄՆ Է
Այն ժամանակից ի վեր, երբ քաղաքական կատեգորիաները յուրովի մեկնաբանելով, հին ընկերները /Դաշնակցությունը նկատի չունենք/ հայրենիքի փրկության նոր ուղիների որոնման մեջ ընկան եւ հանուն ղարաբաղյան կարգավորման փաթեթային տարբերակի հասունացրին Հայաստանի նախագահի հրաժարականը, ահա այդ պահից նոր Շարժում սկսվեց մեր երկրում, «Դվիժենի», ինչպես կասեին հայրենիքիս ղարաբաղյան հատվածում: Ժողովուրդը, որը չէր կարող հաշտվել «լիսաբոնյան պարտության» եւ հատկապես, բոսնիական
ՆԳ նախարարության աշխատակիցները
Դիմակավոր ոստիկանները, «բերման ենթարկելով» Բուռնաշին՝ իր զինված ջոկատով, վախեցրել էին ԱԺ պատգամավոր դարձած «բուռնաշատիպ» երկրապահներին՝ այնպես, որ վերջիններիս հոգիներում մի պահ կասկած առաջացավ՝ «Արա ախպեր, կարո՞ղ ա պատահի էս …-երը մեզ էլ մեր տղերքի հետ հավքեն»: Բանը հասավ նրան, որ մի քանի ժամ չալաղաջի կտորը կուլ չէր գնում քաջարի ատաման-երեսփոխանների կոկորդով: Բայց հետո պարզվեց, որ
ՄԱԶԵՐԴ ՍԱՆՐԻՐ, ԵՐԲ ՆԱԽԱԳԱՀ Է ԳԱԼԻՍ
Վարշավայում ռուսական ոճով ու ճաշակով, խորհրդային խոշորամասշտաբ չափերով կառուցված մի շենք կա։ Այս շենքը լեհերը չեն սիրում, որովհետեւ այն Ստալինի նվերն է Լեհաստանին։ Լեհերը չեն սիրում ռուսներին, իսկ ռուսաց լեզուն պարզապես հրաժարվում են հասկանալ։ Դժվար է ասել՝ լեհերը մեզ՝ հայերիս, սիրում են, թե ոչ, բայց նրանք ամեն առիթով ձգտում են հասկացնել, թե իրենց արյունը մի
ԼԱՎ ԼՈՒՐ
Երեկ խմբագրություն զանգահարեց փաստաբան Ժուդեքս Շաքարյանը եւ հայտնեց, որ քրեական գործով, ըստ մեղադրանքի, Ստեփան Մանուկյանի՝ ՀՀ քր. օր. 99 հոդվածի 1-ին կետով (Շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն), որով իր պաշտպանյալը ս/թ. մարտի 2-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման, երեկ Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ Սերժ Ավետիսյանի, բավարարեց փաստաբան Ժ. Շաքարյանի եւ պետական
ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՉԻ ԵՂԵԼ
Հուլիսի 15-ը տեղական ինքնակառավարման մարմիններում քվեարկվող համայնքապետերի համար ինքնաբացարկի վերջին օրն էր։ Սակայն, ինչպես պարզ դարձավ Երեւանի ՄԸՀ-ից, ոչ Աշոտ Աղաբաբյանը, եւ ոչ էլ Արծրուն Խաչատրյանը ինքնաբացարկ չեն հայտարարել։ «ԱՐՄԵՆԻԿՈՒՄ» ԱՎԱՆՈՒՄ Ավանում գտնվող մոր եւ մանկան անավարտ շենքային համալիրը, հավանաբար, կտրամադրվի Ազգային անվտանգության նախարարությանը։ Բոլոր նրանք, ովքեր կհարցնեն, թե ինչո՞ւ են այդպես վարվում, թող իմանան,
ՄԵՐՈՆՔ ԳՈՀ ԵՆ
Երեկ Ժնեւում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիեւի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման խնդիրները, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններին վերաբերող եւ տարածաշրջանային այլ հարցեր։ Ըստ նախագահի մամլո գրասենյակի, հայկական կողմը հանդիպումը դրական եւ հուսադրող է գնահատում, քանի որ խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու ընդհանուր ցանկություն է
ՔԱՄԻՆ ԶԱՆԱ, ՔԱՄԻՆ ԶԱՆԱ, ԶԱ-ՆԱ՛
Կամ քեռիխեչանության սինդրոմը Հատկապես հեռավոր գյուղերի բնակիչները համոզված են, որ եթե մայրաքաղաքում ունեն, թող որ, շատ հեռավոր ազգականներ, ուրեմն քաղաքի հետ կապված որեւէ խնդիր այլեւս չունեն։ Նախեւառաջ, լուծված է գիշերելու հարցը։ Այս դեպքում ամենեւին էական չէ՝ բնակարանի տերը որքանով է կուրսի մեջ, որ իրենք ազգականներ են։ Կամ, ասենք, եւս մի անկարեւոր փաստ՝ տանտերը հարգելի հյուրի
«ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՆ ՀՐԱՏԱՐԱԿԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ»
Ռոլանդ Շառոյանին հարցնում է երաժշտագետ Արթուր Շահնազարյանը Մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի վերջերս մեր թերթին տված հարցազրույցում ասվածը, թե Կոմիտասն է խազերը ստեղծել, նույն նախարարության Ազգային մշակույթի եւ արվեստի տարածման ու զարգացման արդեն նախկին պետ Արթուր Շահնազարյանն ուղղեց. «Խազերը ստեղծվել են Կոմիտասից 1000 եւ ավելի տարի առաջ։ Կոմիտասն ուսումնասիրել է, դրանց վերծանությամբ է զբաղվել։ Նախարարը դա
ՍՊԱՆԵԼԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
1998 թվականի սեպտեմբերի 1-ին Գյումրիում սպանվեց Ալբերտ Ոսկանյանը, որի սպանության առթիվ հարուցված քրեական գործի կարճման եւ դրան հաջորդած իրավական «ելքերի» մասին «Առավոտը» մեկ անգամ չէ, որ անդրադարձել է։ Սակայն շարունակվում են խմբագրություն ուղղվել սպանվողի հարազատների, հաշմանդամ հոր բողոք-աղերսները։ Ընդամենը մեկ հարցի պատասխան է ուզում ստանալ Ալբերտի հայրը՝ Ռ. Ոսկանյանը. ի՞նչ հանգամանքներում, ինչո՞ւ սպանվեց իր որդին
ԾԱՂԿԱՀՈՎՏԻ ԴՊՐՈՑԸ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԽԻՍՏ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Երկար տարիներ դպրոցների մանկավարժական կոլեկտիվները անհամբերությամբ սպասում էին «Կրթության մասին» օրենքի լույս աշխարհ գալուն։ Ի վերջո, «օրենքն» ընդունվեց։ Բայց, ավաղ, դրանով ո՛չ դպրոցի վիճակը բարելավվեց, ո՛չ էլ ուսուցչի։ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի (նախկին Արագած շրջկենտրոնը) Ա. Իսահակյանի անունը կրող միջնակարգ դպրոցը հանդիսանում է այդ տարածաշրջանի կրթօջախների հենակետային դպրոցը։ Ասել է թե՝ Արագածոտնի մարզային կրթությունը շրջակա
Անդրադարձ
«Առավոտի» 30.06.99-ի համարում «Ովքեր են կայացնում որոշումները եւ կիրառում» վերնագրով թղթակցությունում Մանթաշյան 5/2 տան բնակիչ Միսաք Խալաթյանը միամտությամբ դժգոհում է, որ հարեւան՝ Վերին Շենգավիթ թաղամասի 10-րդ փողոցի չարաբաստիկ նույնանման՝ 5/2 համարանիշը կրող տնատիրության բնակիչները քիչ է համարձակվել են բողոքել շուրջ 2 տասնամյակ իրենց շնչին նստած ապօրինի խրճիթ-ավտոտնակի մասին, այլեւ թաղապետարանից, քաղաքապետարանից ու դատարանից ստանալով իրավունք,
ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ԲԱՐԵՏԵՍ, ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿՆԵՐ
Շուկայական հարաբերությունները փոխել են ամեն ինչ, սեփական ձեռնարկությունների, խանութների, սրճարանների տերերը աշխատանքի են վերցնում միայն բարետես երիտասարդ աղջիկների, սակայն չեն խուսափում ոտնահարել նրանց աշխատանքային իրավունքները։ Այսօր շուկայական հարաբերությունները թելադրում են իրենցը՝ ոտնատակ տալով շատ արժեքներ։ Ուզենք, թե չուզենք, պետք է հարմարվենք այդ ամենին, որքան էլ շատերի համար դժվար լինի։ Ճիշտ է, շատ բան է փոխվել
ԿԱԴՐԵՐ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՄԱՐ
Հուլիսի 15-ին Ֆինանսաբանկային քոլեջի շնորհանդեսն էր, որը տեղի ունեցավ հաստատության մեկամյա գործունեությունից հետո: Քոլեջի հիմնադիրներն են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, Հայաստանի բանկերի միությունը եւ ՀՀ Կենտրոնական բանկը: Փաստորեն, այս քոլեջի միջոցով իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում բանկային ծառայողներին միջնակարգ մասնագիտական կրթություն» գերմանական ծրագիրը, որը գործում է հայ-գերմանական միջկառավարական տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում: Քոլեջում արդեն
Ինձ բանտ տարեք
Դանիել Դանիելյանը հպարտությամբ է խոսում իր ապրած կյանքի մասին։ 76 տարեկան է, սակայն առույգությամբ եւ դեմքի թարմությամբ ավելի նման է 50 տարեկան տղամարդու։ 76 տարիներից 47-ը անցկացրել է բանտերում։ Բանտում չի եղել առաջին 12 տարին եւ վերջին 15 տարին։ Մնացյալ ողջ ընթացքում գրեթե ազատություն չի տեսել։ Յուրաքանչյուր 4-5 տարվա ազատազրկումից հետո՝ մեկ-երկու ամիս ազատության մեջ։
ՀԱՄԱՐՅԱ ԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐՅԱ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁ
Մինչեւ հիմա սեփականաշնորհման պրոցեսը եւ բողոքները այն կարգավորող օրենքներից տնտեսական բնույթ ունեին։ Այսօր արդեն հնարավորություն կա այդ ամենը կատարել խիստ իրական հիմքի վրա։ Հանրապետության դատական համակարգին հնարավորություն է տրվել մասնավոր սեփականությունը ազգայնացնելու վճիռ(ներ) կայացնել։ Պատմությունը հին է։ Միջազգային մրցույթներում Երեւանի պետական հանրախանութը (ԳՈՒՄ-ը) ապարդյուն սեփականաշնորհելու փորձերից հետո, այն «թույլատրվեց» գնել կոլեկտիվին։ 1998 թ. փետրվարին, միջազգային
Վերջապես սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն
Ջերմուկ ՓԲԸ-ի մասին մեր հրապարակումից հետո, որտեղ պատմել էինք, թե ինչպես է Ջերմուկի քաղաքապետ եւ «Ջերմուկ» ՓԲԸ-ի 50%-ի նախկին բաժնետեր Աշոտ Արսենյանը փորձում «քցել» իր գործընկեր ամերիկահայ Կայծակ Զեթլյանին, մեր խմբագրություն այցելեցին Աշոտ Արսենյանից քցված այլ քաղաքացիներ եւս, որոնցից մեկի՝ Արծվի Թովմասյանի պատմածը ներկայացնում ենք ստորեւ։ «Աշոտ Արսենյանի հետ ծանոթացել եմ 1995 թ. Ջերմուկի առողջարաններից
Կեցցե մեր ՍԴ-ն՝ ամենահումանիստականն աշխարհում
Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 15 ընտրատարածքում խորհրդարանական ընտրություններն անվավեր էին ճանաչվել։ Հիշեցնենք՝ այդ ընտրատարածքում բարի ու թափանցիկ ընտրապայքարի էին ելել պատգամավորության 12 թեկնածուներ։ Նրանց թվում էին նաեւ լրագրող Սերգեյ Երիցյանը, Մալաթիա տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը (Յառմռկի Սամո մականունով)։ Հենց վերջինիս էլ Սահմանադրական դատարանը ճանաչել է (ամենա)օրինական թեկնածուն ու նրան էլ գրանցել ԱԺ պատգամավոր։ Ամենեւին կասկածի տակ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԲԵՐԱԼ ԿԵՆՏՐՈՆ՝ ԱՌԱՆՑ ՎԱՆՈՅԻ ԵՎ ԼԵՎՈՆԻ
Մեր տեղեկություններով՝ ավելի քան մեկ ամիս է, որ խորհրդարանական ընտրությունները բոյկոտած ուժերը եւ եւս մի քանի ազատական թեքման կուսակցություն, բանակցություններ են վարում քաղաքական նոր ուժի ստեղծման վերաբերյալ։ Քանի դեռ վերջնական որոշում չկա, չեն տրվում բանակցություններին մասնակցող ուժերի անունները, բայց, թաքցնելիք էլ չէ, որ դրանց ակտիվորեն մասնակցում են ԱԺ նախկին ղեկավարները։ Խոսքը Բաբկեն Արարքցյանի, Արա Սահակյանի,
ՆՈՐԱՆՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ ԽՄՈՐՈՒՄՆԵՐ
Կազմակերպությունները, որոնց մասին պատմելու ենք ստորեւ, դեռեւս ձեւավորման փուլում են եւ առայժմ վերջնականապես հստակ եւ որոշակի էլ չէ՝ արդյոք կիրականա՞ն դրանք ստեղծելու մասին մտադրությունները։ ՀՀՇ-ն դարձյա՞լ զավակ կունենա ՀՀՇ վարչության զույգ փոխնախագահները՝ Արարատ Զուրաբյանն ու Անդրանիկ Հովակիմյանը մտադրվել են «Երեւան» անունով մի հասարակական կազմակերպություն ստեղծել։ Հեռախոսազրույցի ընթացքում Անդրանիկ Հովակիմյանը հայտնեց, որ սա մի վերկուսակցական կառույց
Պատերազմում՝ ինչպես պատերազմում
Բանակո՞ւմ էլ՝ ինչպես պատերազմում Քանաքեռի N զորամասում Կուպեց մականունով մեկը զինվորներից պարբերաբար գումարներ է շորթում։ Եղեգնաձորի Խաչիկ գյուղում սպա Բենիամին Թադեւոսյանը զինվոր Արթուր Արմենի Ավագյանին հասցրել է այն վիճակին, որ վերջինս ինքնասպանության փորձ է արել եւ հրաշքով փրկվել։ Ղարաբաղի Մսմնա գյուղում (սա, ի դեպ, Սամվել Բաբայանի ծննդավայրն է) բռնաբարվել է զինվորներից մեկը։ Թեեւ նա այժմ
ԿՐԱԿՈՎ՝ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԱՄՐՈՑ
Հայերը Օսվենցիմում Երեկ ավարտվեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Լեհաստան։ Այցի վերջին օրը հայկական պաշտոնական պատվիրակությունը այցելեց Կրակով։ Մինչ այդ, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հայերն այցելեցին Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար, այնուհետեւ Բժեժինկայի՝ ֆաշիզմի զոհերի հիշատակին այստեղ կառուցված հուշարձանին, եւ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի գնդակահարման պատի մոտ ՀՀ նախագահը ծաղկեպսակներ դրեց։ Աշխարհի տարբեր լեզուներով հուշաքարերին գրված է. «Թող
ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԽՄԲԱԿԱՅԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Իմանալով, որ Ժնեւ կատարելիք այցի ընթացքում ՀՀ նախագահին ուղեկցելու է նաեւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը, խնդրեցինք, որ վերջինս ներկայացնի իր տեսակետը Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ, ինչպես նաեւ՝ մի քանի այլ հարցեր։ Պարոն նախարարը չուզեց պաշտոնական հարցազրույց տալ, սակայն իր տեսակետը հայտնեց «не для протакола»։ Պարոն Սարգսյանն ասաց, որ ինքը պարզապես ուղեկցում է նախագահին։ «Ինչո՞ւ են
ԼԱՎ ԼՈՒՐ
Ըստ Ստեփանակերտից հասած ստույգ լուրերի, հուլիսի 14-ի երեկոյան Սամվել Բաբայանը հյուընկալվել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի առանձնասենյակում։ Հայտնի չէ, թե նրանք ինչ են խոսել, սակայն հուլիսի 15-ին այդպես էլ որեւէ հրամանագիր չհետեւեց Սամվել Բաբայանի նոր նշանակման մասին։ Ինչպես 98-ի հունվարին ասում էր վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, լավ է, որ իրար բարեւելու եւ հարցեր քննարկելու տեղ է
«ՀԱՄԱԶԱՍՊԸ» ՓՈՂԵՐԸ ԿԵՐԵԼ Է
Ըստ որոշ տեղեկությունների, լուծարվել է ՀՅԴ Ավանի «Համազասպ» կոմիտեն, որին նախընտրական ծախսերի համար 18 հազար դոլար էր հատկացվել, բայց նպատակին ընդամենը 1500-ն էր ծառայել՝ մնացածը յուրացվել էր։ ԲՈԼՈՐ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ Առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանն այժմ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության բժիշկ-խորհրդատուն է։ Այսու, Հրանտ Բագրատյանից, Վահան Փափազյանից բացի՝ եւս մի նախկին է աշխատատեղ գտել
ԽՈՐԽՈՌՈՒՆՈՒ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱ՞Ց ԿԱ
Վահրամ Խորխոռունու սպանության գիշերը Արմավիրի մարզի ճանապարհներից մեկի վրա մի երիտասարդի դիակ էր հայտնաբերվել եւ վարկած կար, թե այդ սպանությունները փոխառնչվում են (ասենք, Խորխոռունու սպանությունը կատարողն էր, որին ոչնչացրել էին եւ այլն)։ Այժմ հայտնաբերվել է այն ավտոմատը, որով իրականացվել էր այդ երիտասարդի սպանությունը։ Ընդ որում, զենքը հայտնաբերվել է ԼՂՀ-ում։ ԲՈՒՌՆԱՇՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Աջափնյակի թաղապետի թեկնածու
ՈՂՋ-ԱՌՈՂՋ ԵՂԻՐ, ԹԱՄԱԴԱ…
Այն մարդը, ում մասին կամենում եմ պատմել, հազվագյուտ մասնագիտության տեր է՝ մառանապետ։ Հավանաբար, Հայաստանում այդպիսի մասնագետների մատների վրա կարելի է հաշվել։ Նրա հանրաճանաչությունը մեծ է, դուրս է գալիս հանրապետության սահմաններից։ Դա հասարակ բացատրություն ունի, նրա աշխատանքն առնչվում է մեր մայրաքաղաքի հյուրերի հետ։ Ամեն երեկո նա հագնում է իր ազգային զգեստը եւ սկսում բնույթով եւ էությամբ
ՊՏՏՎՈՂ ԿԱՐՈՒՍԵԼ
«Վերածնունդ» համաժողովրդական խորհուրդ հասարակական կազմակերպության եւ այդ կազմակերպության նախկին տնօրեն Միսակ Մկրտչյանի բախումները երեկ շատ կարճ ժամանակով կանգ առան Վերաքննիչ դատարանում։ Հուլիսի 6-ին նույն դատարանում գործը կարճվել էր պատասխանող կողմի՝ «Վերածնունդի» շահերը ներկայացնող Ռուբեն Թորոսյանի եւ փաստաբան Ժուդեքս Շաքարյանի պահանջով. 21 ամիս ձգձգվող դատարանից-դատարան քաշքշվող այս գործին ծանոթանալու ու լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու համար Ժ. Շաքարյանը
Երբ են «գցում» համայնքի ղեկավարներին
Ավագանին կանգնի՝ գերան կկոտրի Չնայած քաղաքապետերն ու գյուղապետերը, որպես համայնքի ղեկավարներ, հավասար լիազորություններ ունեն, սակայն նրանց պաշտոնանկ անելիս հավասարության սկզբունքները կարծես թե խախտվում են, քանի որ գյուղապետերին ավելի հեշտությամբ են «գահընկեց» անում։ Այդ խնդիրը իրենից «մի խնդիր» չի ներկայացնում, եթե գյուղապետի եւ ավագանու անդամների գերակշիռ մասի միջեւ ազգակցա-խնամիական կապեր չկան։ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 22
Ո՞ՒՐ Է ՏԱՆՈՒՄ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Իջեւանի կողմից հասնելով Սարիգյուղ, ավտոմեքենաները մի պահ վարանում են. վարորդներն ստուգում են անիվների վիճակը, եթե շարժիչի ձայնի մեջ կասկածելի բան կա՝ նորից ու նորից են լսում, մինչեւ համոզվում են, որ մեքենայի տեխնիկական վիճակը թույլ կտա առանց անակնկալների անցնել մինչեւ Բաղանիս՝ 20 կիլոմետր տարածքը։ Եվ այսպես չվարվելն անխոհեմություն կլինի, որովհետեւ Սարիգյուղից հետո ճանապարհն առաջ է մղվում
ԻՆՉՊԵՍ Է ԿՈՓՎՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՊՈՂՊԱՏԸ
Միջպետական համաձայնագրի կնքումով հարթվեցին ռուս-ամերիկյան տարաձայնությունները։ Այսուհետ եւս Ռուսաստանը մետաղ կարտահանի Ամերիկա։ Իր որակով ու հատկապես ցածր գներով ռուսական պողպատը մրցակից չունի ամերիկյան ներքին շուկայում։ ԱՄՆ-ի մետաղագործներն ու ֆինանսիստները ոչ մի կերպ չեն հավատում, որ ՌԴ-ում հնարավոր է այդքան էժան պողպատի արտադրություն կազմակերպել։ ԱՄՆ ամենահզոր արհմիություններից մեկը՝ մետաղագործների արհմիությունը պահանջում էր փակել երկրի ներքին շուկան